Միսսիոներ՝ Էվալդ Ֆրանկ
ՈՒՐԻՇ ԱՍՏՎԱԾՆԵՐ ՉՈՒՆԵՆԱՍ
Սուրբ Գրքում ամբողջ գլուխներ են նվիրված այս թեմային: Բոլոր ժամանակներում Աստծո կողմից ստեղծված մարդը սեփական աստվածներ է ստեղծել. նա պաշտել է արևը, լուսինը, աստղերը և ուրիշ շատ բաներ: Մինչդեռ միայն Աստված է արժանի երկրպագության, որովհետև ամեն բան ստեղծվել է Նրանով, Նրա կողմից և Նրա համար: Ամեն անձ, ամեն առարկա և այն ամենը, ինչ պաշտում են Նրանից բացի, գարշություն է Նրա համար: Մարդը, որը միայն Աստծուն չի տալիս պատիվը, այլ որևէ ուրիշ բանի, զրկված է Նրա ներկայությունից, հարաբերություն և հաղորդակցություն չունի Նրա հետ, այլ կրոնական մոլորության զոհ է:
Սինա լեռան վրա Տեր Աստվածը պատվիրեց. ,Ես եմ Եհովան՝ քո Աստվածը … բացի Ինձանից ուրիշ աստվածներ չունենասե: (Ելից 20:2,3):
Բայց այստեղ չի ավարտվում Նրա Խոսքը, որովհետև Նրա պատվիրանը տարածվում է և ընդգրկում պատկերների, արձանների, սրբապատկերներ և այլ բաների ողջ ոլորտը, որոնց պաշտում են տարբեր կրոններն ու մշակույթները: ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ. ,Քեզ համար կուռք չշինես, և ոչ վերը երկնքում կամ ցածը՝ երկրի վրա, կամ երկրի տակի ջրերում եղած բաների մեկ նմանությունը: Նրանց երկրպագություն չանես և նրանց չպաշտես, որովհետև Ես՝ քո Եհովա Աստվածը նախանձոտ Աստված եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրենությունը որդիների վրա մինչև նրանց
երրորդ ու չորրորդ ազգը, որ ատում են ինձ: Եվ կողորմեմ նրանց մինչև հազար ազգը, որ սիրում են ինձ ու իմ պատվիրանները պահումե (Ելից 20:4–6): Այն մարդիկ, որոնք պատկերներ են շինում՝ նրանց երկրպագելու համար Աստծո կողմից դասվում են Իրեն ատողների շարքում: Դրանով նրանք իրենց վրա են վերցնում մի անօրենություն, որը Աստված հատուցելու է մինչև երրորդ և չորրորդ սերունդը:
ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ. ,Ինձ հետ հավասար արծաթի աստվածներ չշինեք, ոչ էլ ոսկի աստվածներ շինեք ձեզ համարե (հ. 23): Անդադար Աստված Մովսեսի և Իր մարգարեների միջոցով զգուշացնում է Իր ժողովրդին, որ չշինեն պատկերներ, որոնք իրականում կուռքեր են (Ղեվտ.26:1): ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ. ,Անիծյալ է այն մարդը, որ փորված կամ ձուլածո կուռք շինի Եհովայի առաջին պիղծ արվեստավորի ձեռագործ և մի ծածուկ տեղ դնիե (2 Օրին.27:15): Աստծո Խոսքը միշտ ուժի մեջ է
մնում, եթե նույնիսկ մարդիկ խաչակնքում են այդպիսի պատկերների առաջ՝ ենթադրելով, որ օրհնվելու են այդ գործողությամբ: Մինչդեռ միայն Աստված կարող է օրհնել և Նա այդ անում է միայն նրանց համար, ովքեր այդպես չեն մերժում Նրա Խոսքը:
Քանի որ Աստված նախօրոք գիտեր այն բոլոր հնարավորությունները, որոնցով կարելի էր պատկերներ շինել, Նա կարող էր մեկ առ մեկ թվարկել դրանք: Այսպես 2 Օրին.4:16 համարում Նա հստակ կերպով արգելեց ստեղծել որևէ պատկեր տղամարդու կամ կնոջ նմանությամբ և այլն: Դրա պատճառով կխախտվեր Ուխտը Աստծո հետ (հ.23): Այդ պատճառով Իսրայելի ժողովուրդը կրեց աստվածային բարկությունը, վտարվեց խոստացված երկրից և ցրվեց բոլոր ազգերում, որոնք հետո հարցրին. ,Ինչո՞ւ համար Եհովան այս երկրին այսպես արավե (2 Օրին.29:24): Պատասխանը միանշանակ է. ,Որովհետև նրանք մերժեցին իրենց հայրերի Եհովա Աստծո ուխտը, որ նրանց հետ արել էր՝ նրանց Եգիպտոսի երկրից հա- նած ժամանակ: Եվ գնացին ծառայեցին ուրիշ աստվածների և նրանց
երկրպագություն արեցին…ե (2 Օրին.29:25,26):
Մի՞թե Եկեղեցին էլ նույն բանը չարեց: Մի՞թե նա չխախտեց Նոր Ուխտը: Երրորդության հայտնագործումով և ձևակերպումով մի՞թե չընկավ միակ Աստծո հանդեպ հավատքից: Մի՞թե դա չշարունակվեց Մարիամի, Պետրոսի և այլ սրբերի հետ կապված, որոնց կանչում են: Այսպես է ասում Տերը.
,Ես եմ Եհովա՝ ձեր Սուրբը, Իսրայելի Ստեղծողը, ձեր Թագավորըե
(Ես.43:15): Աստծո ժողովուրդը միայն մեկ Սրբի է ճանաչում, որն արժանի
է երկրպագության և Նրա միջոցով է նա սրբանում: Մեռելներին սուրբ և
երանելի դարձնելու իր սովորությամբ մի՞թե ժողովրդական քրիստոնեությունը լիովին չուրացավ Աստծուն:
Նա, ով սովորեցնում է, որ Հայրը Աստծո առաջին Անձն է, Որդին՝ երկրորդ, իսկ Սուրբ Հոգին՝ երրորդ, նա այլևս մեկ Աստված չունի, եթե նույնիսկ հաստատում է, որ այդ երեքը մեկ են: 1 + 1 = 2, 2 + 1 = 3. դա մինչև հիմա էլ այդպես է: Իսկ երբ մտածում ես, որ այդ եռակի Աստծո պատկերին հետևում
է այսպես կոչված ,սրբերիե և հովանավորների մի ողջ բազմություն, որոնց համար նույնիսկ տոնական օրեր են հաստատել, ոչ մի կերպ չես կարողանում հասկանալ, թե ինչու են անտեսել Աստծո այդ լուրջ նախազգուշացումը: Առաջին գծում Մարիամի պաշտամունքն է, որը գերազանցում է ամեն ինչ: Սուրբ Պետրոսի տաճարում դրված Պետրոսի արձանի ոտքերը ամեն օր համբուրում են ողջ աշխարհից եկած բազմաթիվ ուխտագնացներ: Պատկերացրեք միայն, թե ողջ աշխարհում անթիվ կաթոլիկ և ուղղափառ սրբերի ինչքան պատկերներ և արձաններ, սրբապատկերներ ու զոհասե- ղաններ են պատրաստում, որոնց առաջ ծունկի են գալիս, խաչակնքում, որոնց կանչում են, համբուրում, երկրպագում և որոնց առաջ մոմ են վառում: Պապը, որը իր պաշտոնին անցնելու օրը ամբողջությամբ ընծայվեց
Մարիամին, իր ,հովվական գավազանիե վրա է կրում մարդկանց ձեռքով պատրաստված իր Քրիստոսին: Դա մի մեռած Քրիստոս է, որը չի կարող ո՛չ քայլել, ո՛չ լսել, ո՛չ տեսնել, իրականում ոչինչ չի կարող անել, բայց որի հետ անում են այն, ինչ ուզում են: Այդպիսի պաշտամունքը խորթ է Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն, ուղղակիորեն հակառակ է Աստծուն և Սուրբ Գրքի համաձայն հավասար է հեթանոսական կռապաշտությանը: Միայն հիշեք հինդուիզմում, բուդդիզմում և բոլոր մայրցամաքներում գոյություն ունեցող բոլոր կրոններում եղած աստվածների պաշտամունքի մասին:
Նա, ով հավատում է Աստծո Խոսքին, պետք է հասկանար, որ սրբերի այս պաշտամունքով Աստծո պատվիրանները բացահայտ կերպով խախտվում և արհամարհվում են: Ռեֆորմացիայի գործիչները հասկացել են Աստծո Խոսքի արժեքը, այն դրել են քարոզչության կենտրոնում, ոչնչացրել են պատկերների ամեն պաշտամունք, ինդուլգենցիաների ամեն վաճառք և այլ պաշտամունքներ: Այս երկու բաները համատեղելի չեն, որովհետև Աստծո Խոսքը հակառակ է դրան, իսկ որտեղ Խոսքը քարոզում են, Խոսքի համեմատ էլ պետք է վարվեն: Քանի որ ուրիշ ոչ ոք չի համարձակվում այդ ասել, մինչդեռ քարոզչի, աղաղակողի, ճանապարհ պատրաստողի ձայնը պետք է հնչի, ուրեմն թող այստեղ լինի այդ. Աստծուն մատուցված ճշմարիտ պաշտամունքը կարող է լինել միայն այնտեղ, ուր Աստծուն երկրպագում են Հոգով և ճշմարտությամբ Հիսուս Քրիստոսի Անունով: Այնտեղ, ուր կանչում ու երկրպագում են Մարիամին, Պետրոսին և մարդկանց կողմից ստեղծված սրբերի բազմությանը, այնտեղ ըստ Սուրբ Գրքի խոսքը մարդկանց աստվածացման մասին է, այսինքն՝ կռապաշտության:
Խաչերը և մյուս պատկերները պատկանում են համապատասխան եկեղեցիներին, բայց ոչ մի տեղ չունեն Քրիստոսի Եկեղեցում: Դրանք տեղ չունեն նաև հասարակական վայրերում՝ դպրոցներում, դատարաններում, խորհրդարանների նիստերի դահլիճներում և այլն: Չէ՞ որ խաչելության պատկերը հայտնվել է միայն Քրիստոսից հետո 5–րդ դարում: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին չի ճանաչել և չի ճանաչում նման խորհրդանիշ:
Հարուցյալ և կենդանի Քրիստոսը բաղկացած չէ մեռած նյութերից, ոչ էլ նշխարից, որի մեջ իբր թե մարմնավորապես ներկա է ,խորանումե: Նա մարմնավորապես երկինք է համբարձվել և նստել է Աստծո մեծության աջ կողմում: Ոչ մի գոյափոխություն չի կատարվում ոչ զանգակների ձայնով, ոչ էլ հացի ընծայման միջոցով: Ամեն քահանա շատ լավ գիտի, որ ընծայումից հետո էլ հացն ու գինին մնում են այն, ինչ կային դրանից առաջ: Որտե՞ղ է գրված, որ Քրիստոսը պետք է ամեն անգամ զոհաբերվի: Անկասկած ո՛չ Աստվածաշնչում: Այդպիսի բաներ անելով միայն հաստատում են, որ չեն ընդունել միակ Զոհը: Սուրբ Գիրքը սրա վերաբերյալ նույնպես ճշգրիտ տեղեկություններ է տալիս. ,Որովհետև այն կամքով մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի մեկ անգամ զոհվելով… Որովհետև մեկ
զոհով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեցե (Եբր.10:10,14): Եբր.9–րդ գլուխը և մյուս սուրբգրային հատվածները կարդացողը կտեսնի, որ փրկության գործը կատարվել է մեկընդմիշտ: Քրիստոսը Իր սեփական արյունով մտավ երկնային Սրբարանը և այնտեղ այն ներկայացրեց շնորհաց աթոռին և այսպիսով կատարեց փրկագնումը, որը հավիտյան ուժի մեջ է (Եբր.9:11,12 և այլ համարներ): Այդ փրկագնման շնորհիվ փրկագնվածները նոր արարած են դառնում Քրիստոսով (2 Կորնթ.5:17): Տերունական Ընթրիքի ժամանակ հացն ու գինին խորհրդանշում են Քրիստոսի Մարմինն ու Արյունը: Ինչպես, որ Զատկի Ընթրիքն էր պատվիրվել Հին Ուխտում (Ելից 12), այնպես էլ մենք ենք տոնում Տերունական Ընթրիքը՝ ի հիշատակ Քրիստոսի չարչարանքների և մահվան, մինչև որ Նա վերադառնա (1 Կորնթ.11:26):
Նաև Քրիստոսը այլևս մսուրում պառկած մանուկը չէ, Նա Մարիամի կրծքին կամ գրկում չէ, Նա խաչին գամված չէ, ոչ էլ գերեզմանում պառկած. Նա հաղթականորեն հարություն է առել և վեհությամբ հայտարարել.
,Երկնքում ու երկրի վրա ողջ իշխանությունն ինձ տրվեցե (Մատթ.28:18): Նա համբարձվել է երկինք և կվերադառնա զորությամբ և փառքով: Քրիստոսի, Մարիամի և մյուս սրբերի բոլոր պատկերները ոչ մի կապ չունեն ոչ սկզբնական քրիստոնեության, ոչ էլ աստվածաշնչյան պաշտամունքի հետ:
Դրանք բնորոշ են համապատասխան եկեղեցիների համար: Հիսուս Քրիստոսի Եկեղեցում մասունքները, այսպես կոչված ,սրբազան հագուստներըե և այլ ,սրբազանե բաները ոչ մի տեղ չունեն: Պաշտամունքը պատկանում է ոչ թե որևէ վայրին, կամ քաղաքին կամ մարդու ձեռքով ստեղծված պատկերներին, այլ միայն միակ կենդանի Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով:
Դեռևս որքա՞ն ժամանակ սուրբ Աստված, Ով Ինքը հայտարարում է, որ նախանձախնդիր Աստված է, կնայի ողջ աշխարհում գտնվող մարդկանց բազմություններին, որոնք բացօդյա վայրերում կամ սրբարաններում կամ
էլ ուխտագնացության վայրերում երկրպագություն են անում պատկերների առաջ: Երբ նրանք արտասանում են իրենց նախօրոք պատրաստած
,աղոթքներըե, բնավ էլ Աստծո հետ չեն խոսում, որը միակն է, որ ներկա է ամեն տեղ և լսում է աղոթքները: Վախճանված ,սրբերըե ամեն դեպքում չգիտեն, որ իրենց կանչում են, ոչ էլ Մարիամը: Նա գտնվում է դրախտում և ոչ մի աղոթք չի կարող լսել, պատասխանել՝ առավել ևս: Այսպես կոչված
,Մարիամի հայտնություններըե որոնց մասին ոչ մի խոստում չկա Աստվածաշնչում, իրականում չէին կարող տեղի ունենալ, ոչ էլ Ֆաթիմայում:
Բացի այդ Սուրբ Գիրքը չի ճանաչում մեռելների հետ հաղորդակցությունը, ոչ էլ մեռելների համար արվող աղոթքները: Նրանց կանչելն էլ լիովին հակասուրբգրային է: Սուրբ Գիրքը ճանաչում է միայն Քրիստոսով սրբացած, ողջ եղող մարդկանց հետ հաղորդակցությունը, ինչպես դա երևում է
առաքելական թղթերից. ,…Հիսուս Քրիստոսով սրբվածներիդ՝ կանչված սրբերիդ…ե (1 Կորնթ.1:2, 2 Կորնթ.1:1, Եփես.1:1 և այլ համարներ): Պողոսը գրում է. ,Բարև տվեք Հիսուս Քրիստոսով բոլոր սրբերին… ձեզ բարևում
են բոլոր սրբերը…ե (Փիլիպ. 4:21,22): Մեռելներին կանչելը և նրանց հետ հաղորդակցվելը մի՞թե մեռելահարցություն և ոգեհմայություն չի: Թեև ամեն բան կազմակերպվում է այնքան հանդիսավոր և պերճաշուք ձևով,
երբ համեմատում եք Աստվածաշնչի հետ, բացահայտվում է որպես կրոնական մոլորություն: Մարդիկ ժամանակ և դրամ են ծախսում, հոգնեցուցիչ աշխատանք են վերցնում իրենց վրա և իրենց ձևով անկեղծ են: Սակայն թող բոլորը մեկընդմիշտ իմանան. բոլոր կրոններում սրբերի ողջ պաշտամունքը ,հավատքե չէ, այլապես Աստծո և Իր Խոսքի հետ կապված կլիներ, այլ, հակառակը, հնագույն սնահավատություն է:
Այդպիսի զարգացումները հասցրեցին այն բանին, որ սկզբնական քրիստոնեությունից ընկան հեթանոսության մեջ, բաժանվեցին միակ ճշմարիտ Աստծուց և սահեցին դեպի աստվածների հեթանոսական աշխարհ: Դա կատարվեց սարսափելի ձևով, և մարդկությունը, ,պրոֆեսիոնալ բառապաշարիե միջոցով հանդիսավոր կերպով խաբվեց և հեռացավ: Արդեն Իսրայելում միակ ճշմարիտ Աստծուց հեռանալը և ուրիշ աստվածների մոտ
գնալը նշանակում էր ուրացություն և կռապաշտության մեջ անկում: ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ. ,Թույլ չեն տալիս նրանց գործերը, որ ետ դառնան իրենց Աստծո մոտ, որովհետև նրանց մեջ շնության հոգի կա և Տիրոջը չեն
ճանաչումե (Ովսե 5:4): Սուրբգրային նման հայտարարությունների համաձայն այն մարդիկ, որոնք շնության (կռապաշտության) հոգի ունեն և հարատևում են դրա մեջ, չեն կարող ես դառնալ իրենց Աստծո մոտ, եթե միայն լիովին դարձի չգան Աստծուն: Պողոսը կոչ է անում. ,Դրա համար, իմ սիրելինե՛ր, կռապաշտությունից փախեք… չեք կարող և՛ Տիրոջ բաժակը խմել,
և՛ դևերի բաժակը: Չեք կարող Տիրոջ սեղանից ճաշակեք ու դևերի սեղանիցե(1 Կորնթ.10:14–22): Առաքյալը կուռքերի պաշտամունքը դասում է դևերի պաշտամունքին: Կամ Տիրոջ սեղանին պետք է նստած լինենք, կամ դևերի: Ակնհայտ է, որ թշնամին մոլորեցրել է իր ազդեցության տակ գտնվողներին և նրանց առաջնորդել է զանազան կռապաշտությունների մեջ:
Յուրաքանչյուր մարդ, որը մտածում է դրա վերաբերյալ, պետք է համա- ձայնի, որ բոլոր արձանները, նկարները, սրբապատկերները և այլն, լինեն ոսկուց թե արծաթից, ականջ ունեն, բայց չեն լսում, բերան ունեն ու չեն խոսում, ձեռքեր ունեն ու չեն շարժում, ոտքեր ունեն ու չեն քայլում (Սաղմ.115:1–8, Ես.44:12–20 և այլն): Դրանք մեռած առարկաներ են, որոնց պետք է տանեն կամ ցուցադրեն: Դրանք չեն ներկայացնում կենդանի Աստծուն, Ով Ինքն է մեզ տանում, և ոչ մի կապ չունեն Նրա հետ: Հովհաննես առաքյալը լրջորեն զգուշացնում է մեզ, երբ խոսում է ճշմարիտ Աստծո
մասին, որը հայտնվել է Որդու մեջ, որը հավիտենական կյանքն է. ,Որդյակներ, ձեր անձերը կուռքերից պահեցեքե (1 Հովհ.5:21):
Աշխարհի շատ երկրներ ունեն ուխտագնացության վայրեր: Եվրոպայում այցելում են Թուրինը՝ տեսնելու համար Քրիստոսի կարծեցյալ ,վարշամակըե, չնայած, որ Շվեյցարիայում, Անգլիայում և Միացյալ Նահանգներում իրարից անկախ կատարված հետազոտությունները ապացուցել են, որ այդ վարշամակը 16–րդ դարի ծագում ունի: Մյուսները Թրիրում երկրպագություն են անում մասունքի տուփին, որի մեջ իբր թե գտնվում է
,Քրիստոսի պատմուճանըե: Ուրիշներն էլ գնում են Լուրդ, մյուսները՝ Ֆաթիմա, ոմանք էլ՝ Չենստոխովա (Լեհաստան) և այլն: Ամեն տարի ուխտագնացության գլխավոր վայրերի այցելուների թիվը հետևյալն է՝ 6 միլիոն Մեքսիկայի Գվադելուպայում, 5 միլիոն՝ Ֆրանսիայի Լուրդում, 4 միլիոն՝ Պորտուգալիայի Ֆաթիմայում, 3,5 միլիոն՝ Իտալիայի Լորետոյում և այլն: Եվ երբեք չենք լսել, որ այդ ուխտավորներից մեկը Հիսուսին գտած և Նրա հետ հաղորդակցություն ունեցած լինի: Ահա մոլորության ճանապարհով քայլելու տխուր արդյունքը:
Ռեֆորմացիայից ի վեր շատ հոդվածներ են գրվել մասունքների նշանակության մասին: Լյութերը մասունքների վերաբերյալ ասում է. ,Աստծո Խոսքը մասունքների Մասունքն է: Այո, միակ Մասունքն է, որը մենք՝ քրիստոնյաներս, գիտենք և ունենք: Որովհետև եթե մենք մի կույտի մեջ ունենայինք բոլոր սրբերի ոսկորները կամ սրբազան ու օծված հագուստները, դա մեզ բոլորովին չէր օգնի, որովհետև այս ամենը մեռած
է և չի կարող որևէ մեկին սրբացնել: Բայց Աստծո Խոսքը միակ Գանձն
է, որը ամեն բան սրբացնում է, որպեսզի Նրա միջոցով սրբանան բոլոր սրբերըե: Լյութերական աստվածաբան և եկեղեցական խորհրդատու Կառլ–Հերման Կենդլերն ավելացնում է. ,Մեր հավատքը կապված չէ մասունքների, սրբերի աճյունների հետ: Նրանց տրված պատիվը և ուխտագնացության վայրերը չեն զորացնում հավատքը, որովհետև նրանց մեջ, ինչպես ասում է Լյութերը, ,գտնվել է այնքան հրապարակային ստեր և անմտություններ, որ դրանք այլևս չի կարելի պատվիրել կամ հանձնարարել, որովհետև դրանք անօգուտ և ավելորդ բաներ
ենե, դրանք չեն կարող ոչ մեկին մեղքերի թողություն տալ, ասում է Լյութերըե (Idea–Spektrum 17/1996):
Բայց որոշ ժամանակ անց ,հաշտության հոգինե գործեց զորավոր կերպով, մինչդեռ դա հաշտություն չէ Աստծո և Իր Խոսքի հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, այլ էկումենիկ ոգին է, որը շատ է աշխուժացել նաև բողոքական ճամբարում:
1996 թվականին նույնիսկ տեղի ունեցավ ,Քրիստոսի պատմուճանի ուխտագնացությունե Թրիր քաղաքում Ռեյնլանդի Ավետարանական Եկեղեցու առաջնորդ Փիթեր Բայերի մասնակցությամբ: Առասպելի համաձայն՝
Ելենան՝ Կոստանդինոսի մայրը, որը 90 անց էր, 329 թվականին անձամբ Թրիր էր բերել ,Քրիստոսի անկար պատմուճանըե: Բայց միայն 1512 թվականին առաջին անգամ այն ցուցադրվեց: ,Քրիստոսի պատմուճանե կոչվող քսանից ավելի մասունքներ կան տարբեր վայրերում:
Idea–Spektrum թերթում նաև գրված է. ,Ռեֆորմատորը այդ ուխտագնացությունն անվանում էր ,նոր խաբեությունե, մի ,առանձնապես հմուտ խաբեություն մեր Տիրոջ պատմուճանովե: 1546 թվականին Էյս- լեբենում իր վերջին քարոզի ժամանակ նա անդրադարձավ այդ մասունքի թեմային. ,Թրիրում կա մեր Տեր Աստծո պատմուճանը: Վազիր այնտեղ՝ մսխելու փողերդ և ինդուլգենցիաներ գնիր պապի հնոտիաշուկայումե:
,Աստված իմ,— պետք է ցավով աղաղակի ամեն աստվածաշնչյան հավատացյալ,— ի՞նչ կապ ունեն այս բոլոր մասունքները, արձանները, նկարները, սրբապատկերները, որոնք պաշտվում են աշխարհի բոլոր վայրերումե: Պաշտամունքի այս մեռած առարկաները ի՞նչ ընդհանուր բան ունեն կենդանի Աստծո հետ: Աստծուն փնտրողը կարող է Նրան գտնել միայն Քրիստոսի մեջ: Դրա համար պետք չի առանձնահատուկ վայր, որևէ նկար, իրականում դրանք խանգարում են և պետք է վերցվեն: Ուխտագնացության վայրերի հետ կապված Տերն արդեն ասում է Հին Կտակարանում. ,Ինձ որոնեցեք և կապրեք: Բայց Բեթելը մի՛ որոնեք, և Գաղգաղա մի՛ մտեք և
Բերսաբէէն մի՛ գնացեքե (Ամովս 5:4,5):
Միսսիոներ՝ Էվալդ Ֆրանկ