Միսսիոներ՝  Էվալդ Ֆրանկ
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                    ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈւԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՍՏԾՈ ՓՐԿՈւԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԻ ԼՈւՅՍԻ ՏԱԿ
Այս շարադրանքը պարունակում է կարևոր տեղեկություն, որն ընդգրկում է երկինքն ու երկիրը: Բոլոր ժամանակներից ի վեր մարդիկ մտածել են իրենց բաժին ընկած ճակատագրի մասին: Այս շարադրանքի միջոցով հույս ունենք ոչ միայն լուսաբանել դեռևս չվերջացած մեծ ողբերգության ներքին դրդապատճառը, այլև ցույց տալ այս հնագույն խնդրի լուծումը այնպես, որ այս շարադրանքը ծառայի որպես ուղեցույց:
Առաջին մարդիկ աշխարհ եկան մոտ 6000 տարի առաջ: Ըստ ՄԱԿ-ի վիճակագրության 1999 թվականի հոկտեմբերի 12-ին աշխարհի բնակչության թիվը գերազանցեց վեց միլիարդը: 2000 թվականին տեղին կլինի այս հարցը՝ թե արդյոք Սուրբ Գրքում կանխասված իրադարձությունները շուտով չեն կատարվի: Սպասումները մեծ
են ամեն առումով: Հատկապես ուշադրության կենտրոնում են այս երկրի երկու քաղաքները՝ Երուսաղմեը և Հռոմը: Երուսաղեմը, որովհետև համարվում է երեք համաշխարհային կրոնների՝ հուդայականության, քրիստոնեության և իսլամի ծննդավայրը, թեև Մուհամեդը Քրիստոսից հետո 632 թվականին իր կրոնը հիմնեց ոչ թե Երուսաղեմում, այլ Արաբիայի Մեքքայում և Մեդինայում: «Սուրբ՝ 2000 թվականի» համար Հռոմը առանձնահատուկ շուք է ձեռք բերել: Երուսաղեմի պարիսպների «Ոսկե դարպասը» փակ է մնում, մինչդեռ Վատիկանի «Սուրբ Դուռը» Հովհաննես Պողոս II պապը բացել է «սուրբ տարվա» առթիվ: Մինչդեռ մարդկանց կրոնական գործողությունները չէ, որ մեզ հետաքրքրում են, այլ միակ սուրբ Աստծո գործողությունը մարդկության պատմության մեջ:
Բոլոր դարերի ընթացքում տղամարդիկ և կանայք նորից ու նորից իրենց ակնկալիքները կապել են որոշակի տարիների հետ: Հիմա էլ 2000 թվականը իր «առանձնահատուկ» լինելու պատճառով հայտնվել է նրանց ուշադրության կենտրոնում: Միչնդեռ դա մյուս տարիների նման տարի է, և չեն կատարվելու այն իրադարձությունները,  որոնք  կանխասում  են  ինքնակոչ  մարգարեներն  ու  մարգարեուհիները:  Արտասովոր իրադարձություններ կատարվում են միայն այն դեպքերում, երբ Աստված  է դրանք կատարում: Անշուշտ, մենք իսկապես գտնվում ենք փրկության պատմության շրջադարձային ժամանակաշրջանում, և ցանկացած տարի կարող էր լինել «հոբելյանական»: Ակնհայտ է, որ ոչ ոք չի կարող ամսաթիվ որոշել: Մինչդեռ ժամանակների նշանները հստակորեն ցույց են տալիս: Ադամից հետո 2000 տարի անցավ, երբ Աստված Իր խոստումների  հիման  վրա,  Աբրահամի  հետ  նշանակալից  և  հանդիսավոր  ուխտ  արեց:    2000  տարի  հետո Աստված նոր սկիզբ դրեց, այսինքն, Քրիստոսով իրականացրեց փրկության պատմությունը խոստումների իրականացման  միջոցով,  որը  հանգեցրեց  նորկտակարանյան  Ուխտի  կնքմանը:  Հին  և  նոր  ուխտերի  միջև ընկած էր օրենքի և մարգարեության ժամանակաշրջանը: Օրենքը իր բազում պատվիրաններով և արգելքներով սահմանված էր մեղսաբնույթ մարդկանց հանցանքները ցույց տալու համար: Մարգարեների առաջադրանքն էր ազդարարել փրկության պատմությունը մինչև դրա իրականանալը:
Մենք հիմա հասել ենք 2000 տարի տևած շնորհքի ժամանակաշրջանի վերջին: Մենք կարող ենք վստահորեն սպասել մեծ իրադարձությունների Աստծո սահմանած ծրագրի համաձայն: «Որովհետև Զորաց Տերը որոշեց, և ո՞վ  կարող  է  արգելել,  և  Նրա  ձեռքը  մեկնված  է,  և  ո՞վ  կարող  է  Նրան  ետ  դարձնել»  (Ես.14:27):  Մարդկության պատմության յոթերորդ հազարամյակը ոչ թե կարող է այլ պետք է լինի «Քրիստոսի խաղաղության թագավորության հազարամյան»: Աստծո Խոսքում դրա վերաբերյալ շատ խոստումներ կան, ինչպես օրինակ Հայտն. 20:6 համարում գրվածը. «Երանելի և սուրբ է, ով բաժին ունի հարության մեջ. սրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի, այլ Աստծո և Քրիստոսի քահանաներ կլինեն և նրա հետ հազար տարի կթագավորեն»: Եթե խոսքը  մարգարեական  ժամանակաշրջանի  մասին  է,  ուժի  մեջ  է  մնում  այս  խոսքը. «    որ  Տիրոջ  մոտ  մեկ  օրը հազար տարվա պես է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր» (2 Պետր.3:8 ): Աստված կամենում է Իր փրկագնման
գործը ավարտել յոթերորդ հազարամյակում, ինչպես արարչագործությունը ավարտեց յոթերորդ օրը և հանգստացավ Իր գործերից (Ծննդ. 2:1-3):
Ամենավերջում կատարվում է վերջին և վճռորոշ արդար դատաստանը և ամեն մարդ կհայտնվի իր ընտրած վայրում: Մենք գիտենք ասացվածքը. «Ընտրություն ունեցողը տառապանք ունի»: Հավիտենության վերաբերյալ կարող ենք ասել «Ճիշտ ընտրություն կատարողը զերծ կլինի տառապանքից»: «Վերջին դատաստանից» հետո ժամանակը ավարտվում է և մտնում հավիտենություն, երկրի վրա նոր սկիզբ է դրվում, որում երբեք վերջ չի լինի
երկնային  ներդաշնակությանը:  «Որովհետև  ահա  ես  նոր  երկինք  ու  նոր  երկիր  եմ  ստեղծում,  և  առաջինները պիտի չհիշվեն և   միտքը պիտի չգան» (Ես.65:17): «Բայց նրա խոստման համաձայն՝ նոր երկնքի ու նոր երկրի
ենք սպասում, որոնց մեջ արդարություն է բնակվում» (2 Պետր.3:13): «Տեսա նոր երկինք և նոր երկիր, որովհետև
առաջին երկինքն ու երկիրը անցան, և էլ ծով չկա» (Հայտն.21:1):
Աստվածաշնչյան հավատացյալները ոչ թե աշխարհի վերջին են սպասում, այլ Հիսուս Քրիստոսի խոստացված  վերադարձին:  Նրանք  ոչ  էլ  «արմագեդոնային  դժոխքով»  խուճապի  մթնոլորտ  են  ստեղծում: Առաքյալների ժամանակներից ի վեր Աստծո բոլոր ճշմարիտ զավակները Հովհ. 14:1-3 համարներում արված Հիսուսի խոստումի համաձայն սպասել են, որ Նա գա իրենց տուն տանելու: Ամեն դեպքում ուժի մեջ է մնում
գրվածը՝   միայն Աստված գիտի ժամն ու ժամանակը: Հիսուսը և առաքյալները, ազդարարելով Նրա երկրորդ
գալստյան մասին, չեն սխալվել, ոչ էլ մեզ են խաբել: Պետրոսը նախօրոք ասել է, որ ծաղրողները այդ հարցի վերաբերյալ   կծաղրեն   և   կասեն.   «Ու՞ր   է   նրա   գալստյան   խոստումը,   քանի   որ      ամեն   բան   աշխարհի արարչությունից հետո նույն ձևով կանգնած մնում է»: Մինչև խոստումների իրական կատարումը գրվածը ուժի մեջ է մնում: «Տերը խոստումը չի ուշացնի    բայց մեր նկատմամբ համբերող է    » (2 Պետր.3:9):  մինչդեռ Աստծո համբերությունը մի օր վերջին կհասնի, ինչպես Նոյի ժամանակ(Մատթ. 24:39) և դա կարող է լինել ցանկացած պահի:
 
Փրկության պատմությանը պատկանող իրադարձությունները միշտ կատարվում են, երբ ժամանակը գալիս է, ըստ  Աստծո  ծրագրի  և  Աստծո  ժամանակագրության.  «Որովհետև  Տերն  արդարությամբ մի  կարճ  ու  համառոտ բան կանի. Տերը երկրի վրա մի վճռական բան կանի» (Հռոմ. 9:28):
                                                   
                                                             
                                            Միսսիոներ՝  Էվալդ Ֆրանկ
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                    

