Կողմնորոշվելու համար
Աստվածաշունչը՝ Հին Կտակարանը, նախ գրվել է եբրայերեն լեզվով: Առաջին 1750
տարիների ընթացքում, մինչև Բաբելոնի աշտարակի շինությունը, երկրի վրա կար միայն մեկ լեզու (Ծննդոց 11:6,7): Ծննդոց 14:13 համարում Աբրահամը կոչվում է ՙեբրայեցի՚: Ելից 7:16 համարում Մովսեսն ասաց Փարավոնին. ՙԵբրայեցիների Տեր Աստվածն ինձ քեզ մոտ ուղարկեց՝ ասելով. ՙԹույլ տուր Իմ ժողովրդին, որ
գնան, անապատում ինձ պաշտեն՚ : Տեր Հիսուսը նույնպես եբրայերեն խոսեց Իր համբարձումից հետո, ինչպես այդ մասին վկայում է
Պողոս առաքյալը. ՙՈւ երբ մենք բոլորս գետին ընկանք, լսեցի մի ձայն, որ
եբրայերենով ինձ ասում էր...՚ (Գործք 26:14):Եբրայերենում մարդիկ, անունները, տեղանունները այնպիսի նշանակություն ունեն, որոնք ոչ միշտ են արտահայտվում այլ լեզուներով թարգմանելիս: Հին Կտակարանն ավարտվում է Մաղաքիա մարգարեի գրքով, որն ապրել է
Քրիստոսի գալուց մոտ չորս հարյուր տարի առաջ: Մինչ այդ կային Մովսեսի հինգ գրքերը, մարգարեների գրքերը և սաղմոսները գլանափաթեթների տեսքով: Միայն Քրիստոսից առաջ 300-200 թվականներին Հին Կտակարանն իր
39 գրքերով ամփոփվեց մեկ ընդհանուր գրքում: Այնուամենայնիվ, առանձին գրքերը շարունակեցին մնալ: 1947-1965 թվականներին Կումրանում, Մեռյալ ծովի մոտ գտան Աստվածաշնչի հայտնի, հնագույն ձեռագրեր, որոնց մեջ էր
7,30 մետր երկրարություն ունեցող մի գլանափաթեթ՝ Եսայի մարգարեի գրեթե անվնաս գիրքը, Սաղմոսաց գիրքն ու Դանիել մարգարեի գիրքը: Դրանք կարելի է
տեսնել Երուսաղեմում, Իսրայելական թանգարանում, ՙԳրքի խորանում՚: Հիսուսը՝ մեր Տերն ու
Փրկիչը Ղուկաս 24:44, 45 համարներում ընդգծեց այդ երեք կարևոր մասերը՝ Մովսեսի գիրքը, Սաղմոսաց գիրքը և մարգարեների գրքերը. ՙ... որ կատարվի այն ամենը, ինչ գրված է Իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեներում ու սաղմոսներում՚:
Մի
անգամ Նազարեթի ժողովարանում Նա կարդաց Եսայի մարգարեի գրքից և ասաց. ՙԱյս գրքում գրվածն այսօր կատարվեց, որ ձեր ականջներով լսեցիք՚
(Ղուկաս 4:21): Իրոք, այդ ժամանակաշրջանում իրականացան Հին Կտակարանի ավելի քան հարյուր մարգարեություններ, որոնք կապված էին Աստծո փրկության ծրագրի հետ: Միայն Քրիստոսից առաջ 250 թվականին մոտ եբրայերեն Հին Կտակարանը թարգմանվեց հունարեն՝ այն ժամանակվա համաշխարհային լեզվով, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում հրեա գիտնականների կողմից: Մինչդեռ Իսրայելում գտնվող, Թորան ուսումնասիրող հրեաները չընդունեցին այդ թարգմանությունը, որը հայտնի է ՙՍեպտուագինտա LXX՚ (Յոթանասունից) անունով: Արդեն իսկ այդ թարգմանության մեջ բառերի արժեքավոր և կարևոր
նշանակությունները, որոնք առանց ջանքի կարելի է տեսնել եբրայերեն տեքսում,
ընթերցողի համար ըմբռնելի չեն: Դրա համար այս շարադրանքում, անհրաժեշտության
դեպքում կնշվի սկզբնական նշանակությունը, որը պարզ երևում է եբրայերեն տեքստում: Բայց նույնիսկ նրանք, ովքեր մի քանի լեզուների են
տիրապետում, կարիք ունեն Աստծո Հոգու առաջնորդության և
հայտնության: Մենք հավատում ենք Սուրբ Գրքի բացարձակ ներշնչվածությանը, որն ինքնին վավերացվում է
Հին և Նոր Կտակարանների կատարյալ համապատասխանությամբ: Նոր Կտակարանն իր
27 գրքերով հայտնվեց քրիստոնեության առաջին դարերի ընթացքում, որպես ՙկանոն՚: Նախ կատարվեց այն, ինչի մասին ասում է Ղուկասը իր ավետարանի սկզբում. ՙՔանի որ շատերը ձեռնարկեցին մեր մեջ հաստատ իմացված բաների պատմությունը հերթականությամբ շարադրել՚: Բոլոր այդ շարադրանքներից մնացին չորսը՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրածները, որոնք ընդգրկվեցին աստվածաշնչյան կանոնի մեջ որպես ՙավետարաններ՚: Դրանք նախատեսված էին հաջորդ սերունդներին փոխանցելու այն, ինչ կատարվել է Հիսուս Քրիստոսի կյանքում և գործերում, որպես փրկության պատմության մի մաս: Յուրաքանչյուր ավետարան ունի իր բնորոշ առանձնահատկությունը: Իրենց բազմազանության մեջ դրանք վկայում են
և
կատարելապես ներկայացնում են
մեր Տիրոջն ու Փրկչին՝ սկսելով Նրա ծննդից մինչև Նրա համբարձումը: Օրինակ, Մատթեոսն անմիջապես ներկայացնում է
այն փաստը, որ Եսայի 7:14-ի մարգարեությունը իրականացել է Քրիստոսի ծննդով. ՙԱհա կույսը կհղիանա և որդի կծնի, և
նրա անունը Էմմանուել կդնեն, որ թարգմանվում է
ՙԱստված մեզ հետ՚ (Մատթ.1:23): 2-րդ
գլխի 1-6 համարներում նա
նկարագրում է Հիսուսի ծնունդը Բեթլեհեմում և ընդգծում է
Միքիա 5-րդ գլխում գրված մարգարեության իրականացումը. ՙԵվ դու, ո՜վ Բեթլեհեմ... քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխան լինի Իսրայելին, և նրա ելքը վաղուց, հավիտենական օրերից է՚ (Միքիա 5:2): Մարկոսը սկսում է Հին Կտակարանի երկու մարգարեություններով, որոնք վերաբերում էին Հովհաննես Մկրտչի ծառայությանը. Եսայի 40:3-ը՝ ՙԱնապատի մեջ կանչողի ձայնը. ՙՊատրաստեցեք Տիրոջ ճանապարհը...՚
և
Մաղաքիա 3:1-ը՝ ՙԱհա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստի իմ առաջին՚
: Ղուկասը հենց առաջին գլխում պատմում է Գաբրիել հրեշտակի կողմից տաճարում Զաքարիային այցելելու մասին, երբ հրեշտակը կանխասում է Հովհաննես Մկրտչի ծնունդը, ինչպես նաև պատմում է Մարիամին Գաբրիել հրեշտակի այցելության մասին, երբ նրան հաղորդում է
Փրկչի ծննդյան մասին. ՙՄի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծո մոտ շնորհ գտար: Ահա կհղիանաս, որդի կծնես և նրա անունը Հիսուս (Յահշուա) կդնես՚
(Ղուկ.1:31): Հովհաննեսը վերադառնում է ամենասկզբին և
վկայում է. ՙՍկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր՚
(Հովհ.1:1): ՙԵվ Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց...՚
( Հովհ.1:14): Միայն կարդալով բոլոր չորս ավետարանները, որոնք պատմում են
մեր Փրկչի ծննդյան, կյանքի, գործերի, ծառայության, չարչարանքների,մահվան, հարության և
համբարձման մասին, որպես փրկության պատմության մեծագույն իրադարձություն, որն արդեն հաղորդվել էր
Հին Կտակարանում, կարող ենք ստանալ ամբողջական պատկերացում: Ավետարաններին հաջորդում է
ՙԳործք առաքելոցը՚՝ առաքյալների գործերը առաջին եկեղեցում, հետո գալիս են
առաքյալների թղթերը, և վերջում Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որը Հովհաննեսը ստացավ Պատմոս կղզում, Հունաստանում: Սկզբում ավետարաններն ու
առաքյալների թղթերը կարդում էին տեղական եկեղեցում և
փոխանցվում մյուսներին. ՙԵվ երբ ձեզ մոտ կարդացվի այս թուղթը՝ կարդալ տվեք նաև Լավոդիկեի եկեղեցու մեջ. նույն ձևով դուք էլ Լավոդիկե եկած թուղթը կարդացեք՚ (Կողոս. 4:16): Քարոզչությունը տարածվեց աշխարհով մեկ, ինչպես Տերը պատվիրել էր մեծ հանձնարարությունը տալիս: Մինչև տպագրության գյուտը 15-րդ դարում գրվածքները ձեռքով արտագրում էին: Այլ լեզուներով թարգմանելիս սկսեցին բաժանել գլուխների, հետո՝ համարների: Եվս մեկ անգամ պետք է ընդգծել, որ ոչ
թե
տարբեր թարգմանությունները (ինչքան էլ արժեքավոր լինեն) համեմատելով ենք հստակ պատկերացում ունենում, այլ միայն Աստծո Հոգին է քննում Աստծո խորությունները (1 Կորնթ. 2:10) և մեզ առաջնորդում ամեն ճշմարտության (Հովհ. 16:13): Տառը՝ գրավոր Խոսքը պետք է
մեզ համար դառնա բացահայտված և կենդանի Խոսք: Աստծո Խոսքը մնում է
հավիտյան (1 Պետրոս 1:25, Եսայի 40:8):