Լսել

Շրջաբերական նամակ 2016 օգոստոս

Բովանդակություն

Շրջաբերական նամակ 2016 օգոստոս

Սրտանց ողջունում եմ բոլորիդ Եբր.1:1,2 համարների խոսքերով. ՙՇատ անգամներ ու շատ ձևերով Աստված առաջուց մարգարեների միջոցով մեր հայրերի հետ խոսելով՝ այս վերջին օրերին խոսեց մեզ հետ Որդու միջոցով, որին ամեն բանի ժառանգ դրեց, որի միջոցով աշխարհն էլ ստեղծեց՚: Աստվածաշունչը բաղկացած է Հին և Նոր Կտակարաններից: Հին Կտակարանում Աստված Իր մարգարեների միջոցով հաստատել է այն, ինչ նախատեսել է Իր փրկության ծրագրում: Նոր Կտակարանում, հենց առաջին գլխից սկսած ապացուցվում է, որ այն, ինչ խոստացվել է Հին Կտակարանում, իրականանում է: Ինչպես կտակում հստակ կերպով ասվում է, թե ովքեր են ժառանգորդները, և ինչ է հասնելու յուրաքանչյուրին, այնպես էլ Աստված Իր Խոսքում գրել է, թե ինչ է պատկանում Իսրայելին, և ինչ է պատկանում հեթանոսների Եկեղեցուն: Ծննդոց 15:4 համարում Տեր Աստված խոստացավ Աբրահամին՝ հավատքի հորը, որ նրան մարմնավոր ժառանգորդ կտա: ՙԵվ Աբրահամը հավատաց Տիրոջը և Նա նրա կողմից արդարություն համարեց սա՚ (հ. 6): Մենք կարդում ենք Ծննդոց 18:10 համարում. ՙԵկող տարի ստույգ քեզ մոտ կվերադառնամ, կյանքի ժամանակի համաձայն, և ահա քո կինը՝ Սառան, մի որդի կունենա՚: Աբրահամի հավատքն ու հնազանդությունը միասին էին գործում, դրա համար նա նույնիսկ պատրաստ էր զոհաբերելու Իսահակին՝ իր ժառանգորդին. ՙՄտածելով, որ Աստված կարող է մեռելներից էլ հարություն տալ, ուստի օրինակի համար էլ ընդունեց նրան՚ (Եբր. 11:19): Նրա հավատքի հնազանդության համար Տերն Իրենով երդվեց օրհնել երկրի բոլորազգերին. ՙԻնձանով եմ երդվում,- ասում է Տերը, - քանի որ դու այդ բանն արեցիր և քո որդուն՝ մեկ հատիկ որդուն, չխնայեցիր, քեզ օրհնելով կօրհնեմ, և քո սերունդը երկնքի աստղերի ու ծովեզրում եղած ավազի պես բազմացնելով կբազմացնեմ, և քո սերունդը կժառանգի իր թշնամիների դուռը. և երկրի բոլոր ազգերը քո զարմով կօրհնվեն, որովհետև Իմ ձայնին հնազանդվեցիր՚ (Ծննդոց 22:16-18): Պողոս առաքյալը վկայակոչում է Աստծո հավատարմությունն ու ճշմարտությունը՝ գրելով. ՙԱհա թե ինչու Աստված, կամենալով խոստման որդիներին առավել ևս ցույց տալ Իր խորհրդի անփոփոխ լինելը՝ այն երդմամբ հաստատեց...՚ (Եբր. 6:17): Գաղատ. 3:7 համարում Նա հավատացյալներին անվանում է Աբրահամի որդիներ և հաստատում է այն 29-րդ համարում. ՙԻսկ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդ եք և ըստ խոստման՝ ժառանգորդներ՚ (Գաղատ. 