Լսել

Հայտնություն, գիրք կնքված 7 կնիքներո՞վ

Բովանդակություն

Վիշապը վերջնականորեն երկնքից ցած է գցվում երկիր, նրա պայքարը Միքայելի դեմ և պարտությունը

Անդրանիկների խմբի հափշտակության պահին Քրիստոսը որպես Փրկիչ երկնային փառքի մեջ է տանում Իր փրկագնածներին, որոնք հասել են կատարելության: Մինչ այդ պահը սատանան՝ եղբայրների չարախոսը դեռ մուտք ունի երկնային վայրերում, բայց հետո իր բոլոր հետևորդների հետ վայր է գցվում երկիր. «Եվ երկնքում պատերազմ եղավ. Միքայելն ու իր հրեշտակները վիշապի դեմ պատերազմեցին: Վիշապն ու իր հրեշտակներն էլ պատերազմեցին, բայց չկարողացան դեմ կանգնել, ոչ էլ նրանց համար երկնքում տեղ գտնվեց: Եվ ցած գցվեց մեծ վիշապը, այն առաջին օձը, որ Բանսարկու և սատանա է կոչվում. բովանդակ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ցած գցվեց, և իր հրեշտակներն էլ իր հետ գցվեցին» (Հայտն.12:7-9): Ուշագրավն այն է, որ Միքայել հրեշտակն է Աստծո հրեշտակների հետ կռվում սատանայի և նրա հետևորդների դեմ: Հիսուս Քրիստոսը սատանային մեկընդմիշտ հաղթել է Գողգոթայում (Կողոս.2:15) և նրանով երկրորդ անգամ չի զբաղվելու: Նա գալիս է տանելու անդրանիկների խմբին, որը վերափոխվել է Իր պատկերին: Նա նրան հանդիպում է օդերում և տանում երկինք՝ Գառան հարսանիքի ընթրիքի համար: Այդ բարձրացման ժամանակ տեղի է ունենում սատանայի՝ եղբայրների չարախոսի վերջին ապստամբությունը: Այնժամ Միքայել հրեշտակապետը բռնում է պարտված թշնամուն և իր բոլոր հետևորդների հետ վայր գցում երկիր: Սուրբ Գրքում մեկ ուրիշ հատված չկա, որտեղ համատեքստը նկարագրված լինի այդքան պարզ, լիակատար և ճշգրիտ կերպով: Թեև այդ պահին դեռ Արքայի թագավորությունը չի սկսվում, այլ միայն հազարամյա թագավորությունից հետո, այդ մասին ազդարարվում է մեծ ուրախությամբ. «Եվ մեծ ձայն լսեցի, որ երկնքում ասում էր. «Հիմա փրկությունը, զորությունն ու թագավորությունը մեր Աստծուն եղավ, իշխանությունն էլ նրա Օծյալինը եղավ, որովհետև ցած գցվեց մեր եղբայրների չարախոսը, որ գիշեր-ցերեկ Աստծո առաջ չարախոսում էր նրանցից» (Հայտն.12:10): Նախ հաղթողների խմբի մասին, որպես արու զավակի, խոսվում է եզակի թվով, բայց հետո խոսվում է հոգնակի թվով. «Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով ու իրենց վկայության խոսքով և իրենց անձերը չսիրեցին մինչև մահ» (Հայտն.12:10): Քրիստոսի վրա խարսխված կենդանի հավատքը այն իսկապես ունեցողների համար ինքնին կատարյալ հաղթանակ է, նույնիսկ հաղթանակ մահվան վրա (1 Հովհ.5): Երկրի վրա կան մարդիկ, որոնք ճիշտ են հասկացել մեր Տիրոջ Խոսքը և ապրում են այն: Ճշմարիտ հավատացյալները մեռել են Քրիստոսի հետ, և նրանց կյանքը պահված է Նրա հետ Աստծո մեջ (Կողոս.3:3): Նա, ով ուզում է իր կյանքը պահպանել, կորցնում է այն, իսկ նա, ով կորցնում է այն հանուն Նրա, նորից է գտնում: Ահա թե ինչու հաղթողներին տրված խոստումներից մեկը սա է. «Հավատարիմ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ» (Հայտն. 2:8-10): Այն պահին, երբ հաղթողների խումբը բարձրանում է, որ զբաղեցնի իր երկնային բնակարանը, Սուրբ Հոգին, որը դեռ հիմա արգելում է, որ «անօրենության մարդը» հայտնվի, վերցվելու է նրա ճանապարհից: Միայն Հոգու և Հարսի գնալուց հետո կորստյան որդին կարող է բացահայտ դրսևորվել (2 Թես.2): «Սրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք և նրանում բնակվողներ: Վա~յ երկրին ու ծովին (և նրանցում բնակվողներին), որովհետև ձեզ մոտ իջավ Բանսարկուն, որ մեծ բարկություն ունի՝ իմանալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտն.12:12): Այս փուլում, որը սահմանափակված է ժամանակի մեջ, սատանայի բարկությունը իր համաշխարհային, հակաքրիստոսյան հաստատության միջոցով բորբոքվում է կնոջ դեմ, այն բանից հետո, երբ արու զավակը ծնվեց և «հափշտակվեց Աստծո մոտ, նրա աթոռի մոտ» (հ.5): «Արու» հասկացությունը նշանակում է նաև, որ այդ խումբը հասել է «կատարյալ մարդու վիճակին, Քրիստոսի կատարյալ հասակի չափին» (Եփես.4:13): Հաղթողների խումբը, որը հափշտակվում է հարսանյաց ընթրիքի համար, որպես ողջ Եկեղեցուց վերցված Հարս, ծնվել է, երբ կինը ընդունել է Խոսքի աստվածային սերմը: Միայն մեկ հափշտակություն կա կատարելության հասած արդարների համար, որոնք որպես Հարս հանդիպելու են Փեսային և Նրա հետ մասնակցելու են հարսանյաց ընթրիքին: Ինչպես «Հարսը», «Արու զավակն» էլ մեկ անձից չի բաղկացած, այլ ընդգրկում է բոլոր ընտրյալներին: Նրանք են կազմում Տիրոջ մարմինը, որը նույնպես բաղկացած է շատ անդամներից (1 Կորնթ.12:12-30): Երկնային վայրերից վայր գցվելուց հետո սատանայի զայրույթը սարսափելի կլինի՝ «իմանալով, որ քիչ ժամանակ ունի» (հ.12): Խոսքը Հարսի հափշտակության և հազարամյա թագավորության միջև ընկած ժամանակաշրջանի մասին է: Վիշապի առաջին հարձակումն ուղղված էր արու զավակի դեմ, իսկ այժմ ուղղված է կնոջ դեմ. «Եվ վիշապը տեսավ, որ երկրի վրա ցած գցվեց, ընկավ այն կնոջ հետևից, որ արու զավակ ծնեց: Եվ այն կնոջը երկու մեծ արծվի թևեր տրվեցին, որ անապատ թռչի՝ իր տեղը, ուր որ կերակրվում է մի ժամանակ, ժամանակներ ու կես ժամանակ՝ օձի երեսից» (Հայտն.12:13,14): Ընդհանուր պատկերը պարզ է. առաջին երեքուկես տարվա ընթացքում Եկեղեցին, որից դուրս է եկել Հարսը, պահպանվում և կերակրվում է: «Անապատ» հասկացությունը և դրա հետ կապված մարմնավոր «կերակուրը», ծանոթ է Աստվածաշնչի ընթերցողներին Մովսեսի և Եգիպտոսից Իսրայելի դուրս գալու ժամանակներից: Դրա վերաբերյալ Նեեմ.9:21 համարներում ասվում է. «Եվ քառասուն տարի նրանց կերակրեցիր անապատում, նրանք պակասություն չունեցան, նրանց հանդերձները չմաշեցին, և նրանց ոտքերը չուռեցին»: Հետագայում Տերը Իսրայելի մասին ասում է. «Խաղողի պես գտա ես անապատում Իսրայելին. թզենիի առաջին երախայրիի պես տեսա ձեր հայրերինգ» (Ովսե 9:10, Երեմ.2:1-3): «Առակը թզենուց սովորեքգ» (Մատթ.24:32): Նաև Նա խոսել է Իսրայելի վերաբերյալ, որը անապատում է կանչվելու. «Սրա համար ահա ես նրան կհամոզեմ, և նրան կտանեմ անապատը և կխոսեմ նրա սրտի հետ» (Ովսե 2:14): Աստծո համար ամեն բան հնարավոր է: Նա, ով Եգիպտոսից հանեց մի ողջ ժողովուրդ՝ վեց հարյուր հազար մարդու, չհաշված կանանց և երեխաներին, և կերակրեց նրանց քառասուն տարվա ընթացքում, Նա նույնն է, և ինչպես գրված է, երեքուկես տարվա ընթացքում կկերակրի երկրի վրա մնացած Եկեղեցուն: Մեծ Արծվի թևերը խորհրդանշում են Աստծուն, որը տանում է Իրեններին. «Ինչպես որ արծիվը քրքրում է իր բույնը, շուռ է գալիս իր ձագերի վրա, տարածում է թևերը, վեր առնում նրանց, տանում նրանց իր թևերի վրա, այնպես Եհովան միայն ման ածեց նրան, և նրա հետ օտար աստված չկար: Նրան վեր հանեց երկրի բարձր տեղերը, որ ուտի արտերի պտուղը. և նրան վեմից մեղր ծծել տվեց և ապառաժ ժայռից՝ յուղ: Կովերի յուղ և ոչխարների կաթ, գառների և Բասանի խոյերի և նոխազների ճարպով» (2 Օրին.32:11-14): Սաղմոսերգուն նույնպես գրել է թևերի մասին. «գ որովհետև քեզ է հուսացած իմ անձը, և ես քո թևերի շուքին կհուսամ մինչև որ չարիքն անցնի» (Սաղմ.57:1): «Նա կծածկի քեզ իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես» (Սաղմ.91:4): Եվ Տերն աղաղակում է Իրեններին. «Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, պիտի ծագի արդարության արեգակը, և բժշկություն պիտի լինի նրա թևերի վրա» (Մաղաք.4:2): Բնականաբար սատանայի բարկությունը շարունակվում է կնոջ և նրա սերունդի դեմ. «Եվ օձն իր բերանից այն կնոջ հետևից գետի պես ջուր թափեց, որ նրան գետի մեջ ընկղմի: Բայց երկիրն այն կնոջը օգնեց. ու երկիրն իր բերանը բաց արեց և կուլ տվեց այն գետը, որ վիշապը թափել էր իր բերանից» (Հայտն.12:15,16): Այս խոսքի համաձայն գործին միջամտում է երկրային կառավարությունը և վերջ դնում Եկեղեցու դեմ ուղղված հալածանքի գետին, որը գալիս է կրոնի կողմից: Դրանից հետո առաջին օձը կատաղությամբ լեցուն կկանգնի Իսրայելի ժողովրդից եղող այն մարդկանց դեմ, որոնք հավատքի են եկել և կնքվել երկու մարգարեների երեքուկես տարի տևող ծառայության ժամանակ: Նրանք պատկանում են նույն աստվածային սերնդին և ունեն Հիսուսի վկայությունը: «Եվ վիշապն այն կնոջ վրա բարկացավ ու գնաց մյուս զավակների դեմ պատերազմելու, որոնք Աստծո պատվիրանները պահում են և Հիսուսի վկայությունն ունեն» (Հայտն.12:17): Այն, որ այս երրորդ խումբը՝ «կնոջ սերնդի մնացորդը» հեթանոսներից եկած խումբը չէ, երևում է այս խոսքից. «գորոնք Աստծո պատվիրանները պահում են և Հիսուսի վկայությունն ունեն»: Աստծո պատվիրանների և օրենքի պահումը կապված է միայն Իսրայելի հետ: Հեթանոսներից եկած Եկեղեցին Քրիստոսի մեջ է և արդարության հասնում է հավատքով (Հռոմ.10:14): Նա, ով տվել է օրենքը, չեկավ, որ այն չեղյալ հայտարարի, այլ, հակառակը, կատարեց դրա պահանջները: Նա Իր վրա վերցրեց Օրենքի բոլոր խախտումները և մեռավ, որովհետև մեղքի վարձը մահն է (Հռոմ.6:23): Ինչպես արդեն շարադրեցինք, Աստծո փրկության ծրագրում միայն երեք խումբ կա, որոնց դեմ հաջորդականությամբ մոլեգնում է սատանան՝ արու Զավակը, կինը և Իսրայելը:
Բովանդակություն