Էվալդ Ֆրանկ
2023-02-05 [AM] Էվալդ Ֆրանկ
Էվալդ Ֆրանկ
Շրջաբերական Նամակ 2018 Տարվերջ
Էվալդ Ֆրանկ
2024-02-04 [AM] Էվալդ Ֆրանկ
Էվալդ Ֆրանկ
2023-01-29 [AM] Էվալդ Ֆրանկ
Էվալդ Ֆրանկ
2023-12-03 [AM] Էվալդ Ֆրանկ
Էվալդ Ֆրանկ
Շրջաբերական Նամակ 2017 Հոկտեմբեր
Վ. Մ. Բրանհամ
Քրիստոսը Աստծո խորհրդի բացահայտումն է 07/28/1963
Վ. Մ. Բրանհամ
Ինչպե՞ս Կարող եմ Հաղթել 08/25/1963
Վ. Մ. Բրանհամ
Ժամանակակից իրադարձությունները պարզ են դառնում մարգարեությամբ 12/06/1965
Վ. Մ. Բրանհամ
Զանազանել Տիրոջ Մարմինը 08/12/1959
Վ. Մ. Բրանհամ
Վերջին ժամանակների օծյալները 07/25/1965
Վ. Մ. Բրանհամ
Հոգևոր կերակուրը ճիշտ ժամանակին 07/18/1965
Կրեֆելդի Ազատ Ժողովրդական Առաքելությունը կառուցվել է մի քանի տարվա ընթացքում։ Նրա համալիրում կա 560 տեղ ունեցող ժողովատեղի, որտեղ շաբաթական տեղի են ունենում երեք ժողովներ, իսկ մյուս շենքերում գտնվում են գրասենյակներ, սրահներ՝ տպարանի և առաքման կառավարման համար, ինչպես նաև հանրակացարաններ։ Մեծաքանակ այցելուներ, որ գալիս են ժողովներին մասնակցելու, առաջին շաբաթ–կիրակի, կարող են գիշերն անցկացնել Առաքելության Կենտրոնի ննջարաններում։ Արդեն տաս տարի կլինի, որ մեկ ուրիշ շենք նույնպես կառուցվեց, ամբողջ աշխարհում առաքելության գործունեության շատացման պատճառով։ Այս շենքը պարունակում է տպարանին կից հրատարակչություն։ Մենք կարող ենք հյուրընկալել 300 մարդ, որոնց սնունդի համար ունենք նաև ճաշարան։ Եղբայր Էվալդ Ֆրանկի կողմից հրավիրված 12 հոգուց ոչ մեկը, ովքեր ներկա էին աղոթքաժողովին, որը տեղի ունեցավ 1959-1960 թվականների նախօրեին մի տան մեջ, չէին կարող պատկերացնել, որ Աստված այդ ձևով համաշխարհային մասշտաբի միսիոներական գործ կսկսի։ Եղբայր Ֆրանկը սկսել է քարոզել 1953 թվականին, այնուհետև մասնակցել է Եղբայր Վիլլիամ Մարրիոն Բրանհամի ժողովներին 1955 թվականի օգոստոսի 12-ից 21-ը՝ Գերմանիայի Կարլսռուհէ քաղաքում։ Այն ինչ նա այդ ժամանակ ապրեց, գիտեր միայն Նոր Կտակարանի գրվածքներից։ Կույրերը վերագտնում էին տեսողությունը, կաղերն ակնթարթորեն բուժվում էին և կարողանում էին քայլել, խուլերը լսում էին, և այլն։ Հատկապես այս երիտասարդ քարոզչին տպավորեց մի 11 տարեկան կույր ծնված աղջնակի ապաքինումը։ Այդ պահից նրա համար պարզ դարձավ, որ Վիլլիամ Բրանհամը պետք է լիներ Աստծո կողմից ուղարկված մարդ, քանի որ ոչ ոք չէր կարող անել նույն գործերը ինչ Հիսուսը, բայց միայն, երբ Աստված նրա հետ լիներ։ Միայն մի քանի ամիս անց, 1956 թվականի մարտին, Եղբայր Ֆրանկը Գերմանիայից մեկնում է օտար երկիր՝ ցանկանալով ավելին իմանալ Վիլլիամ Բրանհամի ծառայության և ուսուցումների մասին։ 1958 թվականի 6-ից 15-ը նա մասնակում է Տեքսաս նահանգի Դալաս քաղաքում անցկացվող միջազգային «Բժշկության Ձայն» համաժողովին։ Գորդոն Լինդսեյը հրավիրել էր բոլոր ամերիկացի ավետարանիչներին, ովքեր հավատում էին Աստվածային բժշկությանը, ովքեր իրենց ոգեշնչումը ստացել էին Եղբայր Բրանհամի ժողովներում և խրախուսվել էին սկսելու իրենց ծառայությունը։ Նրանց թվում էին Օրալ Ռոբերտսը, Թ․Լ․ Օսբորնը, Մորիս Սերուլլոն և շատ ուրիշներ։ Նրանք բոլորը վկայում էին, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո սկսել էր բժշկության հզոր արթնություն Վիլլիամ Բրանհամի արտառոց ծառայության միջոցով։ Նրանց մեծ մասը ելույթ էին ունենում առավոտյան և ցերեկային ժողովներին, իսկ երեկոյան ծողովների հիմնական խոսողը Եղբայր Բրանհամն էր։ Շատ ավետարանիչներ նրան են վկայակոչում իրենց առաելություններում՝ ինչպես օրինակ «Ամբողջ Ավետարանի» Գործարար Մարդկանց շարժումը, որը սկսվեց Դեմոս Շաքարյանից։ Այս համաժողովի ընթացքում Եղբայր Ֆրանկը կարողացավ շատ հստակ տարբերություն կայացնել բոլոր ավետարանիչների և Եղբայր Բրանհամի մարգարեական և առաքելական ծառայության միջև։ Այսպիսով, նա իմացավ աստվածային հանձնարարականի մասին, որը Վիլլիամ Բրանհամը ստացել էր 1946 թվականի մայիսի 7-ին, նույն կերպ, ինչպես Պողոս առաքյալն էր ստացել։ Բայց ժամանակն էր ավելին իմանալու այս Աստծո մարդու հավատքի և ուսուցումների մասին։ Այսպիսով նա թողեց այնտեղ իր հասցեն, որպեսզի Եղբայր Բրանհամի բոլոր քարոզները կարելի լինի ուղարկել իրեն։ Նա նաև կարողացավ այս ժողովների ընթացքում խոսել Եղբայր Բրանհամի հետ։ Այս մարդու ունեցած բնական խոնարհությունը նրա վրա ազդել է մինչև օրս։ Եղբայր Ֆրանկը 1958 թվականի օգոստսին վերադարցավ Գերմանիա՝ մտածելով, որ հավատացյալները, ովքեր համարում էին իրենց Ամբողջ Ավետարանի հավատացյալներ, ուրախությամբ կընդունեն այս հոգևոր հարստությունը ինչպես որ ինքը, բայց շատ արագ, առաջնագծում եղող առաջնորդները մերժեցին՝ իրենց նախկինում այդքան բարձր գնահատած քարոզչին։ Այսպես, միայն աղոթքի այս փոքր խումբը մնաց ամուր կանգնած, նպատակ ունենալով վերադառնալ Աստվածաշնչի ուսուցումներին և բնօրինակ եկեղեցու գործնականացմանը, ինչպես առաքելական ժամանակներում։ Ի սկզբանե կենտրոնական տերմինը «sola scriptura»-ն՝ «միայն Սուրբ Գրություններն» էին հավատի, ուսուցանման և կյանքի կանոն։ Այս փոքր խումբը, որն իր մեջ ընդգրկում էր ծառայող եղբայրներ, այդ թվում՝ Էվալդ Ֆրանկը, Լեոնարդ Ռուսը և Պոլ Շմիդտը, արագ աճեց և հարկավոր էր մի սրահ վարձել։ 1962 թվականի ապրիլի 2-ին, նոր օրվա արշալույսին, Եղբայր Ֆրանկը լսելի և թափանցող ձայնով Տիրոջից ստացավ իր հանձնարարությունը։ Նրան ասվեց գնալ աշխարհի այլևայլ քաղաքներ Խոսքը քարոզելու համար։ Մի քանի տարվա ընթացքում այս անկախ առաքելական գործունեությունը տարածվեց Եվրոպայի սահմաններից դուրս և մի քանի տարի անց հարկավոր եղավ վարձել ևս մեկ մեծ սրահ։ 1964 թվականի ապրիլին «Freie Volksmission Krefeld» - «Free Popular Mission Krefeld»-ը ճանաչվեց որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն։ Նույն տարվա հոկտեմբերին Եղբայր Ֆրանկը կատարեց իր առաջին առաքելական-միսիոներական ուղևորությունը Ասիական երկրներ։ Հնդկաստանում հազարավոր մարդիկ էին մասնակցում այս ժողովներին։ Արդեն 1966 թվականին, գերմանալեզու, այդ թվում Շվեյցարիան և Ավստրիան, ըստ անհրաժեշտության, ընդգրկվում էին կանոնավոր ժողովներում։ 1968-1978 թվականներին Եղբայր Ֆրանկը 20 րոպեանոց եթերաժամ ուներ Լյուքսենբուրգի ռադիոյով, և այդ կերպով Եվրոպայի բոլոր երկրներին հասանելի էր կարճ և միջին ալիքներով։ Նույն թվականին նա սկսեց այցելել Արևելյան Եվրոպայի երկրներ, այդ թվում Խորհրդային Միություն։ Վերջապես, 1974 թվականին՝ Զատիկի օրը, Աստծո Տան բացումը եղավ, իսկ դրան հաջորդող տարիներին Միսիսներական Կենտրոնի մյուս շենքերը կանգնեցվեցին։ Այստեղից անբողջ աշխարհին տրամադրվում է աստվածաշնչային գրականություն, աուդիո և վիդեո ձայնագրությամբ կրիչներ։ Ներկայումս ամբողջ աշխարհում 20-ից ավել լեզուներով տպագրվում են գրքույկներ և գրքեր աստվածաշնչյան թեմաներով և այլ լեզուներ շարունակուն են ավելանալ։ Միսիոներական Կենտրոնում մենք հրատարակում ենք 8 հիմնական լեզուներով և սպասարկում ենք ավելի քան 130 երկրների։ Մինչ օրս Եղբայր Ֆրանկը անձամբ քարոզել է 148 երկրներում։ Միջազգային այս միսիոներական աշխատանքը աջակցվում է բացառապես կամավոր նվիրատվություններով։ Սա հավատքի գործ է, բառի բուն իմաստով, որը գոյատևում է Աստծուն ապավինելով Նրանից ուղղակի ստացած հանձնարարության շնորհիվ։ Բոլոր ուղարկումները, լինի դա գրքեր, գրքույկներ և տարբեր ձայնագրված աուդիո-վիդեո կրիչներ, առաքվում են անվճար և երբեք չի նշվում վճարման հաշվեկտրոն։ Տեղական եկեղեցում մենք անդամակցության գրանցում չունենք և հատուկ նվիրատվություն չենք խնդրում։ Առաքելության ծրագրերում գումար չի նշվում և տասանորդ չի պահանջվում, բայց դրանք ընդհանուր գործնականացում են։ Յուրաքանչյուր ոք ազատ է որոշելու, թե ինչպես է ցանկանում մասնակցել աղոթքի, նվիրատվության կամ տարբեր ձևերով մասնակցելու միսիոներական գործունեությանը։
Սուրբ Գրությունները մեր հավատքի միակ աղբյուրն և ամբողջական հիմքն են, ուսուցման և կյանքի միակ կանոնը։ Աստված, Հին Ուխտում իր մարգարեների, իսկ Նոր Ուխտում առաքյալների միջոցով կտակել է մեզ այն ամենը ինչի կարիքն ունենք իմանալու։
Աստվածաշունչը պարունակում է անբողջ վկայությունը Աստծո մասին, որին ոչինչ չի կարող ավելացվել։ Այն ինչը որ առաքյալները թողել են Նոր Կտակարանում իրապես առաքելական ուսուցում է, միայն այն, ինչը Աստվածաշունչն է սովորեցնում, դա է իրական Աստվածաշնչայինը և նա ով իր ծագումն ունի Քրիստոսի մեջ, նա է իրական քրիստոնյան։ Եկեղեցու պատմության ընթացքում տարբեր համաժողովներում առաջացած հավատքի դավանանքները համարվում են Բնօրինակ Խոսքին ավելացված կեղծարարություններ։
Կրեֆելդի Ազատ Ժողովրդական Առաքելությունը որպես կամավոր միավորում տարբերվում է բոլոր այն եկեղեցիներից, որոնք առաջացել են տարատեսակ արթնություններից՝ Բարեփոխումից ի վեր ։ Նրանք բոլորը հիմնել են եկեղեցիներ և կազմակերպվել են գլխավոր շտաբների։ Մենք հռչակում ենք Աստծո բոլոր խորհուրդը միակ հավաստի Խոսքով, որն անհրաժեշտ է Նոր Ուխտյան եկեղեցին իր ավարտին հասցնելու համար։ Այս ձևով, կկարողանանք ծառայել բոլոր նրանց ովքեր պատկանում են Աստծո ժողովրդին, անկախ նրանց կրոնական պատկանելիությունից։ Տեղական եկեղեցիների ոչ մի նոր կազմակերպություն, որը կլինի փոխկապակցված Կրեֆելդի Միսիոներական Կենտրոնի հետ, դուրս չի գա սուրբգրային այս վերջին պատգամից, այլ որպես Հիսուս Քրիստոսի եկեղեցի, կկանչվի դուրս, որպեսզի լինի խնամված և պատրաստված մի Հարս, Փեսային հանդիպելու համար։ Նրանք, ովքեր կազմում են այս Հարսը կարող են հավաքվել ցանկացած վայրում։
Մեր ասոցիացիան չի հավակնում լինել միակը, ով վերապահում է փրկությունը։ Մենք միայն եկեղեցու մի մասն ենք, միասին նրանց հետ՝ ովքեր «դուրս կանչվածներն» են Աստծո խոսքով, «ընտրված»՝ որպես կենդանի Աստծո Եկեղեցու մի մաս։ Մենք ոչ մի մարդու չենք նշանակում որպես հիմնադիր, այլ մենք պարզապես շարունակությունն ենք այն վերջին արթնությունների, որոնք հայտնվեցին երկրի վրա 20-րդ դարի սկզբին և անցյալ դարի երկրորդ կեսին, որպես Սուրբ Հոգու ուղղակի շարժում։ Տերն Ինքն է կառուցում Իր Եկեղեցին և ավարտին է հասցնում Իր վերադարձի օրվա համար։
Հավատքը մեկ ճշմարիտ Աստծուն, որի կողքին չկա ուրիշ մեկը և որ Իրեն հայտնեց որպես Արարիչ, Պահպանիչ, Փրկիչ, Թագավոր, Դատավոր և այլն, մեզ համար հավատքի հիմքի միակ հավաստի կապն է։ «Լսի՛ր Իսրայել մեր Տեր Աստվածը մեկ Տեր է» 2 Օր․6․4-9, Մարկ․12․28-34։ Դա սուրբգրային հավատքի ուղղակի Աստծո բերանից եկող ամենահին գրավոր դավանությունն է։ «Միայն Հիսուս», ինչպես նաև «Աստծո մեջ երեք անձ» վարդապետությունները մերժված են, քանի որ հիմնված չեն Աստվածաշնչի վրա։
Նիկեո–Քաղկեդոնեական հավատքի դավանանքը պետք է մերժվի, քանի որ այն Աստվածաշնչյան չէ։ Այդ դավանանքի մեջ նշված է․ «․․․ հավատում եմ Աստծո միածին որդուն հավիտենից ծնված․․․»։ Որդի, որ պիտի ծնվեր Հորից երկնքում, հետո պիտի դառնար Աստված։ Աստվածաշնչում չկա նման մտքի անգամ նվազագույն ակնարկ։ Ուսուցանվող եռամեկ պատկերը վերցված է հեթանոսությունից դարձի եկած եկեղեցու հայրերի կողմից և հին դիցաբանությունը ներկայացվել է քրիստոնեության մեջ։ Ճշմարիտ առաքելական դավանանքը գտնվում է միայն Աստվածաշնչում։ «Diadeche»-ն, որը կոչվել է նաև
«առաքյալների վարդապետություններ», այն է, ինչ որ եկեղեցու հայրերը մշակել են։ Հոգևորականության հայտարարությունները դոգմատիկ պատմության մասն են, հետևաբար մենք կապված չենք դրան։ Աստված մեկ է։ Չկան երեք ամենակարող, ամենագետ, հավիտենական և ոչ էլ երեքը, որոնք համաձայն են միմյանց։ Բայց ավելի շուտ կա մեկ ճշմարիտ հավիտենական Ամենազոր Աստված, որը Հոգի է և որը հայտնել է Իրեն տարբեր ձևերով ժամանակների սկզբից ի վեր։ Նոր ուխտի մեջ Նա Իրեն հայտնեց մեր փրկության համար որպես Հայր երկնքում, Որդու՝ Էմմանուելի մեջ, Աստված մեզ հետ երկրի վրա, իսկ Իր Եկեղեցու մեջ որպես Սուրբ Հոգի։ Որդին խոստացված էր ամբողջ Հին Ուխտում։ Դա Նա է, ով հղացվեց Սուրբ Հոգու կողմից, ծնվեց Մարիամից և հայտնվեց մարմնով որպես Փրկագնող, առաջնեկը շատ եղբայրների միջև։ Որդին նաև Տերն է, այդ պատճառով գրված է․«Եվ սա ի՞նչ տեղից է ինձ, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ» Ղուկ․1․43 և նաև «Թե այսօր ձեզ Փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որ է Քրիստոս Տերը» Ղուկ․2․11։ Նաև գրված է «ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել, եթե ոչ Սուրբ Հոգով» 1 Կոր․12․3։ «Ես Եմ»-ը, Բանը – Logos – Խոսքը, Նա ով բոլոր բաները գոյության կանչեց, Նա ով Ինքն Իրեն հայտնեց, միշտ նույնն է։ Հին ուխտի Տեր Յահվեն, Նոր ուխտի Տեր Յեշուան–Հիսուսն է։ Հին ուխտում Նա հոգևոր մարմնի մեջ էր, իսկ Նոր ուխտում՝ մարմնական-մսեղեն մարմնում։
Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով, նրա հետ հաղորդություն ունենալու համար։ Արարչի և նրա կողմից արարվածների միջև եղած հաղորդությունը կտրվեց անկումի պատճառով և այն հասավ իր գագաթնակետին գայթակղությամբ, որով եկավ մի սերմ։ Ահա թե ինչպես Տերը թշնամություն դրեց երկու սերմերի միջև և դատավճիռ կայացրեց Եվայի վրա, որը ցավով պիտի ծներ իր երեխաներին։ Արդյունքում տրվեց առաջին խոստումը ի դեմս Փրկագնողի, այն որ աստվածային սերմը կգա կնոջ միջոցով և կջախջախի անիծյալ օձի գլուխը։ Ծն․3․13-17։
Գերբնական արարչության սկզբում Աստված խլեց ընկած մարդկությունը սատանայի ձեռքից երկրորդ և վերջին Ադամով, Մարիամին իր հովանու տակ առնելով և Սուրբ Հոգուց հղանալով Աստծո Որդին ծնվեց այս աշխարհում։ Փրկագնման և հաշտեցման միջոցով վնասը վերականգնվեց և Աստծո հետ հաղորդությունը վերահաստատվեց, ուստի որպես որդի ստացանք որդեգրությունը, Գաղ․4․4-7։ «Որովհետև Աստված էր Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցրեց Իրեն հետ»։ 2 Կոր․5․19։
Ընկած և կորսված մարդկության փրկության գաղտնիքը գտնվում է նրանում, որ Փրկագնողը որպես Խոսք, որը սկզբում էր, դարձավ մարմին՝ լիարժեք մարդ, որպեսզի կարողանա մեռնել որպես քավության զոհ իր մարմնական մարմնում և իջնել նվաճել մահն ու դժոխքը, որպեսզի իր հարությամբ Նոր կյանք ի հայտ բերի։ Քանի որ անկումը տեղի էր ունեցել միս ու արյուն եղող մարմնում, կորած և ընկած մարդկության փրկագնումը պետք է իրականացվեր մարմնով, որպեսզի թանկարժեք և սուրբ արյունը, որի մեջ կար աստվածային կյանք, թափվեր Գողգոթայի խաչի վրա։
Մկրտությունը առաքելական մոդելի համաձայն կատարվում է նրանց համար, ովքեր հավատում են հարություն առած Տիրոջ Խոսքին։ «Ով որ հավատաց և մկրտվեց կփրկվի» Մարկ․16․16։ «Ուրեմն հավատքը լսելուց է և լսելը Աստծո Խոսքից» Հռ․10․17։ Մկրտությունը տեղի է ունենում ընկղմամբ, ինչպես արվում էր վաղ դարերում, առաքելական շրջանից հետո։
Ջրցողումը, ինչպես նաև Երրորդության բանաձևի արտասանումը մեջտեղ եկան այն ժամանակ, երբ քրիստոնեությունը բռնի ուժով պարտադրվեց ազգերին, այդ պատճառով է որ այդ գործելակերպերը պետք է մերժվեն, քանի որ աստվածաշնչյան հիմք չունեն։
Եկեք մեջբերենք եկեղեցու վաղ շրջանի մի քանի վկաների։ Պետրոսը՝ առաջին ժամի մարդը, Նոր ուխտի եկեղեցու աստվածային իշխանության կողմից հիմնադրվելու առաջին իսկ օրը, Սուրբ Հոգու առաջնորդությամբ ասաց․«Ապաշխարեք և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար և Սուրբ Հոգու պարգևը կնդունեք» Գործ․2․38, որովհետև գրված է «Եվ Նրա անունով ապաշխարություն և մեղքերի թողություն քարոզվի բոլոր ազգերի մեջ»։
Նմանապես Սամարիայում Փիլիպոսի քարոզչական ծառայությունից հետո, նրանք ովքեր հավատացին, մկրտվեցին, ինչպես կարդում ենք Գործ․8․16-ում «Նրանք միայն Տեր Հիսուսի անունով մկրտված էին»։ Եվ այս կարևոր ուսուցման աստվածաշնչյան հիմք ապահովելու համար մեջբերենք երրորդ վկային որպեսզի լրացնենք այս վկայությունը։ Պողոսի քարոզից հետո ակնհայտորեն մկրտություն անցկացվեց, ինչպես գրված է Գործ․19․5-ում «Երբ որ լսեցին, Տեր Հիսուսի անունով մկրտվեցին»։ Մկրտության ժամանակ հավատացյալները վկայում են որ ստացել են իրենց մեղքերի թողությունը և սրանով հաստատում են իրենց հնազանդությունը այս մեծ հանձնարարությանը։
Առաջին առաքյալները, Փիլիպոսը, ինչպես նաև Պողոսը մկրտությունը քարոզում և կատարում էին ճշգրտորեն ըստ Մատ․28․19-ի։ Նրանք չէին կրկնում տեքստը որպես բանաձև, բայց ակնհայտորեն հասկանում էին, թե ինչ նկատի ուներ Տերը, երբ ասաց․«Նրանց մկրտեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով», այսինքն Հիսուսի անունը, Նոր կտակարանի ուխտի Անունը հանձնարարության կենտրոնական առանցքն էր։ Միակ ճշմարիտ Աստվածը իրեն հայտնեց որպես Հայր, Որդի և Սուրբ Հոգի այն Անվան մեջ, որ վեր է ամեն անուններից, որում փրկություն կա։ Աստված Հայր է, բայց դա չէ նրա անունը։ Որդին անուն չէ, նույնպես Սուրբ Հոգին անուն չէ։ Հոր և Որդու և Սուրբ Հոգու միակ Անունը, որով առաքյալներին պատվիրվել էր մկրտել այն ժամանակ, այժմ և ընդմիշտ, Տեր Հիսուս Քրիստոս է։ Սա առաքյալների իսկական վարդապետությունն ու գործելակերպն է, Նոր կտակարանում վկաներով հաստատված։ Քրիստոնեության սկզբում բոլոր հավատացյալները մկրտվեցին Հիսուս Քրիստոսի Անունով, նույնիսկ
Պողոսը, Հռ․6․3։ Այս մկրտությունը հաստատված է նաև Եկեղեցու պատմության մեջ առաքյալներից բավական ժամանակ անց։ Աստվածաշնչում չկա մի տեղ, որ մկրտությունը կատարվեր Մատթեոսի 28․19-ի տեքստը պարզապես կրկնելով։
Տերունական ընթրիքը նույնպես կատարվում է Սուրբ Գրքի համաձայն։ Անթթխմոր հացը պատրաստվում է ըստ մասնակիցների քանակի։ Հացը օրհնվում է աղոթքի ժամանակ, այնուհետև կոտրվում՝ բոլորին բաժանելու համար։ Կարմիր գինի պարունակող բաժակը նույնպես օրհնվում է աղոթքով և դրան մասնակցում են բոլորը։ Դա հիշատակն է մեր Տիրոջ և Փրկագնողի չարչարանքների ու մահվան, ով դարձավ զոհ Իր թանկագին արյունը թափելով, որպեսզի վճարի իր յուրայինների համար, ովքեր կազմում են Եկեղեցին՝ Իր Մարմինը։
Եվ նրանք դեռ ուտում էին, Հիսուսը հացն առավ և օրհնելով կտրեց և աշակերտներին տվեց և ասաց․«Առեք կերեք այս է իմ մարմինը»։ Եվ բաժակն առավ գոհացավ, նրանց տվեց և ասաց․«Որովհետև այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղաց», Մատ․26․26-28։
Տիրոջ հանձնարարությամբ Պողոս առաքյալը մեզ խորը հրահանգներ տվեց Տիրոջ ընթրիքի վերաբերյալ՝ ասելով․«Այն օրհնության բաժակը, որ օրհնում ենք, չ՞է որ հաղորդություն է Քրիստոսի արյունի, այն հացը, որ կտրում ենք, չ՞է որ հաղորդություն է Քրիստոսի մարմնին։ Որովհետև մեկ հաց, մեկ մարմին ենք շատերս, որովհետև ամենքս այն մեկ հացիցն ենք վայելում»։
Նա շարունակում է մանրամասնել այս կարևոր նյութի վերաբերյալ․«Որովհետև ես Տերիցն ընդունեցի այն որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր հացն առավ, և գոհանալուց հետո կոտրեց և ասաց․ «Առեք կերեք այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է, այս արեք իմ հիշատակի համար»։ 1 Կոր․11․23,24։
Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսի վերադարձը, ինչպես բազմիցս խոստացվել է Սուրբ Գրքում, շատ մոտ է։ Խոստումը դուրս եկավ Տիրոջ բերանից․«Եվ եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որ ուր որ ես եմ , դուք էլ լինեք» Հովհ․14․1-4։ Մեր Տերը շեշտել է , որ մենք պետք է քննենք ժամանակի նշանները։ «Այսպես էլ դուք, երբ տեսնեք այս ամենը, իմացեք, որ մոտ է՝ դռներին է։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, այս ազգը չի անցնի, մինչև այս ամենը լինի» Մատ․24․32-47։ Ղուկ․28-36-ում մեզ ասվում է վերջին ժամանակների համար նախապես հայտարարված իրադարձությունների մասին․«Երբ այս բաները սկսեն պատահել, կանգնեք ուղիղ և բարձրացրեք ձեր գլուխները, քանի որ ձեր ազատագրման օրը մոտ է»։ Նրա վերադարձի օրը կամ ժամը, իհարկե ոչ ոք չգիտի, բայց քանի որ կատարվում են աստվածաշնչյան մարգարեությունները, մենք դրանք դիտում ենք, որպես մեր Տիրոջ կանխասված վերջին ժամանակի նշաններ, որոք այժմ կատարվում են։
Պետրոս առաքյալը գրեց․«Որովհետև մենք ոչ թե վարդապետությամբ հնարված առասպելների հետևելով ցույց տվինք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը և գալուստը․» 2 Պետ․1․16-21։ 2 Պետ․3․3-ում մեզ նախապես ասված է․ «Բայց առաջ այս գիտացեք, որ հետին օրերում ծաղր անողներ կգան, որ իրենց ցանկությունների պես կվարվեն և կասեն ո՞ւր է նրա գալստյան խոստումը»։ 9-րդ համարում նա պատասխանում է․«Տերը չի ուշացնի խոստումը, ինչպես ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վրա, որովհետև չի կամենում, որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարության հասնեն»։ Այս հարցում կարևոր է շեշտ դնել այն փաստի վրա, որ Կրեֆելդի Ազատ Ժողովրդական Առաքելությունը չպետք է տեղավորվի վերջին ժամանակի աղանդների շարքում։ Արմագեդոնի կամ Վերջին դատաստանի վերաբերյալ քարոզ կամ հրատարակչություն չկա, որ մեզանից գա։ Դա արվեցին այն մարդկանց կողմից, ովքեր երբեք ժամանակ չէն հատկացրել ուսումնասիրել մեր ուսուցումները։ Մենք հավատում ենք Տիրոջ խոստացված վերադարձին և այժմ պարտավոր ենք Հարս Եկեղեցուն տեղեկացնել Փեսայի աստվածաշնչյան պատգամը մինչև Նրա գալը։ Մարգարեական մասը, որն ընդգրկում է ապոկալիպտիկ մարգարեություններում կանխասված էսքաթոլոգիական իրադարձությունները, մեր ցուցադրումների մի մասն է։
Հիսուս Քրիստոսի վերադարձը նույնանում է առաջին հարության հետ։ Երկնային Փեսան կգա և կտանի իր Երկրային Հարսին, Մատ․25․1-10, 1 Թես․4․13-17, Հայտ․19․1-9 և այլն։ Հազարամյա թագավորության սկսվելուց առաջ մեծ նեղության շրջանի նահատակները ավելացվում են․ «Երանելի և սուրբ է, որ բաժին ունի առաջին հարության մեջ, սրանց վրա իշխանություն չունի երկրորդ մահը, այլ Աստծո և Քրիստոսի քահանաներ կլինեն և նրա հետ կթագավորեն հազար տարի», Հայտ․20․4-6։ Երկրորդ հարությունը կլինի Քրիստոսի հազարամյա թագավորությունից հետո, երբ բոլոր նրանք, ովքեր ապրել են այս երկրի վրա կկանչվեն վերջին դատաստանին ներկայանալու համար․Հայտ․20․11։ Դրանից հետո է միայն, որ Աստված Ինքը կստեղծի նոր երկինք և նոր երկիր․ «Եվ տեսա նոր երկինք և նոր երկիր, որովհետև առաջի երկինքը և երկիրն անցան և էլ ծով չկար․Եվ աթոռի վրա նստողն ասաց. Ահա ամեն բան նոր են անում», Հայտ․21․1-8։
Մենք հաստատում ենք, որ հավատում ենք այնպես, ինչպես որ Սուրբ Գիրքն է ասում, և երախտապարտ սրտով ընդունում ենք, որ այժմ մոտ ենք Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ Մենք տեսնում ենք, որ Աստվածաշնչի մարգարեությունները կատարվում են, այնպես, ինչպես Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ։ Նոր կտակարանը սկսվեց աստվածաշնչյան մարգարեությունների կատարմամբ և կավարտվի նույն կերպ։ Այն խոստումը, որ անապատի մեջ ձայնը կկանչի․ Ես․40․3, և որ Տերը կուղարկի իր պատգամաբերին իր ճանապարհը պատրաստելու համար․ Մաղ․3․1, տեսանելի իրականություն դարձավ Հովհաննես Մկրտչի ծառայության մեջ, որը հաստատված է Մատ․11․10, Մարկ․1․1-4, Ղուկ․1․16-17, Հովհ․1․19-28։
Ինչպես որ մեր եղբայրներին տրվեց աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը փորձարկել, այնպես էլ մեր հետ է հիմա։ Հովհաննես Մկրտիչը երևաց բեմահարթակում, մինչ փրկության օրը կսկսվեր։ Նրա ծառայությունը Եղիայի հոգով և զորությամբ էր և շատերը հավատացին նրա պատգամին․Հովհ․10․41-42, բայց խոստումը դեռ մնում է․ «Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ» Մաղ․4․5։ Համաձայն 2 Կոր․ 1․20-ի՝ «Որովհետև, որքան Աստծո խոստմունքներ որ կան՝ նրանում է այոն և նրանում է ամենը Աստծո փառքի համար մեզանով»։ Նրա ոչ մի խոստում չի մնա անկատար։ Հին ուխտի վերջին խոստումի կարևորության պատճառով մեր Տերը դա կրկնեց Նոր Կտակարանում․ «Եղիան առաջ կգա և ամեն բան կարգի կդնի»։ Հետևաբար այս Գրվածքները թույլ չեն տալիս ոչ մի մասնավոր մեկնաբանություն, քանի որ բոլորին հայտնի է, որ այս հայտարարությունն արվել է Հովհաննես Մկրտչի ծառայությունից բավական ժամանակ անց։
Որքան որ ճշմարիտ է որ Հովհաննես Մկրտիչը Եղիան էր, որ պետք է գար Քրիստոսի առաջին գալուստից առաջ, նույնքան և ճշմարիտ է, Եղիային վերաբերվող խոստումը, որ պիտի գա նախքան Տիրոջ մեծ և ահեղ օրը։ Նրա ծառայության միջոցով ամեն բան կարգի կդրվի և իր տեղը կգրավի ։ Այս խոստումը մեր ժամանակներում կատարվեց։ Բազմաթիվ շեղումների պատճառով պետք է որ լինի մի ամբողջովի վերադարձ աստվածաշնչյան բնօրինակ ուսուցմանը և գործնականացմանը։ Հիսուս Քրիստոսի եկեղեցին վերջում պետք է ունենա նույն ուսուցումը, նույն կյանքը՝ ինչ ունեցել էր սկզբում։ Աստված Ինքը խոստացել է հոգևոր նորոգման ժամանակներ, որոնք պիտի գային Իր ներկայությունից։ Առաքյալները հայտնիորեն ճիշտ ձևո՛վ հասկացան խոստմունքները և համապատասխանաբար պատվիրում էին դրանք։ Պենտեկոստեից հետո, իր երկրորդ քարոզում Պետրոս առաքյալը խոսեց նորոգման ժամանակի մասին՝ կապված Քրիստոսի վերադարձի հետ․«Որին երկինքը պետք է ընդունի, մինչև այն ամեն բաների հաստատելու ժամանակները, որոնց համար խոսեց Աստված իր բոլոր սուրբ մարգարեների բերանով հավիտենից հետե», Գործ․3․19-21։ Սա «Այսպես է ասում Տերը» Իր Խոսքում։ Նա հսկում է Իր Խոսքի վրա, որպեսզի այն կատարի, երբ ժամանակը լրանա։
Երբ փրկության ծրագրի հետ կապված որևէ բան իրականանում էր, այն ուղեկցվում էր գերբնականով։ Հովհաննես Մկրտչի ծնունդը և իհարկե մեր Տրրոջ ծնունդը ազդարարեց Գաբրիել հրեշտակը, Ղուկ․1․19։ Երբ Սավուղը կանչվեց, Տերը նրան հայտնվեց գերբնական լույսով ինչպես Մովսեսի ժամանակ, ինչպես գրված է Գործք 9,22 և 26 գլուխներում։ Հետևաբար չպետք է զարմանանք, որ նույնը տեղի ունենա մեր ժամանակներում։ Ընդհակառակ, դա հաստատում է, որ ճշմարտության Աստվածը Միակն է, ով հայտնում է Ինքն Իրեն և կատարում է ամեն բան Իր փրկության ծրագրի համեմատ, նույնիսկ հիմա վերջին ժամանակներում։
Ճիշտ է, որ 1933 թվականի հունիսի 14-ի սահամաններում, մոտ 4000 մարդու ներկայությամբ, գերբնական լույսը ճեղքեց ամպերը և իջավ երիտասարդ քարոզիչ Վիլլիամ Բրանհամի վրա։ Այդ պահին նա պատրաստվում էր մկրտել Օհայո գետում գտնվող 17-րդ մարդուն և այդ լույսից եկող ձայնը խոսոց նրա հետ և ասաց․«Ինչպես Հովհաննես Մկրտիչը ուղարկվեց որպես նախակարապետ Քրիստոսի առաջին գալուստին, Պատգամը, որ տրված է քեզ կլինի նախակարապետ Քրիստոսի երկրորդ գալստյան»։ 1966 թվականին " Բրանհամի խորանում " տեղի ունեցած Զատիկի ժողովներում եղբայր Էվալդ Ֆրանկը տեսավ առնվազն 12 մարդու, ովքեր վկայություն տվեցին այդ իրադարձության մասին։ Վիլլիամ Բրանհամի ծառայության մեջ մենք գործ ունենք աստվածային հանձնարարության հետ՝ Եղիայի ծառայության կատարման հետ։
Վիլլիամ Բրանհամը պատմում էր նաև մի փորձառության մասին, որ ունեցել էր 1946 թվականի մայիսի 7-ին, երբ գերբնական լույսը լուսավորում է իր սենյակը, ուր գտնվում էր և Տիրոջ հրեշտակը, որին նա ճշգրտորեն նկարագրում է, կանգնում է նրա առաջին ասելով․ «Մի վախեցիր, ես ուղարկվել եմ Աստծո ներկայությունից որպեսզի քեզ հետ խոսեմ քո հանձնարարականի մասին»։ Ճիշտ ինչպես եղել է յուրաքանչյուր կանչ, որ գտնում ենք Աստվածաշնչում։ Այս մեկը նույնպես ճիշտ է, քանի որ դա Աստծո տրված խոստման ուղակի կատարումն է։ Ես՝ Էվալդ Ֆրանկս հավատում եմ Աստծո այս մարդու վկայությանը։ Նախ, որովհետև ընդունում եմ դրա ճշմարտացի լինելը, երկրորդ՝ Սուրբ Գրության կատարումն է, երրորդ՝ որովհետև ունեցա այս հրաշալի արտոնությունը փորձարաբար տեսնելու Աստծո կողմից տրված այս ծառայությունը, որպես ականատես վկա այն բաների, որ լսեցի սեփական ականջներով տաս տարի շարունակ։
Հետևյալը տեղի ունեցավ, որպեսզի այս սերնդում չկարողանա որևէ մեկն ինքնարդարանալով ասի ես չգիտեի։ 1950 թվականի հունվարի 24-ին գերբնական լույսն իջավ Հյուստոնի Տեքսաս նահանգի քոլիսեումում – սպորտային սրահում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որտեղ մոտ 8000 մարդ էր հավաքված լսելու Վիլլիամ Բրանհամի քարոզը։ Մամուլի լուսանկարիչները՝ պարոն Այերսը և պարոն Կիպերմանը լուսանկարում էին։ Երբ պարոն Այրեսը երևակում էր ժապավենը Դուգլաս Ստուդիայում, նկատեց, որ հաջողվել է միայն մեկ լուսանկար, այն էր՝ գերբնական լույսը եղբայր Բրանհամի գլխի վրա։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ բանավեճ եղավ դոկտոր Բեստի հետ, որը մերժում էր մեր ժամանակի բոլոր գերբնական փաստերը և եղբայր Բրանհամի ծառայակից պատվելի Բոսֆորթի միջև։ Այդ պահին Վիլլիամ Բրանհամը եկավ ամբիոն և ասաց․«Ես պաշտպանվելու կարիք չունեմ։ Նա ով ինձ կանչել և հանձնարարել է կհաստատի դա»։ Միևնույն ժամանակ պարոն Այրեսը սեղմում է իր տեսախցիկի կոճակը և նկարում է այդ նկարը։ Կասկածելի փաստաթղթերով զբաղվող FBI-ի երդվյալ փորձագետ դոկոտոր Ջորջ Լեսին 1950 թվականի հունվարի 29-ին հաստատեց, որ ժապավենի նեգատիվը բացարձակապես իսկականն է և որպեսզի ֆիզիկական աչքը լույս ընկալի, պետք է որ այն առկա լինի։ Ակնհայտ է, որ հնարավորությունների այս դարում Աստված թույլ է տվել անհավատների համար հաստատել Իր ներկայությունը հավատացյալների շրջանում։
