Լսել

Հիսուս Քրիստոսի գալուստը

Բովանդակություն

Պայման

Այդ բարձրագույն նպատակին հասնելու նախապայմանն է. «Եվ եթեՀիսուսին մեռլներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնե իր Հոգովը, որ ձեզանում բնակված է» (Հռոմ. 8:11): Այստեղ խոսքը գնում է ոչ թե Հոգով մկրտվելու մասին, այլ «ձեզանում բնակվածի»: «Եթե» բառը մեծ նշանակություն ունի: Եթե Հոգին և Նրա հետ զորությունը մեր մեջ հարատևում է, ապա կկատարվի, այլ կերպ չի կատարվի: Մեր Տիրոջ խոսքի համաձայն հենց Իր գալուստից առաջ կլինեն սուտ քրիստոսներ, այսինքն` «օծյալներ», որոնք ցույց են տալիս մեծ նշաններ և հրաշքներ, կատարում են «օծյալ» ծառայություն, բայց իրենց ուսմունքի հիմքում ունեն նույն արմատները, ինչ և սուտ մարգարեն (Մատթ. 24): Աստվածաշնչյան հավատքը միշտ խարսխված է համապատասխան խոստմունքներով, որոնք տրված են մեզ Խոսքում. «...որքան Աստծո խոստմունքներ որ կանն նրանում այոն և նրանում է ամենը Աստծո փառքի համար մեզանով» (II Կոր. 1:20): Իսկական աստվածաշնչյան հավատքը լինում է սուրբգրային ազդարարությունից. «Ուրեմն հավատքը լսելուցն է, և լսելը` Աստծո խոսքիցը» (Հռոմ. 10:17): Այդպես է փրկության, բժշկության և մյուս խոստմունքների հետ, և այդպես է և հափշտակության հավատքի հետ: Այն ելնում է ուղարկած հայտնված Խոսքի ազդարարումից, որը և առաջացնում է սպասում և հույս: «Հույսն էլ չէ ամաչեցնում, որովհետև Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռովը` որ տրվեցավ մեզ» (Հռոմ. 5:5): «Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցն է» (Եբր. 11:1): Խոսքը և Աստծո Հոգին միասին են գործում փրկվածների մեջ: Խոստմունքի Հոգին իջնում է նրանց վրա, որոնք ընդունել են խոստմունքի խոսքը: Անհրաժեշտ է, որ Մխիթարիչ Հոգին ապրի մեզնում, օծությունը բավարար չէ: Ինչպես Հոգին իջավ Առաջնեկ Քրիստոսի վրա (Մատթ. 3:16), Նրա մեջ գոյատևելով, և Նրա մարմինը տաճար էր ծառայում Աստծո հոգու համար, այնպես էլ լինում և բոլորի հետ, ովքեր ունեն առաջնեկությունը: Նրանք ստանում են Հոգին, որպես առաջնեկության պարգև (Հռոմ. 8:23) (թարգմանություն գերմաներենից) փառքի համար, ինչի վրա հաճախ էր ցույց տալիս Պողոսը. «Բայց մենք ամենս` բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով նույն պատկերի նման կերպ արանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգովը» (II Կոր. 3:18): Ով կցանկանա ապրել մահկանացու մարմնի վերափոխումը, նա պետք է իր մեջ ունենա անմահության աստվածային ուժը՝ նա պետք է լինի իրոք վերածնված և կնքված Սուրբ Հոգով: «Որ նրանում և դուք հուսացաք, երբոր ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության ավետարանը, որին էլ երբոր հավատացիք, խոստմունքի Սուրբ Հոգովը կնքվեցաք: Որ մեր ժառանգության գրավն է, մինչև ստացվածքի փրկությունը, նրա փառացը գովասանքի համար» (Եփ. 1:13–14): Վերափոխումը սկսվում է կատարվել ոչ թե դրսից, այլ ներսից և գնում է դուրս: Սկզբից պետք է նորոգվի հոգին, որպեսզի բնակարան լինի Աստծո Հոգուն, հետո՝ եզրափակիչ փուլում մեր մեջ բնակվող Նրա Հոգին կկենդանացնի և մեր մահկանացու մարմինն երը: Սուրբ Հոգին Աստծո զորությունն է, որի միջոցով այդ իրականում կատարվում է: Սուրբ Հոգու օծության (որը շատերը ունեն) և Հոգով կնքվելու (որը տրվում է միայն նրանց, ովքեր կապրեն մարմնի վերափոխումը) միջև կա մեծ տարբերություն: Աբրահամի օրինակով մենք տեսնում ենք, որ դա կապված է ընտրության հետ: Հավատքի հայրը ընտրվեց և ստացավ խոստմունք: Նա հավատում էր և հնազանդ էր Աստծուն: Դա իրեն արդարություն համարվեց: Դրանից հետո Աստված տվեց նրան հավատքով արդարության կնիքը՝ թլփատումը (Հռոմ. 4): Հոգով կնքվելը կարող են ապրել միայն նրանք, ովքեր, ինչպես Աբրահամը, կանչված են: Նրանք ընդունում են սրտի թլփաթություն և աստվածային սուբստանց, այսինքն խոստմունքի Խոսքը այդ ժամանակվա համար: Դրանով են նրանք արդարացել: Իսահակը, Աբրահամի խոստմունքի որդին, խոստմունքի իրականացումն էր և հոր ամեն ինչի ժառանգորդը հավատքով: Պողոսը գրում է ճշմարիտ հավատացյալների մասին. «Իսկ մենք, եղբարք, Իսահակի պես խոստմունքի որդիք ենք» (Գաղ. 4:28). «Այսինքն, ոչ թե մարմնի որդիքն են աստծո որդիք, այլ խոստման որդիքն են սերունդ համարվում» (Հռոմ. 9:8): Խոստմունքի խոսքը (Հռոմ. 9:6) Հոգու խոստմունքը (Գործ. 2:33) ընդունվում են խոստմունքի որդիներով: Դա որդեգրության հոգին է, որի միջոցով մենք դառնում ենք Աստծո որդիներ և դրանով Աստծո ժառանգորդներ և Քրիստոսի ժառանգակիցներ (Հռոմ. 8:15–17): Քանի որ Աստված ամեն ինչ գիտեր նախապես, Նա կարող էր նրանց, ովքեր կհավատան, նախասահմանել Իրեն որդիներ և դուստրեր հավիտենական կյանքի համար (Եփ. 1:5): Նրանք պետք է լինեն կերպարանակից Իր Որդու (Հռոմ. 8:28–30): Շատ հավատացյալներ ապրում են Հոգու օծությունը, կարող են պարծենալ մեծ գործերով, բայց այնուամենայնիվ գնում են իրենց ճանապարհներով և չեն ապրում Խոսքին համաձայն: Այդպիսի մարդիք անմիտ են, նրանք մնում են իրենց սովորույթների մեջ և անցնում են եկեղեցուն այդ ժամանակվա համար տրված խոստմունքի կողքով:Դրանով նրանք վկայում են, որ չեն կարող լինել Աստծո եզրափակիչ գործողության մասնակիցներ: Աստծո հետ կարող է գնալ միայն նա, ով ամբողջ սրտով հավատում է Գրքի խոսքերին և ճանաչում է ներկա ժամանակի խոստմունքը: Աստծուն հաճելի կյանքը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ Խոսքի և Հոգու միջոցով կա լիակատար ներդաշնակություն Իր հետ: Պողոսը, որը խոսում է Աստծո որդիների հայտնության մասին, պարզ ցույց է տալիս, թե ինչ է անհրաժեշտ. «Որովհետև, որոնք որ Աստծո Հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիք են» (Հռոմ. 8:14): Հիսուսն ասաց, որ ճշմարտության Հոգին կառաջնորդի մեզ ամեն ճշմարտության և գալու բաները կպատմի մեզ (Հովհ. 16:13): Նրանց, ովքեր իրոք ինդունել են Սուրբ Հոգուն և հավատում են Խոսքին, նախազգուշացում. «Եվ մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցաք փրկության օրվա համար» (Եփ. 4:30): Միայն նրանք են իսկապես լսում, թե ինչ է ասում Հոգին եկեղեցիներին, և միայն հաղթողները կլինեն մասնակիցներ հարսանյաց խնջույքին: Այդ արդարները կմիացնեն իրենց ձայները. Ալելուիա, որովհետև Ամենակալ Տեր Աստվածը թագավորեց: Խնդանք և ուրախ լինենք և փառքը տանք նրան, որ եկավ Գառի հարսանիքը և նրա կինը պատրաստեց իրան: Եվ տրվեցավ նրան, որ սպիտակ սուրբ և լուսափայլ բեհեզ հագնի (որովհետև սուրբերի արդարությունն է): Եվ ասեց ինձ, Գրիր. Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչվածները. և ասեց ինձ. Սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են» (Հայտ. 19:6–9):
Բովանդակություն