Եղբայր Ֆրանկ
Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, ես ջերմորեն ողջունում եմ ձեզ բոլորիդ՝ Հիսուս Քրիստոսի անունով: Մենք շնորհակալ ենք Տիրոջը, շնորհակալ ենք Իր Խոսքի համար, Իր ողորմության համար, Իր խոստումի համար, շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Նա պարգևել է մեզ: Այս հանստյան օրերը, ինձ համար յուրահատուկ տոն են: Ես մտածում եմ 60-ականների մասին, մտածում եմ նույնիսկ 70-ականների մասին, և Աստծո բոլոր առաջնորդություների մասին: Այսօր մենք ունենալու ենք ոչ սովորական հավաքույթ: Ես որոշ բաներ եմ հավաքել, հիմնվելով 60-ականների վրա, և Բորգ եղբայրը հիմա դա կկարդա: Իսկ հետո ես համառոտ կանդրադառնամ դրան: Եվ եթե նույնիսկ մենք այսօր հատուկ ողջույններ չփոխանցեցինք, թող բոլոր ազգերում և լեզուներում իմաման, որ մենք սերտորեն կապված ենք միմյանց հետ: Եվ այժմ խոսքը գնում է բարեկարգ ժողովրդին Տիրոջը բերելու մասին: Խոսքը նախքան Տիրոջ վերադարձը, պատրաստվելու ժամանակվա մասին է: Մեր Տերը, հանձնարարություն տվեց. «Գնացեք ամբողջ աշխարհը, և ավետարանը քարոզեք ամեն արարածի»: Եվ հետո Տերը հանձնարարություններ տվեց, թե՜ Պետրոսին, թե՜ Հակոբոսին, կամ Հովհաննեսին, կան Պողոսին, իսկ հետո, մեր ժամանակներում հանձնարարություն տվեց մեր սիրելի Բրանհամ եղբորը: Եվ ամենավերջում, Նա ինձ նույնպես ուղիղ հանձնարարություն տվեց, որպեսզի քարոզեմ Իր Խոսքը: Եվ խնդրում եմ, որ այս ամենը ընդունեք այնպես, ինչպես որ այն կա իրականում: Իսկ այժմ, ես կխնդրեմ Ալֆրեդ Բորգ եղբորը, որպեսզի բարձրաձայն կարդա այն, ինչ ես պատրաստել եմ: Խնդրեմ: