Շրջաբերական Նամակ 2017 Հոկտեմբեր
Վերջին պատգամի արդյունքը
ՙՈրովհետև ձեզ համար նախանձախնդիր եմ Աստծո նախանձախնդրությամբ, քանի որ ձեզ մի մարդու հետ նշանեցի, որպեսզի մի սուրբ
կույսի կանգնեցնեմ Քրիստոսի առաջ: Սակայն վախենում եմ, որ ինչպես
օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային, այնպես էլ ձեր մտքերը
ապականվեն Քրիստոսում եղող պարզությունից՚ (2 Կորնթ. 11:2, 3):
Տարօրինակ է, որ Պողոսը Քրիստսի առաջ մաքուր կույս կանգնեցնելու
իր ջանքերում մտածում է Եվայի խաբվելու մասին:
Բրանհամ եղբայրը տեսիլքում տեսավ Եկեղեցուն և նաև Հարսին: Նա
տեսավ, որ Եկեղեցին առաջնորդվում էր վհուկի կողմից, և կար
կրոնական խառնաշփոթություն: Նա տեսավ, որ Հարսը Խոսքի հետ
համաչափ չի քայլում, իսկ ուղղումից հետո նորից սկսեց Խոսքի հետ
համընթաց քայլել: Հիմա հենց դա է կատարվում ողջ աշխարհում
սրբության գործընթացի միջոցով, որով մենք անցնում ենք, Աստծո Խոսքի
ավազանում լվացվելով: Ճշմարիտ Խոսք-Պատգամն իզուր չի լինի, այլ
Հարս-Եկեղեցում մեջ կկատարի Նրա կամքը, ով ուղարկել է այն:
Հիմար կույսերը հոգևորապես կանգ են առնում պատգամաբերի
կողքին, որը մեզ ցույց է տվել ճանապարհը: Իմաստուն կույսերը
շարունակում են իրենց ճանապարհը Փրկչի հետ մինչև վերջ: Իմաստուն
կույսերը շնորհակալ են և ուրախանում են, որ հավատարիմ Տերը մի
քանի անգամ լսելի ձայնով խոսել է Իր հավատարիմ ծառայի հետ
(Մատթ. 24:45-47) և հստակ հանձարարություններ է տվել նրան: Հիմար
կույսերը Աստծո տված հանձնարարությունը կասկածի են ենթարկում,
խաբվում են և դառնում են անհավատության մեղքի թիրախ: Նրանք դա
ծաղրում են, արհամարհում են Աստծուն և շրջանցում են այն, ինչ
Աստված անում է հիմա (Գործք 13:41): Հիմար կույսերը հավատում են, որ
մարգարեն վերադառնալու է, և ուրիշ նման հիմարություններ են անում:
Իմաստուն կույսերը՝ ճշմարիտ փրկագնվածները, հավատում են
Հիսուս Քրիստոսի վերադարձին: Բոլոր նրանք, ովքեր պատկանում են
Հարս-Եկեղեցուն, մասնակցում են այն գործին, ինչ Աստված հիմա անում
է երկրի վրա: Հարս-Եկեղեցին, որը Քրիստոսը փրկագնել է Իր սեփական
Արյունով, այժմ Խոսքի ջրով մաքրվում է մարմնի և հոգու ամեն
ապականությունից և անարատ կանգնում է Աստծո առջև:
ՙԹող Նա ձեր սրտերը հաստատի անարատ սրբությամբ Աստծո և մեր
Հոր առջև, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ՝ Իր բոլոր
սրբերի հետ մեկտեղ՚ (1 Թես. 3:13):
Աստծո շնորհքով ես հավատարիմ մնացի կոչմանն ու հանձնարարությանը և կարող եմ վկայել Պողոսի հետ. ՙԲայց քանի որ Աստված
ինձ օգնում էր, ես մինչև այսօր շարունակում եմ փոքրին ու մեծին վկայել,
ուրիշ ոչինչ չասելով, բացի նրանից, որ մարգարեներն ու Մովսեսն էին
ասել գալիք բաների մասին՚ (Գործք 26:22):
Ինձ համար կարևորը գլխավոր խոստումն է ճշմարիտ Եկեղեցու համար, Խոսք-Պատգամը, որը նախորդում է Քրիստոսի երկրորդ գալստին,
որպեսզի ամեն հավատացյալի անձնական կյանքում և Եկեղեցու հոգևոր
կյանքում Աստծո առաջ ամեն բան վերադառնա աստվածային կարգին:
Քրիստոսի վերադարձից առաջ վերջին պատգամը կապված է հավատքի
և հնազանդության հետ, բաժանման և պատրաստության հետ, և ինչպես
Բրանհամ եղբայրն էր ասում, կատարյալ սիրո և Աստծո յուրաքանչյուր
Խոսքի հանդեպ կատարյալ հավատքի հետ: Աստծո կողմից տրված
հանձնարարության նպատակն է Աստծո որդիների սրտերը դարձնել
առաքելական հայրերի հավատքին, և որ Տերը գտնի լավ պատրաստված
Հարսի:
Այն, ինչ մեր Փրկիչն ասել է Գործք 1:5 համարում, ուժի մեջ է նաև
