Լսել

Մեղադրանք 07/07/1963

Բովանդակություն

Այնտեղ նրանք Նրան խաչեցին

Շնորհակալություն, Նեվիլ եղբայր: Եկեք մի պահ կանգնած մնանք աղոթելու համար: Խոնարհենք մեր գլուխները: Եթե խնդրանքներ ունեք, հայտնեք այդ մասին՝ բարձրացնելով ձեր ձեռքը: Ներկայացրեք ձեր խնդրանքներն Աստծուն լռությամբ, հավատացեք ամբողջ սրտով, մինչ ես կաղոթեմ ձեզ համար: «Երկնային Հայր, մեզ համար մեծ առանձնաշնորհում է մտնել Տիրոջ տունը այս մութ երեկոյան, տեսնել այնտեղ Աստծո Արևի փայլը, լսել Սուրբ Հոգու երգը Իր ժողովրդի միջոցով և ունենալ այդ Արևի արտացոլանքը մեր սրտերում: Որքա~ն շնորհակալ ենք Քեզ դրա համար: Քո ժողովուրդը բարձրացրել են ձեռքերը, նրանք խնդրանքներ ունեն և հուսով են, որ դու կլսես դրանք այս առավոտ: Խնդրում եմ, Տեր, պատասխանիր բոլոր խնդրանքներին: Եվ այնքան գրավոր խնդրանքներ կան կուտակված այնտեղ՝ ամբիոնի վրա, խնդրանքներ ամեն տեղից, հեռախոսով, երբեմն շատ հեռավոր վայրերից, օրական հիսունից ավելի խնդրանքներ՝ հիվանդ, տառապող մարդիկ: Ո’հ, Տեր: Ի՞նչ անել: Մենք չգիտենք՝ որ ճանապարհով գնալ, ինչ անել, բայց Դու գիտես, Տե’ր: Դու ես մեզ կյանք տվել, և մենք ուզում ենք այն նվիրել Քեզ: Արդ, առաջնորդի’ր մեզ, Հա’յր: Խնդրում ենք Քեզ օրհնել մեզ, մինչ հավաքվել ենք լսելու Քո Խոսքը, երգելու և Քեզ բերելու մեր աղոթքները: Լսիր մեր աղոթքները, և թող որ Դու ուրախանաս մեզ հետ մեր երգերով և խոսես մեզ հետ Քո Խոսքով, որովհետև մենք դա խնդրում ենք Հիսուսի անունով: Ամեն»: Կարող եք նստել: Ես չգիտեմ ավելի լավ վայր, քան այստեղ է՝ այս ամբիոնի մոտ, որտեղից կարող եմ բաժանել Կենաց Հացը քաղցած և ծարավ այս ժողովրդին. սա ինձ համար մեծ առանձնաշնորհում է: Նախ, թույլ տվեք խոսել Հեթիի քրոջ՝ էդիտայի մասին, որին մենք ճանաչում էինք դեռ այն ժամանակ, երբ նա փոքրիկ հաշմանդամ աղջիկ էր՝ իր շարժասայլակում անշարժ նստած: Հիմա նա կին է: Նա շատ վատ է զգում: Մոտ մեկ տարի առաջ գնացի նրան տեսնելու, երբ նա ունեցավ իր առաջին նոպան, և անմիջապես Աստծո օգնությամբ և շնորհքով տեսա, թե ինչ էր կատարվում: Նրա անդամներն այնպես սեղմված էին, որ պետք է նստած մնար և չէր կարող շարժվել, որովհետև դա նրան այնքան ցավ էր պատճառում: Դրա պատճառը նյարդային համակարգի վրա սարսափելի ճնշումն էր: Բայց չէր կարելի հաստատ ասել, որ նա ուրիշ խանգարվածություն է ունեցել վեց ամսականում ունեցած մանկական կաթվածից բացի: Նա գոռում և լաց էր լինում անընդհատ, մինչև այն օրը, երբ աղոթեցինք նրա համար, մի քանի տարի առաջ: Այն ժամանակվանից նա լավ էր և երջանիկ էր զգում, մինչև անցած տարի: Այժմ դաշտանադադարն է իրեն նեղություն տալիս, որը կյանքի մեջ փոփոխություններ է առաջացնում, նրա նյարդերը խղճալի վիճակում են: Խեղճ կինն անընդհատ մտածում է, որ ինքը մեռնելու վրա է, որ ցանկացած պահի կարող է մահանալ: Բայց դուք գիտեք, որ նույնիսկ ամրակազմ և կատարյալ առողջություն ունեցող կանայք են այդ ժամանակ դժվարություններ ունենում: Ոմանք հորմոններ են ընդունում, մյուսները ստիպված են լինում նույնիսկ շոկային թերապիա ընդունել հիվանդանոցում: Մարդու կյանքում երկու փոփոխություններ են կատարվում: Մանկությունից չափահասության անցումը, երբ տղան դառնում է տղամարդ, աղջիկը՝ կին: 16-17 տարեկանում նրանք շատ անվստահելի են դառնում: Պետք է փորձենք աջակցել և օգնել նրանց այդ ժամանակաշրջանում: Ես այդ հասակի մի աղջիկ ունեմ՝ Ռեբեկան. աղոթեք նրա համար: Եվ մի տղա՝ Բիլին: Մենք բոլորս անցնում ենք այդ մի քիչ խենթ ժամանակաշրջանով. մենք պետք է տանջվենք նրանց հետ և հասկանանք, որ դա անխուսափելի է: Այժմ էդիտան է գտնվում նման մի իրավիճակում: Յոթ տարին մեկ ձեր կյանքը փոխվում է, իսկ Էդիտան 49 տարեկան է (7x7): Հասկանու՞մ եք, հիմա շատ դժվար պահ է նրա համար: Սա ամբողջական փոփոխություն է և տանջում է կանանց: Տղամարդիկ նույնպես այդ ժամանակաշրջանում տարօրինակ են դառնում. երբեմն լքում են իրենց կնոջը: Իսկ կանայք ամուլ են դառնում: Այդ ժամանակաշրջանով պետք է անցնենք բոլորս և պետք է սովորենք աջակցել և հասկանալ միմյանց: Խեղճ Էդիտան այդ վիճակում է, նա շատ է նիհարել և վատ տեսք ունի: Կուզենայի ձեզ խնդրել այցելել նրան (իհարկե, ոչ բոլորդ միասին) … Գիտեք, օր ու գիշեր հսկում են նրա մոտ: Մեր խորանից կամ ուրիշ համայնքից մեկը կամ քույրերից մեկը կարող է գնալ և այցելել Ռայթ ընտանիքին: Համոզված եմ, որ դա նրանց դուր կգա, և նրանք կգնահատեն այդ վերաբերմունքը: Պարզապես գնացեք, մի պահ անցկացրեք նրանց հետ. թեթև զրույց, ձեռքսեղմում, պարզապես բարեկամական այցելություն. գիտեք, հաճախ մոռանում ենք դրա մասին: Բայց երբ մեր ընտանիքին է վերաբերում, մենք շատ ենք գնահատում դա. հիշենք, որ ուրիշներն էլ են դա գնահատում: Գնացեք, վստահ եմ, որ Ռայթ ընտանիքը կուրախանա: Գիտեմ, որ առանց իմ ասելու էլ կանեիք դա, եթե իմանայիք, թե ինչ է պատահել: Բայց դուք չգիտեիք, դրա համար այս առավոտ պատմեցի ձեզ այդ մասին: Ուրեմն, գնացեք Ռայթ ընտանիքին տեսակցության, փորձեք ուրախացնել Էդիտային, քաջալերեք նրան: Մի’ ասեք նրան, որ վատ տեսք ունի, այլ հակառակը, որ գնալով լավանում է, և կլավանա, եթե շարունակենք աջակցել նրան: Դրա համար ենք մենք այստեղ: Նա մեր քույրն է, և մենք այստեղ ենք նրա համար աղոթելու և բարեխոսելու . ինչպես որ ես կուզենայի, որ ինձ համար աղոթեն, երբ անցնում եմ փորձությունների միջով, ինչպես դու’ք կուզենայիք, որ ինչ-որ մեկն աղոթի ձեզ համար: Ռայթ ընտանիքի անդամները այս եկեղեցու ամենահին քրիստոնյաներից են Ռոյ Սլոֆթեր եղբոր և Սլոֆթեր քրոջ հետ միասին: Քիչ առաջ նրանց տեսա և ինքս ինձ մտածում էի. երկար տարիներ շարունակ տեսնում եմ քույր և եղբայր Սլոֆթերներին, որոնք գրավում են իրենց տեղը այս եկեղեցում և միշտ առաջ են շարժվում բոլոր այս վայրիվերումների միջով: Նույնը վերաբերում է Ռայթ ընտանիքին: Սիրում եք այդպիսի մարդկանց, չէ՞: Թող նրանք տեսնեն և զգան, թե ինչքան ենք իրենց սիրում: Այսօր երկար պատգամ պետք է տամ: Մեղադրանքի մասին է: Նաև լսել եմ, որ այս երեկո հաղորդություն և ոտնալվա է լինելու: Հովիվը կխոսի, մենք էլ կգանք. եթե մոտակայքում եք ապրում, եկեք դուք էլ ուրախացեք հովվի տված պատգամով, ավելի ճիշտ՝ Տիրո’ջ տված պատգամով: Ոտնալվայով և հաղորդությամբ բավական հագեցած երեկո կունենանք: Ուրախ կլինենք ձեզ տեսնել այստեղ, եթե ուրիշ պարտականություններ չունեք: Կուզենայինք ողջունել մեր եղբայր Դոն Ռուդելին և Ջեքսոն եղբորը (և բոլոր եղբայրներին, որ եկել են մյուս համայնքներից), Ջեք Փալմեր եղբորը, որը խումբ է առաջնորդում Ջորջիայում: Մենք ողջ սրտով գնահատում ենք այդպիսի մարդկանց: Ամեն անգամ երբ հավաքույթներ ենք ունենում, և ես այստեղ եմ լինում, նրանք գալիս են մեզ այցելելու: Մենք ուրախ ենք դրա համար: Այս առավոտ նկատում եմ իմ լավ բարեկամ դոկտոր Լի Վեյլին և նրա կնոջը: Նախ ճանաչեցի քույր Վեյլին և հայացքով փնտրեցի Լի եղբորը: Ես, ինչպես հարավի հին ասացվածքն է ասում, նրա հետ «հին հաշիվներ» ունեմ: Ամեն անգամ, երբ գալիս եմ այստեղ, մի հայացք եմ գցում՝ տեսնելու համար, թե արդյոք նա այստեղ է ինձ օգնելու համար: Այն ժամանակ ասացի. «Լավ, եթե Լի եղբայրն այստեղ է, թող նա քարոզի, իսկ ես միայն կաղոթեմ հիվանդների համար»: Բայց ահա, ինչքան էլ փնտրեցինք նրան, ոչ մի կերպ չգտանք: Այսպիսով՝ նրա հետ «հին հաշիվներ ունեմ» երբ վերջապես գտնեմ նրան: Ուրախ ենք, որ եղբայր և քույր Վեյլերը մեզ հետ են այս առավոտյան: Գուցե էլի շատերը կան, որոնք չենք ճանաչում: Տեսնում եմ մի քրոջ, որը Չիկագոյից է, ճի՞շտ է: Ճանաչում եմ նաև այն խմբին, բայց անունները չեմ հիշում: Մենք գնահատում ենք ձեր ներկայությունը, որտեղից էլ որ եկած լինեք: Ես տեսնում եմ երկու եղբայրների՝ երկու երիտասարդների, որոնք պետք է ձեռնադրվեն ծառայության համար այս առավոտ (ամեն դեպքում նոր են ծառայության մեջ): Նյու Յորքից եկած մեր երկու սևամորթ եղբայրները նոր են քարոզելու իրավունք ստացել Ֆիլադելֆիայի եկեղեցուց և քարոզելու են այն համայնքում, որտեղից եկել են: Մենք պետք է ձեռնադրությամբ աղոթենք նրանց համար, որ Աստված օրհնի իրենց ծառայությունը Նյու Յորքում: Այնտեղ երկու-երեք փոքրիկ համայնքներ ունենք, որոնցից մեկը եղբայր Միլանոն է առաջնորդում. մենք նրանց բոլորին սիրում ենք: Երկու սպասավոր էլ ունենք, որոնք հոգ կտանեն այնտեղի մարդկանց համար: Դա մեզ ուրախացնում է: Թող Աստված առատորեն օրհնի ձեզ: Շուրջս նայելով շատերին եմ տեսնում ձեր մեջ, բայց չեմ կարողանում հիշել բոլորի անունները, բայց գիտեմ, որ Նա ճանաչում և հասկանում է բոլորիդ: Հիմա, եթե մեր դաշնակահարուհի քույրը կամ մեկ ուրիշը ուզում է գալ և նվագել մեզ համար այս երգը. Երբ վառվող ածուխները դիպչեցին մարգարեին Դարձնելով նրան մաքուր, Աստծո ձայնն այնժամ ասաց. «Ո՞վ կգնա մեզ համար», Այնժամ նա պատասխանեց. «Ահա ես, ինձ ուղարկիր»: Մենք գիտենք, որ Սուրբ Գրքի համաձայն քարոզչի ընծայումը կատարվում է ձեռնադրման միջոցով: Կարծում եմ, որ «Վերջին անձրև» համայնքի եղբայրները և Բեթլֆորդի խմբի անդամները սխալվում են՝ կարծելով, որ ձեռնադրության միջոցով հաղորդվում են պարգևները: Մենք այդպես չենք հավատում: Մենք հավատում ենք, որ ձեռնադրության միջոցով հաստատում ենք այն, ինչ տեսել ենք:Հասկանու՞մ եք: Դա նման է «ամեն» ասելուն: Երբ նրանք ձեռնադրեցին Տիմոթեոսին և մյուս եղբայրներին, նրանց մեջ արդեն նկատել էին պարգևները: Հիշեք. «Միտքս բերելով այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ նախ քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ բնակվեց…» (2 Տիմ.1:5): Նախ նրանք այդ տեսան նրա մեջ, և երեցները ձեռնադրեցին նրան, նրանք երբեք չէին ձեռնադրի մեկին, որի մեջ նախկինում ոչինչ չէին նկատել:Հասկանու՞մ եք: Նրանք միայն օրհնություն խնդրեցին. բոլորս հավատում ենք դրան: Ուրեմն, մենք հոգևոր պարգևներ չենք հաղորդում, այլ միայն ճանաչում ենք դրանք և ձեռնադրում ենք այդ մասին վկայելու համար՝ հավատալով, որ Աստված է այդ բաները կատարում: Այս առավոտ այնտեղ՝ խորքում, նկատեցի Մակքինի եղբորը (կարծում եմ, որ նրա ազգանունը Քինի է կամ Մակքինի)՝ մեթոդական հովվին, որը նույնպես վերջերս ձեռնադրվեց այստեղ (կարծում եմ, որ հենց այստեղ էր, այս բեմում) որպեսզի միանա քույր և եղբայր Դոուխներին և Օհայոյում գտնվող նրանց խմբին: Ո’հ, երբ հավաքվում ենք այստեղ՝ այս փոքրիկ արվարձաններում, սա հրաշալի է: Ոչ մի հարանվանություն, ոչ մի պիտակավորում, այլ միայն Հիսուս Քրիստոսը: Տեսնու՞մ եք: Պարզապես լինել միասին երկնային վայրերում: Շատ լավ, քույրս, երգենք «Երբ վառվող ածուխները դիպչեցին մարգարեին» երգի առաջին տունը (Երգենք միասին): Երբ վառվող ածուխները դիպչեցին մարգարեին Դարձնելով նրան մաքուր, Աստծո ձայնն այնժամ ասաց. «Ո՞վ կգնա մեզ համար», Այնժամ նա պատասխանեց. «Ահա ես, ինձ ուղարկիր»: Խոսի’ր, Տե’ր, խոսի’ր, Տե’ր (Եղբայրներ, առաջ եկեք, եթե ուզում եք) Խոսիր, ես պատրաստ եմ պատասխանելու (Եկեղեցին շարունակում է երգել. ծան.խմբ. ) Թող ուրիշ քարոզիչ եղբայրներն էլ առաջ գան ձեռնադրության համար, եթե ուզում են… մեր ծառայակից համայքների եղբայրները՝ Ռուդել եղբայրը, Լեմբ եղբայրը և ուրիշներ… Խոսիր, և ես կասեմ. «Ուղարկիր ինձ, Տեր» Միլիոնավոր մարդիկ մեռնում են Մեղքի և ամոթի մեջ, Լսու՞մ եք աղաղակը ցավի, սարսափի: Շտապեք, եղբայրներ, նրանց օգնության Շուտ պատասխանեք. «Ահա ես, Տեր»: Խոսի’ր, Տե’ր, խոսի’ր, Տե’ր Խոսիր, և ես կասեմ. «Ահա ես» Խոսի’ր, Տե’ր, խոսի’ր, Տե’ր, Խոսիր, և ես կասեմ. «Ուղարկիր ինձ, Տեր»: Բրանհամ եղբայր --- Ի՞նչ է ձեր անունը, եղբա’յր: Եղբայր Հանթ --- Օռլանդո Հանթ: Բրանհամ եղբայր --- Եղբայր Օռլանդո Հանթ Նյու Յորքից, այդպես չէ՞: Իսկ դու՞ք, եղբայր… Եղբայր Քուլման --- Ջոզեֆ Քուլման: Բրանհամ եղբայր --- Լավ, Ջոզեֆ Քուլման: Իսկ հիմա, եղբայրներս, դեմքով շրջվեք դեպի եկեղեցին: Եղբայր Հանթն ու եղբայր Քուլմանը ունեն Աստծո կանչը իրենց սրտում: Ինչպես քիչ առաջ երգեցինք՝ «Միլիոնավոր մարդիկ մեռնում են մեղքի և ամոթի մեջ». նրանք լսել են ցավի և սարսափի աղաղակները: Եվ մենք խնդրում ենք նրանց.«Շտապեք, եղբայրներ, նրանց օգնության»: Շուտ պատասխանեք. «Ահա ես, Տեր»: Հենց այդպես էլ պատասխանում են նրանք այս առավոտ: Լավ, մենք, որպես այս համայնքի եղբայրներ, ինչպես նաև այս խումբը, մենք հաստատում ենք սա՝ նրանց ձեռնադրելով և եղբայրական համագործակցության ձեռք մեկնելով՝ Հիսուս Քրիստոսի վկաներ լինելու համար: Մենք նրանց կաջակցենք բոլոր պատվավոր և արդար գործերում, որ կձեռնարկեն Ավետարանի համաձայն: Միշտ կաղոթենք նրանց համար, որ Աստված փառավորվի նրանց ծառայությամբ: Թող մեծ և պտղաբեր ծառայություն ունենան Նյու Յորքում, թող նրանց կյանքը լիովին օգտագործվի Աստծո ծառայության համար, որ թանկագին հունձ բերեն Նրա Թագավորության համար: Թող երկար և երջանիկ կյանքով ապրեն, թող Աստված մշտապես աջակցի նրանց Իր ներկայությամբ՝ նրանց շնորհելով ուժ և առողջություն, պահի Իր ծառայության մեջ մինչև այն օրը, երբ Հիսուս Քրիստոսը նրանց կկանչի հավիտենական բնակարան և երկնային հանգստին: Թող եկեղեցում բոլորը խոնարհեն իրենց գլուխները, մինչ մենք՝ հովիվներս, ձեռնադրում ենք նրանց (Բրանհամ եղբայրը հեռանում է խոսափողից՝ եղբայրներին ձեռնադրելու համար. ծան.խմբ.): Հայր երկնային, մենք ձեռնադրում ենք այս եղբորը Հիսուս Քրիստոսի անունով, որովհետև այն ամենը, ինչ գիտենք նրա մասին, ճշմարիտ և լավ է: Մենք գոհանում ենք Քեզանից ծառայության այս կանչի համար, որ դրել ես նրա սրտում: Տե’ր, խոսի’ր այս եղբոր միջոցով, շահի’ր հոգիներ, ազատի’ր գերիներին, բժշկի’ր բոլոր հիվանդությունները, լինեն դրանք ֆիզիկական, մտավոր, թե հոգևոր: Տե’ր, շնորհիր նրան իսկական և զորավոր ծառայություն, այնպես, որ իր ճանապարհի վերջում հետ նայելով այս երկար ճանապարհին կարողանա տեսնել, որ Աստծո օգնությամբ և շնորհքով ընդունակ է եղել կապելու և հաղթելու ամեն թշնամու: Խնդրում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն: Տե’ր, ձեռնադրում ենք նաև մեր եղբայր Քուլմանին՝ նրա ծառայության կոչումը հաստատելու համար, վկայելու համար, որ այս եկեղեցին ու այս խումբը հավատում են, որ նա Քրիստոսի ծառա է: Խնդրում ենք Քեզ օրհնել նրան և շնորհել մեծ և զորավոր ծառայություն, որ հոգիներ շահի իր Տիրոջ համար, ազատի գերիներին՝ կոտրելով այն կապանքները, որոնցով սատանան շրջապատել է այն մարդկանց, որոնց հետ կապի մեջ է: Տուր նրան, Տե’ր, պտղաբեր կյանք ու թող նա նույնպես իր ճանապարհի վերջում հետ նայելով այս երկար ճանապարհին կարողանա տեսնել, որ Հիսուս Քրիստոսի շնորհքով կարողացել է կոտրել թշնամու բոլոր կապանքները Աստծո փառքի համար: Երկնային Հայր, թող այս մարդիկ հիմա ապրեն և գործեն Աստծո հունձի մեջ: Թող Քո օրհնությունները լինեն նրանց վրա և նրանց հետ մինչև այն ժամանակը, երբ բոլորս կհավաքվենք մեր մեծ Ուսուցչի ոտքերի մոտ: Խնդրում ենք Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն: Թող Աստված օրհնի ձեզ, եղբայր Հանթ և ձեզ տա պտղաբեր ծառայություն: Թող Աստված օրհնի ձեզ, եղբայր Քուլման և ձեզ տա պտղաբեր ծառայություն: Նորից երգենք. Երբ վառվող ածուխները դիպչեցին մարգարեին Դարձնելով նրան մաքուր, Աստծո ձայնն այնժամ ասաց. «Ո՞վ կգնա մեզ համար», Այնժամ նա պատասխանեց. «Ահա ես, ինձ ուղարկիր»: Խոսի’ր, Տե’ր, (թող նա այսօր խոսի շատ երիտասարդ սրտերի հետ ) Խոսի’ր, Տե ’ր (թող նրանք կանչվեն Աստծո կողմից) Խոսիր, ես պատրաստ եմ պատասխանելու: Խոսի’ր, Տե’ր, խոսի’ր, Տե’ր, Խոսիր, և ես կասեմ. «Ուղարկիր ինձ, Տեր»: Ինչքա~ն շնորհակալ ենք Տիրոջից այս առավոտ այն մեծ պատվի համար, որ Նա արեց եկեղեցուն՝ թույլ տալով վկա լինել այս քարոզիչների ուղարկմանը ավետարանչության դաշտ այս վերջին օրերում: Թող Աստծո շնորհքը ձեզ հետ լինի, եղբայրներս: Հուսով եմ՝ Նա ձեզ կուղարկի աշխարհով մեկ քարոզելու Հիսուս Քրիստոսի անքննելի ճոխությունները այնտեղ, որտեղ այդ մասին չգիտեն: Աշխարհն այնքան ունի դրա կարիքն այսօր: Այս պահին այնքան լավ բաներ ենք ունեցել, որ վերցրել ենք այստեղից, այնտեղից՝ մեր այսօրվա պաշտամունքի մեջ ընդգրկելու համար: Բայց այսօր պիտի խոսենք մի թեմայի վերաբերյալ, որի մասին երբեմն չեմ սիրում խոսել. իսկապես չար են այն ժամանակները, որում ապրում ենք: Եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր այստեղ չէին անցած կիրակի և չեն լսել այս պատգամը՝ «Երրորդ ելիցը», այն ձայնագրված է ձայներիզի վրա: Եթե ձեզ դուր են գալիս ձայներիզները, վստահ եմ, որ այս մեկը ձեզ կհետաքրքրի՝ «Երրորդ ելիցը»: Ո՞վ կա այստեղ: Հիվանդ տղա՞: Ո’հ, փոքրիկ հաշմանդամ տղա: Թող Աստված օրհնի նրան: Ամեն դեպքում պաշտամունքի վերջում աղոթելու ենք հիվանդների համար: Փորձեք ձեռք բերել այդ պատգամը՝ «Երրորդ ելիցը»: Այդ երրորդ ելքի ժամանակ է Լույսը (Տիրոջ հրեշտակը), որ մարդկանց կանչում է դուրս գալու, տեսանելիորեն հայտնվել երկրի վրա, ելքի ժամանակ: Գիտե՞ք, ինձ համար դա մի արտասովոր բան է՝ երրորդ ելիցը: Թույլ կտա՞ք հանել պիջակս: Սարսափելի շոգ է այստեղ այս առավոտ և հովանալու միակ միջոցը ինքներդ ձեզ հովհարելն է: Հենց որ հնարավոր լինի, մտադիր ենք այստեղ օդափոխիչներ դնել: Ինձ հաճելի կլիներ, եթե ցանկանայիք լսել «Երրորդ ելիցը» պատգամը: Մենք շատ ելիցներ ենք ունեցել, բայց կարող ենք տարբերակել երեք ելիցների վայրն ու ժամանակը, երբ Աստված կրակի սյունով իջավ մարդկանց կանչելու և նրանց զատելու: Այս պահին էլ կա մի ժողովուրդ, որ զատված է: Մենք տեսնում ենք, որ երբ նա սկսեց առաջին ելիցը, Նա քայլում էր նրանց հետ կրակի սյունի մեջ՝ նրանց առաջնորդելու համար այն երկիրը, որտեղ ավելի ուշ կհայտնվեր Հիսուս Քրիստոս անունով մի Մարդու կերպարանքով (Նա Աստծուց եկավ և վերադարձավ Աստծո մոտ): Եվ դրանից հետո Նա մերժվեց: Այնուհետև եկավ ազատելու մարդկանց այնպիսի գերությունից, որը նման էր Եգիպտոսի գերությանը, որտեղ նրանք հանձնվել էին մեղքին՝ ընդունելով եգիպտացիների կենսակերպը: Եվ Աստված նրանց կանչեց դուրս գալու: Այնուհետև տեսնում ենք, որ նրանք երկրորդ անգամ գերի են դառնում հռոմեական կայսրությունում: Նրանք ստրուկ դարձան հավատամքներին, հեռացան ճշմարիտ և անկեղծ երկրպագությունից, և Աստված նոր ելից սկսեց: Նա հայտնվեց մի մարդու կերպարանքով, որն առաջնորդում էր ուրիշ մարդկանց: Առաջին ելիցում Նա կրակի սյունի մեջ էր: Այնուհետև երկիր իջավ Գառնուկի մեջ, որի մոտ նրանց առաջնորդեց: Ի~նչ հրաշալի խորհրդապատկեր հազարամյա թագավորության, դեպի ուր Նա առաջնորդում է Իր Եկեղեցին հիմա: Մենք Նրան կտեսնենք այնպես, ինչպես որ է: Մենք կունենանք Նրա փառավոր մարմնի նման մարմին: Եվ այսօր Ավետարանի Լույսով, այդ Լույսի արտացոլմամբ կրակի սյունը տեսանելի դարձավ մեր մեջ… Գիտությունը տեսավ այդ, այն հայտնվեց ողջ աշխարհի թերթերում, գիտականորեն և հոգևորապես ճանաչվեց որպես նույն կրակի սյունը՝ նույն նշաններով և բոլոր նույն բաներով, որ միշտ ուղեկցել են Նրան: Իսկ հիմա, չնայած ֆանատիզմին և մյուս բաներին՝ Աստված չի դադարել հայտնել Իր անձը: Ի~նչ հրաշալի է իմանալ, որ մի օր այս երկրային վրանը՝ այս տկար, հիվանդ և տանջված մարմինը, կվերափոխվի և կլինի Նրա փառավոր մարմնի նման: Այն ժամանակ Նրան կտեսնենք այնպես, ինչպես որ է և Նրա հետ կլինենք այն երկրում, դեպի ուր արդեն ուղևորվում ենք: Ո’հ, դա մեր մեջ ցանկություն է դնում կանգնելու և երգելու «Ես քայլում եմ դեպի ավետյաց երկիր»: Հավանաբար այս երգը շուտով կերգեն մկրտության ծառայության ժամանակ, որովհետև հենց դա է մեր մկրտության երգը: Այժմ դիմում եմ այստեղ գտնվող եղբայրներին և այն երկրներում ապրող եղբայրներին, որտեղ կհայտնվեն այս ձայներիզները (դրանք լսվելու են աշխարհով մեկ). այս պատգամները նախատեսված չեն մի քանի հոգու համար: Մենք չենք ուզում, որ կարծեն, թե մենք ֆանատիկների մի խումբ ենք, որ հավաքվում ենք մյուսներից բաժանվելուց հետո՝ լինելով մարդկանց հակառակ, Աստծուն հակառակ, Եկեղեցուն հակառակ: Մենք Եկեղեցու հետ ենք, բայց Սուրբ Հոգով և Աստծո օգնությամբ փորձում ենք պարզապես սահմանել այն պատճառները, որոնք մեզ առաջնորդում են բաժանմանը: Մենք հավատում ենք, որ եկեղեցիները չպետք է բաժանվեն, այլ հաղորդակցություն ունենան իրար հետ: Մեթոդականները իրենց եկեղեցում, մկրտականները՝ իրենց, միադավանները, եռամիասնականները և բոլոր մյուսները բաժանված են իրարից: Մենք հավատում ենք, որ բոլորը պետք է մեկ, միասնական խումբ լինեն Հիսուս Քրիստոսի Մարմնում՝ սպասելով Նրա փառավոր վերադարձին: Նրանք չպետք է բաժանվեն: Անպայման հիմնավոր պատճառ պետք է լինի, որպեսզի մենք բաժանվենք միավորվելու փոխարեն: Ուսումնասիրելով այդ բաները՝ ես նկատում եմ, որ այստեղ ոչ մի կապ չունի մեր մաշկի գույնը. իրականում, լինենք դեղնամորթ, սևամորթ, թխամորթ, թե սպիտակամորթ, մենք բաժանված ենք տարբեր կազմակերպություններում: Ոչ էլ դա պայմանավորված է մեր ուտելիքով: Բոլորս նույն կերակուրն ենք ուտում, նույն կերպ ենք հագնվում և այլն: Բայց այս ամենի մեջ տեսնում եմ, որ պրոբլեմը սա է. մարդը դուրս է եկել Ավետարանի ուսմունքով ուղեգծված ճանապարհից: Պետք է լինի մի միջոց, որով հնարավոր լինի որոշակի կերպով ցույց տալ, թե որն է ճիշտ, որը՝ սխալ: Եվ սա է այն միակ միջոցը, որը կարելի է օգտագործել՝ երբեք մի մեկնաբանեք Խոսքը, այլ կարդացեք այնպես, ինչպես կա և հավատացեք: Նա, ով տալիս է իր սեփական մեկնությունը, այնպես է անում, որ Խոսքը տարբեր բաներ ասի: Դա մեզ հիշեցնում է կաթոլիկ եկեղեցու կազմակերպության սկիզբը. կաթոլիկ եկեղեցին ասում է, որ Աստված Իր եկեղեցու մեջ է, և Խոսքը ոչ մի կարևորություն չունի. Աստված Իր եկեղեցու մեջ է: Բայց մենք՝ բողոքականներս, Հայտնության գրքի 17-րդ գլխում տեսնում ենք, որ նրանք բոլորը հավաքվեցին, և կաթոլիկ եկեղեցին բոլոր կազմակերպությունների մայրն է: Եվ մենք տեսնում ենք, որ բողոքական կազմակերպությունը (խեղճ կույրեր) նույն բնույթն ունի, ինչ որ կաթոլիկ եկեղեցին: Աստվածաշունչն ասում է, որ կաթոլիկ եկեղեցին պոռնիկ է և բողոքական եկեղեցուն նույնպես պոռնիկ է անվանում: Նա ասում է, որ մեծ պոռնիկը մյուս պոռնիկների մայրն է: Իսկ դուք, սիրելի բարեկամներ, գիտեք, թե ինչ վատ համբավ ունի այն կինը, որը հավատարիմ չի մնացել իր ամուսնության ուխտին: Իսկ մենք բոլորս, որ հավակնում ենք լինել Քրիստոսի Հարսը և անհավատարիմ ենք: Ինչի՞ մեջ ենք անհավատարիմ: Անհավատարիմ ենք այն բանում, որ հակասության մեջ ենք Իր Հարսի համար հաստատած Աստծո կանոնի (Աստվածաշնչի) հետ. սա իմ անձնական կարծիքն է: Ես հավատում եմ, որ Աստվածաշունչը Աստծո անսխալական Խոսքն է: Եվ մենք տեսանք, որ բողոքական եկեղեցին այն աստիճանի հասավ, որ նույնիսկ բաժանվեց Սուրբ Գրքից՝ սեփական կազմակերպությունը ստեղծելու համար: Ձեռնադրված քարոզիչները, հովիվները կառչում են այնպիսի բաներից, որ… հարյուրավոր մարդիկ գալիս են իմ աշխատասենյակը, կամ հավաքույթների դահլիճ ինձ ասելու. «Բրանհամ եղբայր, դուք մարտահրավեր եք նետում մարդկանց: Բայց ոչ ոք դրանց դեմ չի կանգնում, որովհետև շատ լավ գիտեն, որ դա ճշմարտությունն է»: Իսկ ես նրանց հարցնում եմ. «Ուրեմն ինչու՞ այդ չեք կատարում»: Իսկ նրանք ինձ պատասխանում են. «Որովհետև ինձ ոչինչ չի մնա անելու, քան գնալ մուրալու: Ես ծառայություն ունեմ: Ես պետք է ծառայեմ Տիրոջը և Իր ժողովրդին, այլապես ոչ մի նյութական աջակցություն չեմ ունենա»: Հիշեք, որ մեր աջակիցը Քրիստոսն է: Աստվածաշունչն է մեր աջակիցը: Տեսնու՞մ եք, դա բողոքական եկեղեցուն տանում է կաթոլիկ եկեղեցու վիճակին: Ես չեմ ասի, որ կաթոլիկ եկեղեցուն չի հետաքրքրում Աստվածաշունչը: Նրանք Աստվածաշնչին հավատում են, բայց ունեն նաև իրենց առաքելական հերթագայությունը, որի վրա հիմնված է կաթոլիկ եկեղեցին. դա պապերի հերթագայությունն է, և նրանք ասում են, որ Պետրոսն առաջին պապն է: Նրանք դրան հավատում են ամբողջ սրտով: Բողոքականները նույնպես հավաքվեցին՝ կազմակերպություն հիմնելու համար, ինչպես կաթոլիկ եկեղեցին, որը ստեղծվեց Նիկիայի տիեզերաժողովում: Մենք տեսնում ենք, որ երկուսն էլ իրար նման են, երկուսն էլ նույն բանն են անում. լքում են Աստծո Խոսքը՝ կազմակերպություն ստեղծելու համար: Իսկ ինչ վերաբերում է այն մեծ ճշմարտություններին, որոնք անսովոր են մեր օրերում, խորթ են նրանց համար, որովհետև նրանց ուսուցումը գալիս է ծիսակատարությունից: ՄԵնք Աստվածաշնչից դուրս ծեսեր չունենք: Մենք ոչինչ չունենք Աստծո սուրբ Խոսքից բացի և ամուր կառչել ենք դրան: Այժմ կուզենայի մի քանի հատված կարդալ Սուրբ Գրքից՝ Աստծո սուրբ և սրբազան Խոսքից. դա կլինի իմ այսօրվա պատգամի ելակետն ու հիմքը, մի հիմնական միտք, որը կուզենայի զարգացնել: Կարդանք Ղուկասի Ավետարանի 23-րդ գլխի 33-րդ համարը. սա միակ համարն է, որի կարիքը կունենամ այսօր. «Եվ երբ այն տեղը եկան, որ Գագաթ էր կոչվում, այնտեղ Նրան խաչեցին. այն չարագործներին էլ, մեկին՝ աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը»: Այժմ այս համարից վերցնում եմ չորս բառ, որոնք էլ կլինեն իմ թեմայի հիմքը. «այնտեղ նրանք Նրան խաչեցին»՝ չորս բառ: Իմ պատգամը կվերնագրեմ. «Ես մեղադրում եմ ներկայիս հարանվանական եկեղեցիներին և բազմաթիվ անկախ համայնքներին՝ Հիսուս Քրիստոսին մեր օրերում խաչելու համար»: Ահա թե ինչի մեջ եմ ես նրանց մեղադրում: Այսօր իմ պատգամը կոչվում է «Մեղադրանք»: Ես այս դահլիճը կհամարեմ դատարան: Ի վերջո, եկեղեցին և իր ամբիոնը դատարան են: Աստվածաշունչն ասում է, որ դատաստանը պետք է սկսվի Աստծո տանից: Պատկերացրեք՝ այստեղ գահն է, այնտեղ՝ երդվյալ ատենակալները, հետո՝ վկաները և այլն: Բայց այսօր իմ վկան Աստծո Խոսքն է, իսկ իմ մեղադրանքը ներկայիս եկեղեցիների դեմ է: Այս ամենի մեջ չեմ ներքաշում մեղավորներին, այլ մեղադրում եմ եկեղեցուն որպես համայնքի: Սա ձայնագրվելու է, և ես կաշխատեմ հնարավորին չափ արագ վերջացնել: Ես մեղադրում եմ այս սերնդին Հիսուս Քրիստոսին երկրորդ անգամ խաչելու համար: Մեր ժամանակներում այդպիսի մեղադրանք ներկայացնելու համար անհրաժեշտ է բերել նաև փաստեր: Մեղադրանքը պաշտպանելու համար պետք է քրեական հանցանքը հաստատող ցուցմունք: Նրանց մեղադրելու համար ես պետք է բերեմ ապացույցներ, որոնք պետք է պաշտպանվեն դատավարության ընթացքում և բերվեն Դատավորի՝ Գերագույն Դատավորի առջև: Այս մեղադրանքը պաշտպանելու համար ես պետք է գրավեմ դատախազի տեղը: Որպես վկա ունենալով Աստծո Խոսքը՝ ես մեղադրում եմ այս սերնդին խաչելության մեջ: Ես պետք է ապացուցեմ, և կապացուցեմ, որ այն հոգին, որ բերեց առաջին խաչելությունը, նույն հոգին է, որ գործում է այսօր: Ես պետք է ապացուցեմ, որ այսօրվա մարդիկ հոգևոր իմաստով նույն կերպ են վերաբերվում Հիսուս Քրիստոսին, ինչպես այն ժամանակ, երբ ֆիզիկապես խաչեցին Նրան՝ Աստծո Որդուն: Այսօր նույն Խոսքով, նույն Սուրբ Հոգով կուզենայի ցույց տալ, թե ինչ վիճակում են եկեղեցիները. նրանք այսօր նույն բանն են անում (Աստվածաշունչն ասել էր, որ կանեին այդ), և մենք դա ապրում ենք հենց այս պահին, երբ խոսում եմ ձեզ հետ: Շատ տարիներ առաջ, օրինակ՝ 50 տարի առաջ, չէինք կարող անցկացնել այս դատավարությունը: Բայց այսօր ժամը հնչել է. 10 տարի առաջ էլ չափազանց շուտ կլիներ, բայց այսօր դա հնարավոր է, որովհետև ժամանակը լրացել է. մենք վերջին ժամանակներում ենք ապրում: Ես հավատում եմ որպես Նրա ծառա, որ մենք շուտով կթողնենք այս երկիրը՝ ուրիշ տեղ գնալու համար: Հետևաբար՝ այս ազգի համար ապաշխարության ժամանակը լրացել է. չեմ կարծում, որ այս ազգը դեռ կկարողանա ապաշխարել: Կարծում եմ, որ մենք անցել ենք շնորհքի և դատաստանի միջև սահմանը. համենայն դեպս այս ազգը տատանվում է մի սահմանից մյուսն անցնելու համար: «Բրանհամ եղբայր, այս դատավարությունը սկսելուց առաջ կարո՞ղ եք ապացուցել դա»: Դրան ես պարզապես պատասխանում եմ. «Որովհետև մենք գործել ենք նույն մեղքերը, որոնց համար Աստված կործանեց հետջրհեղեղյան աշխարհը: Մենք մեղավոր ենք նույն բաների համար, որոնք բերել են Սոդոմի և Գոմորի կործանումը: Եվ մեր առաջ ունենք բոլոր նշանները, որոնք ճանաչված են աշխարհով մեկ և այս սերունդներին բերել են Աստծո Խոսքը, բայց մերժվելուց հետո դատաստան բերեցին: Ուրեմն, եթե այս սերունդը մերժել է նույն շնորհքը, որ մերժել են ուրիշները, Աստված անարդար կլիներ, եթե նրան թողեր առանց դատաստանի»: Մի օր իմ բարեկամներից մեկը՝ Ջեք Մուրն ասաց. «Եթե այս ազգը պետք է մնար առանց Աստծո պատժի, Աստված պետք է ավերակներից հաներ Սոդոմն ու Գոմորը և նրանցից ներողություն խնդրեր կործանելու համար»: Մենք գիտենք, որ հոգևոր իմաստով նրանք նույն բանն են անում այսօր. նրանք դա անում են նույն շարժառիթներով և նույն ձևով, ինչպես այն ժամանակ, երբ ֆիզիկապես խաչեցին Տիրոջը: Նրանք դա անում են նախանձի պատճառով, որովհետև հոգևորապես կույր են, որովհետև չեն ուզում տեսնել և լսել: Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ ասաց. «Եսային լավ մարգարեացավ ձեզ վրա, երբ ասաց. «Աչքեր ունեք և չեք տեսնում, ականջներ ունեք և չեք լսում»: Հասկանու՞մ եք: Նույն պատճառով, նույն շարժառիթներով և նույն փաստարկներով են նորից խաչում Քրիստոսին (շուտով մենք կտեսնենք դա), ինչպես առաջ: Նրանք պատասխանելու ոչինչ չունեն և չեն համարձակվի հակաճառել: Նրանք գիտեն, որ ապացույցները կան, գիտեն, որ Աստվածաշունչն է այդ մասին ասում: Միակ բանը, որ նրանք կարող են անել, հայհոյելն է: Հենց այդ էլ անում են: Սրա հիման վրա եմ մեղադրում այս սերնդին Հիսուս Քրիստոսին խաչելու համար. նրանք խաչում են, նրանք պատասխանատու են դրա համար: Անմաքուր, ապականված, եսասեր, դենոմինացիոն ձեռքերով են խաչում Կենաց Իշխանին, ով ուզում էր հայտնվել մարդկանց: Դուք ասում եք.«Նույն անձնավորությու՞նն է»: «Սկզբում էր Բանը (Խոսքը), և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր»: «… և Բանը մարմին դարձավ»՝ բացահայտվեց: Խոսքը բացահայտվեց մարմնի մեջ, իսկ նրանք դատապարտեցին այդ մարմինը և սպանեցին, որովհետև Խոսքը բացահայտվել էր: Եբր.13:8 համարն ասում է. «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Նույն Խոսքն է: Եվ նույն պատճառներով նրանք ուզում են խաչել Խոսքը: Վերադառնանք այն տեքստին, որն ուզում էի բացատրել՝ այն չորս բառին. «…այնտեղ նրանք Նրան խաչեցին…»: Այնտեղ՝ աշխարհի ամենասուրբ քաղաքում՝ Երուսաղեմում: Այնտեղ՝ աշխարհի ամենակրոնասեր քաղաքում: Այնտեղ նրանք՝ աշխարհի ամենակրոնասեր մարդիկ, կրոնական տոնի՝ Զատկի ժամանակ … Այնտեղ՝ ամենակրոնասեր վայրում, ամենակրոնասեր քաղաքում, ամենամեծ կազմակերպությունը, նրանց գլխավոր շտաբը, աշխարհի ամենակրոնասեր մարդիկ հավաքված էին ամեն տեղից: Այնտեղ Նրան խաչեցին, որն ամենախայտառակ մահն է, Նրան մերկ թողնելով, բոլոր հագուստները հանելով: Խաչելության նկարի մեջ տեսնում ենք Նրա մեջքի շուրջը պատած մի լաթ, բայց իրականում նրանք հանել էին Նրա բոլոր հագուստները: Այնտեղ (ամենակրոնասեր քաղաքում) նրանք (ամենակրոնասեր մարդիկ) Նրան (ամենաթանկագին Անձնավորությանը) խաչեցին (ամենախայտառակ մահը): Դա բավարար չէ՞ այս սերնդին դատապարտելու համար: Այնտեղ՝ ամենակրոնասեր կազմակերպության մեջ, ամենամեծ եկեղեցիների հավաքույթում, նրանք՝ բոլոր ժողովուրդների մեջ ամենակրոնասեր մարդիկ, որ պետք է լինեին Աստծո ճշմարիտ երկրպագողները… հավաքվեցին իրենց ամենասուրբ տոնի ժամանակ, Զատկի մաքրման համար, ստրկությունից ազատագրումը նշող տոնակատարության ժամանակ: Այնտեղ այդ ժամանակ նրանք՝ ամենակրոնասեր մարդիկ, իրենց ամենասուրբ կրոնական տոնի ժամանակ, որ տոնվում էր ամենասուրբ վայրում, Կենաց Իշխանին հասցրին ամենասարսափելի անարգանքը. նրանք հանեցին Նրա հագուստները և Նրան գամեցին խաչին, որովհետև այն օրենքը, համաձայն որի նրանք երկրպագում էին, ասում էր. «Փայտից կախված ամեն ոք անիծյալ լինի»: Եվ Նա անեծք դարձավ մեզ համար: Նրանք մերկացրին, ծեծեցին, ծաղրեցին Նրան՝ երկնքի ճշմարիտ Աստծուն, հանեցին Նրա հագուստները և Նրան գամեցին խաչին: Այնտեղ նրանք Նրան խաչեցին: Նրան ենթարկեցին հռոմեական մահապատժին: Մեր օրերում ամենախայտառակ մահը հրացանով սպանվելը չէ, ավտովթարի ենթարկվելը, հրդեհից մահանալը կամ խեղդվելը չէ: Ո’չ, ամենախայտառակ մահը մեր օրերում մահապատիժն է, որով ողջ աշխարհը ձեզ մեղավոր է հռչակում և դատապարտում է: Եվ ողջ աշխարհը ձեռք բարձրացրեց Նրա վրա, Նրան մեղավոր հռչակեց, մինչդեռ Նա անմեղ էր: Նա մեռավ թշնամիների և ոչ թե Իր բարեկամների օրենքի տակ, ոչ թե Իր սեփական օրենքով, այլ խաչվեց թշնամու խաչելությամբ: Նա՝ Կյանքի Իշխանը, երբևէ եղած ամենաթանկագին Էակը, Հիսուս Քրիստոսը՝ ամենավեհ Անձը: Պահեք սա ձեր մտքում, մինչ սերտում ենք այս թեման: Կարո՞ղ եք պատկերացնել Երուսաղեմի նման մի վայր, որտեղ 2500 տարի առաջ… գուցե մի փոքր չափազանցում եմ, գուցե ութ կամ ինը հարյուր տարի առաջ էր… ճշգրիտ չգիտեմ, թե երբ է Սողոմոնը կառուցել Տաճարը, բայց արդեն սպասում էին Մեսիայի գալստյանը: Նրանք հավաքվել էին Զատիկը տոնելու: Մտածեք՝ փարիսեցիների, սադուկեցիների և մյուսների ղեկավարները միասին հավաքվել էին Աստծուն երկրպագելու համար: Երուսաղեմում՝ սուրբ քաղաքում, որտեղ բարձրանում էր Տիրոջ տաճարը, Տիրոջ ժողովուրդը խաչեց Տիրոջը՝ Նրան ենթարկելով մահապատժի: Ի~նչ սարսափելի բան: Վերադառնանք այն չորս բառին՝ «Այնտեղ նրանք Նրան խաչեցին»: Նայեք ձեր Աստվածաշնչերի մեջ: Միայն այս չորս բառն է. Աստվածաշունչը Իր ճշմարտությունները խտացնում է մի քանի բառի մեջ, մինչդեռ ես պետք է շրջանցում կատարեմ և բացատրեմ այն, ինչ ուզում եմ ասել: Բայց Աստվածաշունչը կարիք չունի ինչ-որ բան բացատրելու. դրա մեջ գտնվում է շատ պարզ ճշմարտությունը: Եվ այդ չորս բառերը Ճշմարտության այդ մեծ շղթայի մաս են կազմում: Ես կփորձեմ բացատրել դա: Բայց հստակ բացատրելու համար մի ամբողջ գրադարան պետք կլիներ: Չգիտեմ՝ ինչպես եմ բացատրելու այս չորս բառը: Բայց հիմա փորձենք Նրա միջոցով, որ ներշնչել է գրելու այդ բառերը, բացատրել այնպես, որ բոլորը հասկանան: Ի՞նչ ենք տեսնում մեր առջև: Առաջին խաչելությունը. ամենասուրբ վայրում, ամենակրոնասեր մադրկանց առջև ամենաթանկագին Անձնավորության ամենաամոթալի մահը: Ո’հ, ինչպիսի~ հակասություն, ինչպիսի~ ապականություն: Նախ նորից վերցնենք առաջին բառը՝ «այնտեղ»: Մեղադրանքը սկսելուց առաջ մի քանի վայրկյան խոսենք դրա մասին: Մենք կքննենք այն և ցույց կտանք, թե ինչ են նրանք արել և, այդպիսով, կիմանանք՝ ճի՞շտ է մեղադրանքը, թե՞ ոչ: Այնտեղ՝ Երուսաղեմում, սուրբ վայրում, ուր գտնվում էր Տաճարը և որտեղ հավաքվում էին աշխարհի բոլոր հրեաները, որը երկրպագության համար հավաքվելու վայր էր: Պաշտամունքի և երկրպագության ամենամեծ վայրը Երուսաղեմն է, որտեղ գտնվում էր տաճարը: Ինչպես գրված է. «Երուսաղեմում պետք է բոլորը երկրպագեն»: Այդպես է, որովհետև դա երկրպագության կենտրոնն է: Այսօր կարող եք լսել, որ ասում են. «Մենք գնում ենք այդ մեծ համաժողովներին»՝ այս կամ այն հարանվանության կողմից անցկացվող համաժողովներին: Եվ հետո ծիսակատարություններ ունենք Վատիկանում, պապերի թագադրությունը և այլն: Բոլորն ասում են. «Ամենքս պետք է գնանք մեթոդական եկեղեցի» կամ «մկրտական» կամ՝ «Բոլորս պետք է գնանք Հռոմ»՝ այնտեղ, ուր գտնվում է, --ասում են նրանք,--- քրիտոնեության գլխավոր կենտրոնը: Վերջին պատերազմի ժամանակ, երբ Հռոմն ընկավ, գերմանացի զինվորները (շատերդ գիտեք այդ մասին) փակվեցին Վատիկանում և կրակեցին ամերիկացիներին, երբ նրանք առաջանում էին: Ֆանկ եղբայրը, Ռոբերթսոն եղբայրը, Բիլեր եղբայրը և շատ եղբայրներ, որոնք մասնակցել են պատերազմին, գիտեն այդ մասին: Բայց գիտե՞ք՝ ինչ կատարվեց: Հրաման տրվեց ամերիկացիներին չկրակել այդ քաղաքի վրա: Դուք պետք է կանգնած մնայիք այնտեղ՝ որպես թիրախ ուրիշների համար: Լոնդոնի Վեստմինստերյան աբբայության վրա կարող էին կրակել ինչքան ուզում էին: Այնտեղ հավաքված էին բողոքականները, ուրեմն կարող էին կրակել: Բայց Վատիկանին՝ ոչ, որովհետև նախագահ Ռուզվելտը… Ես լսել եմ ռադիոյով նրա ելույթը «Զրույց բուխարու մոտ» ռադիոհաղորդման ժամանակ: Նա ասում էր. «Ի~նչ ամոթ, որ Հռոմն ընկավ: Հռոմը՝ ողջ քրիստոնեության մայրաքաղաքը»: Կարո՞ղ եք պատկերացնել, որ բողոքականը նման բան է ասում: Քրիստոնեական կրոնի այդ մեծ կենտրոնը մենք կհամեմատենք Երուսաղեմի հետ, եթե ուզում եք: Այնտեղ ղեկավարում էր ատյանը, փարիսեցիները, սադուկեցիները և բոլոր մյուսները գնում էին Երուսաղեմ: Դա իսկապես գլխավոր շտաբ էր: Ինչ վերաբերում է կազմակերպություններին, դուք պետք է ընդունեք, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին իսկապես նրանց մայրն է: Դա հաստատ է: Եվ դա սկսվեց Պենտեկոստեի օրը: Նրանք այդ ճանապարհով գնացին, երբ սկսեցին կազմակերպվել: Եվ հիմա մենք՝ բողոքականներս, մեր համայնքները այդ եկեղեցու կրտսեր քույրերն են: Ես կասեի, որ Վատիկանն այսօր նույն վիճակում է, ինչպես Երուսաղեմը այն ժամանակ, որտեղ պետք է բոլորը հավաքվեին երկրպագելու: Ինչու՞ էին այդ անում Հիսուսի ժամանակներում: Ինչու՞ էին ասում, որ բոլորը պետք է երկրպագեն Երուսաղեմում: Որովհետև միայն մեկ վայր կա, որտեղ Աստված հաղորդակցության մեջ կարող է մտնել մարդկանց հետ՝ դա զոհի Արյան ներքո է: Ահա թե ինչու բոլորը պետք է գային Երուսաղեմ: Աստված մարդկանց ուրիշ տեղ չի հանդիպի, քան միայն Արյան տակ: Եթե դուք մերժում եք արյունը, Աստծո հետ ձեր հանդիպման վայրը վերցվում է ձեզանից: Եդեմի պարտեզում Աստված ընդունեց Իր առաջին որոշումը, այսինքն, որ մարդը չի կարող երկրպագել Աստծուն առանց զոհի Արյան սրսկման: Դա էր այն միակ վայրը, որտեղ Աստված հանդիպում էր մարդուն, դա է այն միակ վայրը, որտեղ Աստված միշտ կհանդիպի մարդուն: Այսօր էլ միակ վայրը, որտեղ Նա հանդիպում է մարդուն, զոհի Արյան ներքո է: Կարևոր չէ, թե մեթոդական եք, մկրտական, թե երիցական, եթե մոռանաք ձեր տարբերությունները, եթե նույնիսկ հռոմեական կաթոլիկ եք, եթե մնաք Արյան ներքո, Աստված կհանդիպի ձեզ բոլորիդ: Այնտեղ կարող ենք բոլորս իրար հանդիպել և հաղորդակցվել միևնույն հիմքի վրա: Բայց այլ կերպ հնարավոր չէ. Նա ձեզ չի հանդիպի նրա համար, որովհետև դուք մեթոդական եք կամ հոգեգալստական: Նա ձեզ կընդունի միայն մեկ պայմանով՝ որ դուք լինեք Արյան սրսկման ներքո, երբ ձեր մեղքերը կխոստովանվեն և կհեռացվեն Նրա ներկայությունից: Արյունը միշտ Նրա աչքերի առջև է, և միայն Արյան միջոցով է Նա ձեզ նայում: Դուք ձյունից սպիտակ եք, եթե խոստովանել եք ձեր մեղքերը: Հակառակ դեպքում չեք կարող լինել Նրա ներկայության մեջ, չեք կարող հաղորդակցություն ունենալ Նրա հետ: Ահա թե ինչու չենք տեսնում, որ որևէ բան կատարվի եկեղեցում. նրանք ասում են, որ հավատում են Արյանը, բայց չեն ընդունում այն ուղին (Խոսքը), որը թույլ է տալիս մոտենալ Արյանը: Միայն մեկ ճանապարհ կա, որով Աստված հաստատում է Իր Խոսքը: Դուք երբեք չեք պատվի Խոսքը, եթե ասեք. «Ես հռոմեական կաթոլիկ եմ, պահանջում եմ, որ արվի այս կամ այն բանը»:Դուք նույնպես մեթոդականնե’ր, մկրտականնե’ր, հոգեգալստականնե’ր, դուք էլ չեք կարող: Այնտեղ հասնելու միակ ճանապարհն այն է, որ մնաք Աստծո շնորհքի ողորմության տակ, Հիսուս Քրիստոսի Արյան ներքո: Այնժամ ասում եք. «Տե’ր, ես վկայակոչում եմ Քո խոստումը»: Եվ եթե իրոք Արյան տակ եք, Աստված Իր Խոսքի տերն է: Բայց նախ դուք պետք է լինեք Արյան տակ: Հասկանու՞մ եք հիմա: Զարմանալի չէ, որ նրանք չեն կարողանում հավատալ հրաշքներին: Զարմանալի չէ, որ չեք կարողանում հավատալ գերբնական բաներին: Զարմանալի չէ, որ նրանք դատապարտում են այդ: Մեր օրերում նրանք դա դատապարտում են նույն պատճառներով, որոնց համար դատապարտում էին այն ժամանակ: Դուք նույնքան մեղավոր եք, եթե Արյան տակ չեք: Երբ մի խոնարհ եղբայր կատարյալ խոնարհությամբ համարձակվում է վկայակոչել Աստծո խոստումը, առաջ է գնում և խոստովանում մեղքերը, մոռանալով դոգմաները և բոլոր այդ բաները՝ մնում է Արյան տակ և հավատում դրան, նրան համարում են ֆանատիկ: Նրանք նրան համարում են (լավ բառ չէ ամբիոնի մոտից ասելու համար, բայց որ հասկանաք)… նրանք ասում են, որ նա տարօրինակ տիպ է: Մի՞թե մենք բոլորս տարօրինակ չենք: Հավատացյալը տարօրինակ է անհավատի համար, անհավատը հավատացյալին է տարօրինակ թվում: Ուրեմն ո՞վ է տարօրինակը: Ֆերմերը տարօրինակ է առևտրականի համար, նա էլ՝ ֆերմերի: Տեսնու՞մ եք: Ուրեմն ո՞վ է նորմալ և ո՞վ՝ չէ: Ես ձեզ ասում եմ. փրկությունը անձնական գործ է միայն Աստծո և մարդու միջև. անձնավորությունն ինքն է փնտրում իր փրկությունը ահով և դողով: Իսկ ես այս առավոտ որպես քարոզիչ կամ որպես Քրիստոսի ծառա՝ Խոսքից բացի ուրիշ հիմք չունեմ այս վարդապետությունը շարադրելու համար: Ես ուրիշ հիմք չգիտեմ: Այսպիսով՝ ինչպես տեսանք, միայն Արյան ներքո է Աստված հանդիպում երկրպագողին. բոլորը գնում էին Երուսաղեմ: Իսկ Քրիստոսը Աստծո կողմից տրված զոհաբերության Գառն է: Այսօր միայն մի վայր կա, ուր Աստված կարող է հանդիպել մարդուն. դա Հիսուս Քրիստոսի Արյան ներքո է: Իսկ ցանկացած ուրիշ տեղ մարդը դատապարտված է: Աստված չի լսի նրա աղոթքը: Դուք կարող եք կիրառել այն ամենը, ինչ կցանկանաք, բոլոր հնարավոր «իզմ»-երը, զգացմունքներն ու հույզերը, կարող եք դողալ և ցատկել, ունենալ արյուն, կրակ, ծուխ և ուրիշ բաներ. քանի դեռ այդ կյանքը Աստծո Խոսքի համաձայն չէ, և Աստված լիովին չի հաստատել այն, կարիք չկա նույնիսկ փորձելու, քանի որ դուք դրսում եք: Աստված ձեզ չի ընդունի այնքան ժամանակ, քանի դեռ Արյան ներքո չեք: Դա այդպես է: Այպիսով՝ Սուրբ Գրքում տեսնում եք, որ մենք Երուսաղեմ ունենք (Եկեղեցին ունի). այն երկնքում է, դա երկնային Երուսաղեմ է, որտեղ Աստված Աստված է: Այսօր մենք չենք փորձում Երուսաղեմ կառուցել որևէ հավատամքի կամ նման բանի վրա: Մեթոդականները կուզեին իրենց գլխավոր շտաբը հիմնել Երուսաղեմում, կաթոլիկները՝ Հռոմում: Եվ տարբեր վայրերը, ուր կան գլխավոր շտաբներ, մարդիկ ուզում են Երուսաղեմ դարձնել: Բայց Աստվածաշունչն ասում է, որ մեր Երուսաղեմը երկնքում է և բոլոր հավատացյալների մայրն է: Այսպիսով՝ Քրիստոսը Աստծո տված Գառնուկն է: Տեսեք, թե որքան պատշաճ ժամանակին էր Իր գալուստը, որովհետև այն ժամանակվա Երուսաղեմն արդեն անհետանում էր: Ե՞րբ: Երուսաղեմը կարևոր է եղել մինչև այդ ժամը, գառան արյունը բավարար էր մինչև այդ օրը: Բայց խաչելությունից հետո ամեն բան փոխվեց: Հին համակարգն այլևս չի գործում: Արդեն կա նորը, որում Գառնուկն Ինքը զոհն է: Գառնուկը՝ զոհաբերության Գառնուկը դրա հիմքն է: Նրանք Նրան անիծեցին և արեցին այն, ինչ պետք է անեին: Թող Աստված փառավորվի: Նա մեզ տեսնել տվեց այն սքանչելի և երկնային լույսը այս վերջին օրերում, երբ եկեղեցիները անում են նույն բանը: Այս ժամին կազմակերպված կրոնը դատապարտված է, և ապացուցված է , որ նա զոհաբերել է Քրիստոսի Խոսքը, և որ այսուհետ Խոսքը, միայն Խոսքն է գործում: Հին զատկական գառնուկն այլևս չկա. Քրիստոսը դարձավ Գառը խաչելության օրը: Եվ այն օրը, երբ հարանվանությունները խաչեցին Աստծո Խոսքը՝ այն փոխարինելով հավատամքներով, հենց այդ օրը Խոսքը սկսեց գործել Իր ողջ զորությամբ: Դա կատարվեց վերջերս: Ուշադրություն դարձրեք. երկրորդ հերթին (առաջին հերթին՝ այնտեղ՝ Երուսաղեմում)՝ նրանք: Ովքե՞ր: Հրեաները, երկրպագողները: Մտածեք, հենց երկրպագողները սպանեցին Նրան, ում, իրենց ասելով, երկրպագում էին: Կարո՞ղ եք պատկերացնել, որ մտավորական մարդիկ կարողանային անել այդ. քահանաներ, վարդապետներ, կրթված մարդիկ, որոնք պետք է լինեին հատուկ ցեղից, որպեսզի կարողանային քահանաներ դառնալ, այսինքն՝ նրանք պետք է ղևտացի լինեին: Նրանց հայրերը քահանանա են եղել, նրանց պապը քահանա է եղել, նրանց նախապապերը քահանա են եղել: Նրանք այնքան նվիրված կյանքով պետք է ապրեին, որ նրանց դեմ գտնված անգամ մեկ յոտան բավական էր նրանց անխնա քարկոծելու համար: Նրանք սու՞րբ էին: Անշուշտ, բայց ինքնաստեղծ սրբությամբ: Նրանք պետք է այդպես վարվեին, եթե ուզում էին երևալ եկեղեցում: Բայց Հիսուսը նրանց մասին ասաց. «Ներսից լցված եք մեռելների ոսկորներով»: Եթե կա մեկը, որի դեմ սրա վերաբերյալ կարող եմ մեղադրանք բարձրացնել, ապա դա նրանք են, ովքեր թեև գիտեն, որ այս Խոսքը Ճշմարտություն է, բայց զիջումների են գնում, որպեսզի դիրք ունենան որևէ կազմակերպությունում: Ես լիովին իրավունք ունեմ Աստծո Խոսքի համաձայն մեղադրելու նրանց: Ուշադրություն դարձրեք. նրանք՝ երկրպագողները, որոնք սպասում էին խոստումին և տարիներ ու դարեր շարունակ միայն սեմինարներ էին անցկացնում, բայց այնպես մասնատեցին Խոսքը և հարմարեցրին իրենց սեմինարների ուսմունքին, որ ի վերջո, շրջանցեցին հիմնական Ճշմարտությունը: Նրանք՝ այն ժամանակվա քահանաները, քարոզիչները: Այնտեղ իրենք գլխավոր շտաբում սպանեցին Աստծուն, Գառնուկին: Նրանք սպանեցին Նրան, ում, իրենց ասելով, երկրպագում էին: Եվ այսօր ես մեղադրում եմ ձեռնադրված քարոզիչների այդ խմբին: Ես նրանց մեղադրում եմ այն բանում, որ իրենց հավատամքներով և հարանվանություններով խաչում են Աստծուն, ում իրենց ասելով սիրում և ծառայում են: Ես Տեր Հիսուսի Անունով մեղադրում եմ այս քարոզիչներին իրենց ուսմունքների համար, ըստ որոնց հրաշքների ժամանակներն անցել են, և ընկղմելու միջոցով Տեր Հիսուս Քրիստոսի Անունով մկրտությունը ո’չ ճիշտ է, ո’չ բավարար: Յուրաքանչյուր բառի համար, որը նրանք փոխարինել են իրենց հավատամքով, ես նրանց մեղավոր եմ հռչակում. Հիսուս Քրիստոսի Արյունը նրանց ձեռքերին է, և ես նրանց մեղադրում եմ Հիսուս Քրիստոսին երկրորդ անգամ խաչելու համար: Նրանք շարունակում են խաչել Քրիստոսին, ժողովրդին զրկել այն ամենից, ինչ պարտավոր էին տալ և ժողովրդականություն վայելելու համար Աստծո Խոսքը փոխարինում են եկեղեցական հավատամքներով: Այնտեղ, նրանք, ովքեր պիտի գիտություն ունենային, իսկ գիտություն ունեցողներն, անշուշտ, քարոզիչներն էին: Մի՞թե մեր օրերում հոգևորականությունը, եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, քարոզիչները և աստվածաբանության դոկտորները չեն, որ պարտավոր են գիտություն ունենալ: Ուրեմն ինչու՞ չունեն: Ո’հ, ինչպիսի~ հակասություն: Ինչպիսի~ հակասություն կա այստեղ: Նրանք ասում են, որ պաշտում են Աստծուն և սպանում են Կենաց Իշխանին: Այնտեղ նրանք Նրան խաչեցին. հիմա էլ նույնն են անում, որովհետև Նա Խոսքն է: Նա Խոսքի լույսն է, որը փնտրում է մեկին, որի միջոցով կկարողանա արտացոլվել: Եվ այս մարդիկ հեռացնում են նրանց, ովքեր ուզում են Աստծուն մոտենալ: Եթե ինչ-որ արտասովոր բան է կատարվում եկեղեցում, նրանք ամբիոնի մոտից դատապարտում են՝ ասելով. «Սա ֆանատիզմ է, հեռու մնացեք դրանից»: Այս անելով՝ նրանք Հիսուս Քրիստոսին խաչում են 1963 թվականին և նույնքան մեղավոր են, որքան նրանք, ովքեր Նրան խաչեցին առաջին անգամ: Սա սարսափելի հայտարարություն է, բայց այդպես է: Նույնն են անում այսօր, որովհետև խաչում են Քրիստոսին, ժողովրդին զրկում են Խոսքից… այն ժամանակ էլ այդ էին անում: Այդ նույն Խոսքը, որն Աստված արտացոլել էր Իր սեփական Որդու մեջ՝ ապացուցելու համար, որ Խոսքն Աստված էր, Նա ում, իրենց ասելով, սիրում էին, Եհովան, որ հայտնվել էր Սուրբ Գրքում՝ գործելով այնպես, ինչպես հաղորդել էր և բացահայտվել նրանց առջև: Բայց հանուն իրենց եկեղեցական խմբերի և ուրիշ նման բաների նրանք դատապարտեցին Կյանքի Իշխանին: Իսկ հիմա ես դատապարտում են նույն խմբերին և Աստծո առաջ, Նրա Խոսքով մեղավոր եմ հռչակում նրանց: Այս սերունդը մեղադրվում է: Հիշեք Եբր.13:8 համարում գրված խոսքը. «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Ինչպե՞ս կարող էին մեղադրել Նրան: Որովհետև իրենց հավատամքը չէր կարող ընդունել Նրան: Մինչդեռ իրենց հոգու խորքում գիտեին ճշմարտությունը: Հովհաննեսի Ավետարանի երրորդ գլխում մի՞թե Նիկոդեմոսը չարտահայտվեց այսպես. «Ռաբբի’, մենք (մենք՝ փարիսեցիներս, քարոզիչներս, օրենքի վարդապետներս ) գիտենք, որ Աստծո կողմից վարդապետ ես եկել, որովհետև ոչ ոք չի կարող այդ հրաշքներն անել, ինչ Դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»: Տեսնու՞մ եք, նրանք վկայեցին այդ մասին իրենցից մեկի միջոցով, մի հայտնի մարդու միջոցով, բայց իրենց հավատամքի պատճառով խաչեցին Քրիստոսին: Եվ այսօր յուրաքանչյուր մարդ կարող է կարդալ Գործք 2:38 համարը ճիշտ այնպես, ինչպես ես եմ կարդում, ինչպես նաև բոլոր մյուս համարները: Բայց իրենց հավատամքի պատճառով, իրենց հարանվանական պիտակի պատճառով, որ նրանք բացահայտ կրում են, անդամական քարտերի պատճառով, որ հերթով ցույց են տալիս (որ հենց գազանի դրոշմն է)…այդպիսի բաների պատճառով Հիսուս Քրիստոսին իրենց համար նորից խաչն են հանում և խայտառակ անում՝ հայհոյելով այն Աստծուն, որ խոստումներ էր տվել և դատապարտություն բերելով այս սերնդի վրա: Նրանք, ոչ թե մեղավորները, այլ այն ժամանակվա եկեղեցին, բարկացած էին այն Մարդու պատճառով, որը Խոսքն է: Նրանք հակաճառում էին այն Մարդուն, որը Խոսքն է: Իսկ այսօր հակաճառում են այն Խոսքին, որ գործում է մարդու միջոցով: Տեսնու՞մ եք. դուրս գալով Մեկի դեմ, մյուսի դեմ էլ դուրս եկան, որի միջոցով Սուրբ Հոգին է գործում, որը հաստատվել է Աստծո կողմից: Ինչպե՞ս կարող էին իմանալ, որ Նա Քրիստոսն էր: Նրա գործերն էին ապացուցում, որ Նա է Քրիստոսը: Նա ասում էր. «Ո՞վ Ինձ կմեղադրի մեղքի համար: Եթե ես չեմ կատարել ճիշտ այն գործերը, որոնք գրված են Սուրբ Գրքում… եթե մեկը կարող է Ինձ ասել, թե որտեղ եմ թերացել կամ չեմ կատարել ամեն նշան, որով պետք է իմանային, որ ես Մեսիան եմ, Նա եմ, որ խոստացվել էր ձեզ»: Նրանք ասում էին. «Մենք Մովսես ունենք: Մենք հավատում ենք Մովսեսին»: Նա նրանց ասաց. «Եթե Մովսեսին հավատայիք, Ինձ էլ կհավատայիք: Մովսեսը տեսավ իմ օրը և փափագեց ապրել այդ օրվա մեջ: Մովսեսը տեսել էր հեռվից, մարգարեությունների մեջ: Իսկ դուք ապրում եք դրանք հենց հիմա և դատապարտում եք: Կեղծավորնե’ր, երկնքի երեսը քննել գիտեք, բայց չեք կարողանում քննել ժամանակների նշանները»: Ահա այստեղ է ժամանակների նշանը: Ի՞նչ տպավորություն թողեց Նա նրանց վրա, ի՞նչ էին ասում Նրա մասին… ֆանատիկ, խելագար: Այո’, նրանք հակաճառեցին այն Մարդուն, որը Խոսքն է: Նա Խոսքն էր: Հովհաննեսը իր Ավետարանի առաջին գլխում ապացուցում է այդ. «Սկզբում էր Բանը (Խոսքը), և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր: Եվ Բանը մարմին եղավ և մեր մեջ բնակվեց»: Նա Աստծո կենդանի Խոսքն էր, որովհետև Աստված բացահայտվեց Նրա մեջ: Նա այնքան կատարյալ կերպով էր ենթարկված Խոսքին, որ Նա և Խոսքը Մեկ էին: Եվ հենց այդպիսին պետք է լինի Եկեղեցին՝ մեկ Աստծո Խոսքի հետ: Ինչպե՞ս կարող եք լինել այդ Խոսքի մի մասնիկը, եթե գրեթե ամբողջությամբ մերժում եք այն: Եվ պատճառը մարդկանց մեջ չէ: Իմ կարծիքով պատճառն այն է, որի համար Աստված խոսեց ինձ հետ այդպիսի մարդկանց «Ռիկիներ» և «Ռիկետաներ» կոչելու մասին: Այդ եսասեր հարանվանություններն են մարդկանց մղում ապրելու այնպես, ինչպես ապրում են: Հարանվանությունները խաչել են ճշմարտությունը, իսկ այդ մարդիկ ասում են, որ Ճշմարտությունը հայհոյություն է, ավելի ճիշտ՝ նրանք դա հայհոյություն են դարձնում: Նրանք ասում են, որ դա ֆանատիզմ է և այլն… Նրանք չգիտեն, որ հայհոյում են այն Աստծուն, որին իբր թե ծառայում են իրենց եկեղեցիներում: Ահա թե ինչու ես մեղադրում եմ հոգևորականությանը, մեղադրում եմ այս սերնդին Հիսուս Քրիստոսի Անունով և Աստծո Խոսքի իշխանությամբ. դուք նորից եք խաչում Նրան: Լավ հիշեք սա. Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Աստծո Խոսքը հաստատված մարդու մեջ: Համեմատեք երկու Գողգոթաները և երկու մեղադրանքները: Հիշեք. «Քանի որ ինքն իրեն Աստված դարձրեց, չենք ուզում, որ այդ մարդը թագավորի մեզ վրա»: Ի՞նչ մեղադրանք գտան իրենց խորհրդում այն առավոտ, երբ խաչեցին Քրիստոսին. որ Նա Ինքն Իրեն Աստված է դարձրել, մինչդեռ Նա Աստված էր, որ Նա խախտել է շաբաթը, մինչդեռ Նա շաբաթի Տերն էր: Նրանք Նրան դատապարտեցին, որովհետև Ինքն Իրեն Աստված էր համարում: «Դու իրավունք չունես անել այդ: Իրավունք չունես: Մեր քահանայապետը… եթե ինչ-որ բան պիտի կատարվի, թող կատարվի մեր քահանաների միջոցով»: Իսկ հիմա համեմատեք սա այսօրվա Գողգոթայի հետ: Երբ Աստված (Հորը՝ Աստծուն, Հոգուն այդպես հաճո թվաց ծնունդ տալ Իր Որդուն) Իր ստվերով ծածկեց Մարիամին Սուրբ Հոգու միջոցով, աշխարհ բերեց մի մարմին, որը կծառայի Իրեն և կկատարի Իր ծրագիրը… Աստված Քրիստոսի մեջ էր, Աստվածության լիությունը՝ մարդկային մարմնում՝ ցույց տալով Իր Անձով, թե ինչ էր Աստված մարդկանց համար, հայտնելով ողջ աշխարհին, որ Աստված ուզում է իրենցից յուրաքանչյուրին դարձնել որդի, դուստր: Նա ծնունդ տվեց մի Մարդու և կատարեց այդ ծրագիրը: Բայց քանի որ Նա չմիացավ իրենց կազմակերպություններին, դատապարտեցին Նրան և խաչեցին: Այո’, համեմատեք այն Գողգոթան այսօրվա Գողգոթայի հետ: Կազմակերպությունների նախապաշարմունքների պատճառով, այն մարդկանց անտարբերության պատճառով, որոնք պետք է իմանային Աստծո Խոսքն ու Նրա ծրագրերը, Նա կարող է վերցնել մարդկանց մի փոքր խումբ՝ խոնարհներից ամենախոնարհը, որոնց միջոցով կարող է բացահայտվել և գործել: Նրանք չեն կարող ասել, որ այդպես չէ: Նրանք չեն կարող ասել, որ Նա այդ չի արել, որովհետև իրենց եկեղեցին վկա էր: Դա կատարվեց նրանց աչքերի առջև: Նրանք չէին կարող ժխտել Նրա ասածները Իր մասին, որովհետև հենց այն Խոսքը, որին, իրենց ասելով, հավատում էին, ապացուցում էր, որ հենց Նա է Մեսիան մարդկային մարմնի մեջ: Ուրեմն նրանց պետք էր ազատվել Նրանից: Իսկ դրա համար միակ միջոցը Մեսիային ոչնչացնելն էր: Նրանք դա արեցին կուրությամբ, անգիտությամբ՝ չնայած իրենց աշխարհիկ կրթությանը, իմաստությանը, խորաթափանցությանը, ինչպես տեսանք և ցույց տվեցինք անցած երեկո: Երբ Լույսը դիպչեց հարուստ երիտասարդին, ի՞նչ արեց նա. հեռացավ, մերժեց Նրան: Նա կրթված մարդ էր: Պողոսին, որը նույնպես կրթված էր, դիպչեց այդ Լույդը: Ի՞նչ արեց նա: Նա ընդունեց Նրան: Նա մոռացավ Իր ողջ իմացածը, Իր բոլոր գիտելիքները, որպեսզի ճանաչի Քրիստոսին՝ իր կյանքը դարձնելով Ավետարանին վայել (անցած կիրակի օրվա մեր քարոզի թեման): Այդպես է նաև մեր օրերում: Եթե մեկը զգում է, որ կանչված է Աստծո կողմից, պետք է գնա ճեմարան, սովորի որևէ ուղղության ուսմունք: Նա պետք է ապրի այդ հավատամքին համապատասխան, այլապես պետք է վերադարձնի իր անդամական քարտը: Եթե նա այդ անի, նրան կնշեն սև ցուցակում: Այնժամ ոչ ոք չի ընդունի նրան, որովհետև նա մի ժամանակ տվյալ խմբի անդամ էր, իսկ հիմա չի պատկանում նրանց խմբին: Մարդիկ մտածում են, որ նրա մեջ ինչ-որ բան այնպես չէ, չեն ուզում, որ նա գնա իրենց եկեղեցին, որովհետև միայն մի բանի վրա են ուշադրություն դարձնում՝ թե արդյոք այդ մարդը հավատում է այնպես, ինչպես իրենք են հավատում: Եթե նա անդամական քարտ ունի, օրինակ՝ մեթոդական է, ուրիշը ստանալու դեպքում կդառնա ուրիշ աղանդի անդամ, օրինակ՝ կպատկանի միադավաններին, եռամիասնականներին, Աստծո եկեղեցուն, հոգեգալստականներին կամ որևէ այլ եղբայրության: Երբ նա անդամական քարտ է ստանում, մարդիկ զգում են, որ տվյալ եղբայրության գլխավոր շտաբը ընդունել է նրան նրա առանձնահատկությունները ուսումնասիրելուց, հոգեբանական թեստ անցկացնելուց հետո, երբ ստուգել է, թե արդյոք նրա մտավոր զարգացման գործակիցը նրան թույլ կտա խոսք վերցնել եկեղեցու առջև: Այլապես նրան կմերժեն: Դա իսկապես այդպես է: Բայց գիտեք, ճիշտ կլիներ, եթե եկեղեցին տեսներ, թե արդյոք Տիրոջ ձեռքը գործում է նրա հետ և արդյոք Աստված է նրան ձեռնադրում: Դրան պետք է մենք նայենք: Բայց այսօր նրանք նորից են խաչում Աստծո Որդուն: Երբ մարդը կարողանում է Աստծո շնորհքով կանչվել Նրա կողմից, որպեսզի Աստված գործի իր միջոցով… «Նա, ով Ինձ հավատում է, կանի նույն գործերը ինչ, որ ես եմ անում…»,---ասել է Նա: Ուշադրություն դարձրեք այն օրվան, որում ապրում ենք: Նրանք վերցնում են Գողգոթան և հենց այն պատճառը… Նրանք գիտեին ճշմարտությունը, բայց իրենց նախանձի, նախապաշարմունքների պատճառով … Ի՞նչ ասաց Հիսուսը նրանց. «Ու եթե ես դևերին Բեեղզեբուղով եմ հանում, ապա ձեր որդիներն ինչո՞վ են հանում: Դրա համար էլ ձեր դատավորները նրանք կլինեն: Բայց եթե ես Աստծո մատով եմ դևերին հանում, ուրեմն Աստծո արքայությունը ձեր վրա հասել է»: Բայց արդյո՞ք լսեցիք, որ նրանք հարցրին. «Կարո՞ղ ես ապացուցել, որ Աստծո մատով է»: Կուզենայի լսել, թե ինչպես են նրանք այդ հարցը տալիս: Բայց նրանք չափազանց խորամանկ էին դրա համար: Ուշադրություն դարձրեք. քանի որ Նա ներկայացել էր որպես Աստված (և Նա իրոք Աստված է), նրանք ասացին. «Մենք չենք ուզում, որ Նա թագավորի մեզ վրա»: Հիմա էլ լսվում է նույն բանը. «Աստվածաշունչը մարդկանց կողմից է գրվել: Մենք պարտավոր չենք մեր կյանքը համապատասխանեցնել դրան»: Մինչդեռ սա Աստծո Խոսքն է՝ Աստված Ինքը: Երեկ խոսում էի մի մարդու հետ, որն ասաց. «Հնարավոր է, որ Աստվածաշունչը մի մարդ գրած լինի»: Ես պատասխանեցի. «Այո, Նրա անունը… Նա հայտնի է որպես Աստված»: Աստվածաշունչը գրվել է մոտ չորս հազար տարվա ընթացքում, Հոբի գրքից սկսած մինչև Նոր Կտակարանը: Այն գրել են տարբեր մարդիկ հարյուրավոր տարիների տարբերությամբ, առանց նույնիսկ իրար ճանաչելու, ապրելով տարբեր վայրերում, այնուամենայնիվ չեք գտնի մի բառ, որ հակասի մյուսին: Թող ամեն մարդ գա Հիսուս Քրիստոսի Արյան ներքո և պահանջի այս Գրքում եղած խոստումները: Աստված կհոգա այդ մասին: Բայց մարդիկ այդ չեն անի: Նրանք կգան և կասեն. «Ո’հ, Տեր, ես ուզում եմ ինչ-որ բան անել: Տու’ր ինձ մեծ պարգև: Ալելուիա, Տե’ր: Փառք Տիրոջը: Կարծում եմ, որ ստացել եմ, ալելուիա~»: Բայց դա ոչ մի օգուտ չի տա: Կարող եք ձեր ուզածի չափ հոգեբանական հնարքներ կիրառել, բայց ոչինչ չի ստացվի: Անհրաժեշտ է, որ Աստված ընդունի ձեր ապաշխարությունը: Պետք է Աստված կատարի այդ: Այս թեմայով կարող էինք երկար խոսել, բայց հուսով եմ, որ արդեն հասկանում եք սա: Նրանք չեն ուզում, որ Խոսքը թագավորի իրենց վրա: Բայց ես ասում եմ. «Վերադարձեք, որովհետև սխալ մկրտություն եք ստացել. դուք մկրտվել եք կաթոլիկ եկեղեցում: «Ո՞վ եք դուք, որ մեզ այդպիսի բան ասեք»: Այդ ես չեմ ասում, այլ Խոսքը: «Բայց մենք ասում ենք, որ … կարծում ենք, որ …»: Ինձ համար կարևոր չէ, թե դուք ինչ եք կարծում, ինձ համար կարևոր է միայն այն, ինչ ասում է Աստվածաշունչը: «Մենք պարտավոր չենք ապրել Աստվածաշնչի համաձայն»: Ո’չ, պարտավոր եք, այլապես այդ Աստվածաշնչի դատաստանի տակ եք, որն ուղղակիորեն ասում է. «Եթե մեկը սրանց վրա բան ավելացնի, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս գրքում: Եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի Կյանքի Գրքից, սուրբ քաղաքից և այս գրքում գրվածներից»: Լինեք քարոզիչ, հովիվ, թե մեկ ուրիշ բան, դուք պետք է հնազանդվեք Խոսքի պատվիրաններին, որովհետև Խոսքն Աստված է: Աստվածաշունչն է այդպես ասում: «Մենք չենք ուզում, որ Նա իշխի մեզ վրա»: Աստծո Խոսքի փոխարեն նրանք ընդունում են իրենց հավատամքները, իրենց հարանվանական ուսմունքները և դատարկ, անիմաստ բաներ, որոնք ընդունվել են մարդկանց կողմից անցկացվող եկեղեցական ժողովներում: Ի՞նչ արեցին նրանք: Առաջին խաչելության ժամանակ նրանք ընտրեցին Բարաբբային՝ մարդասպանին, Աստծո Որդու փոխարեն: Իսկ մեր օրերում ընդունում են որևէ մարդու խոսք, որը սուտ է և տանում է մահվան, և չեն ընդունում կյանքին տանող ճանապարհը՝ Աստծո Խոսքը: Ես դատապարտում եմ այս սերնդին և Աստծո Խոսքով մեղադրում մոլորության մեջ լինելու համար: Նրանք մեղավոր են խաչելության մեջ կամ խաչելության փորձի մեջ: Նրանք խաչում են Հոգուն… Ամենուրեք արթնություն են պահանջում: Ինչպե՞ս կարող է արթնություն լինել, եթե Խոսքը չի գործում մարդկանց միջոցով: Կուզենայի, որ մեկը պատասխաներ այդ հարցին: Ինչպե՞ս կարող է արթնություն լինել, երբ փաստորեն մերժում եք այն: Մարգարեն լավ է ասել նրանց մասին, երբ գրել է. «…որոնք աստվածապաշտության կերպարանքն ունեն»: Այդ կերպարանքներն էին չեզոքացնում Կյանքի Խոսքի ողջ զորությունը, ինչպես հիմա նրանց ձևապաշտությունն ու հավատամքներն են խանգարում, որ արթնություն լինի: Այո’, պարոն, դա այդպես է: Աստծո Խոսքի փոխարեն նրանք վկայակոչում են իրենց հավատամքներն ու հարանվանությունները: Եվ հենց դա է խաչում Խոսքը և անում այնպես, որ Խոսքն այլևս ոչ մի ներգործություն չունենա մարդկանց վրա: Երբ նրանք տեսնում են, որ Աստծո Խոսքը գործում է այսքան բացահայտ կերպով (Խոսքն Ինքը ցույց է տալիս, որ Աստված կգործեր այնպես, ինչպես ասվել էր, և հենց այդ էլ անում է), նրանք ծաղրում և մի կողմ են շրջվում: Սա է հայհոյությունը. նրանք փորձում են Խոսքը խաչել: Ինչպե՞ս են նրանք անում այդ: Նրանք չեն կարող Խոսքը խաչել, ինչպես չէին կարող խաչել Աստծուն: Նրանք կարողացան խաչել այն մարմինը, որում Աստված բնակվում էր, որը Աստծո Որդին էր. նրանք կարող էին խաչել այդ մարմինը, բայց Աստծուն չէին կարող խաչել:Մինչդեռ անհրաժեշտ էր, որ Նա այն ժամանակ խաչվեր, որովհետև Նա այն Զոհն էր, որ պետք է բերեր հավիտենական կյանքի համար սահմանված շատ որդիներ: Այն ժամանակ անհրաժեշտ էր, որ Նրան խաչեին, բայց հիմա չեն կարող: Չեն կարող, որովհետև Խոսքը շարունակում է ապրել: «Բայց ի՞նչ են նրանք ասում: Ի՞նչ են անում: Ի՞նչ ես դու մեզ պատմում, քարոզի’չ: Ինչի՞ հիման վրա ես նրանց մեղադրում Նրան նորից խաչելու համար»: Իրենց հավատամքով նրանք խաչում են Ավետարանի ներգործությունը մարդկանց վրա: Սա է խաչելությունը. ժողովրդին նստեցրել են եկեղեցիներ կամ հարանվանություններ կոչվող դիարաններում, որտեղ նրանց ցույց են տալիս ճանապարհը հավատամքի միջոցով, և այդ պատճառով Աստծո Խոսքը չի կարող ներգործություն ունենալ: Նրանք դատապարտում են այն բաները, որոնք Քրիստոսի խոսքերով պետք է կատարվեին: Այդ բաները չեն համապատասխանում իրենց ուսմունքներին, Հիսուսն էլ չեկավ այնպես, ինչպես իրենք էին պատկերացնում: Նա եկավ այնպես, ինչպես Աստված ուղարկեց և եկավ Խոսքի հետ կատարյալ ներդաշնակությամբ: Զարմանալի չէ, որ Նա ասաց, որ այս բաները կթաքցներ իմաստուններից ու գիտուններից և կհայտներ մանուկներին և նրանց, ովքեր ուզում են սովորել: Հասկանու՞մ եք: Ո’հ, նրանք խաչեցին Խոսքի ներգործությունը: Ես դուրս եմ գրել մի շարք սուրբգրային հատվածներ: Կմեջբերեմ միայն երկուսը կամ երեքը: Դուք ինձ կհարցնեք. «Ինչպե՞ս են նրանք խաչել Խոսքը»: Թեև Հիսուսն ասել է, որ Ինքը նույնն է երեկ, այսօր և հավիտյան (Եբր.13:8), նրանք ասում են. «Այո’, ինչ-որ իմաստով այդպես է»: Տեսնու՞մ եք: Շատ լավ: Բայց Հիսուսը տվել է վերջին պատվիրանը. «Ամբողջ աշխարհը գնացեք, ամեն արարածի Ավետարանը քարոզեք…նրանց էլ, ովքեր կհավատան, այս նշանները կհետևեն…»: Նա ասում է՝ «ամբողջ աշխարհը», «ամեն արարածի», բայց դեռ կեսին էլ չեն հասել: Միլիոնավոր մարդիկ ամեն տարի մեռնում են առանց երբևէ լսելու Հիսուսի Անունը: Այս պատվերը միշտ ուժ մեջ է: Սա միշտ Աստծո պատվիրանն է. «Ամբողջ աշխարհը գնացեք, ամեն արարածի Ավետարանը քարոզեք: Ով որ հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդատապարտվի: Նրանց էլ, ովքեր կհավատան, այս նշանները կհետևեն. Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, օձեր կբռնեն ու եթե մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռքերը կդնեն, ու նրանք կառողջանան»: Բայց նրանք ասում են, որ դա սահմանված էր անցած սերունդների համար, այնպես որ Աստծո պատվիրանը անզոր են դարձնում այս սերնդի համար: Այսպիսով խաչում են Խոսքի ներգործությունը մարդկանց վրա: Ամեն: Պենտեկոստեի օրը Պետրոսը՝ ունենալով Թագավորության բանալիները, որոնք Հիսուսն էր իրեն տվել և ասել. «… ինչ, որ կապես երկրի վրա, երկնքում կապված կլինի…», ասաց… Պենտեկոստեի օրը տեսնելով, թե ինչպիսի ուրախությամբ էին նրանք լեցուն՝ մարդիկ հարցրին, թե ինչ պետք է անեն Սուրբ Հոգին ստանալու համար: Տեսնելով, թե այդ մարդիկ ինչքան տարօրինակ ձևով են իրենց պահում՝ երերալով, ցատկելով, ընկնելով, հարբած մարդկանց նման վարվելով, նրանք ասել էին. «Նրանք հարբած են քաղցր գինով»: Բայց այնտեղ կար Պետրոս անունով մի մարդ, որն ուներ Թագավորության բանալիները և որն ասաց. «Որովհետև սրանք ոչ թե, ինչպես դուք եք կարծում, հարբած են (քանի որ օրվա երրորդ ժամն է), այլ սա Հովել մարգարեի միջոցով ասվածն է…»: Տեսնու՞մ եք, նա ուղղակիորեն վկայակոչում է Խոսքը՝ ցույց տալով, որ Հոգին միշտ Խոսքն է, ինչպես Խոսքը՝ Հոգին. Աստծո’ Խոսքը: Ըստ Հովել 2:28 համարի՝ «Եվ պիտի լինի սրանից հետո, որ Իմ Հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա…»: Լսեք, թե ինչ էր ասում մարգարեն, որ կանգնած էր այնտեղ: Տեսեք, թե ինչպիսի քաջությամբ է կանգնում այդ խմբի առջև և մեղադրում ու դատապարտում նրանց: Նա ասաց. «Սա այն գրվածն է, որի մասին խոսել է մարգարեն. «Եվ պիտի լինի սրանից հետո, որ Իմ Հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և պիտի մարգարեանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն: Եվ ծառաների ու աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը Իմ Հոգին: Եվ նշաններ պիտի տամ երկնքում ու երկրի վրա. արյուն և կրակ և ծխի սյուներ»: Նա Խոսքով ապացուցեց Խոսքը: Նրանք ծիծաղում և ծաղրում էին, և ընկան դատապարտության տակ. քաղաքն այրվեց, և նրանք կերան միմյանց երեխաներին: Իսկ այսօր այդ ժողովուրդը ցրված է ողջ երկրով մեկ, որն ապացուցում է, որ Սուրբ Հոգին միշտ Աստծո Խոսքի մեջ է՝ Խոսքին կյանք տալու համար: Հիսուս Քրիստոսը այդ Անձնավորությունն էր, Մարդը, Աստված: Ալելուիա~: Նա Աստծո հայտնությունն է: Նա Աստված էր մարդկային մարմնի մեջ՝ արտացոլելու համար այդ ժամանակաշրջանի համար տրված Աստծո Խոսքը, ցույց տալու համար նրանց այդ ժամանակաշրջանի համար նախատեսված Աստծո խոստումները: Սուրբ Հոգին այսօր նույնն է անում: Աստծո Հոգին է հանգչում գրավոր Խոսքի վրա՝ փնտրելով ինչ-որ մեկին, որի միջոցով կարող է արտացոլվել այս ժամանակաշրջանում՝ ապացուցելու համար, որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Հովհ. 14:12 համարում գրված է. «Ինձ հավատացողը այն գործերը կանի, որ Ես եմ անում… »: Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Տեսնու՞մ եք: Նա միշտ փնտրում է մեկին, որի միջոցով կարող է արտացոլվել: Բայց նրանք չէին կարող: Մարդիկ այնքան էին հավատում իրենց հարանվանություններին, այնքան լավ էին զգում իրենց փոքրիկ բներում, որ վկայակոչում էին միայն իրենց եկեղեցուն և մերժում էին Նրան լսել: Այսօր էլ նույնն են անում. նորից խաչում են Նրան: Պետրոսն ասաց Պենտեկոստեի օրը. «Ո’վ Հրեաստանի մարդիկ ու բոլորդ, որ Երուսաղեմում եք ապրում, սա թող հայտնի լինի ձեզ, և իմ խոսքերին ականջ դրեք: Որովհետև սրանք ոչ թե, ինչպես դուք եք կարծում, հարբած են … Բայց եթե ուզում եք մի պահ ինձ լսել, ես ձեզ կբացատրեմ, թե ինչ է կատարվում»: Նրա բացատրությունները լսելով՝ նրանք զղջացին իրենց սրտերում և հարցրին. «Ի՞նչ պետք է անենք, որ փրկվենք: Ի՞նչ պետք է անենք, որ ստանանք այդ: Մենք համոզվեցինք, որ քո խոսքը ճշմարիտ է»: Նա նրանց ասաց. «Ապաշխարե’ք և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի՝ մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու պարգևը կստանաք: Որովհետև այս խոստումը ձեզ ու ձեր զավակների համար է, նաև այն հեռավորների համար, ում մեր Տեր Աստված կկանչի»: Ահա թե ինչ պետք է նրանք անեին՝ պետք է զղջային և մկրտվեին Հիսուս Քրիստոսի անունով: Իսկ այսօր Հռոմի կաթոլիկ եկեղեցին Հիսուս Քրիստոսի անվան փոխարեն ընդունել է «Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու» ֆորմուլան: Նրանք ունեն «Սուրբ պատարագ» կոչվող մի հաղորդություն. դուրս եք հանում լեզուն, որի վրա դնում են նշխար, քահանան գինի է խմում, և բոլորդ մեկ եք: Այդ հաղորդությունը, Սուրբ Հոգով հաղորդություն լինելու փոխարեն, կոչվում է «Սուրբ պատարագ»: «Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու» ֆորմուլայով եռամիասնական մկրտության մասին խոսք չկա Աստվածաշնչում: Հոր, Որդու և Սուրբ Հոգու Անունը Տեր Հիսուս Քրիստոս է: Բայց երբ նրանց ուշադրությունը հրավիրում ես դրա վրա և Պետրոս առաքյալի նման ասում. «Փրկվեցեք այս խոտոր ազգից», ի՞նչ են անում նրանք: Նրանք ծաղրում են և պատասխանում. «Մեր եկեղեցին այդպես չի սովորեցնում»: Ուրեմն, դուք մեղավոր եք, մեղավոր եք Հիսուս Քրիստոսին խաչելու համար, որովհետև ժողովրդին հեռացնում եք Աստծո զորությունից: Դուք խաչում եք հենց Խոսքը և դատապարտում եք ինքներդ ձեզ ձեր եկեղեցու հետ: Դա նրանց գցում է ծուղակը, որտեղ նրանք մահ են գտնում: Ինչպես այն քարոզիչը, որի մասին անցած կիրակի խոսեցի՝ Մարտին Լյութերը, Աստծո համար թանկագին հոգիների հետ, որոնց ողղակիորեն առաջնորդեց մահվան: Ո’հ, եթե լիներ մեկը այդ մարդու հետ խոսելու համար: Ես կուզենայի լինել այդ մեկը: Մտածեք այդ մասին. հեղափոխություն անել դպրոցի կարգ ու կանոնին վերաբերող մի հասարակ հարցի պատճառով: Մեծ տարբերություն կա… Եթե կան մարդիկ, որոնք այդքան վեհանձնություն չունեն, որպեսզի կարողանան հաղորդակցվել մաշկի ուրիշ գույն ունեցող մարդու հետ, նրանք արդեն դատապարտված և մեռած են: Ազգը նրանց իրավունք է տալիս… Մի’ պայքարեք դրա դեմ: Ի՞նչ կպատահեր, եթե մեկն ասեր, որ բոլոր իռլանդացիները կամ ամերիկացիները կամ ուրիշները պետք է մեկուսացվեն: Դա քրիստոնյաներին չէր մտահոգի, նրանք կշարունակեին ապրել առաջվա պես: Իսկ այդ մարդը քրիստոնյա է և լինելով հովիվ՝ չպետք է մարդկանց մղեր ապստամբության: Դա միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ կարող է դառնալ. նոր ապստամություն կլինի: Ամոթ է այդպես վարվելը: Այստեղ էլ նույն բանն է կատարվում: Ճիշտ նույն բանը, այնպես չէ՞: Եթե միայն մարդիկ նայեին, թե ինչն է ճշմարիտ և կարողանային տեսնել ճշմարտությունը … «Մեր եկեղեցին չի հավատում դրան, մենք ուրիշ ճանապարհ ունենք»: Բայց դա սխալ ճանապարհ է: Առաքյալն ասում է. «Ապաշխարեք և մկրտվեք Տեր Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար»: Բայց նրանք չեն ուզում: Իսկ ի՞նչ են նրանք անում: Դա կիմանանք՝ արագ քննելով մի օրինակ, որի նման հարյուրավորները կան: Երկրորդ խաչելություն: Երբ մարդն ընդունում է «Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու» ֆորմուլան, երբ Խոսքի փոխարեն հավատամք է ընդունում, Անվան փոխարեն կոչումներ, ի՞նչ ազդեցություն է ունենում դա մարդկանց վրա: Նրանք այդ մարդկանց համար խաչում են Խոսքի ներգործությունը: Նրանք ասում են, որ Մարկոսի Ավետարանի 16-րդ գլխում գրվածը վերաբերում է միայն այն ժամանակվա սերնդին, մինչդեռ Աստված Ինքը՝ Հիսուսը նույն վայրում ասաց. «Ամբողջ աշխարհը գնացեք, ամեն արարածի Ավետարանը քարոզեք: Ով որ հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդատապարտվի: Նրանց էլ, ովքեր կհավատան, այս նշանները կհետևեն…»: Մինչև ե՞րբ: Ամեն ազգի, դավանանքի, լեզվի, ցեղի, ժողովրդի համար նույն Ավետարանն է: «Նրանց էլ, ովքեր կհավատան, այս նշանները կհետևեն…»: Երբ մարդը փորձում է սա հանել Աստվածաշնչից, նա խաչում է Ավետարանի զորությունը եկեղեցու համար: Այսպիսով՝ ես ձեզ մեղադրում եմ Հիսուս Քրիստոսի Անունով. դուք մեղավոր եք Տիրոջը սպանելու համար: Եկեղեցին ատում էր Նրան: Ինչու՞: Նա նրանց Աստվածն էր: Նրանք ատում և մերժում էին Նրան որպես Մեսիայի: Նրանք չէին ուզում այդպիսի Մեսիա: Ո’չ, պարո’ն: Այսօր էլ եկեղեցին նույնն է անում. նա մերժում է Խոսքը: Նրանք չեն ուզում Խոսքը. այն հակասում է իրենց հավատամքների ուսմունքին: Իսկ Խոսքը Մեսիան է: Հավատու՞մ եք դրան: Լավ: Ի՞նչն է ուրեմն Խոսքի արտացոլանքը: Մեսիայի արտացոլանքը, որը Սուրբ Հոգին է մեր մեջ: Նա արտացոլում է Ինքն Իրեն, փնտրում է մի ճրագ, որը մթագնած չի հավատամքների և ուրիշ բաների մրով և որի միջոցով Նա կարող է սփռել Իր լույսը: Դուք հիշում եք, երբ կույսերը վեր կացան իրենց ճրագները կարգի բերելու և յուղ լցնելու համար, չափազանց ուշ էր: Այնպես որ, երբ տեսնում եք այդ լյութերականներին, երիցականներին, մեթոդականներին, որոնք այս վերջին օրերում փորձում են գալ և ստանալ Սուրբ Հոգին, հասկանում եք, թե ինչու չեն ստանում: Նրանք կարող են խոսել լեզուներով, ցատկել այս ու այն կողմ, բայց տեսեք, թե ինչ է կատարվում: Դա նշան է, որ եկեղեցին հասնում է վերջին: Մենք մոտենում ենք վերջին: Ցանկացած պահի Եկեղեցին կարող է լսել կանչը՝ «Բարձրացիր»: Ամեն: Ամեն բան կատարվում է սահմանված կարգով: Սուրբ Հոգին Հիսուսին իրական է դարձնում նրանց միջոցով, որոնց միջոցով Նա կարող է գործել և բացահայտվել: Նա իջնում է, երևում, նույնիսկ լուսանկարում են, ցույց է տալիս նշաններ, խոսում է դրանց մասին և անում ուրիշ շատ բաներ՝ ապացուցելով, որ Նա Իր ասածները կկատարի: Սուրբ Գրքի համաձայն Նա անում է ճիշտ այն բաները, որ ասել էր. ոչ թե որևէ հավատամք կամ մարդկային մտքի զարգացում՝ արյուն, կրակ, ծուխ և այլն, այլ Խոսքին համապատասխանող նշաններ (Մեսիայական ապացույցներ): Նմանակողների մի բազմություն կա, բայց դա միայն ընդգծում է ճշմարիտ Խոսքի փայլը: Դա ճիշտ է: Լինենք Սուրբ Հոգով լցված, որպեսզի կարողանանք տարբերել ճշմարիտը ստից: Նրանք Նրան մերժեցին: Նրանք մերժեցին իրենց Մեսիային: «Մենք չենք ուզում Նրան»: Այսօր էլ նույնն են անում: «Եթե ես պետք է գնամ ու այդ մարդկանց պես վարվեմ… ես բոլորովին ցանկություն չունեմ»: Շատ լավ, բայց այդ դեպքում ոչինչ չեք ստանա: Հիմա էլ նույնն է: Թեև Նրա ինքնությունը կատարելապես հայտնի էր, նրանք չուզեցին Նրան: Նրանք ատում էին Նրան: Ինչու՞: Որովհետև նրանց հովիվներին ասել էր «իժերի ծնունդներ»: Նա ասաց. «Դուք միայն ծեփած գերեզմաններ եք: Արտաքնապես գեղեցիկ կերպարանք ունեք՝ ձեր երկար զգեստներով և ծալովի օձիքներով, բայց ներսից լցված եք ոսկորներով»: Նա ձևականություններ չպահպանեց: Նա մի աննշան գալիլիացի էր, հյուսնի որդի, բայց ձևականություններ չպահպանեց: Նա նրանց ասում էր ողջ ճշմարտությունը: Հովհաննեսը՝ Նրա առջևից գնացողը (նա նույնպես ձևականություններ չպահպանեց), ասում էր. «Եվ մի փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք Աբրահամին հայր ունենք». որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված կարող է Աբրահամի համար այս քարերից որդիներ հարություն տալ: Արդեն կացինն էլ ծառերի արմատին դրված է. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կկտրվի ու կրակի մեջ կգցվի» (Մատթ.3:9,10): Դա այդպես է: Աստված հաստատուն և խիստ է Իր Խոսքին վերաբերող բաներում: Ուշադրություն դարձրեք. Սուրբ Գիրքը վկայում է Հիսուսի մասին: Հասկանու՞մ եք: Աստված Սուրբ Գրքի միջոցով վկայում է, որ Հիսուսը Մեսիան է: Այդպե՞ս է: Մի քանի վայրկյանից կխոսենք Պետրոսի կողմից արված մեղադրանքի մասին, և դուք կտեսնեք՝ այդպե՞ս է, թե՞ ոչ: Նա լիովին բացահայտվեց որպես Աստված Աստծո Որդի կոչվող Մարդու մեջ: Թեև Նրա ինքնությունը այդքան կատարյալ կերպով հաստատված էր և ըստ խոստումի հաստատում էր, որ Ինքն է Մեսիան… Մովսեսն ասել էր. «Մեսիան երբ գա, կհայտնվի որպես Մարգարե և բոլոր այս բաները կկատարվեն»: Այդ կինը, որ կանգնած էր ջրհորի մոտ այդ վատ դրության մեջ, ի՞նչ կարող էր խորհրդանշել: Այն, որ Աստված վերջին ժամանակներում կկանչի անարգվածներին: Հիշեք՝ անցած երեկո խոսում էի «Հարսանեկան ընթրիքի» մասին: Նա ասաց. «Ես մեծ ընթրիք արեցի, բայց բոլոր հրավիրյալները պատճառաբանություններ բերեցին»: ---- Ես չեմ կարող գալ. դա կկործանի մեր հավատամքը: ---- Ես չեմ կարող գալ. նոր եմ ամուսնացել, կինս չի թողնում: ---- Ես այս եկեղեցու հետ եմ ամուսնացած. մայրս մեթոդական էր, մկրտական կամ կաթոլիկ: Ես չեմ կարող ձեզ ընդունել: Նա ասաց. «Քանի որ չուզեցին ճաշակել իմ ընթրիքից, գնացեք բերեք անառակներին, հարբեցողներին և բոլոր նրանց, ում կգտնեք: Բերեք նրանց, և ես նրանց կարգի կբերեմ: Ես պատրաստել եմ իմ խնջույքը, սեղանս գցված է, և այնպես կանեմ, որ հյուրեր լինեն»: Բայց մյուսները չեկան: Դա դատապարտություն էր հրեաների համար: Իսկ ի՞նչ կասեք այսօրվա մասին. ---- Ես երիցական եմ: ---- Ես լյութերական եմ: ---- Ես պատկանում եմ միադավաններին: ---- Ես այս խմբից եմ, ես չեմ կարող: Շատ լավ: Բայց դուք այնտեղ չեք լինի: Նա է այդ ասել: Կատարելապես հաստատված Մեսիա, կատարելապես հաստատված Խոսք՝ խոստումի Խոսքը: Խոստումը տվող Աստված ցուց տվեց, թե ով է Մեսիան: Նա եկավ, կատարեց Իր հանձնարարությունը: Ասաց. «Ինչու՞մ եմ ես թերացել: Եթե չեք կարող Ինձ հավատալ որպես մարդ, հավատացեք Իմ կատարած գործերին, որովհետև դրանք են վկայում Իմ մասին: Դրանք են ասում, որ Ես Մեսիան եմ: Բայց դուք չեք ուզում Ինձ հավատալ, որովհետև մտածում եք Հովսեփի՝ իմ խնամակալի, հասարակ հյուսնի մասին… և Ես ծնվել եմ այնտեղ, այն աղքատիկ խրճիթում»: Երբ Նա ծառայության համար եկավ Գալիլեա, նրանք ասում էին. «Ո՞վ է այս մարդը: Հովսեսը և մյուսները նրա եղբայրները չե՞ն: Նրա քույրերը մեզ մոտ չե՞ն: Մարիամը չի՞ նրա մայրը, իսկ Հովսեփը՝ հայրը: Որտեղի՞ց է նա: Ո՞ր դպրոցից է եկել: Նա անդամական քարտ չունի, ոչ էլ հանձնարարական նամակ: Որտեղի՞ց է եկել»: Աստվածաշունչն ասում է, որ նրանք ծաղրեցին Նրան, և Նա չկարողացավ այնտեղ զորավոր գործեր անել: Այնպես, որ հեռացավ նրանցից՝ ասելով. «Մարգարեն անարգված չէ բացի իր գավառից ու իր տանից»: Ահա կատարելապես հաստատված Մեսիան: Նա Իրեն ոչ մի արժանիք չէր վերագրում, այլ ասում էր. «Ես Ինձանից ոչինչ չեմ անում, այլ միայն այն, ինչ տեսնում եմ Հորն անելիս»: Նա նրանց մղում էր հարցնելու, թե արդյոք Ինքն է Մեսիան: Նայեք այդ վատահամբավ խեղճ կնոջը: Նա Նրան ճանաչել էր, բայց ոչ մի կրթություն չուներ: Բարոյապես նա սխալ էր, ոչ ոք իրեն չէր ընդունում: Օրենքը դատապարտում էր նրա կյանքը: Բարոյապես նա սխալ էր, բայց նա… Գիտե՞ք՝ Աստված չի դատում այն բանի հիման վրա, թե ով եք դուք: Նա չի դատում ձեզ մեծ կամ փոքր լինելու համար: Նա դատում է ձեր սիրտը, թե ինչպիսին եք փափագում դառնալ: Իսկ այդ կինն այլևս ոչինչ չէր ուզում, բացի այն Լույսից, որ փայլեց իր առջև: Նա միայն այդ էր ուզում: Կարևոր չէ, թե նախկինում ինչ էր եղել, նա պատրաստ էր գալու: Աստված դատում է սիրտը: Մարդը դատում է ըստ արտաքինի: Բայց Աստված նայում է սրտին: Կարևոր չէ, թե նախկինում ինչպիսին է եղել նա, Լույսը փայլել էր, և դա բավական էր. նա հասկացել էր հավիտենական կյանքի իմաստը: Ո’հ, ի~նչ արժեքավոր է ինձ համար տեսնել և ճանաչել, որ սա է ճշմարտությունը: Ես կմնամ այդ ճշմարտության հետ: Երկնքի Աստվածը կելնի, և իմ ձայնը կգրվի Աստծո ահեղ օրվա ձայներիզի վրա: Այն կդատապարտի այս սերնդին վերջին օրում… (քարոզի չձայնագրված հատված. ծ.խ.)… Նա հայտնվեց, որպես Հիսուս Քրիստոս, որ նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ես նրանց մեղադրում եմ Աստծո Խոսքով: Ես ձեզ էլի մի բան պիտի ասեմ, բայց շատ արագ. մեզ մոտ 15 րոպե է մնացել: Այնտեղ… այնտեղ, նրանք… ո’հ, Գողգոթան: Նրանք Նրան խաչեցին: Երրորդ, նրանք Նրան խաչեցին, որովհետև չճանաչեցին Աստծո խոստումի բացահայտված Խոսքը: Եվ ինչու՞ նրանք խաչեցին այդ Մարդուն: Կարո՞ղ եք պատկերացնել: Հետ դառնանք: Ինչպե՞ս այդ մարդիկ կարողացան խաչել այդպիսի Մարդու: Մի անգամ մի գիրք կարդացի, որի վերնագիրն էր «Իշխանը Դավթի տանից»: Դրա հեղինակը դոկտոր Ինգրեմն է: Հրաշալի գիրք է, դրամա: Ենթադրում են, որ սա մասամբ իրական պատմություն է. այն վերցրել են Ադինա անունով մի կնոջ հին ձեռագրերից: Այդ կինը Եգիպտոսից էր, կարծեմ Կահիրեից և գնացել էր Պաղեստին՝ ուսումն ավարտելու: Քրիստոսի ժամանակներում նա այնտեղ էր: Այնտեղից նա գրում էր իր հորը, որ ապրում էր Եգիպտոսում: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կարդալ այդ գիրքը. իրոք շատ լավն է: «Իշխանը Դավթի տանից»: Այդ նույն հեղինակն է գրել «Կրակի սյունը», որի հիման վրա ռեժիսոր Սեսիլ դե Միլը նկարահանել է «Տասը պատվիրանները»: Այդ գրքում կարդում ենք Ադինայի գրած նամակը: Նա ասում էր, որ խաչելության օրը Մարիամ Մագդաղենացին, որից յոթ դև էր դուրս եկել, վազեց բազմության առջև այս խոսքերով. «Բայց ի՞նչ է Նա արել: Ի՞նչ է արել: Միայն բժշկել է հիվանդներին, ազատել գերիներին: Ի՞նչ է Նա արել բարությունից բացի: Ասե’ք ինձ»: Մի մարդ կոպտորեն բռնեց նրան և վռնդեց՝ գոռալով. «Այս խելագար կնո՞ջն եք հավատալու, թե՞ ձեր քահանաներին»: Ահա խնդրեմ: Ի՞նչ էր Նա արել: Ոչ մի վատ բան: Ինչու՞ Նրան խաչեցին: Ինչու՞: Որովհետև չճանաչեցին, թե ով էր Նա: Այսօր էլ նույն բանն է կատարվում: Այսօրվա քարոզիչները, ժամանակակից վարդապետները այնպես են ներշնչել մարդկանց, որ սա կախարդություն է, սատանայի գործ, հեռազգացություն, իլյուզիոնիզմ կամ խաբեություն, որ նրանք այլևս չեն կարողանում տեսնել, որ սա Աստծո Խոսքի հաստատումն է այս օրվա համար: Դա վերջին ժամանակների նշանն է: Եթե չեք պատկանում կազմակերպություններին, եկեղեցիները ձեզ կասեն. «Սպասեք, սա խաբեություն է, միստիֆիկացիա: Նայեք Այսինչին և Այնինչին»: Բայց թող գոնե մեկ անգամ փորձեն ապացուցել, որ այդ իրականությունը միստիֆիկացիա է: Թող ապացուցեն, որ դա սխալ է: Նրանք այդ չեն կարող: Ոչ ոք չի կարողացել ապացուցել, որ դա սխալ է, չի էլ կարողանա, որովհետև Աստված է գործում: Բայց նրանք սիրում են փաստարկել և ասում են. «Եթե այդ մարդը հայտնի լիներ…»: Բայց քանի որ տեսնում են արհամարհված և լքված մարդկանց մի փոքրիկ խումբ, ասում են. «Դե, մենք նրանց վռնդել ենք մեր եկեղեցուց: Մենք նրանց հասկացրինք, որ մեր եկեղեցում այդպես չի արվում: Մի ժամանակ նրանք գալիս էին մեր համայնքը, բայց երբ սկսեցին անել այս կամ այն բաները, այն ժամանակ… Հիմա էլ փորձում են այստեղ, այնտեղ խցկվել»: Այդ ամենը ինձ չի հետաքրքրում: Նույն բանը կասեին Պետրոսի, Հովհաննեսի, Հակոբոսի մասին: «Անգրագետ, անկիրթ մարդիկ են»,--- ասում էին նրանք: Բայց նրանք ստիպված էին ուշադրություն դարձնել, որովհետև ժամանակի ընթացքում ինչ-որ բան փոխվել էր: Այս մարդիկ եղել են Հիսուսի հետ: Տարբերությունը դրա մեջ էր: Տեսնու՞մ եք: Նրանք Նրան խաչեցին, որովհետև չգիտեին, թե ով էր Նա: Նրանք չգիտեին, որ իրենց առջև կանգնած էր Նա, ով եկել էր հաստատելու և կատարելու Աստծո Խոսքը: Այն ժամանակ մեծ ուշադրություն էին դարձնում Օրենքին և մարգարեներին: Մինչդեռ հենց այդ Օրենքը, որը նրանք բառ առ բառ և մանրամասնորեն սերտում էին, պետք է նրանց ցույց տար, թե երբ է գալու Մեսիան և ով է լինելու Նա, որ պիտի գա: Նրանք ունեին Սուրբ Գրքի մի մասը, իսկ մյուս մասը մերժում էին: Այսօր նրանք նույն բանն են անում:Նրանք ունեն եկեղեցի և հավատում են Հիսուս Քրիստոսին, ասում են, որ հավատում են, բայց չեն ճանաչում այն ժամը, որում ապրում ենք: Նորից հիշում ենք այն հին ասույթը. «Մարդը միշտ փառաբանում է Աստծուն այն բանի համար, ինչ Նա արել է, ուրախանում է՝ մտածելով այն բանի մասին, ինչ Նա անելու է, բայց ուշադրություն չի դարձնում այն բանին, ինչ Նա անում է հիմա, և դրանով է նա դատապարտվում: Նրանք մտածում են, որ Աստված հրաշալի է, որքա~ն մեծ է Նա և ինչեր է անելու: Նրա վերադարձը շատ մոտ է, շուտով հափշտակություն կլինի, և մենք Տուն կգնանք: Մինչդեռ մերժում են հրաշքներն ու նշանները այն պահին, երբ ըստ Սուրբ Գրքի, պետք է կատարվեին: Այդպիսով զրկվում են ամեն ինչից: Հիսուսն ասաց. «Կույրը կարո՞ղ է կույրին առաջնորդել:Չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն»: Աղոթենք, որ Աստված բացի մեր աչքերը այս վերջին օրերում: Այսօր նույն բանն են անում: Նրանք մերժում և խաչում են նույն Աստծուն, որովհետև Նրան չեն ճանաչում: Մերժելով այդ բոլոր բաները՝ նրանք բառացիորեն նորից չեն խաչում Քրիստոսին, այլ հայհոյություն են անում Սուրբ Հոգու դեմ: Ինչպե՞ս կարող են հայհոյություն անել Սուրբ Հոգու դեմ: Ինչպե՞ս կարող էին հայհոյություն անել Հիսուսի ժամանակներում: Այն ժամանակ դեռ չէին կարող, որովհետև Սուրբ Հոգին դեռ չէր եկել: Նրանք Հիսուսին անվանում էին «Բեեղզեբուղ», որովհետև Նա կարողանում էր բացահայտել նրանց սրտի գաղտնիքները և ուրիշ բաներ: Նրանք ասում էին. «Դա սատանայից է»: Այլ կերպ ասած՝ «Նա գուշակ է: Նա այդ ամենը անում է գուշակությամբ: Դա սատանայից է»: Նրանք չորս հարյուր տարուց ավելի մարգարե չէին ունեցել և տարընտելացել էին: Միայն օրենք ունեին: Այդ պատճառով ասում էին. «Դա Բեեղզեբուղն է»: Հիսուսը պատասխանեց. «Ես ձեզ ներում եմ, բայց երբ Սուրբ Հոգին գա, և Նրա դեմ մի խոսք ասեք, դա ձեզ երբեք չի ներվի»: Մտածեք այդ մասին. այլևս ներում չկա և չի կարող լինել: Երբ հայհոյում եք Աստծո Հոգուն, Հոգով հաստատված Աստծո Խոսքը (Խոսքն ասում է, և Հոգին հաստատում)՝ այն համարելով անմաքուր, արդեն անցել եք շնորհքի և դատաստանի միջև եղած սահմանը, և ներումն այլևս հնարավոր չէ: Ահա թե ինչու եմ մեղադրում այս սերնդին բացահայտված Աստծո Որդուն խաչելու, հայհոյելու մեջ: Նա խոստացել է բոլոր մարգարեներին, որ Ինքը՝ Քրիստոսը, կբացահայտվի վերջին օրերում, ինչպես Նոյի կամ Սոդոմի օրերում: Աա հայհոյություն է. նրանք նորից խաչում են Աստծո Որդուն ժողովրդի համար: Նա հաստատված Խոսքն է: Հաստատված Խոսքի դեմ ասված ոչ մի բառ երբեք չի ներվի: Արդ, ի՞նչ եք դուք անելու: Ու՞մ կողմից եք լինելու: Նրանք դատապարտված են, և իրենց մնում է միայն սպասել այն օրվան, երբ Աստծո բարկությունը կթափվի իրենց վրա և կոչնչացնի: Աստծո հաստատված Խոսքի փոխարեն այս սերունդը նախընտրում է մարդկային հարանվանությունների ուսմունքները, վարդապետություններն ու դոգմաները: Ինչպե~ս կուզենայի ժամանակ ունենալ սրա մասին ավելի երկար խոսելու համար: Այս սերունդը: Նա արհամարհանքով մերժում է Աստծո հայտնությունը: Բայց մենք քայլում ենք առաքյալների հետքերով: Դա ճիշտ է: Դուք կասեք՝ «Ուրիշներն էլ են այդպես ասում»: Այո’, բայց Աստված է հաստատողը: Հիսուսն ասաց. «Եթե Իմ Հոր գործերը չեմ կատարում, Ինձ մի’ հավատացեք: Իսկ եթե կատարում եմ, թեկուզ Ինձ չհավատաք էլ, գոնե գործերին հավատացեք, որովհետև սա է ժամը»: «Երեկոյան ասում եք՝ ՚՚Պարզկա կլինի, որովհետև երկինքը կարմրել է՚՚: Իսկ առավոտյան՝ ՚՚Այսօր մրրիկ կլինի, որովհետև երկինքը պղտորվել, կարմրել է՚՚: Դուք գիտեք երկնքի երեսը քննել, իսկ ժամանակների նշանները չե՞ք կարողանում: Եթե Աստծուն ճանաչեիք, կճանաչեիք նաև Իմ օրը»: Նրանք ասում էին. «Դու քո մասին շատ մեծ կարծիք ունես: Դու քեզ Աստված ես համարում»: Եվ Նրան գամեցին խաչին: Իսկ Սուրբ Հոգին երրորդ Անձնավորություն չէ. Նա Աստված է հայտնված մարդկային մարմնի մեջ, Հիսուս Քրիստոսի Արյունով՝ սրբացնելու համար մի կյանք, որի միջոցով Նա կկարողանա արտացոլվել: Բայց նրանք խաչեցին բացահայտված Խոսքը: Հասկանու՞մ եք: Այսօր Քրիստոսին խաչում են նրանք, ովքեր մերժում են Աստծո Որդուն, որը մարդկանց մեջ հաստատվել և բացահայտվել է այն գործերով, որոնք մեր օրերում կատարվում են Իր Խոսքի միջոցով: Այդ հաստատումը պետք է նույնը լինի, որովհետև Նա նույն Աստծո Որդին է: Հովհ.14:12 համարում Նա ասում է. «…Ինձ հավատացողը կանի այն գործերը, որ Ես եմ անում»: Եբր.13:8 համարում գրված է. «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Հովհ.15:7 համարում Նա ասում է. «Եթե Իմ մեջ մնաք, Իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ էլ որ կամենաք, կխնդրեք ու կլինի ձեզ»: Հիշեք, որ Հիսուսի հետ այդպես վարվողները շատ կրոնասեր մարդիկ էին: Նրանք հեթանոսներ չէին: Դրանք այն ժամանակվա կրոնավորներն էին: Այսօր էլ նույնն է. կրոնավորներն են նորից Նրան խաչում: Ես պետք է շտապեմ: Այնտեղ նրանք Նրան խաչեցին: Դա ճիշտ է:: Նրանք մերժեցին բացահայտված Աստծո Խոսքը՝ ընդունելով հավատամքները Խոսքի փոխարեն: Մի՞թե նույնը չեն անում այսօր: Անշուշտ, նույնն են անում: Նա Խոսքն էր, իսկ նրանք մերժեցին Խոսքը: Ես ուզում եմ, որ դուք սա լավ հասկանաք: Նա Խոսքն էր, և Նրան մերժելով՝ Խոսքը մերժեցին: Մերժելուց հետո Նրան խաչեցին: Եվ հենց այդ են անում այսօր. նրանք մերժեցին Աստծո Խոսքը, ընդունեցին իրենց հավատամքները և իրենց եկեղեցիների առջև հրապարակավ խաչեցին Սուրբ Հոգու գործը: Նրանք մեղավոր են, և ես մեղադրում եմ նրանց Հիսուս Քրիստոսի Անունով: Տասնհինգ տարի շարունակ ես տեսել եմ, թե Նա ինչպես է գործում երկրով մեկ, իսկ նրանք կառչած են մնում իրենց հավատամքներից: Նրանք վերցրին Խոսքը, որը պետք է եկեղեցուն՝ բոլոր եկեղեցիներին միաբաներ կազմելու համար մի մեծ եղբայրություն հոգեգալստական և մյուս խմբերի ներսում, բայց դրա փոխարեն նրանք մերժեցին Նրան, ծաղրեցին, անարգեցին, իսկ հիմա սատանայի ծրագրի համաձայն եկեղեցիների ֆեդերացիա ստեղծելով՝ փորձում են մտնել և ասել. «Ուզում ենք մի քիչ յուղ գնել»: Բայց այսօր նրանք են մերժվողները: Նրանք մեղավոր են Հիսուս Քրիստոսին խաչելու համար: Դուք պետք է ընդունեք Աստծո կողմից հաստատված պայմանները: Ձեր պայմանները չեն կարող ձեզ օգնել: Նրանք Աստծո բացահայտված Խոսքը մերժեցին իրենց հավատամքների պատճառով, և այսօր էլ նույնն են անում: Ըստ Հովհ.1:1 համարի «Նա է Խոսքը»: Ըստ Եբր.13:8 համարի «Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Հիմա նորից են Նրան խաչում: Գիտե՞ք, որ Աստվածաշունչն ասում է, որ դա հնարավոր է: Քանի՞սդ կուզեիք դրա վերաբերյալ մի քանի հատվածներ կարդալ: Եվս տասնհինգ րոպե ինձ կտրամադրե՞ք: Լավ: Տեսնենք հիմա… Նորից խաչված: Կարդանք մի քանի հատված եբրայեցիներին ուղղված ուղերձի 6-րդ գլխից և տեսնենք, թե արդյոք նորից չենք խաչում Աստծո Որդուն: Տեսնենք, թե արդյոք դա հնարավոր է: Դուք ասում եք. «Հնարավոր չէ Նրան երկրորդ անգամ խաչել»: Տեսնենք, թե արդյոք ճիշտ է դա: Աստծո Խոսքը ճշմարիտ է, չէ՞: «Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խոսքը թողնելով՝ դեպի կատարյալը գանք՝ առանց կրկին հիմքը դնելու մեռած գործերի ապաշխարության և Աստծուն հավատալու համար և մկրտությունների ուսմունքի, ձեռնադրության, մեռելների հարության ու հավիտենական դատաստանի համար: Եվ այս էլ կանենք, եթե Աստված արտոնի» (Եբր.6:1): Տեսնու՞մ եք, Պողոսն ուզում է, որ նրանք հասկանան, որ այդ բաները կարևոր նշանակություն ունեն՝ մկրտությունը, ձեռնադրությունը, հարությունը, Քրիստոսի երկրորդ գալուստը: Բոլոր այդ բաները հավիտենական են, բացարձակ Ճշմարտութունն են: Այժմ ուշադրություն դարձրեք. «Որովհետև անկարելի է… (կարդացեք ինձ հետ միայն մեկ համար, ուզում եմ, որ կարդաք ինձ հետ 4-րդ համարը): «Որովհետև անկարելի է նրանց, ովքեր մի անգամ լուսավորվել են, այն երկնային պարգևի համն առել, Սուրբ Հոգուն մասնակից եղել և Աստծո բարի խոսքի ու հանդերձյալ աշխարհի զորությունները ճաշակել, եթե ընկնում են, որ դարձյալ նորոգվեն ապաշխարության համար, որովհետև Աստծո Որդուն իրենց համար կրկին խաչեցին ու խայտառակ արեցին: Քանի որ այն հողը, որ իր վրա շատ անգամներ տեղացած անձրևը խմի և շահավոր արդյունք բուսցնի նրանց համար, ում ձեռքով էլ մշակվում է, նա Աստծուց օրհնություն կընդունի: Բայց այն, որ փուշ ու տատասկ է բերում, անպետք է և անեծքին մոտ, և նրա վերջն այրվելն է»: Սա ի՞մ Խոսքն է, թե՞ Նրա: Հիշեք, նրանք երբեք Նրան չեն ընդունել, նրանք եղել են մակերեսային հավատացյալներ: Եթե դուք ստացել եք Աստծո Խոսքի գիտությունը (գիտությունը ստանում ես կարդալով, մտածելով, բացահայտված Խոսքը տեսնելով), իսկ հետո մերժել այն, այլևս ձեզ համար փրկվելու ոչ մի հնարավորություն չկա: Կարդացի՞ք հիմա սա: Հասկանու՞մ եք: Նրանք ճանաչել են Ճշմարտությունը: Եթե միայն գիտություն ունեք, ուրեմն ոչինչ չունեք: Այն հավատացյալների նման, որոնք դուրս եկան… սա նույնպիսի ճամփորդություն է: Այս երրորդ ելիցը մյուսների խորհրդապատկերն է: Մի պահ հայացք գցեք անցյալին: Թույլ տվեք ձեզ մի բան ցույց տալ: Իսրայելն ընտրեց 12 մարդու՝ յուրաքանչյուր ցեղից մի հոգու (հարանվանության առաջնորդ): Նրանք անցան սահմանը, մտան ավետյաց երկիր, և Աստված ցույց տվեց բոլոր այն լավ բաները, որոնք նրանք կժառանգեին: Բայց նրանք վերադարձան և ասացին. «Մենք երբեք չենք կարող հաղթել նրանց»: Բայց տասներկուսի մեջ կային երկուսը՝ Հեսուն և Քաղեբը, որոնք, հավատացին Խոսքին և ասացին. «Աստված ասաց, որ երկիրը մեզ է պատկանում, ուրեմն մենք անշուշտ կարող ենք այն նվաճել»: Ճիշտ չէ՞: Իսկ ի՞նչ էին մյուսները: Մակերեսային հավատացյալներ:Մինչդեռ ծնվել էին եկեղեցում: Նրանք ժողովրդի առաջնորդներն էին (եպիսկոպոսի նման մի բան): Նրանք իրոք գնացին այնտեղ, որտեղ Աստծո Խոսքը հայտնվել էր որպես Ճշմարտություն: Այնտեղ կար մի երկիր, որտեղ երբեք նրանք չէին մտել: Նրանք չգիտեին, որ այն գոյություն ունի: Մինչդեռ մտան և տեսան, որ այն իրոք գոյություն ուներ: Բայց Հեսուն և Քաղեբը խիզախեցին և գնացին ավելի հեռու, բերեցին մի ողկույզ խաղող և նրանց ճաշակել տվեցին: Այդ լավ երկրի պտուղը ճաշակելուց հետո հետ դարձան ու ասացին. «Մենք դա չենք կարող»: Տեսնու՞մ եք: «Մենք չենք կարող»: Այդ նույն մարդկանց տեսնում ենք Հիսուս Քրիստոսի ժամանակներում: «Ռաբբի’, գիտենք, որ Աստծուց ուղարկված վարդապետ ես…»: Տեսնու՞մ եք սահմանը: «Գիտենք, որ Աստծուց ուղարկված վարդապետ ես, որովհետև ոչ ոք չի կարող անել այն գործերը, որ Դու ես անում: Ընդունում ենք, որ Աստված է գործում»: Ուրեմն ինչու՞ Նրան չընդունեցին: Ինչու՞ չվերցրին այն, ինչ առաջարկվել էր իրենց: Միշտ կա այն սահմանը, որից այն կողմ չեն համարձակվում անցնել: Ահա երրորդ ելիցը. նույն նշանները, նույն հաստատումները, նույն Քրիստոսը, նույն Սուրբ Հոգին, նույն գործերը, նույն Աստված, նույն պատգամը, բայց նրանք չեն համարձակվում ժառանգել դրանք: Նրանք ստիպված կլինեին վերադարձնել իրենց անդամական քարտերը: Ի՞նչ կատարվեց: Նրանք ճանաչում էին Ճշմարտությունը: Նրանք նայեցին և տեսան, որ դա զուտ Ճշմարտությունն է: Նրանք չէին կարող ժխտել այդ: Լրագրերը վկայում են, որ տեսան Նրան: Նկարները, լրագրերը, այս ապացույցները, մեռելների հարությունը, հիվանդների վերաբերյալ բժիշկների վկայությունները՝ նրանք չեն կարող ժխտել, որ Նա’ է գործել: Իսկ մարգարեությունները: Այս բոլոր տարիների ընթացքում բոլորը կատարվեցին ամենափոքր մանրամասներով, այնպես, որ չէին կարող ժխտել, որ դա Աստծուց է: Բայց նրանք չեն կարող ընդունել այդ: Իսկ Չիկագոյի քարոզիչների այն խումբը, որոնցից երեք հարյուր հոգի ուզում էին գալ և մկրտվել Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Ու՞ր են նրանք: Գինը չափազանց բարձր էր: Նրանք չեն համարձակվում: Ինչու՞: Աստվածաշունչն ասում է, որ երբ նրանք անում են այդ … Ի՞նչ են անում նրանք: Աստվածաշունչն ասում է, որ իրենք են ընտրություն կատարել շնորհքի և դատաստանի միջև: «Որովհետև անկարելի է նրանց, ովքեր մի անգամ լուսավորվել են (լսել են Խոսքը), ճանաչել են Ճշմարտությունը և ճաշակել Աստծո բարի Խոսքը…նրանք չեն կարող վերադառնալ և ասել՝ հիմա ուզում եմ ընդունել»: Դուք բոլորդ՝ երիցականներ, մեթոդականներ, մկրտականներ, լյութերականներ, Լրիվ Ավետարանի գործարարներ և բոլոր մյուսներդ, որ ցանկանում էիք մտնել, բայց խուսափեցիք և մերժեցիք Պատգամը: Ձեր եկեղեցին… իհարկե, կլինեն առանձին անհատներ, որոնք դեռ կարող են Նրան ընդունել, բայց ոչ եկեղեցին: Դուք պետք է դուրս գաք եկեղեցուց, եթե ուզում եք դեռ ընդունել Նրան: Դա այդպես է: Որպես անհատ՝ դեռ կարող եք ընդունել Նրան: Բայց եթե կարծում եք, թե երիցական եկեղեցին ընդունելու է Սուրբ Հոգուն, որ նրանք լքելու են իրենց գրվածքները և ավանդույթները… Դա աներևակայելի է: Իսկ դուք, մեթոդականներ, կարծու՞մ եք, որ կանեք այդ: Երբեք: Դուք, եռամիասնականներ, կարծում եք՝ կընդունե՞ք Հիսուս Քրիստոսի Անունը և կմկրտվե՞ք այդ Անունով: Երբեք չեք անի այդ: Բայց կլինեն անհատներ, որոնք կանեն այդ և դուրս կգան: Եվ սա է Իր գալստյան նշանը: Բայց այն եկեղեցիների, համայնքների համար, որոնք տեսել են Ճշմարտությունը և իրենց ժողովներում և խորհուրդներում մերժել են այն, դա անհնար է… Եվ այն ժամանակվանից նրանք մեղավոր են Հիսուս Քրիստոսի խաչելության մեջ: Եվ ես դրա համար մեղադրում եմ նրանց Աստծո Խոսքով… «Ինչպե՞ս կարող եք նրանց մեղադրել, Բրանհամ եղբայր»: Ես նրանց մեղադրում եմ, որովհետև Աստված հստակորեն բացահայտվեց Իր Խոսքի մեջ այս վերջին օրերում, հայտնեց, որ Ինքը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, իսկ նրանք սառնությամբ մերժեցին Նրան: Այսպիսով՝ դուք մեղավոր եք Հիսուս Քրիստոսին խաչելու մեջ, որովհետև հայհոյում եք Սուրբ Հոգուն: Դա այդպես է: Անդրադառնանք Եբր.10-րդ գլխում գրվածին: Սուրբ Գիրքն ասում է, որ ոչ միայն անհնար է, որ նորից մոտենաք Աստծուն, այլև հավիտենապես բաժանված եք Նրանից. այլևս երբեք չեք կարող գալ Նրա ներկայության մեջ, եթե մերժեք Սուրբ Հոգուն և ծաղրեք Նրան: Տեսնու՞մ եք: Դուք ճաշակել եք Խոսքը: Այն հավատացյալներից եք, որոնք գալիս են մինչև սահմանը: Դուք ասում եք՝ նրանք հավատացյալ չեն եղել: Եղել են, կամ ձևացրել են, թե եղել են, բայց երբ պետք էր գնալ մինչև Խոսքը… Նրանք Իսրայելն էին, դուրս եկան Արյան պաշտպանության տակ, Մովսեսի նշանների ներքո, տեսան, թե ինչպես են գործում այդ նշանները: Աստված նրանց ասել էր.«Ես ձեզ կառաջնորդեմ դեպի այդ երկիրը»: Բայց երբ գործը հասավ խոստումի Խոսքին, որ պետք է կատարվեր, ի՞նչ ասացին նրանք. «Ո’հ, մենք չենք կարող: Մինչդեռ վերադարձել էին բերելով խաղող և այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ապացուցելու համար, որ երկիրը լավն է: Աստծո Խոսքը ճշմարիտ է: Աստված նրանց ասել էր. «ես ձեզ կտամ այս երկիրը»: Բայց ի~նչ պատճառաբանություններ ասես, որ չգտան նրանք: «Ո’հ,-- ասում ին նրանք,-- մենք այնտեղ տեսանք հսկաների, նրանց կողքին կարծես մորեխներ լինեինք: Մենք չենք կարող»: Մի քանի տարի առաջ, երբ այս հին դահլիճում էինք պաշտամունք անում, ինչ-որ մեկը մտավ, դուրս եկավ այնտեղից և ինձ ասաց. «Բիլլի’, եթե շարունակես այդպիսի պատգամներ տալ, մի գեղեցիկ օր կքարոզես միայն այս չորս սյուներին»: Ես նրան պատասխանեցի. «Շատ լավ, կքարոզեմ այս չորս սյուներին, որովհետև Աստված այս սյուներից էլ կարող է Աբրահամի զավակներ հանել»: Եվ դա ճիշտ է: Նաև ասացի. «Եթե կա մի բան, որով կարող ես հերքել այս ճշմարտությունը, ասա’ ինձ»: Միշտ հեշտ է խոսելը, բայց երբ գալիս է պահը ապացույց տալու, դա ուրիշ գործ է: Դրանում է տարբերությունը: Իրենց հավատամքներով նրանք նորից խաչում են Նրան: Վերցնենք Եբր.6-րդ գլուխը. կարող էինք ողջ գլուխը կարդալ, եթե ժամանակ ունենայինք: Անհնար է նրանց համար, որ մեկ անգամ լուսավորվել են և Սուրբ Հոգուն հաղորդ եղել… Սրա մասին էլ երկար չենք խոսի, որովհետև մի հատված էլ եմ ուզում կարդալ: Ուշադրություն դարձրեք, նրանք նորից են խաչում Աստծո Որդուն իրենց համար: Ի՞նչ արեցին նրանք: Ճշմարտությունը ճաշակելուց և ճանաչելուց հետո մի կողմ շրջվեցին և ուրացան այն: Ահա թե ինչ արեց այս ազգը, այս ժողովուրդը: Ահա թե ինչ արեցին եկեղեցիները: Նրանք մերժեցին, խաչեցին Պատգամը, խաչեցին Ճշմարտությունը մարդկանց համար: Ի՞նչ արեցին նրանք՝ մարդկանց Հիսուսից զրկելով: Նրանք խայտառակեցին Նրան, հանեցին Նրա հագուստները և խաչին գամեցին Նրան՝ Կենաց Իշխանին: Այսօր էլ այդ են անում: Իրենց հավատամքի պատճառով նույնն են անում. նրանք զրկեցին Ավետարանը իր իսկական էությունից՝ փորձելով դնել այն ուրիշ տեղ, և Քրիստոսին գամեցին խաչին: Ո’հ, ինչու՞: Այնտեղ նրանք Նրան խաչեցին… անդրադառնանք մեր մեջբերման մյուս բառին. Նրան՝ ամենաթանկ Էակին: Ինչու՞ նրանք արեցին այդ: Որովհետև չճանաչեցին Նրան: Ինչու՞ են այսօր անում այդ: Որովհետև չգիտեն, որ դա Ճշմարտությունն է: Նրանք խուլ և կույր են Ճշմարտության հանդեպ: Նրանք չեն ճանաչում Ճշմարտությունը: Դա է պատճառը: Իրենց հավատամքներն ու ավանդույթները հեռացրին նրանց Ճշմարտությունից: Իսկ հիմա վերջում, դուք, որ այստեղ եք, ուշադրություն դարձրեք: Գիտեմ, որ շոգ է, ես էլ եմ շոգում: Բայց, ո’հ, եղբայրնե’ր: Այս Խոսքը Կյանք է, եթե կառչեք Նրանից: Բայց, ուշադրությու’ն: Մենք չենք խոսում այն բանի մասին, որ հետո է կատարվելու: Մենք խոսում ենք մի բանի մասին, որ կատարվում է այստեղ՝ մեր մեջ, հենց այս պահին. ոչ թե մի բանի մասին, որ կլինի, այլ որ կա հիմա: Մենք չենք վկայում ասելով՝ «Մենք գիտենք, թե Նա ինչ է արել, գիտենք, թե ինչ կանի»: Ո’չ, մենք խոսում ենք այն բանի մասին, ինչ Նա անում է հիմա: Տեսնու՞մ եք: Մեր ժամը հնչել է: Հնարավոր է, որ չապրենք մինչև հափշտակությունը: Ես կարող եմ հենց այսօր մահանալ, դուք նույնպես: Ես այդ չգիտեմ: Բայց հափշտակության օրը մոտենում է, և երբ այն կատարվի, մենք կլինենք երկնքում, վստահ եղեք: Մենք այնտեղ կլինենք բոլոր նրանց հետ, ովքեր տարբեր դարերում հավատացել և սպասել են Նրան: Նրանք քայլել են իրենց ժամանակի լույսի տակ, և Լույսը սա է. Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Լքեք ձեր հավատո հանգանակները և հավատացեք այս Խոսքին: Սա Ճշմարտությունն է: Խոսքը Ճշմարտությունն է: Հիսուսն ասաց. «Իմ Խոսքը Հոգի է, Իմ Խոսքը Կյանք է»: Ինչպե՞ս կարող եք կյանք ստանալ, երբ մերժում եք Կյանքը: Ինչպե՞ս կարող եք միաժամանակ ընդունել դոգման (որ մեռած է) և Կյանքի Խոսքը, մերժել Կյանքը՝ մահ ընդունելու համար: Դա անհնար է: Թող մարդու ամեն խոսք, ամեն դոգմա ճանաչվի որպես սուտ, միայն Աստծո Խոսքն է ճշմարտությունը: Ես կոչ եմ անում բոլորին (գիտեմ, որ սա ձայնագրվում է, և ձայներիզը կգնա աշխարհով մեկ)՝ ցանկացած մարդու, ցանկացած եպիսկոպոսի գալ ինձ մոտ, իմ աշխատասենյակը և այս եկեղեցու առջև ցույց տալ մի հատված Նոր Կտակարանից, որտեղ որևէ մեկը մկրտվել է հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու: Ես ցույց կտամ, թե ինչպես են նրանք մկրտվել, և ինչպես այլ կերպ մկրտվածները վերամկրտվել են Սուրբ Հոգին ստանալու համար: Ի՞նչ եք դուք անելու: Շարունակելու՞ եք կառչած մնալ ձեր հավատո հանգանակից: Պետք է կառչե՞ք ձեր դոգմաներից և մեռնե՞ք: Դուք մեղավոր եք որովհետև ձեր անմաքուր ձեռքերով բռնեցիք Կյանքի Իշխանին, Կյանքի Խոսքին և խաչեցիք՝ ժողովրդին զրկելով Նրանից: Ի՞նչ էին անում նրանք: Նրանք չգիտեին այդ: Այսօր էլ մարդիկ անգիտության մեջ են քայլում, նրանք չգիտեն, որ սա ճշմարտությունն է, նրանք կարծում են, թե սա էլ մեկ ուրիշ «իզմ» է: Նրանք բավարար չափով խոր չեն փորում՝ հայտնության հոգուն հասնելու համար: Նրանք պետք եղածի չափ չեն աղոթում, չեն փնտրում Աստծուն: Նրանք այդ բաներին թեթևամտորեն են վերաբերվում, ասում են. «Ես հավատում եմ, որ Աստված կա: Համոզված եմ»: Սատանան էլ է հավատում դրան, գուցե շատ հավատացյալ կոչվողներից ավելի. սատանան հավատում է և դողում: Մարդիկ հավատում են և ավելին չեն փնտրում, իսկ սատանան դողում է, որովհետև գիտի, որ իր դատաստանը մոտենում է, բայց մարդիկ հավատում են առանց ուշադրություն դարձնելու գալիք դատաստանին: Նրանք մեղավոր են Նրան խաչելու համար: Անկասկած: Ես մեղադրում եմ այս սերնդին՝ պնդելով, որ նա մեղավոր է համաձայն այն նույն Խոսքի, որը սկզբից ի վեր նրան մեղավոր է հռչակել: Դա ճիշտ է: Հիսուսն ասաց. «Ո՞վ ինձ կմեղադրի»: Նա Խոսքն էր, որ մարմին էր դարձել: Այսօր էլ նույն Խոսքը մարմին է դարձել: Գործք առաքելոց գրքում Պետրոսը իր մեղադրանքի մեջ ասաց… մենք հիմա կկարդանք այս հատվածը: Երբ Պետրոսը տեսավ նրանց կատարածը… նա Քրիստոսին էր պաշտպանում: Ես պաշտպանում եմ Ավետարանը: Պետրոսը նրանց մեղադրում էր, որովհետև սպանել էին մի Մարդու, Քրիստոսին, որը Խոսքն է: Ես այս սերնդին մեղադրում եմ, որովհետև փորձում է սպանել մարդու մեջ բացահայտված Խոսքը: Տեսեք, թե նա ինչ ասաց Գործք առաքելոց գրքի 2-րդ գլխում, 22-րդ համարից սկսած. նրա ճշմարիտ բարկությունը բորբոքվեց. «Ո’վ իսրայելացի մարդիկ, այս խոսքերը լսեցե’ք. Հիսուս Նազավրեցուն, այն մարդուն, որ Աստծո կողմից զորություններով, հրաշքներով ու նշաններով ձեր մեջ ցույց էր տրվել, որոնք Աստված կատարեց ձեր մեջ Նրա ձեռքով, ինչպես դուք էլ գիտեք…»: Ո’հ, պատկերացրեք, թե ինչպես պետք է նրանք իրենց զգային: Լսեք սա. «Ո’վ իսրայելացի մարդիկ». դուք՝ եկեղեցականներ, սրբեր, քահանաներ, որ հավակնում եք Աստծո մարդ լինել, լսե ’ք այս խոսքերը. Աստված ձեր առջև վկայել է Հիսուս Նազովրեցու մասին և ընդունել Նրան: Լսե’ք սա, եկեղեցականնե’ր և դուք բոլորդ. Հիսուս Նազովրեցին այստեղ է հանձին Սուրբ Հոգու, որը Նրանում բնակվող Կյանքն էր: Նա այստեղ գործում է մարդկանց միջոցով, նշաններով ու հրաշքներով. դուք տեսնում եք դրա հաստատումը այստեղ փակցված փաստաթղթերի վրա, դրանք իսկական են ճանաչվել նաև գիտականորեն: Այս եկեղեցում կան մարդիկ, որոնք մեռած են եղել և հարություն են առել, քաղցկեղով հիվանդներ, որոնք բժշկվել են, կույրեր, որոնք տեսնում են, հաշմանդամներ, որոնք նորից քայլում են: Դա Հիսուս Նազովրեցին է: «Նրան, ով Աստծուց սահմանված խորհրդով ու կանխագիտությամբ մատնված էր, առաք և անօրենների ձեռքով փայտի վրա մեխելով սպանեցիք»: Մի՞թե սա մեղադրանք չէ: Ու՞մ է մեղադրում: Ատյանին: Իսկ ես մեղադրում եմ եկեղեցիների ֆեդերացիային՝ հոգեգալստականներին, երիցականներին, մկրտականներին և աշխարհի բոլոր հարանվանություններին: Ձեր չար, եսասեր ագահությամբ դուք վերցրիք Կյանքի Խոսքը և խաչեցիք այն աշխարհի համար: Դուք հայհոյեցիք Նրան, ֆանատիզմ համարեցիք այն, ինչ Աստված սկսել էր մեր մեջ՝ ապացուցելու համար, որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ես մեղադրում եմ այս սերնդին: Աստված ապացուցեց, որ Ինքը կենդանի է: Աստված ապացուցեց, որ կենդանի է Իր Խոսքը: Ի՞նչ ունեք դուք ձեր հավատամքներից և դոգմաներից բացի: Ինչպե՞ս կարող է կենդանի Աստված բացահայտվել ձեր մեջ, երբ մերժել եք Կյանքի Խոսքը, որը կարող էր ձեզ տալ այդ ամենը: Ո’հ, ինչպիսի~ ժամանակներում ենք ապրում: Պետրոսն աղաղակեց. «Դուք Նրան սպանեցիք անօրենների ձեռքով: Աստված Նրան հարություն տվեց և քանդեց մահվան կապանքները, որովհետև անհնար էր, որ դրանք պահեին Նրան»: Ձեր հավատամքներով, կազմակերպություններով, ծեսերով և ձևական աստվածապաշտությամբ դուք ուրանում եք Նրա հարության զորությունը: Բայց ժամը եկել է, մենք վերջին օրերում ենք, և Աստծո խոստման համաձայն (Մաղաք.4) Նա կհանի մեկին, որը մարդկանց սրտերը կդարձնի հայրերի հավատքին և սկզբնական Պենտեկոստեի օրհնություններին: Դուք չեք կարող ո’չ ժխտել այդ, ո’չ հակառակվել: Դրա համար ես ձեզ մեղավոր եմ հռչակում և մարտահրավեր եմ նետում: Ես մեղադրում եմ ձեզ Աստծո առաջ, որովհետև ձեր եսասիրությամբ, հանցագործ և դենոմինացիոն ձեռքերով խաչեցիք Աստծո Խոսքը ժողովրդի համար: Դուք մեղավոր եք և պատրաստ դատաստանին: Ամեն: Այո’, անկասկած: Ես ասում եմ նույն բանը, ինչ որ Պետրոսն է ասել: Նա այն ժամանակվա սերնդին ապաշխարության կոչ արեց: Ես էլ այս սերնդին կոչ եմ անում զղջալ, դառնալ Աստծուն, վերադառնալ Խոսքի սկզբնական Ճշմարտությանը: Վերադարձեք մեր հայրերի հավատքին: Վերադարձեք Սուրբ Հոգուն, որովհետև Աստված չի կարող փոխել Իր Խոսքը: Երբ Աստված ասաց. «Հավատացողներին կուղեկցեն հետևյալ նշանները», ուրեմն Նա կպահի Իր խոստումը մինչև հավիտենություն: Դա Իր Խոսքն է: Երբ ասում եք, որ բավական է «ձեռքսեղմումը» կամ «հաղորդության ընդունումը» կամ ձեր հավատամքի հետ կապված այլ նման բաներ… ցանկացած մարդ՝ հարբած, ամբարիշտ, կեղծարար կամ անառակ, կարող է հաղորդություն վերցնել, տեսք ընդունել, ծեսեր կատարել. բոլորը կարող են անել այդ: Բայց Հիսուսը ցույց է տալիս ճանաչելու նշանը. «Ամբողջ աշխարհը գնացեք, ամեն արարածի Ավետարանը քարոզեք: Ով որ հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդատապարտվի: Նրանց էլ, ովքեր կհավատան, այս նշանները կհետևեն (ոչ թե հնարավոր է, որ հետևեն, այլ իրոք կհետևեն). Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, օձեր կբռնեն ու եթե մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռքերը կդնեն, ու նրանք կառողջանան»: Բայց բոլոր այս բաներին պատվաստվել են մարդկային մտահղացումներ, որոնք նախատեսված են փող վաստակելու համար: Զարմանալի չէ, դրանք արդեն դատաստանի հարվածի տակ են: Այո’, անկասկած: Բացեք ձեր աչքերը. ես ձեզ ապաշխարության կոչ եմ անում: Իսկ այժմ, իմ մեղադրանքը… այս նոր Գողգոթան եկեղեցին է, այս սուրբ կոչված վայրերը, հռչակավոր ամբիոնները, կաթոլիկության խորանները: Մեթոդականների, մկրտականների, երիցականների, լյութերականների, հոգեգալստականների սուրբ վայրերում է Հիսուսը ստանում Իր ամենախոր վերքերը. սա մի նոր Գողգոթա է: Որտե՞ղ է դա կատարվում: Սուրբ վայրում՝ եկեղեցում: Ու՞մ կողմից է Նա խաչվում: Հովիվների: Կեղծավորներ, բայց դուք գիտեք Ճշմարտությունը: Ես բարկացած չեմ, բայց ինչ-որ բան վրդովվում է իմ մեջ: Որովհետև Աստված կատարելապես բացահայտվեց ձեր մեջ: Որտե՞ղ Նա ստացավ այն հարվածները, որ խոցեցին Նրա կողը: Որտե՞ղ ստացավ այդ վերքերը: Գողգոթայում: Իսկ այսօր որտե՞ղ է դրանք ստանում: Ամբիոնի մոտից: Որտեղի՞ց էին դրանք այն ժամանակ: Երուսաղեմից: Իսկ այսօ՞ր: Հարանվանություններից, նրանցից, ովքեր ձևացնում են, թե սիրում են Նրան: Նրանք արեցին այդ այն ժամանակ, անում են նաև հիմա: Նրա երկրորդ Գողգոթան, ուր Նա ստանում է Իր Խոսքին հասցված հարվածները… Ահա թե ինչն է Նրան խոցում: Ո՞վ է Նա. Նա Խոսքն է: Որտեղի՞ց են Նրան հասնում ամենադաժան հարվածները: Ամբիոնի մոտից, սուրբ վայրերից, ինչպես առաջ: Ես իրավունք ունեմ մեղադրելու այս սերնդին: Ես այդ իրավունքը ունեմ որպես Հիսուս Քրիստոսի Ավետարանի քարոզիչ՝ ուղեկցված այն նշաններով, որոնք ապացուցում են, որ Նա Աստված է: Ես իրավունք ունեմ մեղադրելու այս սերնդին, որովհետև ամենադաժան հարվածները եղել են ամբիոնի մոտից, որտեղից լսվել են քննադատություններ և այսպիսի բառեր.«Մի գնացեք այդ բաները լսելու: Դրանք սատանայից են»: Եվ սա այն վայրում, որտեղ Նրանք պետք է ցույց տային Նրա նկատմամբ սերը: Իսկ այն նշանները, որոնք Հիսուսն ասաց, որ կկատարվեն… Աստծո Խոսքը ամեն երկսայրի սրից կտրուկ է… այն քննում է սրտի մտքերն ու խորհուրդները… իսկ նրանք ասում են, որ դա սատանայից է: Որտեղի՞ց են ասվում այս խոսքերը: Ամբիոնի մոտից, սուրբ վայրերում: Ո’հ, Տե’ր: Ինչպե՞ս Նա դեռ կարող է նայել մեզ: Իր շնորհքով և գթությամբ: Որովհետև այս բոլորը մեզ տանում է դատաստանի. արդեն հասել ենք դրան: Մտածեք այդ մասին. ամենախոր վերքերը Նա ստանում է ամբիոնի մոտից: Այնտեղ է Նրա նոր Գողգոթան: Նրանք ամբիոնի մոտից են խաչում Նրան՝ Խոսքը: Դա ճիշտ է: Ինչպե՞ս են նրանք այդ անում: Իրենց ձևական աստվածապաշտությամբ: Դա այդպես է: Ծաղրողների խումբը Նրա համար նոր փշե պսակ է հյուսում: Ծաղրողները փշե պսակ են դնում Նրա գլխին և խոցում են Նրան: Մի՞թե Նա նորից խաչված չէ: Նրան տառապանք են պատճառում մարդկանց կողմից հնարված հավատամքները, հարանվանությունների աստվածաբանները, որոնք հակառակվում են Նրա Խոսքին: Նրան չարչարում և խայտառակում են: Հիսուսն ասաց. «Իզուր են Ինձ պաշտում»: Իզուր: Ոչ մի օգուտ չկա: Ու՞մ են նրանք պաշտում: Նրանք պաշտում են նույն Աստծուն: Նույն Աստծուն էին պաշտում իր առաջին խաչելության ժամանակ, և դա իզուր պաշտամունք էր: Այսօր էլ նույնն է: Իզուր են ստեղծել այս բոլոր հարանվանությունները, իզուր են այս բոլոր ճեմարանները, իզուր են հավատամքները: Նրանց վարդապետությունները սովորեցնում են մարդկանց պատվիրաններ, նրանք մերժում են Աստծո Խոսքը: Նրանք մեղավոր են Կենաց Իշխանին խաչելու մեջ, որովհետև Նրա Խոսքի փոխարեն մարդկային ուսմունքներ են սովորեցնում: «Իզուր են Ինձ պաշտում»: Նա չարչարված է, խոցված, փշե պսակ հագած: Կանայք, երբ դուրս եք գալիս փողոց երկար մազերով, անցնելիս ձեր հասցեին լսում եք՝ «Ինչ հետամնաց է»: Դրանք ծաղրողներ են: Դուք պսակ եք կրում: Աստված ասաց, որ դա ձեր փառքն է, ուրեմն կրեք դա հպարտությամբ: Ալելուիա: Կրեք այն հպարտությամբ, կարծես փշե պսակ եք կրում ձեր Տիրոջ համար: Կրեք այն հպարտությամբ: Մի’ ամաչեք դրանից: Աստված է դա ասել, և կարևոր չէ, թե ինչ են ասում այս Հեզաբելները, ամբիոնի մոտից խոսող ինքնակոչները, Քրիստոսին խաչողները: Կարևոր չէ, թե նրանք ինչ են ասում. կրեք ձեր պսակը հպարտությամբ: Աստված է այդ ասում. հնազանդվեք Նրա Խոսքին: Ծաղրողները նոր փշե պսակ են դնում Նրա գլխին, ամբիոնի մոտից նրանց հավատամքները խոցում են Նրան: Սա Նրա նոր Գողգոթան է: Ու՞ր տարան Նրան: Այս շքեղ զգեստներով երգչախմբերը, կարճատաբատ հագած, շպարված և կարճ մազերով կանայք. աա է Նրա նոր Գողգոթան: Այս ժամանակակից սթրիպթիզը կատարվում է օրենքի պաշտպանության ներքո, ինչպես Սոդոմում և Գոմորում: Տեսեք այն փոքրիկ էգ շանը, որ իջնում է փողոցով. որոշ ժամանակ ոչ մի արու շուն չի մոտենում նրան: Բայց կան որոշակի ժամանակաշրջաններ, երբ բոլորը կվազեն նրա հետևից. նրա մեջ ինչ-որ բան է կատարվել, դուք գիտեք, թե ինչ: Ինչու՞ են կանայք կիսամերկ շրջում փողոցում: Մի’ ասեք ինձ, որ դա նույն բանը չէ. դա նույնն է: Մի’ դատապարտեք տղամարդուն: Այդ կանանց պաշտպանում է Սոդոմի օրենքը: Եվ ես ասում եմ, որ նրանք իրավունք չունեն այդ վիճակում դուրս գալու: Իսկ այս քարոզիչները շրջազգեստ պիտի հագնեին հովվի հագուստի փոխարեն: Այդ քարոզիչները ամեն բան թույլ են տալիս, ամաչում են դուրս գալ նման գործերի դեմ, որովհետև վախենում են, որ իրենց հարանվանությունները կվռնդեն իրենց: Այսպիսով ՝ նրանք խաչում են Խոսքը եկեղեցու համար, այն