Լսել

2023-12-31 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023թ. դեկտեմբեր 31, Կրեֆելդ, Կիրակի

Եղբայր Ֆրանկ.

Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, ես ջերմորեն ողջունում եմ ձեզ մեր սիրելի Փրկիչ, Հիսուս Քրիստոսի թանկագին անունով: Այսօր հատուկ օր է, այսօր այս տարվա վերջին օրն է, և մենք հետ ենք նայում, թե ի՜նչ է արել Աստված: Մեկ շաբաթ առաջ իմ 90-ամյակն էր, և ես ուզում եմ ի սրտե  շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ուղարկել են իրենց Էլ. նամակները, իրենց շնորհավորանքները: Հավանաբար 80-ից ավելի էին, և մենք շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը շատ ու շատ մարդկանց համար, մեծ գործեր անելու համար, հա՜տկապես վերջին երեք տարիներին: Ես հետ եմ նայում շատ ու շատ տարիներ առաջ, և մասնվորապես 1949թ.-ին, երբ ես առաջին անգամ մասնակցեցի Հիսունական միջազգային համաժողովին, և լսեցի Բրանհամ եղբոր մասին տրված զեկույցը: Դա ուղղակիորեն խոսե՜ց ինձ հետ, և հետո եկավ 1953 թվականը, և հատկապես 1955 թվականը, երբ ես մասնակցեցի Բրանհամ ժողովներին Կարլսրուեում: Իսկ ժողովներից հետո այն ամենը, ինչ ես իսկապես ուզում էի, դա Աստծո այս մարդու ձեռքը սեղմելն ու նրա հետ մի քանի բառ փոխանակելն էր։ Եվ ես կանգնած էի հյուրանոցի ընդունարանի մոտ, և հանկարծ մի պարոն ասաց, որ Բրանհամ եղբայրը մի քանի հոգու հետ այժմ մտնում են նախասրահ։ Եվ ես շրջվեցի, և Բրանհամ եղբայրը ինձ նայեց և ասաց. «Դու ավետարանի քարոզիչ ես»:

Եվ նա մոտ տասը մետր հեռավորության վրա ցույց տվեց ձախ կողմը.

«Ձեր կինը կանգնած է ելքի մոտ՝ ուղեբեռով»։

Իրականում, առաջին անգամից, հենց սկզբից ինձ շնորհվել է վերապրելելո՜ւ մարգարեական ծառայությունը, որը տրվել է Բրանհամ եղբորը: Եվ այդպիսով, 1955-1965 թվականներին տասը տարիների ընթացքում ես կարողացել եմ շփվել նրա հետ: Ես խոսել եմ նրա հետ և ընկերություն եմ արել նրա հետ, հեռախոսով խոսել եմ Կրեֆելդից:

Ես նաև քսանմեկ նամակներ ունեմ նրանից աստվածաշնչյան կարևոր հարցերի և թեմաների վերաբերյալ:

Ես պարզապես երախտապարտ եմ Աստծուն, որ ինձ շնորհեց՝ անձամբ ճանաչելու մեր ժամանակների խոստացված մարգարեին, և անձամբ ապրելու նրա ծառայությունը:

Եվ ես իսկապես կարող եմ ասել ա՜յն, ինչ տեսել են իմ աչքերը և լսել իմ ականջները, ես կարող եմ վկայել բոլորին ամբողջ աշխարհում։

Եվ Աստված այդպե՜ս էլ առաջնորդեց:

Այսօր՝ այս տարվա վերջին օրը, մենք հե՜տ ենք նայում և սրտանց շնորհակալությո՜ւն ենք հայտնում Տիրոջը։

Սա իսկապես ամենաօրհնյալ տարին էր, որին մենք ականատես եղանք:

Գիտեք, 2019 թվականը նշանավորեց մի որոշակի շրջանի ավարտով։ Մինչ այդ ես կարողանում էի ճանապարհորդել։

Եվ բոլորը գիտեն, որ ավելի քան 50 տարի, իսկ եթե ավելի հստակեցնենք՝ 55 տարի, ես ամեն ամիս ճանապարհորդո՜ւմ էի Խոսքը քարոզելու համար:

Եվ դուք բոլորդ, իհարկե, գիտեք աշխարհի քարտեզը: Մի ծայրից մյուսը հասե՜լ են՝ Բոլոր ժողովուրդներին ու լեզուներին։

Եվ Աստված իսկապես այնպե՜ս առաջնորդեց, որ ես անձամբ կարողացա կապե՜ր հաստատել: Եվ երբ ճանապարհորդության շրջանն ավարտվեց, Աստված հոգ տարավ, որպեսզի բոլոր եղբայրները աջակցություն ստանան ամբողջ աշխարհում, և որ քարոզներն այժմ հնարավոր է հեռարձակել միանգամից 15 լեզուներո՜վ, ամբողջ աշխարհում: Ամեն չորեքշաբթի, ամեն շաբաթ և ամեն կիրակի, բոլոր ցանկացողները կարող են լսե՜լ ամբողջ աշխարհում: Եվ նրանք այն միլլիոնավորնե՜րն են, որոնց Աստված հասել է բոլոր մայրցամաքներում:

Տիրոջ Խոսքը դատարկ չի՜ վերադառնում, այլ կատարում է ա՜յն, ինչի համար ուղարկվել է:

 

Իսկ այսօր կխոսենք աստվածային կոչման, աստվածային առաքելությա՜ն, աստվածային հանձնարարության մասին։ Մենք բոլորս գիտե՜նք, որ Հովհաննես Մկրտիչը խոստացված մարգարե էր:

Բոլորը գիտե՜ն Եսայիա 40-րդ գլխի, 3-րդ Խոսքը.

«3 Անապատի մէջ կանչողի ձայնը,  պատրաստեցէք Տիրոջ ճանապարհը, եւ  ուղիղ արէք ամայութեան մէջ շաւիղը մեր Աստուծոյ համար»:

Բոլորը գիտե՜ն աստվածաշնչյան հատվածը Մաղաքիա 3-ից.

«1 Ահա  ես ուղարկում եմ Իմ պատգամաբերին, որ  ճանապարհ պատրաստէ Իմ առաջին…»։

Երբ ժամանակը լրացավ, դա տե՜ղի ունեցավ:

Եվ մենք ավելի ուշ կկարդանք, որ Հովհաննեսը գործեց Աստծո Խոսքի համաձայն, համաձայն այն բանի, ինչ մարգարեները կանխասել էին դարեր շարունակ: Եվ նույն կերպ մենք կանդրադառնանք Բրանհամ եղբորը՝ խոստացված մարգարեին:

Դուք բոլորդ կարող եք կարդալ այդ մասին:

Նրա մասին նաև գրված է.

«Առաջ Ե՜ղիան պետք է գա, և ամեն բան բերի բարեկարգ վիճակի»։

 

Կարդացեք այն Մատթեոս 17-ում, հատկապես 10 և 11 Խոսքերը:

Մովսեսն ու Եղիան Այլաակերպության լեռան վրա էին և խոսեցին մեր Փրկչի հետ:

Իսկ երբ այդ խոսակցությունն ավարտվեց, միայն մեկ հարց մնաց. Ինչո՞ւ են դպիրներն ասում, որ առաջ Ե՜ղիան պետք է գա: 

Շնորհակալություն Աստծուն այս հարցի համար, և շնորհակալություն Աստծուն մեր Տիրոջ Բերանից տրված պատասխանի համար.

«…Իրաւ առաջ Եղիան կգայ  եւ  ամեն բան կվերանորոգէ»:

Եվ նա ով նայի՜ Մաղաքիայում, կարող է երկուսն էլ տեսնել.

Հղում անելով Հովհաննես Մկրտչին գրված է.

«Նա կդարձնի հայրերի սրտերը որդիներին»:

Հին Կտակարանի հայրերը սպասո՜ւմ էին, որ խոստումները գտնե՜ն իրենց կատարումը: Եվ դա տեղի ունեցավ Նոր Կտակարանո՜ւմ, նախ Հովհաննես Մկրտչի ծառայության միջոցով, այնուհետեւ Աստծո բոլոր զավակների միջոցով:

Եվ երկրորդն այն էր, որ նա որդիների սրտե՜րն է դարձնելու հայրերին:

Եվ դա տեղի՜ է ունեցել, և տեղի՜ է ունենում մեր ժամանակներում, երբ Աստծո զավակների սրտերը իսկապես վերադառնում են սկզբին:

Անկախ նրանից, թե Պետրոսն էր, Հովհաննեսը, Հակոբոսը, Պողոսը, այն, ինչ մեր հայրերն ուսուցանեցի՜ն սկզբում, և այն ինչ կիրառեցին, պետք է վերականգնվեր:

 

Եվ դա տեղի ունեցավ Բրանհամ եղբոր ծառայության շնորհիվ։

 

Մենք բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունեցել եկեղեցու երկու հազարամյակների պատմության ընթացքում։ Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել բարեփոխումից՝ Ռեֆորմացիայից ի վեր, ինչպես նաև բարեփոխումից անմիջապես առաջ:

Բայց մեր ժամանակում հռչակվել են ո՜չ միայն մասնակի ճշմարտությունները, այլ Աստծո ամբողջ խորհուրդը հռչակվել է, բոլոր ուսմունքները, ա՜յնպես, ինչպես եղել է սկզբում:

Անցյալի բոլոր արթնություններում եղե՜լ են Աստծո մարդիկ, բայց նրանք մարգարենե՜ր չեն եղել: Լյո՜ւթերը մարգարե չէր, Ուե՜սլին մարգարե չէր, Ջոն Սմիթը մարգարե չէր, Մեննո Սա՜յմոնսը մարգարե չէր:

Աստծո այս բոլոր մարդիկ, որոնց միջոցով հավատքի նոր ուղղություննե՜ր առաջացան, ավետարանիչնե՜ր էին, և նրանք հռչակեցին այն, ինչը մե՜ծ էր դարձել իրենց համար: Բայց նրանցից ոչ ոք մարգարե՜ չէր: Բայց դրա մասին իսկապես գրված է, որ Տիրոջ Խոսքը գալիս է մարգարեներին:

Մարգարեն Աստծո անմիջական խոսափո՜ղն է:

Եվ նախքան մարգարեի որևէ բան ասելը, Տերը պետք է հայտնե՜ր դա նրան: Եվ ահա թե ինչու երբ մարգարեները հռչկո՜ւմ էին՝ ասո՜ւմ էին.

«Այսպես է ասում Տերը»:

Մարտին Լյութերը ոչ մի անգամ չի ասել.

«Այսպես է ասում Տերը».

 

Ջոն Ուեսլին, Ուիլյամ Բութը, Ջոն Սմիթը և Մեննո Սայմոնսը, ով էլ որ լինեին, ոչ մեկը չի կարողացել գոնե մեկ անգամ ասել.

«Այսպես է ասում Տերը»: Բայց նրանք հռչակեցին այն, ինչը Խոսքի մեջից իրենց համար մե՜ծ էր դարձել:

Եվ մեկը մյուսի հետևից արթնություններ էին գալիս, և այն ավելի ու ավելի էր խորանում, մինչև Հիսունական արթնությունը: Բայց նույնիսկ Հիսունական շարժման մեջ ոչ մի հիմնադիր չէր կարող ասել. «Այսպես է ասում Տերը»:

Հետո ակնհայտ դարձավ մարգարեության պարգևը:

Բայց եղբայրնե՜ր և քույրե՜ր, եկեք անցնենք բուն թեմային՝ Աստված կատարե՜ց Իր Խոսքը և ուղարկե՜ց Իր մարգարեին:

Եվ Աստված նաև կատարեց Իր Խոսքը, և ինձ ուղիղ հանձնարարություն տվեց գնալու քաղաքից քաղաք՝ հռչակելով Աստծո Խոսքը, և բաժանելու հոգևոր կերակուրը՝ հայտնված Խոսքը:

Եվ մենք գիտենք, որ Բրանհամ եղբայրն ունե՜ր. «Այսպես է ասում Տերը»՝ Աստծո Խոսքից:

Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ կարող ենք Շնորհքի ժամանակաշրջանի ավարտի վկանե՜րը լինել: Եվ մենք իրականում շատ, շատ ենք մոտեցել ավարտին:

Այժմ մենք աստվածաշնչյան որոշ հատվածներ կկարդանք:

Եվ ես ցականում եմ հատուկ ձևով, ի սրտե ողջույններ փոխանցել, լինի դա մեր երկրում, Շվեցա՜րիայում թե Ավստրիայում, և նաև փոխանցել այն ողջույննե՜րը, որոնք նրանք գրել են իրենց Էլ. Նամակներում, կամ այլ կերպ են ուղարկել:

Եվ բոլորին, բոլոր ազգերում և լեզուներում՝ Աստված օրհնի ձեզ բոլորիդ, և ուշադիր լսե՜նք այն, ինչ Տերն է մեզ ուզում ասել: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Տիմոթեոսի 6-րդ գլխից, 14 և 15 Խոսքերը: 1-ին Տիմոթեոս 6-րդ գլուխ, 14 և 15 Խոսքեր.

«14 Որ դու պատուիրանքը անբիծ եւ անարատ պահես,  մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը։ 

15 Որ իր ժամանակին ցոյց կ’տայ  Երանելին եւ միայն Հզօրը,  թագաւորների Թագաւորը, եւ տէրերի Տէրը»:

—Թող փառավորվի՜ մեր Տիրոջը:

Առաջին անգա՜մ, այս խոստումը գալիս է իրականացման: Այս պատվերն այնպե՜ս կատարիր, որպեսզի մնաս անբիծ և անարատ, մինչև Հիսուս Քրիստոսի վերադարձը: Եղբայրնե՜ր և քույրե՜ր, այն ժամանակ, թե՜ Պետրոսին, թե՜ Պողոսին, թե՜ Տիմոթեոսին հանձնարարությո՜ւն էր տրվել, բայց Հիսուս Քրիստոսի վերադարձին դեռևս 2 հազարամյակ մնացե՜լ էր: Բայց հիմա, հիմա մենք հասել ենք մինչև Հիսուս Քրիստոսի անմիջական վերադարձին: Եվ վերջին հանձնարարությունը պետք է կատարվի սրբությա՜մբ, արդարությամբ և ճշմարտությամբ: Ա՜յժմ, նախքան Հիսուս Քրիստոսի վերադա՜րձը, խնդրում ենք կրկի՜ն կարդալ Աստվածաշնչի այս հատվածը:

Եվ ես կատարե՜լ եմ այս հանձնարարությունը Բրանհամ եղբոր մահվանից ի վեր, և ողջ աշխարհին բերել եմ աստվածաշնչյան փրկության վերջին Պատգամը, և կատարել եմ հանձնարարությունն այնպես, որ ես կանգնա՜ծ եմ Աստծո առաջ բոլոր նրանց հետ, ովքեր հավատացե՜լ են փրկության աստվածային Պատգամին:

Այդպե՜ս կատարեք պատվերը, այդպե՜ս: Շնորհակալություն Տիրոջը:

Իմ կյանքում կան որոշ բաներ, որոնք ես ա՜յլ կերպ կանեի: Բայց ինչ վերաբերվում է հանձնարարությա՜նը, կոչումին և ուղարկմա՜նը, ապա ես նույնությամբ, ճշտգրիտ ձևով, 100 %-ով այնպե՜ս կանեի, ինչպես որ արել եմ:

Եվ բոլոր նրանք, ովքեր հավատո՜ւմ են, օրհնված են, և իրենց պատրաստությունն են տեսնում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի վերադարձի օրվա համար: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հռոմեացիների 10-րդ գլխից, 15 Խոսքը: Հռոմեացիներ 10-րդ գլուխ, 15 Խոսք.

«15 Եւ ի՞նչպէս քարոզեն, եթէ չ’ուղարկուին…»:

—Սա նույնպես պարզապես շատ կարևոր է: Ինչպե՞ս կարող է որևէ մեկը հռչակել Խոսքը՝ Պատգամը, եթե չի՜ ուղարկվել դրա համար: Ո՞վ կարող է Աստծո արքայության մեջ որևէ հանձնարարությո՜ւն կատարել, առանց ստանալու այդ հանձնարարությունը:

Եվ ես անկեղծորեն կասեմ.

Եթե ​​ես այս ահռելի հանձնարարությունը չստանա՜յի 1962 թվականի ապրիլի 2-ին, ապա ես կարիք չէ՜ի ունենա կատարելու հանձնարարությունը, և ընդհանրապես չէ՜ի կարողանա այն իրականացնել։ Բայց Աստծո օգնությամբ, հիմնվելով կոչումի և առաքելության վրա, կարողացա՜ դա անել: Խնդրեմ:

—Կարդում ենք Եսայիա 6-րդ գլուխ, 8րդ Խոսքը: Եսայիա 6-րդ գլուխ, 8-րդ Խոսք.

«8 Եւ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. որի՞ն ուղարկեմ, եւ ո՞վ կգնայ  մեզ համար. եւ ես ասեցի. ահա ես, ինձ ուղարկիր»:

—Մենք բոլորս գիտենք, որ մեծ բանե՜ր են տեղի ունեցել Եսայիայի օրերում: Նա Հին Կտակարանի մեծ մարգարե՜ էր: Փրկության պատմության մեջ ոչ ոք նախապես այդքան բան չի հռչակել, որքան Եսայա մարգարեն՝ Աստծո Որդու ծնունդից մինչև նոր երկինքն ու նոր երկիրը: Եվ մենք բոլորս գիտենք, որ երբ նա տեղափոխվեց հանդերձյալ կյանք, նա տեսավ Տիրոջը: Քերովբեներն ու Սերովբեները շրջապատեցին Տիրոջը, իսկ հետո հարց հնչեց.

«Ո՞ւմ ուղարկեմ»։

Եվ Եսայիան ասաց. «Ինձ ուղարկիր»։

Նա գիտեր որ ինքը կանչվա՜ծ է դրա համար: Փա՜ռք Տիրոջը յուրաքանչյուր աստվածային առաքելության համար, որը ստացել են բոլոր մարգարեները: Հիսուս Քրիստոսն այսօ՜ր էլ նույնն է։

 

Եվ Նա կանչեց և ուղարկեց Բրանհամ եղբորը, և Նա կանչեց և ուղարկեց Ֆրանկ եղբորը: Մենք կշարունակենք կարդալը:

—Մենք կկարդանք Հովհաննեսի Ավետարանից, 1-ին գլխից, 6-րդ Խոսքը: Հովհաննես 1-ին գլուխ, 6-րդ Խոսք.

«6 Մի մարդ եղաւ Աստուածանից ուղարկուած, անունը Յովհաննէս»:

—Ամեն: Եվ սա նույնպես մենք արդեն նշել ենք: Մարդը գործեց, բայց ոչ միայն գործեց, այլ Աստծուց ուղարկված մի մա՜րդ գործեց: Եվ խոսքը դրա մասի՜ն է Աստծո արքայության մեջ: Խոսքն այն մասին չէ. որ ինչ-որ մեկը ելույթ է ունեցել: Այլ որ Աստծո կողմից ուղարկված մա՜րդ է ելույթ ունեցել՝ Աստծո Պատգամով, այդ ժամանակահատվածի համար տրված: Եվ բոլոր նրանք, ովքեր լսո՜ւմ էին Աստծուն, ընդունեցի՜ն Մարգարեի Պատգամը: Եվ նրա մասին կարելի է ասել, որ նա Տիրոջ մո՜տ բերեց բարեկարգ ժողովրդին: Եվ նա իսկապես կարողացավ ասել. «Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց իմ հետևից գալիս է մեկը, ով ձեզ կմկրտի Սուրբ Հոգով և կրակով»: Եվ դա իրականացավ Պենտեկոստեի օրը, երբ տեղի ունեցավ Սուրբ Հոգու հեղումը:

Աստծո կողմից ուղարկված մարդը: Խնդրեմ:

—Կարդում ենք Հովհաննեսի 13-րդ գլխի 20 Խոսքը: Հովհաննես 13 գլուխ, 20 Խոսք.

« 20 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ ընդունէ նորան, որ ես կուղարկեմ, ինձ է ընդունում. եւ ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում»:

—Ամեն: Այսօ՜ր, սիրելի եղբայրներ և քույրեր, դա պարզապես աստվածային ծրագիրը և փրկության կարգը հարգելու խնդիր է: Եվ մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը մեր սրտի խորքից, որ Նա հոգացել է այս մասին և կարողացել է նախապես ասել. Երբ Ես ինչ-որ մեկին ուղարկում եմ, երբ կանչո՜ւմ եմ ինչ-որ մեկին, երբ ինչ-որ մեկին հանձնարարությո՜ւն եմ տալիս, ով նրան ընդունո՜ւմ է, Ինձ է ընդունում։ Նա ընդունում է այն, ինչ Ես ներկա պահին կատարում եմ: Քանի որ պատգամաբերը հռչակում է այդ ժամանակի Խոսքը: Նա չի վերադառնում անցյալ, այլ խոսում է ա՜յն, ինչ Աստվա՜ծ է ուզում ներկա պահին ասե՜լ Իր ժողովրդին: Եվ մենք շեշտում ենք. Մենք մոտեցել ենք Հիսուս Քրիստոսի վերադարձին: Սա վերջին Պատգամն է, և հետևաբար Աստծո հանձնարարությունը: Եվ հետո. «Ինձ ընդունողը ինձ ուղարկողի՜ն է ընդունում»:

Ես երբեք չեմ ունեցել իմ սեփական ուսմո՜ւնքը, ես երբեք չեմ հռչակել մեկնաբանություններ, մինչև այսօր՝ ո՜չ մի մեկնություն, միայն Աստծո սո՜ւրբ, թանկագի՜ն, հավիտենական Խո՜սքը:

Խնդրում եմ հիշեք, որ Տերը շե՜շտ դրեց հենց այստեղ: Նա կրկնակի անգամ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ»։

Այսօր Նա ասում է քեզ և քեզ և քեզ, այսօր Նա խոսում է մեզ: Նա այսօր խոսում է այն ամենքին, ովքեր ընդունում են Պատգամը: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եբրայեցիների ուղերձից, 3-րդ գլխից, 7-րդ Խոսքը: Եբրայեցիներ 3-րդ գլուխ, 7-րդ Խոսք.

«7 Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է. (Սաղմոս 95.7-11) Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք…»:

—Շնորակալությո՜ւն Տիրոջը: Այսօր մենք չենք ապրում երեկվա մեջ, մենք ապրում ենք այսօր: Եվ Տերն այսօր Իր ժողովրդին հետ է բերում Իր Խոսքին: Որ ոչ միայն խոսվի կամ քարոզվի՜ փրկության մասին, այլ որ ապրենք լիարժեք փրկությունը, լիարժեք քավությունը: Եվ որպեսզի կարողանա՜ն ընդունել այն ամենն, ինչ կատարվել է սո՝ւրբ և թանկագին արյան միջոցով՝ Թողությո՜ւնը, Հաշտությունը, Շնորհը և Փրկությունը, և որպեսզի մենք կարողանանք այդ ամենն ապրե՜լ Շնորհով:

