Լսել

Շրջաբերական նամակ 2019 Ապրիլ-մայիս

Բովանդակություն

Աստվածաշնչյան ուղարկում

Տերը մեզ ասել է, թե ինչն է կապված այդպես ուղարկվելու հետ. ՙ... ինչպես Իմ Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում՚ (Հովհ.20:21): Պողոսը նույնպես կարող էր վկայել, երբ պատմում էր իր կանչվելու մասին. ՙ... Որպեզի քեզ ազատեմ այդ ժողովրդից ու հեթանոսներից, որոնց մեջ ուղարկում եմ քեզ՝ նրանց աչքերը բացելու, խավարից դեպի լույսը և սատանայի իշխանությունից դեպի Աստված դարձնելու համար, որպեսզի նրանք, ինձ հավատալով, մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն ստանան՚ (Գործք 26:17- 18): Պողոսի հորդորը, որը նա ուղղեց իր գործընկեր Տիմոթեոսին, վերաբերում է նաև ինձ և Աստծո ամեն ծառային. ՙոր դու այս պատվիրանը անբիծ ու անհանդիմանելի պահես՝ մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելը՚ (1 Տիմ. 6:14): Նախ, Տերը պետք է հանձնարարություն տա, որը հետո պետք է իրագործվի: Պողոսն ուներ հանձնարարություն: Նա կարող էր վկայել իր կանչման օրը, ժամը և վայրը (Գործք 9, 22, 26): Մովսեսը նույնպես կարող էր այդ մասին վկայել: Հեսուն նույնպես կարող էր այդպիսի վկայություն տալ (Հեսու 1): Եսային պատմում է. ՙԵվ լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. ՙՈ՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար՚, և ես ասացի. ՙԱհա ես, ինձ ուղարկիր՚ (Եսայի 6:8): Աստծո բոլոր ճշմարիտ ծառաները կարող են վկայել Աստծուց ստացած հանձնարարության վերաբերյալ: Բրանհամ եղբայրը կարող էր վկայակոչել 1933 թվականի հունիսի 11-ը, 1946 թվականի մայիսի 7-ը, 1963 թվականի փետրվարի 28-ը, 1963 թվականի մարտի 17-24-ը, երբ Տերը նրան հատուկ հանձնարարություններ տվեց: Ես նույնպես կարող եմ անդրադառնալ այն փորձառություններին, որոնցում Տերն ինձ դիմել է՝ ինձ կոչելով ՙԻմ ծառա՚, սկսած 1962 թվականի ապրիլի 2-ից, կարող եմ նշել ժամն ու վայրը, նաև այն, ինչ Նա պատվիրել է ինձ զորավոր ձայնով: Աստծո շնորհքով ես հավատարմորեն կատարել եմ Աստծո տված բոլոր հանձնարարությունները. միայն շնորհքով, որն ուղեկցում է աստվածային ամեն հանձնարարությանը և կոչին: 2005 թվականի դեկտեմբերի շրջաբերական նամակում ես հիշատակել եմ մի քանի հանձնարարություններ և փորձառություններ, որոնք հավատարիմ Տերը շնորհել է ինձ: Այդպիսի բան չէր եղել Աստվածաշնչի ժամանակներից ի վեր: Բայց քանի որ մենք հասել ենք փրկության պատմության ամենակարևոր մասին, Տերը մեզ ցույց է տալիս, որ հոգում է Իր Եկեղեցու մասին: Հանձնարարությունը պետք է կատարվի անթերի կերպով, ինչպես գրել է Պողոսը: 1966 թվականի սեպտեմբերին ես ստորագրեցի իմ առաջին շրջաբերական նամակը այս խոսքերով՝ ՙԳործելով Աստծո հանձնարարությամբ՚: Այդպես է մնացել մինչև այսօր: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում լսել Տիրոջ թափանցող ձայնը և Նրանից հանձնարարություն ստանալ: Աստված է որոշել ինձ ուղարկել աշխարհով մեկ որպես սուրբ և մաքուր պատգամը տանող: Այդ Նա է ինձ առաջնորդել, որ առանձնաշնորհում ունենամ անձամբ ճանաչելու Բրանհամ եղբորը տասը տարի շարունակ և մասնակցել իր հավաքույթներին Գերմանիայում և Միացյալ Նահանգներում: Ես վկա և ականատես եմ այն բանի, ինչ Աստված անում է մեր ժամանակաշրջանում: Ես երբեք չեմ մոռանա իմ առաջին հանդիպումը Բրանհամ եղբոր հետ, 1955 թվականի օգոստոսի 15-ին: Մինչև նրան ողջունելը նա ինձ ասաց. ՙԴու Ավետարանի քարոզիչ ես՚: Ես շատ պարզ հիշում եմ 1958 թվականի հունիսի 12-ը, երբ Տեխասի Դալաս քաղաքում նա ինձ ասաց. «Ֆրանկ եղբայր, դու այս պատգամով կվերադառնաս Գերմանիա»: Նույն անսխալական, մարգարեական պարգևով նա 1962 թվականի դեկտեմբերի երեքին կրկնեց հենց այն, ինչ Տերն ինձ ասել էր հանձնարարություն տալու ժամանակ և խոսքն ավարտեց այս խոսքերով. ՙԿերակուրը բաժանելու համար սպասիր, մինչև ստանաս մնացած կերակուրը՚: Նա ինձ խնդրեց իր փոխարեն խոսել Դեմոս Շաքարյանի հիմնած քրիստոնյա գործարարների խմբում, հաջորդ շաբաթ օրը 1962 թվականի դեկտեմբերի ութին, որովհետև նա տեսիլքի համաձայն պետք է պատրաստվեր մեկնել Արիզոնայի Թուսոն քաղաքը: Նաև ինձ խնդրեց իր փոխարեն խոսել դեկտեմբերի 9-ին՝ կիրակի օրը Էռնեսթ Հաթոնի եկեղեցում, Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում: Նույնիսկ ինձ տվեց Պաուլասիր Լավրիի հասցեն, որը մասնակցել է իր հավաքույթներին Բոմբեյում և աստվածային բժշկությունը քարոզող հայտնի ավետարանիչ էր: Ես պետք է նրան դիմեի, եթե ցանկանայի մեկնել Հնդկաստան: Կարող էի շարունակել պատմել, թե ինչպես հավատարիմ Տերն ամեն բան հրաշալի ձևով առաջնորդեց հենց սկզբից: Նախասահմանությամբ և աստվածային առաջնորդությամբ, ինչպես ասվել էր Աստծո մարդուն, պատգամը տարածվեց աշխարհով մեկ, Քրիստոսի երկրորդ գալստից առաջ: Հավիտենական լրիվ Ավետարանը քարոզվել է բոլոր ազգերին որպես վկայություն՝ համաձայն Մատթ. 24:14 համարի համաձայն, իսկ հետո կգա վերջը: Դա նույնպես նշվել է վերջին ժամանակների նշանների մեջ: Մեր Տերն ասել է. ՙԵվ երբ այս բաներն սկսեն լինել, վերև նայեցեք ու ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է՚ (Ղուկ.21:28): Որքան որ հաստատ է, որ գրված Խոսքն անսխալական է և անարատ, այնպես էլ Գառնուկի Հարսը, որը հիմա հավատում է Աստծո բացահայտված Խոսքին, անբիծ և անարատ է հանդիպելու Փեսային հափշտակության օրը: Պետք է բոլորի համար պարզ լինի, որ կեղծ ուսմունք քարոզող ոչ մի մարդ և մոլորվածներից ոչ մեկը չեն մասնակցելու հափշտակությանը: Աստված Իր կնիքը կարող է դնել միայն նրանց վրա, ովքեր լվացված են Արյունով և սրբացած Խոսքով (2 Կորնթ. 1:21,22): Ժամանակը մոտ է, ժամանակը եկել է: Եթե ևս մեկ անգամ նայենք ոչ հեռավոր անցյալին, հստակ պատկեր կունենանք ապագայի վերաբերյալ: Նրանք, ովքեր ճանաչում են Բրանհամ եղբոր ծառայությունը, ծանոթ են 1933-ից 1965 թվականների իրադարձություններին: Բայց ո՞վ է ճանաչել այն, ինչ Աստված արել է 1966 թվական թվականից ի վեր խոստացված կոչումի և ուղարկելու միջոցով: Անցած 53 տարիները եղել են պատգամի ճշմարիտ քարոզչության շարունակություն, որն իրականացել է Աստծո անմիջական հանձնարարությամբ ողջ աշխարհում: Եղել է երկու ժամանակաշրջան. առաջինը 1966-1979 թվականներին էր: Քառասուն տարի է անցել այն ժամանակվանից, երբ սատանան փորձեց կործանել ինձ և Եկեղեցին: Նախկինում չի եղել այնպիսի բան, որը կատարվում է հիմա: Խոսքը հասել է մինչև երկրի ծայրերը, և միլիոնավոր մարդիկ իմացել են, թե ինչ է անում Աստված մեր ժամանակներում: Տերն Իր խոստումը չի ուշացնում: Այլ սպասում է, որ ընտրյալների թիվը լրանա և վերջիններն էլ ավելանան: Ցավոք սրտի, վերջին քառասուն տարիների ընթացքում հայտնվեցին եղբայրներ, որոնք կոչում չեն ստացել: Նրանք բերում են իրենց սեփական ուսմունքները և աշակերտներին տանում են իրենց հետևից՝ օգտագործելով այս լոզունգը՝ ՙՄարգարեն ասաց՚: Այդպես բազմաթիվ քաղաքներում այսպես կոչված ՙպատգամի խմբեր՚ հայտնվեցին, որոնք հետևում են իրենց ղեկավարների սկզբունքներին: Մինչդեռ հավատարիմ Տերը կառուցում է միայն Իր Եկեղեցին: Ինձ կանչելու ժամանակ Նա ինձ պատվիրեց. «Իմ ծառա, մի՜ հիմնիր որևէ տեղական եկեղեցի և մի՜ հրատարակիր երգարան, որովհետև դա հարանվանության նշան է»: Որքան որ ճիշտ է, որ 1976 թվականի սեպտեմբերի 19-ին Նա ինձ ասաց. «Իմ ծառա, ըստ Մատթ.24:45-47 համարների Ես քեզ նշանակել եմ, որ կերակուր բաժանես ճիշտ ժամանակին», նույնքան ճիշտ է, որ կան հավատարիմ եղբայրներ տարբեր երկրներում և քաղաքներում, որոնք եկեղեցիներում նույն հոգևոր կերակուրն են բաժանում: Արդեն 53 տարի է, որ շարունակվում է ժամի պատգամի օրհնյալ քարոզչությունը և 40 տարի է, ինչ կեղծ եղբայրներ են հայտնվել, որ տարածեն իրենց մեկնությունները: Այժմ Աստծո բոլոր ճշմարիտ զավակները, որոնք ընկել էին կեղծ ազդեցության տակ 1979 թվականից, վերադառնում են բոլոր սխալ ուղղություններից: Պատգամը հասել է երկրի ծայրերը, մեր Փրկչի վերադարձը մոտ է: Կարող ենք բարձրաձայն և հստակ կանչել. ՙԱհա փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու՚: Բրանհամ եղբայրը հաճախ ասել է. ՙԻրիկնաժամին լույս պիտի լինի՚. դա կատարվել է: Բայց հիմա մենք հասել ենք կեսգիշերային ժամանակին: Միայն պատրաստ եղողները կմտնեն հարսանիքի սրահը: Բրանհամ եղբայրը կատարել է իր հանձնարարությունը, ես կատարում եմ իմ հանձնարարությունը: Նա, որ ականջ ունի, լսելու է, և Աստված ընդունելու է նրան: Ամեն մարդ թող ինքն իրեն քննի ուղարկելու վերաբերյալ հարցում. ՙՃշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ՙՈվ որ ընդունի նրան, ում ես կուղարկեմ, Ինձ է ընդունում, իսկ Ինձ ընդունողը Ինձ ուղարկողին է ընդունում՚ (Հովհ.13:20): Նրանք, ովքեր պնդում են, թե հավատում են պատգամին, թող նայեն իրենց քաղաքին և հարց տան. քանի՞ Աստծո Եկեղեցի կար Եփեսոսում, Կորնթոսում, Ֆիլադելֆիայում և Լավոդիկեում: Եթե այսօր նույն քաղաքում կան բազմաթիվ ՙպատգամի եկեղեցիներ՚, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Եկել է ժամանակը, որ դատաստանն սկսվի Աստծո տանից, ՙ... որը կենդանի Աստծո եկեղեցին է, ճշմարտության սյունը և հաստատությունը՚ (1 Տիմ. 3:15): Մենք սպասում ենք աստվածաշնչյան արթնության, որում դրսևորվելու է Աստծո զորությունը: Թող սա լինի հոբելյանական տարի, լինի մի տարի, որում ազատություն է հռչակվելու բոլոր նրանց, ովքեր մոլորության մեջ են: Ժամանակը մոտ է, եկել է այն ժամանակը, երբ բոլոր ճշմարիտ հավատացյալները ամեն տեղ մեկ սիրտ և մեկ հոգի ունենան, ինչպես եղել է սկզբում: Տերը կանգնած է դռան մոտ և թակում է: Հետևյալ սուրբգրային համարները պետք է մեզ քաջալերեն և ամրացնեն մեր հավատքը. ՙԱստված հավատարիմ է, որ ձեզ հղված մեր խոսքն ՙայո՚ եղավ, ոչ թե՝ ՙոչ....որովհետև որքան Աստծո խոստումներ, որ կան, նրա մեջ է ՙայո՚-ն, նրանում է ՙամեն՚-ը. Աստծո փառքի համար մեզանով: Բայց մեզ ձեզ հետ հաստատողը և մեզ օծողը Աստուած է, որ մեզ կնքեց էլ ու Հոգու գրավը մեր սրտերի մեջ դրեց՚ (2 Կորնթ.1:18-22): ՙՊողոս՝ Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, այն սրբերին, որ Եփեսոսում են և Քրիստոս Հիսուսին հավատացողներին, Աստծուց՝ մեր Հորից ու Տեր Հիսուս Քրիստոսից շնորհք և խաղաղություն ձեզ... Որպեսզի Իր փառքին գովություն լինենք մենք, որ առաջուց մեր հույսը Քրիստոսի վրա ենք դրել: Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության Խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին էլ երբ հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք: Որը մեր ժառանգության գրավն է, մինչև ստացվածքի փրկությունը՝ նրա փառքի գովության համար՚ (Եփես.1:1-14): Դա կիրականանա բոլոր նրանց մեջ, ովքեր պատկանում են Հարս-Եկեղեցուն:
Բովանդակություն