Միսսիոներ՝ Էվալդ Ֆրանկ
Գլուխ 1 - Ներածություն
Գլուխ 2 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 3 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 4
Գլուխ 6 - Կնիքների բացումը
Գլուխ 10
Գլուխ 11
Գլուխ 12
Գլուխ 13
Գլուխ 14
Գլուխ 16
Գլուխ 17
Գլուխ 18
Գլուխ 19
Գլուխ 20
Գլուխ 21
Գլուխ 22
Վերջաբան
Հրեաներից կնքվածները
Յոթերորդ գլուխը հեշտությամբ է հասկացվում: Առաջին մասում նկարագրվում է Իսրայելի տասներկու
ցեղերից եղող 144000 ընտրյալների կնքումը, իսկ երկրորդ մասում՝ հեթանոսներից եկող անթիվ բազմությունը,
որը պետք է անցնի մեծ նեղության միջով: Առաջին համարում նկարագրվում են դատաստանի չորս
հրեշտակները, որոնք պահում են չորս քամիները, և արձակվելու են միայն վեցերորդ փողը հնչելու ժամանակ
(Հայտն.9:14,15):
«Դրանից հետո չորս հրեշտակ տեսա՝ երկրի չորս անկյունում կանգնած և երկրի չորս քամին բռնած,
որպեսզի երկրի վրա քամի չփչի, ոչ էլ ծովի վրա, ոչ էլ մի ծառի վրա» (Հայտն.7:1):
Քամիները, փոթորիկները խոսում են կործանման, ավերման մասին: Դրա հաստատումը գտնում ենք նաև
մարգարեական Խոսքում (Զաք.6:5):
Նախ խոսվում է Իսրայելի 12 ցեղերից եղող 144000-ի կնքման մասին: Նրանք ճակատին կրում են Աստծո
կնիքը: Եկեղեցուն պատկանողները կրում են Սուրբ Հոգու կնիքը, որը Աստծո կնիքն է: Ըստ Եփես.1:13 և 4:30
համարների և ուրիշ սուրբգրային հատվածների Աստծո կնիքը Սուրբ Հոգին է: Ինչպես մկրտության ժամանակ
Սուրբ Հոգին իջավ Աստծո Որդու վրա (Մատթ.3:16)՝ «որովհետև Աստված Հայրն է նրան կնքել» (Հովհ.6:27բ),
այնպես նույն Հոգին իջնում է Աստծո բոլոր որդիների և դուստրերի վրա, որոնք հաճելի են Իրեն (Գործք 2:38,39,
2 Կորնթ.1:21,22):
144000-ի կնքման դեպքում այդ իրադարձությունը խորհրդանշական կերպով ներկայացվում է արևածագից
ուղարկված հրեշտակի միջոցով, որն ունի Աստծո կնիքը: Եզեկիել մարգարեն տեսավ, որ Երուսաղեմի այն
բնակիչները, որոնք հառաչում և ողբում են քաղաքում եղած պղծությունների պատճառով, իրենց
ճակատներին կնիք են ստանում (Եզեկ.9:1-6): Եզեկիել մարգարեի և Հայտնության գրքում գրվածներից պարզ
երևում է, որ նախ պետք է կնքումը կատարվի: Միայն այդ ժամանակ դատաստանի հրեշտակները կարող են
կատարել իրենց ստացած պատվերը:
«Մի ուրիշ հրեշտակ տեսա, որ դուրս էր գալիս արևելքից, ու կենդանի Աստծո կնիքն ուներ: Եվ բարձրաձայն
աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց երկրին ու ծովին վնասելու իշխանություն էր տրվել: Եվ ասում էր.
«Վնաս մի՛ տվեք ո՛չ երկրին, ո՛չ ծովին և ո՛չ էլ ծառերին, մինչև որ մեր Աստծո ծառաների վրա, նրանց
ճակատներին կնիք դնենք» (Հայտն. 7:2,3):
Ինչպես մարգարեական Խոսքում մի կողմից խոսվում է <ազանի դրոշմի մասին, որը դրվելու է մարդկանց
ճակատին կամ աջ ձեռքին, այնպես էլ մյուս կողմից Աստծո ծառաները իրենց ճակատին կրելու են Աստծո
կնիքը: Ո՛չ գազանի դրոշմը, ո՛չ էլ Աստծո կնիքը բնական աչքի համար տեսանելի չեն լինի: Բնական աչքի
համար տեսանելի չեն կարող լինել ո՛չ 666 թիվը, որը կարելի է հաշվել (Հայտն.13:18), ո՛չ այն կինը, որն իր
ձեռքում պղծությամբ լեցուն գավաթ է պահում, որի ճակատին գրված է «Մեծ Բաբելոն» և որը անապատում
նստել է գազանի վրա: Այստեղ մենք կանգնած ենք հայտնության հողի վրա. առավելագույն չափով հոգևոր
բովանդակությունը պետք է կապված լինի հոգևոր հասկացողության և հոգևոր լեզվի հետ (1 Կորնթ.2:13-15):
Բայց Աստված ճանաչում է Իրեններին (2 Տիմ.2:19), և Իրենները ճանաչում են Նրան (Հովհ.10:14):
Ինչ վերաբերում է 144000-ին, սուրբգրային այս հատվածը չի կարելի մեկնաբանել՝ ասելով, որ խոսքը
Եկեղեցուց ընտրված ինչ-որ ընտրախավի մասին է, կամ ինչ-որ կրոնական կազմակերպության. այս խոսքերին
պետք է հավատալ և թողնել այնպես, ինչպես գրված է. «Եվ կնքվածների թիվը լսեցի՝ հարյուր քառասունչորս
հազար կնքված, Իսրայելի որդիների բոլոր ցեղերից: Հուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Ռուբենի
ցեղից՝ տասներկու հազար կնքված, Գադի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Ասերի ցեղից՝ տասներկու
հազար կնքված, Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Մանասեի ցեղից՝ տասներկու հազար
կնքված, Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Ղևիի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Իսաքարի
ցեղից՝ տասներկու հազար կնքված, Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Հովսեփի ցեղից՝
տասներկու հազար կնքված, Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար կնքված» (Հայտն. 7:4-8):
Այստեղ թվարկվում են 12 ցեղերը իրենց անուններով: Այդպիսով, ամեն սխալ և կեղծ մեկնություն պետք է
բացառվի, որովհետև ավելի պարզ հնարավոր չէր ասել: «British Israel» կոչվող հայտնի վարդապետությունը,
որն ասում է, թե 10 ցեղերը կորել են հեթանոսների մեջ, հակառակ է Սուրբ Գրքի ասածին, որովհետև
Աստվածաշունչը վկայում է, որ կնքելու ժամանակ բոլոր տասներկու ցեղերը Իսրայելում են լինելու, իրենց
հայրենի երկրում:
Միսսիոներ՝ Էվալդ Ֆրանկ
Գլուխ 1 - Ներածություն
Գլուխ 2 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 3 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 4
Գլուխ 6 - Կնիքների բացումը
Գլուխ 10
Գլուխ 11
Գլուխ 12
Գլուխ 13
Գլուխ 14
Գլուխ 16
Գլուխ 17
Գլուխ 18
Գլուխ 19
Գլուխ 20
Գլուխ 21
Գլուխ 22
Վերջաբան