Շրջաբերական Նամակ 2017 Հոկտեմբեր
Շրջաբերական Նամակ 2017 Հոկտեմբեր
Սրտանց ողջունում եմ ողջ աշխարհի բոլոր երկրներում, բոլոր
լեզուներով խոսող ճշմարիտ, աստվածաշնչյան հավատացյալներին մեր
Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի թանկագին Անունով, 1 Տիմ. 6:13-15-ի
խոսքերով. ՙ... պատվիրում եմ քեզ, որ դու այս պատվիրանը անբիծ ու
անհանդիմանելի պահես՝ մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելը.
որին իր ժամանակին ցույց պիտի տա Նա՝ Երանելին և միակ Հզորը,
թագավորների Թագավորը և տերերի Տերը՚ (1 Տիմ. 6:13-15):
Սա սուրբգրային ամենակարևոր հատվածներից մեկն է, որը վերաբերում է Քրիստոսի վերադարձից առաջ Աստծո տված հանձնարարությանը: Խոսքը Աստծո տված հանձնարարության մասին է, որը պետք է
կատարվի առանց արատի կամ թերության մինչև մեր Տեր Հիսուս
Քրիստոսի հայտնությունը:
Չկա կոչում առանց հանձնարարության, և չկա հանձնարարություն
առանց կոչման: Հնարավո՞ր է կատարել Աստծո տված հանձնարարությունը: Այո, Աստծո օգնությամբ հնարավոր է: Նոյի մասին գրված է, որ նա
ճշտորեն կատարեց Աստծո պատվիրածը (Ծննդոց 6:22): Մովսեսն ու
Ահարոնը նույնպես արեցին այն ամենը, ինչ իրենց հանձնարարվել էր
(Ելից 7:6, 10, 20): Եղիան կարող էր ասել. ՙՈ՜վ Եհովա, Աբրահամի,
Իսահակի և Իսրայելի Աստվածը. թող այսօր իմացվի, որ Դու ես Աստված
Իսրայելի մեջ, և ես Քո ծառան եմ, և թե ես Քո Խոսքով եմ արել այս բոլոր
բաները՚ (3 Թագ.18:36):
Իր ծառայության վերաբերյալ Հովհաննես Մկրտիչը կարող էր
վկայակոչել Եսայի 40:3 համարում գրվածը. ՙՆա ասաց. ՙԵս անապատում կանչողի ձայնն եմ՝ ՙՏիրոջ ճանապարհն ուղղեցեք՚, ինչպես որ
Եսայի մարգարեն ասաց՚ (Հովհ. 1:23): Մեր Տերն Ինքն է ասել նրա
մասին. ՙՈրովհետև սա նա է, որի համար գրված է (Մաղաքիա 3:1). ՙԱհա
Ես իմ հրեշտակին ուղարկում եմ Քո առջևից, որ Քո առաջ Քո
ճանապարհը պատրաստի՚:
Երբ մեր Տերը Փրկության ծրագրի հետ կապված հատուկ հանձնարարություններ է տալիս, նաև շնորհք և ուժ է տալիս դրանք ճշտությամբ
կատարելու համար:
Պողոսը վկայեց. ՙԵս անհնազանդ չգտնվեցի այն երկնային տեսիլքին:
Բայց քանի որ Աստված ինձ օգնում էր, ես մինչև այսօր շարունակում եմ
փոքրին ու մեծին վկայել, ուրիշ ոչինչ չասելով, բացի նրանից, որ
մարգարեներն ու Մովսեսն էին ասել գալիք բաների մասին՚ (Գործք 26:19,
22):
Այս արտահայտությունը՝ ՙբացի նրանից՚, շատ կարևոր է, որովհետև
Նոր Կտակարանի առաջին համարից սկսված խոսվում է Հին
Կտակարանի մարգարեությունների և խոստումների իրականացման
մասին: Մեր Տերը դա վկայեց Իր փառավոր հարությունից հետո. ՙԵվ
ասաց նրանց. ՙՍրանք այն խոսքերն են, որ նախապես ձեզ ասացի, երբ
ձեզ հետ էի, թե պետք է, որ կատարվի այն ամենը, ինչ գրված է Իմ մասին
Մովսեսի օրենքում, մարգարեներում ու սաղմոսներում՚ (Ղուկաս 24:44):
Մեր ժամանակներում այն ամենը, ինչ կանխասվել է Քրիստոսի
վերադարձից առաջ ընկած ժամանակաշրջանի համար, պետք է
իրականանա, ներառյալ այն, ինչ Աստված խոստացել է Մաղաքիա 4:5, 6
համարներում. ՙԱհա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն...՚:
Մատթ. 17:11 և Մարկոս 9:12 համարներում մեր Տերը հաստատեց այդ
խոստումը Հովհաննես Մկրտչի ծառայությունից հետո՝ որպես
ապագայում իրականանալիք խոստում: Նա պատասխանեց. ՙՃշմարիտ
է, առաջ Եղիան պիտի գա և ամեն բան վերականգնի՚: Եվ դա կատարվեց
Ուիլյամ Բրանհամի եզակի ծառայության միջոցով: Նա Աստծո
ժողովրդին բերեց միայն Աստվածաշնչի վրա հիմնված մաքուր
պատգամը, ինչպես իրեն ասվել էր գերբնական ամպի միջից, 1933
թվականի հունիսի 11-ին: Նա նաև կատարեց այն հանձնարարությունը,
որը Տերն իրեն տվել էր 1946 թվականի մայիսի 7-ին, այսինքն՝
Ավետարանը քարոզել ազգերին աստվածային բժշկության պարգևով:
Ես նույնպես կատարել եմ Տիրոջ հանձնարարությունը, երբ Նա ինձ
կանչեց ծառայության 1962 թվականի ապրիլի 2-ին: Ես քարոզել եմ
Աստծո Խոսքը (2 Տիմ. 4:1-5) և բաժանել եմ հոգևոր կերակուրը (Մատթ.
24:45-47), ինչպես ինձ հանձնարարվել էր: 1 Կորնթ. 4:1,2 համարներում
առաքյալը գրում է իր կոչման մասին. ՙԹող ամեն մարդ մեզ այդպես
համարի՝ ինչպես Քրիստոսի սպասավորներ և Աստծո խորհուրդների
տնտեսներ: Արդ, տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը
հավատարիմ լինի՚:
Հիմա է այն ժամանակը Քրիստոսի գալստից առաջ, երբ ամբողջական
և մաքուր Խոսքը, Աստծո ողջ խորհուրդը քարոզվում է:
Եփես. 5-րդ գլխում Պողոսը փրկագնվածների գործնական կյանքի
համար պատվիրաններ է տալիս և ցույց է տալիս, թե ինչ է անում
Քրիստոսի փրկագնման գործը հավատացյալների մեջ, որոնք ընդունում
եմ Խոսքի յուրաքանչյուր ուսմունքը. ՙՈր նրան սրբի և մաքրի ավազանի
ջրով՝ խոսքով՚ (Եփես. 5:26): Աստծո Խոսքի մեջ ամբողջական լվացվելը,
որից հետո ոչ մի արատ կամ բիծ չի կարող մնալ, նույնքան կարևոր է,
որքան լիակատար ներումը, հաշտությունը և արդարացումը Քրիստոսի
Արյունով (Հռոմ. 5:9): Վերջին ծառայությունը պետք է ընդգրկի
ավետարանչությունը, վարդապետությունը և մարգարեական մասը: Այն
պետք է անարատ լինի Աստծո առաջ, որպեսզի Տերը կատարի այս
խոսքը. ՙ…Որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որ որ մի
արատ կամ խորշոմություն կամ ուրիշ բաներ չունենա, որ սուրբ ու
անարատ լինի՚ (Եփես.5:27): Վերջին Խոսք-Պատգամի արդյունքը լինելու
է Հարս-Եկեղեցու վերափոխումը Հարս-Խոսքի, որը ոչ մի արատ չունի:
Նախ պետք է հավատացյալները դուրս գան ամեն կրոնական
խառնաշփոթությունից: Դա Տիրոջ պատվիրանն է. ՙԴրա համար նրանց
միջից դուրս գնացեք ու բաժանվեցեք,--- ասում է Տերը,--- և պիղծ բաների
մի դիպչեք (2 Կորնթ. 6:17): Այնուհետև լինում է Ճշմարտության Խոսքով
սրբացումը (Հովհ. 17:17), որի համար մեր Տերն աղոթեց. ՙՆրանց սուրբ
արա Քո ճշմարտությամբ. Քո Խոսքը ճշմարտություն է՚: Ժամի
պատվիրանն է ճշմարիտ հավատացյալներին պատրաստել
հափշտակության համար Քրիստոսի վերադարձի ժամանակ: ՙՈր իր
ժամանակին ցույց կտա Երանելին ու միակ Հզորը, թագավորների
Թագավորը ու տերերի Տերը՚ (1Տիմ. 6:15): Ժամանակը մոտ է:
ՙԹող Նա ձեր սրտերը հաստատի անարատ սրբությամբ Աստծո և մեր
Հոր առջև, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ՝ Իր բոլոր
սրբերի հետ մեկտեղ՚ (1 Թես. 3:13):
Պողոսը գրել է. ՙԻսկ մենք ամեն ժամանակ պարտավոր ենք Աստծուն
շնորհակալ լինել ձեզ համար, Տիրոջից սիրված եղբայրներ, որովհետև
Աստված փրկության համար սկզբից ձեզ ընտրեց Հոգու սրբացմամբ ու
ճշմարտության հավատով՚ ( 2 Թես. 2:13):
1965 թվականի նոյեմբերի 25-ին Բրանհամ եղբայրն ասել է.
ՙԴուք կենդանի Աստծո Որդու մաքուր, առաքինի և անմեղ Հարսն եք:
Աստծո Հոգուց ծնված, Հիսուս Քրիստոսի Արյունով լվացված և Աստծո
ամեն Խոսքին հավատացող ամեն տղամարդ և կին այնտեղ կանգնած են
այնպես, կարծես երբեք մեղք չեն գործել: Դուք կատարյալ եք Հիսուս
Քրիստոսի Արյունով:
Շրջաբերական Նամակ 2017 Հոկտեմբեր