Եղբայր Ֆրանկ
Մենք շնորհակալ ենք Տիրոջը, շնորհակալ ենք, որ կարող ենք անձամբ վերապրել փրկագնման պատմության վերջին հատվածը: Եվ սիրելի եղբայրներ և քույրեր, երբ ես խոսում եմ փորձառությունների մասին, որոնք Տեր Աստված պարգևել է ինձ, դա նրա համար չի որ ինքս ինձ դնեմ առաջին տեղում, այլ միայն նրա համար, որպեսզի վկայեմ որ Տերը ներկա է եղել այդ գործում, այն որ դա Աստծո գործ է, այն որ խոսքը գնում Հիսուս Քրիստոսի համայնքի մասին է, որտեղ Տերը տարբեր ծառայություններ է հաստատել: Եվ հետո մենք կրկին ու կրկին լսում ենք. «Նա ով ականջ ունի թող լսի, թե Հոգին ինչ է ասում համայնքներին »: Եվ մենք արդեն շեշտեցինք, որ Բրանհամ եղբայրն ուղիղ հանձնարարություն էր ստացել: Եվ մենք շեշտեցինք, որ Տերն ինձ՝ իր ծառաներից ամենափոքրին, հանձնարարեց քարոզել խոսքը, գնալ քաղաքից քաղաք։ Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ է դա նշանակում, ա՜յս ականջով, ա՜յս ականջով ուղիղ լսել Տիրոջ ձայնը: Եվ ես կարող եմ մոտավորապես որոշել հեռավորությունը: Երբեմն դա կարող էր լինել 3 մետր, հետո գուցե ինձնից 5 մետր հեռավորության վրա: Բայց ես միշտ իմացել եմ, թե որտեղ է գտնվում Տերը, որտեղից է նա խոսում: Ես միշտ կարող էի նայել, և կարող էի լսել: Այն, որ մենք ապրում ենք աստվածաշնչյան ժամանակներում, և որ Տերը խոսում էր Իր մարգարեների հետ, երբեմն կարելի է ասել, որ Նա ժամերով խոսում էր, հրահանգներ էր տալիս Մովսեսին, տալիս էր ու տալիս: Մենք այդ ամենը կարող ենք կարդալ: Եվ թե ինչպես Նա Պետրոսին նույնպես ասաց, թե նա ինչ պետք է աներ, ինչպես Նա ասաց առաքյալներին, իսկ հետո Պողոսին, թե ինչպես է նա ուղարկվելու հեթանոսների մոտ, որպեսզի բացի նրանց աչքերը: Այն ինչը ինձ տրտմեցնում է, դա հետևյալն է. Իրականում երկու բան կա իմ մեջ, մեկը երախտագիտությունն է, որը գերազանցում է բոլոր սահմանները, երախտագիտություն, որ իմ ժամանակում հնարավոր էր լսել ճշմարիտ Խոսքը, և որ հանձնարարություն եմ ստացել, Աստծո խոսքը՝ «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ» Խոսքը, կարող եմ քարոզել մաքուր և ճշմարիտ ձևով: Երկրորդը դա այն տրտմությունն է, այն որ Բրանհամ եղբոր մեջբերումներից, նրա դժվար ընկալելի խոսքերից, այդքան շատ ուսմունքներ են առաջ եկել: Եվ քարոզը, որ մենք երեկ լսեցինք, ապրիլի 2-ին, այն չէ որ քարոզվել է 1976 թվականին: Դա որոշիչ տարի էր, 1976 թվականին մենք այստեղ Կրեֆելդում, միջազգային հավաքույթ ենք ունեցել, որտեղ 33 տարբեր երկրներից ծառայող եղբայրներ կային: Նրանց մեջ կային եղբայրներ, որոնք ցանկանում էին հատուկ քարոզել Բրանհամ եղբոր խոսքերից, և մասամբ նաև քարոզեցին: Ես ցանկանում եմ որ Բորգ եղբայրը այժմ կարդա ընդհամենը երկու մեջբերում 1961 թվականից, որտեղ Բրանհամ եղբայրը խոսել է 1977 թվականի մասին, որը շատ սխալ է հասկացվել: Խնդրեմ Բորգ եղբայր:
—Առաջին մեջբերումը. Քանի որ ամեն բան արագ զարգանում է, ես կանխասում եմ որ ժամանակը… Ես չգիտեմ թե ինչու եմ սա ասում, բայց ես կանխասում եմ, որ ամեն բան տեղի կունենա 1933-ից 1977 թվականների միջև:
Երկրորդ մեջբերումը. Մինչև 1977 թվականը մեզ մնացել է 17 տարի, և դա կլինի 70-րդ Հոբելյանական տարին՝ Հոբելյանական տարիների սկզբից:
—Մինչև այստեղ, այսքանը մեզ բավարար է: Բրանհամ եղբայրը, ամենաքիչը 15 տարբեր անգամներ, մեջբերում էր այն, ինչ իրեն ցույց էր տրվել 1933 թվականին տեսիքի մեջ: Եվ դա չէ՞ որ միայն պատգամը չէր, որը « Նախորդելու էր Քրիստոսի երկրորդ գալուստին », նա չէ՞ որ տարբեր գրքեր էր կարդացել եկեղեցու պատմության մասին, լինի դա Լարկինինը, կամ մյուսներինը, ովքեր նույնպես ցանկացել են իմանալ 1977 թվականի մասին: Որից հետո նա արել է այդ հայտարարությունները: Եղբայրները ուղղակի չեն կարդում մյուս ասվածները, նա նաև ասել է, որ «Դա կարող է լինել 1977 թվականը, կարող է լինել նաև 100 տարի հետո, կարող է լինել նաև վաղը»: Նա չփակեց այդ հարցը: Նա ուղղակի ուզում էր ընդգծել, որ մենք շատ մոտ ենք Հիսուս Քրիստոսի վերադարձին, նա չէր ուզում որ դրանից որևէ ուսմունք ստեղծվեր: Եվ հենց դա էլ արեց մեր եղբայրը Թուսոնից, Արիզոնայից: Նա բարձրաձայն այստեղ՝ Կրեֆելդում, հայտարարեց, (թարգմանիչը ես էի) այն որ իբր 1977 թվականին ամեն բան կվերջանա, և տեղի կունենա հափշտակությունը: Եվ ասվեց ամենը ինչ վերաբերվում էր դրան: Եղբայրներ և քույրեր, այդ ժամանակվանից ի վեր որոշումը կայացված էր. Ես ստիպված էի ասել բոլոր եղբայրներին, ովքեր համաձայն էին Գրինի եղբոր հետ, որ «1977 թվականը կգա և կգնա, և ոչինչ տեղի չի ունենա, ինչ հայտարարվել էր»: Եվ ես կասեմ ձեզ թե ինչու. Դա չէ՞ որ 1976 թվականն էր, երբ Տերն ինձ հանձնարարեց, որ հոգևոր կերակուրը ժամանակին բաժանեմ: Դա 1976 թվականն էր, երբ այստեղ, Կրեֆելդում, դահլիճում, դահլիճից 6 մետր հեռավորության վրա, հնարավոր է 5 մետր, Աստված խոսեց ինձ. « Իմ ծառա, գնա՜ հարևան հողատարածքը, ընծայիր այդ Ինձ համար և կառուցիր այնտեղ, որովհետև շատ երկրներից մարդիկ կգան, որոնց պետք է տեղավորել »: 1976 թվականին տարբեր բաներ տեղի ունեցան, և դա մատնանշում էր ապագան, և մենք արեցինք այն, ինչ Աստված էր հանձնարարել: Եվ 44 տարուց ավելին, ժողովուրդը բոլոր երկրներից, գալիս էին ամենամսյա հավաքույթներին: Մեծամասամբ 1000 հոգի էին լինում, բայց երբ բոլոր աթոռները զբաղված էին լինում, ապա լինում էին 1125 հոգի: Աստված հոգացել էր, որ այդ ամենը իրականացված լիներ մինչև այսօր: Բայց պատահեց այնպես, որ ինձ վարկաբեկեցին։ Այնպե՜ս եղավ, որ հանձնարարությունը որն Աստված էր տվել ինձ, կասկածի տակ դրվեց, իմ այս ականջներով ես լսել եմ. « Արդյո՞ք Տերը իսկապես խոսեց քեզ հետ ապրիլի 2-ին»: Եվ հետո նաև ավելացրեցին. «Այդ ժամանակ դու այնուամենայնիվ կհավատայիր 1933 թվականի մարգարեի ասվածին»: Շատ բաներ են ասվել ինձ: Ամենավսարսափելի լուրերն են տարածվել իմ մասին՝ որ իբր ես ընդհանրապես չեմ հավատում պատգամին, որ ինձ ավելի բարձր եմ դասում մարգարեից... Բայց եղբայրներ և քույրեր, չնայած այդ ողջ զրպարտությանը, որն իր գագաթնակետին հասավ 1979 թվականին, Աստված շնորհեց, որ աստվածային պատգամը անխափան տարածվի ամբողջ աշխարհում: Աստված բացեց սրտերն ու դռները, և ես դա կարող եմ ասել երախտապարտ սրտով: Ես հավատում եմ, որ Վիլլիամ Բրանհամը բոլոր ժամանակների ամենամեծ մարգարեն էր: Ես հավատում եմ, որ Աստված նրան հատո՜ւկ ծառայություն էր տվել: Ես վկան և ականատեսն եմ եղել այն բանի, ինչ Աստված արել է նրա ծառայության մեջ: Եվ ճիշտ նույն կերպով, դա եղել է Պողոսի հետ, երբ նա ասել է 1 Կորնթացիս 7-րդ Խոսքում. «Սա ես եմ ասում, այլ ոչ թե Տերը»: Եվ հետո Բրանհամ եղբայրը, թե՜ մեկով և թե՜ մյուսով ցանկանում էր ընդգծել, ցանկանում էր զգաստացներ մարդկանց, արթնացնե՜ր, որպեսզի նրանք իրենց պատրաստությունը տեսնեին նախքան Քրիստոսի վերադարձը: Եկեք ամփոփենք ամբողջը միասին: Երկու բաներն էլ գնանցել են իրենց ընթացքով՝ բոլոր մեկնությունները յոթ որոտների մասին, յոթերերդ կնիքի մասին, Գառան մասին, ով վերցրեց Գիրքը և լքեց Շնորհքի աթոռը, և որ իբր 1963 թվականին Շնորհքի ժամանակը վերջացել է: Բոլոր այդ տարատեսակ մոլորությունները գալիս են Բրանհամ եղբոր այն մեջբերումներից, որոնց մասին նա մինչև վերջ չի խոսել, և վերջնական շեշտադրում չի արել: Բայց մենք բոլորս գիտենք, թե ինչ է նա ասել. «Վերցրեք ոչ թե այն, ինչ ես ասացի, այլ այն, ինչ մտածում էի և ուզում էի ասել»: Իհարկե մենք սա նորից ընդգծում ենք եզրափակմանը. Աստված նրան օգտագործեց, որպեսզի հայտնե՜ր ամեն բան, ինչ տեղի ունեցավ Եդեմական պարտեզում, և մինչև մեղքի անկումը, ամենայն մանրամասներով: Աստվածաշնչի յուրաքանչյուր ուսմունք բացահայտվել է Աստծո կողմից: Եվ Տերն ինձ հանձնարարություն է տվել, իսկապես տվել է: Եվ որպես վերջին, կամ նախավերջին խոսք, ես կուզենայի ասել, երբ Մարսելում եղբայրների մեջ որոտների մասին բուռն քննարկում էր ընթանում, ես ստիպված էի հրաժեշտ տալ, և մտա սենյակս և պարկեցի քնելու։ Եվ հաջորդ առավոտյան Տերն արթնացրեց ինձ: Ես պետք է վեր կենայի, արագ հագնվեի, և Տերը խոսեց ինձ. «Իմ ծառա, կարդա 2-րդ Տիմոթեոսի 4-րդ գլուխը, որովհետև Ես քեզ կանչել եմ Իմ Խոսքը քարոզելու »: Եվ ի՞նչ էր դա։ Դա պատասխանն էր, որ ոչ ոք չի կարող քարոզել յոթ որոտների մասին, քանի որ դրանք գրված չեն Աստծո Խոսքում: Իսկ եթե այստեղ գրված չեն, ուրեմն ես նրանց հետ ընդհանուր ոչինչ չունեմ, թողնում եմ Աստծուն։ Նմանապես բոլոր տարածվող կեղծ ուսմունքների դեպքում: Մենք միայն հավատոււմ ենք նրան, ինչ գրված է, և վերցնում ենք Հայտնության 1-ին գլխի առաջին երեք Խոսքերը, ընդունում ենք մեր սրտում՝ Հավատալ միայն այն բանին, ինչ Տերը Իր ծառային հայտնել է, և այն ինչ գրված է: Իսկ հետո, Հայտնության 22-րդ գլուխը, որ ոչինչ չավելացնենք և ոչինչ չպակասեցնենք: Տեր Աստված հոգացել է ամեն բանի համար, ինչպես որ ես իմ վկայության մեջ հաստատեցի այդ: Ես չեմ խաբում, ես ճշմարտությունն եմ խոսում, ամենակարող Աստծո առջև. Յուրաքանչյուր փորձառություն ճշմարիտ է եղել: Եվ Տեր Աստված պարզապես Շնորհ արեց, որ ես կարողանամ անել այն, ինչ Նա պատվիրեց ինձ անել: Նա ով չի կարողանում Աստծուն հավատալ, չի կարողանում Աստծուն վստահել, այն որ Աստված ասել է ինձ, ես նրան պետք է հարցնեմ. Հավատո՞ւմ ես դու արդյոք այն բանին, ինչ Աստված ասել է Աբրահամին, հավատո՞ւմ ես իրականում այն բանին, ինչ Աստված ասել է Մովսեսին, հավատո՞ւմ ես այն բանին, ինչ Աստված ասել է Պողոսին, հավատո՞ւմ ես այն բանին, ինչ Աստված ասել է մարգարեին՝ Բրանհամ եղբորը, «Նա ով չի հավատում Աստծուն, Նրան ստախոս արեց»: Եվ այդ պատճառով, չէ՞որ խոսքը չի գնում իմ մասին, այլ այն մասին, որ վերջին պատգամը, Բրանհամ եղբոր տուն գնալուց հետո հնարավոր լինի ողջ աշխարհում քարոզելը, տարածելը: Եվ դա իրականացել է, այսօր Գրվածքի այդ հատվածը մեր աչքերի առջև իրականացել է: Թող փառավորվի մեր Տեր Աստվածը: Սիրելի եղբայրներ և քույրեր, օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնությունով: Մենք շնորհակալ ենք Աստծուն 1933 թվականի հունիսի 11-ի համար, մենք շնորհակալ ենք 1946 թվականի մայիսի 7-ի համար, երբ Նա խոսեց Բրանհամ եղբոր հետ, մենք շնորհակալ ենք կնիքների բացման համար, 1963 թվականի մարտի 17-24: Մենք շնորհակալ ենք Աստծուն ամեն բանի համար, և բոլորը, ովքեր որ Աստծուց են, և ովքեր որ հիմա լսում են պատգամը, նրանք շնորհակալ են Աստծուց 1962 թվականի ապրիլի 2-ի համար, և որ Տերն այնպես արեց, որ Իր Խոսքը տարածվի ողջ աշխարհով մեկ, և կատարի այն, ինչի համար որ ուղարկվել է: Եվ արդյունքը կլինի, որ Հարսը կբերվի Փեսայի մոտ: Ինչպես որ եղավ Հովհաննեսի ծառայության ժամանակ, այնպես էլ կլինի հիմա: Եվ թող ամեն բան հանձնվի Տիրոջ ողորմությանը, այժմ և հավիտյան, ամեն, ամեն: Մենք ոտքի ենք կանգնում աղոթքի համար: Բորգ եղբայրը մեզ հետ շնորհակալություն կհայտնի:
—Երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քեզնից, վերջին 60 տարիների համար, որտեղ մենք լսեցինք Քո Խոսքը, որտեղ ստացանք Նրան բացահայտված, Ֆրանկ եղբոր ծառայության համար, Քո մարգարեի ծառայության համար, ամենբանի համար, ամեն առաջնորդության համար, ամեն ինչի, ինչը Դու արել ես, և այս պատգամի համար նույնպես, որը այսօր մենք լսեցինք: Դու ճշմարիտ ես, դու հավատարիմ ես Քո բոլոր գործերի մեջ: Քո Խոսքը Հոգի և Կյանք է, Քո Խոսքը կատարում է բոլոր նրանց մեջ այն, ինչի համար որ ուղարկում ես: Ընդունիր մեր շնորհակալությունը ամեն բանի համար՝ Հիսուսի անունով, ամեն, ամեն: