Լսել

2023-10-01 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023 Թ. Հոկտեմբեր 1, Կրեֆելդ, Կիրակի

Եղբայր Բորգ.

Մենք ողջունում ենք այս հեռարձակմա՜նը՝ «Աստվածաշնչյան Խոսք Ֆրանկ եղբոր հետ», բոլոր եղբայրներին և քույրերին ամբողջ աշխարհով մեկ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Մենք շնորհակալ ենք Աստծուն նաև ա՜յս հեռարձակման համար, և եթե Աստծուն հաճելի՜ լինի, ապա մենք այս առավո՜տ՝ այս հեռարձակմա՜նը, կլսենք Բրանհամ եղբոր բժշկության ծառայությունը: Թող որ Տերն օրհնի բոլոր լսողներին, և ճանաչե՜լ տա, թե Տերն ինչ է արել մեր ժամանակում, և դեռ ինչ է անելու: Ես ներածական խոսք կկարդամ Գրվածքից, Գործք Առաքելոցի 14-րդ գլխից, 7-ից 10-րդ Խոսքերը: Գործք Առաքելոց 14 գլուխ, 7-ից 10-րդ Խոսքեր.

«7 Եւ Լիւստրայումը մի մարդ՝ ոտներով տկար՝ նստած էր, որ իր մօր որովայնիցը կաղ էր ծնուած, եւ երբէք ման եկած չէր։

8 Սա լսեց Պօղոսի խօսքերը. Նա էլ նորա վերայ նայեց,  եւ երբոր տեսաւ որ հաւատք ունի փրկուելու, 

9 Մեծ ձայնով ասեց.  Ոտներիդ վերայ ուղիղ կանգնիր. Եւ նա ցատկելով՝ ման էր գալիս»:

Փա՜ռք և գոհությո՜ւն Տիրոջը: Խնդրե՜մ Ֆրանկ եղբայր:

 

Եղբայր Ֆրանկ.

Ես նույնպես ցանկանում եմ բոլորին  ի սրտե ողջունել, մեր Տիրոջ թանկագին անունով, և իսկապես ի սրտե մաղթել Աստծո օրհնությունը, Աստծո հա՜յտնությունը, և այն ամենն ինչի կարիքն ունե՜նք այսօր: Մենք շատ ենք մոտեցել Նորկտակարանյան համայնքի ավարտական գործողությանը: Ամեն բան ունի իր սկիզբը, ինչպես նաև ավարտը: Եվ մենք բոլորս գիտենք, որ Հովհաննես մկրտիչն Աստծուց ուղարկված մարդ էր՝ առաջին գալստյան ժամանակ: Եվ Բրանհամ եղբայրն Աստծուց ուղարկված մարդ էր Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ: Եվ այդ պատճառով եղբայրներ և քույրեր, մենք պետք է անենք միայն ա՜յն, ինչը խոստացվա՜ծ է Աստծո Խոսքի մեջ, և ա՜յն ինչն ամենասկզբից կատարվե՜լ է, և ինչպես որ Տերը հանձնարարե՜լ է համայնքին, որպեսզի տանե՜ն Իր Խոսքը, և ինչպես որ տարբեր ծառայություննե՜ր են դրվել համայնքում, որի մասին հատուկ ձևով կարող ենք կարդալ  Գործք Առաքելոցում, ինչպես նաև առաքյալնրի տարբեր ուղերձներում: Այսօր մեզ մոտ խոսքը գնում է այն մասին, և հա՜տկապես ինձ մոտ, որ մենք որպես ծառայող եղբայրներ, հետևենք ցուցումներին. «Ուղարկեք Իմ ժողովրդին 4-ից 7 բժշկության ծառայություններ»: Դա ո՜չ միայն ինձ էր ուղղված, այլ բոլոր ծառայող եղբայրների՜ն ամբողջ երկրով մեկ, քանի որ Հարսը բոլոր ազգերի՜ց է և լեզուներից: Եվ դրա համար այն ինչ Աստված կկատարի՜ ավարտական մասում, այն իսկապես տեղի կունենա ամբողջ աշխարհում, և ընտրյալները մասնակցություն կունենան դրանում: Մենք նախապես որոշ հատվածներ կկարդանք Աստվածաշնչից, իսկ հետո ուղիղ հեռարձակմամբ 1955 թվականի բժշկության ծառայությո՜ւն կդիտենք: Եվ դա իսկապես դրվե՜լ էր իմ սրտում, որ մենք ո՜չ միայն Բրանհամ եղբոր զորավոր քարո՜զը լսեինք, այլ որ բոլո՜րը ուղղակի ձևով կարողանան տեղափոխվել այդ հավաքույթ, այնպե՜ս, կարծես հենց այնտեղ են գտնվում, և ամեն բան տեսնում և լսում են, թե Տերն ինչ է արել Բրանհամ եղբոր ծառայության միջոցով: Բայց նախապես մենք արագ մի երկու հատվա՜ծ կկարդանք Աստվածաշնչից:  

Եղբայր Բորգ.

Մենք կարդում ենք Մատթեոսի 10-րդ գլխից, 1-ին Խոսքը: Մատթեոս 10-րդ գլուխ, 1-ին Խոսք.

«1 Եւ  իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն»:

 —Թող փառավորվի՜ մեր Տերը: Նա ոչ միայն ընդգծեց հռչակո՜ւմը, այլ նաև ընդգծեց հաստատումը: Անմիջապես, հենց 12 առաքյալնեի նշանակման պահից սկսած, Տերը հանձնարարությո՜ւն տվեց, որպեսզի քարոզվի Խոսքը՝ Ավետարա՜նը, և միանգամից դրա՜ն միացրեց հաստատումը: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Մարկոսի ավետարանի 16-րդ գլխից, 17 և 18 Խոսքերը: Մարկոս 16 գլուխ, 17 և 18 Խոսքեր.

«17 Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին.  իմ անունովը դեւեր կ’հանեն,  նոր լեզուներ կ’խօսեն. 

18 Օձեր վեր կ’առնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ.  հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան»:

—Սրան մենք կասենք. Ամեն: Անմիջապես Իր հարությունից հետո, Տերը հավաքե՜ց Իրեններին, և Նա նրանց տվեց… Ես այժմ այսպես կասեմ սա. Նրանց միսսիոներական՝ առաքելական հանձնարարությո՜ւն տվեց, և միացրեց դրան ա՜յն, որ նրանք իրենց ձեռքերը հիվանդների վրա կդնեն և նրանք կբժշկվեն: Այդ երկու բաները միասին են: Գառան արյան միջոցով կատարված փրկագնո՜ւմը Գողգոթայի խաչի վրա, և նրանց հաստատո՜ւմը, ովքեր դարձել էին ճշմարիտ հավատքին: Աստված ո՜չ միայն Խոսքեր է Խոսում, այլ Նա գործերով կանգնա՜ծ է Իր Խոսքերի հետևում: Եվ Նա այսօր նույնպես հաստատում է ա՜յն, ինչ Նա Խոսել է և Խոստացել: Խնդրեմ:

—Մենք կկարդանք Հովհաննեսի 14-րդ գլխից, 12 Խոսքը: Հովհաննես 14-րդ գլուխ, 12 Խոսք.

«12 …ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կգործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կգործէ. որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում»:

—Շնորհակալությո՜ւն Տիրոջը: Այս Աստծո Խո՜սքը, ամբողջությամ անցե՜լ էր Բրանհամ եղբոր մարմնի և հոգու միջով: Ես կուզեի հաշվել, թե որքան հաճախ է նա վկայակոչո՜ւմ այդ Խոսքերը: Նա երկու հատված էր ընդգծում Աստվածաշնչից, այս Խոսքերը. «Ինձ հավատացողը կանի այն գործե՜րը որոնք Ես եմ անում, և ավելին կանի», և նաև ընդգծում էր Եբրայեցիների 13-րդ գլխի 8-րդ Խոսքը՝ «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Իսկ հետո Աստծո մարգարեն ասում էր, որ քանի որ Հիսուսը նո՜ւյնն է, այսօր Նա անում է նույն գործերը, ինչպես այն ժամանակ: Շեշտը դրվում էր այն բանի վրա, որ ո՜չ թե ես՝ Վիլլիամ Բրա՜նհամն է անում այս գործերը, այլ հարություն առած Տե՜րն է կատարում Իր գործերը: Իսկ հետո Բրանհամ եղբայրը Աստվածաշնչից վկայակոչում էր ա՜յն հատվածները, որտեղ Տերն ասում էր. «Ո՜չ թե Ես եմ անում այս գործերը, այլ Իմ մեջ բնակված Հա՜յրն է կատարում Իր գործերը»: Ճիշտ նույն կերպով էլ Բրանհամ եղբա՜յրն էր կրկնում այդ Խոսքերը. Ո՜չ թե ե՜ս եմ անում այդ գործերը, այլ Տե՜րը, ով ներկա է, Տե՜րը, ով նո՜ւյնն է երեկ, այսօր և հավիտյան: Եվ հետո Բրանհամ եղբայրը խոսում էր նաև այսպիսի պարզ խոսքերով. Ես , դեռևս ոչ ոքի չեմ փրկել, ես դեռևս ոչ ոքի չեմ բժշկել, ես ոչ ոքի հավիտենական կյանք չե՜մ տվել, այդ ամենը Տե՜րն է արել, ես ընդհամենը Նրա ծառան եմ, Նա՜ է կատարում բոլոր այս բաները, Նա փրկում է, Նա բժշկում է, նա հավիտենական կյա՜նք է տալիս, և լիակատար փրկություն: Այդ ամենը Նա՜ է անում, ինչպես որ անում էր այն ժամանակ: Մեկ հատված ևս կարդանք Աստվածաշնչից, խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եփեսացիներից, 1-ին գլուխ, 4 և 5 Խոսքերը: Եփեսացիներ 1-ին գլուխ, 4 և 5 Խոսքեր: Կարդում եմ 4-րդ Խոսքը.

«4 Ինչպէս որ  ընտրեց մեզ նորանով  աշխարհքի ստեղծելուցն առաջ,  որ մենք սուրբ եւ անարատ լինենք նորա առաջին սիրով»:

 —Թանկագին եղբայրներ և քույրեր, եկեք անկեղծ սրտով ասենք սա. Վերջին Պատգամը ուղղվա՜ծ չի ամբողջ աշխարհին, այն սկսում է սրանից. «Դո՜ւք, Իմ ժողովուրդս, դո՜ւրս եկեք և բաժանվեք, և ոչ մի պիղծ բանի մի դիպչեք»: Այն մե՜զ է վերաբերվում, մե՜զ՝ ովքեր կարող են վկայել ինչպես որ գրված է Եփեսացիների 5-րդ գլխում, այն որ մենք մաքրվե՜լ ենք ջրի ավազանի մեջ, մենք մաքրվե՜լ ենք բոլոր բծերից և արատներից, որոնք կային ուսմունքների մեջ: Եվ մենք նրա՜նց թվին ենք պատկանում, որոնց վերաբերվում են այս Խոսքերը. «Սրբացրո՜ւ նրանց Քո Ճշմարտությունովը, Քո Խոսքը Ճշմարտություն է»:  Մենք պատկանում ենք այն ընտրյալների թվին, ովքեր ա՜յժմ կարող են ապրել վերջին Պատգամը, Աստծո վերջին գործողությունը նախքան հափշտակվելը: Եվ մենք Տեր Աստծուն շնորհակալություն ենք ասում, որ Նա Իր ծառային և մարգարեին ո՜չ միայն խոստացավ, այլ նաև ուղիղ ձևով ուղարկեց և հանձնարարությո՜ւն տվեց, որպեսզի կարողանա բերել աստվածաշնչյան վերջին Պատգամը, և որ մեզ նորի՜ց կարողանա կապել Աստծո հետ, և որպեսզի մենք պատրա՜ստ լինենք Տիրոջ փառավոր օրվա՜նը, որը շատ, շատ մոտ է: Խնդրեմ, հաջորդ համարը:

—Մենք կարդում ենք Եփեսացիների ուղերձի 1-ին գլխից, 5-րդ Խոսքը:

«5  Մեզ առաջուց սահմանելով,  որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն՝  իր կամքի հաճութեան պէս»:

—Եվ այստեղ նույնպես մենք պարզապես կասենք. Նա՜ մեզ առաջուց սահմանեց, Իր կամքի հաճութեան պէս: Եվ սիրելի եղբայրներ և քույրեր, բոլո՜րը, ովքեր սահմանվա՜ծ են եղել, նրանք բոլորն այսօր պետք է ուրախանան այն բանի համար, որ իրենք ուղիղ լսելու են բժշկության ծառայությո՜ւնը, որտեղ Բրանհամ եղբայրը կատարում էր իր ծառայությունը, և որը 33 տարվա ընթացքում 1000 անգամ կատարվել է: Եվ այն, որ մենք այժմ ուղիղ ձևով կվերապրենք ա՜յն, ինչ Աստված արել է մեր Ժամանակում: Եվ ես ելնում եմ նրանից, որ մենք այժմ մուտք ենք գործում վերջին հատվածի մեջ, և այն որ մենք կապրե՜նք Աստծո գերբնական գործողությունը: Եղբայրներ և քույրեր, այս բժշկության ծառայության ժամանակ նստել էի առջևում՝ երկրորդ շարքում, և ես այդ ամենը վերապրե՜լ եմ հատուկ ձևով: Խնդրո՜ւմ եմ, այս բժշկության ծառայությունն ունկրդրելու ժամանակ ձեզ այնպե՜ս տրամադրեք, կարծես դուք անձամբ այնտեղ եք գտնվում: Աստված օրնի՜ ձեզ, և մեր բոլորի հետ լինի:

 

«Առաջնորդվելով Սուրբ Հոգով»

19.08.1955 Կարլսրուե, Գերմանիա,

Վիլլիամ Մարրիոն Բրանհամ

 

Այս երեկո, այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ են գտնվում մոտավորապես: Ինձ ասացին որ նրանք նույնիսկ փողոցում են: Որտեղ էլ որ լինես, որտեղ էլ գտնվես Հիսուսը սիրում է քեզ, և Նա ուզում է որ դու ծառայես Նրան: Այսպիսով, ես աղոթքի շարքից կկանչեմ: Ես ուզում եմ ձեզ մի բան էլ պատմեմ: Երեկ երեկոյան երբ ես կանչո՜ւմ էի աղոթքի շարքից, ապա աջ կողմում մարդկանց մի խումբ կար, և նրանք ցրված էին այս ու այն կողմ, և նրանք հանկարծ մտածեցին որ սա մտային հեռազգացողություն է: Եվ ես որոշեցի չկանչե՜լ աղոթքի շարքից, և ես կանչեցի նրանց, ովքեր աղոթքի թերթիկ չունեին: Եվ տեսեք թե Տերն ինչ արեց երեկ երեկոյան: Օ՛, այն երբեք չի ձախողվի, և Տերը մեզ երբեք չի թողնի: Նա Տեր Հիսուսն է: Ամեն: Դա դժվար է: Ամե՜րիկայում ես ստիպվա՜ծ չեմ դա անել, քանի որ նրանք դա հասկանաում են: Բայց երբ ես պետք է խոսեմ թարգմանիչի միջոցով, ապա այնտեղ միշտ ինչ-որ մի պատնեշ է լինում: Ես հասկանում եմ որ նա պետք է իմ հետևից թարգմանի, և այդ պատճառով ես չեմ կարողանում տեսիլքը որը տեսնում եմ, ա՜յնպես փոխանցել ինչպես որ կուզենայի: Դրա համար ես պետք է ինձ շատ մոտ պահեմ այդ մարդուն: Եվ ժողովուրդը պետք է աղոթեն ամբողջ սրտով: Եվ այսպիսով, 100 աղոթքի թերթիկ կա այսօր այստեղ, և մենք ցանկանում ենք յուրաքանչյուրի համար աձանձին աղոթել: Եվ այսպիսով մենք կսկսենք առաջին համարից: Առաջին համա՜ր, նայի՜ր քո աղոթքի թերթիկին: Եթե դա այնտեղ ներքևում որևէ մե՜կն է, և դուք չե՜ք կարողանում վեր կենալ երբ կանչում են ձեր համարը, ապա այդ դեպքում ձեզ կբերեն: Դու կարող ես պարկել, կամ լինել այնտե՜ղ, որտեղ գտնվում ես: Ա՜յժմ եկեք բոլորս հանգիստ նստե՜նք մեր տեղերում: Ձեզնից քանի՞սն են որ աղոթքի թերթիկ չունեն, բայց հիվանդ են, բարձրացրե՜ք ձեր ձեռքը խնդրում եմ: Դու հավատո՞ւմ ես:  Եվ այս երեկո դու որտեղ էլ որ գտնվես, նայի՜ր այստեղ, եթե այստեղ մեկ հոգի՜ բժշկվի, այնտեղ հազարավորնե՜ր կարող են բժշկվել: Խոսքը գնում է քո հավատքի մասին, հավատա՜ այժմ: Այստեղ գտնվողներից շատերը հիվա՜նդ են, նրանք պատգարակների վրա են գտնվում: Հավա՜տք ունեցեք: Աստծո՜ւն հավատացեք ամբողջ սրտով: Ես ձեզ բա՜ն եմ ուզում հացնել, դո՜ւք, որ այս բոլոր հավաքույթներին մասնակցե՜լ եք, մի՞ թե Աստված չի ապացուցել որ ես ճշմարտությո՜ւնն եմ խոսում, եթե դա այդպես է, ապա ասացեք. Ամեն: Եվ այսպես, թող ոչ ոք չշարժվի: Եկեք հանգիստ նստենք և երկրպագե՜նք Տիրոջը: Թող ձեզնից յուրաքնաչյուրը Տիրոջն ասի. «Տեր, հպվի՜ր ինձ այս երեկո, և եթե Դու ասես իմ սրտին, որ ես բժշկվելո՜ւ եմ, ապա ես Քեզ կծառայեմ իմ ամբողջ կյանքում»: Իսկ հետո դու կարող ես տուն վերադառնալ և բժշկվա՜ծ լինել: Եկեք բոլորս երկրպագության մե՜ջ լինենք:  Հիմա այստեղ նայե՜ք, այն ինչ ես խոսելու եմ, դա ե՜ս չեմ, երբ օծությունն իջնո՜ւմ է ինձ վրա, ես չե՜մ հասկանում թե ինչ է կատարվում, մինչև եղբայրները նորի՜ց են լսում ժապավենը և ինձ ասո՜ւմ են թե ես ինչ եմ խոսել: Եվ եթե դուք ինչ-որ կտրուկ շարժումներ անեք կամ տեղաշարժվեք, ապա դա կարող է վշտացնել Սուրբ Հոգուն: Իրականում հարգալի՜ց եղեք, և Հիսուսը ձեզ ընդհառաջ կգա: Պատվե՜ք Տիորոջը և հավատացե՜ք Նրան: Եվ այսպիսով, եթե այստեղ հարթակի վրա ծառայում են մեկ մարդու, ապա ես կարող եմ ասել որ Աստծո վերաբերմունքը նո՜ւյնն է այստեղ նստած յուրաքանչյուր մարդու հանդեպ: Հիմա եկեք խոնարհենք մեր գլուխները:

Մեր երկնավոր Հայր, ես խնդրում եմ որ Դու այս երեկո օգնե՜ս մեզ, և օրհնե՜ս մեզ, և թող Քո Հոգին մեր վրա լինի: Օ՛, շնորհիր որ Քո Ձեռքը մեզ վրա լինի: Եվ Տե՜ր Հիսուս, խնդրում ենք Տեր, ցո՜ւյց տուր մեզ, որ Դու մեռելներից հարություն ես առել, կատարի՜ր այստեղ ինչ-որ բան այս երեկո, և թող մարդիկ տեսնե՜ն, որ ես ճշմարտությունն եմ ասել Քո մասին:  Օ՛, Շնորհի՜ր այդ Տեր, թող յուրաքանչյուր մեղավոր ազատագրվի՜ իր մեղքից, և թող բոլոր հիվանդները բժշկվե՜ն, Հիսուսի անունով. Ամեն:

 

Այս կնոջն այստեղ, ես երբեք չեմ տեսել իմ կյանքում: Աստված գիտի դա, ես նրան դեռևս երբեք չեմ տեսել: Բայց Աստված տեսել է և ճանաչե՜լ նրան նախքան նրա ծնվելը: Նա ինքը հավատացյալ է: Գիտե՞ք թե որտեղից ես այդ գիտեմ: Դու բարեհոգի ես: Նա այժմ գիտի թե որտեղ է գտնվում, նա կանգնած է ինչ-որ գերբնական բանի առջև: Ես կուզեի որ դուք տեսնեիք դա ձեր բնական աչքերով: Նա ձեր քույրերից մեկն է, նա գերմանուհի է: Եվ տեսեք, թե արդյոք նա չի վկայում որ դա ճշմարտությունն է: Նրա մոտ իսկական նուրբ և խոնարհ հոգի է: Մի՞ թե այդպես չէ: Եթե դա ճշմարիտ է, ապա բարձրացրո՜ւ քո ձեռքը: Իմ և այս կնոջ միջև Սուրբ հոգին է: Իմ առջև դա Լույսի նման է: Նա քրիստոսնյա է… Քանի որ նա բարեհոգի է:  Սա ճիշտ նույն պատկե՜րն է, երբ Տեր Հիսուսը Խոսում էր կնոջ հետ: Նա կին է, իսկ ես տղամա՜րդ եմ: Սա մեր առաջին հանդիպումն է կյանքում, ինչպես որ Հիսուսը հանդիպեց այն կնոջը: Նա մի փոքր խոսեց նրա հետ, մինչև տեսավ, թե որն է նրա խնդիրը: Հետո Նա ասաց նրան, թե ինչ է կատարվել նրա հետ:

Իսկ նա ասաց. «Ես հասկանո՜ւմ եմ, որ Դու մարգարե ես, և ես գիտեմ, որ երբ Քրիստոսը գա, կանի այդ»:

Եվ Նա ասաց նրա՜ն. «Ես Նա՜ եմ»:

 

Եվ հիմա՜ քույրս, նորից նույն պատկերն է։ Հիմա եթե Հիսուսն ինձ հայտնի թե ո՞րն է քո խնդիրը… Ես նույնիսկ չգիտե՜մ քո լեզուն, բայց եթե Հիսուսն ինձ հայտնի՜ թե որն է քո խնդի՜րը, ապա դու կհավատա՞ս այն կնոջ նման, որ Նա Քրիստոսն է: Իսկ դուք բոլորդ այդտեղ, դուք կհավատա՜ք, աացեք. Ամեն: Թող այս կինը դատավոր լինի: Տիկին, դուք շա՜տ դժվարություններ եք ունեցել, դուք շատ նյարդային եք եղել, շա՜տ նյարդային: Եվ երբ քեզ անհրաժեշտ է լինում նստել, դու մեջքի ուժեղ ցավեր եք ունենում: Դա ձեր լյարդն է, հետևում, աջ կողմից: Եվ դա ստիպում է քեզ նյարդայնանալ: Ես հիվանդանոց եմ տեսնում: Ես տեսնում եմ թե ինչպես ես դու հիվանդանոց գնում: Դու վիրահատվել ես, բայց դա լյարդի համար չի եղել: Դա կանացի վիրահատություն է եղել, բժիշկները վիրահատել են կանացի գեղձը, «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ»:

Դա ճշմարի՞տ էր։ Եթե այդպես է, թափահարիր քո ձեռքը: Դա ես չէի։ Դա Սուրբ Հոգին էր, Նա օգտագործել է իմ ձայնը: Հիմա դու հավատո՞ւմ ես: Հիսուսը հարություն առավ մեռելներից: Քո հավատքը բժշկեց քեզ քույր: Տո՜ւն վերադարձիր, քանի որ դու բժշկվա՜ծ ես լինելու: Ես ուզում եմ քեզ մի բան հարցնել: Մինչ դա տեղի էր ունենում, ինչ-որ բա՜ն անցավ քո միջով: Պարզապես մի բան, որը թվում էր, թե քեզ ասում էր. «Սա իմ անախորժությունների վերջն է»: Ճի՞շտ է. Եթե դա այդպես է, բարձրացրու քո ձեռքը և թափահարիր: Աստված օրհնի քեզ, Փառք Տիրոջը:

Եվ այսպիսով, բոլո՜րդ, որտեղ էլ լինեք, ներսում թե դրսում, Աստված նույն վերաբերմունքն ունի ձեր հանդեպ: Աստված ձեզ կշնորհի նույն բան՜երը, ինչ Շնորհում է մյուսներին: Եվ դուք, ովքեր դրսո՜ւմ եք գտնվում, հավա՜տք ունեցեք, հավատացյա՜լ եղեք, և Աստված կկատարի այդ: Հիսուսն ասաց. Ես կանե՜մ դա, եթե հավատաք: Նրա ողորմությունը ձեր վրա լինի:

 

Այն տարեց կինը, ով ինձ է նայում, նա արյան հիվանդություն ունի, նա նստած է այնտեղ՝ ներքևում: Դու հավատո՜ւմ ես որ Աստված քեզ բժշկում է քույրիկ: Հավատո՜ւմ ես, որ Աստված բժշկել է քեզ: Դու կարող ես բժշկվա՜ծ լինել: Դու Աստծուն աղոթել ես որ Նա բժշկի քեզ: Տիկին, դու աղոթել ես, և ես տեսնում եմ թե ինչպես է հավատքը ձգվում դեպի քեզ: Ամեն:

 

Այս մարդն ինձ անծանոթ է: Ես չգիտեմ նրան: Բայց Հիսուսը գիտի՜ քեզ: Եվ այժմ Նա այստեղ է, հակառակ դեպքում ես սուտ մարգարե եմ: Հիսո՜ւս Քրիստոս, Դու դատավորն ես:

Հավատո՞ւմ ես դու քո ամբողջ սրտով, հավատո՞ւմ ես դու, որ Հիսուսն Աստծո որդին է և ես Նրա ծառան եմ: Դու այստեղ ես գտնվում ինչ-որ պատճառով, ես դա չգիտեմ: Աստված գիտի այդ: Եվ եթե Նա հայտնի ինձ, ապա դա կլինի Նրա փառքի համար, որպեսզի դու և մնացած մարդիկ իմանան որ ես ճշմարտությունն եմ ասել: Եվ որ Նրա Աստվածաշունչը ճշմարիտ է, և որ Նա հարություն է առել մեռելներից և ապրո՜ւմ է այսօր, և անում է նույն գործերը, ինչպես անում էր այն ժամանակ: Հավատո՞ւմ ես դու դրան:

Դու այստե՜ղ չես գտնվում քեզ համար, դու այստեղ ես մեկ ուրիշի համար: Այդ մարդն այստեղ չի, նա ուրի՜շ քաղաքում է: Նա մի մեծ քաղաքում է, ես դեռևս չե՜մ տեսել այդպիսի քաղաք: Այնտեղ շատ մեծ փողոցներ կան, և շատ մարդիկ են շրջում այնտեղ: Այն Գերմանիայում է, բայց այն տեղից, որտեղ ես հիմա կանգնած եմ, աշխարհագրորեն ինձ թվում է, որ դա պետք է լինի Բեռլինը: Նա քո կի՜նն է, և նա պարկած է մահճակալին: Եվ այդ պատճառով նա չի կարողացել գալ այստեղ: Ես տեսնում եմ որ ինչ-որ մեկը զննում է նրան: Ես լսում եմ որ ինչ-որ բան է ասում բժիշկը, բայց չեմ կարող ասել թե ինչ է ասում: Այս կինը, ինձ թվում է, դատելով այն բանից, թե ինչպես է դա հարվածում նրա մեջքին, դա պետք է լինի բազմակի սկլերոզ: Կարո՞ղ ես դու հավատալ: Եթե դու հավատաս ապա բժշկությո՜ւն կլինի: Աստված օրհնի՜ քեզ իմ եղբայր: Հիսուս Քրիստոսի անունով, դու կստանաս ա՜յն ինչ խնդրել ես, ամեն:

 

Եկեք հավատանք:  Իմ առջև կանգնած այս կի՜նը, ես նրան չեմ ճանաչում: Նա մի փոքր տարորինակ է հագնված, այդ հագուստն անսովոր է ինձ համար: Ես չգիտեմ, բայց Տերը ճանաչում է քեզ, և Նա միակն է ով կարող է քեզ օգնել: Քո խնդիրը… Ես տեսնում եմ որ դա գտնվում է գավաթի մեջ, դա լեղապարկն է: Դուք լեղապարկի մեջ քարեր ունեք: Ես քեզ տեսնում եմ հիվանդանոցում, դու ո՜չ թե այնտեղի հիվանդներից ես, այլ դու բուժքույր ես: Դու հիվանդանոցում ես աշխատում, ես քեզ տեսնում եմ բուժքրոջ հագուստով: Հավատո՞ւմ ես դու որ Հիսուսը քեզ բժշկում է: Կմոտենա՞ս այստեղ: Եվ Հայր՝ Աստված, Դու այստեղ ներկա՜ ես, որպեսզի անես այս հրաշալի բաները մեզ համար, թող Քո Հոգին գա և բժշկի՜ այս կնոջը: Եվ օրհնի՜ր նրան ում օրհնում եմ ես Քո անունով, թո՜ղ նա գնա այստեղից բժշկված՝ Հիսուսի անունով, ամեն: Աստված օրհնի քեզ քույր:

 

Հավա՜տք ունեցեք առ Աստված: Մի երկմտեք, այլ հավատացեք:

Այս տարեց կի՜նը… Այնտեղ է Լույսը, նրա մոտ, և նա բարձր արյան ճնշում ունի: Եթե դու հավատա՜ս ամբողջ սրտով, ապա Տերը քեզ կբժշկի: Ամեն: Աստված օրհնի՜ քեզ:

 

Հավատո՞ւմ ես դու քույրս, ամբողջ սրտով, դու ուզո՞ւմ ես ազատագրվես քո նյարդային վիճակից: Դու ա՛յնպիսի նյարդային վիճակ ունես, որ դա խանգարում է քո արյան շրջանառությանը, քո ձեռքերն ու ոտքերը թմրում են, և դու շատ ես նյարդային դառնում, և գիշերը չես կարողանում քնել: Ես տեսնում եմ որ դու պառկած ես անկողնում, և միշտ ուզում ես վեր կենալ, դու նայում ես ժամացույցին, և դու նայում ես պատուհանից և շատ նյարդայի՜ն ես: Ամեն: Ճշմարի՞տ է այդ: Միայն Աստվա՜ծ կարող է բուժել: Մոտեցիր այստեղ խնդրում եմ: Երկնային Հայր, խնդրում եմ օրհնիր այս կնոջը, որին ես հիմա օրհնում եմ, և թող Քո Հոգին իջնի՜ նրա վրա, ես հակառակվո՜ւմ եմ այդ չար հոգուն, և ասում եմ. Լքի՜ր այս կնոջը՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

 

Դու այժմ հանգիստ ես: Դա լքեց քեզ: Դու այժմ քեզ հանգի՜ստ ես զգում: Եթե դա ճշմարիտ է, ապա բարձրացրու քո ձեռքը, դա ընդմիշտ կհեռանա քեզնից, եթե շարունակե՜ս հավատալը: Եվ մինչ դու այստեղ կգայիր ինչ-որ բան խանգարում էր քեզ, այդպե՞ս է թե ոչ, թափահարի՜ր ձեռքով: Դա սատանա՝ն էր, նա չէր ուզում որ դու այստեղ գայիր, քանի որ նա գիտեր որ այստեղ Հիսուսն է: Նա գիտեր որ Նա այստեղ է, և դու վկա ես: Տո՜ւն վերադարձիր և քնիր երեխայի նման: Ամեն: Եկեք պարզապես հարգալի՜ց լինենք, խնդրում եմ այս ու այն կողմ չանենք, պատվե՜նք Տիրոջը, չերկմտե՜նք, և Տերը կբժշկի՜ ձեզ:

 

Հավատո՞ւմ ես որ Աստված կբժշկի քեզ քո մեջքի խնդրից: Հավատո՞ւմ ես որ Աստված քեզ կբժշկի: Քո հավատքը քեզ բժշկեց, ամեն: Հասկանո՞ւմ էս ես ինչ նկատի ունեմ, քեզ պե՜տք չէ աղոթքի թերթիկ, քեզ հավա՜տք է պետք, ամե՜ն:

 

Այս տղամարդը… Ես նրան չգիտեմ: Աստված գիտի նրան, բայց ես ոչ: Մենք անծանոթ ենք, այդպե՞ս է եղբայր: Եթե Հիսուսը Նազարեթից՝ Աստծո Որդին, ում ներկայության մեջ մենք գտնվում ենք, ինձ ցույց տա թե ինչումն է խնդիրը, ապա կհավատա՞ս այդ դեպքում քո ամբողջ սրտով: Ուրեմն բարձրացրու քո ձեռքը: Այսպիսո՜վ իմ ընկերներ, Սուրբ Հոգին այստեղ յուրաքանչյուրին անհատապես ճանաչո՜ւմ է, դու ոչինչ չես կարող թագցնել Նրանից: Մենք կարող ենք այսպես շարունակել, բայց ես ուզում եմ մի բա՜ն պարզել, դու այժմ կամ հավատո՜ւմ ես, կամ չե՜ս հավատում: Դա այսպես է: Հավատո՞ւմ ես դու դրան:

 

Այս տարեց կինը, ինձնից երեք շարք այն կողմ, նա մեջքի հետ խնդիր ունի, և նա նյարդային է: Հավատո՞ւմ ես որ Հիսուսը քեզ կարող է բժշկել: Եթե դու հավատաս, ապա ա՜յժմ կարող ես ընդունել քո բժշկությունը: Ես սև հոգի եմ տեսնում, նա սարսափելի տեսք ունի, մեկ րոպե… Սա էպիլեպսիա է այս կնոջ մոտ, ամեն: Եվ այնտեղ ևս մեկը կա, ներքևում, էպիլեպսիա: Այնտեղ, մահճակալի վրա: Վե՜ր կաց այնտեղ, ո՜վ կին, մահճակալի վրա: Այդտեղ, սպիտակ շորով տիկին, վե՜ր կաց: Ով Աստված, ես բռնդո՜ւմ եմ այդ չար հոգուն. Հիսուսի անունով, դո՜ւրս արի: Ամեն: Մի՜ երկմտեք, հավատացե՜ք, և դուք կստանաք ա՜յն, ինչ խնդրում եք: Ամեն:

 

Հավա՜տք ունեցեք: Ձեր հավա՜տքն է դա անում: Դա ձեր հավա՜տքն է, որը գործի է դնում Աստծո պարգևը: Դա ե՜ս չեմ:  Ձեր հավա՜տքն է դա անում: Հավա՜տք ունեցեք առ Աստված։

Այստեղ ներքևո՜ւմ, մյուս հատվածո՜ւմ, դո՜ւ, որ ինձ ես նայում, այսդտե՜ղ է Լույսը: Քեզ մոտ սրտի հիվանդությո՜ւն է, և դու նյարդայի՜ն ես՝ վերջում նստած տիկինը: Եվ դու աղոթել ես որ ես կանչե՜մ քեզ: Ամեն: Բժշկվա՜ծ եղիր:

Ներեցե՜ք ինձ, ես պետք է հետևեմ Սուրբ Հոգու առաջնորդությա՜նը: Դու հավատո՞ւմ ես որ Նրա ներկայության մեջ ես գտնվում,  Աստծո ներկայության մեջ: Նա ճանաչում է քեզ, իսկ ես ոչ: Իսկ դուք չե՞ք ուզում միաձայն… Դո՜ւք որ դրսում եք, չե՞ք ուզում միաձայն ընդունե՜ք Հիսուսին ձեր սրտերում, որպես ձեզ բժշկողի: Եթե Աստված կատարի այն, ինչ խնդրում է այս տղամարդը, ապա չե՞ք ցանկանա այժմ անե՜լ դա, ասացեք ամե՜ն: Դա տեղի է ունենում միայն Աստծո փառքի համար: Ես տեսնում եմ այս տղամարդուն, նա բռնում է իր գլուխը: Նա սաստիկ գլխացավե՜ր ունի: Նա վիրավոր է, գլխին կրակել են: Ճի՞շտ է դա: Այստեղ էլի ինչ-որ մեկը կա քեզ հետ, ով հիվա՜նդ է: Նա կին է, նա քո կինն է: Նրա հիվանդությունը մեջքի վրա է: Այդտեղ ևս մի կին կա: Նա տարեց կին է: Նա ձեր սկեսուրն է: Նրա հիվանդությունը ոտքերի հետ է կապված: Այդպե՞ս է թե ոչ: Հավատո՜ւմ ես որ Հիսուս Քրիստոսը կարո՜ղ է քեզ բժշկել: Այդ դեպքում դա կանհետանա, և դու կստանաս ա՜յն, ինչ խնդրում ես: Ով Աստված, ողորմիր այս մարդուն և տուր այն ինչ խնդրում է, Քո փառքիդ ճոխության պես, Հիսուսի Քրիստոսի անունով: Ամեն: ԱլելուՅահ:

Եթե միայն դու հավատաս, ամեն բան հնարավո՜ր է հավատացողին:

Այնտեղ, ամենավերջում, այնտեղ մի կին կա ով տուբերկուլյոզ ունի: Եթե դու կարող ես ամբողջ սրտով հավատալ… Այնտեղ, ամենավերջում նա կանգնած է: Աստված բժշկե՜ց քեզ: Վերադարձիր տուն և բժշկված եղիր: Ամեն:

Միայն հավատացեք, ամեն բան հնարավոր է:

 

Շա՜տ լավ: Սա կույր աղջիկ է: Բոլորդ խոնարհե՜ք ձեր գլուխները, բոլո՜րդ, և թող ոչ ոք չնայի՜ իր շուրջը: Մի բարձրացրեք ձեր գլուխները, մինչև ես չասեմ: Նա փոքրիկ աղջնակ է, այստեղ: Եթե ես նրան բժշկելու զորությո՜ւն ունենայի, ապա կանեի այդ: Բայց ես չունեԷմ այդ, միայն Աստվա՜ծ դա կարող է անել: Նա կուրության հոգի ունի, միայն Աստվա՜ծ կարող է վերցնել այդ նրանից: Խնդրում եմ աղոթեք, և հավատացե՜ք ամբողջ սրտով: Դրա համար ես խնդրեցի ձեզ բոլորիդ, ողորմության համար: Խնդրում եմ ինձ մենակ թողեք այս աղջնակի հետ: Խնդրում եմ խոնարհե՜ք ձեր գլուխները մեկ րոպե: Եթե Աստված քեզ տեսողությո՜ւն տա, ես կասե՜մ քեզ: Ես միայն կարող եմ խնդրե՜լ Նրանից: Հիմա եկեք խոնարհենք մեր գլուխները և աղոթենք:  

Սիրելի Աստվա՜ծ, երբ ես այս աղջնակին ի՜նձ եմ սեղմում, ես այս երեկո մտածում եմ իմ փոքրիկ Ռեբեկայի մասին, օվկիանոսից այն կողմ, նա լաց էր լինում, երբ ես թողեցի՜ նրանց: Տե՜ր, Դու ինձ ուղարկել ես այս փոքրիկ աղջկա համար: Մենք արժանի՜ չենք, Դու արժանի՜ ես ով Աստված: Թող որ այս փոքրիկ աղջնակը ստանա՜ իր տեսողությունը: Շնորհի՜ր այդ Տեր Հիսուս, ողորմա՜ծ եղիր: Դա անցնո՜ւմ է մարդկային կարողության սահմաններից: Կուրության հոգին կուրացրե՜լ է նրան, Դու կարող ես նրան տեսողությո՜ւն տալ: Շնորհի՜ր այդ նրան այս երեկո, Տե՜ր Հիսուս, Քո փառքի համար, Հիսուս Քրիստոսի անունով: Թող ձեր բոլորի գլուխները խոնարհվեն, բոլորի գլուխնե՜րը:

Սատանա՜, կուրությա՜ն հոգի, դու ինձնից չես վախենում, բայց դու պետք է ենթարկվե՜ս Հիսուսին, ես հրամայում եմ Նրա անունով՝ Հիսուս քրիստոսի անունով, ով մեռավ խաչի վրա Գողգոթայում, որպեսզի օգնի՜ մեզ՝ խեղճ մարդկանց: Եվ որպես Նրա ծառան, քեզ ասում եմ հավատքով. Դու ոչ մի իրավունք չունե՜ս, քո բոլոր իրավունքները վերցվե՜լ են Գողգոթայի վրա: Հիսուսի՜նն է բոլոր իրավունքները, և ես կանգնած եմ Նրա անունով, դո՜ւրս արի այս աղջնակից Հիսուսի անունով, Աստծո փառքի և Նրա անվան փառքի համար: Բոլորի գլուխները թող խոնարհված լինեն, խնդրում եմ ոչ ոք թող չնայի՜ շուրջը: Ես զգուշացնո՜ւմ եմ ձեզ, չի՜ կարելի խաղա՜լ այս բաների հետ, խնդրում եմ գլուխներդ թող խոնարհված լինեն:

Բարձրացրե՜ք ձեր գլուխները: Նայեք, նա հիմա կարող է տեսնել, Հիսո՜ւսը նրան տեսողություն տվեց, այս երեխային: Տեսե՜ք այդ:

Դու տեսնո՞ւմ ես, բարձրացրո՜ւ ձեռքդ Հիսուսին: Ի՜նձ նայիր՝ Բրանհամ եղբորը, դի՜ր քո մատը իմ քթի վրա, մատդ դիր Բրանհամ եղբոր քթի վրա…

 

Եղբայր Ֆրանկ.

Սիրելի եղբայրներ և քույրեր, հիմա մենք բոլորս լսեցինք այդ, այն ինչ Աստված արել է բժշկության ծառայությանը՝ 1955 թվականին: Եվ մենք դեռևս շարունակելու ենք լսել մյուս բժշկության ծառայությունները: Եվ սա իսկապես իմ խնդրա՜նքն է, այն ցուցո՜ւմը որը տրվել է, այն կապված է այն բանի հետ, որպեսզի բոլոր ընտրյալնե՜րը ամբողջ աշխարհում, ծանոթ լինեն այն բանին, ինչ Աստված արել է: Ո՜չ միայն քարոզներին, այլ նաև հաստատմանը, որպեսզի ծանո՜թ լինեն այդ ամենին, որպեսզի Տե՜րը մեր միջավայրում այդ նույն կերպով բացահայտի՜  Ինքն Իրեն: Մենք դեռևս զորավոր բաներ կապրենք Աստծո հետ: Մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ կարողացանք այս ամենը լսել: Օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնությունով, Հիսուսի Սուրբ Անունով: Ամեն:

 

 

 

Բովանդակություն