Լսել

2022-04-03 [AM] Էղբայր Ֆրանկ

Բովանդակություն

Վաթսուն տարի Տիրոջ ծառայության մեջ

Ես ջերմորեն ողջունում եմ բոլոր եղբայրներին և քույրերին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Որպես ներածություն, ես վերցրել եմ Պողոսի խոսքերը, ով ուղիղ հանձնարարություն էր ստացել, և դրվել էր ծառայության մեջ: 1-ին Տիմոթեոսի 1-ին գլխից, 12 Խոսքը: « 12 Եւ շնորհակալ եմ ինձ մեր Տէր Յիսուս Քրիստոսումը զօրացնողիցը, որ ինձ հաւատարիմ համարեց եւ սպասաւորութեան մէջ դրաւ»: Ինչպես որ հայտնի է բոլորիդ, ես իմ կյանքը Տիրոջն եմ նվիրել 1949 թվականին, Հիսունական համագումարում՝ Համբուրգում: Եվ հենց այդ ժամանակ իմացել եմ Բրանհամ եղբոր հատուկ ծառայության մասին: 1955թ.-ին ես ներկա գտնվեցի Կարլսրուեի իր հավաքներին, ինչպես նաև անձամբ ծանոթացա նրան այնտեղ, միմյանց հետ առաջին զրույցի ժամանակ։ Ուղիղ 60 տարի անց, ես ևս մեկ անգամ անդրադառնում եմ 1962թ. ապրիլի 2-ի, երկուշաբթի օրվա արտասովոր փորձառությանը: Ես խոսում եմ ճշմարտությունը Աստծո Երեսի առջև: Դա տեղի ունեցավ արևածագից առաջ, պատուհանի աջ կողմից Տերն ասաց այս խոսքերը. «Իմ ծառա, քո ժամանակը այս քաղաքում շուտով կավարտվի, Ես քեզ ուրիշ քաղաքներ կուղարկեմ Իմ Խոսքը քարոզելու»: Ես բարձրացրեցի ձեռքերս և ասացի. «Տեր, նրանք ինձ չեն լսի…», Տերն ասաց. «Իմ ծառա, կգա ժամանակը, երբ նրանք կլսեն քեզ, կերակրի պաշար հավաքիր, որովհետև մեծ սով է լինելու, և դու պետք է կանգնես ժողովրդի մեջ և կերակուր բաժանես»: 1962թ. Դեկտեմբերին, ես այցելեցի Բրանհամ եղբորը՝ Ջեֆերսոնվիլում: Աստվածային հայտնությամբ նա բառ առ բառ անգլերենով կրկնեց այն, ինչ Տերն ինձ պատվիրել էր գերմաներեն լեզվով ապրիլի 2-ին: Երկու եղբայրներ, Ֆրեդ Սոթմանը և Բենքս Վուդը ներկա էին որպես վկաներ: Այնուհետև նա բացատրեց ինձ. «Կերակուրը, որը դու պետք է հավաքես, դա երկրային կերակուր չէ, ինչպես որ կարծում էիր, այլ խոստացված Խոսքը այս ժամանակահատվածի համար, որը գտնվում է քարոզներում և ձայնագրվում է ժապավենի վրա: Բայց դեռևս սպասիր, մինչև կլրանա այն ամենը, ինչը դրան է պատկանում »: Մենք բոլորս գիտենք, որ 1933 թ. Հունիսի 11-ին, Բրանհամ եղբորը՝ խոստացված մարգարեին, (Մաղաքիա 4.5) ասվել էր. «Ինչպես Հովհաննես մկրտիչն էր ուղարկվել Քրիստոսի առաջին գալուստից առաջ, այնպես էլ դու կուղարկվես մի պատգամով, որը կնախորդի Քրիստոսի երկրորդ գալուստին»: Նա բազմիցս ընդգծել է. «Ո՜չ թե ես, այլ պատգա՜մը պետք է նախորդի Քրիստոսի երկրորդ գալուստին»: Աստված օգտագործեց նրան, որպեսզի բացահայտվեն խորհուրդները, և պատրասվի կերակուրը: 1958 թ. Հունիսի 11-ին Դալլասում, Տեքսասում, մեր զրույցի վերջում նա ինձ ասաց. «Ֆրանկ եղբայր, դու այս ուղերձով կվերադառնաս Գերմանիա»: Այդ ժամանակվանից, նրա քարոզները պարբերաբար ուղարկվում էին մեզ ժապավեններով, և ես սկսեցի թարգմանել դրանք։ Որքան ճշմարիտ է, որ Աստված ինձ հանձնարարություն է տվել, այնպես էլ ես այն կատարել եմ ամենայն մանրամասներով: Եվ Բրանհամ եղբոր տուն վերադառնալուց հետո, Աստծո Խոսքը այստեղից տարածվել է աշխարհով մեկ: Իմ միսիոներական ճամփորդությունների ընթացքում, ես ընդամենը երկու, առավելագույնը երեք քարոզ եմ քարոզել մի քաղաքում և մեկնել մյուս քաղաքը: Այնուհետեւ տեղացի եղբայրների միջոցով տեղական համայնքներ են առաջացել։ 1962թ. ապրիլի 2-ն այն օրն էր, երբ Տերն ինձ հանձնարարություն տվեց և Իր ծառայության մեջ դրեց ինձ: 60 տարվա ընթացքում Նա կրկին ու կրկին, լսելի ձայնով ցուցումներ է տվել ինձ, իմ ծառայության հետ կապված: Ես ուզում եմ հստակեցնել, որ դա երբեք տեղի չի ունեցել երազի մեջ, այլ միշտ եղել եմ սթափ վիճակում: Ես կարող եմ ամեն անգամ համար նշել օրը, ժամը և վայրը: Այդպես նաև այն կիրակի առավոտյան՝ 1976թ. սեպտեմբերի 19-ին, Էդմոնթում, Տերը հրամայական ձայնով ասաց հետևյալ խոսքերը. «Իմ ծառա, Ես քեզ ընտրել եմ Մատթեոսի 24.45-47 Խոսքերի համաձայն, որպեսզի ճիշտ ժամանակին բաժանես կերակուրը»: Նա ով կարդում է այս աստվածաշնչյան հատվածը, կտեսնի, որ 47-րդ Խոսքում ասվում է. «Նա՝ Տերը, նրան Իր բոլոր ունեցվածքի վրա կդնի »: Մեր ժամանակում, Աստծո ողջ Խորհուրդը հայտնվել է, ինչպես երբեք նախկինում: Ես նույնպես Պողոսի նման կարող եմ վկայել. « 27 Որովհետեւ ես ետ չ’քաշուեցայ Աստուծոյ բոլոր կամքը ձեզ պատմելուց »: Աստվածաշնչյան յուրաքանչյուր թեմա, լուսաբանվել է իմ քարոզներում, բրոշյուրներում, գրքերում և շրջաբերական նամակներում: Մատթեոս 24-ում մեր Տերը ոչ միայն կանխասեց տաճարի կործանումը, Իսրայելի ցրվելը և թզենու առակում նրանց վերադարձը իրենց հայրենիք՝ Նա նաև կանխասեց, թե ինչ է լինելու վերջին ժամանակներում, այսինքն՝ պատերազմներ, սովեր, համաճարակներ, երկրաշարժեր և թանկացումներ։ Դրան է վերաբերվում նաև 14-րդ խոսքը. «Եվ արքայության այս ավետարանը՝ փրկության համար, բովանդակ աշխարհի մեջ պետք է քարոզվի վկայության համար, և այն ժամանակ կգա վերջը»: Նույն կերպ գրված է նաև 45-ից 47-րդ Խոսքերում, ինչպես Խոսքի քարոզչության, այնպես նաև հոգևոր կերակրի բաժանման մասին: Իսկապես մենք դեռևս ապրում ենք աստվածաշնչյան ժամանակներում, որտեղ Աստված ուղարկել է Իր ծառային և մարգարեին՝ պատգամով, և ինձ հանձնարարություն է տվել քարոզելու հայտնված Խոսքը, և բաժանելու պահված կերակուրը, թագցված Մանանան: Այն ծառայությունը, որը Տերն է ինձ տվել, ուղղակիորեն կապված է Բրանհամ եղբոր ծառայության հետ, ինչպես որ Հեսուի ծառայությունն էր կապված Մովսեսի ծառայության հետ: Մովսեսը ժողովրդին դո՜ւրս բերեց գերությունից, ինչպես որ Տերը խոստացել էր Աբրահամին Ծննդոց 15.13-ում, և Հեսուն ժողովրդին առաջնորդեց դեպի խոստացված երկիրը: Մենք չէ՞ որ խոստումի որդիներ ենք, և հավատում ենք այն ինչ գրված է 2 Կորնթացիների 1.20 խոսքի մեջ. « 20 Որովհետեւ որքան Աստուծոյ խոստմունքներ որ կան՝ նորանում է այոն, եւ նորանում է ամենը Աստուծոյ փառքի համար մեզանով»: Մենք հավատում ենք բոլոր խոստումներին, որոնք Աստված տվել է մեզ Իր Խոսքում, և տեսնում և վերապրում ենք դրանց իրականացումը: Թույլ տվեք ինձ պարզությամբ ասել. Խոսքը չի գնում Բրանհամ եղբոր մասին, և ոչ էլ Ֆրանկ եղբոր մասին, այլ խոստումների մասին, այս ժամանակաշրջանի համար տրված Խոսքի մասին: Թե ո՜ւմ է Աստված վերցնում հատուկ հանձնարարության համար, դա հենց Ինքն է որոշում, առավել ևս երբ խոսքը գնում է կոչումի մասին, այն անմիջական կապված է Աստծո փրկագնման ծրագրի հետ: Պողոսը չէ՜ր խնդրել իր կոչումի համար, Բրանհամ եղբայրը չէ՜ր խնդրել իր կոչումի համար, ես չե՜մ խնդրել իմ կոչումի համար, բայց Տերը ինչպես ծրագրել էր հավիտենությունից ի վեր, այդպես էլ եղավ մեր օրերում: Դեռևս ուժի մեջ է այն ինչ ասեց մեր Տերը. « 20 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ ընդունէ նորան, որ ես կուղարկեմ, ինձ է ընդունում. եւ ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում »: Նա ով շրջանցում է այն, ինչ Աստված անում է Իր Խոսքի համաձայն, նա շրջանցում է Աստծուն, և ինչպես բոլորը հարանվանությունները, կառուցում է իր սեփական թագավորությունը: 1969 թվականին, երբ Տերն ինձ հանձնարարություն տվեց, ես 29 տարեկան էի: Հիմա ես 89 տարեկան եմ, և երախտագիտությամբ եմ նայում Տիրոջ ծառայության բոլոր տարիներին: Ես ինքս ինձ համար չե՜մ վկայություն տալիս, ես ամենակարող Աստծո առջև վկայում եմ այն, ինչ վերաբերվում է պատգամին, և այն ինչ Տերն արել է բոլոր երկրներում: Փրկագնման հավիտենական պատգամը՝ աստվածաշնչյան բոլոր ուսմունքներով, քարոզվել է ամբողջ աշխարհում: Տերն ասաց. «Եվ այն ժամանակ կգա վերջը»: Մենք՝ վերջին ժամանակվա պատգամին հավատացողներս, կարող ենք վկայել, որ Աստված հայտնել է մեզ Խոսքի՝, փրկագնման ծրագրի բոլոր խորհուրդները և վերականգնել ամեն բան: Ես խնդրում եմ ուշադրությամբ կարդալ Սուրբգրային հետևյալ հատվածները, որոնք նույնպես վերաբերվում են իմ ծառայությանը. « 25 Որի ես պաշտօնեայ եղայ, Աստուծոյ այն տնտեսութեան պէս, որ ինձ տրուած է ձեզ համար Աստուծոյ խօսքը կատարելու համար. 26 Այն խորհուրդը որ ծածկուած էր յաւիտենից եւ դարերից, իսկ հիմա յայտնուեցաւ իր սուրբերին. 27 Որոնց Աստուած կամեցաւ ցոյց տալ, թէ ինչ է այս խորհուրդի փառաւոր ճոխութիւնը հեթանոսներումը, որ է Քրիստոսը ձեզանում՝ այն փառքի յոյսը » (Կողոսացիս 1.25-27): Աստված դա այնպես է արել, որ տարիների ընթացքում, միսիոներական ճամփորդությունների ժամանակ կապեր են հաստատվել ամբողջ աշխարհում, և որ այժմ, բոլոր լեզուներով քարոզների հեռարձակման միջոցով, բոլոր ճշմարիտ հավատացյալները կարող են լսել, թե Հոգին ինչ է ասում Համայնքին, և այսպիսով Նա Իր Համայնքը հետ է բերում այն վիճակին, որը համահունչ է Նրա Խոսքին, ինչպես որ եղել է սկզբում: Հավանաբար, Կրեֆելդի միսիոներական կենտրոնում այլևս չեն անցկացվի միջազգային համաժողովներ, ինչպես վերջին 40 և ավելի տարիների ընթացքում ։ Բացի այդ, ես այլևս միսիոներական ճամփորդություններ չեմ կատարելու։ Այժմ բոլոր հավատացյալները հավաքվում են ամենուր, որտեղ հնարավոր է, աղոթելու եւ լսելու քարոզները, եւ որտեղ որ նրանք գտնվում են, այնտեղ էլ մասնակցություն կունենան այն բանի մեջ, ինչ Աստված անելու է վերջում: Մենք երախտապարտ ենք Տիրոջը մեր եղբայրների համար, ովքեր ապահովում են քարոզների հեռարձակումը, ինչպես նաև այն եղբայրների համար, ովքեր թարգմանում են տարբեր լեզուներով, ինչպես նաև բոլոր ծառայող եղբայրների համար, ովքեր միևնույն Խոսքը, մաքուր հոգևոր կերակուրը, բաժանում են Աստծո ժողովրդին ամբողջ աշխարհով մեկ: « Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն Խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը » (Մատթեոս 4.4): Այժմ հարցն այն է, որ բոլոր նրանք, ովքեր պատկանում են Հարս-համայնքին, աստվածային սիրով, Սուրբ Հոգու միջոցով, առաջնորվեն դեպի աստվածային միաբանությանը, որպեսզի յուրաքանչյուր անհատ իր կապը գտնի Աստծո հետ, ունենա իր անձնական պատրաստությունը և փրկության բոլոր փորձառությունները՝ ինչպես սկզբում էր, սպասելով հափշտակությանը՝ Աստծո յուրաքանչյուր Խոսքի հետ կատարյալ համաձայնության մեջ: Բրանհամ եղբայրը կատարեց իր բաժինը, ես կատարեցի իմ բաժինը: Տերն Ինքը կավարտի Իր փրկագնման գործը Հարս-համայնքի մեջ Հոգու Զորավոր գործունեությամբ, որպեսզի Հարսը պատրաստ լինի դիմավորելու Փեսային (Մատթ. 25,10) (1 Թեսաղ. 4.15-18) (1 Կորնթ. 15.51 - 58): Մենք տեսնում ենք, որ այս ժամանակահատվածի համար Գրվածքները իրականանում են մեջ աչքերի առջև: Եվ մենք կարող ենք մեր գլուխները վեր բարձրացնել, որովհետև մեր փրկությունը մոտենում է: «Եւ Հոգին եւ հարսն ասում են. Արի. եւ լսողը թող ասի, արի.»: Ամեն, Արի Տեր Հիսուս:
Բովանդակություն