Լսել

Մեծ ողբերգությունը և Աստծո փրկության ծրագիրը

Բովանդակություն

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ

Առաքյալները առանձնաշնորհում ունեցան իրենց Տիրոջից և Ուսուցչից սովորելու տարիների ընթացքում և նույնիսկ Նրա հարությունից հետո քառասուն օրերի ընթացքում: Պողոսը Նրան տեսավ Նրա համբարձումից հետո գերբնական Լույսի տեսքով և լսեց Նրա ձայնը իր մայրենի՝ եբրայերեն լեզվով: «Որովհետև քեզ նրա համար երևացի, որ պաշտոնյա դարձնեմ քեզ՝ այն բաներին վկա լինելու համար, ինչ դու տեսար, նաև այն բաներին, որոնցով պիտի երևամ քեզ: Որպեսզի քեզ ազատեմ այդ ժողովրդից ու հեթանոսներից, որոնց մեջ ուղարկում եմ քեզ՝ նրանց աչքերը բացելու, խավարից դեպի լույսը և սատանայի իշխանությունից դեպի Աստված դարձնելու համար…» (Գործք 26:16-18): Հենց այդպիսին է աստվածային կանչը և հանձնարարությունը, որը կարևոր նշանակություն ունի փրկության պատմության համար: Պողոսը դիմում է ոչ միայն համայնքին, այլև մարգարեներին և նրանց, ովքեր հոգևոր են համարվում և ասում է, որ իր սեփական կարծիքը չի հայտնում, այլ Տիրոջ պատվերը: «Սակայն եթե մեկը կարծի, թե ինքը մարգարե է կամ հոգևոր, թող իմանա, ինչ որ գրեցի ձեզ, որովհետև այս Տիրոջ պատվիրաններն են: Իսկ եթե մեկը տգետ է, թող տգետ լինի» (1 Կորնթ.14:37,38): Ողջ Աստվածաշունչը՝ Հին և Նոր Կտակարանը Աստծո Խոսքն է: Մարգարեների և առաքյալների միջոցով Աստված Ինքն է խոսել. նրանք գործել են անմիջականորեին Իրենից ստացած լիազորությամբ: Պողոսը կարող էր գրել. «Որովհետև Տիրոջ Խոսքով ենք ասում ձեզ » (1 Թես.4:15): Նա, ով փոխանցում է միայն այն, ինչ Աստծո մարդիկ են Աստծո հանձնարարությամբ ասել, իրականում ասում է այն, ինչ Աստված է ասել: Միայն այդ դեպքում ունկնդիրները կարող են վկայել. «Ահա հիմա գիտեմ, որ դու Աստծո մարդ ես, և բերանիդ միջի Աստծո Խոսքը ճշմարիտ է» (3 Թագ.17:24): Բոլոր հարանվանություններից ու՞մ մասին կարող են ասել, որ Աստծո Խոսքը զուտ ճշմարտություն է այն քարոզողների բերանում: Միայն նա, ով սովորեցնում և մկրտում է առաքյալների նման, սովորեցնում և մկրտում է ճշմարտապես: Եկեղեցու համար աստվածային կարգ ու կանոնը հաստատվել է սկզբում և Երուսաղեմից է դուրս եկել Աստծո Խոսքը՝ ողջ աշխարհում տարածվելու համար: Այժմ ճշմարիտ Եկեղեցու վարդապետությունն ու գործերը պետք է լինեն այնպիսին, ինչպիսին եղել են այն ժամանակ: Աստծո մարդ Պողոսը իր դարձի գալուց երեք տարի անց իր առաջին ճամփորդությունը կատարեց դեպի Երուսաղեմ՝ Պետրոսի հետ զրուցելու համար: Տասնհինգ օր այնտեղ մնալուց հետո նա իմացավ այն ամենը, ինչ եղել է սկզբում: Նա նաև հանդիպեց Տիրոջ եղբայր Հակոբոսին: Տասնչորս տարի հետո նույն Աստծո պատվերով նույն Պողոսը Բառնաբասի և Տիտոսի հետ մեկ ուրիշ ճամփորդություն կատարեց Երուսաղեմում: Այս անգամ տեղեկանալու համար չէր, այլ համեմատելու իր ուսմունքը առաքյալների ուսմունքի հետ, որպեսզի զուր տեղը վազած չլինի (Գաղատ. 1:18, 2:2): Այստեղ կոչ ենք անում բոլոր քարոզիչներին, ավետարանիչներին, վարդապետներին, մարգարեներին, Աստծո թագավորության բոլոր մշակներին հոգով նույն ճամփորդությունը կատարել Երուսաղեմում և համեմատելով տեսնել, թե արդյոք իրենց քարոզչությունը և կիրառությունը համապատասխանում են գրված Խոսքին: Համեմատությունը միշտ պետք է լինի բնօրինակի հետ: Այն, ինչ եղել է սկզբում և ինչպիսին եղել է, պետք է լինի նաև վերջում. Հիսուս Քրիստոսի վերադարձից առաջ Հարս-Եկեղեցին կատարյալ ներդաշնակության մեջ պետք է լինի Աստծո և Իր Խոսքի հետ: Ժամի պատվիրանն ու պատգամն է լիովին վերադառնալ աստվածաշնչյան ուսմունքներին և առաքյալների գործերին: Կեղծիքներն ու աղավաղումները, որոնք արդեն վաղուց էին սկսվել, իրենց արտացոլումը գտան մեծ ուրացության մեջ և գագաթնակետին հասան Նիկիայի տիեզերաժողովի կազմակերպության մեջ Ք. Հ. 325 թվականին: Դրան հաջորդեցին ուրիշ տիեզերաժողովներ և եկավ միջնադարը՝ խավարի ժամանակաշրջանը, որում Խոսքի լույսը գրեթե անհետացավ: Ի վերջո նոր սկիզբ դրվեց Ռեֆորմացիայի միջոցով, որին հաջորդեցին հաջորդ դարերում ծագած արթնություններ, որոնց ընթացքում Տերը ավելի ու ավելի շատ աստվածաշնչյան ճշմարտություններ դրեց աշտանակի վրա: Դժբախտաբար, հին ավանդույթները շարունակվեցին նաև այն արթնություններում, որոնք 20-րդ դարի սկզբում տեղի ունեցան Հոգու զորավոր գործողությամբ: Այսպես թշնամուն հաջողվեց ճշմարտությունը ներկայացնել որպես սուտ, իսկ սուտը՝ որպես ճշմարտություն նույնիսկ այնտեղ, ուր Աստծո Հոգին էր գործում: Հին թթխմորը նորից ու նորից փչացնում էր ամեն նոր բան: Հայտնվեցին հավատացյալների նոր կազմակերպված համայնքներ և շարունակում են հին ավանդույթը: Այն, ինչ մեր Տերը այն ժամանակ ասաց հրեաներին Մարկ. 7-րդ գլխում, վերաբերում է նաև անկում ապրած քրիստոնեությանը. «Այս ժողովուրդն Ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրա սիրտն Ինձանից հեռացած, բաժանված է: Սակայն զուր տեղն են պաշտում ինձ՝ այնպիսի վարդապետություններ սովորեցնելով, որոնք մարդկանց պատվիրաններ են: Որովհետև Աստծո պատվիրանները թողած մարդկանց ավանդույթն եք պահում նրանց ասաց. «Լա՞վ է, որ Աստծո պատվիրանները անարգում եք, որ ձեր ավանդույթը պինդ պահեք» (Մարկ. 7:6-9): Հնարավո՞ր է, որ խարիզմատիկ հավաքույթներում ողջ երկրպագությունը և փառաբանությունը իզուր լինի, որովհետև մարդու ուսմունքին և պատվիրաններին են հավատում Աստծո Խոսքի փոխարեն: Մեր Տեր Հիսուսը պայման դրեց և ասաց. «Նա, ով ինձ հավատում է, ինչպես Գիրքն է ասում » (Հովհ.7:38): Տերը պահանջում է, որ Աստծուն երկրպագեն Հոգով և Ճշմարտությամբ (Հովհ. 4:24): Աստծո Խոսքը Ճշմարտություն է, որի մեջ Սուրբ Հոգին առաջնորդում է ճշմարիտ հավատացյալներին և սրբացնում է նրանց այդ Խոսքով: Այժմ, որ այնքան մոտ է Հիսուս Քրիստոսի վերադարձը, կարևոր է նաև մարգարեական մասը, ինչպես Պետրոսն է հրաշալի ձևով շեշտել՝ գրելով. «Որովհետև մենք ոչ թե վարպետությամբ հնարված առասպելների հետևելով ձեզ ցույց տվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը, այլ Նրա մեծափառությանն ականատես լինելով» (2 Պետր.1:16): Առաքյալը ականատես և վկա էր եղել Այլակերպության լեռան հրաշալի իրադարձությանը: Նա կատարյալ վստահությամբ գրեց. «Եվ մարգարեական ավելի հաստատ խոսքն ունենք, որ եթե դրան ուշադրություն դարձնեք, լավ կանեք, որ մութ տեղը լույս է տալիս, մինչև որ օրը լուսանա, և առավոտյան աստղը ծագի մեր սրտերում» (հ. 19): Այսօր ո՞վ կարող է իսկապես ասել, որ մարգարեական Խոսքն ունի, ոչ թե մեկնության, այլ իրագործման մեջ, որը մութ տեղը լույս է տալիս: Մի՞թե ամենուրեք զբաղված չեն իրենց սեփական մարգարեություններով՝ միշտ նորանոր բաներ ներկայացնելով այնպես, որ այլևս չեն զգում գրված մարգարեական Խոսքի կանչը: Սուրբ Գրքի ոչ մի մարգարեություն սեփական մեկնություն թույլ չի տալիս, և չի կարող չեղյալ համարվել բազում սեփական մեկնությունների պատճառով. հակառակը, մարդկային մարգարեությունները չեղյալ են հայտարարվում Աստծո Խոսքի իշխանությամբ: Այսինքն՝ սուրբգրային մարգարեությունները միշտ կապված են խոստումների հետ, որոնք իրականանալով, վավերացվում են: Եթե այս ժամանակներում չհետևեր աստվածային արդարադատությունը, այս շարադրանքը նպատակին չէր հասնի. «Եկեք վեր գնանք Եհովայի սարը, Հակոբի Աստծո տունը, և նա կսովորեցնի մեզ իր ճանապարհները, և մենք կգնանք նրա շավիղներով, որովհետև Սիոնից դուրս է գալու օրենքը, և Տիրոջ Խոսքը՝ Երուսաղեմից» (Ես.2:2,3): Ճշմարիտ Խոսքը դուրս է եկել Երուսաղեմից: Այնտեղ են հայտնվել մարգարեները, ինչպես նաև մեր Տերն ու առաքյալները, այնտեղ է դրվել Նոր Կտակարանի Եկեղեցու հիմքը, այնտեղ է Եկեղեցին կյանքի կոչվել: Վարդապետության և կիրառության առումով այնտեղ պետք է վերադառնա Եկեղեցին:
Բովանդակություն