Միսսիոներ՝ Էվալդ Ֆրանկ
Գլուխ 1 - Ներածություն
Գլուխ 2 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 3 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 4
Գլուխ 6 - Կնիքների բացումը
Գլուխ 10
Գլուխ 11
Գլուխ 12
Գլուխ 13
Գլուխ 14
Գլուխ 16
Գլուխ 17
Գլուխ 18
Գլուխ 19
Գլուխ 20
Գլուխ 21
Գլուխ 22
Վերջաբան
Հավիտենական Ավետարանը, Հրեշտակների երեք կանչերը
Հայտն.14:6-13 համարներում երեք բան է ազդարարվում շատ առանձնահատուկ կերպով, այսինքն՝
ուղղակիորեն երկնքից: Առաջին, հավիտենական Ավետարանը հավատարմությամբ պետք է քարոզվի բոլոր
ազգերին և լեզուներին: Դրա հետ կապված հնչում է կանչը. «Աստծուց վախեցե՛ք ու փառք տվեք նրան,
որովհետև նրա դատաստանի ժամը եկել է, և երկրպագեցե՛ք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուները
Ստեղծողին» (հ.7):
Երկրորդ, ազդարարվում է Բաբելոնի անկումը. «Ընկա~վ, ընկա~վ Բաբելոն մեծ քաղաքը, որովհետև իր
պոռնկության թունդ գինուց խմեցրեց բոլոր ազգերին» (հ.8):
Երրորդ, մարդկությանը տրվում է ամենալուրջ նախազգուշացումը՝ պատվիրելով, որ չպաշտեն <ազանին և
նրա պատկերը, և ճակատին ու ձեռքին չընդունեն <ազանի դրոշմը. «Ով որ երկրպագություն է անում
գազանին ու նրա պատկերին և դրոշմ է ընդունում իր ճակատին կամ աջ ձեռքին, այնպիսին Աստծո
սրտմտության գինուց պիտի խմի, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ, և սուրբ հրեշտակների
ու Գառան առաջ կրակի ու ծծմբի մեջ պիտի տանջվի» (հհ.9,10): Ուրիշ ոչ մի բանի Աստված այնպիսի մեծ
բարկությամբ չի արձագանքում, ինչքան հակաքրիստոսի համակարգի ընդունմանը: Նա, ով այն ժամանակ
կգտնվի այդ համակարգում, նաև նա, ով երրորդությանը հավատացող, էկումենիզմի և Եկեղեցիների
համաշխարհային խորհրդին պատկանող որևէ եկեղեցու անդամ է, այլևս ողորմություն չի գտնի. նրան սպասում
են միայն Աստծո բարկությունը, կրակն ու ծծումբը:
Դա մեզ ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է իմանալ, և հատկապես ճշգրիտ կերպով իմանալ, թե ինչ է
նշանակում «գազան», «գազանի պատկեր» և «գազանի դրոշմ»: Այդ ենք մենք եզրակացնում այս ոչ մի բանի
հետ չհամեմատվող սպառնալիքից: Որովհետև նա, ով ընկնի այդ կրոնական մոլորության մեջ, եթե նույնիսկ
այդ մոլորությունը ներկայանում է շատ «քրիստոնեական» ձևով, կընդունի գազանի դրոշմը և ստիպված կլինի
կրել դրա հետևանքները:
Աստված ցուցաբերում է շնորհք, ողորմություն և Նա լի է գթությամբ. Նա մեղքերի թողություն է տալիս բոլոր
խնդրողներին, և ներում է բոլոր մեղքերը: Մինչդեռ նա, ով մարդկության պատմության այդ վճռական ժամին
կանգնում է հակաքրիստոսի կողքին, նա ծաղրում և մերժում է Քրիստոսին: Նա չի ների այն, որ մարդը նայում է
հակաքրիստոսին, որը միայն խոսում է խաղաղության և թողության մասին, բայց չի կարող տալ այդ, փոխանակ
դիմի Իրեն՝ Փրկչին, որը միայն կարող է տալ խաղաղություն և թողություն: Պետք է բացահայտել այդքան
կրոնական ձևով զարդարված համակարգը և իմանալ, թե ինչ անուղղելի հետևանքներ կարող է դա ունենալ
այդ համակարգին պատկանողների համար:
Այս խորհրդապատկերների մարգարեական նշանակությունը և հայտնությունը կարող էր տրվել միայն մեր
օրերում, որովհետև դա անհրաժեշտ էր, և կարող էր տրվել միայն իսկական մարգարեական ծառայության
միջոցով: Ոչ մի ավետարանիչ, ոչ մի վարդապետ մինչև հիմա ազատ մուտք չէր ունեցել դեպի Աստվածաշնչի
մարգարեական մաս: Աստված ամեն բան կատարում է Իր ձևով և Իր ծառաներից յուրաքանչյուրին՝
ավետարանիչներին, վարդապետներին, հովիվներին և մյուսներին, տալիս է իրենց համապատասխան
հանձնարարությունը: Մարգարեական մասը, որի մասին հիմա խոսվում է, պետք է թողնվեր մարգարեին.
«Որովհետև Տեր Եհովան ոչ մի բան չի անի, եթե չհայտնի Իր խորհուրդը Իր ծառաներին՝ մարգարեներին»
(Ամովս 3:7): Բացահայտված Խոսքը միշտ հայտնվել է մարգարեներին և Աստծո ծառաներին, ինչպես նաև
առաքյալներին և Քրիստոսի սպասավորներին, իսկ մեկնություններն, ընդհակառակը, եղել են դպիրների և
աստվածաբանների կողմից: Նորկտակարանյան Եկեղեցում Աստված դրել է նաև վարդապետի, մարգարեի և
առաքյալի ծառայությունները (1 Կորնթ. 12:28, Եփես. 4:11 և այլ համարներ):
Մոլորության մեջ եղողների սարսափելի ճակատագիրը նկարագրվում է հետևյալ կերպ. «Եվ նրանց
տանջանքի ծուխը վեր է ելնում հավիտյանս հավիտենից, և գիշեր-ցերեկ հանգիստ չունեն նրանք, ովքեր
երկրպագեցին ազանին ու նրա արձանին, և ով էլ որ ընդունում է նրա անվան դրոշմը» (Հայտն.14:11):
Անմիջապես հետո մեզ ցույց է տրվում, թե ինչի կարող են սպասել նրանք, ովքեր Տիրոջը հավատարիմ են
մնացել փորձության ժամին. «Այստեղ է սրբերի համբերությունը. այստեղ են Աստծո պատվիրաններն ու
Հիսուսի հավատը պահողները: Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ինձ ասում էր. «Գրի՛ր. ՚՚Երանելի են այն
մեռելները, որոնք այսուհետ Տիրոջով են ննջում: Այո՛, Հոգին ասում է, որ իրենց աշխատանքից հանգիստ
կառնեն. և նրանց գործերը գնում են նրանց հետևից՛՛» (Հայտն.14:12,13): Այն, ինչ հաղորդվել էր հինգերորդ
կնիքի երկրորդ մասում (Հայտն.6:11), կատարվում է այստեղ:
Միսսիոներ՝ Էվալդ Ֆրանկ
Գլուխ 1 - Ներածություն
Գլուխ 2 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 3 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 4
Գլուխ 6 - Կնիքների բացումը
Գլուխ 10
Գլուխ 11
Գլուխ 12
Գլուխ 13
Գլուխ 14
Գլուխ 16
Գլուխ 17
Գլուխ 18
Գլուխ 19
Գլուխ 20
Գլուխ 21
Գլուխ 22
Վերջաբան