Հիսուս Քրիստոսը Նույնն Է Երեկ, Այսօր և Հավիտյան Եբր. 13.8
Եկեղեցին և միսիոներական կենտրոնը
Սիրտս լցվում է գոհությամբ, երբ հետադարձ հայացք եմ գցում Տիրոջ ծառայության
մեջ անցկացրած բազում տարիներին: Տեր Աստված տեսանելի կերպով օրհնել է հենց
սկզբից, հոգ է տարել ամեն ինչի մասին: Այդպես մենք կարողացանք նշել մեր տեղական
եկեղեցու վաթսուներորդ տարեդարձը, 2018 թվականի դեկտեմբերին:
Հենց սկզբից արտասովոր փորձառություններ ունեցանք, որովհետև բոլոր
ոլորտներում Տերը տվեց առաջադրանքներ և դրանք իրականացնելու համար շնորհք: Երբ
ես վերադարձա Կրեֆելդ Բրանհամ եղբոր հուղարկավորությունից հետո 1966 թվականի
ապրիլին, մի առանձնահատուկ նոր ժամանակաշրջան սկսվեց: Ամեն քաղաքում, որտեղ
հավաքույթներ էի անցկացնում, հավատացյալները գալիս էին լսելու Աստծո Խոսքը:
Լուսանկարում պատկերված է մկրտություն Կրեֆելդի ծայրամասում, փոքրիկ լճում, 1968
թվականին:
Սկզբում հավաքվում էինք տներում, և երբ եկեղեցին մեծացավ, սկսեցինք դահլիճներ
վարձել: Վերջապես 1974 թվականի Զատկին կարողացանք բացել 560 տեղանի մեր
հավաքույթի վայրը: Նաև միսիոներական գործը զարգացավ աշխարհով մեկ միսիոներական
ճամփորդությունների միջոցով: Հետո եկավ 1976 թվականի հուլիսի 18-ը, երբ Տերը զորավոր
ձայնով ինձ ասաց. «Իմ ծառա, գնա հարևան հողամասը և հանձնիր այն Ինձ: Կառուցիր
այնտեղ, որովհետև շատ երկրներից են մարդիկ գալու և մնալու տեղ պիտի ունենան՚:
Բացի փոքր հողամասից, որտեղ կառուցված է մեր եկեղեցին, մենք կարողացանք
նաև գնել հարևանությամբ գտնվող մեծ հողամասը, և հիմա ողջ հողամասը տասը հազար
քառակուսի մետր է: 1978 թվականի Զատկին տեղի ունեցավ միսիոներական երկու մեծ
շենքերի բացումը գրասենյակով և օթևաններով 1990 թվականին կառուցվեց վերջին շենքը՝
հրատարակչության տունը, որի կառուցումը անհրաժեշտ էր: Այնտեղ գտնվում են տպարանը
և հավաքման ու կազմավորման և առաքման շենքերը: Աստված նաև հոգ տարավ, որ
գրասենյակում և առաքման ծառայության մեջ քույրեր աշխատեն, իսկ եղբայրները՝
տպարանում և տեխնիկայի ոլորտում, որոնցից ոմանք եկել են հեռավոր երկրներից:
Այդպիսով մեր գրականությունը, ինչպես նաև CD և DVD սկավառակներն ուղարկվում են
տարբեր լեզուներով: Ամեն ամսվա առաջին շաբաթ-կիրակի եղող հավաքույթները
համաժամանակյա թարգմանությամբ թարգմանվում են 14 լեզուներով և հեռարձակվում
համացանցով: Տեխնիկայի բնագավառում հմուտ եղբայրները հոգ են տարել, որ մեր
հավաքույթներին հետևեն տարբեր լեզուներով, ամբողջ աշխարհում: Ներկայումս մենք
ունեցել ենք 7500 միացում 172 երկրներում: Այսպիսով մեր տրամադրության տակ կա ամեն
բան, որն անհրաժեշտ է տեղական եկեղեցու համար և աշխարհով մեկ միսիոներական
գործի համար: Նրանք, ովքեր ներգրավված են Աստծո գործի մեջ, ծառայում են Նրան
նվիրվածությամբ, այնպես որ նույնիսկ ոչ գիտակ մարդիկ դարձել են պրոֆեսիոնալ:
Աստված նաև հոգ է տարել քարոզչության մասին և աշխարհով մեկ դռներ է բացել՝
անկախ երկրների քաղաքական և կրոնական իրավիճակից: Բացի այդ բոլոր երկրների
եկեղեցիներն ապահովված են անհրաժեշտ սարքերով, որպեսզի ճշմարիտ
հավատացյալներն Աստծուն միանան բացառապես Սուրբ Գրքի վրա հիմնված
քարոզչությամբ: Իրականում, այս ամենը եզակի հրաշք է, որի նման երկրի վրա որևէ այլ
վայրում չկա: Աստծո Խոսքը քարոզվել է բոլոր ազգերին որպես վկայություն, ինչպես Տերը
կանխասել էր: Մենք հիմա շատ մոտ ենք վերջին: Տերը կավարտի Իր փրկագնման գործը,
ինչպես ավարտել է արարչության գործը և դա շատ լավը կլինի: Միայն Նա է արժանի մեր
գոհությանը հավիտյան:
Լուսանկարում իմ կողքին Լեոնարդ Ռուսս եղբայրն է եկեղեցու բացման ժամանակ
1974 թվականին: Այո, Ռուսս եղբայրն Աստծո սրտի համեմատ մարդ էր: Հիսուն տարուց
ավելի միասին Տիրոջն ենք ծառայել: Այս առթիվ պետք է ևս մեկ անգամ նշեմ, որ
հավատարիմ Տերը 1967 թվականին սեպտեմբերյան մի ուրբաթ երեկոյան ինձ բարձրաձայն
պատվիրեց. ՙԻմ ծառա, երեց նշանակիր Լեոնարդ Ռուսսին և Պոլ Շմիդտին՚: Տիտոս 1:5
համարում Պողոսն իր գործընկերոջը պատվիրեց Կրետեի եկեղեցում երեցներ նշանակել:
Կրեֆելդում Տերն ինձ պատվիրեց այդ անել և ասաց եղբայրների անուններն ու
ազգանունները: Գոհություն Տիրոջը, որ Շմիդտ եղբայրը դեռ մեզ հետ է:

Հիսուս Քրիստոսը Նույնն Է Երեկ, Այսօր և Հավիտյան Եբր. 13.8