Լսել

Շրջաբերական նամակ 2015

Բովանդակություն

Շրջաբերական նամակ 2015

Սրտանց ողջունում եմ ձեզ Գործք 26:22 համարի խոսքերով. «Բայց քանի որ Աստված ինձ օգնում էր, ես մինչև այսօր շարունակում եմ փոքրին ու մեծին վկայել, ուրիշ ոչինչ չասելով, բացի նրանից, որ մարգարեներն ու Մովսեսն էին ասել գալիք բաների մասին» (Գործք 26:22): Ամե՛ն: Դա կատարվեց հատկապես Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ, երբ իրականացան հարյուրից ավելի մարգարեություններ, և կատարվում է հիմա, երբ իրականանում են վերջին մարգարեությունները: Մենք գիտենք, որ Աստված փրկության ծրագիր ունի, որի մասին հաղորդել է Իր մարգարեների միջոցով և որը Նա իրականացնում է փրկության օրվա ընթացքում, որում մենք ապրում ենք: «Որովհետև Զորաց Տերը որոշեց, և ո՞վ կարող է արգելել, և Նրա ձեռքը մեկնված է, և ո՞վ կարող է Նրան ետ դարձնել» (Ես.14:27): Պողոսը կոչում էր ստացել (Գործք 9-րդ գլուխ), և դրանով նաև անմիջական պատասխատատվություն ուներ Աստծո առջև, որն արտահայտված է իր բոլոր թղթերում. «...Որովհետև ես Աստծո ողջ կամքը ձեզ հաղորդելուց հետ չքաշվեցի» (Գործք 20:27): Մեր ժամանակներում նույնպես Աստծո ողջ ծրագիրը նորից հաղորդվել է Աստծո կողմից հաստատված անոթի միջոցով և բացահայտվել է Սուրբ Հոգով: Համաձայն Աստծո խոստման, որը գրված է ինչպես Հին կտակարանում, այնպես էլ Նոր կտակարանում (Մաղաքիա 4:5, Մատթ.17:11), հավատարիմ Տերը, որպես երկնային Փեսա Իր գալստից առաջ մարգարե ուղարկեց, որ ամեն բան վերականգնի Իր Եկեղեցում և բերի սկզբնական վիճակին:
Բովանդակություն