Խոսքը, որն ասում է, որ գարշելի է, երբ կինը տղամարդու հագուստ է հագնում: Ես դատապարտում եմ դա: Ես նրանց մեղադրում եմ, որովհետև խաչում են Աստծո Խոսքը ժողովրդի համար: Տղայի նման կտրած մազերով այս կանայք, կարճատաբատ են հագնում և այսպես երգում են եկեղեցում; Մի քանի օր առաջ մի կին ինձ հարցնում էր. «Որտեղի՞ց կարելի է գտնել այս կանանց»: Պատասխանեցի նրան. «Եթե Տերն ինձ ասեր գնալ աշխարհով մեկ և նրանցից տասին բերել, ես սարսափահար կլինեի»: Երբ Հոգու զանազանությամբ դիտում ես նրանց, տեսնում ես, թե ինչպիսին են: Տեսեք, թե ինչ են անում նրանք. այս ծխող, ապականված կանայք, որ իրենց պահում են անպատշաճ կերպով: Նրանք այդ վիճակում կանգնում են շքեղ հագնված երգչախմբում և ցույց են տալիս իրենց… «Դե, եթե մյուս կանայք այդպես են անում, ուրեմն ես էլ կարող եմ»: Քարոզիչնե’ր, քրիստոնեական կյանքը սրբության և մաքրության կյանք է: Հիսուս Քրիստոսի Անունով ես մեղադրում եմ պղծության և ապականության համար: Նրանք ամոթ են բերում Ավետարանի վրա: Եվ նրանք, ովքեր փորձում են հնազանդվել Ավետարանին, ֆանատիկ են համարվում: Ասում են՝ դա հետամնացություն է: Անհեթեթություն: Ես նրանց մեղադրում եմ Հիսուս Քրիստոսի Անունով: Այդ ժամանակակից սթրիփթիզը փողոցներում… Այդ կանայք երգում են երգչախմբում, ծխում են, անվայել կատակներ անում, երեք կամ չորս նույնիսկ վեց ամուսին ունեն, բայց երգում են երգչախմբում, որովհետև ձայն ունեն: Դուք, որ մտավոր հավատք ունեք և չունեք Սուրբ Հոգին, մերժված եք ձեր մարդկային իմաստության ասպարեզում: Դուք կարդում եք նույն Աստվածաշունչը, ինչ որ բոլորն են կարդում: Բայց մերժել եք Աստծո Հոգուն, և Աստվածաշունչն ասում է, որ դուք կմատնվեք մոլորության ներգործության՝ ստության հավատալու և դրանով դատապարտվելու համար: Դուք կարծում եք, որ իրականում ճշմարտության մեջ եք. Աստվածաշունչն ասում է, որ դուք դրան կհավատաք և կդատապարտվեք այն ստությամբ, որը ճշմարտության տեղ եք ընդունել: Դրա համար ես ձեզ մեղադրում եմ Աստծո Խոսքով: Դուք մարդկանց մոլորություն եք սովորեցնում և խաչում եք Քրիստոսի, սրբության և երկնային կյանքի սկզբունքները: Մարդը կարող է զբոսնել փողոցում և երևալ ոչ այն, ինչ իրականում կա: Նայեք այս քարոզիչներին, հովիվներին, որոնք գտնվում են պարասրահներում, ծխախոտը բերանում. դրանք գայթակղության քարեր են: Եվ ուրիշ այդպիսի բաներ կան: Եկեղեցու երգչախմբում երգող այդ կանայք՝ կարճ մազերով, շպարված դեմքով, մինի-շրջազգեստ կամ կարճատաբատ հագած, և նրանց ասում են քույր Այսինչ, քույր Այնինչ, մինչդեռ Աստվածաշունչը դատապարտում է դա: Գնում եք ձեր երեկույթներին և շարունակում եք համարվել եկեղեցու անդամ, վկայում եք և ապրում, այնպես ինչպես ուզում եք: Մի’ կարծեք, թե երիցականների մասին եմ խոսում, ես դիմում եմ ձեզ, հոգեգալստականնե’ր: Այո’, ձեզ, որ ճանաչել եք Ճշմարտությունը և չեք ուզում ընդունել այն: Դուք չէիք ցանկանա աջակցել ձեր հովվին, եթե նա դատապարտեր այդ բաները: Ձեր հովիվները կկորցնեին իրենց լավ վճարվող աշխատանքը, չէին ունենա մեծ և գեղեցիկ եկեղեցի քարոզելու համար, չէին կարողանա շքեղության մեջ ապրել, ինչպես հիմա: Կազմակերպությունը կվռնդեր նրանց: Ահա թե ինչու նրանք պետք է ամեն ինչ հանդուրժեն: Այդպիսով՝ նրանք աշխարհի մի աման ոսպապուրի համար վաճառում են իրենց անդրանիկության իրավունքը Եսավի նման: Եսավի նման էլ կընկնեն դատապարտության փոսի մեջ և կկորսվեն: Ես նրանց մեղադրում եմ Ավետարանի հանդեպ շնություն գործելու մեջ: Վերջերս եղել եմ հոգեգալստական ամենամեծ և ամենահայտնի եկեղեցիներից մեկում, որտեղ առիթ ունեցա լսելու նրանց երգչախմբերից մեկին (չորս-հինգ երգչախումբ հավաքվել էին միասին երգելու համար): Ես հովվի աշխատասենյակում էի, որտեղ նա պատրաստվում էր բեմ բարձրանալուց առաջ, մինչ ամենահայտնի հոգեգալստական եկեղեցիների երգչախմբերը պատրաստվում էին: Նրանք չգիտեին, որ ես այնտեղ եմ և մոտիկից կարող եմ տեսնել այս բոլոր Ռիկիներին, շպարված և կարճ մազերով Ռիկետաներին (աղջիկներից ոչ մեկը երկար մազերով չէր), երգչախմբի զգեստը հագնելիս բոլորը շպարվում էին: Իսկ այդ փոքրիկ Ռիկիները հպարտ անցուդարձ էին անում: Կար մի մարդ, որը նվիրատվություն էր հավաքում միսիոներական գործի համար: Նա կույր էր ձևանում և ընծաների տուփը ձեռքին շրջում էր դահլիճում և ամեն տեսակ հայհոյություններ ասում նվիրատվություն հավաքելու վերաբերյալ և այլն: Հետո բոլորը բարձրացան բեմ և փորձեցին երգել «Մեսիա» երգը (ո’հ,): Նրանք կարող էին շատ լավ երգել, բայց դա համոզիչ չէր, կյանք չկար դրա մեջ: Հասկանու՞մ եք: Տեսնու՞մ եք, թե ուր ենք հասել: Սա նոր Գողգոթան է: Մտածեք, թե ինչ կլիներ, եթե մի երիտասարդ աղջիկ կամ կին կանգներ նրանց հետ վայելուչ կերպով հագնված, առանց շպարի, երկար մազերով, ինչպես, որ հարկն է: Նրանք կծաղրեին նրան: Եթե նա բողոքեր, երբ այդ մարդը կույր էր ձևանում և հայհոյում (նա նույնպես հոգեգալստական եկեղեցու այդ լավագույն երգչախմբից էր), նրան երգչախմբից կվռնդեին: Եթե Ավետարանի քարոզիչներից մեկը համարձակվեր ամբիոնի մոտից որևէ բան ասել դրա վերաբերյալ, նրան կվռնդեին կազմակերպությունից: Դուք նորից եք խաչում Աստծո Որդուն և հայտնապես խայտառակում: Քարոզելով այդ սուտ ավետարանը դուք խաչում եք Նրան: Աստծո Խոսքով մեղադրում եմ Քրիստոսին մերժող սերնդին: Ես մեղադրում եմ այն ողջ զորությամբ, որով Նա վերջերս հաստատում է, որ Ինքը կենդանի է հավերժ: Այո’, նրանք հակառակվում են Աստծո հաստատված Խոսքին: Իրենց կազմակերպությունները չեն կարող ընդունել այս Խոսքը: Մեծ եկեղեցիներն ու հարանվանությունները Նրա նոր Գողգոթան են, կրկնում եմ: Նրանց եկեղեցիներում ժամանակակից սթրիփթիզ է: Դա իրոք այդպես է: Յուրաքանչյուր հարանվանության քահանայապետը աղաղակում է այնպես, ինչպես այն ժամանակվա քահանայապետը. «Այժմ իջիր և մեզ մի հրաշք ցույց տուր»: Այս խոսքերն ասացին Նրա խաչելության ժամանակ, հիմա էլ են ասում: Նրանք ինձ ասում են. «Դուք հարություն եք տալիս մեռելներին, չէ՞: Ուրեմն ինչու՞ չեք գնում այն գերեզմանը, որտեղ կին և երեխա ունեք»: Նրանք Նրան ասում էին. «Լսել ենք, որ մեռելներին հարություն ես տալիս… Այնտեղ մի մեծ գերեզմանոց ունենք, գնա և հարություն տուր նրանց…»: Ո’հ, անգիտությունը անգիտություն է ծնում: Այսօրվա մեծ եկեղեցիները, մեծ երգչախմբերը, քահանաները ասում են. «Իջիր և մեզ ցույց տուր մի հրաշք, որը մեր հարանվանությունը չի կարող կատարել»: Վերջերս փոքրիկ ռադիոհաղորդում ունեցա Ջոնսբորոյում (Արկանզասի նահանգում), որի ժամանակ խոսեցի մի բժշկված կնոջ հետ, և մի մարդ ինձ մի քանի նկատողություններ արեց: Նա մի հարանվանության անդամ էր և ինձ ասաց. «Ես մարտահրավեր եմ նետում ցանկացած մարդու. թող ինձ մի հրաշք ցույց տա»: Ես կանչեցի բժշկին և քաղցկեղից բժշկված մի մարդու: Կանչեցի նաև մի կնոջ, որը 20 տարի շարունակ անշարժ նստած էր շարժասայլակում (նա հոդաբորբից էր բժշկվել): Ես բերեցի նրանց ինձ հետ և նրան ասացի. «Ես սպասում եմ խոստացված հազար դոլարին»: Նա ասաց. ---- Այո… այո… ը.. բայց դա ինձ մոտ չէ. Տեխասում է, Ուեյկոյում, որտեղ մեր գլխավոր շտաբն է:: Ես նրան պատասխանեցի. ---- Շատ լավ, մենք վաղը կգնանք այնտեղ: Պատրաստվեք, որ վաղը գնալու ենք այնտեղ: Ես ավելացրի. ---- Այստեղ մի բժիշկ կա, որը վկայում է, որ այս մարդիկ իրոք քաղցկեղ են ունեցել (դա են հաստատում ռենտգենյան լուսանկարները): Բոլոր հարևանները գիտեն, որ այս կինը 20 տարի անշարժ նստած է եղել շարժասայլակում, իսկ հիմա նորից քայլում է: Բժիշկները մեկը մյուսից հետո խնամել են նրան այս բոլոր տարիների ընթացքում: Դուք ասացիք, որ ինձ հազար դոլար կտաք. ես ուզում եմ այդ դրամը տալ միսիոներական գործին: Նա ասաց. ---- Բայց դա Ուեյկոյում է, Տեխասում: Ես ասացի. ---- Վաղը մենք կգնանք այնտեղ: Նա պատասխանեց. ---- Սպասե’ք մի րոպե, էլի մի բան եմ ուզում ձեզ ասել: Ես հետս մի փոքրիկ աղջիկ կբերեմ: Ես կվերցնեմ մի ածելի և կկտրեմ նրա ձեռքը, իսկ դուք եղբայրների աչքի առջև կբժշկեք նրան, և նրանք ձեզ կտան այդ փողը: Ես նրան ասացի. ---- Դու սատանա ես: «Եթե Աստծո Որդին ես, իջի’ր այդ խաչից… ասա’ մեզ, ով էր քեզ խփողը»: Նրան շրջապատող ծառաները ծածկում էին Նրա երեսը, ծեծում էին Նրան և ասում. «Եթե Դու մարգարե ես, ասա մեզ, թե ով Քեզ խփեց»: «Եթե Աստծո Որդին ես, իջի’ր այդ խաչից»: Կույրերի կույր առաջնորդնե’ր: Մի մարդ, որ այդպիսի բան է ասում կամ անում, իրոք կարիք ունի բժշկվելու: Բայց դա շատ ծանոթ է. «Մեզ մի հրաշք ցույց տուր: Վարդապե’տ, մենք ուզում ենք մի հրաշք տեսնել»: Մինչդեռ ամեն օր, ամեն ժամ հրաշք կատարվում էր Աստծո կամքի համաձայն: Բայց նրանք հենց այդ ժամին այնտեղ չէին լինում: Իսկ եթե պատահում էր, որ հրաշք էին տեսնում, ասում էին, որ դա Բեեղզեբուղից է, սատանայից: Տեսնու՞մ եք: «Վարդապե’տ, մենք ուզում ենք, որ Դու մեր ձևով այդ անես, անես այն, ինչ ուզում ենք»: Բայց նրանք չէին կարող Նրան հնազանդեցնել իրենց կամքին: Ո’չ, պարո’ն: Դրա համար Նրան մերժեցին: Այսօր էլ նույնն են փորձում անել: Եկեղեցիների ֆեդերացիայի միջոցով կհասնեն դրան: Բոլորը մտնում են այնտեղ: Այս հին, ծանոթ աղաղակը… Մենք տեսնում ենք, որ միշտ ամենակրոնական վայրերում, ամենափայլուն աստվածաբաններն են Նրան դեմ դուրս գալիս: Լավագույն աստվածաբանները, որոնք պետք է ճանաչեին ճշմարտությունը, ամենամեծ եկեղեցիներն ու ամենակրթված աստվածաբաններն են Նրան վռնդում: Նրանք չեն ուզում Նրան: Դուք ասում եք. «Այդպես չէ, Բրանհամ եղբայր»: Բայց դուք այստեղ չէիք «Եկեղեցու շրջանները» քարոզի ժամանակ: Դուք չեք լսել, որ միայն Լավոդիկեի ժամանակաշրջանի եկեղեցում են Նրան դուրս արել: Նա մնացել է դրսում կանգնած, թակում է դուռը և ուզում է նորից ներս մտնել: Նրանք Նրան դուրս արեցին, որովհետև Նրա կարիքը չունեին: Նրանք նորից են խաչում Նրան: Ամեն (դեռ ինչքա՞ն ժամանակ ունենք ): Հիշեք, թե ինչ է ասում Աստծո Խոսքի մարգարեն 2Տիմ. 3-րդ գլխում (նշեք սա, ժամանակ չունենք կարդալու). վերջին օրերում ծաղրողներ կգան՝ խորամանկությամբ և գիտելիքներով լեցուն, ավելի հեշտասեր, քան աստվածասեր, սուտ վկայություն բերող, դաժան, բարիք գործողներին արհամարհող, դավաճան, հանդուգն, ամբարտավան, որոնք աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունն ուրացել են: Հեռացեք նրանցից, որովհետև նրանք են, որ գերի են դարձնում տկարամիտ կանանց, որոնք շրջում են կարճատաբատով, կարճ մազերով և շպարված դեմքով. նրանք այդպիսի կանանց գերի են դարձնում: Դա ճիշտ է: Եվ մի՞թե Նա չասաց. «Հեռացեք նրանցից այս վերջին օրերում»: Հնազանդվենք մարգարեի ասածներին: Վերջին օրերում հեռացե’ք այդպիսի բաներից: Դուք լսու՞մ եք: Այո’, բարեկամներս (ես Եկեղեցուն եմ դիմում), հեռացե’ք դրանցից: Մեր այսօրվա հովիվները պետք է այդ բաներն իմանային: Նրանք պետք է Հիսուսին ճանաչեին Նրա ժամանակ: Նրանք պետք է իմանային, ինչպես այսօր պետք է իմանան: Բայց նրանք չգիտեն: Նրա ժամանակ ապրած հրեա վարդապետները պետք է ճանաչեին Նրան, այսօրվա վարդապետներն էլ պետք է ճանաչեին Աստծո կողմից հստակորեն հաստատված Խոսքը: Նա Խոսքն էր, Նա ապացուցեց, որ Ինքը Խոսքն էր: Նա ապացուցեց, որ Ինքը Խոսքն էր այդ օրվա համար: Այսօր Աստված ապացուցեց, որ Ինքն է այս օրվա Խոսքը, այս օրվա Լույսը: Նրանք այն ժամանակ պետք է իմացած լինեին, այսօր էլ պիտի իմանան: Այն ժամանակ խաչեցին, հիմա էլ են խաչում: Սրա համար եմ ես նրանց մեղադրում: Դա ինձ համար պարզ է այն լույսի պես, որ անընդհատ բռնկվում է իմ մեջ: Ես նրանց մեղադրում եմ, որովհետև Աստված հատուցում է պահանջելու նրանցից: Հրեաները իրենց ժամանակ… երբ Աստված երկրի վրա էր, Հիսուսն ասաց. «Երուսաղեմ, Երուսաղեմ, քանի անգամ ուզեցի ձեզ հավաքել մեկ խմբում, բայց դու չուզեցիր»: Քանի անգամ Աստված վերջին օրերում փորձեց հավաքել Իր ժողովրդին, բայց դուք չուզեցիք: Դուք նախընտրեցիք ձեր հավատամքները, բայց հիմա կործանվելու վրա եք: Հենց դա էլ կատարվեց Երուսաղեմի հետ: Այն կործանվեց, մոխրացավ, այլևս չկա: Հենց նույնը կկատարվի այս մեծերի հետ: Ձեր մեծ ուսմունքներն ու հարանվանությունները կմեռնեն, կոչնչանան, բայց Աստծո Խոսքը մնում է հավիտյան: Նա Իր ամենախոր վերքերը ստացել է իր կարծեցյալ բարեկամների տանը: Մտածե’ք այդ մասին: Կանգ առե’ք: Ես մի պահ կսպասեմ: Քարոզիչնե’ր, մտածեք այդ մասին: Որտե՞ղ ստացավ Նա Իր վերքերը: Իր կարծեցյալ բարեկամների տանը: Դա միշտ այդպես է եղել և հիմա էլ այդպես է: Մտածե’ք այդ մասին: Գողգոթայում Նա շրջապատված չէր վայրենիներով և բարբարոսներով, այլ օրենքի վարդապետներով, որոնք ձևացնում էին, թե սիրում են Աստծուն: Եվ այսօր, երբ Ավետարանը կատարելապես բացահայտվել է, Նրա հարության նշանները հայտնվել մեր մեջ, փողոցից մեզ չեն գալիս հարձակումները, այլ այսպես կոչված քարոզիչներից: Նրանք, ովքեր պետք է սիրեին Նրան, ամեն կողմից հարձակվեցին Նրա վրա. «Մենք Նրան չենք ուզում, չենք ուզում, որ Նա թագավորի մեզ վրա: Մենք Նրան չենք աջակցի, այս քաղաքը չի համագործակցի նման բաների հետ, եթե այդպես պետք է լինի: Դա ընդամենը սպիրիտիզմ է, սատանայից է»: Նրանք չգիտեն Աստծո Խոսքը: Նրանք կույրեր են, որոնք առաջնորդում են ուրիշ կույրերի: Մտածե’ք այդ մասին, այսօր էլ այնպես է, ինչպես առաջ: Մտածե’ք այդ մասին: Այն զորությունը, որը բժշկում և ազատում է մարդկանց աշխարհասիրությունից, կարճ մազերով և շպարված դեմքով Հեզաբելներից, որոնք իրենց քրիստոնյա են համարում՝ չնայած իրենց ապրած կյանքին, ծխում են և անվայել բաներ ասում, միաժամանակ միսիոներական ընկերություններին են աջակցում, կարում են, հյուսում, միևնույն ժամանակ վիրավորական խոսքեր ասում, շատախոսում, սկանդալներ են սիրում, փողոց են դուրս գալիս կարճատաբատով և ուրիշ նման բաներ են անում և չեն վարանում իրենց քրիստոնյա կոչել ուրիշ կանանց մոտ: Հիշու՞մ եք իմ պատմությունը այն գերու մասին, որը գիտեր, որ ինքը թագավորի որդի է: Ի՞նչ պետք է լինենք մենք մյուսներս: Այս քարոզիչները, նրանց ամբիոնները, որտեղ Նա ստացել է Իր վերքերը… նրանք հավանություն են տվել և ժողովրդի համար ընդունել են այդպիսի կենսակերպ և գործեր: Նրանք խոցում են Նրան: Նրանք մերժում են այն զորությունը, որը կարող է իրենց ազատագրել, և հավանություն են տալիս բոլոր այդ բաներին, մինչդեռ Աստծո Խոսքին հակառակ է, որ կինը կտրի մազերը, շպարվի և կարճատաբատ հագնի: Դա հակառակ է Աստծո Խոսքին, բայց նրանք դրան հավանություն են տալիս՝ Նրան տանելով մի նոր Գողգոթա: Որտեղի՞ց է Նա ստանում Իր վերքերը: Փողոցի՞ց, բարերի՞ց: Ո’չ, եկեղեցական ամբիոնի մոտից, ամբիոնի մոտից: Ի՞նչ էին նրանք աղաղակում. «Նա Իրեն Աստված է համարում»: Նրանք ժխտում են Նրա աստվածային բնությունը: Նրանք փորձում են բաժանել Նրան և դարձնել երեք կամ չորս աստված, բայց Նա Աստված է: Նա Աստված էր և միշտ Աստված կմնա, Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Երբ դուք խոսում եք միակ Աստծո մասին, նրանք ձեզ վրա ծիծաղում են. «Մենք հավատում ենք սուրբ Երրորդությանը»: Ես հավատում եմ միակ սուրբ Աստծուն: Ես հավատում եմ Նրա բժշկող, ազատագրող զորությունը. ես հավատում եմ, որ Նա կարող է մարդկանց ազատել աշխարհասիրությունից, ինչպես ազատեց Մարիամ Մագդաղենացուն: Հիշեք, որ նա էլ Հեզաբելի պես շպարված էր: Նրա մեջ յոթ դև կար: Նա էլ էր շրջում կիսամերկ, ինչպես մեր օրերում ժամանակակից կանայք փողոցներում: Գնացե’ք՝ ուր ուզում եք և նայե’ք: Եթե կասկածում եք, որ մարդիկ երկրպագում են մերկ կնոջ զոհասեղանի մոտ, մի հայացք գցեք փողոցին: Կլինի այնպես, ինչպես Սոդոմի ժամանակներում էր: Ուշադիր նայեք, եթե չեք հավատում, կարող եք գնալ ուր ուզում եք: Բացեք մի պատկերազարդ ամսագիր, նայեք հայտարարությունները: Ի՞նչ կգտնեք այնտեղ: Հիշեք, թե ինչ է գրված. «Երբ Աստծո որդիները տեսան, որ մարդկանց աղջիկները գեղեցիկ էին, նրանց կին վերցրին»: Նայեք Անգլիայում եղած սկանդալին, այստեղ եղած սկանդալին. սա մի մեծ հասարակաց տուն է: Ինչու՞: Ինչու՞ Ռուսաստանը դարձավ կոմունիստական: Անպարկեշտության, ապականության և կաթոլիկ եկեղեցու անզորության պատճառով: Հենց այդ նույն պատճառով այս ազգը կոմունիզմը ներմուծեց եկեղեցիների ֆեդերացիա, և կոմունիզմը կմիանա կաթոլիկ եկեղեցուն. կոմունիզմն ու կաթոլիկ եկեղեցին կմիավորվեն, դուք այդ գիտեք: Հիմա հենց այդ են անում: Ինչու՞: Որովհետև նրանք մերժեցին Ավետարանը, որը կարող էր նրանց զատել և սուրբ ժողովուրդ դարձնել: Ինչպիսի~ անմտություն: Հենց դա է պատճառը: Եվ քարոզիչները ամբիոնի մոտից ընդունում են դա հանուն իրենց կերակուրի, հասարակության մեջ ունեցած դիրքի, այն հասարակության, որտեղ իշխում են տարբեր հավատամքներ, որը նրանց հնարավորություն է տալիս ասելու. «Ես պատկանում եմ այս խմբին, այն խմբին»: Նրանք կրթվածությունը գերադասում են Աստծո զորությունից: Մարիամ Մագդաղենացու պես ազատեք նրանց այս անմիտ սերնդից: Այն զորությունը, որը կարող էր վերցնել այն փողոցային կիսամերկին և նրան մղել հագնվելու և վարվելու պարկեշտությամբ, քրիստոնյայի պես, նրանք դատապարտում են: Նրանք Գողգոթայում խաչում են այն Մարդուն, որն ուներ այդ զորությունը: Եվ երբ Ավետարանը և Սուրբ Հոգին մղում են այդ կիսամերկ կանանց հագնվել պարկեշտորեն և վարվել քրիստոնյայի պես, նրանք համարում են դա ֆանատիզմ և չեն ուզում դա տեսնել իրենց եկեղեցում, որպեսզի դա չսթափեցնի մյուս կանանց՝ նույնպես այդպես վարվելու: Ի՞նչ են նրանք անում: Նրանք մերժում են այդ զորությունը, ինչպես այն ժամանակ մերժեցին. նրանք խաչում են Խոսքը՝ ասելով, որ այս ամենը ուրիշ ժամանակաշրջանի համար էր: Ես նորից եմ մեղադրում նրանց: Այո’, պարո’ն: Ինչպես այն ժամանակ նրանք մեղադրվեցին: Այն նշանը, որ ստիպեց ծեր «Լեգիոնին» հագնվել… Դուք գիտեք, որ իր հագուստները հանող մարդը խելագար է: Իսկ ինչպիսի՞ն է այն կինը, որ այդպես է վարվում: Լեգիոնը խելագար էր, նա հանում էր իր հագուստները: Աստված օգտագործեց Իր զորությունը, և նա հագնվեց: Հագնված և զգաստացած Նա նստեց Հիսուսի ոտքերի մոտ: Նայե’ք այն զորությանը, որը տեսնել տվեց ծեր Բարտիմեոսին, երբ նա իրենց հավատամքների մեջ էր: Հիսուսը երկիր եկավ մի ժամանակաշրջանում, երբ շատ անհավատություն կար, բայց դա Նրան չկանգնեցրեց, Նա գնում էր Իր Ճանապարհով: Նա ձևականություններ չէր պահպանում, այլ ասում էր նրանց. «Դուք ձեր հորից՝ սատանայից եք»: Նա դատապարտեց նրանց: Այն Զորությունը, որ գերեզմանից հանեց Ղազարոսին և կյանք վերադարձրեց Նայինում ապրող այրի կնոջ միակ որդուն (ո’հ, Աստված իմ), այն Զորությունը, որ կարող էր նման բաներ անել, կարող էր կանխասել կատարվելիք բաները՝ «…այնտեղ շուտով մի էշ կգտնեք կապած, հետն էլ մի ավանակ…»…. նրանք այդ Զորությունն ունեցող Մարդու մասին ասացին. «Վերցրու դրան, մենք Նրան չենք ուզում, Նա ապականում է մեր ուսմունքները»: Եվ նրանք խաչեցին