Արժե այդ մասին մտածել
Ադամից մինչև Քրիստոս 4000 տարիների ընթացքում ոչ ոք չի
խոսել երկնքում գտնվող Հոր հետ (ո՜չ Աբրահամը, ո՜չ Մովսեսը, ոչ էլ
որևէ այլ մարգարե), և
ոչ
էլ
խոսել են Աստծո Որդու հետ: Ոչ էլ
որևէ երկխոսություն է
եղել Հոր և Որդու միջև: Հետագայում թյուրըմբռնումներ առաջացան երրորդաբանական տեսանկյունից Սուրբ Գիրքը մեկնելու պատճառով: Ինչպես օրինակ, այս խոսքերը. ՙՄեր պատկերով և մեր նմանության պես մարդ շինենք...՚ (Ծննդոց 1:26): Կամ Ծննդոց 11:7-ը,
որտեղ Տերն ասում է.
ՙԵկեք իջնենք և այնտեղ նրանց լեզուն խառնակենք, որ
իրար լեզու չհասկանան՚: Տեր Աստվածը չի զրուցել Ինքն Իր հետ, ոչ էլ որևէ աստվածային Անձի հետ, այլ Իրեն շրջապատող հրեշտակների: Մենք բազմիցս տեսնում ենք դրա հաստատումը, նաև 2 Մնացորդաց
18:18-22 համարներում, որտեղ Տերը խոսում է երկնային զորքերի հետ, որոնք կանգնած էին Իր աջ
և
ձախ կողմերում: Եսայի 6:1-13 համարներում Տերն ասում է Իր
շուրջը գտնվող սերովբեներին. ՙՈրի՞ն ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար՚ (հ.
8): Նա
հարցրեց Հոբին. ՙՈւ՞ր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս… առավոտյան աստղերը միասին ցնծալիս, երբ Աստծո բոլոր որդիները գովաբանում էին՚
(Հոբ 38:4,7): Տերը, որպես Աստծո Որդի, մարդկային մարմնի մեջ նմանվեց մեզ. ՙԱյլ Իր
անձն ունայնացրեց և
ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես գտնվելով...՚
(Փիլիպ.2:7): Նա թափեց Իր
արյունը մեր մեղքերի թողության համար. ՙՈրովհետև այդ է նոր ուխտի իմ
արյունը, որ թափվում է
շատերի մեղքերի թողության համար՚ (Մատթ.26:28): Նա
Նոր Ուխտ կնքեց մեզ հետ. ՙՈրով փրկություն ունենք Նրա արյունով՝ մեղքերի թողություն Իր
շնորհքի մեծության չափով՚ (Եփես. 1:7), և
մեզ որդեգրություն տվեց. ՙԵվ քանի որ դուք որդիներ եք, Աստված ձեր սրտերի մեջ իր Որդու Հոգին ուղարկեց...՚
(Գաղատ.4:6): Անհրաժեշտ է
իմանալ, որ Հին Կտակարանի ՏԵՐ ՅԱՀՎԵՆ Նոր Կտակարանի նույն ՏԵՐ ՅԱՀՇՈՒԱՆ է:
Եդեմի պարտեզից սկսած հավիտենական, անտեսանելի Աստվածը տեսանելի ձևով հայտնվել է
որպես Տեր ողջ Հին Կտակարանի ընթացքում: Նա այցելեց Աբրահամին երկու հրեշտակների ուղեկցությամբ. ՙԵվ Տերը նրան երևաց Մամբրեի կաղնիների մեջ... և վեր բարձրացրեց աչքերը և նայեց, ու ահա երեք մարդ էին կանգնել իր մոտ...՚ (Ծննդոց 18:1,2): Տերը շարունակեց խոսել Աբրահամի հետ (հ. 17), երբ երկու հրեշտակները գնացին Սոդոմ (19-րդ
