Լսել

Հայտնություն, գիրք կնքված 7 կնիքներո՞վ

Բովանդակություն

Յոթերորդ նամակը՝ Լավոդիկեի շրջանը, նախազգուշացում գաղջության և անհոգության դեմ

Եկեղեցիներին ուղղված վերջին՝ յոթերորդ նամակը, անմիջապես սկսվում է հանդիմանությամբ, «Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ և ճշմարիտ Վկան, Աստծո ստեղծա ործության Ակիզբը: Գիտեմ քո գործերը, որ ո՛չ սառն ես, ո՛չ էլ տաք: Երանի~ թե սառը կամ տաք լինեիր: Ուրեմն քանի ոչ գաղջ ես և ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, քեզ իմ բերանից պիտի փսխեմ: Որովհետև ասում ես. «Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ չեմ»: Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես» (Հայտն.3:14-17): Եկեղեցու այս վերջին շրջանում, որը ոչ՛ տաք է, ո՛չ էլ սառը, այսինքն՝ գաղջ և անհոգ, Տերը դարձի չեկողներին սպառնում է փսխել Իր բերանից: Դա նշանակում է, որ նրանք չեն լսի Նրա կանչը առաջին հարության և հափշտակության ժամանակ: Այն խաբուսիկ ենթադրությունը, թե եկեղեցին ամեն ինչ առատորեն ունի և ոչ մի բանի կարիքը չունի, հանդիմանվում է Իր՝ Տիրոջ կողմից այս խոսքերով. «Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես»: Եթե բնական ոլորտում ինչ-որ մեկը աղքատ, կույր և մերկ է, դա վատ բան է: Բայց եթե նա այդ չգիտի, եթե չի գիտակցում իր վիճակը, նշանակում է, որ այդ մարդու մտքի մեջ ինչ-որ բան կարգին չէ: Նույնը վերաբերում է հոգևոր ոլորտին: Այս վերջին՝ խաբուսիկ ժամանակաշրջանում ողբերգական է այն փաստը, որ ինչ-որ բան են հավակնում, ինչոր բան են փորձում իրենք իրենց համոզել, երևակայել մի բան, որն իրականում ամենևին էլ գոյություն չունի: Շնորհքի ժամանակի վերջում ապրող հավատացյալներին ուղղված Տիրոջ հանդիմանությունից երևում է, որ նրանց պակասում է իսկական հոգևոր դատողությունը և զանազանումը: Նրանք ապրում են ցանկությունների աշխարհում, երևակայական աշխարհում՝ առանց հասկանալու, որ արդարացի է Տիրոջ հանդիմանությունը: Մինչդեռ Նա Իրեններին չի լքում. թակում է դուռը և խորհուրդ է տալիս. «Ես քեզ խորհուրդ եմ տալիս. ինձանից կրակի մեջ փորձված ոսկի առ, որ հարստանաս. և սպիտակ հագուստներ, որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևա, և աչքերիդ դեղ դիր, որ տեսնես: Ում որ սիրում եմ, հանդիմանում եմ ու խրատում: Ուրեմն ջանք արա և ապաշխարիր» (հհ.18,19): Միայն նրանք, ովքեր գիտակցում են իրենց սեփական վիճակը և գալիս են Տիրոջը, կարող են ստանալ այն, ինչ Նա պատրաստել է. նրանք կստանան օծություն՝ դեղ աչքերի համար, որպեսզի Հոգու հայտնությամբ կարողանան տեսնել այն, ինչ աստվածային է և պատկանում է Աստծո թագավորությանը: Տերն Ինքը վկայում է, որ Ինքը գտնվում է դրսում, կանգնած է դռան մոտ և թակում է, թեև ներսում խոսում են Իր մասին, երգում են Իր համար, խոսում են Հոգու գործողության և Սուրբ Հոգու պարգևների մասին: Պաշտամունքը ընթանում է իր հունով, բայց Նրան թույլ չեն տալիս խոսք վերցնել եկեղեցում և բացահայտվել այնտեղ: Բայց Նրա համբերությունը հասնում է վերջին: Ահա թե ինչու Նա դուռը թակելով՝ անհատապես դիմում է հավատացյալներին. «Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ»: Սա այժմյան վիճակն է: Ոչ թե ողջ եկեղեցիները, այլ տարբեր եկեղեցիներից առանձին անհատներ կլսեն Նրա կանչը, կընդունեն Նրա խորհուրդը և կբացեն իրենց սրտի դուռը, որ Նա իրենց հետ ուտի Իր պատրաստած ընթրիքը: Այս ժամանակաշրջանին նախորդող ոչ մի շրջանում Տիրոջ սեղանը այնքան առատ չի եղել, ինչքան հիմա: Իսկ այս ժամանակաշրջանին տրված խոստումը բոլոր խոստումներից ամենափառավորն է. «Ով որ հաղթի, նրան իշխանություն կտամ, որ ինձ հետ իմ գահին նստի, ինչպես ես էլ հաղթեցի և իմ Հոր հետ նրա գահին նստեցի» (հ.21): Քրիստոսի ծնունդով Աստված նոր ստեղծա<ործության սկիզբ դրեց. ահա թե ինչու այս շրջանի եկեղեցուն ուղղված նամակի սկզբում Նա ներկայանում է որպես Աստծո ստեղծա<ործության սկիզբը: Բոլոր նրանք, ովքեր վերստին ծնվել են Նրա Հոգուց (Հովհ: 3:3-7, Հակոբ 1:18, 1 Պետր.1:23, 1 Հովհ.5:1-4 ), կազմում են եկեղեցու յոթ շրջանների անդրանիկների խումբը (Եբր.12:23) և միաժամանակ նոր ստեղծագործություն են Քրիստոսով (2 Կորնթ.5:17-19). նրանք Նրա գահին կնստեն Նրա հետ, ով հաղթել է և Նրա հետ միասին կթագավորեն: Ուշագրավ է, որ եկեղեցիներին ուղղված յուրաքանչյուր նամակի սկզբում գտնվում է «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈւՄ ՏԵՐԸ» խոսքը: Յուրաքանչյուր նամակի վերջում կարդում ենք. «Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»: Եվ հենց դա է կարևորը՝ լսել այն, ինչ Հոգին ասում է ներկա ժամանակներում այս ժամանակաշրջանի համար խոստացված և բացահայտված Խոսքի միջոցով: Հենց դա է այդ Պատգամը, որ կարևոր է այսօր և կարևոր է եղել ամեն ժամանակաշրջանում: Առաջին երեք նամակներում այդ խոսքերը գրված են խոստումից առաջ, բայց վերջին չորս նամակներում գրված են խոստումից հետո: Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխում Տերը հանգամանալից կերպով խոսել է լսելու և տեսնելու անհրաժեշտության մասին, Նա երանելի է համարել այն աչքերը, որ տեսնում են և ականջները, որ լսում են: Եկեղեցու բոլոր շրջանների հաղթողների խումբը բաղկացած է նրանցից, ովքեր լսել են, հավատացել և հետևել Աստծո պատգամին իրենց ժամանակներում: Մենք նույնպես պետք է լսենք այն, ինչ Հոգին ասում է մեր օրերում այժմյան պատգամի միջոցով, որպեսզի մասնակից լինենք այն բանին, ինչ Աստված խոստացել է անել և հիմա էլ անում է: Աստծո ճշմարիտ զավակները ոչ միայն լսում են պատգամաբերին,որը ներկայանում է որպես հրեշտակ՝ աստվածային պատգամը բերելու համար, այլև զանազանում են «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈւՄ ՏԵՐԸ» խոսքը, հավատում են Խոսքի վկայությանը և դառնում են հաղթողներ, որոնք ժառանգելու են ամեն ինչ:
Բովանդակություն