Իսկապես հավատացողն ընդունում է Աստծո հաստատված Խոսքը
Մենք հարցեր ենք տալիս, և Աստված մեզ պատասխանում է Իր սեփական Խոսքով: Ի՞նչ է ուզում Աստված մեզ ասել Հին Կտակարանի միջոցով: Ի՞նչ է ուզում Աստված մեզ ասել Նոր Կտակարանի միջոցով: Ո՞րն է իսկական հավատքը և ո՞րն է կեղծված հավատքը: Արդյո՞ք հաստատված քրիստոնեությունը կամ բազում եկեղեցիները ներկայացնում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Այս բաներով հետաքրքրվողները գիտեն, որ Հին Կտակարանում տրվել են խոստումներ, որոնք իրականացել են փրկության ժամանակաշրջանում, Նոր Կտակարանում: Նաև հայտնի է, որ քրիստոնյաների շրջանում Սուրբ Գրքում գրվածները տարբեր կերպ են մեկնաբանվում: Սկսած Աստվածաշնչի առաջին համարից մինչև վերջին համարը: Այստեղ պետք է ցույց տրվի, որ Աստված միայն Իր բնօրինակ, սկզբնական Խոսքի մեջ է և միայն Իր Խոսքի միջոցով է մեզ հետ խոսում, ինչպես նաև այն, թե ինչպես է թշնամին՝ Աստծո հակառակորդը ներս սողոսկում և մեկնությունների միջոցով մոլորեցնում է մարդկանց կրոնական ձևով: Սատանան առաջինն է, որ աղավաղել է Աստծո Խոսքը՝ կանգնելով Եվայի առջև Ծննդոց 3-րդ գլխում գրված փաստարկով. ՙԱստված իրո՞ք ասաց...՚, կասկած ցանեց և տարավ առաջին մեղքին՝ Աստծո հետ բաժանմանը: Նա շարունակ կասկածի է ենթարկում Աստծո ասածը և տալիս է իր սեփական մեկնությունը: Նա ազդեցություն է թողնում ամեն տեղ, որտեղ կարողանում է, նաև աստվածաբանական ամբիոններում և սնուցում է հետաքրքրասեր և գիտության ծարավ մարդկանց մտքերը, որոնք հոժարությամբ ուտում են գիտության ծառից, եթե նույնիսկ դա իրենց մահվան է տանում: