Միսսիոներ՝ Էվալդ Ֆրանկ
Գլուխ 1 - Ներածություն
Գլուխ 2 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 3 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 4
Գլուխ 6 - Կնիքների բացումը
Գլուխ 10
Գլուխ 11
Գլուխ 12
Գլուխ 13
Գլուխ 14
Գլուխ 16
Գլուխ 17
Գլուխ 18
Գլուխ 19
Գլուխ 20
Գլուխ 21
Գլուխ 22
Վերջաբան
Առաջին նամակը՝ Պահիր քո առաջին սերը
Անհրաժեշտություն չկա մանրամասն կերպով քննարկելու Եկեղեցուն ուղղված յոթ նամակները. դրանք
արդեն քննարկվել են, և քիչ թե շատ ծանոթ են բոլորին: Նախ նկատենք, որ Պատգամը միշտ տրվում է
Եկեղեցու հրեշտակին, որն այնուհետև այն փոխանցում է ողջ Եկեղեցուն: Այնուհետև գովեստի խոսքեր են
ասվում բարի բաների համար և հանդիմանական խոսքեր սուտ վարդապետությունների համար և այսպես
շարունակ: Եկեղեցիներին ուղղված յուրաքանչյուր նամակի վերջում հաղթողներին տրվում են
առանձնահատուկ խոստումներ: Այդ խոստումները չեն տրվել միայն հիշատակված տեղական եկեղեցիներին,
այլ վերաբերում են նորկտակարանյան Եկեղեցու յոթ շրջանների բոլոր հավատացյալներին:
Եկեղեցու պատմիչները մանրամասն կերպով քննարկել են այս յոթ շրջանները: Նրանցից ամենահայտնին
դոկտոր Կլարենս Լարկինն է, որն իր «Dispensational truth» գրքի 130-132 էջերում սահմանել է ժամանակի
բաշխումը: Աստծո մարդ Ուիլյամ Բրանհամը կիրառել է դասակարգման այդ եղանակը, երբ խոսել է Եկեղեցու
յոթ շրջանների վերաբերյալ: Այստեղ նույնպես ներկայացնում ենք ժամանակի այդ բաշխումը:
Եկեղեցուն ուղղված յոթ նամակները կանխասող, մարգարեական բնույթ ունեն և կարևոր են փրկության
պատմության համար: Միշտ հարուցյալ Տերն է խոսում և գործում: Նամակներից յուրաքանչյուրում Նա տարբեր
կերպ է ներկայանում, բայց դա միշտ ուղղված է Եկեղեցու հետ կապին: Եկեղեցին պետք է իմանա, թե ով է Նա,
և պետք է լսի Նրա ասածը: Հաղթողներին տրված յոթ խոստումները նույնպես տարբեր են: Տիրոջ վերադարձի
ժամանակ Եկեղեցու բոլոր շրջանների արդարները, որոնք հասել են կատարելության և մասնակից են լինելու
առաջին հարությանը, կժառանգեն բոլոր խոստումները:
Առաջին նամակում կարդում ենք. «Այսպես է ասում այն յոթ աստղերն Իր աջ ձեռքում ունեցողը, որ յոթ ոսկի
աշտանակների մեջ ման է գալիս. գիտեմ քո գործերը, քո աշխատանքը, քո համբերությունը, և որ չարերին չես
կարողանում տանել, և փորձեցիր նրանց, ովքեր առաքյալ են ձևանում, բայց չեն, ու պարզեցիր, որ սուտ են:
Նեղություններ կրեցիր ու համբերություն ունես: Իմ անվան համար աշխատեցիր և չթուլացար: Բայց քո դեմ այս
ունեմ, որ Քո առաջին սերը թողել ես: Արդ, հիշի՛ր, թե որտեղից վայր ընկար, ու զղջա՛ և նախկին գործերն
արա՛, ապա թե ոչ շուտով կգամ քեզ մոտ և քո աշտանակը իր տեղից կշարժեմ, եթե չապաշխարես: Բայց այս
բանն ունես, որ նիկողայոսյանների գործերն ատում ես, որոնք ես էլ եմ ատում» (Հայտն.2:1-6):
Խոսվում է Աստծո թագավորության մեջ կատարված աշխատանքի, գործերի և հավատացյալների
համբերության մասին: Նրանց ասվում է, որ նրանք փորձել են չար և անազնիվ մշակներին և չեն տանում
նրանց: Խոսքը առաքյալ ձևացող մարդկանց մասին է, որոնք Եկեղեցու առաջին շրջանի Խոսքին հավատարիմ
հավատացյալների կողմից քողազերծվել են որպես ստախոսներ:
Պողոսը նրանց մատնացույց էր արել Գործք 20:28-32 համարներում և մյուս սուրբգրային հատվածներում՝
ասելով, որ իր գնալուց հետո կգան մարդիկ, որոնք սուտ վարդապետություններ կբերեն՝ աշակերտներին իրենց
հետևից տանելու համար: Դրա համար նա եկեղեցու երեցներին հորդորում էր արթուն կենալ:
Այն ժամանակ հավատացյալների հիշողության մեջ դեռ կենդանի էին սկզբնական քրիստոնեության
առաքյալների վարդապետությունն ու գործերը: Նրանք այդ գիտեին. եթե մեկի ուսմունքն ու գործերը չեն
համապատասխանում առաքյալների ուսմունքին և գործերին, ուրեմն նա նմանակող է, և նրա
հավակնությունները արդարացված չեն: Արդեն քրիստոնեության առաջին սերնդում ոմանք սկսեցին շեղվել
բնօրինակից: Մինչդեռ սկզբնական քրիստոնեության բնօրինակը պետք է չափանիշ լինի բոլոր ժամանակների
ճշմարիտ հավատացյալների համար և մնա միակ ճշմարիտ օրինակը:
Այնուհետև գովեստով խոսվում է հավատացյալների համբերության և Նրա անվան հանդեպ նվիրվածության
մասին: Բայց դրան հետևում են հանդիմանական խոսքերը, որովհետև շատերը թողել են իրենց առաջին,
բոցավառ սերը: Նրանց հորդորում է ապաշխարել և վերադառնալ առաջին գործերին, այլապես Տերն Ինքը
տեղից կշարժի նրա աշտանակը: Իրոք, ի՞նչ օգուտ այն ճրագից, որը լույս չի տալիս: Այլևս մնում է միայն
հիշողություն և մեռած ձև: Նորից գովեստի բառեր են ասվում նրա համար, որ նրանք ատում են
նիկողայոսյանների գործերը, որոնք տարբերություն են դրել «ծառայող եղբայրների» և լսողների միջև (որոնց
սկսեցին անվանել «աշխարհականներ»). այդ գործերը Տերն էլ էր ատում:
Սա է այն խոստումը, որը տրված է նրանք, ովքեր լսում են, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին. «Ով որ
հաղթի, նրան կենաց ծառի պտուղից ուտել կտամ, որ Աստծո դրախտում է» (Հայտն.2:7): Առաջին մարդիկ
կորցրին Կյանքի Ծառի վրա իրենց իրավունքը և վտարվեցին դրախտից: Այն բանից հետո, երբ փրկագնումը և
հաշտությունը լիովին կատարվեցին, ճշմարիտ հավատացյալները նորից ազատ մուտք ունեցան դեպի Կյանքի
Ծառը և դրախտ (Ղուկ.23:43):
Եփեսոսի եկեղեցու շրջանը տևել է Նոր Ուխտի Եկեղեցու սկզբից մինչև մոտավորապես Ք.Հ. 170 թվականը:
Միսսիոներ՝ Էվալդ Ֆրանկ
Գլուխ 1 - Ներածություն
Գլուխ 2 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 3 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 4
Գլուխ 6 - Կնիքների բացումը
Գլուխ 10
Գլուխ 11
Գլուխ 12
Գլուխ 13
Գլուխ 14
Գլուխ 16
Գլուխ 17
Գլուխ 18
Գլուխ 19
Գլուխ 20
Գլուխ 21
Գլուխ 22
Վերջաբան