գլուխ): Հակոբը Նրան տեսավ սանդուղքի վրա, որի ծայրը երկինք էր հասնում. ՙԵվ ահա Տերը կանգնած էր դրա վրա և ասաց. ՙԵս եմ Տերը՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը. այն երկիրը, որի վրա պառկած ես, Ես քեզ եմ տալու և քո սերնդին՚ (Ծննդոց 28:12, 13): Նա հայտնվեց Մովսեսին վառվող մորենու մեջ (Ելից 3), իսկ հետո հայտնվեց ողջ Իսրայելի ժողովրդին ամպի և կրակի սյունի մեջ (Ելից 40:34-38): Տերը նույնիսկ դեմ առ դեմ խոսեց Մովսեսի հետ (2 Օրինաց 34:10): Միքիա մարգարեն տեսավ Տիրոջը գահի վրա (3 Թագավորաց 22:19), ինչպես նաև Եսայի մարգարեն (Եսայի 6): Հովհաննես առաքյալը նույնպես Նրան տեսավ գահի վրա. ՙԵվ ահա երկնքում մի գահ կար, և գահի վրա՝ մեկը նստած՚ (Հայտն 4:2): Դա երկրորդ Անձը չէր, այլ Աստված Ինքը, որը Հոգի է, որպես Տեր՝ տեսանելի ձևով: Նոր Կտակարանում Աստված որպես Հայր երկնքում բացահայտվեց երկրի վրա միածին Որդու միջոցով: Որպես Որդի՝ Նա ասաց. ՙՀորից դուրս եկա...՚: Աշակերտները պատասխանեցին. ՙՍրանով հավատում ենք, որ Դու Աստծուց ես դուրս եկել՚
(Հովհ.16:28-30): Հենց որ
փրկագնման գործն ավարտվեց Նա
նստեց Աստծո աջ կողմում որպես Մարդու Որդի (Մատթ. 26:63, 64): ՙԵս իմ Հոր ու
ձեր Հոր մոտ եմ
բարձրանում...՚ (Հովհ.20:17): Արդեն իսկ Սաղմոս
110:1-ում կանխասվել էր.
ՙՆստիր Իմ աջ կողմում, մինչև Քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ՚:
(Մատթ. 26:64, Ղուկաս 22:69, նայել նաև Եբր. 1:13 և
Եբր. 2 :7,8 համարները): Որպես Տեր (ոչ որպես Որդի) կարող էր
ասել. ՙՃշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Աբրահամի լինելուց առաջ եմ ես՚ (Հովհ. 8:58): ԵՍ
ԵՄ-ն
ասում է Հին և Նոր Կտակարաններում. ՙԵս եմ Եհովա՝ ձեր Սուրբը, Իսրայելի Ստեղծողը, ձեր Թագավորը՚ (Ես.43:15):
ՙԵ՜ս, Ես եմ, որ
հանուն Ինձ ջնջում եմ
քո
հանցանքները և մեղքերդ չեմ հիշում՚ (Եսայի 43:25) : ՙԼսիր ինձ, ո՜վ Հակոբ և իմ կանչած Իսրայել. Ես նույնն եմ, Ես Առաջինն եմ, հենց Վերջինն էլ Ես եմ՚ (Ես.48:12): ՙՊիղատոսը Նրան ասաց. ՙՀապա ուրեմն դու թագավո՞ր ես՚: Հիսուսը պատասխանեց.ՙԴու ես ասում, որ Ես Թագավոր եմ. և Ես նրա համար եմ ծնվել ու աշխարհ եկել, որ Ճշմարտության համար վկայեմ. ամեն ոք ով Ճշմարտությունից է, Իմ ձայնը լսում է՚ (Հովհ.18:37): ԵՍ
ԵՄ
խոսքերին հաճախ ենք հանդիպում Հովհաննեսի Ավետարանում. ՙԵս եմ Կյանքի Հացը: Ես եմ աշխարհի Լույսը: Ես եմ բարի Հովիվը: Ես եմ Հարությունը: Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը՚:
ՙԵս եմ Ալֆան և Օմեգան՚,— ասում է Տերը, Նա, որ է, և որ էր, և որ գալու է՝ Ամենակալը՚ (Հայտն. 1:8): ՙԵս եմ Ալֆան ու Օմեգան, Սկիզբն ու Վերջը, Առաջինն ու Վերջինը՚
(Հայտն.22:13):