այսօր. ՙՈրովհետև Հովհաննեսը հիրավի ջրով մկրտվեց, բայց սրանից ոչ
շատ օրեր հետո դուք Սուրբ Հոգով կմկրտվեք՚: Ուժի մեջ է նաև այն, ինչ
Պետրոս առաքյալը հայտարարեց Նոր Կտակարանի Եկեղեցու ստեղծման օրը (Գործք 2:38)` ապաշխարություն, հավատք, ջրի մկրտություն և
Սուրբ Հոգու մկրտություն:
Եկեղեցու կատարյալ վերականգնման համար այդ ամենն անհրաժեշտ
է, լինի դա մարմնավոր, թե հոգևոր կյանքում: Նա, ով ճշմարիտ
հավատացյալ է դարձել, ընդունում է աստվածային կարգը ոչ միայն
հոգևոր կյանքում, այլև անձնական, զույգի կյանքում, ընտանիքում: Մենք
հավատում ենք և հարգում ենք Աստծո յուրաքանչյուր Խոսքը, ընդունում
ենք յուրաքանչյուր խրատ և մեր կյանքն ուղղում ենք Աստծո Խոսքին
հնազանդվելով: ՙՈրովհետև ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում
է, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը՚ (Մատթ.12:50): ՙՈւրեմն ամեն
աղտեղություն ու ավելորդ չարություն թողեք մի կողմ, հեզությամբ
ընդունեցեք ձեր մեջ սերմանված Խոսքը, որ կարող է ձեր հոգիները
փրկել՚ (Հակոբ 1:21): Ուրիշները կարող են անել այն, ինչ ուզում են.
Աստված նրանց դատավճիռը կարձակի դատաստանի օրը:
Ընտրյալների համար է այս խոսքը. ՙԺողովրդին ինձ մոտ հավաքիր, և
Ես Իմ խոսքերը լսել տամ նրանց...՚ (2 Օրինաց 4:10, Սաղմոս 50:5): Նա,
ով Աստծուց է, լսում է միայն Աստծո Խոսքը (Հովհ. 8:47): Հետևաբար մեզ
պատվիրված է. ՙԴրա համար նրանց միջից դուրս գնացեք ու
բաժանվեցեք,- ասում է Տերը,- և պիղծ բաների մի դիպչեք: Եվ ես ձեզ
կընդունեմ ու ձեզ Հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու դուստրեր
կլինեք՚,- ասում է Ամենակալ Տերը՚ (2 Կորնթ.6:17,18):
Պետրոս առաքյալը մեզ հորդորում է. ՙԱյլ ինչպես ձեզ կանչողը սուրբ
է, դուք էլ ձեր ամբողջ վարքով սուրբ եղեք, քանի որ գրված է. ՙՍուրբ
եղեք, որովհետև Ես սուրբ եմ՚ (1 Պետրոս 1:15,16):
ՙՈրովհետև Հոգու պտուղը ամենայն բարությամբ է, արդարությամբ և
ճշմարտությամբ: Փորձեցեք, թե ինչն է Տիրոջ հաճելի՚ (Եփես. 5:9,10):
ՙԲայց Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն,
համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն,
հեզություն, ժուժկալություն. այդպիսի բաների դեմ օրենք չկա՚ (Գաղատ.
5:22, 23): ՙԻրենց պտղից ճանաչեք նրանց՚ (Մատթ. 7:16):
ՙԱրդ, այդպիսի խոստումներ ունենալով, սիրելիներ, հոգու և մարմնի
ամեն պղծությունից մեր անձերը մաքրենք և սրբությունը
կատարելագործենք Աստծո վախով՚ (2 Կորնթ.7:1):
ՙԵվ երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և պատրաստները նրա
հետ հարսանիքի խնջույքի մտան. դուռն էլ փակվեց՚ (Մատթ. 25:10):
ՙՈւրեմն զգույշ լինենք, որ չլինի թե Նրա հանգիստը մտնելու մեզ
տրված խոստումից ձեզնից որևէ մեկը զրկվի՚ (Եբր. 4:1):
ՙԻնչպես որ Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց այն ամենը,
ինչ կյանքի և աստվածապաշտության համար պետք է Նրա գիտությամբ,
ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու
պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով
աստվածային բնությանը հաղորդակից լինեք աշխարհում ցանկությունից
եկող ապականությունից հեռու փախչելով՚ (2 Պետր.1:3,4):
ՙԻսկ խաղաղության Աստվածն Ինքը թող ձեզ բոլորովին սրբացնի և
ձեր հոգին, անձն ու մարմինն ամբողջապես անարատ պահի մինչև մեր
Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը՚ (1 Թես. 5:23):
Մարանաթա. արի, Տեր Հիսուս:
Շրջաբերական Նամակ 2017 Հոկտեմբեր