Լսել

Աստվածաշունչը՝ աշխարհում ամենից շատ կարդացված գիրքը

Բովանդակություն

Իրականանում է վերջին ժամանակների մարգարեությունը

Մենք տեսնում ենք, որ երկրի վրա ամեն բան փոխվել է. ամուսնությունը, ընտանիքը, հասարակությունը այնպիսին չեն, ինչպիսին եղել են առաջ: Գլոբալ տաքացումն ու կլիմայական փոփոխությունները անհանգստացնող են: Բնական աղետներն ավելի են շատացել և ուժեղացել: Ողջ աշխարհում խռովությունները մարդկանց մեջ վախ են դնում իրենց ապագայի համար: Ամենուրեք թեժ կետերը շատանում են, հատկապես Մերձավոր և Միջին արևելքում: Ողջ աշխարհն իրարանցման մեջ է, և միլիոնավոր մարդիկ փախուստի մեջ են: Կառավարությունները լուծումներ են փնտրում, բայց չեն կարողանում հաղթահարել այդ մարտահրավերները: Մատթ. 24-րդ, Մարկ. 13-րդ, Ղուկաս 21-րդ գլուխներում և այլ հատվածներում մեր Տերն ասել է, թե ինչ է կատարվելու Իր վերադարձից առաջ, և հիմա մենք տեսնում ենք դրանց իրականացումը: Վերջին ժամանակների բոլոր զարգացումները, որոնց մասին այստեղ մանրամասն խոսել չենք կարող, կանխասվել են աստվածաշնչյան մարգարեություններում: Վերջին պատգամով, վերջին կոչով մարդկությանը պետք է հնարավորություն տրվի ճիշտ ընտրություն կատարելու Աստծո առջև: Հավիտենական Ավետարանը հիմա քարոզվում է բոլոր ազգերին՝ վկայություն լինելու համար, ինչպես հայտնեց մեր Տերը. ՙԵվ արքայության այս Ավետարանը ամբողջ տիեզերքում կքարոզվի՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը՚ (Մատթ.24:14): Մենք իրոք մոտ ենք Քրիստոսի խոստացված վերադարձին (Հովհ. 14:1-3): Վերջին ժամանակների նշանները հստակ ցույց են տալիս դա, դրա համար նրանք, ովքեր ուզում են իրոք աստվածաշնչյան ձևով հավատալ, պետք է թողնեն իրենց սեփական ճանապարհները և գտնեն Աստծո մոտ տանող ճանապարհը: Մեր Տերն ասել է Ղուկաս 21-րդ գլխում. ՙԵվ երբ այս բաներն սկսեն լինել, վերև նայեցեք ու ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է՚ (հ. 28): Այս շարադրանքը չի կարող ավարտվել առանց Աստվածաշնչից վերջին հորդորի՝ ուղղված նրանց, ովքեր ունեն Աստծո վախը, հավատում են Աստծո Խոսքին: ՙԱնհավատների հետ այլախառն լծակից մի եղեք, որովհետև արդարությունն անօրինության հետ ի՞նչ մասնակցություն ունի, և լույսը խավարի հետ ի՞նչ հաղորդություն ունի: Քրիստոսը Բելիարի հետ ի՞նչ միաբանություն ունի, կամ հավատացյալը անհավատի հետ ի՞նչ բաժին ունի: Կամ Աստծո տաճարը կուռքերի հետ ի՞նչ համաձայնություն ունի: Որովհետև դուք կենդանի Աստծո տաճարն եք, ինչպես որ Աստված ասաց. ՙՆրանց մեջ կբնակվեմ ու նրանց մեջ կշրջեմ, նրանց Աստվածը կլինեմ ու նրանք՝ Իմ ժողովուրդը՚: Դրա համար նրանց միջից դուրս գնացեք ու բաժանվեցեք,— ասում է Տերը,— և պիղծ բաների մի դիպչեք: Եվ ես ձեզ կընդունեմ ու ձեզ Հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք՚,— ասում է Ամենակալ Տերը՚ (2 Կորնթ.6:14-18): ՙԵվ երկնքից մի ուրիշ ձայն լսեցի, որ ասում էր. ՙԴրանից դուրս եկեք, ով Իմ ժողովուրդ, որպեսզի դրա մեղքերին մասնակից չլինեք ու դրա պատուհասից չընդունեք՚ (Հայտն.18:4): ՙԵվ այժմ, որդյակներ, մնացեք Նրա մեջ, որ երբ Նա հայտնվի, մենք համարձակություն ունենանք, և Նրա գալու պահին Նրա առջև չամաչենք՚ (1 Հովհ.2:28): ՙԱհա շուտով գալիս եմ. երանի նրան, ով այս գրքի մարգարեության խոսքերը պահում է՚ (Հայտն.22:7): ՙԵրկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ Խոսքերը չեն անցնի՚ (Ղուկաս 21:33):         


            Եթե Քո Խոսքն այլևս զորություն չունի,

Ինչի՞ վրա պետք է հանգչի իմ հավատքը,

Ինձ համար ոչինչ չեն նշանակում հազար աշխարհներ,

Միայն ուզում եմ կատարել Խոսքդ:

                                                       Կոմս ֆոն Ցիցենդորֆ


Բովանդակություն