Հոբելյանական հրատարակություն 55 տարի գործելով Աստծո հանձնարարությամբ
Նոր փուլ
Որոշ ժամանակ անց ես վերադարձա բնակվելու
Կրեֆելդում: Ես վերսկսեցի իմ քարոզչական ծառայությունը, որը
դադարեցրել էի Կանադա տեղափոխվելուց առաջ 1956
թվականին: 1959 թվականի հոկտեմբերին ազատ հոգեգալստական եկեղեցու պատասխանատուն եկավ Կրեֆելդ և մեզ
հրապարակավ զգուշացրեց Ուիլյամ Բրանհամի և նրա ուսմունքի
դեմ: Ինձ և մի քանի քույրերի, եղբայրների (14 հոգի էինք) համար
եկավ եկեղեցուց հեռանալու ժամանակը: Այդ ժամանակվանից
մենք հավաքվում էին մի տան մեջ, որտեղ ես թարգմանեցի
Բրանհամ եղբոր առաջին քարոզը, 1959 թվականի դեկտեմբերին:
Տերը ողորմություն արեց, և մենք շուտով վարձեցինք 70 տեղանոց
մի դահլիճ: Կարճ ժամանակ անց վարձեցինք 120 տեղանոց մի
դահլիճ: Հետագայում վարձեցինք 240 տեղանոց դահլիճ,
որովհետև ուրիշ քաղաքներից ավելի ու ավելի շատ եղբայրներ,
քույրեր էին գալիս մեզ միանալու: 1974 թվականի ապրիլին
հանդիսավոր բացեցինք մեր սեփական աղոթքի տունը, որտեղ կա
750 նստելու տեղ: Այդ բոլոր տարիների ընթացքում մենք
համաժամանակյա թարգմանությամբ անմիջապես ձայներիզներից
թարգմանում էինք Բրանհամ եղբոր քարոզները, որոնք ես
կանոնավոր ստանում էի: Այդպիսով եկեղեցին ապրեց ներդաշնակ
հոգևոր աճ:
1955, 1958, 1962 թվականներին Բրանհամ եղբոր հավաքույթներում իմ ունեցած փորձառությունները, ինչպես նաև իմ
անձնական հանդիպումները նրա հետ, ձեզ արդեն ծանոթ են: 1958
թվականի նոյեմբերի 11-ից մինչև 1965 թվականի սեպտեմբերի
30-ը Բրանհամ եղբորից ստացած նամակները վկայում են Աստծո
մարդու հետ ունեցած իմ անձնական հաղորդակցության մասին:
Հոբելյանական հրատարակություն 55 տարի գործելով Աստծո հանձնարարությամբ