Լսել

AM Krefeld 1973 02 17 19.30 Uhr

Բովանդակություն

AM Krefeld 1973 02 17 19.30 Uhr

Էվալդ Ֆրանկ

Փետրվարի 17, 1973, 19:30, Կրեֆելդ, Գերմանիա

հեռարձակվել է 2023-07-08 19:30

Թեմա՝ Հեսու 23.14

«Աստված կատարել է օրհնության Իր բոլոր խոստումները»:

 

Երբ միայն մտածում եմ այն մասին, թե ինչ է կատարվում մեր օրերում, ներքուստ ես շատ, շատ խիստ տխրում եմ, քանի որ գիտե՜մ, որ մարդիկ, ովքեր հնարավորություն ունեին Աստծո Խոսքը լսելու, լսե՜լ են այն: Բայց նրանք պետք է որոշում կայացնեին, բայց նրանք չկայացրեցի՜ն այդ որոշումը հօգուտ Տիրոջ, բայց նրանք կարծում էին, որ իրենք ամեն բան շատ ավելի լավ գիտեն, քան Աստծուց ուղարկված ու Նրա կողմից  հաստատված Մարգարեն: Մենք շատ բաներ ենք, իհարկե լսել, բայց կարծում եմ որ վնասակար չի՜ լինի պարզապես վերցնել ամսագի՜րը, որտեղ կարելի է ինչ-որ բա՜ն տեսնել: Դա այն է, ինչն ինձ այնպե՜ս ցնցեց, բայց մյուս կողմից հաստատեց ա՜յն, ինչ ասել էր Բրանհամ եղբայրը, դեռևս տարիներ առաջ: Քանի  որ, Ժամանակ առ ժամանակ մի աստղ միշտ բարձրանո՜ւմ է քրիստոնեական հորիզոնում, և ներկայումս դա Քեթրին Քո՜ւլմանն է: Նա ներկա պահին Ամերիկայում, ամբողջ Ավետարանականների մեջ  ամենահայտնի բժշկողն է: Ներկայումս հիսունականների շարքերում ոչ ոք այնքան հայտնի չէ, որքան Քեթրին Քուլմանը: Եվ դա այդպես էլ կա` բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռո՜մ: Եվ թող ոչ ոք չմտածի, որ մարդիկ, ովքեր մի օր իրենց ձեռքերը վե՜ր են բարձրացրել, լեզունե՜ր են խոսում, երգում են, և ինչ էլ որ մտածեն, ստացվում է որ իրենց էլի՜ պետք է ինչ-որ բա՜ն անել… Իսկ հետո, նրանք գնում են Հռոմի Պապի մոտ, որպեսզի համբուրե՜ն նրա մատանին, և որպեսզի ծնկի՜ իջնեն նրա առջև: Եվ ես այսօր հիշում եմ այն, ինչպես և դուք բոլորդ, ինչպես հաճախ Բրանհամ եղբա՜յրն էր ասում, որ նույնիսկ լեզուներով խոսելն ապացո՜ւյց չէ, դա ապացո՜        ւյց չէ, և դուք գիտեք, ես դա արդեն այստեղ ասել եմ: Ես շատ, շատ խորապես տպավորված էի, երբ Բրանհամ եղբայն այսպես խոսեց, որ նա քննում էր ամբողջավետարանի մարդկանց, նրանց խոշորացույցի տակ էր վերցրել, և որոշ սուր բաներ էր ասում: Ես միշտ վախենում էի, որ նա կարող է շատ հեռուն գնալ: Բայց նա շատ հեռուն չգնաց: Բայց Քեթրինը համբուրեց նրա մատանին, այստեղ ասվում է, որ Վեհափառ Հայրապետը նրան օրհնությո՜ւն է տվել։ Եվ կարելի է մտածել, թե այս ամենն ո՞ւր է գնում: Նրանք արդեն այնտեղ են, որտեղ պետք է գնային: Եթե մի մարդ, ով դավանում է, որ հավատում է ամբողջ Ավետարանին, իսկ հետո այդ ճանապարհո՜վ է գնում… Սուրբ Գիրքն ասում է, որ վերջին օրերին երկուսը պետք է այնքան մոտ լինեն միմյանց, որ միայն ընտրյալները կարող են տեսնել` որտեղ է իրականը և որտեղ` կեղծը, բացի արտաքին տեսքը:

Միգուցե ինչ-որ մեկն ասի. ինձ դա չի հետաքրքրում», ես բավականին երկար ժամանակ եղել եմ այն դիրքորոշման, որ ինձ նման բաները չեն հետաքրքրել, բայց Սուրբ Գիրքը խոսում է Հեզաբելի մասին, բարու և չարի մասին, այն խոսում է  բոլոր թերությունների և առավելությունների մասին: Աստված ամեն ինչ տեսել և ցույց է տվել այն լույսի տակ, ինչպես Ինքն է տեսել և Ինքը ցանկացել է, որ Իր ժողովուրդը դա տեսնի, նաև այս օրերում: Այս բաներն այնքան, այնքան հեռու են գնում, և այս ամենի գագաթն այն է, որ, ինչպես էլ կոչենք դա, նա Քեթրինին նվիրել է ադամանդե մատանի` այնպիսի մի խորհրդանիշով, որը բոլոր հիսունականներին դուր էր եկել. Աղավնու խորհրդանիշո՜վ: Հենց այդպես, աղավնիո՜վ:  Մի՜ անհանգստացեք, սատանան գալիս է բոլոր նրանց մոտ, ովքեր դա ցանկանում են, ովքեր դա ցանկանում են: Նա կարող է, անհրաժեշտության դեպքում, հագնել սպիտակ հանդերձներ, կարող է սև հանդերձով էլ  հանդես գալ: Նա կարող է գալ այնպես, ինչպես պետք է, միայն թե աննկատ լինի:  Նույնն էլ այստեղ, որքա~ն հրաշալի է դա, սպիտակ աղավնու խորհրդանիշ: Բայց ինչ այն մասին, ինչ մարդիկ են ասում. Եթե այդքան խեղճ, և ավելին, այդ ամենի հետ մեկտեղ, չգիտեմ ինչպես եմ ես դրան մոտեցել, ես չգիտեմ, միգուցե իմ մեջ մի բան այնպես է շարժվում, որ ես նկատում եմ, որ ժամանակը մոտենում է ավարտին, և այս ամենը ստանում է իր ձևն այնպես, որ մենք դրա մասին նույնիսկ չգիտենք: Եթե դեռ մի քանի տարի առաջ, բարեպաշտ «խաղացողների» շրջանում, երբ խոսքը գնում էր էկումենիկ խորհրդի մասին,  դեռ քվեարկում էին` կողմ կամ դեմ, ամեն բան ծանրութեթև էին անում,  ովքեր վերջին նամակներն արդեն ստացել են այստեղ, այս շրջանում, ամեն բան գիտեն` ինչ է այնտեղ գրված. Այստեղ թվարկված է` ինչպես էկումենիկ, ինչպես Գործարարների միությո՜ւնը, ավետարանական եկեղեցական համայնքնե՜րը, ավետարանական ազատ համա՜յնքը, ազատ ավետարանական համա՜յնքը, ռեգիոնալ կաթոլիկ համա՜յնքը, նրանք բոլորը գտնվում են մեկ տանիքի ներքո, այն ժամանակ, երբ ժողովուրդը նստած է շարքերում, եթե ինչ-որ վարպետորեն մշակված զեկուցագրերով, դեռ ինչ-որ կերպ պահվում է հեռավոր գոտիներում, ապա այս բաները վաղուց արդեն որոշված են կանաչ սեղանի շուրջ և փա՜ստ են հանդիսանում: Ժողովուրդը սա չի նկատում, նրանք մի կապի մեջ են մտնում առանց իմանալու այն մասին, թե ինչ է ընդհանրապես կատարվում և նրանք կուրացած են: Եվ այստեղ մենք կրկին հիշում ենք մարգարեությունը, որը հրատարակված էր վերջին շրջաբերական նամակում. փայլից կուրացած` նրանք բոլորը քայլերթում են Հռոմի ուղղությամբ: Եվ ես կհամարձակվեմ ասել` եթե Մարտին Լյութերը տեսներ` ինչ է կատարվում մեր ժամանակներում, և եթե մենք մտածենք այն բոլոր նահատակների մասին, ովքեր մահացել են Աստծո Խոսքի համար, եթե տեսնում ես` ինչ է կատարվում այս օրերում` մարդիկ մի կողմ են դնում Խոսքի թանկագին ճշմարտությունները, կարծես նրանք ոչինչ չեն նշանակում, և կարծում են թե Աստված կարող է նրանց ինչ-որ բա՜ն տալ: Սրանով ուզում եմ ասել այն, ինչ ասել է Բրանհամը եղբայրը: Այն, որ իմ ձայնը բարձրացել է այս ժամանակ և այն, ինչի մասին ես նախազգուշացնում էի մարդկանց, որ նրանք փախչեն այդ մեծ կորստից, և միակ ապահով վայրը Հիսուս Քրիստոսն է` մեր Տերը, բայց մի բան հաստատ է` ով չի՜ լսում Աստծո կոչը, նա ստիպված կլինի լսել այլ կոչ, և ով դո՜ւրս չի գալիս` նա կմնա ներսում: Եվ Աստծո Խոսքն այս օրերում ասում է. դուք` իմ ժողովուրդ, դուրս եկեք ու մի՜ դիպչեք ոչ մի անմաքուր բանի, բայց զատվեցեք, այդժամ դուք կլինեք Իմ որդիներն ու դուստրերը: Աստված չի ուզում բարեպաշտ, քաղաքավարի կամ սիրալիր մարդիկ, ովքեր չգիտեն, թե ուր են գնում, Աստված ուզում է այնպիսի մարդիկ, ովքեր ստացել են Իր կամքի հայտնությունը, մարդիկ, ովքեր արժանի են խուսափել այն ամենից, ինչ պիտի գա ու կանգնել Աստծո արջև: Որտեղո՞վ է անցնում երկինք տանող ճամփան, Հռոմ՞ով: Աստվա՜ծ իմ` միայն Գողգոթայո՜վ, և ո՜չ մի այլ կերպ: Երկինք տանող ճամփան միայն Գողգոթայո՜վ է անցնում: Մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ճանապարհը, ճշմարտությունը ու կյանքը, ամեն այլ բան` չար է: Բայց Սուրբ Գիրքն ասում է` ամենն, ինչ թաքնված է` գործում է աշխարհում. թաքնված չարը գործում է: Բայց այն այլևս թաքնված չէ, այն կամաց-կամաց բացահայտվում է: Գոհություն Աստծուն, որ Նա Իր մարգարեին ուղարկել է այս օրերի մեջ, գոհություն Աստծուն Իր թանկագին ու սուրբ Խոսքի հայտնության համար: Մենք բոլորս կհայտվնեինք այդ ծուղակում, ինչպես գառներ` առանց հովվի, և կմտածեինք` այս մեկը, ով գավազան ու բանալի ունի` պիտի հովվի մեզ: Սա պարզապես ուղեղին հասու չէ, սակայն կրկին պետք է հիշել Բրանհամ եղբոր խոսքերը: Նա ասում էր. Ո՜վ Ամերիկա, քա՞նի անգամ Տերը ցանկացավ հավաքել քեզ, ինչպես հավն իր ձագերին, քա՞նի հնարավորություն է Աստված քեզ տվել, իսկ դու մերժել ես դրանք: Չկա աշխարհում ավելի վատ բան, քան Աստծո առաջարկը մերժելը, որ Նա գթասրտորեն արել է տարեցտարի, նորից ու նորից, որ մարդկանց շնորհ տա` իմանալու իրենց ներկան: Բայց նա 1958-ին կամ 59-ին ասել էր. «Ես այլևս չեմ աղոթում Ամերիկայի համար, այլևս փրկություն ու բժշկություն չկա, ժամանակն անցել է, նրանք չօգտագործեցին իրենց շանսը»: Երբ Աստծո մարգարե՜ն ասում է դա, դուք գիտեք` որքան է Աստծո ժամանակն անցել, որ արդեն չափազանց ուշ է: Մարդիկ ծաղրել են Շնորհի Հոգին, մտածելով, ահա՜, նա լավ չգիտե Աստծո Խոսքը, իսկ մենք սովորել ենք, մենք ինքներս կարող ենք ասել` որն է ճիշտ: Ո՜չ Ոք չպե՜տք է սովորեցնի Աստծո մարգարեին, Նրան արդեն Աստվա՜ծ է խոսել, և բոլոր մարդիկ, ովքեր լսե՜լ են մարգարեական Պատգամը, նրանց ևս Աստվա՜ծ է խոսել, և նրանք դո՜ւրս են եկել ամեն մարդկային ուսմունքներից: Մի՜ բարկացեք, որ ես այս բաները նշեցի, արդեն ուշ ժամ է աշխարհի  համար, և միայն Աստվա՜ծ գիտի ժամանակը, Նա գիտի ժամը, Նա ունի Իր սեփական ուղիները, բայց մենք միայն մի՜ ցանկություն ունենք` լինել Աստծո կամքի մեջ: Այս վերջին ժամանակները, որ մենք այստեղ ունենք, պետք է հնարավորինս լինեն ընծայված Աստծո կամքին, և հույս ունենք, որ դեռ 7000-ը կան, ովքեր ծունկ չծռեցին բաղամի առջև. մարդիկ, ովքեր հասկացել են այդ ամենը, և իհարկե այդ ամենը շուտով հայտնի՜ կլինի: Իսկապե՞ս հասկացե՞լ ենք մենք արդյոք` ինչպիսին են այս ժամանակները, ոչ միայն այն, որ մենք ասել ենք «այո՜» նրան, ինչ Աստված բացել է, բայց որ մենք կարողանանաք նաև ամեն»ասել դրան` մեր սրտի խորքից: Մենք գիտենք` Աստծո խոստումները այո և ամեն են, ոչ միայն այո, բայց այո և ամեն և այն, ինչ Աստված է ասում` այո է և ամեն:  Աստծուն վերաբերող ամեն բան այո է և ամեն: Դա խոստում է, և այն, ինչ Նա խոստացել է` պետք է կատարվի: Մի բան, սակայն, հայտնի է` Աստված Իրեններին գիտի, և բոլոր նրանք, ովքեր հաջողվել են իրենց ծառայության մեջ, հպարտանում են իրենց հաջողությունով: Նրանք չեն նայում Աստծուն կամ Նրա Խոսքին, նրանք նայում են իրենց ձեռքբերումներին` բիզնեսմենի (գործարարի) նման, ով կարող է ասել. «ես սկսեցի` գրպանումս  մի քանի դրամ ունենալով, բայց այսօր ես ունեմ այս ու այն ձեռքբերումները»: Երբ մի քարոզիչ հասնում է մի կետի, որ հետ է նայում, համեմատություն անում ու կարծում է, որ ինչ-որ բանի է հասել, այսպիսի մարդը չի հասկացել ոչինչ և ընդհանրապես ուղարկված չի էլ եղել: Ոչ մի մարդ արարած ոչնչի չի հասել. եթե ինչ-որ բան էլ տեղի է ունեցել, ապա Աստված է դա իրագործել, իր շնորհով, և ո՜չ թե մարդը, որ իրեն վերագրենք այդ ամենը: Դե, ես լիահույս եմ, որ մենք կշարունակենք այնպես քննադատաբար վերաբերվել ինքներս մեզ, ինչպես ուրիշներին, և Աստված մեզ հետ կլինի և կօգնի մեզ` մեր կյանքի բոլոր օրերում, մինչև կդառնանք հավատքից տեսիլքի: Աստծուն հաճելի է եղել հայտնել Իր Խոսքն այս վերջին օրերի մեջ: Նա ունեցել է մարդիկ, ովքեր պատրաստ էին լսել: Երբ ես մտածում եմ այդ մասին, եղբայրներ, քույրեր, ես լսում եմ երկնքի տակ եղած բոլոր կողմերից, մարդիկ դառնում են Աստծուն, բացում են իրենց սրտերը, և որքան շնորհակալ ենք մենք դրա համար: Մենք նույնիսկ չենք կարող հասկանալ, որ մարդիկ, ովքեր չէին տեսել ու չէին լսել, և հնարավորություն չէին ունեցել, նրանք միայն մեկ անգամ լսեցին և նրանց սրտերը բռնկվեցին: Նրանք գիտեին` սրա մեջ ինչ-որ բան կա: Նրանք, ովքեր նստած էին ժողովներում և տեսան հայտնության հզոր պարգևը` գործելիս, և հաճախ դա այնքան սուր էր, որ ամեն մեկը կարող էր իմանալ և նկատել դա, որովհետև Բրանհամ եղբայրը նույնիսկ բացահայտում էր նրանց մտքերը, ովքեր հարթակի մոտ նստած էին` որպես քարոզիչներ: Եվ նա պարզապես ասում էր. «Մի՜ մտածիր այդպես»: Ի՞նչ էր դա: Մի եղբայր, ով իր մտքում ասում էր. «նա մի տարեց մարդ է, ով այս ամենը հնարել է անտառում», և Բրանհամ եղբայրը նշում է դա` բառ առ բառ այդ բեմից: Բրանհամ Եղբայրը նայում է նրան ու ասում. «Մի՜ մտածիր այդպես»: Սրտի մտածմունքները բացահայտվում էին ամենուր, բայց նրանք այլևս չէին մնում իր ներկայության մեջ, որովհետև նրանց գործերը ևս բացահայտվում էին: Ինչու՞, Ինչու՞ մարդկանց մեծամասնությունը նահանջեց, որովհետև նրանք չէին ցանկանում բացահայտված լինել, նրանց հարմար էր շարունակել ապրել` ինչպես նախկինում: Բայց գոհությո՜ւն Տիրոջը, միթե՞ դա մեզ կխանգարի, Աստված նպատակ ունի ավարտել Իր գործը, և այս ժամանակներում Նա կանի դա: Նա կանչում է վերջիններին, բոլորից, նախքան դուռն ընդմիշտ կփակվի: Եվ սրանից էլ կարող ենք հասկանալ այն, ինչ Բրանհամ եղբայրն ասել էր գազանի նշանի և Աստծո կնիքի մասին քարոզի մեջ: Նա այս ամենն ամփոփում է երկու նախադասությամբ, և նա ասել է. «բոլոր նրանք, ովքեր չեն ընդունել Աստծո կնիքը, պիտի ընդունեն գազանի նշանը», շատ պարզ մի բան: Եվ մենք հանգում ենք սրան, որ, շատերը կարծում են, որ, եթե նրանք մկրտված են Հոգու մեջ, ապա ունեն Աստծո կնիքը, նրանք ունեն ազատ անցաթուղթ, ու նրանք կմասնակցե՜ն հափշտակությանը, բայց դա այդպես չէ, բացարձակապես այդպես չէ: Միայն Աստծո սե՜րմը կարող է կնիքվել, միայն ընտրվածնե՜րը, միայն նրանք, ովքեր ընտրված են աշխարհի արարումից էլ առաջ` մասնակցելու Գառնուկի հարսանյաց ընթրիքին: Նրանց համար է Աստծո կնիքը` մարմնի փրկության օրվա համար, մինչև Տերը կվերադառնա` Իրեններին տանելու: Ինչ վերաբերում է մյուսներին, ինչպես լսել ենք Բրանհամ եղբոր քարոզներից, նրանց միտքն է միայն լցված Հոգով, բայց նրանց հոգին վերափոխված չէ և ոչ էլ կնիքված: Ուրեմն մենք պետք է գոհանանք Աստծուց մեր ողջ սրտով, այն մեծ շնորհքի համար, որ ամեն մի գայթակղության առաջարկ դեն ենք նետում, քանի որ ի սկզբանե այն մեզ չի եղել ուղղված, նույնիսկ եթե դա հասցեագրված է եղել մեզ` մենք իմացե՜լ ենք, որ այն մե՜զ չի խոսել և մեզ համա՜ր չի նախասահմանված եղել: Դա նեղ ճամփա էր, երբեմն հենց մեզ համար անհասկանալի ճամփա, և, եղեք անկեղծ, արդյո՞ք միշտ եք ձեր ճամփաները հասկացել, քանի որ մենք չենք կարողացել գործել այստեղ, չենք կարողացել առաջ գնալ այնտեղ, զգացել ենք, որ ինչ-որ բան այնպես չի ընթանում, բայց պատասխան չենք ունեցել, բայց երբ ժամանակը եկել է` Աստված ուղարկել է Իր Խոսքը և տվել այն տեղեկատվությունը, որի կարիքն այդ ժամանակ ունեցել ենք: Անկախ նրանից` եկեղեցում ենք եղել թե հարանվանությունում կամ եղբայրությունում` Աստված ճիշտ ժամանակին Խոսե՜լ է մեզ և մեր հոգիները բռնկվել են, և մենք իմացել ենք` Աստծո Խոսքը այո է և ամեն, և պիտի հարատև մնա, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր լսեցին և ընդունեցին:

Ես կկարդամ Գրվածք Հեսուի գրքից: Որքա՛ն փառավոր Խոսք ենք մենք լսել: Այստեղ` Հեսուի գրքի 23-րդ գլխի 14-րդ խոսքից ասում է.

«Եւ ահա ես այսօր այն ճանապարհն եմ գնում, ինչպէս այս երկրի վրայ եղող բոլոր մարդիկ: Իմացէ՛ք ձեր ամբողջ սրտով եւ ձեր ամբողջ հոգով, որ այն բոլոր խօսքերից, որ ասաց ձեր Տէր Աստուածը, ոչ մի բան անկատար չմնաց, այլ ամէն ինչ կատարուեց ձեզ համար. դրանցից ոչ մի խօսք սխալ դուրս չեկաւ»:

Տիրոջ ոչ մի խոստում չմնաց անկատար, միայն այս Խոսքերը: Հեսուն իր ճանապարհի ավարտին էր հասել, և նա ևս մեկ անգամ խոսում է իր սրտի խորքից` Աստծո օրհնյալ ժողովրդին, այն ժողովրդին, ում Աստծո խոստումը եկել էր, և խոստման հետ` ազատագրումը, ազատագրման հետ` օրհնությունը: Նրանց առջևում ընկած էր երկիրը,  նրանք մտան և վերցրեցին այն, և նա այստեղ ասում է` «Ահա, հիմա ես ձեր բոլորի ճամփով եմ գնում», այլ խոսքերով` «ես պետք է գնամ այն ուղիով, որով բոլոր մարդիկ պետք է գնան, ես էլ պետք է անցնեմ մահվան Հորդանանը»: Սակայն նա չի սկսում սուգի տխուր երգեր երգել, այլ պարզապես ասում է. «Գիտեցե՜ք սա ձեր ամբողջ հոգով և ամբողջ սրտով, որ այն բոլոր օրհնության խոստումները, որ ձեր Տեր Աստված տվել է ձեզ, դրանցից և ոչ մեկը չի մնացել անկատար»:

Հեսուն իր հրաժեշտի խոսքը խոսեց ժողովրդի առաջ, և նրա համար ամենահրաշալին այն էր, որ Աստված պահել էր Իր Խոսքը և իրականացրել Իր խոստումներն Իր ժողովրդի մեջ: Եթե Աստված ինձ տար հրաժեշտի խոսք ասել, դա կլիներ իմ խոսքը, Աստծո կամքով, ընդգծել Աստծո հավատարմությունն այս օրերի մեջ, որ Նա հիշել է իր բոլոր խոստումներն ու դրանցից գեթ մեկն անկտար չի թողել: Այստեղ ասվում է. «Գիտեցե՜ք սա ձեր ամբողջ սրտով և ամբողջ հոգով», ոչ թե մակերեսորեն կամ անտարբեր, ինչպես որոշներն ասում են. Աստված Իր Խոսքն իրագործեց, անցնենք առաջ»: Ո՜չ, սա այնպիսի մի բան է, որը պետք է հիշել օր ու գիշեր` ամբողջ սրտով և ամբողջ հոգով, եթե որևէ մեկը մասնակցություն է ունեցել Աստծո խոստումների իրականացման մեջ, եթե դու պատկանում ես Աստծո ժողովրդին և վկա ես եղել նրան, թե ինչպես է Աստված տվել երկիրը, պարտության մատնել թշնամիներին, պահել Իր Խոսքն ու խոստումները, դու կարող ես դրա մասին օր ու գիշեր մտորել` ամբողջ սրտով և ամբողջ հոգով: Հեսուն իր եզրափակիչ խոսքում ասում է` մտածեք սրա մասին գիշեր ու ցերեկ: Ի՛նչ օրհնյալ Աստծո մարդ է այս Հեսուն. նա չասաց. «եթե ես հիմա կյանքից հեռանամ` հոգ տարեք իմ ընտանիքի ու երեխաների մասին», այլ. «դուք պետք է սրա մասին մտորեք ամբողջ սրտով և ամբողջ հոգով, թե Աստված ինչ արեց ձեզ համար և ինչ ձևով Նա կատարեց Իր խոստումները և Իր խոսքը` ձեր մեջ: Ահա այն, ինչի մասին պետք է մտածեք»:

Սա հրաշալի մի բան է, ոչ երկրային մտքեր, ոչինչ ուղղված չէ իրեն, բայց նա մտքում միայն մի բան ուներ` Աստծո հավատարմությունը, ինչպես Նա ասել էր ամենասկզբում. «Ինչպես Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ, մի՜ վախեցիր, եղի՜ր ուժեղ ու խիզախ, եղի՜ր հաստատուն ու դու կհաջողվես: Ամեն երկիր, ուր ոտքդ կդնես` քեզ կտամ»: Հեսուն այս ամենը վերապրել էր ճիշտ ինչպես Տեր Աստված ասել էր: Եվ ահա Հեսուն իր ողջ ընթացքի մեջ սա տեսել էր` երկիրն առնելով, և նրա ամեն քայլի մեջ, մինչև վերջ, Աստված պահեց Իր խոսքը:  Եվ երբ այս Աստծո մարդը հասնում է իր ուղու ավարտին` միայն մի բան կա նրա սրտում` գովերգել Աստծո հավատարմությունը: Նրա շուրթերին միայն մի բան է` հիշեցնել Աստծո ժողովրդին այն ամենի մասին, ինչ Տերն արել էր: Սրանք խորը խոսքեր են. «մտորեք սրա մասին ձեր ողջ սրտով»: Որքա՛ն հաճախ են այս մարգարեները խոսել արցունքներով, սրտի հուզմունքով այն, ինչ Աստված դրել է նրանց շուրթերին: Եվ այստեղ նա ասում է` մտորեք սրա մասին ձեր ողջ սրտով և ամբողջ հոգով, որ ամեն խոստումներից, որ ձեր Տեր Աստված տվել էր, որևէ մեկն անկատար չմնաց: Եվ հետո նա ասում է. «Ո՜չ, ամեն բան կատարվել է ձեր մեջ»: Այս խոսքն այս պահին ես այնքա՛ն եմ սիրում, ոչ միայն «ամեն բան կատարվել է», դա կարող էր լինել հեռավոր մի բառ, բայց այստեղ ասվում է. «ո՜չ, ամեն բան կատարված է ձեր մեջ», այլ խոսքրով` դուք ինքներդ եք դա վերապրել, դուք տեսել եք դա, այլ ոչ միայն լսել, ուրիշների չէ` հենց ձեր մեջ: Նա իրագործել է Իր խոստումներն Իր ժողովրդի վրա և կատարել այն, ինչ Ինքը խոստացել էր: Եվ, մենք էլ, կարող ենք սա վկայել այս օրերի մեջ` մեր ամբողջ սրտով և ամբողջ հոգով. Մովսեսի Աստված, Հեսույի Աստված, Բրանհամ եղբոր Աստված և բոլոր ծառաների ու մարգարեների Աստված` մեր Աստվածն է ու Նա հսկում է իր ժողովրդին և Իր Խոսքը, ու Նա իր գործը կհասցնի ավարտին և կիրականացնի դա Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձի այն Փառավոր օրը, և վերջում պիտի կենդանի Աստծո եկեղեցուն ասվի.«ձեր Տեր Աստծու ոչ մի խոստում անկատար չի մնացել, բայց ամեն բան կատարվել է ձեր մեջ»: Այդ ամենը կիրականանա Տիրոջ անունով: Աստծո Խոսքն ու Նրա վերջնական խոստումը պիտի կատարելապես իրագործվի` ոչ թե ինչ-որ մի տեղ, այլ կենդանի Աստծո եկեղեցու մեջ: Դա այն վայրն է, որտեղ Աստծո խոստումները կատարվում են: Ինչու՞, որովհետև դա այն վայրն է, որտեղ Աստծուն հավատում են: Աստծո խոստումները շաղկապված են հավատքին, իսկ հավատքը լսելուց է, լսելը` Աստծո Խոսքից: Մենք լսել ենք Աստծո Խոսքի քարոզն այս վերջին օրերում այն ամենի մասին, ինչ Աստված արդեն արել է և ինչ Նա խոստացել է: Եվ որտեղ կան Աստծո Խոսքին հավատացող մարդիկ` Աստծուն հնարավորություն է տրված Իր Խոսքը կատարելու, Այնտեղ Աստծուն հնարավոր է իրագործել Իր վերջին խոստումը` Շնորհով, քանի որ հենց այսպես է Նա խոստացել այդ:  Ոչ թե ինչ-որ մի տեղ, այլ կենդանի Աստծո եկեղեցին է այն վայրը, որտեղ Իր խոստումները պետք է իրականանան: Հեսուն դա չասաց եգիպտացիներին կամ ամաղեկացիներին, կամ, ինչպես էլ որ կոչվում են, բայց Հեսուն ասում է` ձեզանում Աստված իրագործեց Իր Խոսքը, ձեր մեջ Նա կատարեց Իր խոստումները: Եվ հենց այս բանն այնքան թանկ էր իր համար, որ նա ասաց` հիշեցեք ահա, ձեր ողջ սրտով ու ողջ հոգով: Եղբայրնե՜ր ու քույրե՜ր, ինչ կոչ պիտի անենք այսօր միմյանց` այն նույն խոսքը. «Իմացէ՛ք հիմա, բոլորդ, ձեր ամբողջ սրտով եւ ձեր ամբողջ հոգով, որ այն բոլոր խոստումերից, որ ասաց ձեր Տէր Աստուածը, եկեղեցուն վերաբերող, ոչ մի բան անկատար չմնաց»: Նա խոսեց Իր ձեռքում եղած յոթ աստղերի յոթ հրեշտակներին, նա տվեց յոթ Պատգամներ: Նա միշտ ունեցել է մարդիկ, ովքեր լսել են` ինչ է Հոգին ասում եկեղեցիներին: Դա նորից ու նորից գրված է` ով ականջ ունի` թող լսի` ինչ է Հոգին ասում եկեղեցիներին: Եվ ո՞վ ականջ ունի լսելու, նրանք, ում ականջն Աստված է բացել, ու՞մ  ականջն է Նա բացել` Իր ժողովրդի, ո՞վ է Իր ժողովուրդը` ընտրվածները, փոքր հոտը. կանչվածները շատ են, ընտրվածները` քիչ: Այս աշխարհը հակառակվում է մեզ և ամեն հնարավոր ձևով ծաղրում, Տերը կտա մեզ ամեն փառքն այն օրը, որ լինելու է երկնքում: Կտեսնեք` դա պիտի լինի հաղթանակի, փառքի օր, երբ եկեղեցին կատարյալ, կմտնի, Աստծո ներկայության մեջ: Այնքան հիասքանչ է ասվում. «այն բոլոր խոստումները, որ ձեր Տեր Աստված ունի ձեզ հետ կապված», ոչ այլ մեկի, այն ուղղված է հենց ձեզ, և այս «դուքը» Աստծո մարդիկ են` եկեղեցին: Արդյո՞ք ուշադրություն եք դարձրել վերջին երկու քարոզին: Բրանհամ եղբայրն ասում է. «քանի դեռ Իսրայելի ժողովուրդը դուրս չէր բերվել, դա Իսրայելի ժողովուրդն էր, բայց Եգիպտոսից ելքի պահին այն դարձավ Տիրոջ եկեղեցին, որովհետև նրանք կանչվածներն էին», և «եկլեսիա» բառը նշանակում է կանչված: Դա Տիրոջ եկեղեցին էր, ում տրված էին խոստումները և հենց Տիրոջ եկեղեցին էր, որում նրանք իրականացան: Եղբայրն՜եր, քույրե՜ր, մի՜ կարծեք, թե ողջ աշխարհը պիտի գրկաբաց ընդունի այն, ինչ մտադրություն որ Աստված ունի Իր ընտրյալների համար: Դա տանիքներից գոռալու համար չէ, դա ընտրվածների համար է և նրանք Վատիկանո՜ւմ չեն նստած, ես համոզված եմ` նրանք այլ տեղ են, սփռված տարբեր տեղերում` քաղցած ու ծարավ Աստծուն ու Նրա արդարությանը, ու լցված Տիրոջ թանկագին Խոսքով: Նրանք գիտեն, որ ժայռը կոտրված է և նրանից բխում է և հորդում կենդանի ջուրը: Նրանք դա չեն փնտրում անջուր ջրհորներում, նրանք չեն ընդունում խառն ուտելիք, բայց Աստծո հայտնության Խոսքի սուրբ ու մաքուր սնունդն են ընդունում այս օրերի համար, նրանք կշտացած ու լիացած են Նրա Տան առատությունով, մինչ այլոք վիճաբանում են դրա շուրջ. նրանք  էլ շարժում են իրենց բերանները, կարծես իրենք էլ են ուտում, բայց չեն ուտում, նրանք վիճում են դրա մասին, բայց Աստծո ժողովուրդն ուտում է ամեն մի Խոսք, և այսպիսիների համար է գրված. «քանզի մարդը ո՜չ միայն հացով կապրի, այլ ամեն Խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս»: Մովսեսի ժամանակ Աստված խոսեց և խոստում տվեց, որ Հեսուն պիտի առաջնորդեր Իսրայելի ժողովուրդը  դեպի խոստացված երկիր, Նա տվեց հրահանգեր` ինպես դա պետք է տեղի ունենար, և դա եղավ: Աստված Հեսույի հետ էր, ինչպես Մովսեսի հետ էր եղել, հանուն Իր Խոսքի, հանուն Իր խոստման, հանուն Իր ժողովրդի: Նա ուներ մարդիկ, ովքեր Իր Խոսքը կրո՜ւմ էին իրենց սրտերում, Նա ուներ մարդիկ, ովքեր հավատո՜ւմ էին Իրեն: Աստված չէր կարող չգնալ նրանց հետ, Աստված երբեք չի կարող թողնել ու լքե՜լ Իրեններին: Նա գնում է մեզ հետ, կարծում եմ` մենք կարող ենք դա ասել առանց չափազանցնելու: Մենք, որպես Աստծո ժողովուրդ այս օրերում, Նրա Խոսքի ու խոստումների կրողներն ենք, ուստի խոստման Աստված մեզ հետ է: Աստված ամեն մեկի հետ չէ, ինչպես շատերն են կարծում, Աստված նրանց հետ է, ովքեր պահում են Իր Խոսքն ու Ուխտը: Նրանց Ինքը հայտնում է Իր ներկայությունն ու մոտ լինելը: «Ամեն Տե՛ր, Տե՛ր» ասող չէ, որ մտնելու է Աստծո արքայություն, բայց նրանք, ովքեր Իմ երկնային Հոր կամքն են կատարում»: Աստծո մարգարեներն ունեին Աստծո կամքի հայտնությունը, նրանք կանգնում էին մարդկանց մեջ ու ասում. այսպես է ասում Տերը»: Ամենն, ով նրանց էր լսում` Աստծո՜ւն էր լսում, ով ընդունում էր նրանց խոսքը` Աստծո Խոսքն էր ընդունում, ով նրանց էր հավատում` Աստծուն էր հավատում, դրա համար էլ նրանք Աստծուց օրհնված էին: Նրանք առաջ էին գնում` մարդկանցից մերժված, բայց Ամենակարող Աստծուց օրհնված: Ոչ թե ժամանակավորապես, բայց հավիտենապես էին օրհնված Ամենազոր Աստծո օրհնությամբ: Ինչպիսի՛ առանջնաշնորհում: Օրինակ, ինչպե՞ս կարող է այս Աստծո մարդն այստեղ նման խոսքեր խոսել իր կյանքի ավարտին: Ինչպիսի՛ հանդիպում պիտի լինի Աստծո բոլոր հավատարիմ ծառաների հետ, ինչպիսի՛ ցնծություն` ողջունել բոլոր նրանց, ովքեր իրենց ժամանակին հավատարիմ են եղել, ովքեր ո՜չ աջ են նայել, ո՜չ ձախ, ովքեր պարզապես հասկացել էին` Սուրբ Հոգով առաջնորդվող  սուրբ մարդիկ էին իրենց խոսել, Աստծո կողմից ուղարկված մարդիկ նրանց Խոսք էին բերել, իրենց այդ օրվա համար, և ամեն նրանց լսող Աստծո առաջ արդարանում էր: Նրանք օրհնված էին, նրանք այսպիսով հայտնի էին անում, որ Աստծո վկայությանը հավատացել էին: Եղբայրնե՜ր, քույրե՜ր, սիրելի՜ բարեկամներ, Աստծուն հավատալը մի անորոշ բան չէ, դա չի նշանակում, որ ամեն մեկը կարող է հավատալ այնպես, կամ ինչին կամենում է, ըստ այն ասույթի, թե ամեն մեկն իր ճանապարհով է երկինք գնում: Մեզնից ոչ ոք իր ճանապարհով չի գնում երկինք, ոչ մի մարդ արարած. ամեն մեկը, ով երկինք է գնացել, գնացել է հավատքի հիման վրա, ինչպես որ Գիրքն է ասում, և ոչ մի ուրիշ կերպ: Եվ, եթե հաշվի առնենք, որ պատմությունը կրկնվում է մեր ժամանակներում, և ոչ միայն դա, այլ նաև մենք բաց աչքեր ունենք. եթե միայն ես կարողանայի սա գրել ամեն մեկի սրտի մեջ, թե ինչ եմ ես զգում, երբ տեսնում եմ Աստծո Խոսքի զուգահեռները մեր ժամանակներում, իմ սիրտը խիստ լցվում է, մենք չենք կարող դա հասկանալ, դա մեր մտքին հասու չէ, մենք չենք կարող չափել, թե ինչ ողորմություն է Աստված մեզ շնորհել՝ նստել այստեղ, որպես Տիրոջը հավատացող մարդիկ, ովքեր Իր խոստման Խոսքն ընդունել են, որքեր սխալ չեն մեկնաբանել Իր սուրբ Խոսքը, բայց ընդունել են ամեն Խոսք, քանի որ Տիրոջ սուրբ Բերանն է խոսել դա: Ինչպիսի՛ արտոնություն, ավելի հրաշալի բան չէր կարող կատարվել մեզ հետ: Մենք ապրում ենք ժամանակներում, երբ ամեն ինչ մոտենում է ավարտին, ոչ ոք դա այլևս չի կանգնեցնում, մենք դա տեսնում ենք ամեն ինչի մեջ, սլաքը մոտենում է տասներկուսին, ոչ ոք այլևս չի կարող դա կասեցնել: Եվ ո՞ր պահին վերջին վայրկյանը կլինի, միայն Աստված գիտի, բայց մենք միայն մի բան գիտենք. Աստված, Ով խոստացել է, նրանց հետ է, ովքեր հավատացել են այդ խոստումներին: Նա ուխտի Աստված է, և դուք գիտեք` ուխտը նման է պայմանագրի, ինչպես ժառանգություն, և մենք ուխտի  հարաբերություններ ունենք Աստծո հետ: Հիսուսն ասաց` սա է Նոր Ուխտը Իմ արյան. ով դավանում է ուխտի արյան տակ լինելը` դավանում է ուխտի բոլոր խոսքերը, որ Աստծո բերանից է դուրս եկել, իսկ ամեն այլ բան Աստծուց դո՜ւրս է խոսում: Ամեն մարդ մի բանի է հավատում, բայց Աստծո մարդիկ ուխտի խոսքին են հավատում և դա Հին ու Նոր Ուխտն է, բոլոր, բոլոր խոստումները, որ Աստծո սուրբ բերանից է դուրս եկել: Այս Հեսուն... եկրնքում մենք նրան կտեսնենք և կցնծանք նրա հետ ու կասենք. «Հեսու՜, մենք նմանատիպ մի իրավիճակում ենք եղել, ինչպես դու, մենք լսել ենք մարգարեի բերանից դուրս եկած խոսքերը, ում Աստված էր խոսել կրակե թփի մեջից», ինչպես Մովսեսի ժամանակներում էր, նույնիսկ առ այսօր, մենք կկարողանանք ասել, «Հեսու՜, մենք շատ ընդհանուր բաներ ունենք. դու, Աստծո ժողովրդի հետ, Նրա խոստումներն ունեիր քո ժամանակին, մենք ունենք դա մեր ժամանակին, դու հավատում էիր Աստծուն այն ժամանակ, մենք հավատում ենք Նրան հիմա, և ահա մենք միասին ենք»: Դա մի այնպիսի օր է լինելու, որ ոչ ոք չի կարող նկարագրել, այնտեղ ուրախություն ու ցնծություն կլինի այն մարդկանց մեջ, ովքեր հավատացել են Աստծուն: Ես չեմ հավատում, եղբայրնե՜ր, քույրե՜ր, որ մեր մեջ նստած կա գեթ մի մարդ, ով չի հավատում Աստծո Խոսքին, Աստծո Խոսքն արժանի է անվերապահ հավատքի, Նրա խոստումներն արժանի են ընդունված լինելու, մեր ողջ սրտով ու հոգով, որ խորհրդածենք նրանց մասին օր ու գիշեր ու ցնծանք նրանցով: Եվ գիտենք` Աստված նայեց մեզ վրա հաճությամբ, Նա Իր ուխտի խոսքերն իրականացրեց: Հայտնության մեջ մենք կարդում ենք Հրեշտակի մասին` ամպի վրա, որ Ինքը` Տերն է, ծիածանն Իր գլխավերևում, և դրանից առաջ մենք տեսնում ենք Նրան գահի վրա և ծիածանն Իր վերևում` ուխտի կամարը, տեսնում ենք երեցներին` Տիրոջ բոլոր հավատարիմներին: Սիրելի՜ քույրեր և եղբայրներ, Երկինքն ազատ մուտքի մի վայր չէ` ամեն տեսակ մարդկանց համար, այն մի վայր է` Աստծուն հավատացած մարդկանց համար, Նրան մեծարողների համար, Աստծո խոստումներն ընդունած մարդկանց համար: Դա անհամաձայնություններ բերելու վայր չէ, ուր այս ու այնտեղ կարծիքներ են պնդում, այլ կատարյալ երանության մի վայր է` բոլոր օրհնյալների համար, բոլոր նրանց համար, ովքեր հավատացել են Տիրոջը: Բոլորդ գիտեք` երկինքն իրական է, դուք կկարողնաք խոսել այս բոլոր մարդկանց հետ, և այնտեղ կլինեն ամեն տարիքի մարդիկ, ովքեր հավատացել են Տիրոջը: Ուստի բոլորս երկնքում ինչ-որ ընդհանրություններ ունենք, քանի որ հավատացել ենք Տիրոջը մեր ժամանակին: Այնտեղ չի լինի մեկը, որ ասի. «ես չեմ հավատացել Աստծուն», առաջինը` նման մարդն այնտեղ չի լինի: Բոլոր նրանք, ովքեր հավատացել են Տիրոջը` կլինեն այնտեղ, Աստծո հավատարմությունը գովերգելու, գոհություն մատուցանելու Տիրոջը: Հեսուն` Աստծո մարդը, չգիտեմ ինչու աչքերս կանգ առան հենց այս համարի վրա, ես չգիտեի` ինչ կարդալ, սա պարզապես փառահեղ խոսք է. «Եւ ահա ես այսօր այն ճանապարհն եմ գնում, ինչպէս այս երկրի վրայ եղող բոլոր մարդիկ: Իմացէ՛ք ձեր ամբողջ սրտով եւ ձեր ամբողջ հոգով, որ այն բոլոր խօսքերից, որ ասաց ձեր Տէր Աստուածը, ոչ մի բան անկատար չմնաց, այլ ամէն ինչ կատարուեց ձեզ համար. դրանցից ոչ մի խօսք սխալ դուրս չեկաւ»: Նա,ով կարողացավ ասել սա` նրա շուրթերն օրհնված էին Աստծուց, նրա սիրտը լցված էր Աստծո սիրով ու շնորհքով, նա գիտեր` ինչքան էր պարտական իր Աստծուն և Աստծո ժողովրդին, երբ նա եզրափակեց իր կյանքը: Նա չասաց` ես այս և այն ձեռքբերումներն ունեցա, բայց նա շեշտը դրեց Աստծո հավատարմության վրա, և նրա վրա` ինչ Աստված էր արել: Մենք` այս ժամանակներում ապրողներս, նույնպես ոչինչ չունենք ցույց տալու, բայց մի բան, որ Աստված է մեզ տվել. մի սիրտ, որ Նրան է հավատում, մենք չենք կարող չհավատալ, չնայած, որ որոշները, գուցե, սկզբում դժվարությամբ են ամենին հավատացել, շատ բաներ կարող են լինել, չափազանց զորավոր, այնքա՛ն շատ գերբնական փորձառություններ, որ մարդ կարող է հարց տալ. «ինչպե՞ս է այս ամենը հնարավոր», բայց Աստծուն ամեն բան հնարավոր է, և Նրան հաճելի եղավ Իր Խոսքը հզոր ու փառավոր անել այս օրերում, Նրան հաճելի եղավ շեշտադրել Իր խոստումներն այս վերջին օրերում և դրանք դնել ճրագակալին, Նրան հաճելի եղավ իրականացնել Իր իսկ Խոսքը,  ուղարկել  Իր մարգարեին` Տիրոջ գալստյան մեծ ու ահավոր օրվանից առաջ: Նրան հաճելի եղավ փնտրել Իրեններին, և Հիսուսն Ինքն  ասաց. «Երբ երկրից բարձրանամ` ինձ մոտ կքաշեմ Աստծո բոլոր ցրված զավակներին»: Մենք գիտենք, որ նա վեր ելավ խաչի վրա, բարձրացավ փառքի մեջ` բոլոր երկինքներից էլ  վեր, և Նա դեպի Իրեն է տանում Աստծո բոլոր ցրված զավակներին: Մենք, իսկապես, ոչ մի ուրիշ տեղ մեր տեղը չգտանք, բայց գտանք Աստծո եկեղեցու մեջ:  Իսկ թե մենք ամբողջովին  համաձայնության ենք եկել  այս ամենի հետ, գտել ենք կատարյալ ներդաշնակություն մեր մեջ` Աստծո կամքին  հանձնված, գուցե, մեկը շատ, մյուսը` քիչ, բայց  մի բան հաստատ գիտենք` մեր տեղը կենդանի Աստծո եկեղեցու մեջ է և մենք Տիրոջ խոստումների մասնակիցներն ու բաժնեկցողներն ենք: Մեր մեջ չի կարող լինել մեկը, որ ասի. «Ահա, մյուսները հավատում են ամեն ինչին»: Բայց մենք հավատում ենք  միասին, մենք ոչ ոքի վրա ճնշում  չենք  գործադրում, բայց բոլորս միասին դավանում ենք, որպես մեկ բերան: Աստված այս օրերում խոսել է մեզ և այդ խոսքն այլևս մեկնաբանության կարիք չունի, այն բավական պարզ է նրանց, ովքեր հասկանում են Աստծո Հոգու լեզուն: Պողոս Առաքյալը գրում է. «Մարմնավորը չի ընդունում Հոգու բաները, դրանք հիմարություն են նրա համար», և այդպիսին սկսում է դրանք մեկնաբանել, սակայն հոգևոր բաներում մեկնաբանելու ոչինչ չկա. եթե մենք փորձեինք մարդուն բացատրել կրակե սյունը, ինչպե՞ս կսկսեինք: Մենք կարիք չունենք դա որեէ մեկին բացատրելու: Եթե մենք ցանկանայինք ինչ-որ մեկին բացատրել այս բաները կամ, նույնիսկ, Աստծո խոստումներն այս ժամանակի համար, եթե Տերը չբացի նրանց սրտերը և նրանց հասկացողությունը Գրվածքների համար, մեր բոլոր ջանքերն ու բացատրությունները զուր են: Բայց եթե մենք Էմաուսի աշակերտների նման ենք, որ պարզապես խոսում ենք բաների մասին` բաց սրտով, այնժամ Նա կդառնա դեպի մեզ, Նա կգնա մեզ հետ, և երբ Նա գնա մեզ հետ, մի բան հաստատ է` Նա Իր Խոսքը կհայտնի մեզ: Երբ մեկն ասում է. «Տեր Հիսուսը քայլում է ինձ հետ, և նա երգում է երգչախմբում. Նա քայլում է ինձ հետ, Նա խոսում է ինձ հետ», շատ հեշտ է երգել դա, բայց Աստծո Խոսքը վկայում է, որ Տեր Հիսուսը մնաց նրանց հետ, ովքեր Էմաուսի ճանապարհին էին և Նա գնում էր նրանց հետ, և նրանք ո՜չ թե լուռ քայլում էին, բայց Նա սկսեց Մովսեսից ու բոլոր մարգարեներից` ասելու նրանց, որ այդ ամենը պետք է կատարվեր, և նրանց սրտերը սկսեցին վառվել: Եղբայրնե՜ր, քույրե՜ր, երբ Հիսուսը քայլում է մեզ հետ, երբ Նա խոսում է մեզ հետ , արդյո՞ք  հրաշալի եղանակի մասին Նա պիտի խոսի. Նա կսկսի Մովսեսից ու բոլոր մարգարեներից ու կբացի մեր միտքը` գրվածքները հասկանալու համար, և կասի. «Միթե՞ բոլոր գրվածքները չպետք է կատարվեն` ինչպես որ գրված է»: Ի դեպ` հենց սա եմ գրել այս գրքույկում, հարյուր ինը հինկտակարանյան մարգարեություններ տառացիորեն իրականացան Հիսուս Քրիստոսի առաջին գալուստի ժամանակ: Դա մեկը կամ երկուսը չէ, դա հարյուրից ավելի է: Բոլոր Աստվածաշնչի ուսուցիչները պետք է, որ իմանային, որ այդ ամենը` մեկը մյուսի ետևից, իրականացել է իրենց աչքերի առաջ, այն, ինչ նրանք ուրիշներին էին քարոզում տարեցտարի, իրենք չտեսան: Եսայի մարգարեն ասել է. «Նրանց աչքերը կուրացած են և սրտերը` խստացած, իրենց աչքերով տեսնում են ու չեն տեսնում, ականջներով լսում են ու չեն լսում»: Աստված է այդպես արել, բոլորս գիտենք դա: Հիմա էլ ոչինչ չի փոխվել. միայն նա կարող է լսել, ում ականջն Աստված բացել է: Եսային մի տեղ ասում է. «Նա ամեն առավոտ արթնացնում է իմ ականջը, որ ես լսեմ` ինչպես աշակերտը»: Աշակերտների նման, իսկ աշակերտը Աստծուց կանչված մեկն է շուրթերից` շուրթեր: Բոլոր աշակերտները կանչված են Տիրոջ սուրբ շուրթերով, որտեղ էլ որ նրանք եղել են, Աստված նրանց կանչել է և նրանք իրենց ամենը տվեցին ու հետևեցին Նրան` գիշեր ու ցերեկ: Իրական աշակաերտները նրանք են, ովքեր կախված են Հիսուսի շուրթերից, ընդունում են Նրա խոսքերը, հավատում են Նրան, ովքեր քայլում են Նրա հետ, ուստի և, եթե Նա մեզ աշակերտի ականջ է տվել, ապա մենք ճիշտ լսողություն ունենք: Մի եղբայր ինձ ասաց. նա Հարավսլավիայից էր եկել, նա ասաց. «Եղբա՜յր Ֆրանկ, մեզ միայն պետք է հոգևոր լսողություն», և ես այսօր էլ դա լսում եմ` նրա շուրթերից հնչելիս: Նա ընդգծեց այդ միտքն իրեն հատուկ մի ձևով, «հոգևոր ակա՜նջ» և ես մտածեցի. ո՜վ մարդ, դու ճիշտ բան ես ասում՝ հոգևոր ականջ: Ամեն մեկն ունի ականջ, բայց ո՞վ ունի հոգևոր ականջ` լսելու Հոգու ձայնը և իր Աստծո խոսելն այս օրերի մեջ: Մեր ժամանակների վերջում հնարավոր կլինի ասել. «Աստված կատարեց Իր բոլոր խոստումները»: Միթե՞ Աստված արդեն չի իրականացրել այն, ինչ ասել էր այստեղ` այս վայրում, Միթե՞ Աստված չի կատարել այն բազում կերպերով: Մեզ միայն պետք է մեր շուրջը նայել, տեսնելու այն, ինչ Աստված արել է: Մեր Աստված հավատարիմ Աստված է, Նա ուխտի Աստված է, և Նա պահում է Իր ուխտը բոլոր նրանց հետ, ովքեր ամուր բռնում են Նրան, ոչ թե նրանց հետ, ովքեր միայն երգում են Գառնուկի արյան մասին, այլ ովքեր գիտեն, որ դա նոր ուխտի արյունն է, դա նրանց իրական ընծայումն է, ովքեր դավանում են այդ արյունը, որ հավատում են Աստծո շուրթերից հնչած բոլոր խոսքերին` Հին թե Նոր Կատակարանում: Հին Կտակարանում Մովսեսն Իսրայելի ողջ ժովովրդին հավաքում էր և նրանց համար կարդում այն բոլոր խոսքերը, որ Աստված նրան պատվիրել էր, իսկ նրանք պատասխանում էին. «Այո, մենք այդ ամենին կհնազանդվենք և կկատարենք դրանք» և նա այդ ամենը ցողում էր արյունով. նա ցողում էր գիրքը, զոհասեղանը, ամեն ինչ ցողված էր արյունով: Աստծո ժողովուրդը մաքրված է Գառան արյունով, ինչպես ասված է Եբրայեցիների գրքում`ցողված: Մենք ցողված ենք: Այս բառը վերցված է Հին Կտակարանից, որ ամենը մաքրված էր արյամբ, արդեն Հին Կտակարանում, և ընծայված էր Աստծուն: Ուստի, որպես նոր ուխտի եկեղեցի, մենք ընծայված ենք Աստծուն` Գառնուկի թանկ արյունով, Նոր Ուխտի արյան միջոցով: Հավատալ Նրան, վստահել Նրան և իմանալ, որ այն ամենը, ինչ Նրա սուրբ բերանն է խոսել, Նա պիտի իրագործի: Երանելի են այն բոլոր մարդիկ, ովքեր հավատացել են Տիրոջը: Հրեշտակն ասաց Մարիամին. «Երանելի ես դու, ովովհետև հավատացիր»: Երանելի են նրանք բոլորը, որովհետև հավատացին, երանելի է Աբրահամը, քանզի հավատաց, երանելի է Հեսուն, քանզի հավատաց, երանելի են Աստծո բոլոր մարդիկ, քանզի հավատացին այն ամենին, ինչ Աստված խոսել է նրանց օրերում: Հիսուսն ասաց. «Ահա Ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների ու դպիրների. նրանցից  ոմանց սպանելու եք , ոմանց ծեծելու եք, շարունակ հալածելու»: Բայց Նա ասաց. «Կա՞ արդյոք մի մարգարե, ում չհալածեցիք, ու Աստծուց ուղարկված մեկը, ում չքարկոծեցիք, Նա ասաց, - Աբելի արյունից ու Զաքարիայի արյունից սկսած, ով մորթվեց զոհասեղանի տակ, ամենը սուրբ արյուն էր, որ թափվեց»: Եղբայրնե՜ր, քույրե՜ր, Աստծո ծառաներն այս երկրի վրա հեշտ ճամփա չեն ունեցել: Վստահաբար` նրանք լսարան չեն ունեցել իրենց ժամանակ, բայց Նրանք լսարան ունեին Աստծո հետ` հավիտենապես: Նրանք տուն վերադարձան` օրհնությունով և հանգիստ գտան: Եբրայեցիներին ասվում է. «Նրանք չպետք է հասնեն կատարելության առանց մեզ, նրանք սպասում են, մինչև մենք էլ կատարյալ լինենք, և այնժամ կգանք Աստծո առջև` միասին»: Ես շատ կցանկանամ, որ այս ժամանակը զուգահեռվի Հեսուի ժամանակի հետ, դա այնպիսի՛ մի փառավոր համեմատություն է, այնպիսի՛ մի զուգահեռ, որ կարող ենք  տանել այն ժամանակից` այս ժամանակ: Իմ սրտին սա մեծապես դիպչում է: Ես այս խոսքի մասին նախկինում չէի մտածել, ես շնորհակալ եմ Տիրոջը, որ Նա մեզ այսօր այս մտքերը տվեց` Իր Խոսքից, որ մենք կարող ենք նորից Նրա երեսի առջև գալ` շնորհակալ սրտով: Ասացեք` ի՞նչ կա ավելի թանկ Աստծո զավակի համար, քան գալ Նրա երեսի առջև` գոհությամբ: Հեսուն գիտեր` ինչով էր պարտական Տիրոջը, , իր ողջ սրտով ու հոգով, և ուզում էր, որ բոլորը հենց դա գիտենային, թե ում էին ուղղված Նրա բոլոր խոստումները, ում մեջ էին դրանք կատարվել և ովքեր էին դա տեսել և վերապրել, ինչպես էին, օրեցօր, քայլ առ քայլ, Աստծո բոլոր խոսքերն իրակնացել նրանց մեջ: Դա նույնն է նաև մեզ համար` այս օրերում. մենք դա տեսել ու վերապրել ենք. Մովսեսի Աստված Բրանհամ եղբոր Աստվածն էր և Հեսույի Աստված մեր Աստվածն է: Նա հավատարիմ էր այն ժամանակ, Նա հավատարիմ է հիմա, Նա պահում էր Իր խոստումներն այն ժամանակ, Նա պահում է դրանք այսօր: Ո՞վ է ուզում նկարագրել Նրա հավատարմությունը. Նա քայլում է Իր ժողովրդի հետ մինչև վերջ, մինչ այն փառավոր օրը, երբ Նա կվերադառնա` բոլոր հավատարիմներին տանելու: Ի՞նչ է ասում Հայտնության 19-րդ գլուխը` 11-րդ խոսքից. «Բոլոր երկնային զորքերը հետևեցին Նրան` սպիտակ ձիերով,  նրանք հավատարիմներն են, ասվում է, ովքեր Տիրոջը հավատարիմ են եղել, հավատացել ու վստահել են Նրան»: Թող դա այս ժամանակի մեջ մեզ ասվի, քանի որ մենք հավատացել ենք Նրան ու հավատարիմ ենք եղել այն ամենի  մեջ, ինչ Նա է մեզ խոսել: Մենք համարվել ենք արժանի խուսափելու ամենից, ոչ թե մեր շնորհիվ, այլ ուխտի արյան շնորհիվ: Եղբայրնե՜ր ու քույրե՜ր, երբ ես սա ասում եմ` ճշմարտապես, միայն նրանք են արյան տակ, ովքեր ընդունել են ուխտի Խոսքը և ընծայվել են արյան միջոցով: Միայն նրանք են գտնվում Գառան արյան իրական պաշտպանության տակ, ովքեր հասկացել են, որ Գառը`Առյուծը Հուդայի ցեղից, հաղթել է` կնիքները բացելու և Գիրքն առնելու: Ով երբևէ շրջանցում է այն, ինչ Աստվա՜ծ է անում, ի՞նչ է նա երգելու Գառան արյան մասին, և այս ամեն բաների մասին: Բայց երբ մենք գիտակցում ենք, որ մենք այս ժամանակում կարող ենք հավատալ նրան, ինչ Տերը խոսել է, այդ ժամանակ դա արդեն տեսություն չէ մեզ համար, այլ աստվածային իրականություն, Տիրոջից գոհանալու կարիք` ամբողջ սրտով: Թող Աստծո Խոսքը օրհնյալ լինի մեզ վրա այս երեկո, և, նույնիսկ եթե մենք դրանից ոչինչ չենք սովորել` թող որ մենք ուրախ լինենք սրանով. Աստված պահում է Իր Խոսքը, Նա պահում է Իր խոստումները, և պիտի ասվի` ոչ մի Խոսք այն խոստումներից, որ Տիրոջ բերանից է դուրս եկել և տրվել ձեզ, անկատար չմնաց, բայց նրանք բոլորն իրականացան ձեր մեջ: Թող Աստված շնորհի մեզ, որպես Իր եկեղեցի, այն նույն առանձնաշնորհումն այս ժամանակում, ինչպես Իսրայելի ժողովուրդը սկսեց վերականգնվել այն երկրում: Դուք գիտեք` դա խոստացված երկիրն էր: Աստծուց` դա արդեն պատկանում էր Իսրայելի ժողովրդին, երբ Նա խոստացավ Աբրահամին ու ասաց` 400 տարի հետո: Որքա՞ն ժամանակ է անցել ռեֆորմացիայի օրվանից, որքա՞ն: Ձեզ միայն պետք է ժամանակին նայել, Աստված ամեն բան վերականգնել է իր ժամանակին, Նա ամեն բան տվել է իր ժամանակին, ձեզ պետք է միայն տեսնել դա, Մեր Աստված ո՜չ քնում է, ո՜չ ննջում, Նա հսկում է Իր Խոսքը, Նա հսկում է Իր ժողովրդին և տալիս է ամեն ինչ իր ճիշտ ժամանակին, Հիսուսը երբեք չի ուշանում: Թող այնպիսի մի գոհություն մեր մեջ բարձրանա դեպի Աստված, ինչպիսին նախկինում երբեք չի եղել, իսկ եթե մեկը նեղացած է, որ մարդիկ գոհունակ են, դեռ որքա՞ն պետք է այդպիսի մեկն անշնորհակալ մնա: Մենք այլ կերպ չենք կարող, բայց միայն գոհություն մատուցանել Տիրոջը, և Նա մեզ Շնորհ կտա` այդպես վարվելու: Գո՜վք լինի Նրա սուրբ Անվանը, ամե՜ն:

Բովանդակություն