Վիլլիամ Բրանհամ՝ Աստծո ուղարկած մարգարեն
ՋՈՐՋ ԼԵՅՍԻ Կասկածելի փաստաթղթերի հետազոտող ՇԵլ Բիլդինգ Հյուսթոն, Տեխաս 29 հունվարի 1950
Մանկությունից ի վեր
Աստծո գերբնական ներկայությունը ուղեկցում էր այդ մարդուն մանկությունից ի վեր: Իսկապես կան մարդիկ, որոնք սահմանված են հատուկ առաջադրանքի համար հենց մանկությունից, և Ուիլյամ Բրանհամը նրանցից մեկն է: Այդ մարդիկ որոշակի պահի իրենք իրենց չեն նշանակում այդ առաջադրանքի համար և իրենք իրենց մարգարե չեն կոչում, այլ ուղղակի երկնային կոչման շնորհիվ հաստատվում են հենց Աստծո կողմից: Մանկությունից Ուիլյամ Բրանհամը տեսիլքով տեսնում
էր իրադարձություններ, որոնք հաճախ կատարվում էին շատ տարիներ հետո:
Յոթ տարեկանում լսեց պտտահողմի ձայնը ծառի կատարից, իսկ ուրիշ ոչ մի տեղ քամի չկար: Նրան ասվեց. «Երբեք մի խմիր և մի ծխիր և ոչ մի կերպ մի ապականիր քո մարմինը, որովհետև դու գործ ես կատարելու Ինձ համար, երբ մեծանաս»: Երիտասարդության տարիներին շատ անգամ նրան մղում էին խմել կամ ծխել: Նրան վախկոտ էին անվանում, իսկ նա չէր ուզում այդպիսին լինել, ի վերջո, բռնցքամարտիկ լինելով նա ցույց տվեց, որ ինքը վախկոտ չէր: Ամեն անգամ, երբ փորձում էր ծխել կամ խմել, լսում էր նույն քամու ձայնը և այն նույն Ձայնը, որն արգելել էր նրան այդ բաներն անել: Դա նրան պահեց անհնազանդությունից: Գիտենք, որ Եղիան նախ լսեց փոթորիկի ձայնը, մինչև Տերը խոսեց նրա հետ Քորեբ լեռան վրա (3 Թագ.19): Հոբը լսեց Տիրոջ ձայնը անմիջապես փոթորկի միջից (Հոբ 38:1): «Նա, որ իր հրեշտակներին հոգիներ դարձրեց...» (գերմաներենում՝ «քամիներ») (Եբր. 1:7): Այդ բաներն ուժի մեջ են նաև այսօր:
Երբ Ուիլյամ Բրանհամը դեռ երիտասարդ տղա էր, սպասավոր ձեռնադրվեց մկրտական եկեղեցում դոկտոր Ռոյ Դեյվիսի կողմից: Կարճ ժամանակից նա սկսեց մի ծառայություն, որը կապված չէր որևէ հավատքի դավանանքի հետ, որովհետև գիտեր, որ ինքը կանչված է ծառայելու բոլորին:
1933 թվականի հունիսին շատ կարևոր բաներ կատարվեցին: Նա անցկացրեց իր առաջին ավետարանչական արշավը: Այդ հավաքույթների վերջում մկրտության ծառայություն եղավ կիրակի օրը, 1933 թվականի հունիսի 11–ին, Օհայո գետում, առաջին քրիստոնյաների օրինակի պես: Մի քանի հարյուր նորադարձներ մկրտվեցին: Երբ երիտասարդ քարոզիչը մկրտում էր տասնյոթերորդ մարդուն, ասաց. «Հա՛յր, ինչպես
ես մկրտում եմ ջրով, Դու էլ մկրտիր ինձ Սուրբ Հոգով»: Հենց այդ պահին դա կատարվեց. երկնքից մի փայլուն Լույս իջավ աստղի նման և կանգնեց նրա վերևում: Այդ Լույսի միջից լսվեց մի ձայն, որն ասում էր.
«Ինչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց որպես սուրհանդակ Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես դու կուղարկվես մի պատգամով, որը սուրհանդակ կլինի Քրիստոսի երկրորդ գալստից առաջ»: 1966
թվականի ապրիլին Միացյալ Նահանգներում եղած մի հավաքույթի ժամանակ ես անձամբ հանդիպեցի մոտ տասներկու մարդու, որոնք ներկա են եղել 1933 թվականի հունիսին տեղի ունեցած իրադարձության ժամանակ:
Այդ իրադարձությանը ներկա եղող 4000 մարդիկ տարբեր կերպ են հակազդել դրան: Ոմանք աղոթում էին, մյուսները ուշաթափվում, ուրիշներն էլ հարցնում էին, թե դա ինչ է նշանակում, մինչդեռ կային նաև մարդիկ, որոնք դրան նշանակություն չէին տալիս: Միացյալ Նահանգների և Կանադայի «Ասոշիեյթիդ Փրես»–ը հաղորդեց այդ արտակարգ իրադարձության մասին: Հետագա արտասովոր իրադարձությունները, որոնք կատարվեցին Ուիլյամ Բրանհամի կյանքում, և հատկապես 1933 թվականին տեսած յոթ տեսիլքները համաշխարհային զարգացումների վերաբերյալ մինչև ժամանակների վերջը, մղեցին մյուս քարոզիչներին ավելի ու ավելի հեռանալ նրանից: Նույնիսկ նրա մտերիմները ընդունում էին, որ այդպիսի իրադարձություններ եղել են աստվածաշնչային ժամանակներում, բայց ժխտում էին, որ դրանք կարող են կատարվել նաև հիմա:
Քանի որ Տերն ասել էր Իր երիտասարդ ծառային, որ նա ուղարկվելու է աշխարհով մեկ և աղոթելու է երկրի թագավորների և ղեկավարների համար, դոկտոր Ռոյ Դեյվիսը նրան ասաց. «Բիլլի, ո՞վ կգա քեզ լսելու: Դու միայն տարրական կրթություն ես ստացել... Դու կքարոզես եկեղեցու սյուներին և դատարկ աթողներին: Մարդիկ չեն գա քեզ լսելու»: Նրա պատասխանը համեստ էր և պարզ. «Եթե Աստված է ինձ ուղարկում, Նա էլ կուղարկի մարդիկ, որոնց ես կքարոզեմ»:
1946 թվականի մայիսի յոթին Ուիլյամ Բրանհամը իսկապես երկնային այցելություն ունեցավ: Թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարաններում գտնում
ենք շատ պատմություններ, որոնցում հրեշտակներ են հայտնվում հատուկ իրադարձությունների ժամանակ. Աբրահամից մինչև Դանիել, Զաքարիայից մինչև Մարիամ: Երկնային զորքերը հայտնվեցին Բեթլեհեմի դաշտում, և հրեշտակը բերեց բոլոր ժամանակների ամենափառավոր լուրը՝ Փրկչի ծննդյան ազդարարումը: Պողոսը, ինչպես նաև Հովհաննեսը, որն աքսորվել էր Պատմոս կղզում, պատմում են հրեշտակների այցելությունների մասին: Հրեշտակների վերաբերյալ կարդանք Եբր.1–ին գլխում. «Չէ՞ որ բոլորը սպասավորող հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն» (Եբր. 1:14):
1946 թվանակի մայիսի յոթի երեկոյան Ուիլյամ Բրանհամը գտնվում
էր մի սենյակում, որտեղ որոշ ժամանակ էր անցկացրել աղոթքով և Սուրբ Գրքի ընթերցանությամբ: Հանկարծ ժամը 23.00–ի կողմերը վերևից մի Լույս մտավ այդ սենյակ. այն ավելի էր տարածվում և ուժեղանում: Լսենք, թե ինչ է ասում Ուիլյամ Բրանհամը այդ իրադարձության մասին. «Երբ բարձրացրի աչքերս, տեսա մի մեծ աստղ: Բայց դա հինգթևանի չէր, այլ ավելի շուտ հրե գունդ էր հիշեցնում, որը փայլում էր
և լուսավորում հատակը: Հետո ոտնաձայներ լսեցի: Սարսափը համակեց ինձ, որովհետև գիտեի, որ ինձանից բացի ոչ ոք չէր գա այդ վայրը: Այդ Լույսի մեջ տեսա մի մարդու նույնքան բնականորեն, որքան դուք եք ինձ տեսնում հիմա: Արտաքինից դատելով նա կշռում էր 85 կիլոգրամ և սպիտակ հագուստ էր հագել: Նրա դեմքը հարթ էր, առանց մորուքի, սև մազերը իջնում էին մինչև ուսերը, նրա գույնը ավելի շուտ մուգ էր, և նա շատ հաճելի տեսք ուներ: Նա ավելի մոտեցավ, և մեր հայացքները հանդիպեցին: Նա տեսավ իմ վախը և ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ես ուղարկվել եմ Ամենակարող Աստծո կողմից՝ ասելու համար, որ քո առանձնահատուկ կյանքը և չհասկացված ճանապարհը ցույց են տալիս, որ Աստված քեզ ուղարկում է երկրի ժողովուրդների մոտ աստվածային բժշկության պարգևով: Եթե դու անկեղծ լինես և կարողանաս անել այնպես, որ մարդիկ քեզ հավատան, ոչ մի հիվանդություն չի դիմադրի քո աղոթքին, նույնիսկ քաղցկեղը»: Բառեր չեմ գտնում արտահայտելու համար այն, ինչ զգացի այդ պահին»»:
«Մի՛ վախեցիր» բառերը հրեշտակն ասել է Դանիելին, Զաքարիային, Մարիամին այցելելիս: Մեր Տերն էլ է ասել այդ խոսքերը և Նա հաճախ է ասում. «Մի՛ վախեցիր»:
Հրեշտակը նաև ասաց Ուիլյամ Բրանհամին. «Ինչպես որ երկու նշան տրվեց Մովսեսին (Ելից 4–րդ գլուխ), այնպես էլ քեզ կտրվի երկու նշան: Եթե առաջին նշանին չհավատան, կհավատան երկրորդ նշանին»: Գրեթե նույն խոսքերը գրված են Ելից 4:8 համարում. «Եվ եթե քեզ չհավատան և առաջին նշանի ձայնին չլսեն, այն ժամանակ մյուս նշանի ձայնին կհավատան»: Աստծուց առանձնահատուկ կոչում ստացած մարդիկ, նաև հատուկ նշաններ են ստանում Նրանից, որպեսզի մարդիկ դրանցով գիտակցեն, որ այդ առանձնահատուկ դեպքում Աստված Ինքն է խոսում և գործում:
Հետո հրեշտակը բացատրեց առաջին նշանը: Խոսքի քարոզչությունից և իրենց կյանքը Տիրոջը հանձնող մարդկանց համար արվող աղոթքից հետո նա պետք է աղոթեր հիվանդների համար: Առաջին նշանը կայանում էր նրանում, որ երբ նա հիվանդի ձեռքը վերցներ իր ձեռքի մեջ, ձեռքի ետևի մասում մաշկի գույնի և ձևի փոփոխության միջոցով իր աչքերի առջև բառացիորեն կերևար, թե ինչ հիվանդությունից է նա տառապում: Դրան պետք է հետևեր բժշկության համար աղոթքը: Հիվանդը պետք է հետևեր կատարվածին՝ նայելով իր ձեռքին: Երբ աղոթքը լսվում
էր, և Աստված կատարում էր բժշկությունը, հիվանդությունը ցույց տվող նշանը անհետանում էր հիվանդի աչքերի առջև: Հրեշտակի այդ հայտարարությունը հաստատվեց միլիոնավոր անգամներ, հատկապես 1946–1949 թվականներին: Շատ մարդիկ, որոնք բժշկվել էին Աստծո այդ հրաշքով, զգում էին այդ մարմնով, տեսնում էին իրենց աչքերի առջև. շատերը բարձրաձայն գոռում էին՝ ցնցված Աստծո այդ հրաշքից: Հետո հրեշտակը բացատրեց երկրորդ պարգևի կիրառումը՝ մեջբերելով բազմաթիվ սուրբգրային հատվածներ: Նա վկայակոչեց մեր Տեր Հիսուսի ծառայությունը՝ նրան բացատրելով Հովհ. 5:19,20 համարները, այսինքն՝ Հիսուսը որպես մարդու Որդի, գործել է մարգարեի նման, տեսել տեսիլքներ, որոնք ցույց են տվել, թե Աստված ինչ է ուզում, որ Ինքն անի:
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին իրենից չի կարող ոչինչ անել, եթե չտեսնի Հորն անելիս, որովհետև ինչ որ Նա անում է, հենց Որդին էլ այդ բանը Նրա նման է անում: Որովհետև Հայրը Որդուն սիրում
