Միսսիոներ՝ Էվալդ Ֆրանկ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԿԱՆԵՐ
Որպես այս գրքույկի հեղինակ, ես ճանաչում եմ շատ ժամանակակից վկաների, որոնք սկզբից ի վեր ականատես են եղել այս եզակի ծառայությանը: Ոչ թե մեկ անգամ, այլ բազում տարիների ընթացքում նրանք վկա են եղել այն բաներին, ինչ Աստված կատարել է մեր սերնդի մեջ: Նրանցից են շատ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Գորդոն Լինդսեյը, Դեմոս Շաքարյանը, Դեյվիդ Դյուպլեսսին և մի շարք ամերիկացի
ավետարանիչներ, որոնցից շատերին ես թարգմանել եմ: Անկասկած, նրանցից շատերը, որոնք դեռ ողջ են, կարող էին իրենց խոսքն ասել այդ մասին: Ես որոշեցի որպես վկա ներկայացնել հայտնի ավետարանիչ Թ. Լ. Օսբորնին՝ ներկայացնելով այն խոսքերը, որոնք նա ասաց 1966 թվականի հունվարի 26-ին, Ուիլյամ Բրանհամի տուն կանչվելուց հետո տեղի ունեցած հիշատակի ծառայության ժամանակ:
«Դա վերջին սերունդն էր: Ինչ-որ բան պետք է կատարվեր: Այդ սերունդը չէր կարող անցնել նախորդ սերունդների պես: Այդպես է: Ահա թե ինչու Աստված Իր աստվածային ողորմությամբ արեց մի բան, որը անցնում էր սովորականի սահմաններից: Այդ ժամում Նա որոշել էր նորից մարգարե ուղարկել:
Շատերը կմտածեն, որ սա հայհոյություն է, կամ վարդապետական առումով՝ սխալ: Ոչինչ: Մինչդեռ Աստված նորից եկավ մարդկային մարմնի մեջ և ակնհայտ կերպով ասաց. «Ես այդ նորից պետք է ցույց տամ նրանց: Ես պետք է նրանց ևս մեկ անգամ հիշեցնեմ, նրանք ևս մեկ անգամ պետք է տեսնեն այդ: Մեկ անգամ էլ նրանք պետք է տեսնեն, թե Աստված ինչպիսին է իրականում»: Նա իջավ և ուղարկեց մի հասարակ մարդու՝ մի մարգարեի: Մինչդեռ այս անգամ ավելին էր, քան մարգարե: Այս անգամ դա
«Հիսուս-մարդ» էր:
Դա Եղիան չէր: Դա ավելին էր, քան մենք տեսել էինք: Մովսեսը չէր: Քանի որ նա ուրիշ ժամանակաշրջանում էր ապրում, այն ժամանակ չէր կարող կատարվել այն, ինչ մենք տեսանք: Նա ավելին էր: «Հիսուս- մարդ», Աստծով լցված մի մարդ, որ ուղարկվեց որպես առանձնահատուկ նշան մի սերնդին, այս սերնդին: Գերբնական նշան արտասովոր չափով:
Ինչու՞: Դա մի անգամ արդեն պատահել էր, ինչու՞ պետք է նորից պատահեր: Որպեսզի այս սերունդը ուշադիր դառնար: Մեկ անգամ էլ լինել նախակարապետ: Մեկ անգամ էլ, որպեսզի վկայությունը պարզ լինի: Վստահ լինելու համար, որ չկան պատճառաբանություններ, վստահ լինելու այն բանի մեջ, որ Աստված նորից ապացուցեց: Վստահ լինելու համար, որ դրա մեջ սխալ չկա: Վստահ լինելու համար, որ մեկ անգամ էլ մեզ հիշեցվեց, թե ինչպիսին է Աստված իրականում, ինչպիսին է Հիսուսը և ինչ
է անում Աստված մարմնի մեջ: Վստահ լինելու համար, որ այս սերունդը, որում վերադառնալու է Թագավորը, առանց որևէ կասկածի
գիտի, թե ինչպես պետք է լինի, ինչ գործ պետք է արվի, ինչպիսին պետք է սպասավորը լինի: Որպեսզի իմանայինք, թե որն է այն առաջադրանքը, որ պետք է կատարենք, թե որն է մեր վկայությունը: Ինչպես պետք է կատարենք այն և իրականացնենք, ինչ պետք է անենք և ինչպես վարվենք: Մեկ անգամ ևս պետք է մնայինք առանց պատճառաբանության: Նրա երկրորդ գալստյան նախակարապետն էր նա:
Առաջին երեկոյան, երբ լսեցի Բրանհամ եղբորը և տեսա նրա ծառայությունը, ոչ մի ձայն չլսեցի: Ես չգիտեի, թե նրա մասին ինչ են ասում, չգիտեի նաև, որ երկնային Ձայնը նրան խոսքեր էր ասել: Ես ոչինչ չգիտեի այդ մասին: Ես նրան հավատացող քարոզիչների հետ չէի: Այն քարոզիչների մեծ մասը, ում հետ եղել եմ, նրան չէին հավատում: Այնուամենայնիվ Ձայնի պես, թեև դա ձայն չէր, ես լսեցի այդ: Ես գիտեի այդ: Դա հասավ ինձ: «Ինչպես Հովհաննես Մկրտիչը ուղարկվեց որպես նախակարապետ Նրա առաջին
գալստյան համար, այնպես Ուիլյամ Բրանհամն ուղարկվել է որպես Նրա երկրորդ գալստյան նախակարապետ»: Ես ընդունեցի այդ:
Ես անփորձ երիտասարդ քարոզիչ էի, աստվածաբան չէի: Սուրբ Գիրքը չգիտեի: Ես չգիտեմ, թե ինչու նրան ընդունեցի, բայց վստահ էի: Ես ասացի. «Գոհություն Աստծուն, Նա հանդիպեց ինձ ճանապարհին: Գոհություն Աստծուն, ես հասկացա: Գոհություն Աստծուն, ես ըմբռնեցի այդ»: Ես կարիք չունեցա տասը երեկոների, մեկը բավական էր:
Այս սերունդը նշան է փնտրում, ևս մեկ նշան, մեկ ուրիշ նշան, նորից ուրիշ նշան: Մեկը հերիք է, մեկը բավական է:
Քանի որ Աստված ուզում էր, որ մենք վստահ լինենք, որ ճանաչենք Նրա Ուխտի անսասանությունը, Նա ևս մեկ անգամ այդ արեց 20-րդ դարում, մի սերնդի առջև, որը սահմանված էր ապրելու Իր վերադարձը: Այս սերունդը պետք է իմանար այդ, այս սերունդը պետք է առանց պատճառաբանության մնար, որովհետև ստացել էր այդ առաջադրանքը: Ահա թե ինչու Աստված ուղարկեց մի առանձնահատուկ, մարդկային անոթ, որին ուղեկցում էին գերբնական նշանները, ուշադրություն գրավելու համար, որպեսզի այս ըմբոստ ազգին մղի վեր նայելու, մտածելու, քննելու, խորհելու այդ բաների մասին:
Այսպես հայտնվեց գերբնական Լույսը նրա ծննդյան ժամանակ: Աստղը, հրեշտակը, զանազանության պարգևը, մյուս պարգևները, այս ամենը որոշակի նպատակ ունեին: Ո՞րն էր այդ նպատակը: Նորից Աստծուն ցույց տալ մեզ, կրկնել այն, ինչ Նա մեզ ցույց տվեց Հիսուս Քրիստոսի մեջ, երբ եկավ մարդկային կերպարանքով: Եվ ի վերջո, հիշեցնել մեզ վերջին անգամ: Հիսուսի պես Բրանհամ
եղբայրը նորից մարդկանց ցույց տվեց այն, ինչ Ատսված տվել էր այդ ժամանակում հավատալու համար. որ ճշմարիտ Մեսիան եկել
էր:
Նա տեսանող էր, տեսնում էր: Նա միաժամանակ ապրում էր երկու աշխարհներում՝ տեսանելի և անտեսանելի: Նա գործնականում
երկու ոլորտում էր ապրում: Հիսուսն ասում էր. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին իրենից չի կարող ոչինչ անել, եթե չտեսնի Հորն անելիս, որովհետև ինչ որ Նա անում է, հենց Որդին էլ այդ բանը Նրա նման է անում» (Հովհ.5:19):
Այստեղ, ներկայում, այս 20-րդ դարում ասպարեզ է գալիս Բրանհամ եղբայրը և անում է նույն բանը: Աստված նորից մարմնի միջոցով հանդիպեց մեզ մեր ճանապարհին, և շատերը չճանաչեցին: Նրանք չէին ընդունի նաև, եթե ներկա լինեին այն ժամանակ,
երբ Աստված հայտնվեց մեր ճանապարհին այն Մարմնում, որին Հիսուս Քրիստոս էին կոչում: Մարդիկ չեն փոխվել: Նրանք, ովքեր կասկածել են այն ժամանակ, հիմա էլ կկասկածեին: Նրանք, ովքեր այն ժամանակ չհավատացին, հիմա էլ չէին հավատա: «Որդին իրենից չի կարող ոչինչ անել, եթե չտեսնի Հորն անելիս, որովհետև ինչ որ Նա անում է, հենց Որդին էլ այդ բանը Նրա նման է անում: Որովհետև Հայրը Որդուն սիրում է և նրան ցույց է տալիս այն ամենը, ինչ Ինքն անում է » (Հովհ.5:19,20):
Նա տեսնում էր հրաշքները, երբ դեռ չէին կատարվել: Հիսուսը տեսել էր այն մարդուն, որ երեսունութ տարի շարունակ տառապում
էր իր հիվանդությամբ և պառկած էր ավազանի մոտ, բայց չէր կարող ինքուրույն իջնել ջուրը: Հիսուսը ամեն բան տեսել էր մինչև այնտեղ հասնելը, Նա մոտեցավ նրան և ասաց, որ բժշկված է:
Նա Ղազարոսին տեսավ արդեն հարություն առած, երբ դեռ դա տեղի չէր ունեցել: Նա այդ արդեն որոշել էր Հոր հետ: Դա միայն կրկնություն էր: Նա տեսավ Նաթանայելին, երբ դեռ Փիլիպոսը նրան չէր կանչել և նա նստած էր թզենու տակ, երբ նա դեռ դարձի չէր
եկել:
Նա նախօրոք ճշգրիտ կերպով ասաց, թե ինչպես Իր աշակերտները կգնան մի վայր, կհանդիպեն փողոցում ջրի կուժ տանող մի մարդու և կգնան նրա հետևից:
Նա նրանց ասաց, որ մի վայրում կգտնեն մի ավանակ և պետք է այն բերեն իր մոտ: Նա ամեն բան տեսավ մինչև կատարվելը: Այդպիսին էր Ուիլյամ Բրանհամի կյանքը, ճիշտ այնպիսին, ինչպիսին կարդում ենք Սուրբ Գրքում: Մարդիկ, որոնք լսում են, թե ինչպես է Բրանհամ եղբայրը շեշտում այդ, ասում են. «Այսօր արդեն դա ընդունելի չի»: Բայց դա ճիշտ չի: Ինչպես, որ այսօր չեն հավատում, այն ժամանակ էլ չէին հավատալու: Մինչդեռ Աստված շատ անգամներ իջավ, հանդիպեց մեզ ճանապարհին, նորից ցույց տվեց, թե ինչպիսին է Աստված-մարդը, թե ինչպիսին է Աստված, թե ինչպիսին է Նա մարմնի մեջ, ինչպիսին է նոր ստեղծագործությունը:
Տեսնու՞մ եք, թե դա ինչ է: Նոր ստեղծագործությունն է գործի մեջ: Նա զանազանության պարգև ուներ, ինչպես Հիսուսն է ունեցել այդ պարգևը և ջրհորի մոտ կանգնած կնոջը պատմել նրա ողջ կյանքը: Քանի անգամ դուք այնտեղ նստած եք եղել և զարմացել եք: Եթե մենք հավատում ենք Սուրբ Գրքում պատմված այն քիչ գործերին, որոնք Հիսուսն արել է, ինչպես կարո՞ղ ենք պատճառաբանություններ գտնել, երբ երեկո առ երեկո տեսնում էինք, թե ինչպես են այդ գործերը կրկնվում, ոչ թե մեկ անգամ, այլ տասնյակ, այնքան կատարյալ կերպով, որքան Հիսուսն է արել: Ճիշտ նույն կերպով: Ինչպե՞ս է հնարավոր, որ այդ բաները տեսնող մարդը դեռևս չհավատա: Ինձ համար դա անհասկանալի է:
Բրանհամ եղբայրը գիտեր հիվանդությունները: Ամենուրեք դրանք նրան հայտնի էին դառնում, երբ դեռ ոչ ոք նրան չէր ասել: Նույն Աստվածը գիտի ամեն բան: Աստված է մարդու մեջ ցույց տալիս Իր գիտությունը, այն, թե ինչպիսին է Ինքը, ինչպես է անցնում բնականի սահմաններից: Նրա համար ոչինչ անհնար չէ:
