Լսել

Մկրտություն, Տերունական ընթրիք, ոտնլվա

Բովանդակություն

Համառոտ

Նախ համառոտ քննարկենք ջրի մկրտությունը: Տերը պատվիրեց մեզ մկրտել, ուստի մկրտությունը կատարվում է քրիստոնեական խմբերում: Եկեղեցու պատմությունն, անշուշտ, ցույց է տալիս շեղումները այդ նույն մկրտության ուսմունքից և կիրառումից: Առաջին եկեղեցում մկրտության միայն մեկ ձև կար: Այսօր կան մկրտությունը կատարելու տարբեր ձևեր: Եփեսոսի հավատացյալներին ուղղված Խոսքը այսօր դեռ ուժի մեջ է ցանկացած վայրում ապրող ցանկացած հավատացյալի համար: «Մեկ Տեր կա, մեկ հավատք, մեկ մկրտություն» (Եփես. 4:5): Իրոք, միայն մեկ Տեր կա, այսինքն՝ Աստված, միայն մեկ ճշմարիտ հավատք՝ սուրբգրային հավատքը, միայն մեկ մկրտություն՝ առաքյալների կողմից կատարված մկրտությունը: Այս մեկնաբանության մեջ մենք ուզում ենք պատասխանել հետևյալ հարցերին. ի՞նչ է նշանակում մկրտությունը, ինչու՞ է այն կիրառվում, ո՞վ կարող է մկրտվել, և վերջապես, ինչպե՞ս է կատարվում մկրտությունը:
Բովանդակություն