Նախաբան
Քրիստոսով սիրելի եղբայրներ և քույրեր, ողջունում եմ ձեզ բոլորիդ
Գործք 20:26–27 համարներում գրված խոսքով՝ «Սրա համար այսօր
վկայում եմ ձեզ, որ բոլորիդ արյունից անպարտ եմ: Որովհետև ես Աստծո
ողջ կամքը ձեզ հաղորդելուց հետ չքաշվեցի», ինչպես նաև Հայտն.1:4
համարում գրված խոսքով՝ «Շնորհք լինի ձեզ հետ և խաղաղություն
Նրանից, որ է, որ էր և որ գալու է…»:
Նա, ով գրում է մարդկության վերաբերյալ Աստծո փրկության ծրագրի
վերաբերյալ, պետք է ընդգրկի անցյալը, ներկան և ապագան: Այն, ինչ
Աստծո թագավորությունում կատարվել է անցյալում, նախորդել է այժմ
կատարվող դեպքերին, դրանք էլ նախորդում են ապագայում կատարվելիք
դեպքերին: Աստծո ճշմարիտ զավակները, որոնք առաջնորդվում են Սուրբ
Հոգով, միշտ մասնակից են լինում այն բաներին, ինչ Աստված անում է
իրենց ժամանակներում: Նրանք կարողանում են ճիշտ դասավորել
անցյալում կատարված իրադարձությունները, միանալ փրկության
ծրագրի հետ կապված իրադարձություններին ներկայում և խոստումների
հիման վրա հստակորեն հասկանալ այն, ինչ լինելու է ապագայում:
Օրինակ, նրանք, ովքեր ընդունեցին Հովհաննես Մկրտչին, որպես
Աստծուց ուղարկված մարդու (Հովհ. 1:6,7), ոչ մի դժվարություն չունեցան
ճանաչելու Հիսուս Քրիստոսի ծառայությունը: Տիրոջ ճանապարհը
պատրաստողի առաջադրանքն էր Հին Ուխտի հավատացյալների սիրտը
դարձնել Նոր Ուխտի զավակների հավատքին (Ղուկ.1:16,17):
Փարիսեցիներն ու դպիրները չմկրտվեցին Հովհաննես Մկրտչի կողմից,
չենթարկվեցին Աստծո կամքին՝ այդպիսով մերժելով Աստծո փրկության
խորհուրդը (Ղուկ. 7:27–30): Ահա թե ինչու նրանք մասնակից չեղան այն
բանին, ինչ Աստված կատարեց նորկտակարանյան եկեղեցու հիմնումից ի
վեր: Նրանք մնացին իրենց կրոնական ավանդույթների մեջ, մեծ
անկեղծությամբ խարսխված մնացին դրանց մեջ, իրենք չմտան Աստծո
թագավորությունը և ժողովրդին էլ խանգարեցին մտնել: Միշտ այդպես է
եղել անցյալում, երբ Աստված ինչ–որ բան էր անում երկրի վրա: Այդպես էլ
կլինի մինչև վերջ: Քանի որ իրենց ժամանակում չճանաչեցին Աստծո
շնորհքի այցելությունը, դատաստանը հասավ նրանց վրա, ինչպես Տերն
ասել էր Ղուկ.19:41–44 համարներում: