Լսել

Շրջաբերական նամակ 2019 Ապրիլ-մայիս

Բովանդակություն

Նախաբան

Սրտանց ողջունում եմ ողջ աշխարհի բոլոր եղբայրներին և քույրերին մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ և թանկագին Անունով, 2 Պետրոս 3:9 համարի խոսքերով. ՙՏերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, բայց մեր նկատմամբ համբերող է լինում, որովհետև չի ցանկանում, որ կորչողներ լինեն, այլ որ բոլորն ապաշխարության հասնեն՚ (2 Պետր.3:9): Քրիստոսի խոստացված վերադարձն (Հովհ. 14:3) առաքյալների ժամանակվա գլխավոր թեման էր, այսօր նույնպես գլխավոր թեմա է բոլոր աստվածաշնչյան հավատացյալների համար: Երբ Տերը կանխասեց տաճարի կործանումը Մատթ. 24:1-3 համարներում, աշակերտները Նրան երեք հարց տվեցին. 1. Ե՞րբ է դա լինելու: 2. Ո՞րն է Քո գալստյան նշանը 3. Աշխարհի վերջը: 1 Կորնթ. 15-րդ գլխում առաքյալը գրել է թե՜ առաջին և թե՜ երկրորդ հարության մասին և ասել է. ՙԻնչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան՝ յուրաքանչյուրն՝ իր հերթին. նախ Քրիստոսը՝ առաջին պտուղը, հետո՝ Քրիստոսին պատկանողները՝ Նրա գալստյան ժամանակ: Ապա կգա վախճանը...՚ (1 Կորնթ. 15:22-24): Սուրբ Գիրքը նկարագրում է տարբեր գալուստներ, բայց Քրիստոսի մեկ վերադարձ: Գործք առաքելոց երրորդ գլխում շեշտը դրվում է այն բանի վրա, ինչը պետք է կատարվի մեզանից յուրաքանչյուրի հետ Հիսուս Քրիստոսի խոստացված վերադարձից առաջ. ՙՈւրեմն ապաշխարեցեք ու դարձի եկեք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն, որպեսզի Տիրոջ երեսից հանգստյան ժամանակները գան, և Նա ուղարկի նախապես ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին...՚ (Գործք 3:19-20): Մեղքերի ամբողջական թողություն և Փրկագնման կատարյալ գործի հանդեպ հավատքով բացարձակ արդարացում պետք է ապրենք յուրաքանչյուրս անձամբ, որպեսզի Տերն ուղարկի հանգստյան ժամանակները: Արթնությունն ու հոգևոր հանգստությունը, որը սկզբում Տերը տվեց Իր ժողովրդին Սուրբ Հոգու հեղման միջոցով, մեզ խոստացված են Տիրոջ վերադարձից առաջ: ՙՈւմ երկինքը պետք է ընդունի, մինչև ամեն բաների հատուցման ժամանակները, որոնց մասին Աստված խոսեց Իր սուրբ մարգարեների բերանով աշխարհի սկզբից ի վեր՚ (Գործք 3:21): Հիսուս Քրիստոսի վերադարձը տեղի կունենա այն ժամանակ, երբ վերջում էլ կքարոզվի այն նույն պատգամը, որը քարոզվել է սկզբում: Ուրեմն խոսքը ոչ միայն Սուրբ Հոգու միջոցով արթնության և հանգստության ժամանակների մասին է, այլև Եկեղեցում պետք է կատարելապես վերականգնվի այն ամենը, ինչ եղել է առաջին Եկեղեցում, ինչպես վարդապետության մեջ, այնպես էլ կյանքի:
Բովանդակություն