Աղետալի ճանապարհ
Հեթանոսությունից եկող քրիստոնեական եկեղեցու հայրերը քիչ թե շատ գտնվում էին կռապաշտության և սնահավատության հելլենիստական ազդեցության տակ: Ակնհայտ է, որ նրանք չգիտեին Հին Կտակարանը և ուշադրություն չէին դարձնում դրան, և այդ պատճառով Նոր Կտակարանը մեկնեցին իրենց սեփական հասկացողությամբ: Նրանք սպանեցին հրեաներին, որոնք չէին կարող ընդունել երրորդության վարդապետությունը. նրանց անվանում էին Քրիստոսին և Աստծուն սպանողներ, նրանց հալածեցին և անիծեցին նոր հնարված երրորդաբանական սահմանումով՝ ՙՀանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու՚: Արդեն 321 թվականին հրամանագրով նրանց արգելվել էր պահել շաբաթը, երբ Աստված Ինքն էր դա նրանց պատվիրել. ՙՈւստի Իսրայելի որդիները պետք է պահեն շաբաթը, որպեսզի շաբաթը՝ որպես 26 հավիտենական ուխտ, հիշեն իրենց բոլոր սերունդների մեջ: Այն հավիտենական նշան է Իմ և Իսրայելի որդիների միջև, որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադարեց ու հանգստացավ՚ (Ելից 31:16, 17): Նրանց ժողովարաններից մի քանիսը նույնիսկ օգտագործեցին որպես խոզանոց: Դա եկեղեցու ցանած հակասեմականության սկիզբն էր, որը շարունակվում է մինչև մեր օրերը: Նորից ու նորից դա ավելի էր մոլեգնում՝ մղելով զանգվածային ջարդերի և իր սարսափելի գագաթնակետին հասավ Հոլոքոստում երրորդ Ռեյխի ժամանակ 1933-1945 թվականներին: ՙՍուրբ երրորդության պատվին՚ ամենասարսափելի ոճիրներն են գործվել անթիվ այլադավանների հանդեպ: Յոթ խաչակրաց արշավանքների ընթացքում (Ք. Հ. 1096-1270) հազարավոր մարդիկ մահացան ՙեռամեկ Աստծո՚ անունով: 1095 թվականի նոյեմբերի 27-ին Ուրբանոս II պապը կարգադրեց Երուսասաղեմից վռնդել ՙանհավատներին՚ և տիրանալ սուրբ վայրերին, իսկ ժողովուրդը բացականչում էր. ՙDeos lo vult՚՝ ՙԱստված է դա կամենում՚: Ուրբաթ օրը, 1099 թվականի հուլիսի 15-ին խաչակիրները մեծ կոտորած սկսեցին Երուսաղեմում: Խաչակիրների կողմից սպանվեցին 80000 մուսուլմաններ, հրեաներ և ուրիշ մարդիկ և դա արեցին ՙՀոր, Որդու և Սուրբ Հոգու փառքի համար՚: Խաչակիրների գլխավոր նպատակն էր ոչնչացնել մուսուլմանների իշխանությունը Երուսաղեմում և հաստատել կրոնական իշխանությունը: Եկեղեցու համար պատրվակ էր քաղաքի կենտրոնում գտնվող ՙՍուրբ գերեզմանի եկեղեցին՚, մինչդեռ իրականում Քրիստոսի դատարկ գերեզմանը գտնվում է քաղաքից դուրս. այդ մասին գրում է Հովհաննես ավետարանիչը. ՙԵվ այնտեղ, ուր խաչ էր հանվել, մի պարտեզ կար, այդ պարտեզում՝ մի նոր գերեզման, որտեղ երբեք ոչ ոք չէր դրվել՚ (Հովհ.19:17+41, Մատթ. 27:33): Այդ ժամանակ Գոդֆրուա Բուլյոնցու առաջնորդությամբ պետք է ծնվեր նոր համաշխարհային քրիստոնեական կարգ՝ ՙԵրուսաղեմի թագավորությունը՚: Հետևյալ աղյուսակում կարող ենք տեսնել, թե քանի խաչակիր է զոհվել:
13-18-րդ դարերում այսպես կոչված ՙսուրբ ինկվիզիցիայի՚ զոհերի թվի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, բայց հաստատ է այն, որ զոհերի թիվը մի քանի հազար է: Այն բանից հետո երբ բազմաթիվ հրեաներ ողջ Եվրոպայում սպանվեցին խարույկների վրա, իսկ մյուսները փախան, բոլոր նրանք, ովքեր չէին ուզում ընդունել կաթոլիկ հավատքը ստիպված էին Իսպանիայից հեռանալ 1492 թվականի հուլիսի 31-ից առաջ: Դրանից հետո կաթոլիկ Իսպանիան հռչակվեց ՙհրեաներից ազատ՚: 1572 թվականի օգոստոսի 23-24-ի Բարդուղիմեոսյան գիշերը եղավ Ֆրանսիայում հուգենոտների կոտորածի սկիզբը: 16-17-րդ դարերում հակառեֆորմացիայի ընթացքում, որը սկսվեց Իգնատիոս դե Լոյոլայի (1491-1556) կողմից, բազմաթիվ բողոքականների ուժով ստիպեցին լքել 28 իրենց հայրենիքը, շատերն էլ կորցրին իրենց կյանքը: Որովհետև, ինչպես անդադար ասում էին՝ ՙԵկեղեցուց դուրս փրկություն չկա՚: Արդյո՞ք կարող է այդքան շատ արյունահեղություններ կատարած եկեղեցին վկայակոչել Քրիստոսին և սիրո Աստծուն: Արթնության քարոզիչները հարց էին տալիս. ո՞ր քաղաքին է վերաբերում Հայտն. 18:24-ը. ՙԵվ նրա մեջ գտնվեց մարգարեների, սրբերի և երկրի վրա սպանվածների արյունը՚: Մանրամասն համեմատության արդյունքում երևում է, որ չորրորդ դարում հռոմեական կայսրությունում ծնված պետական եկեղեցում չկա մի բան, որ համապատասխանի Աստծո, կամ Աստծո Խոսքի և առաջին Եկեղեցու հետ: Հատկապես հունական-արևելյան և հռոմեական-արևմտյան եկեղեցիների միջև պառակտումից հետո, որից հետագայում առաջացան կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները, որոնք զարգացրին իրենց սեփական ավանդույթները՝ առանց հարելու Աստվածաշնչին և այն ամենին, ինչ քարոզել, սովորեցրել և կիրառել են Պետրոսը, Հովհաննեսը և Պողոսը որպես լիազորված առաքյալներ: Օրինակ, առաքյալները երբեք չեն կիրառել մեռելների սրբադասումն ու երանելիացումը: Մեր Տերը նույնպես Իր պատգամը, ներառյալ Լեռան քարոզի ինը երանության պատվիրանները, ուղղեց բացառապես ողջ մարդկանց. ՙԲայց երանելի են ձեր աչքերը, որ տեսնում են, և ձեր ականջները, որ լսում են՚ (Մատթ.13:16):
Մեռելների հետ հաղորդակցությունը խստիվ արգելված է Սուրբ Գրքում (Ղևտ. 19:31): Մարիամը կատարել էր իր բացառիկ առաջադրանքը՝ Հիսուս Քրիստոսին ծնունդ տալով և վերջին անգամ նա հիշատակվում է Գործք առաքելոց գրքում 120 հոգու հետ, որոնք սպասում էին Սուրբ Հոգու հեղմանը Երուսաղեմում: Մարիամը Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համար ո՜չ միջնորդ է, ո՜չ բարեխոս, և ճշմարիտ քրիստոնեության մեջ չէին արտասանում ՙԱվե Մարիա՚-ն: Սուրբ Գիրքը վկայում է միայն Փրկչի ֆիզիկական համբարձման մասին (Ղուկաս 24:50-52, Գործք 1:11), և ոչ թե Մարիամի: