...նորից կգամ ու ձեզ Ինձ մոտ կվերցնեմ: Հովհ. 14.1-3
Քրիստոսի վերադարձը և այն ամենը ինչ կատարվում է այդ իրադարձության ժամանակ, շատ մանրամասն նկարագրված է Աստվածաշնչի բազմաթիվ հատվածներում: Դա առաքյալների, ինչպես նաև Բրանհամ եղբոր գլխավոր թեման էր: Դա մի թեմա է, որի վերաբերյալ մենք էլ բազմիցս գրել ենք: Դժբախտաբար, այդ թեմայի վերաբերյալ Բրանհամ եղբոր ասած որոշ խոսքեր, հատկապես «Հափշտակություն» քարոզից, հանվել են իրենց համատեքստից, այսպես կոչված «պատգամի քարոզիչների» կողմից և ճիշտ չեն դասավորվել Աստվածաշնչի համաձայն: Դա մեծ խառնաշփոթություն է առաջացրել «պատգամի ներսում»: Շատ քաղաքներում տարբեր խմբեր են ձևավորվել այդ առանձնահատուկ, հակասուրբգրային վարդապետությունների հիման վրա: Մինդեռ ցանկացած վարդապետություն, որը հիմնված չէ դրա վերաբերյալ սուրբգրային հատվածների վրա, կարող է լինել միայն սուտ ուսմունք: Աստված իրոք միայն Իր Խոսքի մեջ է, և ոչ թե որևէ մեկնության մեջ: Մեկնություններում թաքնվում է թշնամին, մոլորեցնողը, որը կեղծավորությամբ գործում է մոլորության հոգու միջոցով: Մարգարեն իր քարոզներում հարյուրավոր անգամներ շեշտեց, որ դրախտում սատանան միայն մեկ բառ ավելացրեց այն խոսքին, որն Աստված ասել էր Ադամին: Այդպես նրան հաջողվեց Եվայի մեջ կասկած սերմանել Աստծո Խոսքի վերաբերյալ, որ նրան տանի անհավատության մեղքի մեջ, հետո մեղքի մեջ անկման՝ թե հոգևորապես, թե մարմնավորապես: Պողոսը վախենում էր, որ սատանան նույնը կաներ այն հավատացյ ալների հետ, որոնք հավատարմությամբ չէին կառչում Աստծո Խոսքից (2 Կորնթ. 11): Մինչդեռ ընտրյալները չեն կարող մոլորվել, նրանք նախասահմ անված են (Հռոմ. 8:38,39): Նա, ով պատկանում է Հիսուս Քրիստոսի Հարս-Եկեղեցուն, հավատում է Աստծո յուրաքանչյուր Խոսքին այնպես, ինչպես գրված է, առանց որևէ բան ավելացնելու, պակասեցնելու և փոխելու (Հայտն. 22:16-21):