Նրան: Այսօր էլ նույնն է. «Վերցրու Սուրբ Հոգուն»: Նրանք չեն ուզում գործ ունենալ Նրա հետ. «Նա մեզ դատապարտում է, կատարում է բոլոր այս գործերը, այսպիսի բաներ է ասում մեր մարդկանց: Մենք չենք ուզում, որ նման բաներ լինեն մեր կազմակերպությունում: Դա հակասում է մեր հավատամքին»: Նրանք նորից են խաչում Նրան: Այժմ վերջացնելուց առաջ (պետք է հիմա վերջացնենք) ուշադրություն դարձրեք: Նրանք նորից դա ֆանատիզմ են համարում: Նրանք Նրան ֆանատիկ էին համարում, ասում էին, որ խելագար է: Բոլորը գիտեն, որ Աստվածաշնչում փարիսեցիներն ասում էին. «Նա սամարացի է, խելագար է: Նրան հետևողներն էլ են խելագար: Նա Բեեղզեբուղ է»: Այսօր նորից են նույն բանն ասում. «Սա կախարդություն է: Նրանք գուշակներ են»: Նրանք նորից են Նրան գամում անարգանքի խաչին: Ի՞նչ խաչ, ի՞նչ անարգանք: Նրանք ծաղրում են բացահայտված Խոսքը և ասում են մարդկանց. «Դա սատանայից է»: Նա ասաց. «Նրանք հայտարարում են, որ Աստծո սուրբ գործերը կատարված են անմաքուր հոգվ»: Սրա համար ներում չկա, երբ Խոսքը ենթարկում են ստության անարգանքին, խայտառակությանը՝ ասելով. «Դա մոլորություն է, ֆանատիզմ»: «Մի’ գնացեք նրանց հավաքույթներին»: Ի՞նչ են անում այդպես վարվելով: Նրանք վերցնում են իրենց ուսմունքների և հարանվանությունների մեխերը: Այս քարոզիչները վազում են աշխարհիկ հաճույքների հետևից, ամբարիշտ են և կուրացած իրենց դենոմինացիոն հոգու անմտությամբ: Նրանք վերցնում են իրենց հարանվանությունների մեխերը և ամբիոնի մոտից նորից են խաչում Աստծո Որդուն: Ինչու՞ են նրանք այդ անում: Որովհետև մարդկային գովեստները, եկեղեցիների տված տիտղոսները գերադասում են Աստծո Խոսքից: Ես մեղադրում եմ նրանց, նրանք չեն կարող ներդաշնակ լինել Աստծո Խոսքի հետ, որովհետև աշխարհի հետ են ներդաշնակ: Ի~նչ կեղծավորության ժամանակներում ենք ապրում: Մի Գողգոթան բավական չէ՞ր իմ Տիրոջ համար: Ինչու՞ եք անում այդ. դուք, որ պետք է սիրեիք Նրան, դուք, որ գիտեք, որ սա Նրա Խոսքն է, գիտեք, թե ինչ է գրված Հայտնության գրքի 22-րդ գլխում՝ «Ով որ մի բան ավելացնի, կամ պակասեցնի»: Ինչու՞ եք դուք այդ անում: Մի Գողգոթան հերիք չէ՞ր Նրան: Ես պաշտպանում եմ Նրան: Ես Նրա դատապաշտպանն եմ: Եվ մեղադրում եմ ձեզ Աստծո Խոսքով: Փոխեք ձեր ճանապարհները, այլապես դժոխք կգնաք: Ձեր հարանվանությունները կործանվելու են: Ես ձեզ մեղադրում եմ Դատավորի ներկայությամբ: Ես մեղադրում եմ ձեր կարծեցյալ աստվածապաշտությունն ու կեղծավորությունը: Ինչպե՞ս կոչել դա: Մի Գողգոթան բավական չէ՞ր: Պետրոսը չմեղադրե՞ց նրանց, երբ ասաց. «Ձեր հայրերից ո՞ր մեկը չարեց այդ»: Ստեփանոսը չասա՞ց. «Ձեր հանցագործ ձեռքերով խաչեցիք Կենաց Իշխանին»: Հիսուսն Ինքը չասա՞ց. «ՁԵր մարգարեներից ու՞մ չսպանեցին ձեր հայրերը, իսկ դուք զարդարում եք նրանց գերեզմանները»: Արդարի հետ այդպես են վարվել բոլոր ժամանակներում: Այսպիսով՝ ես մեղադրում եմ այսօրվա կրթված հեթանոսների խմբին, որոնք եկեղեցի են գնում, բայց մերժում են Քրիստոսին: Ձեր աստվածապաշտության կերպարանքով երկրորդ անգամ եք խաչում իմ Քրիստոսին, երբ ժողովրդին ասում եք, որ այդ խոսքերը ուրիշ ժամանակաշրջանի համար էին, ոչ թե մեր: Ես ձեզ մեղադրում եմ: Դուք մեղավոր եք նույն հանցանքի համար, ինչ որ Նրան խաչողները: ԱՊԱՇԽԱՐԵՔ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ԱՍՏԾՈւՆ, ԱՅԼԱՊԵՍ ԿԿՈՐՍՎԵՔ: Կրկնում եմ. նրանք՝ քարոզիչները, Խոսքը բերողները, Նրան՝ Խոսքին, խաչեցին՝ հայհոյելով այնտեղ՝ եկեղեցիներում: Թող Աստված ողորմություն անի մեզ: Ձայնագրության համար թույլ տվեք նորից կրկնել. նրանք՝ քարոզիչները, Խոսքը բերողները, Նրան՝ Խոսքին, խաչեցին՝ հայհոյելով այնտեղ՝ եկեղեցիներում: Զարմանալի չէ, եթե նորից. Ժայռեր պատռին, արեւն սեւնայ Մինչ խաչին վրայ մեռնի Յիսուս Եւ Իր մահուամբ կ՚անմահանայ Հէք մահապարտ հոգիս անյոյս: Ես ասում եմ սա և’ ձայնագրության համար, և’ այս դահլիճում գտնվողների: Ասում եմ Սուրբ Հոգու ներշնչմամբ. «Ո՞վ է Տիրոջ կողմից: Թող գա ապաստանելու Խոսքի ներքո»: Քրիստոսին ուրացող, մերժող, ապականված սերնդին Աստված անպայման կդատի իր հայհոյությունների համար, որովհետև խաչում է բացահայտված Խոսքը: Դուք կդատապարտվեք: Ես մեղադրում եմ ձեզ: Ինչպես Մովսեսն ասաց. «Ո՞վ է Տիրոջ կողմից, թող գա ինձ մոտ»: Կրակի սյունն այնտեղ էր վկայության համար: Ո՞վ է Տիրոջ կողմից: Թող նա ընդունի Խոսքը, մերժի իր հավատամքները և հետևի Հիսուս Քրիստոսին ամեն օր: Եվ կհանդիպենք այն փառավոր առավոտյան: Խոնարհենք մեր գլուխները աղոթքի համար. «Տեր Աստված, որ տալիս ես հավիտենական կյանք, որ այս Խոսքի Հեղինակն ես, որ մեռելներից հարություն ես տվել Հիսուս Քրիստոսին և հաստատել Նրան անհավատ սերնդի առջև… Այս առավոտ երկար ենք խոսել: Եկեղեցին լեփ-լեցուն էր, մարդիկ նստել էին, որտեղ կարող էին, շատերն էլ կանգնած էին: Ձայնագրություն արվեց, որպեսզի այս պատգամը գնա աշխարհով մեկ: Քարոզիչները կլսեն սա իրենց աշխատասենյակներում: Ես աղոթում եմ նրանց համար, Տե’ր: Թող այս խոսքերը խորությամբ թափանցեն նրանց մեջ, ոչնչացնեն այն ամենը, ինչ աշխարհից է, որպեսզի նրանք էլ կարողանան ասել Կենթուկիից եկած այն մեթոդական հովվի նման, որը մի օր եկավ ինձ մոտ և ասաց. «Լսելով եկեղեցու յոթ շրջանների մասին քարոզը, ես լսեցի մի աղաղակ՝ «Դուրս եկե’ք Բաբելոնի պարիսպներից»: Եվ ես գոռացի. «Ես ամեն ինչ թողնում եմ, դուրս եմ գալիս: Չգիտեմ՝ ուր գնամ, ինչ անեմ, բայց դուրս եմ գալիս այս պարիսպներից»: Օրհնյալ լինի այս մարդու քաջությունը, որը կին և երկու կամ երեք երեխաներ ունի»: Ո’հ, Տե’ր, թող շատերը գտնեն Աստծո Խոսքի ճանապարհը, միակ Ճանապարհը, որ Կյանքի է տանում, որովհետև Նա է Խոսքը: Ես աղոթում եմ նրանցից յուրաքանչյուրի համար, Հա’յր: Ես ասում եմ այդ բաները, ոչ թե դաժանությունից, այլ սիրուց, որովհետև սերն ուղղում է: Խնդրում եմ, Տեր, թող մարդիկ հասկանան, որ դա ուղղելու համար է: Դու, որ ուղղում էիր նրանց, խաչի վրա աղոթեցիր նրանց համար. «Հայ’ր, ներիր նրանց, նրանք կույր են, չեն հասկանում, թե ինչ են անում»: Ես աղոթում եմ այդ հովիվների համար, նրանց համար, ովքեր այսօր նորից են խաչում Խոսքը և կառչում իրենց հավատամքներից, դոգմաներից, հարանվանություններից, որոնցով փոխարինում են Կյանքի Խոսքը: Եվ նրանք ժողովրդի առջև բացահայտ կերպով քննադատում են այն Ճշմարտությունը, որն Աստված հաստատել է որպես Ճշմարտություն: Մենք խնդրում ենք նրանց համար, Հա’յր, որ նորից նրանց կանչես հարսանյաց ընթրիքին: Թող այս անգամ գան և այլևս պատճառաբանություններ չգտնեն, որովհետև գուցե արդեն հնչել է վերջին հրավերը, և հիմա չափազանց ուշ է: Հուսով եմ, որ դեռ ոչ: Օրհնի’ր այս փոքրիկ եկեղեցին, այս հարյուրավոր մարդկանց, որոնք այս առավոտ այս շոգին հավաքվել են այստեղ և մնացել երկու ժամից ավելի տևող երկար քարոզը լսելու: Նրանք չգնացին, այլ լռությամբ լսեցին: Շատերը դեռ ճաշով պետք է զբաղվեն, կան կանայք, որոնք կանգնած են իրենց փոքրիկների հետ, և բոլորը սպասում են: Նրանք ուշադրությամբ են լսում ամեն բառը: Տե’ր, ես գիտակցում եմ, թե ինչ կլինի ինձ հետ դատաստանի օրը, եթե մարդկանց մոլորության մեջ գցեմ: Ես գիտակցում եմ, որ փորձում եմ նրանց վերադարձնել Խոսքին, որպեսզի ապրեն Քո Խոսքով, որն ասում է, որ Դու նույնն ես երեկ, այսօր և հավիտյան, որ փառավոր Սուրբ Հոգին, (Հիսուս Քրիստոսն է ներկա Սուրբ Հոգու տեսքով), նույն Անձն է: Դու ես ասել. «Մի քիչ էլ, և Ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ, և Ինձ կտեսնեք, որովհետև ձեզ հետ կլինեմ ու ձեր մեջ»: Իսկ ես գիտեմ, որ այդ Դու ես, Տե’ր: Մենք հավատում ենք Քեզ, որովհետև տեսնում ենք, որ մեր մեջ անում ես նույն գործերը: Այսօր մենք պարզապես հանձնվում ենք Քեզ այս եկեղեցում: Տե’ր, թող հենց այս պահին, լինի այստեղ, թե դրսում, թե ձայներիզը լսելիս, բոլորը՝ տղամարդիկ և կանայք, երիտասարդ տղաներն ու աղջիկները, կարողանան ամբողջ հոգով հանձնվել և նվիրվել Քո ծառայությանը: Իջի’ր այս եկեղեցու վրա, Տե’ր, և թող Քո զորությունը բժշկի հիվանդներին: Ասացին, որ այնտեղ հաշմանդամ երեխա կար նստած… թող փառավոր Սուրբ Հոգին… մենք գիտենք, որ պետք է պարզապես մնանք Քո ներկայության մեջ… Նա կգործի… եթե Դու կարող ես մտնել ռադիո և հեռուստատեսություն, շրջել բոլոր երկրներում և բժշկել հիվանդներին (Դու ողարկեցիր Քո Խոսքը, և նրանք բժշկվեցին) Դու կարող ես այդ անել հենց հիմա: Խնդրում եմ, Աստված իմ, որ բժշկես այս խոսքերը լսող ամեն հիվանդի, ամեն հաշմանդամի, ամեն տկարի: Աստված իմ, շնորհի’ր այդ: Աղոթքս նրանց համար է: Քրիստոսի սիրով լցված սրտով և նրանց հանդեպ կարեկցությամբ, բերում եմ նրանց Քեզ մոտ, Տե’ր, զոհասեղանի մոտ, որտեղ գտնվում է մեր մեղքերի քավության և մեր հիվանդությունների բժշկության համար մորթված արյունոտ Գառնուկը: Ես խնդրում եմ Քո շնորհքը այս ժողովրդի համար: Ես ուզում եմ Մովսեսի նման կանգնել խրամատում և Քեզ ասել. «Ո’հ, Աստված իմ, ողորմություն արա նրանց, համբերիր և մեկ հնարավորություն էլ տուր»: Անմիջապես մի’ արա այդ, Տե’ր, թող Ավետարանը դեռ թափանցի նրանց մեջ: Նրանք դատապարտված են, Տեր: Ես խնդրում եմ, որ Քո անսահման շնորհքը տարածվի մինչև ամենավերջին մարդը, որի անունը գրված է Գրքում: Տե’ր, դժվար չէ աղոթել աստվածային Խոսքի, խոստացված, հաստատված Խոսքի համաձայն, այն Խոսքի համաձայն, որն այս ժողովրդին նախասահմանել է աշխարհի ստեղծումից առաջ: Դժվար չէ աղոթել նրանց փրկության համար, որոնց անունները գրված են Գրքում, որովհետև գիտեմ, որ Դու այդ կանես: Հիսուսն ասաց. «Բոլոր նրանք, ում Հայրը տվեց Ինձ, կգան Ինձ մոտ»: Եվ ոչ ոք չի կարող գալ, եթե նրան տրված չլինի: Այժմ խնդրում եմ, Տե’ր, ամեն տեղ, ուր այս խոսքերը կհայտնվեն (լինի այստեղ, թե ձայներիզի մեջ), թող Սուրբ Հոգին կանչի բոլոր նրանց, ովքեր աշխարհի ստեղծումից առաջ նախասահմանված են եղել և գրանցված Գառան Կյանքի Գրքում: Թող լսեն Աստծո ձայնը, որ հնչում է այսօր, և թող այդ մեղմ ձայնը շշնջա նրանց սրտերում. «Սա է ճանապարհը, սրանով գնացեք»: Շնորհի’ր այդ, Հա’յր: Խնդրում եմ Հիսուսի Անունով: Եվ մինչ այս պահին, դահլիճում կանգնած ենք գլուխները խոնարհած, դուք, որ հավատում եք, որ սա Ճշմարտությունն է…. ես ձեռքս դնում եմ հիվանդների և տկարների համար նախատեսված թաշկինակների և փաթեթների վրա: Կուզենայի անկեղծությամբ մի հարց տալ ձեզ: Ես չեմ գալիս այստեղ միայն նրա համար, որ ինձ լսեք: Ես հոգնած, ուժասպառ եմ և այլևս երիտասարդ չեմ, գիտեմ, որ մեր օրերը հաշված են: Ես գիտեմ, որ ամեն բան պետք է կարգի դնեմ, մինչև ամենափոքր բաները, Աստծո Թագավորության համար: Ես պետք է ամեն առիթ օգտագործեմ քարոզելու համար: Ես պետք է այդ անեմ՝ ուզենամ թե ոչ: Ես գալիս եմ այստեղ, որովհետև զգում եմ, որ պարտավոր եմ և, իհարկե, փափագում եմ: Ես ձեզ սիրում եմ: Եվ ես խստությամբ չեմ խոսում, որովհետև ինձ հաճելի է, ներքուստ ես հակադրվում եմ դրան. Աստծո կողմից հաստատվածն է ինձ ստիպում այդպես վարվել: Ես ձեզ ասում եմ բարեկամաբար, սիրով: Ես չեմ ուզում նախատել ո’չ տղամարդկանց, ո’չ կանանց: Դա իմ մտադրությունը չէ, քույրս, եղբայրս, պարզապես ուզում եմ այնպես անել, որ տեսնեք Տիրոջ խրատը, գավազանը, որպեսզի կարողանաք ներս գալ: Մի’ հետաձգեք, կարող է չափազանց ուշ լինել: Իսկ դուք, որ ուզում եք կանգնել Տիրոջ կողքին լիովին հանձնված սրտերով, լինեք այս եկեղեցում, թե ուրիշ տեղ ձայներիզը լսելիս, ուզու՞մ եք հիմա, մինչ խոնարհել ենք մեր գլուխները… մի’ բարձրացրեք ձեր ձեռքը, եթե սրտանց չեք ուզում: Իսկ եթե ուզում եք նվիրված կյանքով գալ Տիրոջը, ուրեմն բարձրացրեք ձեր ձեռքը հիմա: Աստված օրհնի ձեզ: Դուք նորից եք հանձնվում Քրիստոսին՝ կրելով Նրա նախատինքը: Ասեք՝ «Ես պատրաստ եմ կրելու այս նախատինքը»: Ես էլ եմ բարձրացրել իմ երկու ձեռքերը: «Ես ուզում եմ կրել Հիսուս Քրիստոսի նախատինքը: Ուրախությամբ եմ կրում «ֆանատիկի» պիտակը և ամեն մականուն, որով ինձ կկոչեք: Ես այն կրում եմ արժանապատվորեն, որովհետև իմ Տիրոջ համար է: Ես այն կրում եմ արժանապատվորեն»: Բոլորդ չե՞ք ուզում նույնը անել: Բարձրացրեք ձեր ձեռքը, ասեք. «Աստծո շնորհքով ուզում եմ…»: Աշակերտները գնացին՝ մտածելով, որ մեծ պատիվ է Նրա անվան համար անարգանք կրելը: Թե՞ նախընտրում եք կրել որևէ հոլիվուդյան աստղի կամ հեռուստատեսային աստղի, կամ որևէ եկեղեցու անդամի նախատինքը Հիսուս Քրիստոսի նախատինքի փոխարեն: «Շնորհիր ինձ նախատինք կրել Քո Խոսքի համար: Ես գիտեմ, որ Նա նախատինք է կրել Աստծո Խոսքի համար: Տե’ր, թույլ տուր ես էլ կրեմ այն»: Օրհնեալ է խաչս, պիտի տանիմ, Մինչեւ որ մահն ինձ գայ. Ու վեր ելլեմ, պսակս առնեմ, Ինծի պսակ մը կայ: Մի օր մեզ համար պսակ կլինի: Ինչ-որ մեկը պատրաստում է այն հիմա: Երբ այս երկրային կյանքը վերջանա, ամեն բան լավ կլինի: Այստեղ բավարար տեղ չկա, որպեսզի մարդիկ հավաքվեն խորանի շուրջը: Ձեր գտնված տեղը համարեք խորան: «Ամեն, ով որ հավատում է…»: Աղոթենք: Երկնային Հայր, ինձ թվաց, որ գրեթե բոլորը՝ ծերերն ու երիտասարդները այս եկեղեցում ձեռք են բարձրացրել: Ես աղոթում եմ, որ ամեն տեղ, ուր այս ձայնագրությունը կլսեն, բարձրացնեն իրենց ձեռքերը, ծնկի գան: Թող ամեն հայր, ամեն մայր իրար ձեռք բռնեն և ասեն. «Սիրելի’ս, մենք երկար ժամանակ միայն եկեղեցու անդամներ ենք եղել: Հիմա ժամանակն է Քրիստոսին գալու»: Շնորհի’ր այդ, Տե’ր: Օրհնի’ր այս մարդկանց, Տե’ր: Խնդրում եմ, տուր նրանց նվիրված կյանք: Նրանցից շատերը լավ մարդիկ են, Տե’ր: Նրանք Քո ժողովուրդն են, միայն թե չգիտեն Ճշմարտությունը: Ես Քեզ խնդրում եմ ցույց տալ նրանց Ճշմարտությունը: «Քո Խոսքը Ճշմարտություն է»: Ինչպես Դու ասացիր Հովհաննեսի Ավետարանում (կարծեմ 17-րդ գլխում). «Սրբացրու Նրանց Քո Ճշմարտությամբ. Քո Խոսքը Ճշմարտություն է»: Եվս մեկ անգամ. «Քո Խոսքը Ճշմարտություն է»: Նա միշտ Ճշմարտություն է, որովհետև Նա Աստված է: Աստված իմ, խնդրում եմ, որ նրանց սրբացնես Քո Ճշմարտությամբ: Սրբացրու’ նրանց, մաքրի’ր բոլոր հավատամքներից և հարանվանություններից, բոլոր աշխարհիկ բաներից, շնորհի’ր նրանց Խոսքին նվիրված կյանք: Շնորհի’ր այդ, Տեր: Նրանք Քոնն են հիմա, Դու խոստացել ես կատարել: Որպես Քո ծառա՝ ես բերում եմ իմ աղոթքը նրանց կողմից: Հիսուս Քրիստոսի Անունով: Այժմ գլուխներս խոնարհած երգենք այս օրհներգը, մինչ շարունակում ենք աղոթել: Հիսուսն ամեն բան վճարեց, Ես ամեն բան պարտական եմ Նրան, (մտածեք այդ մասին) Մեղքը կարմիր բիծ էր թողել, Ձյունից սպիտակ ինձ դարձրեց: Երեկ մի մարդ իմ չափսերն էր վերցնում մի կոստյումի համար, որը եկեղեցուց մի եղբայր էր գնել ինձ համար: Նա ինձ ասաց. «Քո կոստյումը չափազանց շոգ թվաց ինձ, քեզ համար թեթև կոստյում եմ գնել»: Դերձակն ինձ ասաց. «Ձեր աջ ուսը չափազանց ցածր է, երևում է մի ժամանակ շատ ծանր բան եք կրել»: Ես մտածեցի. «Այո’, մեղքի բեռը: Բայց Հիսուսը վճարեց ամեն բան»: Մտածեք այդ մասին, մինչ երգում ենք. Հիսուսն ամեն բան վճարեց, Ես ամեն բան (ողջ կյանքս), պարտական եմ Նրան (ի՞նչ էր արել մեղքը) Մեղքը կարմիր բիծ էր թողել, Ձյունից սպիտակ ինձ դարձրեց: Տե’ր, գթասիրտ եղիր մեր հանդեպ խորհրդածության այս պահին: Թող Քո Խոսքը թափանցի մեր հոգու խորքը: Եթե նույնիսկ այս մարդիկ ուշանում են ճաշից… Բայց, Տեր, սա կերակուրից ավելին է. սա Կյանք է: «Իմ Խոսքը կերակուր է»: Դու ես այդ ասել: Դրանով են մեր հոգիները ուզում կերակրվել: Այժմ վերցրու մեզ, Տեր, ձուլիր մեզ: Ինձ էլ վերցրու նրանց հետ: Ես էլ եմ ուզում գնալ նրանց հետ: Հենց հիմա հավատքով գնում եմ Գողգոթա, Տե’ր: Ես գնում եմ այս եկեղեցու հետ: Ձուլիր ինձ, Տեր: Ես ճիշտ չվարվեցի, Տե’ր: Դեռևս վերջերս ես ուզում էի դադարել քարոզելուց: Մարդիկ չէին ուզում ինձ լսել: Մարդիկ չէին ուզում փոխվել, և ես հուսահատված էի: Իմ մեջ բարդույթ առաջացավ: Մի քանի կիրակի առաջ Դու ինձ նշան տվիր… և կարդալով Աստվածաշունչը՝ տեսա, որ Դու խոսել էիր Մովսեսի հետ ինչպես այն երազում, որտեղ սար կար, որը նրա համար նշան պիտի լիներ… այն ժամանակ հասկացա, որ թողել եմ մեծ թվով հիվանդների և ոչ միայն մարգարեական, այլև Խոսքի ուսուցման և հիվանդների համար աղոթելու ծառայությունը: Դու թույլ տվիր, որ մի մարդ ընկնի գետնին և մեռնի, հետո նրան հարություն տվիր, որպեսզի հաստատես, որ դա ճշմարտություն էր: Դու միշտ հաստատում ես Քո Խոսքը: Այժմ Տե’ր, հաստատի’ր Քո Խոսքը հենց հիմա, երբ ես Քո գահի առջև եմ: Վերցրու այս հոգիներից յուրաքանչյուրին, Տեր և ջնջի’ր մեր միջից այն ամենը, ինչ աշխարհից է: Ինձ էլ վերցրու, Տեր, մինչ մենք Քո ներկայության մեջ ենք: Վերցրու Քո Խոսքը, կոտրիր մեր սրտերը: Աստված իմ, հենց այս պահին հեռացրու մեզանից աշխարհը և աշխարհի հոգսերը, դարձրու մեզ նվիրված քրիստոնյաներ՝ մեղմ, սիրալիր, սիրով, գթությամբ և Հոգու պտուղներով լեցուն: Չէ՞ որ Դու կանես այդ, Տե’ր: Մենք Քո գահի առջև ենք: Մեղքը յուրաքանչյուրիս վրա մուգ կարմիր բիծ է թողել, բայց Քո արյունը, Տեր, կարող է ջնջել այդ և մեզ դարձնել ձյունից սպիտակ: Լսիր մեզ, մինչ Քո ներկայության մեջ ենք: Վերցրու’ մեզ, մենք Քոնն ենք, Քեզ ենք հանձնում մեր կյանքերը Հիսուսի Անունով. շնորհի’ր այդ յուրաքանչյուրիս: Կոտրի’ր սիրտս, Տե’ր, ես տեսնում եմ իմ բոլոր սխալներն ու թերությունները: Աստված իմ, այս պահից կջանամ անել ամեն հնարավորը՝ Քեզ օգտակար լինելու համար: Ես ուզում եմ նորից Քեզ հանձնել իմ կյանքը: Տե’ր, այն բանից հետո, երբ ես մեղադրանք բերեցի իմ քարոզիչ բարեկամների դեմ, ստիպված եղա ասել այդ խիստ խոսքերը… բայց Տե’ր, ես Քո ներշնչմամբ եմ այդ արել, զգում եմ, որ Դու ես ինձ պատվիրել այդ: Այժմ ես ազատ եմ այդ բեռից: Ես երջանիկ եմ դրա համար: Թող անեն այն, ինչ ուզում են, Հա’յր: Ես խնդրում եմ Քեզ, որ նրանք ընդունեն այդ: Խնդրում եմ, որ փրկես բոլորին, Տե’ր: Թող արդարների արթնություն լինի, թող մեծ զորություն իջնի Եկեղեցու վրա հափշտակությունից առաջ: Դժվար չէ դրա համար աղոթել, որովհետև Դու ես խոստացել այդ: Մենք սպասում ենք այդ երրորդ փուլին1: Մենք գիտենք, որ դա մեծ բաներ կանի մեր մեջ: Տե’ր, ես պատկանում եմ Քեզ: Ես ինձ դնում եմ զոհասեղանի վրա և հանձնվում եմ Քեզ ողջ էությամբ: Հանի’ր իմ միջից այն ամենը, ինչ աշխարհից է, ինչ կորստի ենթակա է: Տուր ինձ այն, ինչ հավիտյան է մնում՝ Աստծո Խոսքը: Թող ես այնքան ներդաշնակ ապրեմ Խոսքի հետ, որ Խոսքը լինի իմ մեջ, և ես՝ Խոսքի մեջ: Շնորհի’ր այդ, Տե’ր: Թող ես երբեք չհեռանամ դրանից և ամուր, հաստատուն կերպով պահեմ թագավորական սուրը: Շնորհի’ր այդ, Տե’ր: Օրհնի’ր մեզ բոլորիս: Մենք Քո ծառաներն ենք, որովհետև այս առավոտ նորից հանձնեցինք Քեզ մեր սրտերը: Մենք ընծայվում ենք Քո ծառայությանը Հիսուս Քրիստոսի Անունով: Հիսուսն ամեն բան վճարեց, Ես ամեն բան պարտական եմ Նրան, (Աստված օրհնի Քեզ, Նեվիլ եղբայր) Մեղքը կարմիր բիծ էր թողել, Ձյունից սպիտակ ինձ դարձրեց:
Բովանդակություն