Լսել

Շրջաբերական նամակ 2019 Ապրիլ-մայիս

Բովանդակություն

Իսրայելը մարգարեության մեջ

Ամենօրյա լուրերում անդադար լսում ենք, թե ինչպես են քննադատում և դատապարտում Իսրայելին: Իրանի սպառնալիքը հաղթել Իսրայելին եռօրյա պատերազմում ՙայնպես, որ իսրայելացիները բավականաչափ գերեզմաններ չգտնեն մեռելներին թաղելու համար՚, ինքնին խոսուն է: Դա մեզ հիշեցնում է Իսրայելի հետ կապված Աստծո խոստումները. ՙԵվ լինելու է՝ այն օրերին ես Երուսաղեմը ծանր քար եմ դարձնելու բոլոր ազգերի համար, բոլոր նրանով բեռնավորվողները պիտի կոտրվեն, և նրա հետ պիտի հավաքվեն երկրի բոլոր ազգերը՚ (Զաքարիա 12:3): ՙԵրբ նրանց վերադարձնեմ ժողովուրդների միջից ու նրանց իրենց թշնամիների երկրներից հավաքեմ և շատ ազգերի աչքերի առաջ նրանց մեջ սրբացվեմ, այն ժամանակ նրանք կճանաչեն, թե Ես եմ նրանց Տեր Աստվածը, ով նրանց ազգերի մեջ գերի քշեց ու նրանց նորից իրենց երկիրը վերադարձրեց՝ նրանցից ոչ մեկին այնտեղ չթողնելով՚ (Եզեկիել 39:27, 28): ՙԵվ սուրբ երկրում Տերը ժառանգելու է Իր բաժին Հուդան ու նորից ընտրելու է Երուսաղեմը՚ (Զաքարիա 2:12): Նաև լսում ենք այն մասին, թե ինչ դեր է խաղում պապը Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ: Փետրվար ամսին Աբու Դաբի իր այցելության ժամանակ նա բազմիցս շեշտել է խաղաղության թեման և խոսել է Իսրայելի դեմ բռնության վերաբերյալ: Իր ելույթից հետո պապը և Ալ-Ազհարի մզկիթի գլխավոր իմամը, որը սուննի իսլամի ամենակարևոր ներկայացուցիչն է, միասնական հայտարարություն են ստորագրել հանուն ՙհամաշխարհային խաղաղության՚: Ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Իսրայելի հետ խաղաղության պայմանագիրը հեռու չէ: Համաձայն Դանիել 9:27 համարի դա լինելու է յոթ տարվա պայմանագիր, որը կեսից խախտվելու է: Պողոսը գրել է. ՙՈրովհետև երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կորուստը կհասնի, ինչպես ցավը՝ հղիի վրա, ու նրանք չեն ազատվի՚ (1 Թես.5:3): Բայց դա լինելու է մեր ժամանակներից հետո: Բրանհամ եղբայրն ուզում էր Ավետարանը տանել Իսրայել, բայց Աստված թույլ չտվեց: Մեջբերում՝ ՙԵս մեծ առիթի եմ սպասում, որ մի օր գնամ Իսրայել՝ Ավետարանը քարոզելու: Վերջերս շատ մոտ էի, Եգիպտոսում էի և արդեն գնել էի տոմսը: Կես ժամից կարող էի այնտեղ լինել: Բայց որքան որ պարզ լսում եք իմ ձայնը, նույնքան պարզ Սուրբ Հոգին ասաց. ՙԴեռ հրեաների ժամանակը չի եկել՚: Իսրայելը փրկվելու է որպես ազգ: Ողջ ազգը կմիանա միանգամից: Աստված Իսրայելի հետ վարվում է որպես ազգի, մենք դա գիտենք: Ոչ թե անհատների հետ, այլ ազգի: Նա ինձ թույլ չտվեց այնտեղ գնալ՚: (1962, հուլիսի 8): Ո՜չ Բրանհամ եղբայրը, ո՜չ էլ որևէ այլ մեկը, սահմանված չեն Ավետարանը տանելու Իսրայել: Այդ ծառայությունը նախատեսված է երկու մարգարեների համար, ինչպես գրված է Հայտն. 11-ում և Զաքարա 4:14-ում: Նախ, Փրկիչը կավարտի Իր շնորհքի գործը բոլոր ազգերի ընտրյալների հետ և Իր Հարսին կտանի փառքի մեջ, հափշտակության ժամանակ, հարսանեկան ընթրիքի համար (1 Թես. 4:13-17, Հայտն. 19:5-9): Մեր առաջադրանքն է հնչեցնել վերջին կանչը՝ բերելով վերջին պատգամը Աստծո ժողովրդին երկրի բոլոր ազգերում: Բոլոր նրանք, ովքեր ծնված են Խոսքից և Աստծո Հոգուց, լսում են, հավատում և պատրաստվում և վերջում փառքով կբարձրանան հափշտակության օրը: Մենք ուրախանում ենք Իսրայելի հետ և հատկապես այն խոստումով, որ Խոսքը նորից դուրս է գալու Երուսաղեմից, Սիոն սարից. ՙԵկեք վեր գնանք Եհովայի սարը, Հակոբի Աստծո տունը, և նա կսովորեցնի մեզ իր ճանապարհները, և մենք կգնանք նրա շավիղներով, որովհետև Սիոնից դուրս է գալու օրենքը, և Տիրոջ Խոսքը՝ Երուսաղեմից՚ (Ես. 2:3) Թող հավատարիմ Տերն օրհնի բոլորիդ: Գործելով Աստծո հանձնարարությամբ՝ էվալդ Ֆրանկ
Բովանդակություն