Դա նոր ուխտի արյունն է, որը թափվել է մեր՝ Նոր Ուխտի ժողովրդի համար, մեզ լիովին փրկագնելու և լիովին ազատագրելու համար, այնպե՜ս, որպեսզի մենք կարողանանք կատարելագործվել որպես Նոր Կտակարանի ուխտի ժողովուրդ, որպես համայնք, կատարելագործվենք ընդհուպ մինչև Հիսուս Քրիստոսի հարս:

Շնորհակալություն Տիրոջը: Այսօր ուժի մե՜ջ է Սուրբ Հոգու Խոսքը, որ Նա խոսե՜լ է այս ժամանակի համար, լինի դա Նոր, թե Հին Կտակարանում: Եվ հա՜տկապես մարգարեական Խոսքը վերաբերվում է մեր ժամանակին, որովհետև Նա այն Խոսեց Սուրբ Հոգու միջոցով, և այն պետք է հայտնվի մեզ Սուրբ Հոգու միջոցով: ԱլելուՅահ: Խնդրեմ:

—Կարդում ենք Եփեսացիների 1-ին գլխի 9-րդ Խոսքից: Եփեսացիներ 1-ին գլուխ, 9-րդ Խոսք.

«9 Ցոյց տալով մեզ իր կամքի խորհուրդն իր հաճութեան պէս.  որ առաջուց դրաւ իրանում»:

—Այն ամենն ինչ մենք իսկապես կարող ենք ասե՜լ այստեղ, կրկին «Ամեն» ասելն է: Նա բացահայտեց մեզ Իր գաղտնիքը, Իր փրկության ծրագիրը, Իր խոստումները, Նա իսկապես հայտնեց մեզ այդ ամենը: Մենք չենք ապրում այնպիսի ժամանակներում, երբ մասնակի ճշմարտություններ են հայտնվել։ Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ Աստծո ամբողջ խորհո՜ւրդը՝ բոլոր խոստումներով, և այն ամենն, ինչ կապված է դրա հետ, այժմ կատարվո՜ւմ է:

Եվ մենք ընդունեցինք, որ կա միայն մեկ Աստված, ով հայտնվեց մեր փրկության համար՝ որպես Հա՜յր երկնքում, Իր միածին Որդու մեջ երկրի վրա, և մեր մեջ՝ համայնքում Սուրբ Հոգու միջոցով: Եվ մենք իմացա՜նք, որ չկան երեք հավիտենական, երեք ամենակարող, և երեք ամենագետներ: Չկա՜ երրորդություն, մենք դա գիտենք: Աստվածաշնչում ոչ մի անգամ գրվա՜ծ չի եռամիասնական Աստծո մասին, կամ որևէ երրորդության մասին:

Եվ նույնը մկրտության դեպքո՜ւմ է։

Եվ թարգմանիչնե՜րը, նույնիսկ երրորդության մարդիկ, չեն կարողացել 100% ճշտգրտությամբ թարգմանեն: Օրինակ Մաթեոսի 28-րդ գլխում, այնտեղ սկզբնական տեքստում իսկապես գրված է եղել. «Եվ մկրտեք նրանց Իմ անունով»:

 Իսկ ուրիշ թարգմանություններում գրված է. «Մկրտեք նրանց ա՜յն անունով, որում Աստված հայտնեց Իրեն որպես Հայր Որդու մեջ, և Սուրբ Հոգու միջոցով»: Ամեն անգամ խոսքը գնում է անվան մասին: Եվ եթե նույնիսկ մեր Աստվածաշնչերում գրված է. «Մկրտեք նրանց հանուն Հոր…»:  Հա՜յրը դա անո՜ւն չէ, Որդին անո՜ւն չէ: Ի՞նչի մասին է խոսքը: Նորկտակարանյան անունի մասին է, որը բարձր է բոլոր անուններից, և որում պետք է մկրտել:

Այսպե՜ս էր մկրտում Պետրոսը, այսպե՜ս էր մկրտում Պողոսը, այսպե՜ս էին մկրտում առաքյալները, մինչև երրորդ դարը։

Մա՜րտինն էլ էր այդպես մկրտում:

Այսպիսով, առաջին 3 հարյուրամյակներում մկրտությունը կատարվում էր միայն աստվածաշնչյան ձևով՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Միայն հորինված Երրորդության գյուտո՜վ է ավելացվել եռամիասնական մկրտությունը:

Եվ դրա համար պետք է ասե՜լ բոլորին. Ամեն ոք, ով դեռ չի մկրտվել Աստվածաշնչով ձևով՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, նա պետք է մկրտվի՜, որքան հնարավոր է շուտ: Խնդրեմ:

—Կարդում ենք Եբրայեցիների 4-րդ գլխի 1-ին Խոսքը: Եբրայեցիներ 4-րդ գլուխ 1-ին Խոսք.

«1 Ուրեմն վախենանք, միգուցէ երբէք նորա հանգստի մէջ մտնելու խոստմունքը մնալիս, ձեզանից մէկը պակասած գտնուի»:

—Այստեղ էլ երկու անգամ ասում ենք. Ամեն, ամեն: Ո՛վ Տեր, թող որ ոչ ոքի մոտ, ովքեր հավատում են Աստծո Պատգամին, ովքեր հավատում են Բրանհամ եղբոր ուղարկված լինելուն, և ովքեր հավատում են, որ Աստծո Հանձնարարությունը կատարվե՜լ է՝ Բրանհամ եղբոր հեռանալուց ի վեր, որ նրանցից ոչ ոք հետ չի մնա, բայց որ բոլորը հավատա՜ն Աստծուն: Եղբայրնե՜ր և քույրե՜ր, չէ՞ որ դուք չե՜ք հավատում Պողոսին, Պետրոսին, Բրանհամին կամ Ֆրանկին, դուք հավատում եք Աստծո Սուրբ Խոսքի՜ն: Եվ մենք այժմ կտեսնենք, թե ուրիշ ինչ հատվածներ են հատուկ ձևով ընդգծվո՜ւմ Սուրբ Գրվածքում: Խնդրեմ Բորգ եղբայր:

—Կարդում ենք Մատթեոսի Ավետարանից, 24-րդ գլխի 7 և 8 Խոսքերը: Մատթեոսի Ավետարան, 24 գլուխ, 7 և 8 Խոսքեր.

«7 Որովհետեւ  ազգ ազգի վերայ վեր կկենայ, եւ  թագաւորութիւն թագաւորութեան վերայ. (Եսայիա 19.2) եւ սովեր կլինին. եւ մահտարժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կլինին։ 

8 Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է»:

—Այո՜, թանկագին եղբայրներ և քույրեր, մենք գիտե՜նք, թե ինչ է կանխասել մեր Տերը: Խնդրում ենք հաշվի առեք սա.

Պատերազմներ, երկրաշարժեր, սովեր՝ այս ամենը միայն սկի՜զբն է, սկի՜զբը։ Մենք գտնվում ենք ժամանակների վերջում, և արդեն վերապրե՜լ ենք սկիզբը: Բայց դա շարունակվո՜ւմ է, դա շարունակվո՜ւմ է, և հետո մենք մոտենում ենք այն հատվածին, որի համար Գրված է. «Եվ այն ժամանակ կգա վերջը»:

Եվ դրա համար մենք ևս երկու հատվա՜ծ կկարդանք սրան վերաբերվող։ Խնդրեմ:

Կարդում ենք Ղուկասի 21-րդ գլխից, 28-րդ Խոսքը:

Ղուկաս 21 գլուխ, 28 Խոսք.

«Եվ երբ այս ամենը կատարվի, ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է»:

—Կրկին մենք կարող ենք ասել. «Ամեն», քանի որ մեր Տերն ասաց. «Թզենուց սովորեք առակը, երբ հյութե՜ղ է դառնում...»:

Իսկ Իսրայելի ժողովուրդը Հին Կտակարանում արդեն հիշատակվում էր որպես թզենիներ: Այսպիսով, դա ոչ միայն պատերազմներն ու սովերն են, այլև վերջին ժամանակների շատ հատուկ նշան է: Այսպիսով, դա երկունքի ցավերի սկիզբն է, և այն շարունակվում է և շարունակվում: Եվ մենք հիմա տեսնո՜ւմ ենք, թե ինչ ցավեր են հայտնվել Իսրայելի գլխին և ինչ է կատարվում Գազայի հատվածում: Բայց դրանից հետո, գալու է 7 տարվա պայմանագիրը, և գալու է Արմագեդոնը: Բայց մենք չենք ուզում դրան անդրադառնալ: Այսօր ինձ հետաքրքրում է սկիզբը, շարունակությունը և հետո վերջը։ Խնդրեմ:

Մենք կարդում ենք Մատթեոս 24-րդ գլխից, 14-րդ Խոսքը:

Մատթեոս 24 գլուխ, 14 Խոսք.

«14 Եւ  արքայութեան այս աւետարանը  բոլոր տիեզերքումը կքարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կգայ վերջը»:

Եվ այն ժամանակ կգա վե՜րջը։

Այսպիսով, սկի՜զբը, շարունակությո՜ւնը, և հետո կգա վե՝րջը: Վերջը չի՜ գա պատերազմներով և պատերազմների ու սովերի լուրերով, այլ, ավելի շուտ, ինչպես մեր Տերը մասնավորապես շեշտեց, որ հավիտյան վավերական Ավետարա՜նը, փրկության հավիտյան վավերական Պատգամը, ինչպես գրված է նաև Հայտնություն 14.6-ում՝ որպես վկայություն կքարոզվի՜ բոլոր ազգերին:

Կարո՞ղ եմ հիմա ասել, և հիմա կարո՞ղ եմ հարցնել.

Արդյո՞ք փրկության հավիտենական վավերական Պատգա՜մը, լրիվ Ավետարանը, աստվածաշնչյան ամբողջական ուսմունքը՝ այս ամենը հռչակվե՞լ է անցած դարերում:

 

Ո՜չ, և կրկին ո՜չ:

Բա՜յց, այստեղ մենք ունենք Տիրոջ խոստումը, որ Շնորհքի ժամանակի վերջում փրկության Պատգամը կքարոզվի բոլոր ժողովուրդներին և լեզուներին:

Եղե՞լ է երբևէ այդպիսի մարդ: Այցելե՞լ է Լյութերը 20 երկիր, Ուեսյեյն այցելե՞լ է 30 երկիր, կամ Ջոն Սմիթն այցելե՞լ է 10 երկիր: Նրանցից գեթ մեկը քարոզե՞լ է ամբողջ աշխարհով մեկ: Արդյո՞ք Բիլի Գրեհեմը քարոզել է ամբողջ աշխարհում, նույնիսկ 20 երկիր չի եղել: Բայց խոստումն այն է, որ փրկության աստվածային Պատգամը կքարոզվի բոլոր ազգերին: Եվ ինչպե՞ս կարող է որևէ մեկը քարոզել, եթե ուղարկված չլինի:

Եվ ահա՜ թե ինչու Բրանհամ եղբայրն ստիպված էր ասե՜լ յոթերորդ կնիքի վերջում՝ 1963թ. մարտի 24-ին.

«Ես փոխանցել եմ Պատգամն այնքանով, որքանով այն նախատեսված է եղել ինձ համար: Աստված կգտնի՜ մեկին, ում կարող է օգտագործել Պատգամն ամբողջ աշխարհում տարածելու համար»:

Եվ մենք իսկապես երախտապա՜րտ ենք Տիրոջը:

Խնդրում եմ ուշադրություն դարձրեք աստվածաշնչյան այս երկու հատվածներին՝ լինի դա Մատթեոսի 24.14-ը.

Փրկության Պատգամը կքարոզվի՜ բոլոր ազգերին՝ որպես վկայություն, որ ոչ ոք արդարացում չունենա:

Բոլորը բոլոր եկեղեցիներում, և ազատ եկեղեցիներում, բոլոր ժողովուրդներում և լեզուներոում, բոլորը լսել են այն մասին, թե ինչ է արել Աստված մեր ժամանակներում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Դուք լսել եք, թե ինչպես է արթնությունը, բժշկության արթնությունը առա՜ջ եկել Հիսունական շարժման շրջանակներում, և ինչպես Աստված կարողացավ հատուկ ձևով օգտագործել Բրանհամ եղբորը բժշկության պարգևի և նաև մարգարեության պարգևի միջոցով:

Եղբայրներ և քույրեր, և այնուհետև Հայտնության մեջ Աստծո մարդը տեսնում է երկնքով թռչող արծվի՜ն, և այնուհետև այսպիսի խոսք ենք լսում. «Հավիտենական»:

Ոչ միայն փրկության Պատգամը, այլ փրկության հավերժ վավերական Պատգամը, որը կար սկզբում՝ 2000 տարի առաջ, այսինքն՝ երբ չկար ոչ մի մեկնաբանություն, ոչ մի կեղծիք, ոչինչ, պարզապես Աստծո Խո՜սքը յուրաքանչյուր ուսմունքի համար:

Նույն հավերժ վավերական Ավետարանը քարոզվել է բոլոր ժողովուրդներին և լեզուներին մեր ժամանակներում, և Տերն այն ժամանակ ասաց. «Եվ այն ժամանակ կգա վերջը»:

 

Եղբայրներ և քույրեր, ես ասում եմ դա Տիրոջ անունով.

Մենք շատ, շա՜տ ենք մոտեցել վերջին։

Այժմ բոլոր նրանք, ովքեր լսել են Պատգամը, պետք է իրենց կյանքը նվիրաբերեն Աստծուն, կարգի բերեն իրենց անձնական կյանքը, իրենց ամուսնություններում, իրենց ընտանիքներում, որպեսզի մենք բոլորս ընդունելի դառնանք Աստծուն, և Ենովքի նման մենք էլ վկայություն ստանանք, ինչպես որ նա՜ էր հաճելի Աստծուն:

Եվ եղբայրներ և քույրեր, մենք նույնիսկ Եփեսացիների 4-րդ գլխում կարդում ենք, որ յուրաքանչյուր ոք, ով արդեն կնքվա՜ծ էր Սուրբ Հոգով, պետք է իր վրայից հաներ հին էությունը, և հագներ նորը:

Թող այդպես լինի, որ Աստծո բոլոր ճշմարիտ զավակները այժմ ապրեն աստվածային կյանքով, որ այն ամենն, ինչ երկրային է, մի կողմ դրվի:

Ինքնե՜րդ կարող եք կարդալ՝ լինի դա Գաղատացիս 5-ում, թե Եփեսացիս 4-ում, թե ի՞նչը պետք է հանել, և հետո ինչ պետք է հագնել:

Եվ հինը հանելով, հագնում ենք նոր մարդը՝ մաքրվելով ջրի ավազնումը՝ Խոսքով: [Եփեսացիս 5.26] և ճշմարտապես լվացվել ենք բոլոր ավանդություններից ու կեղծ ուսմունքներից, և սրբագործվել Աստծո Խոսքով՝ ըստ Տիրոջ Խոսքի.

«Նորանց  սուրբ արա  քո ճշմարտութիւնովը.  քո խօսքը ճշմարտութիւն է»: [Հովհաննես. 17.17]

 

Այսպիսով, մենք երկու հատուկ բան ունենք.

 

Առաջինը. Համայնքի համար տրված խոստումներն են և նրանց կատարումը:

Իսկ երկրորդը. Աստվածաշնչյան մարգարեություններն են, որոնք կատարվում են ամբողջ աշխարհում:

Պատերազմներ, սովեր և այն ամենը, ինչ Տերը նախապես ասել էր:

Եկեք նորի՜ց կանգ առնենք այդտեղ:

Երկունքի ցավերի սկիզբը, այնուհետև այն շարունակվում է. Եվ հետո գալիս է վերջը:

Վերջինը (նշանը) փրկության աստվածային Պատգամի հռչակո՜ւմն է բոլոր ժողովուրդներին և լեզուներին. և այս խոստումը կատարվեց մեր աչքի առաջ։

 

Եվ մենք կարող ենք ասել.

Այսօ՜ր, բոլոր Սուրբ Գրվածքները կատարվել են, ներառյալ սա, որ փրկության այս աստվածային Պատգամը հռչակվել է բոլոր ժողովուրդներին:

 

Ուստի, խնդրում եմ, սիրելի եղբայրներ և քույրեր, լրջորեն վերաբերվեք Աստծո Խոսքին: Մի կողմ դրեք հին մարդուն, և խորապես նորոգվե՜ք ներքուստ, որպեսզի Աստծո սերը, որը աստվածային կատարելության կա՜պն է, պարուրի՜ մեզ բոլորիս: Այդ աստվածային սերը գտնվում է Տիրոջ մարմնում, կենդանի Աստծո եկեղեցում և հա՜տկապես Հարս-եկեղեցում, որտեղ ամեն ինչ այժմ մոտենում է ավարտին:

 

Եղբայրներ և քույրեր, մենք մոտենում ենք ավարտին: Տեր Աստված օրհնի ձեզ և ձեզ հետ լինի։

Մենք հետադարձ հայացք ենք գցում դեպի շատ տարիներ, շատ տարիներ առաջ, և ես դա պարզապես հիմա նորի՜ց կնշեմ:

1965 թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը երեկոյան 10:30-ի և 11:00-ի միջակայքում, Տերը տուն վերցրեց Բրանհամ եղբորը, և ես տեսա՜ նրան ամպի վրա տուն բարձրանալիս, 1965 թվականի դեկտեմբերի 24-ին:

Բայց արդեն 1965թ. Դեկտեմբերի 31-ին, լսվեց Հզոր Ձայնը.

«Իմ ծառա, Ես Սուրը դնում եմ քո ձեռքերի մեջ»:

Եվ այդ պահից ի վեր գերբնական փորձառությունները հաջորդե՜լ են մեկը մյուսին:

Եվ այդ պատճառով մենք հետ ենք նայում դեպի շատ, շատ տարիներ առաջ, որոնց ընթացքում Տերը հորդոր է տվել, առաջնորդել է և ուղղորդել, այնպե՜ս, որ վերջին Պատգամը հասել է մինչև երկրի ծայրերը:

Պատկերացրեք, եթե ես տուն վերցվեի 1976 թվականին, երբ ես ծրագրում էի ուղևորությունը դեպի Հնդկաստան, եթե Տերը չասե՜ր Հզոր և լսելի Ձայնով.

«Իմ ծառա, չեղարկիր Հնդկաստան մեկնելը»։

Ես հենց նոր էի մտել գրասենյակ, տոմսը ձեռքիս, և նոր էի մի քանի քայլ արել, երբ պատուհանի մոտից լսվեց Ձայնը.

«Իմ ծառա, չեղարկիր Հնդկաստան մեկնելը»։

Եվ, սիրելիներս, ես դուրս եկա, նստեցի մեքենան, քշեցի մինչև անտառի ծայրը, լաց եղա, աղոթեցի և ասացի.

«Տե՜ր, բոլոր քաղաքներում հավաքույթներն արդեն ծրագրված են, և արդեն ամեն բան պատրաստ է: Ես պե՜տք է մեկնեմ, ես տոմս ունեմ, և մարդիկ սպասում են ինձ»։

Ես վերադարձա գրասենյակ, երևի դա առավոտը 10:15 էր։ Եվ ես ասում եմ ձեզ, թե ինչ Զորավոր Ձայնով Տերը խոսեց ինձ հետ, երբ ես պատրաստվում էի մտնել սենյակ՝ այսպիսի ձայնով.

«Ի՜մ ծառա, չեղարկիր Հնդկաստան մեկնելը»։

Եվ դուք բոլորդ կարդացել և լսել եք դա ձեր թերթերում և լուրերում, որ Իմ 171 չվերթը՝ Բոմբեյից Մադրաս, ավիավթարի ենթարկվեց և ինքնաթիռը բռնկվեց, ինչի հետևանքով զոհվեցին 96 ուղևորներ և ինքնաթիռի անձնակազմը: Եվ իմ անունը նույնպե՜ս այդ ցուցակում էր, և ինձ ուղարկել էին կտրոնը:

Եղբայրներ և քույրեր, եթե ես պատմեմ, թե որքա՞ն հաճախ է Տերը խոսել ինձ հետ, հրահանգներ տվել...

Ես հետ եմ նայում դեպի այն ժամանակը, երբ հայտնաբերում եմ, որ Աստվածաշնչի մեր կարդացած հատվածները հաստատվե՜լ են իմ կյանքում:

«Ինչպե՞ս կարող է որևէ մեկը քարոզե՜լ ձեզ, առանց ուղարկելու…»՝ Աստվածաշնչի բոլոր այս հատվածները, որոնք մենք կարդում ենք:

Եվ ես շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը Բրանհամ եղբոր միջոցով, այս կոչումը հաստատելու համար:

Եղբայրներ և քույրեր, ես պետք է ավարտեմ:

Աստված թող օրհնի՜ այս տարվա մուտքը, որի մեջ ենք մտնում երախտագիտությամբ: Աստված օրհնի՜ գալիք տարին, և թույլ տվեք անել հետևյալ դիտարկումը. Քրիստոսի վերադարձը կգա՜ սահմանված ժամանակին: Եվ ոչ ոք չգիտի օրն ու ժամը։ Եվ գիտեք, մենք ունենք երգչախումբ, որն անընդհատ ասում է.

«Դա կարող է լինել վերջին անգամը, կարող է լինել վերջին անգամը»: Եվ մոտ մեկ շաբաթ առաջ ես նստա՜ծ էի գրասենյակում և աղոթքից հետո երգում էի այս երկտողը: Եվ հետո հանկարծ ասացի. Սիրելի Տեր, մեզ մոտ է նոր՝ 2024 թվականը։

Եվ ես իրականում երգեցի՜.

«Դա կարող է լինել վերջին տարին, կարող է լինել վերջին տարին»:

Եղբայրներ և քույրեր, մեզնից ոչ ոք դա չգիտի, բայց կարո՜ղ է պատահել, հնարավո՜ր է:

Աստվածաշնչի բոլոր մարգարեությունները կատարվում են, ներառյալ այժմ Մերձավոր Արևելքի հետ կապված, ամեն ինչում: Ամեն ինչ զարգացման վերջնական փուլում է և շարունակվում է։ Եվ մենք կարող ենք ամեն օր սպասել թարմ նորությունների: Տեր Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր հավատում են աստվածային Պատգամին և հավատում են, որ Աստված կանչել և ուղարկել է Բրանհամ եղբորը: Եվ այն բանից հետո, երբ Նա վերցրե՜ց նրան, և ինձ կանչեց և ուղարկե՜ց ինձ, բոլոր նրանք, ովքեր հավատում են աստվածային առաքելությանը, թող պատրաստվե՜ն, և մենք միասին սպասում ենք Հիսուս Քրիստոսի վերադարձին: Անկախ նրանից, թե դա կլինի հաջորդ տարի, թե դրա հաջորդ տարին, բայց դա տեղի՜ կունենա շուտով:

Փառք և Շնորհակալություն Տիրոջը, Աստված մեզ այնպիսի տարի տա, ինչպես երբեք, լի օրհնությամբ և այն ամենով, ինչ Աստված մեզ խոստացել է:

Օրհնյա՜լ եղեք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով: Եվ հա՜տկապես բոլոր ծառայող եղբայրները.

Օրհնված եղեք, և փոխանցեք կերակո՜ւրը Աստծո ժողովրդին:

 

Հիսուսի սուրբ անունով. Ամեն:

Բովանդակություն