Լսել

Գրված է...

Բովանդակություն

Առանձնապես կարևոր

Այժմ հանձնարարության իմաստն է Աստծո որդիների սրտերը դարձնել առաքելական հայրերի հավատքին և դրանով իսկ՝ մարգարեների խոսքին: Դրա համար անհրաժեշտ է մի մարդ, ով Աստծուց հատուկ առաջադրանք է ստացել, Եղիայի նման մի մարգարե, որն ունի այնպիսի նշան երկնքից, որի ճշմարտացիությունը հնարավոր չէ կասկածի տակ դնել: Երկու բան նրան կտարբերեն բոլոր մյուսներից. առաջին, նա կունենա այս ժամի համար խոստացված Խոսքը և երկրորդ, վերականգնման իսկական առաքելական ծառայություն: Սա է իր եզակի կոչման և առաքելության համոզիչ ապացույցը: Սրա միջոցով Աստծո զավակների ուշադրությունը կուղղվի դեպի մեր ժամանակի պատգամը: Մենք գիտենք, որ Եղիան նորոգեց Տիրոջ զոհասեղանը, որը կործանել էին: Սրա համար նա վերցրեց 12 քար՝ ըստ 12 ցեղերի թվի և կոչ արեց Աստծո ժողովրդին որոշում ընդունելու: Նա ասաց իր աղոթքի մեջ. «Ո՛վ Եհովա Աստուած Աբրահամի, Իսահակի, եւ Իսրայէլի, այսօր թող գիտցուի թէ Իսրայէլի մէջ Դուն ես Աստուած ու ես Քու ծառադ եմ եւ այս բոլոր բաները Քու Խօսքովդ ըրի: Ինծի պատասխան տուր ու այս ժողովուրդը թող գիտնայ թէ Դուն ես Աստուած, ով ՏԵր եւ թէ անոնց սիրտը դարձնողը Դուն ես» (3 Թագ. 18:36–37): Առաջին Եղիան և Հովհաննես Մկրտիչը, որը եկավ Եղիայի հոգով, ինչպես նաև այն Եղիան, որ պետք է գար Տիրոջ մեծ ու ահեղ օրվանից առաջ, ունեն այս ընդհանուր բանը՝ նրանք Աստծո մարդկանց սրտերը դարձնում են Աստծուն և Իր Խոսքին: Վերջին ծառայության միջոցով մարգարեական խոսքը, որ հայտնվել է հայրերին, ինչպես նաև 12 առաքյալների վարդապետությունը պետք է ազդարարվեն, որպեսզի եկեղեցին, ըստ գրվածի, կառուցվի «առաքյալների ու մարգարեների հիմքի վրա, որի անկյունաքարը Քրիստոսն է» (Եփես. 2:20): Նա, որ իր մեջ չունի Ճշմարտության սերը, նրա համար է իրականանում 2 Թես. 2:11 համարում գրվածը. «Եվ դրա համար Աստված մոլորության ներգործություն կուղարկի նրանց, որ ստության հավատան»: Արդեն այն ժամանակ Պողոսը կանխատեսել էր այդ և գրել էր իր համագործակից Տիմոթեոսին. «Եվ իրենց ականջները Ճշմարտությունից հետ կդարձնեն ու առասպելների հետևից գնալով կմոլորվեն» (2 Տիմ. 4:4): Մինչդեռ բոլոր նրանք, ովքեր կգան Ճշմարտությանը, այլևս չեն տարուբերվի օտար վարդապետությունների քամուց: Նրանք կլսեն կոչը և դուրս կգան բոլոր բաբելոնյան ճամբարներից և կուրախանան ողջամիտ վարդապետությամբ (Տիտոս 2:1): Այնպես, ինչպես Հովհաննես Մկրտիչը ճշգրիտ կերպով գիտեր այն սուրբգրային հատվածները, որոնք վերաբերում էին իրեն, այնպես էլ մեր ժամանակների համար խոստացված մարգարեն: Աստվածային հայտնության հիման վրա նա մարդկանց կբերի այս ժամանակվա համար խոստացված Խոսքը և իր քարոզչության մեջ կընդգրկի նաև աստվածաշնչային մարգարեությունները, որոնց մասին Պետրոսն ասում է. «Եվ մարգարեական ավելի հաստատ խոսքն ունենք ...» (2 Պետր. 1:19): Նա նաև պետք է ունենա մարգարեության հոգին, որի մասին գրված է Յայտն. 19:10 համարում: Հովհաննես առաքյալին ասվեց. «...ես ծառայակից եմ քեզ ու քո եղբայրներին, որոնք Հիսուս Քրիստոսի վկայությունն ունեն: Տեր Աստծուն երկրպագիր, որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է»: Մարգարեության հոգին կապ չունի մարգարեության պարգևի հետ, այլ մարգարեության Խոսքի հետ և, ինչպես տեսանք, Հիսուս Քրիստոսի վկայությունն է: Ամբողջ այս թեման այնքան կարևոր է, որ ոչ ոք չպետք է բավարարվի վարկածներով և ենթադրություններով: Խոսքը Աստծո ճշմարիտ եկեղեցու կատարելության մասին է, եկեղեցի, որն, ի վերջո, կհասկանա իր առաջադրանքը, կհենվի իրեն տրված խոստումների վրա և մեկ կդառնա Նրա հետ: Սա է Հոգով ճշմարիտ միաբանությունը:
Բովանդակություն