Հիսուս Քրիստոսը Նույնն Է Երեկ, Այսօր և Հավիտյան Եբր. 13.8
Հավատք և հնազանդություն
ՙՄեր Տեր Հիսուս Քրիստոսի վերաբերյալ... որով շնորհ և առաքելություն ստացանք՝ Իր անվան համար հավատքի հնազանդություն
քարոզելու բոլոր ազգերի մեջ՚ (Հռոմ. 1:5): Բոլոր ժամանակներում
մարդիկ պետք է ընտրեին՝ ուզում են հավատալ, թե՞ անհավատությամբ
մերժել այն, ինչ Տեր Աստված ասում է Իր ծառաներին, այն ինչ նրանք
հաղորդում են Նրա կողմից: ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ խոսքը միշտ ուժի
մեջ է. ՙՃշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ՙՈվ որ ընդունի նրան, ում ես
կուղարկեմ, ինձ է ընդունում, իսկ ինձ ընդունողը ինձ ուղարկողին է
ընդունում՚ (Հովհ.13:20): Նաև՝ ՙՀիշեցեք այն Խոսքը, որ Ես ասացի ձեզ,
թե ծառան իր Տիրոջից մեծ չէ. եթե Ինձ հալածեցին, ձեզ նույնպես պիտի
հալածեն, եթե Իմ Խոսքը պահեցին, ձերն էլ պիտի պահեն՚ (Հովհ. 15:20):
Երկնային կոչման հետ Եկեղեցու համար կապված է ամենամեծ
պատասխանատվությունն Աստծո առաջ:
Աստված կարող է զղջալ մարդ ստեղծելու համար. ՙԵվ Աստված
տեսավ, որ մեծ է մարդկանց չարությունը երկրի վրա, և նրանց սրտի
խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր, այն ժամանակ
Տերը զղջաց, որ մարդ ստեղծեց երկրի վրա և տրտմեց Իր սրտում՚
(Ծննդոց 6:5, 6): Բայց Նա չի կարող զղջալ Իր կոչման համար: Կոչման
վերաբերյալ կարդում ենք Հռոմ.11:29 համարում. ՙՈրովհետև Աստծո
պարգևներն ու կոչումն անդառնալի են՚:
Ելից 3-րդ և 4-րդ գլուխներում կարդում ենք Մովսեսի կոչման մասին,
որին Տիրոջ հրեշտակը հայտնվեց վառվող մորենու մեջ: Դրա համար նա
կարող էր ասել. ՙՁեր հայրերի Եհովա Աստվածը ինձ ձեզ մոտ
ուղարկեց՚ (Ելից 3:13): ՙԵվ Մովսեսը պատասխանեց և ասաց. ՙԲայց
ահա նրանք ինձ չեն հավատա, ոչ էլ իմ ձայնին կլսեն, որովհետև կասեն,
թե Եհովան քեզ չի երևացել՚ (Ելից 4:1): Միշտ կարևոր է ունկնդիրների
հավատքը. ՙԵվ եթե քեզ չհավատան և առաջին նշանի ձայնին չլսեն, այն
ժամանակ մյուս նշանի ձայնին կհավատան՚ (Ելից 4:8):
Բազմաթիվ դավանանքներում և կրոններում ամեն մարդ հավատում է
ինչ-որ բանի: Նույնիսկ սատանան է հավատում և դողում (Հակոբ 2:19):
Մինչդեռ Աստծո թագավորությունում կարևոր է հավատալ այն բանին,
ինչ Աստված իրոք ասել է և խոստացել: Բրանհամ եղբոր համար
նույնպես, ում ասվեց. ՙԵթե դու այնպես անես, որ մարդիկ քեզ հավատան
և անկեղծորեն աղոթես, ոչինչ չի դիմադրի քո աղոթքին, նույնիսկ
քաղցկեղը՚: Բոլոր բժշկության հավաքույթներից առաջ երգում էին այս
երգը. ՙՄիայն հավատա, միայն հավատա, ամեն բան հնարավոր է
հավատացողին՚: Մատթ. 13:58-ում մեր Տիրոջ մասին կարդում ենք, որ
իր ծննդավայրում ՙշատ հրաշքներ չարեց նրանց անհավատության
պատճառով՚ :
Անհավատությունն առաջին մեղքն է և սկսվել է Եդեմի պարտեզից:
Բրանհամ եղբայրն այդ մասին շատ է շեշտել: Ես ուզում եմ այստեղ երեք
մեջբերում անել 1953, 1956 և 1960 թվականների քարոզներից:
ՙՆերիր մեր անհավատության մեղքը, որն էլ սկզբնական և իսկական
մեղքն է: Ո՜վ Աստված, օգնիր մեզ այս երեկո լինել հավատարիմ և
հավատալ՚ (1953 թ. մայիսի 9, Ջոնսբորո):
ՙԹույլ տվեք ինձ դա ցույց տալ մեկ խոսքով: Երբ սատանան Հիսուս
Քրիստոսին հանդիպեց առաջին անգամ, նա կասկածներ ուներ: Կասկածը
միշտ գալիս է սատանայից: Այդպես հայտնվեց առաջին մեղքը: Ուրիշ մեղք
չէր, կասկածն էր: Անհավատությունն առաջին մեղքն է և մեղք է ինքնին:
Շնությունը, ծխելը, խմելը ոչ թե մեղքն են, այլ անհավատության