Նա նկատում էր, երբ զորություն էր դուրս գալիս իր միջից: Քանի՞սդ եք նստած եղել այնտեղ և տեսել, թե ինչպես է Բրանհամ
եղբայրը շրջվում և ասում. «Այն կինը այնտեղ է: Այն տղամարդն այնտեղ է»: Սուրբ Գրքում միայն մեկ կին է այդ ապրել:
Բնականաբար, հետագայում շատերը լսեցին այդ մասին և նույնը ապրեցին, բայց մանրամասն կերպով միայն այդ դեպքի մասին է պատմվում: Մինչդեռ իմ աչքերը այդ բանը տեսան տասնյակ անգամներ: Ձեզանից շատերը հարյուրավոր անգամներ տեսան: Ինչպես կարող էի ես չհավատալ: Ինձ համար դա վարդապետական արգելք չէ: Դա պարզապես մի բան է ասում ինձ. այն, ինչ կատարվել է նախկինում, կատարվում է նաև հիմա: Իմ Աստվածը չի փոխվել:
Այդ նշանների հիման վրա հեթանոսները խոսքով և գործով, մեծ նշաններով ու հրաշքներով, Սուրբ Հոգու զորությամբ պետք է բերվեին հնազանդության: Մի՞թե չենք տեսել բազմություններ, որոնք եկան Քրիստոսի մոտ, երբ տեսան հրաշքները, զղջացին իրենց մեղքերի համար, փրկություն խնդրեցին և հավիտենական կյանք ստացան: Ոչ միայն այստեղ, այլև արտասահմանում, երբ մեկ օրվա մեջ 30.000 հոգի վեր կացան ընդունելու համար Հիսուս Քրիստոսի կյանքը, որովհետև Աստված մարդկային մարմնի միջոցով հանդիպել էր նրանց ճանապարհին և բացահայտվել էր նրանց առջև:
Արդյո՞ք դա գաղտնիք է: Դա գաղտնիք չէ: Աստծո հրաշքն է: Մի՞թե դա վարդապետական վեճի առարկա է: Դա առիթ է փառք տալու մեր Աստծուն, ով ևս մեկ անգամ մեր սերնդի մեջ եկավ մարդկային մարմնի միջոցով: Նա բնակվել է մեր բոլորի մեջ, բայց առանձնահատուկ կերպով այդ մարդու մեջ, որը Իր մարգարեն էր այս ժամանակի համար: Նա նրան ուղեկցում էր
գերբնական նշաններով, որպեսզի աշխարհը մեկ անգամ էլ արթնացնի նշանի միջոցով»:
Այստեղ վերջանում են Թ. Լ. Օսբորնի խոսքերը, որը համարվում է ամերիկացի ավետարանիչներից ամենահայտնին:
Մենք շնորհակալ ենք այս նշանավոր վկայության համար: Թ. Լ. Օսբորնը առաջիններից մեկն էր, որոնք տեսան Աստծո գերբնական գործողության հետևանքները: Ինձ նույնպես շնորհվել է այս եզակի ծառայության վկա և ականատես լինել: 1955 թվականից, երբ Բրանհամ եղբայրը խոսեց Կարլսրուե և Ցյուրիխ քաղաքներում, մինչև 1965 թվականը, ես առանձնաշնորհում եմ ունեցել մասնակցելու այդ առանձնահատուկ ծառայությանը, թե՛ ազգային, թե՛ միջազգային հանդիպումների ժամանակ, և ծանոթացել եմ այն բանի հետ, ինչ արել է Աստված: Հավաքույթների ժամանակ Խոսքը քարոզելուց հետո Բրանհամ եղբայրը նախ աղոթում էր նրանց համար, ովքեր ընդունել էին Աստծո փրկությունը՝ Հիսուս Քրիստոսին հավատալով, հետո աղոթում էր հիվանդների համար: Կատարվում էր այնպես, ինչպես Թ. Լ. Օսբորնը վկայեց: Աստծո մարդը ոչ մի մարդու չէր հարցնում, թե ինչ ցավով է նա տառապում: Գերբնական լույսը իջնում էր այն մարդու վրա, որի համար աղոթում էր, և նրան տեսիլքով ցույց էին տրվում բաներ, ինչպես նախկինում եղել է մեր Տիրոջ հետ, Նրա մարգարեական ծառայության ժամանակ, երբ Նա գործում էր որպես Մարդու Որդի (Հովհ. 5:189,20): Նա ասում էր հիվանդներին, թե ինչից են տառապում, թե ինչպիսին են նրանց կյանքի պարագաները: Հաճախ տեսիլքում տեսնում էր անձնավորության անունը, նրա բնակված քաղաքը, փողոցը, տան համարը, ինչպես որ Աստված նրան ցույց էր տալիս: Նա ճշմարտապես կարող էր ասել. «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈւՄ ՏԵՐԸ»: Եվ բազում անգամներ անսխալ կերպով
«ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈւՄ ՏԵՐԸ», որը Միակն է, որ գիտի յուրաքանչյուր մարդու: Ուիլյամ Բրանհամը տեսանող էր Աստվածաշնչի նկարագրածի պես:
Այս ծառայությունը չկատարվեց երկրի մի անկյունում, այլ հրապարակավ և տարբեր երկրներում: Նաև այն
երկրներում, որտեղ նա լեզուն չգիտեր և քարոզում էր թարգմանչի միջոցով, այն ամենը, ինչ ասում էր մարդկանց, ճշգրիտ էր: Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ դրա վկաներն են եղել: Հիսուս Քրիստոսն էր մարդու միջոցով հայտնում, որ Ինքը նույնն է մեր ժամանակներում, ինչ որ եղել է նախկինում, Մեսիայի նույն նշանով: Ինչպես Հովհաննես Մկրտչի դեպքում, հիմա էլ, վերջ ի վերջո, գործ ունենք ոչ թե մարդու հետ, այլ Աստծո կողմից խոստացված և հենց Տիրոջ կողմից իրագործված ծառայության հետ: Այդ պատճառով հարցը սա չի. «Ի՞նչ դիրքորոշում ունենք Բրանհամ եղբոր հանդեպ», այլ՝ «Ի՞նչ դիրքորոշում ունենք Աստծո հանդեպ», Նրա հանդեպ, ով գերբնական կերպով գործեց բնական անոթի միջոցով: Նոր Կտակարանի սկիզբը կատարվեց խոստացված ծառայության միջոցով՝ պատրաստելու համար Տիրոջ ճանապարհը, նույն կերպ, վերջն էլ կկատարվի խոստացված ծառայության միջոցով՝ ամեն բան վերականգնելու համար:
ԳԵ ՐԲ ՆԱ ԿԱՆ Հ Ա ՍՏԱՏՈւՄԸ Ո Ր ՈՇՈւՄ Է Պ Ա ՀԱՆՋՈ ւ Մ
Եթե դա համապատասխանում է և ճշմարիտ է, որ Ուիլյամ Բրանհամը ծննդից ի վեր սահմանված է եղել լինելու Եկեղեցու վերջին շրջանի մարգարեն և պատգամաբերը, ուրեմն դա եղել է Աստծո գերիշխան որոշումը, ինչպես, որ եղել է անցած ժամանակների Իր բոլոր ծառաների համար:
Եթե ճիշտ է (իսկ դա ճիշտ է), որ գերբնական լուսավոր ամպը 1909 թվականի ապրիլի վեցին նրա ծննդից քիչ հետո առավոտյան ժամը հինգի կողմերը եկավ և լուսամուտախորշով մտավ սենյակ, տեսանելի եղավ ծնողների
և տատիկի համար, որը միաժամանակ մանկաբարձուհին էր, և այդ ամպը ճախրեց երեխայի վերևում, կարո՞ղ
ենք արդյոք ուշադրություն չդարձնել դրան:
Եթե ճիշտ է, որ փոքրիկ Բիլլին յոթ տարեկանում վերևից, մեծ բարդու կատարից զորավոր Ձայն լսեց, որն ասում էր. «Մի խմիր, մի ծխիր և ոչ մի կերպ մարմինդ մի ապականիր, որովհետև երբ մեծանաս, գործ ունես կատարելու», կարո՞ղ ենք անտարբեր անցնել դրա կողքով:
Եթե ճիշտ է, որ մանկությունից ի վեր Աստված նրան շատ բաներ է ցույց տվել տեսիլքով, որոնք ամեն անգամ հարյուր տոկոսով ճիշտ են եղել, դա նշանակում է, որ մարդը չի արել այդ, այլ Աստված՝ մարդու մեջ, ինչպես ասաց Թ. Լ. Օսբորնը:
Եթե ճիշտ է, որ նա ուղարկվել է խոստացված և բացահայտված Խոսքի պատգամով, որը նախորդում է Քրիստոսի երկրորդ գալստին, ուրեմն նրանք, ովքեր լսելու ականջ ունեն, թող լսեն, թե Հոգին ինչ է ասում Եկեղեցիներին:
Այն, ինչ Գորդոն Լինդսեյը պատմում է իր գրքում, ճշմարիտ է. 1950 թվականի հունվարի 24-ին մեծ հավաքույթի ժամանակ, ուր ներկա էր ութ հազար մարդ, Տեխաս նահանգի «Հյուսթոն Կոլիզեումի» դահլիճում Տերը իջավ լուսավոր գերբնական Ամպով: ՆԵրկա եղողներից մի քանիսը վկայեցին, որ տեսել են Ուիլյամ Բրանհամի
գլխավերևում գտնվող Լույսը: Այսպես Աստված Ինքը վկայեց Իր ծառայի և մարգարեի համար: Մինչ այդ բեմի վրա հրապարակային, մոլեգին բանավեճ էր եղել մեր ժամանակներում աստվածային բժշկությունը մերժող Վ. Ե.
Բեստի և Ֆ. Ֆ. Բոսվորտի միջև, որը Ուիլյամ Բրանհամի համագործակիցն էր և համամիտ էր, որ փրկությունն ու
բժշկությունը փրկագնման մաս են կազմում: Երկու լուսանկարիչներ, որոնք նույնպես քննադատներ էին, պետք է
Բեստի հրամանով լուսանկարեին Բրանհամ եղբորը: Ժապավենը երևակելուց հետո պարզվեց, որ լուսանկարներից ոչ մեկը չէր լուսակայվել, բացի Ուիլյամ Բրանհամի վայրկենական մի լուսանկարից, որը Ջ. Այերսն էր լուսանկարել, երբ Բրանհամ եղբայրը բեմ էր բարձրացել: Լուսանկարի վրա պարզ տեսանելի էր Աստծո մարդու գլխավերևում գտնվող կրակի Սյունը: Ուիլյամ Բրանհամն ասաց. «Ես չեմ եկել, որ ինքս ինձ պաշտպանեմ: Տեր Հիսուսը, որ ինձ կանչել է և ուղարկել, Նա էլ ինձ կպաշտպանի»: Հենց այդ պահին էր Ջեյմս Այերսը լուսանկարել: Սևանկարը հայտածվեց «Դուգլաս Ստուդիայում» Ջ. Այերսի կողմից և հանձնվել կասկածելի փաստաթղթերի պաշտոնական հետազոտող դոկտոր Ջորջ Ջ. Լեյսիին, որը հետազոտեց այն: Նա հաստատեց, որ սևանկարը կրկնակի լուսակայված չէ, ոչ էլ ռետուշված է: Մի՞թե ի վերջո այստեղ Աստծո հետ
գործ չունենք: Ես ինքս՝ այս գրքույկի հեղինակը, տեսել եմ Լույսի սյունը պատկերող այդ լուսանկարը 1969 թվականի դեկտեմբերին «Hall of Art»-ի ցուցահանդեսում, Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան), և գիտեմ, որ այն մատչելի է հասարակության համար: Լուսանկարը ցույց տվող ծառայողը չգիտեր դրա նշանակության մասին, որովհետև լուսանկարի հետ ոչ մի բացատրություն չկար: Դա ինձ տխրեցրեց, և ես մտածեցի. «Ո՞վ ընդհանրապես ուշադրություն կդարձնի Աստծո գերբնական գործողությանը և դրա հետ կապված նպատակին»: Մի՞թե Տերը չապացուցեց, որ Ինքը Նույնն է, որ ուղեկցեց Իսրայելին 40 տարի շարունակ Կրակի և Ամպի Սյունով (Ելից 13:21,22, Նեեմ. 9:12-20): Մի՞թե Նա չէր, որ հանդիպեց Սավուղին Դամասկոսի ճանապարհին գերբնական Լույսով և նրա առաջադրանքի վերաբերյալ մեզ հայտնի խոսքեր ասաց (Գործք 22:6-21):
Եթե ճիշտ է (իսկ դա ճիշտ է), որ 1963 թվականի փետրվարի 28-ին գերբնական Ամպ իջավ Արիզոնայի Սանսեթ լեռան վրա, որում ծածկված էին յոթ հրեշտակ-քերովբեներ, ինչպես Ուիլյամ Բրանհամը տեսլիքով տեսել էր 1962 թվականի դեկտեմբերի 22-ին, ապա դա կատարվել է, որ ողջ աշխարհը ուշադրություն դարձնի և իմանա, թե ինչ է արել Աստված: Լուսավոր ամպը, որ հայտնվեց կապույտ երկնքում, այնքան անսովոր էր մեծությամբ, բարձրությամբ, ձևով և գույնով, որ լուսանկարվեց շատ դիտորդների կողմից: Օդերևութաբան դոկտոր Ջեյմս. Ե. Մակդոնալդը, որը Թուսոնի «Institute of Atmospheric Physics» -ից էր, հետազոտեց այդ արտասովոր երևույթի լուսանկարները և ոչ մի տրամաբանական, գիտական բացատրություն չգտավ դրա համար: Մայրամուտից 28 րոպե հետո դեռ Ամպը տեսանելի էր, փայլուն և պայծառ՝ երեկոյան երկնքում, հենց այն վայրի վերևում, որտեղ
գտնվում էր Ուիլյամ Բրանհամը:
Պրոֆեսիոնալ «Սայընս» ամսագիրը իր 1963 թվականի ապրիլի 19-ի համարում և «Լայֆ» շաբաթաթերթը իր 1963 թվականի մայիսի 17-ի համարում, որոնք երկուսն էլ հիմա իմ առջև են, մեզ տեղեկացնում են այդ մասին: Վերնագրերից մեկն այսպիսին է. «…And a High Cloud Ring of Mystery», այսինքն՝ «… Եվ մի բարձր խորհրդավոր օղականման ամպ»: Անհավատների համար դա երկնքում խորհրդավոր հայտնություն էր, ճշմարիտ հավատացյալների համար դա աստվածաշնչյան նշան էր, ինչպիսին նախկինում եղել է Բեթլեհեմում, երբ
գերբնական Լույսը լուսավորեց ողջ շրջանը, երկնային երգչախումբը երգեց, և մի հրեշտակ հայտնեց
փրկության իրադարձությունը (Ղուկ. 2-րդ գլուխ): Երբ հարուցյալ Տերը համբարձվեց երկինք, մի գերբնական Ամպ վերցրեց Նրան (Գործք 1:9): Երբ Նա վերադառնա՝ մտնելու Իր Թագավորության մեջ, նորից գերբնական Ամպի վրա է վերադառնալու (Մատթ. 24:30, Ղուկ. 21:27): Այնժամ ամեն աչք Նրան կտեսնի (Հայտն. 1:7-8): Մենք դեռևս ապրում ենք աստվածաշնչյան ժամանակներում: Դրա համար մենք չպետք է զարմանայինք, երբ Աստված
գործում է գերբնական ձևով: Ի՞նչ իմաստ ունի քարոզել այն մասին, թե ինչ է Նա արել անցած ժամանակներում, երբ անտեսում ենք այն, ինչ Նա արել է մեր ժամանակում և շարունակում է անել:
Եթե դա ճիշտ է (իսկ դա ճիշտ է), որ Բրանհամ եղբայրը, լեռան վրա գտնվելու ժամանակ, երբ իջավ իր վերևում կախված լուսավոր, բուրգի տեսքով Ամպը, յոթերորդ հրեշտակից պատվեր ստացավ. «Վերադարձիր Ջեֆերսոնվիլ, որովհետև Հայտնության յոթ կնիքները բացելու ժամանակը եկել է», ապա դա ինչ-որ բան նշանակում է: 1963 թվականի մարտի 17-ից 24-ը Ուիլյամ Բրանհամը խոսել է Հայտնության յոթ կնիքների վերաբերյալ: Արթնության առաջին ալիքի ամերիկացի ավետարանիչները, ինչպես և Թ. Լ. Օսբորնը, գիտեին այդ, բայց այդ մասին ոչինչ չասացին աշխարհին: Ակնհայտ է, որ այն, ինչ Աստված ուներ ասելու և անելու, չէր համապատասխանում իրենց ծրագրին, թեև վկայում են Աստծո մարդու առանձնահատուկ հանձնարարության և արտասովոր ծառայության մասին: Գուցե գերբնական Լույսը կուրացրե՞ց նրանց,որովհետև նրանք սկսեցին դեմ դուրս գալ դրա դեմ: Մենք պետք է քայլենք Լույսի հետ, որովհետև միայն այդ դեպքում Աստծո Խոսքը Լույս կլինի մեր ոտքերի համար:
Մենք այժմ ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որում ամեն բան իրականանում է այնպես, ինչպես
գրված է Աստվածաշնչում, հատկապես Հայտնության գրքում: Հուդայի ցեղից եղող Առյուծը հաղթեց, Գառնուկը վերցրեց խորհրդավոր Գիրքը և բացեց կնիքները: Գիրքը չպետք է կնքված մնար մինչև վերջ, այլ միայն մինչև վերջին ժամանակները (Դանիել 12:4,9), իսկ մենք հիմա այդ ժամանակներում ենք գտնվում: Երբ ժամանակը լրանում է, Աստված բացահայտում է այն, ինչ ծածկված էր: Հարս-Եկեղեցու համար դա կենդանի իրականություն է: Աստված գործել է գերբնական կերպով, և Աստծո ժողովուրդը պետք է իմանա այդ:
1946 թվականին աշխարհը դեռ չէր լսել այն ավետարանիչների մասին, որոնք հետագայում հայտնի դարձան: Մինչդեռ հաջորդ տարիների ընթացքում հարյուրավոր քարոզիչներ ներշնչվեցին Բրանհամի հավաքույթների ժամանակ, երբ սեփական աչքերով տեսան Աստծո գերբնական գործողությունը: Նրանցից են Օրալ Ռոբերտսը, Թ. Լ. Օսբորնը, Թոմմի Հիքսը, Մորիս Սերուլլոն և շատ ուրիշներ: 1950 թվականին Գորդոն Լինդսեյը հրատարակեց մի գիրք՝ «William Branham--- a man sent fromGod», այսինքն՝ «Ուիլյամ Բրանհամ՝ Աստծո կողմից ուղարկված մարդ»: Այս գրքում պատմվում է 1946 թվականից մինչև 1950 թվականի սկիզբը տեղի ունեցած արտասովոր հավաքույթների մասին, որոնք եղել են երկրի տարբեր վայրերում: Տարիներ շարունակ նույն հեղինակը «The Voice of Healing»` «Բժշկության ձայն» (հետագայում՝ «Christ for the nations») պարբերականում իր ընթերցողներին անընդհատ տեղեկացնում էր այս արտասովոր ծառայության մեջ կատարված բաների մասին: Մինչդեռ մինչև այսօր նրանցից ոչ մեկը չի հարցրել, թե որն էր այդ ծառայության հետ կապված նպատակը: Բայց կարևորը հենց դա է: Մեծ ավետարանիչներն էլ մնացին ավանդական քրիստոնեության մեջ և վերցրին միայն բժշկության քարոզչությունը, ոչ թե Խոսքի: Չնայած այն զորավոր բաներին, որոնք կատարվեցին իրենց աչքերի առջև, նրանք չընդունեցին այն, ինչ Աստված անում էր ներկայում Իր ժողովրդի մեջ
և Իր Խոսքի համաձայն:
Բոլոր ավետարանիչները, և հատկապես առաջին փուլի՝ 1946-1965 թվականի ավետարանիչները, որոնք Աստծուց ներշնչում ստացան, երբ տեսան Նրա գերբնական գործողությունը, մեծ պատասխանատվություն են կրում, որովհետև չասացին Աստծո ժողովրդին այն, ինչ Նա արել է մեր ժամանակներում: Մենք պետք է
գիտակցենք, որ խոսքը մարդու մասին չէ, այլ Աստծո, ով Իր գերիշխանությամբ կանչեց և ուղարկեց Իր պատգամաբերին: Աստված է կատարում գերբնականը, ոչ թե մարդը, և այդ անում է ժողովրդի ուշադրությունը Իր ասածների վրա հրավիրելու համար: Բոլոր դեպքերում կատարվում է այն, ինչ Տեր Հիսուսն է ասել Հովհ.14:12 համարում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինձ հավատացողն այն գործերն էլ կանի, որ ես եմ անում, և դրանցից էլ ավելի մեծ բաներ կկատարի »:
Միսսիոներ՝ Էվալդ Ֆրանկ