Լսել

Աստվածաշունչը՝ աշխարհում ամենից շատ կարդացված գիրքը

Բովանդակություն

Ողբերգական զարգացումները հաստատված քրիստոնեության մեջ

Բնականաբար ամեն մարդ կարող է ընտրել, թե ինչին հավատա և ում հավատա: Մենք պարզապես ուզում ենք այստեղ համառոտ ցույց տալ եկեղեցու պատմության ողբերգական զարգացումները: Սկզբնական քրիստոնեության մեջ քարոզչությունը համապատասխանում էր Սուրբ Գրքին: Առաքյալները, որոնք անմիջապես Տիրոջից էին սովորել, Սուրբ Հոգու առաջնորդության տակ էին: Առաջին քրիստոնյաները մեկ սիրտ և մեկ հոգի ունեին: Առաջին եկեղեցին կրոնական կազմակերպություն չէր, այլ կենդանի օրգանիզմ: Աստված Ինքն էր Իր Եկեղեցում հաստատել առաքյալներին, մարգարեներին, ավետարանիչներին, վարդապետներին և հովիվներին (1 Կորնթ. 12, 1 Կորնթ. 14, Եփես. 4 և այլ համարներ): Հիմնվում էին տեղական եկեղեցիներ երեցներով և սարկավագներով, եկեղեցիները անկախ էին և ոչ մի քաղաքական նշանակություն չունեին: Մինչդեռ հին հռոմեական կայսրության որոշ պատասխանատուներ քրիստոնեական եկեղեցիների աճը համարեցին որպես սպառնալիք իրենց ավանդական կրոնին և հասարակական կարգին: Ներոնի ժամանակներից սկսած (Ք. Հ. 64 թ.) հալածանքներ սկսվեցին և ավելի ու ավելի տարածվեցին առաջին դարերի ընթացքում: Դիոկղետիանոս կայսեր իշխանության (Ք. Հ. 285-305 թթ.) ներքո քրիստոնյաների սարսափելի և դաժան հալածանքներից հետո քրիստոնեությունը ճանաչվեց պետության կողմից, 313 թվականին, Կոստանդիանոս կայսեր կողմից: Հենց այդ ժամանակ արդեն անկում ապրող քրիստոնեությունը սկսեց հարմարվել կայսրության իշխանության շահերին: Դրանից մեկ տարի առաջ Կոստանդիանոսն արդեն ինքն իրեն անվանել էր ՙԳերագույն պոնտիֆիկ՚՝ պետության և եկեղեցու գերիշխան: Այդպես ծնվեց ՙպետական եկեղեցին՚ հռոմեական կայսրությունում: 380 թվականին երրորդաբանական հավատքը հռչակվեց պետության պաշտոնական կրոն Թեոդոսիոս առաջին կայսեր կողմից, և ոչ միայն քրիստոնեական հավատքի տարբեր ուղղություններն էին պարտավոր դրան հարել, այլև հռոմեական կայսրության ցանկացած քաղաքացի: Սա 23 էր նշանաբանը՝ ՙԵկեղեցուց դուրս փրկության չկա՚, ինչպես նաև ՙԱստված միայն նրա Հայրն է, ում մայրը Եկեղեցին է՚: Ի՞նչ ընդհանուր բան ուներ կայսրության եկեղեցու կրոնական քաղաքականությամբ հիմնավորված զարգացումը Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հետ: Ոչ մի ընդհանուր բան: Բացարձակապես ոչ մի: ՙԳերագույն պոնտիֆիկ՚ տիտղոսը, որը սկզբում կրում էր քահանայապետը աստվածների հին հռոմեական պաշտամունքում, տրվեց հռոմեական կայսրերին, իսկ հետագայում՝ պապերին: Լևոն I Մեծ պապը (Ք. Հ. 440-461) Հռոմի առաջին եպիսկոպոսն էր, որ կրեց այդ տիտղոսը: Հռոմի պապի առաջնությունը և ընդհանրապես կաթոլիկ եկեղեցու իշխանությունը հիմնված են այն ենթադրության վրա, որ Հիսուսը եկեղեցին հիմնել է Պետրոսի վրա, որին տվել է Աստծո թագավորության բանալիները, և Պետրոսը եղել է Հռոմի առաջին եպիսկոպոսը և հետևաբար՝ առաջին պապը: Դրա համար նրանք հենվում են Հիսուսի խոսքերի վրա. ՙ... այդ վեմի վրա Իմ եկեղեցին կկառուցեմ՚ (Մատթ. 16:18): Մինչդեռ հավանաբար չկա մի աստվածաբան, որը չիմանա, որ երկու տարբեր բառեր են ասվել Մատթ. 16:18 համարում: Մեր Տերն ասաց. ՙԴու Պետրոսն ես...՚ (պետրոս՝ քար): Նա չասաց. ՙՔեզ վրա Ես կկառուցեմ Իմ եկեղեցին՚, այլ ՙայս վեմի վրա (պետրա՝ ժայռ) Ես կկառուցեմ Իմ Եկեղեցին՚: Ինչպե՞ս կարելի է պնդել, որ Պետրոսն է այն վեմը, որի վրա հիմնված է Եկեղեցին: Անկասկած, Եկեղեցին հիմնված է Քրիստոսի՝ Փրկության Վեմի, Անկյունաքարի վրա, ինչպես վկայում է Պետրոս առաքյալը 1 Պետրոս 2:4-6 համարներում. ՙՈրովհետև Գրքում էլ կա, թե՝ ՙԱհա Սիոնում անկյան գլուխ՝ ընտիր, պատվական քար եմ դնում, ու նրան հավատացողը չի ամաչի՚: Աստվածաշնչյան եկեղեցու վերաբերյալ Պողոսը գրում է Եփես. 2:20 համարում. ՙԱռաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է...՚: Աստծո հանձնարարությամբ նաև գրում է. ՙԱստծո՝ ինձ տված շնորհի համաձայն, որպես իմաստուն ճարտարապետ ես հիմքը դրեցի, և ուրիշն է դրա վրա կառուցում: Միայն թող ամեն մարդ զգույշ լինի, թե ինչպես է կառուցում: Որովհետև ոչ ոք ուրիշ հիմք չի կարող դնել, բացի նրանից, որ դրված է, որը Հիսուս Քրիստոսն է՚ (1Կորնթ. 3:10,11): 24 Հիսուս Քրիստոսն է Աստծո ճշմարիտ Եկեղեցու Գլուխը, եկեղեցի, որը բաղկացած է փրկագնվածներից (Եփես. 4:15): Մեր Տերն ու Փրկիչն Ինքն է ասել. ՙ... և այդ վեմի վրա Իմ եկեղեցին կշինեմ և դժոխքի դռները նրան չեն հաղթի՚ (Մատթ. 16:18): Ոչ թե մի քանի եկեղեցիներ, այլ ՙԻմ Եկեղեցին՚: Այստեղ խոսվում է ճշմարիտ հավատացյալների փոքրիկ հոտի մասին (Ղուկաս 12:32), որի համար բարի Հովիվը տվել է Իր կյանքը, իսկ Իր ոչխարները լսում են միայն Նրա ձայնը (Հովհ. 10): Սիմոն Պետրոս առաքյալը երբեք չի եղել Հռոմում. սա միտումնավոր հնարված առասպել է: Այնտեղ եղել է միայն Սիմոն մոգը, որն առանձնահատուկ կերպով գրավել էր սենատի ուշադրությունը: Նույնիսկ Գործք առաքելոց 18-րդ գլխի Կլավդիոս կայսրը (Ք. Հ. 41-54 թթ.) հրամայեց, որ հրեաները դուրս գան Հռոմից, և նրանց մեջ էին նաև Ակյուղասն ու նրա կին Պրիսկիղան: Պետրոս առաքյալն իր նամակը Հռոմից չի ուղարկել, այլ Եփրատի մոտ գտնվող Բաբելոն քաղաքից (1 Պետրոս 5:13), որի ավերակները մինչև հիմա գտնվում են Իրաքում, Բաղդադից 92 կմ հարավ: Պետրոսի, ինչպես նաև Պողոսի միսիոներա-կան ճանապարհորդությունները նկարագրված են Գործք առաքելոց գրքում: Պողոսը, որն իր ճանապարհորդությունների ժամանակ բազմիցս բնակվել է Հռոմում, մեկ անգամ նույնիսկ երկու տարով (Գործք 28:30) այնտեղի հավատացյալներին ուղարկված նամակում ոչ մի անգամ չի ողջունել Պետրոսին, թեև իրենց անուններով նշում է 27 հոգու (Հռոմ. 16): Հիսուսի խոսքերը՝ ՙՈրոնց մեղքերը որ թողնեք, թողնված կլինի նրանց...՚, նույնպես հետագայում այլ կերպ են մեկնաբանվել: Առաքյալների ժամանակ դա չէր կատարվում որպես ծառայողական գործողություն քահանայի հայեցողությամբ, այլ դա առաջարկ էր խաչյալ Հիսուս Քրիստոսին քարոզելով, ով որպես Աստծո Գառ, վերցրեց աշխարհի մեղքը: Մեր հարուցյալ Տիրոջ պատվիրանը առաքյալներին սա է՝ ՙԵվ նրա անունովբոլոր ազգերի մեջ ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր՚ (Ղուկաս 24:47, Գործք 13:38) : Սուրբ Հոգու հեղումից և Նոր Կտակարանի Եկեղեցու հիմնումից հետո Պենտեկոստեի օրը, Գործք 2-րդ գլխում առաջին քարոզը դիպավ շատ ունկնդիրների սրտերին, որոնք զղջացին և հարցրին. ՙԻ՞նչ անենք, եղբայր մարդիկ՚: Պետրոսն էլ նրանց ասաց. ՙԱպաշխարեցե՜ք և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի Անունով մկրտվի՝ մեղքերի 25 թողության համար և Սուրբ Հոգու պարգևը կստանաք՚: ՙԵվ նրանք, ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին, և այդ օրը երեք հազարի չափ մարդ ավելացավ՚ (Գործք 2:37-41): Վկայակոչելով փրկագնման կատարված գործը՝ Պետրոսը գրում է. ՙԻմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպես մի անբիծ ու անարատ գառան՚(1Պետր.1:18,19): Առաքյալները և Աստծո բոլոր ճշմարիտ սպասավորները քարոզել են Ավետարանը, այսինքն՝ մեղքերի թողությունն ու Աստծո հետ հաշտությունը և կարող էին հայտարարել հավատացողներին. ՙՁեր մեղքերը ներված են Նրա անունով՚: Իսկ չհավատացողները մնում էին իրենց մեղքերի մեջ (Մարկ. 16:16, Հովհ. 21:23): Ցավոք սրտի, Աստծո Խոսքը բազմիցս սխալ է մեկնաբանվել, և բոլոր ուսմունքներն ու գործերը փոխվել են: Բոլոր մեկնությունները ծագում են Սուրբ Գրքի որոշ հատվածներ սխալ հասկանալուց: Համաձայն փրկության աստվածային կարգի յուրաքանչյուր թեմա, ինչպես նաև աստվածաշնչյան յուրաքանչյուր ուսմունք պետք է հիմնված լինի երկու, երեք կամ ավելի վկաների, այսինքն՝ աստվածաշնչյան հատվածների վրա (2 Կորնթ. 13:1):  

Բովանդակություն