Լսել

2022-05-29 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

Եղբայր Ֆրանկ

Եվ ես նույնպես ցանկանում եմ ողջունել բոլորին, ամբողջ երկրով մեկ, բոլորին սրտանց մաղթել Աստծո օրհնությունը:  Սա պարզապես հրաշալի է, որ մենք այստեղից հասանելի ենք ոչ միայն Շվեցարիայում, այլ հասանելի ենք ողջ երկրով մեկ, Աստծո Զավակներին: Բոլորն իրենց լեզվով կարող են լսել այն, ինչ այստեղ քարոզվում է: Մենք սրտանց շնորհակալ ենք մեր Տեր Աստծուց, որ Նա մեզ կանչեց որպեզի լսենք Իր թանկագին Խոսքը, և ո՜չ միայն լսենք, այլ որ քարոզենք ողջ երկրով մեկ:  Եվ մենք այսօր հայացք ենք գցում բոլոր տարիներին, որտեղ Տերը տվել է այս հնարավորությունը, քարոզելու անխարդախ, ճշմարիտ Աստծո Խոսքը, հավիտենական կյանքի ավետարանը: Եվ այժմ բոլորը կարող են լսել այստեղ միանալով՝ ինտերնետի միջոցով: Եվ այստեղից՝ Շվեցարիայից, ցանկանում եմ  ողջունել բոլորին, և բոլորին մաղթել Աստծո օրհնությունները: Մենք բոլորս կապված ենք մեկս մյուսի հետ և ներքին ցանկություն ունենք, որ Աստծո Խոսքի քարոզչությունը խորը ներթափանցի մեր սրտերի մեջ, ոչ թե արտաքինից ինչ-որ կերպ լսել և հետո մոռանալ, այլ որ Աստծո Սուրբ Խոսքը, հավիտյան կենդանի ավետարանը խորը ներթափանցի մեր սրտերում: Այսօր, ինչ կատարվում է երկրի վրա դրա մասին մանրամասը չենք խոսելու: Մենք պարզապես ամեն բանում տեսնում ենք, թե երկրի վրա ինչ է կատարվում ներկա պահին, և այդ ամենի մեջ տեսնում ենք ժամանակների վերջը: Այն որ Աստվածաշնչյան մարգարեությունը իրականանում է բոլոր ժողովուրդների մեջ, և այժմ մենք կարող ենք մեր գլուխները վեր բարձրացնել,  որովհետև տեսնելով բոլոր այս խոստումները իրականանալիս, հասկանում ենք, որ մեր փրկությունը մոտեցել է: Բայց Աստծո Խոսքի քարոզչությունը նրա՜ համար է, որպեսզի մենք Աստծո ժողովրդին ծանոթեցնենք Աստծո մեծ, փրկագնման ծրագրի հետ, որպեսզի բոլորը Տիրոջ համար՝ մեր Աստծո համար որոշում կայացնելու հնարավորություն ունենան: Շերեր եղբայրը, նա չէ՞ որ առանձնահատուկ Խոսք կարդաց այսօր Հին Ուխտից, այն որ մենք պետք է մեր Տիրոջը սիրենք մեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ զորությունով: Եվ դրա հետ կապված Աստվածաշնչից մենք որոշ հատվածներ կկարդանք և հետո կքննենք, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն ինքն իր վրա մտածի: Այժմ ես կխնդրեմ Բորգ եղբորը, որպեսզի որոշ հատվածներ կարդա Գրվածքից:

—Մենք կարդում ենք, Երկրորդ Օրինաց Գրքից, 6 գլուխ, 4 և 5 Խոսքերը:

Երկրորդ Օրինաց, 6 գլուխ, 4 և 5 Խոսքերը:

«4  Լսիր, ով Իսրայէլ, մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան մէկ է»:

—Փառք մեր Տեր Աստծուն: Ես հատուկ խնդրեցի կարդալ այս երկու հատվածները, որոնք արդեն կարդացվել էին ներածական խոսքում: Այն ժամանակ Խոսքն ուղղված էր ԻսրաԷլ ազգին, իսկ այժմ այդ Խոսքը մեզ է ուղղված, որովհետև Աստված խոստացավ Աբրահամին «Քեզնով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը», «Դու պետք է նվիրվես քո Աստծուն»: Այստեղ սա է առաջին հարցը. Դարձե՞լ է Աստված քո Աստվածը, անձնական հարաբերություն ունե՞ք դուք Աստծո հետ, որովհետև գրված չի ուղղակի Աստված, այլ «Քո Աստվածը», «Քո Տերը», և մենք պետք է սիրենք մեր Աստծուն, մեր Տիրոջը ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ զորությունով: Իսկ դրա համար պետք է անձնական կապ հաստատված լինի, որպեսզի սիրենք Նրան մեր ամբողջ հոգով: Մենք կշարունակենք կարդալը, և կհետևենք, թե Աստված Իր ողորմությամբ ինչ է արել մեզ հետ և մեզ համար: Խնդրեմ:

Կարդում ենք Երկրորդ Օրինաց 6-րդ գլխի  5-րդ Խոսքը:     

«5 Եւ  սիրիր քո Եհովայ Աստուծուն  բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ»:

—Այո՜, մենք շնորհակալ ենք Աստծուն այս կրկնությունների համար: Ինչպես կարդացինք. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտովդ…»: Օ՛, դա այնքան խորն է գնում, ինչպես գրված է այստեղ. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտովդ, ամբողջ հոգով և ամբողջ զորությունով»: Թող դա կատարվի՜ մեր բոլորի հետ: Թող որ մենք մեր կյանքում Տեր Աստծուն առաջին տեղում դնենք, որպեսզի մենք անձնական կապ, անձնական հարաբերություն ունենանք Նրա հետ, որպեսզի մենք չխոսենք պարզապես Աստծո մասին, այլ մե՜ր Աստծո մասին, չխոսենք պարզապես Տիրոջ մասին, այլ մե՜ր Տիրոջ մասին, և այն մասին, թե Նա ինչ է արել մեզ համար Իր մեծ ողորմությունով: Հին Կտակարանում մենք խոստումներ ունենք, իսկ Նոր Կտակարանում մենք ունենք դրանց իրականացումը: Բայց եկեք լսենք, թե ինչ է ասվել ևս Նորկտակարանյան այս հատվածի մասին: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Մարկոսի 12-րդ գլխի, 29-30 խոսքերը:

«29 Յիսուսն էլ նորան պատասխանեց, թէ Ամեն պատուիրանքներից առաջինը սա է,  Լսիր, Իսրայէլ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է»:

—Եվ դա էլ հիմա մենք ուզում ենք ընդգծել , որ «Մեր Տեր Աստվածը մեկ Տեր է», չկան երկու, երեք կամ ավելի շատ, այլ մեկ և միակ Աստվածը, երկնքի և երկրի Արարիչը, համայնի Արարիչը: Եվ մենք շնորհակալ ենք Աստծուն, որ նա հայտնեց Իրեն որպես Տեր, հավերժությունից եկավ ժամանակի մեջ: Խնդրեմ:   

—Այժմ կարդում ենք 30 Խոսքը:  

«30   Եւ սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ. Սա է առաջին պատուիրանքը»:

—Այստեղ մենք ունենք չորրո՜րդ Խոսքը. «Քո բոլոր մտքովդ»: Ամբողջ սրտովդ, ամբողջ հոգովդ, ամբողջ զորությունովդ, և այստեղ Տերն ավելացնում է. «Քո բոլոր մտքովդ»: Թող Տեր Աստված ողորմություն անի մեզ, որպեսզի այս չորս աստվածային հատկությունները մեր մեջ նույնպես գտնվեն, որպեսզի մեր Տեր Աստծուն իսկապես սիրենք ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և զորությունով: Դա պետք է այդպես լինի, քանի որ «Աստված այնպես սիրեց մեզ...», Նա սիրեց մեզ, Նա մտածե՜ց մեր մասին, և ամեն ինչ արե՜ց մեր համար: Եվ մենք նույնպես կարող ենք Նրան սիրել մեր ամբողջ մտքով և սրտով, մենք կարող ենք հիշել այն ամենը, ինչ Նա արել է մեր համար, ինչպես որ գրված է. «Եվ մի մոռանար Նրա բոլոր բարիքները» (Սաղմոս 103.2): Ես մեկ անգամ ևս կրկնում եմ. Թող այդ բոլոր հատկությունները՝ Աստվածային հատկությունները, մեր կյանքում իրականություն դառնան, որպեսզի մենք մեր Աստծուն, ով նախապե՜ս է սիրել մեզ, մենք նույնպես կարողանանք սիրել Նրան՝ մեր ամբողջ հոգով, ամբողջ սրտով, մեր ամբողջ մտքով և ամբողջ զորությունով: Թող Տերը տա ինձ այդ, և բոլոր եղբայրներին և քույրերին, որպեզի մենք Տիրոջ օրհնյալ զավակները լինենք: Մենք շարունակում ենք կարդալը:

—Մենք կարդում ենք 2-րդ կորնթացիների, 4-րդ գլուխ, 3 և 4 Խոսքերը:

«3 Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի,  նա կորածների մէջ է ծածկուած»:

  —Այնպես որ, բարի լուրը որը մենք քարոզում ենք, նրանք ովքեր կորսվում են, այն ծածկված է նրանց համար: Նրանք մուտք չունեն այնտեղ, նրանք հասկացողություն չունեն Աստծո փրկագնման ծրագրից:  Եվ այդ պատճառով մենք, ովքեր Աստծո առջև բարեհաճություն ենք գտել, պետք է շնորհակալ լինենք Աստծուց, որ Նա բացել է մեր միտքը, որպեսզի ճանաչենք Նրա փրկագնման ծրագիրը մեր համար: Մենք ընդունել ենք Աստծո փրկագնման ծրագիրը մեզ համար, համաձայնվել ենք նրա հետ: Շարունակենք էլի որոշ հատվածներ կարդալ:   

—2-րդ կորնթացիների, 4-րդ գլուխ, 4-րդ  Խոսք:

 

«4  Որոնցում այս աշխարհքի աստուածը  այն անհաւատների սրտերը կուրացրեց,  որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ.  որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է»:

—Դա ցավալի է, ցավալի է որ Աստված բոլոր նրանց, ովքեր Իրեն չեն հավատում, ովքեր Իր բարի լուրը չեն ընդունում, թույլ է տվել որպեսզի խավարի մեջ լինեն, որպեսզի չտեսնեն փառավոր Ավետարանի պայծառ Լույսը: Աստված՝ Տերը չէ՞որ սկզբում ասաց. «Թող Լույս լինի», բնական արարչագործության սկզբում ասել է. «Թող Լույս լինի»: Եվ ճիշտ նույն կերպ տեղի է ունեցել Աստծո նոր արարչագործության հետ՝ մեզ հետ, ասվել է. «Թող Լույս լինի»: Լույսը ծագեց մեզ վրա, խավարի մեջ: Հավատացյալների մոտ, փառավոր Ավետարանի Լույսը  ծագում է խավարի մեջ, ինչպես պայծառ Լույս: Իսկ անհավատների մոտ ամեն բան մնում է խավարում ծածկված: Նրանց միտքը բացված չէ այս Ավետարանի համար, այս Լուսյի: Նրանք չեն ընդունում այն ամենը, ինչ Աստված Իր ողորմությամբ շնորհել է Իր զավակներին: Եվ դրա համար, մենք առավել ևս պետք է երախտապարտ լինենք մեր Տեր Աստծուց, որ մենք կարողանում ենք հավատալ այնպես, ինչպես Գրվածքն է ասում, և որ Ավետարանի պայծառ Լույսը որն Աստված տվեց մեզ Հիսուս Քրիստոսի մեջ, որպեսզի այն ծագի մեզ վրա, և մենք Նրան ընդունում ենք որպես մեր անձնական Փրկչի: Եվ այդպիսով Աստծո Խոսքը հավատացյալների մեջ, ամենասկզբից իրականացավ:

«12   Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց.  Ես եմ աշխարհքի լոյսը. ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կընդունի»( Հովհաննես. 8.12):

Թող բոլորն, ովքեր այսօր լսում են այս քարոզը, թող բոլորն ունենան այդ Կյանքի Լույսը, թող բոլորը շնորհակալ լինեն Տեր Աստծուց դրա համար, իրենց ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և զորությամբ… Շարունակենք կարդալը:

—Մենք կարդում ենք Եբրայեցիների ուղերձից, 10-րդ գլխի, 16 Խոսքը:

«16   Թէ  Սա է այն ուխտն որ կդնեմ նորանց հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը, կտամ իմ օրէնքները նորանց սրտերի մէջ, եւ նորանց խորհուրդների վերայ կգրեմ նորանց»:

—Ի՛նչ հզոր Խոսք այստեղ կարդացվեց, ինչպես Տերն է ասել. «Իմ Խոսքը, Իմ օրէնքները նորանց սրտերի մէջ կդնեմ»: Եվ որպեսզի Տիրոջ միտքը Աստծո զավակների սրտերի մեջ լինի, Աստված նոր սիրտ էր խոստացել, և Նա պետք է Նոր Ուխտ կնքեր, և նա տվեց այդ Նոր Ուխտը: Եվ Նա ասաց. «Ես նրանց հետ Նոր Ուխտ կդնեմ, և Իմ Խոսքերը ձեր սրտի մեջ կդնեմ, և ձեր մտքի վրա կգրեմ», այնպես, որ մենք մեր սրտում և մտքում ունենանք Աստծո Խոսքը, և որպեսզի դա ներդաշնակ լինի, որպեսզի մենք կարողանանք աստվածային ձևով խորհենք և մտածենք, և որ այդ ամենը այնպե՜ս դասակարգենք, ինչպես Աստված է նախասահմանել, որ ոչ միայն տախտակի կամ թղթի վրա գրված լինի, այլ նոր սրտի, նոր մտքի մեջ գրված լինի այդ Խոսքը: Որ այդ կերպով կա՜պ հաստատենք և հարաբերություն ունենանք Աստծո հետ: Աստված Ի՜նքն է հոգացել դրա համար: Փա՜ռք լինի Նրան: Խնդրեմ:  

Մենք կարդում ենք Ղուկասի 24-րդ գլխի, 44 և 45 Խոսքերը:

«44  Եւ ասեց նորանց.  Այս այն բաներն են՝ որ ձեզ հետ խօսեցի, քանի որ ես ձեզ հետ էի, թէ պէտք է կատարուի Մովսէսի օրենքումը եւ մարգարէներումը եւ սաղմոսներումը բոլոր ինձ համար գրուածները։ 

45  Այն ժամանակ նորանց միտքը բացաւ, որ գրքերը իմանան»:

 —Փա՜ռք Տիրոջը, թանկագիններ: Այս տեքստում մենք արդեն գտնվում ենք Աստծո փրկագնման մեծ ծրագրի մեջ: Հին կտակարանում մարգարեների միջոցով ամեն բան նախապես ասվել էր, Փրկչի ծննդյան մասին, կատարվելիք քավության մասին, Նրա չարչարանքների և մահվան մասին, Նրա մեռելներից հարություն առնելու մասին, Նրա երկինք համբարձվելու մասին, այդ ամենը գրված են եղել Սաղմոսներում, օրենքի Գրքում և մարգերեներում: Ամեն բան նախապես ասվել և գրի էր առնվել: Ահա թե ինչի մասին էր խոսքը: Խոսքն Աստծո և Իր ժողովրդի փրկագնման ծրագրի մասին էր, որպեսզի նախապես քարոզվեր: Իսկ այժմ, իր աշակերտների մտքերը բացվե՜լ էին Գրվածքները հասկանալու համար: Այն ինչ նախապես ասվել էր Մովսեսի, Սաղմոսների և Մարգարեների միջոցով, եկել էր իրագործման ժամանակը, որ ասվածը և կատարվածը համապատասխանում էին միմյանց: Դրա համար է որ Տերն ասաց.  «Այս այն բաներն են՝ որ ձեզ հետ խօսեցի, քանի որ ես ձեզ հետ էի, թէ պէտք է կատարուի»(Ղուկ. 18.31  24.44): Եվ այն ինչը դեռ չի կատարվել, այն կատարվելու է, ինչպես գրված է Գրվածներում: Այնտեղ խոսքը Գողգոթայի խաչի վրա կատարված փրկագնման մասին էր, և հա՜տկապես, մեր Տիրոջ մեռելներից հարություն առնելու մասին: Եվ հիմա մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ հիշում ենք այն ինչ մեզնից առաջ կատարվել է: Մենք մտածում ենք  կատարված փրկագնման մասին, մեր սիրելի Տիրոջ մեռելներից հարության մասին, նաև մտածում ենք թե ինչպես է Նա երկինք համբարձվել, մենք մտածում ենք բոլոր իրադարձությունների մասին, որոնք կատարվել են Նրա հետ, ինչպես որ կանխասված է եղել Հին Ուխտի մեջ: Մենք շարունակում ենք կարդալը:

—Ղուկասի 24-րդ գլխից, կարդում ենք 50 և 51 Խոսքերը:

«50 Եւ նորանց հանեց մինչեւ Բեթանիա. եւ իր ձեռքերը բարձրացրեց եւ օրհնեց նորանց։ 

51 Եւ եղաւ որ նա նորանց օրհնելիս, ջոկուեց նորանցից, եւ վերանում էր երկինքը»:

—Պարզապես, հավերժ զորավոր Աստծո Խոսքեր: Այդ իրադարձությունների ժամանակ միշտ վկաներ են եղել: Մեր Տիրոջ ծննդյան ժամանակ Սիմոնը կարողացավ Հիսուս մաանուկին իր ձեռքը վերցնել և ասել.

«29    Հիմա արձակում ես քո ծառային, ով Տէր, քո խօսքի պէս խաղաղութիւնով. 30 Որովհետեւ  իմ աչքերը տեսան քո փրկութիւնը»(Ղուկաս 2.29-30):

Եվ աշակերտները մասնակից էին եղել ամեն ինչին, նրանք տեսել էին Նրա ծառայությունը, նրանք վկաներն էին այդ իրադարձությունների՝ խաչելության, մեռելներից հարության, երկինք համբարձման, և հետո կարողացել են գրի առնել թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ օրերին:  Եվ ամեն դեպքում որքա՛ն զորավոր է այս նկարագրությունը, այս իրադարձությունը, որը մենք նոր կարդացինք, որ մեր սիրելի Տերը, 40 օր Իր աշակերտների հետ էր, և անընդհատ խոսում էր Աստծո թագավորության մասին: Նա միանգամից չհամբարձվեց երկինք Իր մեռելներից հարություն առնելուց հետո, այլ հայտնվեց իրեններին, և էլի 500 եղբայրների, ինչպես որ վկայում են Սուրբ Գրվածքները: Եվ հետո եկավ այն պահը, երբ մեր Տերը պետք է վերցվեր փառքի մեջ, ինչպես որ գրված է. «7 Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները. եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ,  որ փառաց Թագաւորը մտնէ»(Սաղմոս 24.7-10): Ղուկասի 24-րդ գլում կարող ենք կարդալ այդ: Եվ մեր Տերը՝ ինչպես կարդացինք. «Եվ նրանց հանեց մինչեւ Բեթանիա, Իր ձեռքերը բարձրացրեց և օրհնեց նրանց։ 

Եվ հետո ջոկվեց նորանցից, և երկինք վերցվեց, ամպի վրա»:

Սիրելի եղբայրներ և քույրեր, այս ամենը վկայվե՜լ է մեզ, մենք Աստվածաշնչում չունե՜նք որևէ հորինված պատմություն, այլ այդ ամենը Աստվածաշնչյան՝ Աստվածային ճշմարտություններ են: Ինչ վերաբերվում է Աստծուն և Իր փրկագնման ծրագրին, ամեն բան նկարագրված է, գրված է Աստվածաշնչի էջերում: Ամեն բան տառացիորեն կատարվեց, ինչ նախապես ասված էր եղել: Եվ դա կատարվեց մեզ համար: Մեր Տերը երբ համբարձվում էր չծալեց Իր ձեռքերը, ընդհակառակը, Նա տեսանելի ձևով բարձրացրեց ձեռքերը, և տարածեց այդ ձեռքերը, և օրհնեց: Նա այսօր նույնպես օրհնում է, թանկագին եղբայրներ և քույրեր: Թույլ տվեք օրհնել ձեզ Աստծո օրհնությունով, ամենակարող Աստծո օրհնությունով, որ մեր Տերը տվեց մեզ: Եվ գոհացեք Տիրոջից դրա համար, մեր փրկության իրականացման համար, և որից հետո վերցվեց երկինք: Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում Նրան որպես փրկագնվածներ, որ երբ Նա նորից վերադառնա, մենք Նրա հետ երկինք կվերցվենք: Նա եկավ մեզ մոտ, որպեսզի մենք կարողանանք Նրա մոտ գնալ: Շարունակենք կարդալը:

—Կարդում ենք Գործ Առաքելոցից, 1-ին գլուխ, 11 Խոսքը:

«11  Որ եւ ասեցին.  Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ էք կանգնել եւ մտիկ էք անում դէպի երկինքը. Այս Յիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը,  այսպէս կ’գայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս»:

—Թող փառավորվի, մեծարվի՜ մեր Տերը: Եվ մինչ այդ չէ՞ որ Նա Հովհաննեսի 14-րդ գլխում խոստացել էր. «3 Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ,  դարձեալ կգամ եւ ձեզ ինձ մօտ կառնեմ.  որ ուր ես եմ, դուք էլ լինիք…»:

Եղբայրներ և քույրեր, մեր Տիրոջ, Հիսուս Քրիստոսի վերադարձի ժամանակ, «Նախ Քրիստոսով մեռածները պետք է հարություն առնեն, իսկ հետո մենք, որ կենդանի ենք մնացել, մենք պետք է փոխվենք, այս մահկանացու մարմինը հանկարծ, մեկ ակնթարթում, փոխվելու է (1Կոր 15.51-54): Դուք չեք կարող բացատրել դա մարդկային խոսքերով, բայց հնարավո՜ր է հավատալ ամբողջ սրտով: Եվ մենք պարզապես երախտապարտ ենք Աստծուն ամբողջ սրտով, որ կարո՜ղ ենք հավատալ: Եվ Աստծուն պետք չէ ջանք անել դրա համար, որովհետև Խոսքը, Խոսքը Իքնին ամենակարող է: Եվ երբ Նա վերադառնա արթնության կանչով, Քրիստոսով մեռելները հարություն կառնեն ապականությունից, և մենք կփոխվենք մեկ ակնթարթում, և Նրա հետ փառքի մեջ կմտնենք: Պարզապես հրաշալի է: «Այս Յիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը,  այսպէս կ’գայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս»:

Ի՛նչպիսի մեծ Շնորհ է, որ մենք, ովքեր ա՜յս օրերում ենք ապրում… Մենք սա կարող ենք վկայել առանց որևէ ամբարտավանության, որ  մենք հասկացել ենք, որ այժմ ապրում ենք Շնորհքի ժամանակաշրջանի վերջին հատվածում, որ ժամանակների նշանները դա ցույց են տալիս, և որ Տերն Ինքն է ասել. «Երբ կտեսնեք այս ամենը կատարվելիս, ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտեցել է»:

Մենք ամեն բան լսում և տեսնում ենք, ինչ կատարվում է երկրի վրա, ինչպես և ԻսրաԷլ ժողովրդի հետ, մնացած ժողովուրդների հետ, և այս ամենից իմանում ենք, որ մեր Տիրոջ վերադարձը, որը խոստացվել է Սուրբ Գրքի էջերում, մոտ է, շատ մոտ է, դռներին է: Եվ այստեղ կարող ենք ասել, որ բոլոր նրանք, ովքեր Աստծո աչքերում բարեհաճություն են գտել՝ շնորհք, նրանք վերադառնում են Խոսքին, որը կարդացվեց ներածական խոսքում, որ մենք սիրենք մեր Տեր Աստծուն մեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ զորությունով: Եվ այն ինչ հիմա կատարվում է, մենք կարող ենք Սուրբգրային ձևով դասակարգել, դա՜ է հիմա կարևորը, որ Աստծո բոլոր զավակները խորհեն Սուրբգրային ձևով: Եվ Աստծո սերը մեզ այնքա՜ն սերտորեն է կապում Աստծո Խոսքի հետ, որ մենք չե՜նք կարող ուրիշ կերպ, բայց միայն հավատա՜լ աստվածաշնչյան ձևով, խորհե՜լ աստվածաշնչյան ձևով և սիրել մեր Տեր Աստծուն մեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով և մեր ամբողջ զորությունով: Եվ այս ամենին ավելանում է հավատքը:

Բոլոր այս հատկությունները… Նախքան այն որ մենք  սիրե՜նք Աստծուն, նախ մենք պետք է հավատանք Նրան: Նախքան այդ չորս հատկությունները մեր մեջ կբացահայտվեն, մենք պետք է ունենանք մեր անձնական փրկության փորձառությունը Աստծո հետ, ոչ թե Նրա մասին լսելո՜վ պետք է ճանաչենք Նրան, այլ մեր անձնական փորձառությամբ… Դարձը, ջրի մկրտությունը, վերստին ծնունդը, նոր սիրտը, Սուրբ Հոգով և կրակով մկրտությունը, ինչպես ասում էր Հովհաննես Մկրտիչը: Եվ ամենակարևորը՝ եղբայրներ և քույրեր, որ մեր միտքը՝ մեր մտածողությունը այժմ ամրագրվա՜ծ լինի Սուրբ Գրքում: Ի՞նչ ես մտածում, այն մասին ինչ գրված է Մաղաքիայի վերջին երկու Խոսքերում, ի՞նչ ես մտածում դու այդ մասին, երբ Աստված Մաղաքիա մարգարեին ասաց. «5  Ահա ես կուղարկեմ ձեզ համար  Եղիա մարգարէն,  Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ.  6   Եւ նա պիտի դարձնէ … որդկանց սիրտը՝ դէպի իրանց հայրերը»(Մաղաքիա 3.5): Եվ թույլ ինձ միանգամից ասել. Ղուկաս 1-ին գլխում մեզ ասվում է, որ այս խոստումը իրականացավ Հովհաննես Մկրտչի ծառայությամբ, հայրերի սրտերը դարձվեցին զավակներին, նա ով Հին Ուխտի հայրերի սրտերը դարձրեց Նոր Ուխտի զավակներին, և սկիզբ դրեց Նոր Ուխտի համար (Ղուկաս 1.17): Ի՞նչ եք մտածում եղբայրներ և քույրեր, այս խոստումի երկրորդ մասի վերաբերյալ, այն որ «Որդիների սրտերը, հայրերին պետք է վերադարձվեն», ի՞նչ եք մտածում այդ մասին: Ես չեմ մտածում որևէ բան, այլ հավատո՜ւմ եմ այն, ինչ  գրված է… Քանի որ Բրանհամ եղբոր ծառայությամբ, ով խոստացված մարգարեն էր, ինչպես որ ասվել էր Եղիայի մասին, որ նա պետք է նախորդեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին, որպեսզի Աստծո ժողովրդին բերի վերջին պատգամը, որը համապատասխանելու է առաջին պատգամին, առաջին ավետիքին:  Ի՞նչ եք դուք մտածում Բրանհամ եղբոր ծառայության մասին: Ես կարող էի հարցնել. Ի՞նչ եք մտածում Հովհաննես Մկրտչի ծառայության մասին: Դպիրները կասեին. «Այո՜, նա խոստացված մարգարեն էր, որը պետք է գար, նախքան Տիրոջ մեծ օրը գալը»: Ուրիշները կասեին, որ դա Մաղաքիայի 3-րդ գլխի 1-ին Խոսքն է. «…Ես կուղարկեմ Իմ հրեշտակին…»: Ո՞վ է ճիշտ մտածում, ո՞վ է մտածում այնպես, ինչպես որ Սուրբ Գրվածքը մեր աչքերի առջև, այն ժամանակ թե հիմա իրականացել է: Այն որ մեր մտքերը, ներդաշնակ լինեն Սուրբ Գրքի հետ, Աստվածային փրկագնման ծրագրի հետ, դրա մասին է խոսքը: Եվ երբ դա իսկապես կատարվում է, այն ժամանակ մենք կարող ենք մեր Տեր Աստծուն մեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով, մեր ամբողջ զորությունով և մտքով փառավորենք և գոհանանք: Ես նրանցից չեմ, ովքեր ուրիշների համար ինչ-որ վճիռներ են կայացնում, բայց Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ դպիրները չկարողացան տեսնել աստվածաշնչյան իրականացումը: Նրանք շրջանցեցին Աստծուն, և ժողովրդին  առաջնորդեցի՜ն շրջանցելով Աստծուն (Ղուկաս 11.52, Մարկոս 7.6-13 ): Եվ եղբայրներ և քույրեր, երբ ես մտածո՜ւմ եմ այդ մասին… Ես այսօր ինձ հետ բերել եմ Երուսաղեմյան Թալմուդը՝ ուղիղ 700 էջանոց: Եվ ամեն էջի վրա խոսք կա գրված վերևում, ներքևում, աջից և ձախից, այն ինչ ասել են դպիրները, այն ինչ ասել են այն պարոնները այս  խոսքի վերաբերյալ, նրանք մտածում են թե ինչ-որ բան գիտեն: «Այսինչ Ռաբբին այս բանն է ասել, մյուս Ռաբբին այնպես է ասել և մեկնել, հաջորդը այսինչ բանն է արել», միայն մեկ խոսք է վերցվում ամբողջ էջից, և այդ մեկնաբանությունները, «Նա ասեց այս, նա ասեց այն, և նա արեց այն»: Աստվա՜ծ իմ,  բացի Աստվածաշնչից մեզ ուրիշ ոչինչ պետք չէ, որպես Աստվածային կողմնորոշում: Ես հարցնում եմ, քանի՞սն են որ իրենց սեփական կատախեսիսն են գրում, քանի՞սն են որ իրենց սեփական հավատամքներն են գրում, ինչքա՞ն կրոնական համայնքներ կան, ովքեր շրջանցում են Աստծուն, ովքեր գործում են շրջանցելով Աստծուն, գրում են շրջանցելով Աստծուն, քարոզում են շրջանցելով Աստծուն մինչ այսօր: Ա՛ստված իմ, թանկագին եղբայրներ և քույրեր, թույլ տվեք խոնարհաբար ասել. Աստվածային կոչման ծառայությունը պե՜տք է լինի Աստծո առջև և Աստծո համար: Բոլոր եկեղեցիները կարող են կանչել իրենց ժողովրդին, կարող են որևէ ծառայության մեջ դնել, ուսուցանել և քարոզել նրանց, բայց երբ խոսքը գնում է Աստծո արքայության մասին, խոսքը գնում է Աստծո մասին, ոչ թե որևէ մարդու մասին, այլ խոսքը գնում է Աստծո մասին, ով կառուցում է Ի՜ր եկեղեցին, և Հիսուս Քրիստոսը, ով փրկեց մեզ, ով թափեց Իր արյունը մեզ համար, ով Նոր Ուխտ կնքեց, ով տվեց մեզ խոստումներ… Խնդրում եմ, այսօրվանից սկսած մի՜ շրջանցեք Աստծուն, մի՜ մտածեք Նրան շրջանցելով, հետ վերադարձեք դեպի Աստծո Խոսքը, հետ դեպի այն խոստումը որը տրվել է մեր ժամանակի համար: Մենք չէ՞ որ բոլորս գիտենք, որ Հովհաննես Մկրտչի օրերից երկու հազարամյակ է անցել, և դեռևս չի եկել Տիրոջ մեծ և ահեղ օրը, ինչպես որ գրված է: Չէ՞ որ խոսքը գնում է այն խոստումի մասին, որը հիմա հռչակվում է, նախքան Տիրոջ մեծ և ահեղ օրը եկած, նախքան Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ վերադարձը, որ Աստծո ժողովրդին Աստծո ողջ խորհուրդը պետք է քարոզվի, որպեսզի մեր միտքը, մեր քարոզը, մեր գրածը, ինչ էլ որ անենք, լինի Աստվածաշնչի համեմատ, մաքուր և անխարդախ: Միայն ա՜յդ դեպքում Աստված կհաստատի՜ այդ, և կանվանի այդ Ի՜ր գործը: Եկեք ամփոփենք թանկագիններ, թե ինչի մասին էր գնում այսօր խոսքը: Մենք այժմ գտնվում ենք նախքան Հիսուս Քրիստոսի վերադաձը ընկած ժամանակաշրջանում, ինչպես կարդացինք Գրվածքում: Վվ ասվել էր. «Այս Յիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը,  այսպէս կ’գայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս»:

Մենք կարող ենք ճշգրիտ ձևով կարդալ 1 Թեսաղոնիկեցիս 4-րդ գլխում, թե ինչ կլինի և ինչպես կլինի, երբ մեր Տերը նորից վերադառնա (1Թ. 4.13-17): Մենք կարող ենք նաև 1-ին Կորնթացիս 15-ում, հատկապես 51-րդ Խոսքից ճշտգրիտ կարդալ, թե ինչ կլինի, երբ մեր Տերը նորից վերադառնա: Բայց այժմ Խոսքն այն մասին է, որ հարս-եկեղեցին պատրաստ լինի փեսայի համար, դո՜ւրս կանչված լինի և պատրաստված: Որպեսզի մենք չասենք թե Թալմուդն ինչ է ասում, կամ որևէ կատախեսիսում ինչ է ասվում, այլ որ մենք խոսենք միայն այն, ինչ Աստված թողել է Գրվածքի մեջ: Որպեսզի մենք այնպե՜ս մտածենք, ինչպես Աստված է Իր մտքերը թելադրել որպես Աստվածաշնչում գրված Խոսքեր: Այժմ ողջ մարդկության պատմության ամենակարևոր ժամանակահատվածն է: Եվ Աստված իսկապես ընտրել է Բրանհամ եղբորը և առանձնահատուկ կոչում է տվել, բերելու այն պատգամը, որը նախորդելու է Քրիստոսի Երկրորդ գալուստին: Եվ Աստծո մարդու տուն մեկնելուց հետո, 1965 թվականի դեկտեմբերին, Աստծո այս Սուրբ պատգամը ես կարողացել եմ տանել ողջ աշխարհով մեկ: Եվ բոլոր ճշմարիտ հավատացյալները բոլոր ժողովուրդներում, ազգերում և լեզուներում, կարողացել են լսել այն մասին, ինչ Աստված նախասահմանել և խոստացել է մեր ժամանակի համար, այն ամենը ինչ Աստված արել է մեր ժամանակաշրջանում, և այն ինչ անելու է վերջում: Աստված կավարտի Իր փրկագնման գործը, ինչպես ավարտեց արարչագործությունը 7-րդ օրը: Մեկ անգամ ևս կարդացեք այն, ինչ կարդացվեց ներածական խոսքում, Աստծո սիրո մասին, և Աստծուն խնդրեք, որ այն ամենը ինչ գրված է այնտեղ, իրականանա մեզ համար: Որպեսզի մենք կարողանանք մեր Տեր Աստծուն սիրե՜նք մեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ զորությունով: Թող որ մեր սրտում ամեն բան համապատասխանի Աստծո և Իր խոսքի հետ, և թող բոլորն ովքեր հիմա լսում են այս հեռարձակումը, բոլոր լեզուներում, ազգերում և ժողովուրդներում, ներդաշնակության մեջ լինեն Աստծո հետ, թող նրանք դուրս բերված լինեն ամեն մոլորությունից, ամեն խառնաշփոթից, ամբողջ կրոնական Բաբելոնից: Տերը Ինքն է պատվիրել  և ասել. «38    Ինձ հաւատացողը, ինչպէս գիրքն ասում է,  Նորա փորիցը կենդանի ջրերի գետեր կբղխին»(Հովհաննես. 7.38): Մեր Տիրոջը և Փրկչին պետք է հավատանք այնպես, ինչպես Գրվածքն է ասում, և օրհնության հոսքը, Հոգու զորավոր հեղումը կգա մեզ վրա: Օրհնված եղեք դուք բոլորդ Ամենակարող Աստծո օրհնություններով, Հիսուսի Սուրբ Անունով: ԱլելուՅահ: Ամեն, ամեն: 

Բովանդակություն