Խաղաղության գործընթացը
Սուրբ Գիրքը Հին և Նոր Կտակարանների բազմաթիվ հատվածներում հայտնում է մեզ վերջին ժամանակների իրադարձությունների մասին: Արդի համաշխարհային իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ Քրիստոսի խոստացված վերադարձը շատ մոտ է: Բոլոր հայացքները հիմա ուղղված են հատկապես այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելում, Իրանում, Սիրիայում: Ընթացիկ տեղեկությունները ամեն օր ցնցում են մեզ: Ավելի ու ավելի անհրաժեշտ են դառնում խաղաղության բանակցությունները, որոնցում Վատիկանը ներկայանում է որպես բոլորի կողմից ճանաչված համաշխարհային իշխանություն:
Մոտ է այն ժամանակը, երբ կասեն. «խաղաղություն և ապահովություն է»: Բայց դա կլինի կեղծ խաղաղություն, որովհետև «այն ժամանակ նրանց վրա կորուստը կհասնի» (1 Թես.5:3):
«Վայ շատ ժողովուրդների բազմությանը որ գոռում են ծովերի գոռումի պես, և ժողովուրդների աղմուկին, որ աղմուկ են հանում սաստիկ ջրերի աղմուկի պես: Ազգերը շատ ջրերի աղմուկի պես աղմուկ են հանում, բայց նա նրանց հանդիմանելու է» (Ես. 17:12,
13), երբ նրանք դուրս գան Իսրայելի և Երուսաղեմի դեմ. «Եվ պիտի լինի, որ այն օրը ես Երուսաղեմը ծանր քար եմ շինելու բոլոր ազգերի համար. ամեն նրան բարձրացնողները պիտի անպատճառ ջարդվեն և նրա վրա պիտի ժողովվեն երկրի բոլոր ազգերը» (Զաքարիա 12:3):
Կարիք չկա ավելին գրելու վերջին ժամանակների իրադարձությունների մասին: Բոլոր ոլորտներում ամեն բան գնում է իր հունով, նույնիսկ բնական աղետները: Մենք նորից ու նորից կարող ենք քաջալերել միմյանց. «Եվ երբ այս բաներն սկսեն լինել, վերև նայեցեք ու ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է»:
Թող 1 Թես.
5-րդ գլխում գրվածը վերաբերի մեզ բոլորիս. «Իսկ դուք, եղբայրներ, խավարի մեջ չեք, որ այն օրը գողի պես ձեզ վրա հասնի» (հ.4): Աստծո ժողովուրդ, Գառնուկի Հարս, ահա Փեսան գալիս է, վեր կաց Նրան դիմավորելու: Մարանաթա:
«Քանի որ միայն մի քիչ էլ, և Նա, ով գալու է, կգա ու չի ուշանա» (Եբր. 10:37):