Միսսիոներ՝ Էվալդ Ֆրանկ
ՆՇԱՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ՆՊԱՏԱԿԸ
Այժմ խոսքը Աստծո մաքուր պատգամի և հավիտենապես ճշմարիտ Ավետարանի մասին է: Մովսեսը ոչ միայն նշաններ ուներ, այլև ուներ Աստծո պատգամը Իսրայելի ժողովրդի համար: «Արձակիր իմ ժողովրդին, որ ինձ պաշտեն», և նրանք դուրս եկան: Որպես Փեսայի բարեկամ՝ Հովհաննես Մկրտիչն էլ պատգամ ուներ, որով կանչում էր Հարսին (Հովհ. 3:28-36): Պետրոսը պատգամ ուներ: Պողոսն ինքն իրեն ներկայացնում է որպես Քրիստոսի դեսպան, այսինքն՝ պատգամաբեր: Նույն կերպ Բրանհամ եղբայրը ուղղակի պատգամաբեր էր, Աստծուց ուղարկված մարդ: Թ. Լ. Օսբորնը իր սեփական վկայությամբ այս ծառայությունն ավելի բարձր դասեց, քան Մովսեսինն ու Եղիայինը: Համաշխարհային ճանաչում ունեցող մյուս ավետարանիչներն էլ սկզբում նույնը արեցին: Բայց քանի որ վարդապետական ուսուցման առումով չէին կարող համաձայնել Աստվածաշնչի վրա հիմնված նրա քարոզչության հետ, կամաց-կամաց հեռացան նրանից: Նրանք մարդկանց մղեցին արհամարհելու նրան, և երբ նա Տուն կանչվեց, զրպարտեցին նրան: Չնայած եզակի և գերբնական հաստատմանը, չնայած որ այսօր էլ նրանք համոզված են, որ միայն Աստված կարող էր կատարել այդ, նրանք վարդապետական առումով մնացին ավանդական և կեղծված քրիստոնեության մեջ:
Ո՞րն է ուրեմն Պատգամը, «վերջին ժամանակների Պատգամը», որը ճանապարհ է ցույց տալիս: Կա՞ արդյոք մեր սերնդում մեկ ուրիշը, որը Աստծուց կանչված լինելով և Աստծուց լիազորություն ստացած լինելով, կարող է վկայել և խոսել Քրիստոսի կողմից: Ո՛չ, չկա, այլապես այդ մասին արդեն կիմանայինք: Միայն Աստծո կողմից ուղարկվածի բերանից է դուրս գալիս Աստծո ճշմարիտ Խոսքը այնպես, ինչպես դուրս է
եկել Աստծո բերանից:
Երբ 1965 թվականի դեկտեմբերին Բրանհամ եղբայրը Տուն կանչվեց, նա մեզ թողեց Աստծո Պատգամը, բացահայտված Խոսքը՝ Մովսեսի գրքերից մինչև Հայտնություն: Համաշխարհային ճանաչում ունեցող ավետարանիչները խանդավառվեցին բժշկության ծառայությամբ, բայց չհասկացան, որ հայտնվել էր Խոսքի պատգամը, որը ամեն բան պետք է կարգի բերեր, և որին պետք է հաջորդեր վերականգնումը: Այժմ խոսում են
«արթնության երրորդ ալիքի» մասին, մինչդեռ չեն ճանաչում աստվածային նպատակը: Ավետարանիչներն ու խարիզմատիկները, որոնք ներկայացնում են իրենց սեփական վարդապետություններն ու հավատքի ուղղությունները, մի՞թե չեն օգտվում այս ժամի ընձեռած առիթից: Մի՞թե Աստծո թագավորության մեջ իրենց սեփական թագավորությունը չեն կառուցում միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներով, իրենց սեփական աստվածաշնչյան դպրոցներով, քարոզիչների ճեմարանով և նույնիսկ համալսարանով: Մի՞թե չեն կառուցել իրենց «ցանցը», և մի՞թե անկախները չեն ընկել իրենց կրոնական միջոցառումների ցանցը: Մարդկանց խանդավառելու համար ներկայացնում են նորանոր ներկայացումներ: Դրա համար առանձնահատուկ ուշադրություն են դարձնում բժշկություններին և հրաշքներին: Դրանով կարողանում են հեշտությամբ գրավել տառապող բնակչությանը: Եվ բոլորը համոզված են, որ մեծ ծառայություն են մատուցում Աստծուն, թեև իրենք բոլորովին Աստծո կամքի մեջ չեն: Հնարավոր է Աստծուն ծառայություն մատուցել առանց Նրա կամքի մեջ լինելու:
Ամենուրեք, բայց հատկապես կաթոլիկ աշխարհում այսօր հավատում են հրաշագործ բժշկություններին: Դա է վկայում ամեն տարի ուխտագնացության վայրեր այցելող միլիոնավոր մարդկանց վերաբերյալ արված վիճակագրությունը: Նույնիսկ Հովհաննես Պողոս II պապը կանոնավոր կերպով հաճախում է Ֆաթիմայի ուխտագնացության վայրը՝ շնորհակալություն հայտնելու Մարիամին, որը «այնքան հրաշագործ ձևով իրենից հեռացրեց հրազենի գնդակը, երբ մահափորձ էր արվում իր դեմ»: Մինչդեռ ո՞վ է քարոզում ճշմարիտ Խոսքը, Աստծո ողջ կամքը: Ո՞վ է մեծ ավետարանչական հավաքույթների ժամանակ քարոզում այն նույն Ավետարանը,
որ քարոզել են Պետրոսն ու Պողոսը: Ո՞վ է սովորեցնում այն, ինչ իրենք են սովորեցրել: Ո՞վ է մկրտում այնպես, ինչպես իրենք են մկրտել:
Հավատքի առաջին քայլերը ցույց տրվեցին փրկություն փնտրողներին հենց առաջին քարոզի ժամանակ, Պենտեկոստեի օրը: Ամբոխը համակվեց Աստծո Հոգով և ցնցվեց առաքյալի քարոզից, ունկնդիրների մեջ միայն մեկ հարց առաջացավ և այդ հարցին միայն մեկ՝ լիովին հստակ պատասխան տրվեց: «Եվ երբ այս լսեցին, իրենց սրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. «Ի՞նչ անենք, եղբայր մարդիկ»: Պետրոսն էլ նրանց ասաց. «Ապաշխարեցե’ք և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի Անունով մկրտվի՝ մեղքերի թողության համար» (Գործք 2:37,38): Նրանք պատմություններ չլսեցին, այլ Աստվածաշնչի վրա հիմնված ազդեցիկ քարոզ և ստացան հստակ ցուցում փրկության ճանապարհի համար, որում անմիջապես սկսեցին քայլել՝ կատարելով հավատքի առաջին քայլը. «Եվ նրանք, ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին, և այդ օրը երեք հազարի չափ մարդ ավելացավ» (Գործք 2:41):
Քարոզչությունը թափանցեց ունկնդիրների սիրտը: Աստծո Հոգին ճշմարիտ ապաշխարություն և զղջում բերեց: Այսօր նույնպես իսկական դարձը այդպես է լինում: Հավատքի եկածները մկրտվում են ջրով և ստանում են Հոգու մկրտությունը: Դա աստվածաշնչյան օրինակն է, որ միշտ ուժի մեջ է: Մնացած բոլոր բաները փոխարինող
փորձառություններ են, որոնք ներմուծվել են մարդկանց կողմից, որոնք հուզում են զգացմունքները, բայց հոգին թողնում են առանց փրկության: Շատ բաներ կատարվում են լավ մտադրություններով, բայց եթե խորթ է Աստվածաշնչին, մոլորության է տանում: Շատ մարդիկ կան, որոնք օծված են առանց վերստին ծնունդ ստանալու: Այժմ նեղ դուռն ու նեղ ճանապարհը ցույց են տրվում ինչպես, որ սկզբում: Այն ամենը, ինչ ուղիղ չէ, հարթեցվում է, այն ամենը, ինչ կեղծ է, հեռացվում է: Ժամանակը լրացել է, և վերջին կանչը լսվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավիտենապես ճշմարիտ Ավետարանի քարոզչությամբ (Մատթ. 24:14, Հայտն. 14:6):
Բայց պետք է, որ Սուրբ Գրքում գրվածը իրականանա նաև այն բանում, որ հրաշագործները, ինչպես մի ժամանակ Հանեսն ու Համրեսը, հակառակ կանգնեն Խոսքի ճշմարտություններին, որոնք մեր ժամանակներում նորից քարոզվել են Աստծո կողմից ուղարկված մարդու միջոցով: Հենց դա Պողոսը Հոգով տեսավ վերջին ժամանակների համար և նախօրոք հայտնեց, և հենց այդպես էլ կատարվեց: Աստվածության, մկրտության, Տերունական ընթրիքի, մարդու անկման և այլ ճշմարիտ վարդապետությունները այնպես, ինչպես գրված են Աստվածաշնչում և մեր ժամանակներում նորից դրվել են աշատանակի վրա, ընդհանրապես ներկայացվում են որպես կեղծ, իսկ իրենց եկեղեցու կամ համայնքի ուսմունքները ներկայացվում
են որպես ճշմարիտ: Այն, ինչ Աստվածության վերաբերյալ գրված է «Հավատո հանգանակում», ընդունվել է տիեզերաժողովների ժամանակ, և ո՛չ աստվածաշնչյան է, ո՛չ էլ առաքելական: Եկեղեցիների անդամները մնում
են կրոնական կեղծումների մեջ, և այսպես հին ողբերգությունը շարունակվում է ավանդույթի համաձայն:
Այն, ինչ Աստված ունի Եկեղեցուն ասելու, արդեն գրված է Նոր Կտակարանում, որը վերջացված, ավարտված է,
և որին ոչինչ չի կարող ավելացվել, որից ոչինչ չի կարող պակասեցվել (Գաղատ. 3:15): Ճշմարտության ժամը
եկել է, և մենք հարցնում ենք, ինչպես գրված է Եսայի 21:11,12 համարներում. «Ով պահապան, գիշերվա համար ի՞նչ լուր կա»: Պատասխանը սա է. «Առավոտը կգա ու նաև գիշերը»: Այլևս փրկության օրվա երեկոյան ժամանակում չենք ապրում, այլ կեսգիշերային ժամն է: Կանչը հնչում է էլ ավելի ուժգին.«Ահա Փեսան. Նրան դիմավորելու ելեք» (Մատթ.25:6): Որքան ավելի մենք կարիք ունենք Աստծո հետ կապի, Սուրբ Հոգու հորդումի և վառ ճրագների: Այժմ Եկեղեցին պետք է դուրս կանչվի մարդկային ձեռքով արված, հակասուրբգրային համակարգերից և բոլոր կեղծումներից, որպեսզի դառնա Հարս-Խոսքը, ինչպես Փեսան էր մարմին դարձած Խոսքը:
Աստծո զավակների հավատքը հիմա վերականգնվում է և դառնում այնպիսին, ինչպիսին եղել է մեր հայրերի հավատքը առաքյալների ժամանակ, որպեսզի մենք գտնվենք Աստծո կամքի մեջ և ապրենք
փրկության պատմության վերջին մասը մինչև ավարտը Հիսուս Քրիստոսի գալու ժամանակ: Հավատան, թե չհավատան, ընդունեն, թե մերժեն, Աստված մեր ժամանակներում գործել է գերբնական ձևով: Աստծո
ճշմարիտ զավակների ուշադրությունն այժմ ուղղված է այն բանին, ինչ Նա անում է Իր Խոսքի համաձայն: Կար մի խոնարհ մարդ, ցածր դպրոցական կրթությամբ, բայց Եղիայի նման: Անդադար նա մեջբերել է Հովհ. 5:19,20 համարները և խնդրել է Աստծուն օգնել իրեն: Նրա օրինակը Մարդու Որդին էր Իր մարգարեական ծառայությամբ, ով ասում էր. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին իրենից չի կարող ոչինչ անել, եթե չտեսնի Հորն անելիս, որովհետև ինչ որ Նա անում է, հենց Որդին էլ այդ բանը Նրա նման է անում» (Հովհ.5:19):
Դա ճշմարիտ կախվածություն է Աստծուց և իսկական մարգարեական ծառայություն: Շատ բան կա ասելու,
գրելու և շատ գրքեր կգրվեին: Նրանք, ովքեր հիմա լսելու ականջ ունեն, թող լսեն հիմա, թե Հոգին ինչ է ասում Եկեղեցիներին: Այն, ինչ գերբնական լուսավոր ամպի միջից ասվեց Ուիլյան Բրանհամին շատ վկաների ներկայությամբ, ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Ջեֆերսոնվիլում տեղի ունեցած իր առաջին մկրտության ծառայության ժամանակ, որը եղավ ավետարանչական ծառայությունից հետո, կհաստատվի որպես ճշմարիտ նաև Քրիստոսի ատյանի առջև: «Ինչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց որպես սուրհանդակ Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ քեզ վստահված պատգամը սուրհանդակ կլինի Քրիստոսի երկրորդ
գալստից առաջ»: Թ. Լ. Օսբորնը այդ գիտեր, ինչպես երևում է իր վկայությունից, բոլոր մյուսները նույնպես
գիտեին:
Միսսիոներ՝ Էվալդ Ֆրանկ