3:29): Նա գրում է Եկեղեցու հետ Քրիստոսի խորհրդի վերաբերյալ. ՙՈր հեթանոսները ժառանգակիցներ ու մարմնակիցներ են և Ավետարանով Քրիստոսի մեջ խոստման մասնակից՚ (Եփես. 3:6): Աստծո խոստումները պատկանում են Քրիստոսով ժառանգորդներին: Ճշմարիտ հավատքը հիմնված է բացառապես Աստծո խոստումների վրա: Աստծո ճշմարիտ զավակները, Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ժառանգորդները հավատում են յուրաքանչյուր խոսքին և խոստմանը: Հռոմ. 9:8 համարում առաքյալը գրում է. ՙԱյսինքն, նրանք, որ մարմնի որդիներ են, Աստծո որդիներ չեն, այլ խոստման որդիներն են սերունդ համարվում՚: Իսկ Հռոմ. 8:17 համարում Տերը գրում է. ՙԵվ եթե որդիներ, ապա նաև ժառանգներ, Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. եթե հաղորդակից լինենք Նրա չարչարանքներին, ապա Նրա փառքին էլ հաղորդակից կլինենք՚: Այս միտքը նույնպես շատ թանկագին է. ՙՈւրեմն այլևս ծառա չես, այլ որդի, և եթե որդի՝ Աստծո ժառանգ էլ Քրիստոսով՚ (Գաղատ. 4:7): Նախ՝ խոստումը, հետո՝ իրականացումը, նախ՝ Փրկչի վերաբերյալ, հետո՝ փրկվածների: Այսպես սկսվեց Նոր Ուխտը. Մարիամը շնորհք գտավ Աստծո աչքում (Ղուկաս 1:30): Նա հավատաց խոստումի խոսքին (Եսայի 7:14), որը նրան հաղորդեց Գաբրիել հրեշտակը: Սուրբ Հոգին իջավ նրա վրա, և կատարվեց 31-րդ համարում ասվածը. ՙԱհա կհղիանաս, որդիկծնես և նրա անունը Հիսուս (եբրայերեն՝ Յահշուա) կդնես՚ (Ղուկ.1:31): Այսպես կատարվեց Սաղմոս 22:10-ում գրվածը. ՙԱրգանդից ես քեզ հանձնվեցի...՚ (Սաղմ.22:10): Քրիստոսի ծնունդով սկսվեց փրկության և շնորհքի օրը (Եսայի 49:8, 2 Կորնթ.6:2): ՙԵվ Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց՚ (Հովհ.1:14): ՙՈրովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց. շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան՚ (h. 17): Պողոս առաքյալը ցույց է տալիս, որ հայրերին տրված խոստումը ՙԱստված կատարեց մեր մեջ, որ նրանց որդիներն ենք, Հիսուսին հարություն տալով…՚ (Գործք 13:33): Մեր Տերն ու Փրկիչը թափեց Իր թանկագին Արյունը, մեռավ մեզ համար՝ մեզ շնորհելով Իր փրկությունը: Նա Աստծո բոլոր դուստրերին և որդիներին իրենց անուններով ընդգրկեց Իր կտակում: Դրան է հավատում Աստծո Որդու Արյունով փրկագնված խումբը: Մենք Խոսքն ընդունում ենք, որպես Սերմ (Ղուկաս 8:11), Սուրբ Հոգին նոր կյանք է բերում մեր մեջ, և մենք վերստին ենք ծնվում կենդանի հույսի համար, որպես Աստծո որդիներ և դուստրեր, ինչպես գրված է. ՙՎերստին ծնված լինելով ոչ թե ապականության սերմից, այլ անապական սերմից, Աստծո կենդանի ու հավիտենական Խոսքով՚ (1 Պետր. 1:23): Հակոբը դա այսպես է նկարագրում. ՙՆա կամենալով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որ մենք նրա արարածների երախայրին լինենք՚ (Հակոբ 1:18): Այսպես փրկագնվածների վերաբերյալ իրականանում է Եսայի 53:10 համարում գրվածը. ՙՍերունդը ծառայելու է նրան..՚ (Սաղմ. 22:30):
Բովանդակություն