հատկությունները՚ (1956 թ. հուլիսի 22, Շրիվպորտ):
ՙՏեսեք, սիրելի բարեկամներս, առաջին մեղքը անբարոյական կյանքը
չէ, վիսկի խմելը չէ, շնությունը չէ: Դուք դրանք անում եք, որովհետև չեք
հավատում: Դրանք անհավատության նշաններ են: Եթե իրոք հավատում
եք, այդ բաները չեք անում: Կա միայն մեկ սկզբնական մեղք՝
անհավատությունը: Սուրբ Գիրքն ասում է.ՙՈվ որ չհավատա,
կդատապարտվի՚ (Մարկոս 16:16): (1960 թ. հունվարի 10, Թիֆթոն):
1963 թվականի մարտ ամսին կնիքների քարոզներից հետո Բրանհամ
եղբայրն անդադար վկայակոչում էր Եվային, որը լսեց օձի ասածը:
Հաճախ նա դա համեմատել է Հայտն. 22:18-19 համարներում գրվածի
հետ. ՙՈրովհետև ես վկայում եմ ամեն մեկին, ով լսում է այս գրքի
մարգարեության խոսքերը: Եթե մեկը սրանց վրա բան ավելացնի,
Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս
գրքում: Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան
պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի կյանքի գրքից, սուրբ
քաղաքից և այս գրքում գրվածներից՚:
Սատանան գնաց Եվայի մոտ օձի կերպարանքով և կասկած ցանեց
Ադամին ուղղված Տեր Աստծո խոսքերի հանդեպ. ՙԻրա՞վ Աստված
ասաց...՚: Գուցե նրան հարցրեց. ՙԴու իրո՞ք լսել ես, դու ներկա եղե՞լ ես՚:
Այդպիսով Եվան ընկավ սատանայի ազդեցության տակ: Պողոսը գրել է.
ՙԵվ Ադամը չխաբվեց, բայց կինը խաբվելով՝ մեղք գործեց՚ (1Տիմ.2:14):
Խոսելով հավատքի մասին՝ մեր Տերն ասել է. ՙԱրդ, ես ձեզ ասացի.
ՙՁեր մեղքերի մեջ կմեռնեք, որովհետև եթե չհավատաք, որ ես եմ, ձեր
մեղքերի մեջ կմեռնեք՚ (Հովհ.8:24): Իր հարությունից հետո Նա
հանդիմանեց Իր աշակերտներին անհավատության համար. ՙՎերջում
երևաց տասնմեկին, երբ նրանք սեղան էին նստած և հանդիմանեց իրենց
անհավատության և կարծրասրտության համար, որովհետև չէին
հավատացել նրանց, որ Իրեն տեսել էին հարություն առնելուց հետո՚
(Մարկոս 16:14):
Անհավատությունը առաջին մեղքն է: Նա, ով Աստծուն չի հավատում,
Նրան ստախոս է անում (Հռոմ. 3:4): Եբր. 3:12-ում կարդում ենք մի խիստ
նախազգուշացում. ՙԶգույշ եղեք, եղբայրներ, չլինի թե ձեզնից որևէ մեկի
մեջ անհավատության չար սիրտ լինի՝ կենդանի Աստծուց հեռանալով՚:
Իսրայելի ժողովրդի դուրս գալը Կարմիր ծովի միջոցով և նրանց գերբնական կերակրվելը մանանայով անապատում հզոր իրադարձություններ էին. ՙՀավատով Կարմիր ծովից անցան, ինչպես ցամաքից, որը
երբ եգիպտացիները փորձեցին անել, խեղդվեցին՚ (Եբր. 11:29): Բայց
ի՞նչ եղավ նրանցից շատերի վերջը. ՙԲայց Աստված նրանցից շատերին չհավանեց, դրա համար էլ անապատում կործանվեցին... Եվ այդ ամենը
նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որ
դարերի վերջին հասանք՚ (1 Կորնթ.10:5,11): Ճշմարիտ ինքնաքննության
համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը կարդա 1 Կորնթ.10:1-15 համարները: Եբր. 3:19-ում դա ամփոփված է այս բառերով. ՙԱյսպես, տեսնում ենք, որ նրանք անհավատության պատճառով չկարողացան մտնել՚:
Նախ հավատքը, հետո՝ հնազանդությունը, որի վրա հանգչում է
Աստծո բարեհաճությունը: Հավատքը հաղթանակ է, անհավատությունը՝
պարտություն: ՙՈրովհետև ինչպես որ մեկ մարդու անհնազանդությամբ
շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը
արդար կլինեն՚ ( Հռոմ. 5:19): Նա, ով ուզում է ավելին իմանալ անհնա-
զանդության հետևանքների մասին, կարող է կարդալ Հռոմ. 11-րդ գլխում:
Հավատքն ու հնազանդությունը մեզ կապում են Աստծո հետ, մինչդեռ
անհավատությունն ու անհնազանդությունը բաժանում են Աստծուց.
