Միսսիոներ՝ Էվալդ Ֆրանկ
Գլուխ 1 - Ներածություն
Գլուխ 2 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 3 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 4
Գլուխ 6 - Կնիքների բացումը
Գլուխ 10
Գլուխ 11
Գլուխ 12
Գլուխ 13
Գլուխ 14
Գլուխ 16
Գլուխ 17
Գլուխ 18
Գլուխ 19
Գլուխ 20
Գլուխ 21
Գլուխ 22
Վերջաբան
Երրորդ նամակը՝ Նախազգուշացում Բաղամի և Նիկողայոսյանների վարդապետության դեմ
Երրորդ նամակում Տերը ներկայանում է այսպես. «Այսպես է ասում սրած երկսայրի սուրն ունեցողը.
գիտեմ քո գործերը և թե որտեղ ես բնակվում՝ ուր որ սատանայի աթոռն է: Եվ իմ անունը պահում ես, իմ
հավատն էլ չուրացար այն օրերին, երբ իմ Անտիպաս հավատարիմ վկան սպանվեց ձեր մեջ, ուր որ սատանան
է բնակվում: Բայց քո դեմ մի քիչ բան ունեմ, որ այդտեղ Բաղաամի վարդապետությունը պահողներ ունես, ով
Բաղակին սովորեցրեց Իսրայելի զավակների առջև գայթակղություն դնել, որպեսզի նրանք կուռքի զոհվածից
ուտեն և պոռնկություն անեն: Այդպես դու էլ նիկողայոսյանների վարդապետությունը պահողներ ունես, որ ես
ատում եմ: Ապաշխարի՛ր, ապա թե ոչ շուտով կգամ քեզ մոտ ու նրանց հետ իմ բերանի սրով կպատերազմեմ»
(Հայտն.2:13-16):
Նա ճանաչում է Իրեն պատկանողներին և նրանց գործերը, գիտի, թե ինչ են անում և որտեղ են բնակվում: Այն
ժամանակ սատանան արդեն գրավել էր իր գլխավոր տեղը ուրացյալ քրիստոնեության մեջ: Ք. Հ. 325
թվականին տեղի էր ունեցել Նիկիայի տիեզերաժողովը, որին մասնակցել էին 1500 պատվիրակներ: Այնտեղ
առանձնահատուկ կերպով շեշտվեց հոգևորականության գերազանցությունը այսպես կոչված
աշխարհականների նկատմամբ: Տիեզերաժողովի գլխավոր հռետորներն էին Աթանասը և Արիուսը:
Տերը հանդիմանություններ արեց, որովհետև հավատացյալներից մի քանիսը հանդուրժում էին «Բաղաամի
վարդապետությունը», նաև ընդունում էին «նիկողայոսյանների վարդապետությունը»: Թեև Բաղաամը բնավ
չէր պատկանում Իսրայելի ժողովրդին, այնուամենայնիվ նրան հաջողվեց Հին Կտակարանում Իսրայելի
ժողովրդին մղել կռապաշտության և ուրիշ ազգերի հետ խառնակման: Այդ նիկողայոսյան ուղղությունը խառը
խումբ էր և անկասկած մեծ ազդեցություն էր ստացել. լսարանի և ուրացյալ եկեղեցու նոր պաշտոնյաների
միջև բաժանումը ակնհայտ դարձավ:
Այն, ինչ Եկեղեցու առաջին շրջանում բնութագրվում էր որպես «նիկողայոսյանների գործեր», երրորդ
շրջանում արդեն դարձավ հաստատված վարդապետություն, որն ատելի էր Տիրոջը: Նա Իրեններին
ապաշխարության կոչ է անում, այլապես Նա պետք է գա Իր բերանի սրով, այսինքն՝ Իր Խոսքով
պատերազմելու նրանց դեմ, ովքեր շեղվել են այդ Խոսքից:
Խոստումը հետևյալն է. «Ով որ հաղթի, նրան այն թաքցրած մանանայից ուտել կտամ և սպիտակ խիճ կտամ
նրան, և այն խճի վրա՝ մի նոր անուն գրված, որ ոչ ոք չգիտե, բացի նրանից, ով ստանում է» (Հայտն.2:17):
Տերը Իրեններին կերակրում է բացահայտված Խոսքի թաքցրած մանանայով և հաղթողներին խոստանում է նոր
անուն:
Պերգամոսի եկեղեցու շրջանը տևել է մինչև մոտավորապես մեր թվարկության 606 թվականը:
Միսսիոներ՝ Էվալդ Ֆրանկ
Գլուխ 1 - Ներածություն
Գլուխ 2 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 3 - Հարուցյալ Տիրոջ յոթ նամակները
Գլուխ 4
Գլուխ 6 - Կնիքների բացումը
Գլուխ 10
Գլուխ 11
Գլուխ 12
Գլուխ 13
Գլուխ 14
Գլուխ 16
Գլուխ 17
Գլուխ 18
Գլուխ 19
Գլուխ 20
Գլուխ 21
Գլուխ 22
Վերջաբան