Եղբայր Շերեր
Թանկագին եղբայրներ և քույրեր, մենք ջերմորեն ողջունում
ենք բոլորին Ցյուրիխից, բոլորին, ովքեր միացել են այստեղ, լինի դա ինտերնետի միջոցով,
թե հեռախով: Մենք այսօր հնարավորություն ունենք Աստծո Խոսքը լսելու ողջ երկրով մեկ,
և սրտանց շնորհակալ ենք Աստծուց դրա համար: Շնորհակալ ենք Տիրոջը որ դեռ ժամանակ ունենք,
որ դեռ կան Աստծո ծառաներ, ովքեր Աստծո Խոսքը ճրագակալի վրա են դնում: Նրանք մեզ թարմ
Աստծո Խոսքն են մատուցում՝ Աստծո գահից: Այո՜, Տերն Իր անսահման ողորմությամբ, ամբողջ
այս տարիների մեջ մեզ սովորեցրել է Իր Խոսքը,
Նա ուղարկել է Իր ծառաներին և մարգարեներին, ինչպես նաև ուղարկել է վերջին մարգարեին,
որի մասին գրված է Մաղաքիայում: Եվ մենք այնքան մեծ ողորմություն ենք ստացել Նրանից,
որ այս պատգամը կարողացել ենք ընդունել առանց որևէ հակառակություն ունենալու մեր սրտերում,
քանի որ դա Աստծո բացահայտված Խոսքն է մեր համար: Եվ մենք Շնորհակալ ենք Աստծուն՝ Տիրոջը,
որ Նա մեր սրտերը բացել է այս բացահայտված Խոսքի համար: Մենք խնդրում ենք, որ մեր սիրելի
Ֆրանկ եղբայրը զո՜րանա հոգևորապես և ֆիզիկապես, որպեսզի Աստծո խոսքը, որն այսօր մենք
կլսենք, լինի թարմ և Աստծո գահից տրված մեզ համար: Ես աղոթքից առաջ ցանկանում եմ կարդալ
Մովսեսի 5-րդ գրքից՝ 2 օրինաց գրքից, 6րդ գլխից, 4-9 Խոսքերը:
«4 Լսիր, ով Իսրայէլ, մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան
մէկ է։ 5 Եւ սիրիր
քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ
եւ բոլոր զօրութիւնովդ։ 6 Եւ այս
խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ 7 Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ
քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս. 8 Եւ նորանք կապիր նշանի համար ձեռքիդ վերայ, նորանք
ճակատանոց լինեն աչքերիդ մէջտեղում։
9 Նաեւ քո տան դրանդիքի վերայ եւ
դռներիդ վերայ գրիր նորանք»:
Այո՜, «Լսի՜ր Իսրայել»: Եվ այսօր, Տերը նույնը
մե՜զ է ուզում ասել: «Ով որ
ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»:
Մենք այնքան ուրախ ենք, այնքան երախտապարտ ենք, որ ունե՜նք
բացահայտված Խոսքը: Ոչ մի հակառակություն չկա մեր սրտերում, այլ միայն Աստծո Խոսքը:
Միայն մեկ բան իշխանություն ունի մեզ վրա՝ մեր Տիրոջ անունը, այն այնքան մեծ է: Մենք
միայն կարող ենք շնորհակալ լինել, գոհանալ և փառաբանել Իր Շնորհքի և ողորմության համար,
Նրա օգնության համար, որ Նա մեր ամբողջ կյանքում, մեզ տանո՜ւմ է Իր ձեռքերի վրա: Հիմա մենք
միասին պետք է աղոթենք:
Թանկագին երկնավոր հայր, մենք շնորհակալ ենք Քո ողորմության
համար, Քո բարության համար, այն ամենի համար
ինչ պարգևել ես մեզ մինչ այսօր: Դու Քո ծառային ընտրել ես, հանձնարարություն ես տվել,
որպեսզի նա կերկուր բաժանի Քո ժողովրդին, և մենք ստացե՜լ ենք այդ կերակուրը Տեր, պատշաճ
կերպով, և շնորհակալ ենք դրա համար: Շնորհակալ ենք, որ հիմա ապրում ենք պատրաստման
ժամանակներում, որ Դու մեզ պատրաստում ես այն մեծ օրվա համար, երբ Դու վերադառնալու
ես մեզ տանելու: Օգնի՜ր մեզ գալ Քո հետևից, որպեսզի մենք գնալով ավելի ու ավելի Քեզ
նմանվենք, որպեսզի երբ Դու վերադառնաս, կարողանաք Քեզ ընդհառաջ գալ, բոլորս հագած արդարության
սպիտակ հանդերձներ, ինչպես Դու խոստացել ես Քո Խոսքում: Օրհնի՜ր մեզ բոլորիս, ովքեր
այսօր լսում ենք Քո խոսքը: Տե՜ր, թող սերմը որը Դու ցանում ես, ընկնի և ծառայի մեր
պատրաստության համար: Այո՜, մենք փառավորում ենք Քեզ, Քեզ ենք բերում ողջ փառքը, պատիվը
և գոհությունը Տեր, որ դեռևս հնարավորություն ունենք լսելու Քո Խոսքը: Ողջ աշխարհով
մեկ օրհնի՜ր Քո զավակներին, բոլորին, ովքեր միացել են այստեղ: Շնորհակալություն Քեզ Հիսուսի փառավոր և սքանչելի
անվան համար: ԱլելուՅահ, Ամեն: Տերը օրհնի՜ մեզ բոլորիս: