Լսել

Քրիստոնեությունը երեկ և այսօր

Բովանդակություն

Առաջաբան

Այս գրքույկի նպատակն է նոր լիցք հաղորդել ընթերցողներին: Մեր նպատակն է այնպես անել, որ ամեն մարդ ուշադիր լինի, որպեսզի այս թեմայի վերաբերյալ ամեն բան պարզ դառնա նրա համար: Իրենց լռությամբ շատերը մեծ մեղք են վերցրել իրենց վրա, բայց մյուս կողմից, նա, ով իր խոսքերով և գրածներով հեռանում է ընդհանուր միտումներից, վատ տպավորություն է թողնում: Համենայն դեպս, հնարավոր չէ բոլորին հաճելի լինել: Այսօրվա սերունդը պատասխանատու չէ անցյալում անընդհատ կրկնված սխալների համար: Այդ պատճառով ոչ ոք չպետք է կարծի, որ մեղադրանքներն անձամբ իրեն են ուղղված: Եթե եկեղեցու պատմության մեջ եղած սխալների զարգացումը ցույց է տրվում, դա քննադատելու համար չի արվում, այլ հանուն Ճշմարտության հանդեպ սիրո: Կարդալով այս գրքույկը՝ յուրաքանչյուրը պետք է տեսնի այն բարի մտադրությունները, որոնք ներշնչել են այն, նաև իրեն պարզված օգնության ձեռքը: Մենք հավատում ենք, որ ողջ կրոնական աշխարհը համոզված է, որ սովորեցնում և գործում է ճշմարիտ ձևով: Բոլորը ջանում են կատարել Աստծո կամքը: Մինչդեռ ոչ ոք չի դրել նրանց աչքերի առջև այն փաստը, որ լիովին շեղվել են սկզբնական քարոզչությունից և գործերից: Այսօր մնացել են միայն սովորույթներ և ավանդույթներ, որոնք ոչ մի սուրբգրային հիմք չունեն: Նրանք կորցրել են հոգևոր կողմնորոշումը, և մարդիկ սխալ առաջնորդություն են ստանում: Ջերմեռանդությունն ու նվիրվածությունը կան բոլոր կրոններում, բայց ինչպիսին էլ լինեն մարդկային ջանքերը, բավական չեն Աստծո առաջ շնորհք գտնելու համար: Այս կարճ ներածության մեջ որոշ թեմաներ միայն թեթևակի կշոշափվեն և կքննարկվեն շատ համառոտ կերպով:Հետագա հրատարակություններում ավելի խորությամբ կթափանցենք հիմնարար վարդապետությունների և թեմաների մեջ: Արդի զարգացումները նույնպես կլուսաբանվեն աստվածաշնչային մարգարեությունների լույսի տակ: Կրեֆելդ 1985, գարուն, Հեղինակ
Բովանդակություն