Միսսիոներ Էվալդ Ֆրանկի աստվածաշնչյան շարադրանքը
Առաջաբան
Որպես այս գրքույկի հեղինակ՝ ես փափագում եմ, որ ընթերցողը ավելի լավ
ճանաչի Աստծուն և մարդկության համար Նրա ծրագիրը: Թեև այս կարճ շարադրանքի մեջ միայն մի քանի թեմաներ կարող են շոշափվել, ես հուսով եմ, որ Աստծո Հոգին ընթերցողի սրտում խորը փափագ կդնի ավելի խորությամբ ուսումնասիրելու Սուրբ Գիրքը:
Մենք չենք ուզում պաշտպանել որևէ հարանվանության տեսակետը, այլ ուզում ենք, որ Աստված անձամբ խոսի յուրաքանչյուրի հետ Իր Խոսքի միջոցով: Տերը ընտրեց Աբրահամին, Իսահակին, Հակոբին, բոլոր մարգարեներին, առաքյալներին և մյուս հավատացյալներին՝ նրանց տալով հստակ առաջադրանքներ փրկության ծրագրի համար: Մեզ համար կարևոր է իմանալ, թե ինչ է անում Աստված հիմա: Մենք դեռևս ապրում ենք աստվածաշնչային օրերում:
Բոլոր բնագավառներում իրականանում են աստվածաշնչային մարգարեությունները: Իր խոստումի համաձայն Տերը մեզ հետ է մինչև աշխարհի վերջը: Նա վերականգնել է հաղորդակցությունը Իրեն պատկանողների հետ և խոսում
է նրանց հետ: Այս գրքույկը կհրատարակվի հիմնական միջազգային լեզուներով և կկարդացվի հարյուրից ավելի երկրներում: Գուցե այն հայտնվի այնպիսի մարդկանց ձեռքերում, ովքեր պատկանում են ուրիշ կրոնի կամ հավատքի ուղղության: Անշուշտ, յուրաքանչյուր մարդ գիտի, որ այն ամենը, ինչ մարդկային ծագում ունի, բավարար չէ և ենթակա է մոլորության: Այդ պատճառով մենք դիմում ենք միակ ճշմարիտ աղբյուրին, այսինքն Աստծո Խոսքին՝ ստանալու համար հուսալի պատասխաններ մեր հարցերին:
Թող այս կարճ շարադրանքը մնայուն օրհնություն բերի յուրաքանչյուր ընթերցողին և օգնի նրան գտնելու անձնական հաղորդակցություն Տիրոջ հետ: Սա է իմ աղոթքը:
Կրեֆելդ, սեպտեմբեր 1987թ.
Հեղինակ
Միսսիոներ Էվալդ Ֆրանկի աստվածաշնչյան շարադրանքը