Իհարկե ցավալի կլիներ, եթե չիմանայինք, թե ինչ են անում ավետարանիչներն ու խարիզմատիկ մարդիկ, ովքեր, ինչպես ապացաուցվել է, ունեն իրենց սեփական նախագծերն ու ծրագրերը։ Ավելի պարզ ասած՝ նրանք կառուցում են իրենց սեփական թագավորությունները Աստծո Արքայության մեջ և ստեղծում են իրենց եկեղեցիները, աստվածաշնչյան դպրոցները և այլն։
Եթե մենք չիմանայինք, թե այժմ ինչ է անում Աստված Իր Թագավորության մեջ և Իր Եկեղեցում, մենք կլինեինք երկրի ամենաթշվառ մարդիկ։ Նա փրկագնել է Իր Եկեղեցին, կառուցում է Իր Եկեղեցին և կոչ է անում իրեններին դուրս գալ կրոնական գերությունից և խառնաշփոթից՝ վերադարձնելով մեզ առաքյալների և մարգարեների այն բուն հիմքին, որի հիմնաքարը և անկյունաքարը հենց Ինքն է՝ Հիսուս Քրիստոսը։ Հիմա, համաձայն Մատ․24․45-ի, ամենայն հավատարմությամբ, հոգևոր կերակուրը բաշխվում է իր ճիշտ ժամանակին։ Մարդը չի ապրում միայն հացով, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Դա հոգևոր Մանանա է մեր հոգու համար։ Աստված Իր Եկեղեցում միշտ ունեցել է Իր ծառայությունները 1 Կոր․12․28։ Աստծո տեսանկյունից եղբայր Բրանհամի ծառայությունը նույնքան կարևոր է, որքան Մովսեսինը, Հեսուինը, Հովհաննես Մկրտչինը, Պետրոս առաքյալինը և Պողոսինը։ Այն, որ մեր սիրելի Տերը տվել է ինձ՝ Էվալդ Ֆրանկին հանձնարարություն, մի բան չէ, որին արժանի եմ կամ իմ
որոշումն է եղել։ Բայց 1962 թվականի ապրիլի 2-ին ստացած հանձնարարության պատճառով, Աստծո Խոսքը քարոզելու և աստվածային պատգամը հռչակելու մասին, որը պետք է անցնի ամբողջ երկրագնդով մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Իմ ծառայությունը միայն շարունակությունն է Վիլլիամ Բրանհամին տված ուղղակի հանձնարարության։ Հավատան կամ ոչ, ընդունեն կամ ոչ, ես Աստծո առջև ունեմ նույն պատասխանատվությունը ուղիղ ձևով տարածել ճշմարտության Խոսքը և ճիշտ տեղադրել այն, ինչպես Պողոս առաքյալի օրերում էր։ Այժմ մենք ապրում ենք փրկության ծրագրին վերաբերող իրադարձությունների վերջին մասը և շուտով կտեսնենք ավարտը։ Վերջապես այս դիտողությունը պետք է թույլ տրվի․ Աստծուց լինողը Աստծու Խոսքերը լսում է․ Հովհ․8․47։ Եվ ինչպես հայտնվել էր Պողոս առաքյալին Հռ․11․7-ում, ակնհայտ է, որ միայն ընտրյալները կստանան այն, ինչ տվել է Աստված։ Կրոնական առաջնորդները բոլոր ժամանակաշրջաններում անցել են այն բաների կողքով, որն Աստված է արել։ Նրանք չճանաչեցին Հովհաննես Մկրտչի ծառայությունը և լիովին դեմ էին մեր Տիրոջը և Նրա ծառայությանը, մինչ իրենք իրենց կրոնական ծառայությունն էին անում։ Հնարավոր է, որ պատմությունը նորից կրկնվում է, բայց մի բան մնում է հավերժ ճշմարիտ։ Աստված ամեն բան անում է Իր Խոսքի համաձայն, կատարելով Իր տված խոստումները։
Թյուրիմացություններից խուսափելու համար թույլ տվեք մեկ անգամ ևս պնդել, որ ես, Էվալդ Ֆրանկս և Կրեֆելդի Ազատ Ժողովրդական Առաքելությունը հեռու է մնում բոլոր «Բրանհամիստական եկեղեցիներից» և «Պատգամի հավատացյալներից», ովքեր չեն ընդունում Սուրբ Գիրքը, որպես իրենց վերջնական հեղինակություն, բայց փոխարենը վերցնում են համատեքստից դուրս հայտարարություններ և այդպիսով հիմնում են իրենց սեփական ուսուցումները։ Մենք չենք հավատում «Բրանհամի ավետարանին» կամ «Բրանհամի պատգամին», ընդհակառակը, մենք հավատում ենք Աստծո Խոսքի պատգամին, որը պատգամաբերի կողմից տրվել է մեզ, հետևաբար մենք հավատում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավիտենական ավետարանին և այժմ մենք Քրիստոսի դեսպաններն ենք, ինչպես Պողոս առաքյալն է ասում 2 Կոր․5․17-21-ում։ Նույն առաքելական հեղինակությամբ հիմնված աստվածային հանձնարարության վրա դեսպանների գործառույթ ենք կատարում Քրիստոսի համար, կարծես Աստված հորդորում է մեր միջոցով․Աղաչում ենք ձեզ Քրիստոսի անունով, հաշտվեցեք Աստծո հետ։
Աստվածաշնչի բոլոր թեմաների վերաբերյալ գրականություն կարելի է ձեռք բերել անվճար։ Թող Աստծո շնորհքն ու խաղաղությունը բոլորիդ հետ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։
Հիսուս Քրիստոս նույն է երեկ, այսօր և հավիտյան։ Եբր․13․8
Հարցերի դեպքում կարող եք գրել ohankirakossian@gmail.com էլ․ հասցեին