է և նրան ցույց է տալիս այն ամենը, ինչ Ինքն անում է...» (Հովհ. 5:19,20): Ըստ այդ խոսքերի մարդու Որդին Իր ծառայության մեջ անում էր այն, ինչ տեսնում էր տեսիլքով: Հրեշտակը հիշատակեց Հովհ.1–ին գլխի երկու իրադարձությունները՝ կապված Պետրոսի և Նաթանայելի հետ: Կարդում ենք, որ երբ Անդրեասը իր եղբորը՝ Սիմոնին, բերում է Հիսուսի մոտ, Նա ասում է. «Հիսուսն էլ նրան նայեց և ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին, դու Կեփաս ես կոչվելու (որ Պետրոս է թարգմանվում)» (հ. 42): Նա երբեք չէր տեսել Պետրոսին, բայց գիտեր նրա անունը և նրա հոր անունը: Նույնը կատարվեց Նաթանայելի հետ, որին Փիլիպոսը տարավ Տիրոջ մոտ. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա... Փիլիպոսը դեռ քեզ չկանչած՝ ես տեսա քեզ, որ թզենու տակ էիր» (հհ. 47,48): Բոլորը կարող են կարդալ, թե ինչպես ցնցվեց այդ հայտնությունից Նաթանայելը և ինչպես արձագանքեց դրան:
Այնուհետև հրեշտակը վկայակոչեց Հովհ. 4–րդ գլխում գրվածը և հիշեցրեց Հակոբի ջրհորի մոտ Հիսուսի և սամարուհու զրույցի մասին: Հայտնությամբ և տեսածի համաձայն՝ Հիսուսը նրան ասաց. «Որովհետև դու հինգ ամուսին ես ունեցել, և նա, ում հիմա ունես, քո ամուսինը չէ» (հ. 18): Զրույցի վերջում կինն ասաց. «Գիտեմ, որ գալու է Մեսիան (որ «Քրիստոս» է կոչվում»). երբ Նա գա, մեզ ամեն բան կպատմի»: Հիսուսը նրան ասաց. «Ես եմ, որ քեզ հետ խոսում եմ» (հհ. 25,26): Հրեշտակը վկայակոչեց ուրիշ սուրբգրային հատվածներ, որոնցում նման իրադարձություններ են նկարագրվում, որտեղ առանձնահատուկ կերպով երևում է մարդու Որդու մարգարեական ծառայությունը: Մարդու Որդու ծառայության այդ դրսևորման ժամանակ փարիսեցիները մեղք
գործեցին՝ ասելով. «Բեեղզեբուղով է անում այդ բաները»: Որպես Մարգարե՝ մարդու Որդին գիտեր նաև մարդկանց սրտերի շարժառիթները և խորհուրդները, իսկ դա առանձնապես դուր չէր գալիս այն ժամանակվա հոգևոր առաջնորդներին: Մինչդեռ այդպես են հոգիները բացահայտվում և բաժանվում: Տեր Աստված ասաց Մովսեսին. «Քեզ պես մի մարգարե վեր կկացնեմ նրանց համար իրեց եղբայների միջից, և Իմ խոսքերը նրա բերանում կդնեմ, և նա կասի նրանց ինչ որ նրան պատվիրեմ» (2 Օրին. 18:18, Գործք 3:22,23):
Հրեշտակն ասաց նաև, որ այդ նույն «Մեսիայի նշանը» բացահայտվելու է նորից հեթանոսների եկեղեցում, ինչպես մի ժամանակ հրեաների և սամարացիների մեջ: Բժշկության գրեթե բոլոր ծառայությունների սկզբում Ուիլյամ Բրանհամը վկայակոչում էր սուրբգրային այն հատվածները, որոնք հրեշտակը բառացիորեն բացատրել էր իրեն: Երկրորդ պարգևն այն էր, որ իր տեսածի համաձայն բժշկության ծառայության ժամանակ նա կարող էր մարդկանց ասել, թե որ երկրից, որ քաղաքից
էին նրանք եկել, կարող էր ասել նրանց անունը, հիվանդությունը, այն ամենը, ինչ վերաբերում էր նրանց, ճիշտ այնպես, ինչպես եղել է մարդու Որդու մարգարեական ծառայության մեջ: Ես անձամբ վկա եմ եղել այդ բաներին հավաքույթների ժամանակ և պակաս ցնցված չէի, երբ Աստծո այդ մարդը 1962 թվականի դեկտեմբերի 3–ին բառացիորեն կրկնեց այն խոսքերը, որոնք Տերն ինձ ասել էր 1962 թվականի ապրիլի երկուսին լուսաբացից առաջ Կրեֆելդում: Այստեղ մտացածին բաներ չեն պատմվում, այստեղ Ամենակարող Աստծո առջև վկայվում է ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը մեր սերնդում բացահայտվեց այն մարգարեական ծառայության միջոցով, որը Նա իրականացնում էր երկրի վրա եղած ժամանակ:
Վիլլիամ Բրանհամ՝ Աստծո ուղարկած մարգարեն
ՋՈՐՋ ԼԵՅՍԻ Կասկածելի փաստաթղթերի հետազոտող ՇԵլ Բիլդինգ Հյուսթոն, Տեխաս 29 հունվարի 1950