Լսել

Վիլլիամ Բրանհամ՝ Աստծո ուղարկած մարգարեն

Բովանդակություն

Ուղղում

Այս կարճ շարադրանքի վերջում անհրաժեշտ եմ համարում ասել հետևյալը՝ անիրավացիորեն Ուիլյամ Բրանհամին վերագրում են շատ բաներ, որոնք ինքը երբեք չի ասել: Դրանցից է դոկտոր Լի Վեյլի արած հայտարարությունը: Նա մի գիրք է գրել, որը կոչվում է «The Laodicean Church Age» («Լավոդիկեի եկեղեցու ժամանակաշրջանը») և յոթերորդ էջում գրել է. ՛՛So I repeat, I sincerely believe and maintain as a private student of the Word, along with divine inspiration that 1977 ought to terminate the world systems and usher in the millennium.” (արդ, ես կրկնում եմ. ես անկեղծորեն հավատում և պնդում եմ որպես Խոսքի մասնավոր ուսումնասիրող, աստվածային ներշնչման հետ միասին, որ 1977 թվականը վերջ կբերի համաշխարհային համակարգերին և կսկսվի հազարամյա թագավորությունը): Ճիշտ նույն բառերը գտնվում են Ուիլյամ Բրանհամի « An Exposition of the Seven Church Ages» գրքի 322–րդ էջում, որը խմբագրել է դոկտոր Լի Վեյլը: Դժբախտաբար այդ գրքի բոլոր թարգմանությունները վերարտադրել են այդ սխալը: Ուրեմն սխալ է այս մեջբերումների հիման վրա ասել, որ Ուիլյամ Բրանհամը տվել է չիրականացած կանխասացություն, այսինքն, որ 1977 թվականին կգա համաշխարհային համակարգերի վերջը և կսկսվի հազարամյա թագավորությունը: Ուիլյամ Բրանհամը երբեք այդպես չի ասել: Այդ մարդկային վրիպումը պետք է վերագրել դոկտոր Լի Վեյլին և ոչ թե Ուիլյամ Բրանհամին: Այստեղ այլ բացատրություններ չեմ տա, բայց ամեն դեպքում պետք է ասել, որ կան տարբեր խմբեր, որոնք վկայակոչում են Բրանհամին, բայց նրանց ուսմունքը չի համապատասխանում Բրանհամի ուսմունքին և Սուրբ Գրքին: Տերն առաջնոդում է Իր ժողովրդին ուղիղ ճանապարհներով Իր անվան համար և օգնում է մեզ զանազանել այս ժամանակի խոստումները և մասնակից լինել դրանց իրականացմանը: Թող Նա ավարտի Իր գործը նրանց հետ, ովքեր հավատում և վստահում են Իրեն: Թող Տերը Իր երեսի լույսը փայլեցնի մեզ վրա և ողորմություն անի մեզ: Թող Տերը բարձրացնի Իր երեսը մեզ վրա և մեզ տա խաղաղություն: Հուսով եմ, որ այս շարադրանքը օգտակար կլինի շատերի համար: Բոլոր ժամանակներում մեր Տեր Աստվածը կատարել է այն, ինչ ծրագրել է: Նա օգտագործել է ում, որ ուզել է, և պարտավոր չէ որևէ մեկին հաշիվ տալ դրա վերաբերյալ: Օրհնված են նրանք, ովքեր ճանաչում են Աստծո գործը իրենց ժամանակի համար (որը միշտ համապատասխանում է Իր փրկության ծրագրին), ովքեր ընդունում են այդ գործը և այդպիսով գիտակցաբար և ուղղակիորեն անցնում են Աստծո կողմը: Մենք վստահորեն կարող ենք ասել, որ ապրում ենք շնորհքի ժամանակի վերջում, և Հիսուս Քրիստոսի վերադարձը մոտ է: Աստվածաշնչային հավատացյալները պարզ զանազանում են վերջին ժամանակների նշանները: Մենք կարող ենք բարձրացնել մեր գլուխը, որովհետև գիտենք, որ մեր փրկությունը մոտ է: Թող մեզ վստահված աստվածաշնչյան պատգամը օգնի բոլոր ճշմարիտ հավատացյալներին դուրս գալ ամեն մոլորությունից և պատրաստվել Հիսուս Քրիստոսի վերադարձի փառավոր օրվան: «Եվ արքայության այս Ավետարանը ամբողջ տիեզերքում կքարոզվի՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը» (Մատթ.24:14): «Զգույշ կացեք, որ չմերժեք նրան, ով խոսեց, որովհետև եթե այս երկրի վրա պատգամ տվողին մերժողները չկարողացան ազատվել, ապա որքա՜ն ավելի մենք, եթե երկնքից խոսողին մերժենք» (Եբր.12:25):
Բովանդակություն