Լսել

Վիլլիամ Բրանհամ՝ Աստծո ուղարկած մարգարեն

Բովանդակություն

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Նախ մեծադիտական, հետո մանրադիտակային հետազոտություն կատարվեց, ինչպես նաև երկու կողմից ստուգվեց ժապավենի ողջ մակերեսը: Դա «Eastman Kodak» մակնիշի ապահով տեսակի ժապավեն էր: Ֆոտոժապավենի երկու կողմերը ուսումնասիրվեցին ֆիլտրված ուլտրամանուշակագույն լույսով, և այդ ժապավենով ինֆրակարմիր լուսանկարներ արվեցին: Մանրադիտակային հետազոտությունը չհայտնաբերեց ոչ մի ռետուշ, որը կարող էր ժապավենի վրա արվել առևտրում օգտագործվող որևէ մեթոդի միջոցով: Մանրադիտակային հետազոտությունը չհայտնաբերեց նաև լուսազդաշերտի որևէ խախտում վերոհիշյալ լույսի ներսում կամ շուրջը: Ուլտրամանուշակագույն ճառագայթներով հետազոտությունը սևանկարի երկու կողմերում չհայտնաբերեց որևէ օտար նյութ կամ քիմիական ռեակցիայի արդյունք, որը կարող էր լույսի շերտ առաջացնել սևանկարի մշակումից հետո: Ինֆրակարմիր ճառագայթներով լուսանկարումը չկարողացավ հայտնաբերել որևէ բան, որը ցույց կտար որ վերոհիշյալ սևանկարը ռետուշված է: Հետազոտությունը չհայտնաբերեց որևէ բան, որը ցույց կտար, որ վերոհիշյալ սևանկարը բաղադրյալ է կամ կրկնակի լուսակայված: Չհայտնաբերվեց որևէ բան, որը ցույց կտար, որ վերոհիշյալ լույսի շերտը ստեղծվել է արհեստականորեն, երևակման ընթացքում: Չհայտնաբերվեց որևէ բան, որը կարող էր ցույց տալ, որ երևակումըչի կատարվել սովորական և հայտնի մեթոդով: Ոչ մի աններդաշնակություն չհայտնաբերվեց այն տեղերում, որտեղ եղել է լույսի ամենաուժեղ ազդեցությունը:
Բովանդակություն