Վիլլիամ Բրանհամ՝ Աստծո ուղարկած մարգարեն
ՋՈՐՋ ԼԵՅՍԻ Կասկածելի փաստաթղթերի հետազոտող ՇԵլ Բիլդինգ Հյուսթոն, Տեխաս 29 հունվարի 1950
Բաց երկնքում
Դա իսկապես կատարվել է 1963 թվականի փետրվարի 28–ին, ճիշտ այնպես, ինչպես Աստված նախօրոք տեսիլքով ցույց էր տվել Ուիլյամ
Բրանհամին 1962 թվականի դեկտեմբերի 22–ին: Տեսիլքում նա տեսել
էր, որ իջնելու են ամպերով ծածկված յոթ հրեշտակներ (քերովբեներ): Ոչ մի պատկերացում չունենալով այն բանի մասին, թե երբ է տեղի
ունենալու այդ իրադարձությունը, 1963 թվականի փետրվարի 28–ին մի քանի ընկերների հետ որսորդության համար գնաց Թուսոնի ամայի վայրերից մեկը, Արիզոնայի Ֆլագստաֆի ուղղությամբ: Նրա որսի ընկերները գնացին մի ուղղությամբ, իսկ ինքը բարձրացավ սարը, ինչպես Աստված թելադրել էր նրան: Հանկարծ որոտ լսվեց ուժեղ պայթյունի պես: Երբ Ուիլյամ Բրանհամը բարձրացրեց աչքերը, տեսավ յոթ հրեշտակներին և ամպը, որի մեջ ինքը հափշտակվեց: Նա աջից ձախ հաշվեց իր առջև գտնվող երկնային էակներին, որոնք բուրգ էին կազմում: Նրանց թևերը դիպչում էին մեկը մյուսին: Ձախ կողմից նրան ամենամոտ կանգնած հրեշտակը, այսինքն՝ այդ համաստեղության վերջին հրեշտակը, առանձնահատուկ տպավորություն թողեց նրա վրա և խոսեց նրա հետ: Լեռան վրա, ամպի միջից մի պատվեր տրվեց նրան. «Վերադարձիր Ջեֆերսոնվիլ, որտեղից եկել ես, որովհետև ժամանակն է բացելու յոթ կնիքները»: 1963 թվականի մարտի 17–ից 23–ը նա խոսեց Հայտնության յոթ կնիքների վերաբերյալ:
Այդ լուսավոր ամպը, որ հայտնվեց կապույտ երկնքում, տեսանելի էր բոլորի համար: Դոկտոր Ջեյմս Մակդոնալդը, որ Արիզոնայի Թուսոն քաղաքի համալսարանից է, բազմաթիվ զեկույցներ գրեց դրա մասին: Նրա համար անհասկանալի էր, թե ինչպես կարող է լուսավոր ամպ լինել 26 կմ բարձրության վրա, և մայրամուտից հետո դեռևս 28 րոպե
փայլել երկնքում: Մի կողմից նա փաստարկում էր, որ այդպիսի բարձրության վրա հնարավոր չէ ամպի գոյացումը, մյուս կողմից չէր համարձակվում հայտարարել, որ ամպի այդ հայտնությունը գերբնական
երևույթ էր: Նա կանգ առավ վերնագրի այս ընտրության վրա. „... And a High Cloud Ring of Mystery” («Մի բարձր խորհրդավոր օղականման ամպ»):
Ամերիկյան «Life» ամսագիրը համառոտ կերպով պատմեց այդ մասին իր 1963 թվականի մարտի 17–ի համարում, 112–րդ էջում և ներկայացրեց 4 լուսանկար: Գիտական «Science» ամսագիրը 1963 թվականի ապրիլի 19–ի համարում, 292–րդ և 293–րդ էջերում հրատարակեց բավական հանգամանալից մի հոդված, իսկ առաջին էջում գերբնական ամպի լուսանկարն էր:
Հիմա էլ, ինչպես բոլոր ժամանակներում, մարդիկ նույն պրոբլեմն ունեն՝ դժվարանում են ընդունել Աստծո գերբնական գործողությունը:
Դոկտոր Ջեյմս Մակդոնալդը այդ արտասովոր երևույթից գլուխ չհանեց և մի քանի տարի անց ինքնասպան եղավ: Անհասկանալի է մնում, թե ինչու են քարոզիչները (հատկապես հոգեգալստականները, որոնք տեսել են այդ բաները, և որոնց եկեղեցիները աճել են Ուիլյամ Բրանհամի
զորավոր ծառայության միջոցով) լռել Աստծո շնորհքի այցելության վերաբերյալ և թաքցրել Աստծո ժողովրդից այն, ինչ Աստված արել է մեր ժամանակներում:
Անընդհատ ինձ հարցնում են. «Ինչո՞ւ այդ բաները ծանոթ չեն հասարակությանը»: Պատասխանը շատ պարզ է՝ հոգևոր առաջնորդները տարբեր պատճառներով և շարժառիթներով թույլ չեն տվել, որ ժողովուրդն իմանար այդ մասին:
Վիլլիամ Բրանհամ՝ Աստծո ուղարկած մարգարեն
ՋՈՐՋ ԼԵՅՍԻ Կասկածելի փաստաթղթերի հետազոտող ՇԵլ Բիլդինգ Հյուսթոն, Տեխաս 29 հունվարի 1950