ՙՈրովհետև ապստամբությունը կախարդության մեղքի պես և
անհնազանդությունը կռապաշտության պես է՚ (1 Թագ.15:23):
Այժմ բացահայտվում է, թե ով է իսկապես Աստծուն հավատում այնպես, ինչպես Աբրահամը հավատաց: ՙԻնչպես գրված է. թե՝ ՙՔեզ շատ
ազգերի հայր դարձրի՚, Նրա առջև Ում նա հավատաց, Աստծո, որ
կենդանացնում է մեռելներին և չեղած բաները կանչում է եղածի պես՚:
(Հռոմ. 4:18, Ծննդոց 17:5): Կարող ենք հավատալ միայն այն դեպքում,
երբ Աստված է խոսում մարդու հետ Իր Խոսքով: Եթե մեկն անհավատության իշխանության տակ է, ուրեմն նա դեռ չարի ազդեցության տակ է:
Աբրահամը հավատաց Աստծուն (Հռոմ. 4:17): ՙԵվ Նա ասաց. ՙԵկող
տարի ստույգ քեզ մոտ կվերադառնամ, կյանքի ժամանակի համաձայն, և
ահա քո կինը՝ Սառան, մի որդի կունենա՚ (Ծննդոց 18:10): Նա ունեցավ
խոստացված որդուն: Աբրահամը հնազանդվեց: Աստված ասաց.
ՙՎերցրու քո սիրելի միամորիկ որդուն՝ Իսահակին և Մորիայի երկիր գնա
և այնտեղ նրան ողջակիզիր այն լեռներից մեկի վրա, որ Ես քեզ կասեմ՚
(Ծննդոց 22:2): ՙՄտածելով, որ Աստված կարող է մեռելներից էլ հարություն տալ, ուստի օրինակի համար էլ ընդունեց նրան՚ (Եբր. 11:19):
ՙՏեսնու՞մ ես, որ հավատքը գործի հետ մեկտեղ էր ու այդ գործերով
էր, որ հավատքը կատարյալ եղավ՚ (Հակոբ 2:22):
Եվայի համար անհավատությունը, որը ցանվեց կասկածի միջոցով,
տարավ գայթակղության, հետո Ադամը ճանաչեց իր կնոջը՝ Եվային:
Արդյունքում հայտնվեցին երկու տարբեր սերմեր: Երկուսն էլ կրոնավոր
էին, երկուսն էլ հավատում էին նույն Աստծուն, երկուսն էլ զոհասեղան էին պատրաստում և զոհ մատուցում, բայց հենց ծննդյան օրվանից
տարբեր էին: Աստված բարեհաճությամբ նայեց Աբելին և նրա զոհին, որը
գառնուկ էր, բայց մերժեց Կայենին և նրա զոհը, որը երկրի պտուղ էր
(Ծննդոց 4:1-8):
Պատգամի բոլոր հավատացյալները գիտեն, թե ինչ է կատարվել
Եդեմի պարտեզում: Բայց հիմա խոսքը մեր ժամանակների մասին է:
Սատանան նաև կասկած է ցանել Բրանհամ եղբորն ասված խոսքերի
հանդեպ, այսինքն, որ պատգամն է նախորդելու Քրիստոսի երկրորդ
գալստին: Մեզ համար, որ հիմա ապրում ենք, գրված է. ՙՔանի որ սա այն
պատվիրանն է, որ դուք ի սկզբանե լսել եք, որ պետք է սիրեք միմյանց:
Եվ ոչ թե Կայենի պես, որ չարից էր և սպանեց իր եղբորը: Եվ ինչու՞
սպանեց նրան, որովհետև իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը՝
արդար՚ (1 Հովհ. 3:11,12): Աստվածային սերը կատարելության կապն է
(Կողոս. 3:14, 1 Կորնթ. 13):
Աստծո բարեհաճությունը պետք է հանգչի բոլոր նրանց վրա, ովքեր
ուզում են հափշտակվել, ինչպես եղավ Ենովքի հետ, որը քայլում էր
Աստծո հետ (Ծննդոց 5:24, Եբր. 11:5): Պսակվում է վերջը, ոչ թե սկիզբը
(2 Տիմ. 4:8):
Հիսուս Քրիստոսը Նույնն Է Երեկ, Այսօր և Հավիտյան Եբր. 13.8