Ֆրանկ եղբայր
Ես նույնպես ամբողջ սրտով ցանկանում եմ ողջունել մեզ բոլորիս, բոլոր և հեռավորներին մերձավորներին: Մենք շնորհակալ ենք Տիրոջը ամբողջ սրտով, մենք շնորհակալ ենք Աստծուն որ կարող ենք ունենալ այս կենդանի հաղորդումները Ցյուրխից: Շնորհակալություն Աստծուն կարդացված Խոսքերի համար: Մենք կարող ենք խորանալ այդ մտքերի մեջ, և կրկին ու կրկին եզրակացություններ անել, թե ինչ է արել Տերը մեզ համար: Այո՜, մենք իսկապես շնորհակալ ենք Աստծուց: Նույնպես շնորհակալ ենք մեր եղբայրներին, Բաունգարտներ եղբորը, ով հենց նոր կարդաց Աստծո Խոսքը, նաև մյուս եղբայրներից ենք մենք շնորհակալ, որ այս պատգամը, այս լուրը այստեղից՝ Շվեցարիայից հնչում է ամբողջ աշխարհով մեկ, և հասնում է մինչև երկրի ծայրերը, որպեսզի Աստծո բոլոր զավաները կարողանան լսե՜լ այս պատգամը, և օրհնված լինեն: Բրանհամ եղբայրը, չէ՞ որ երկու երկրներում էլ եղել է, նա եղել է Գերմանիայում, նա եղել է Շվեցարիայում, և մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ ուղիղ կապի մեջ ենք եղել այն բանի հետ, ինչ Տերն Իր Խոսքի մեջ նախատեսել էր վերջին ժամանակների ավարտի համար: Եվ իհարկե որ, ես հատուկ ձևով կարող եմ երախտապարտ լինել Տիրոջը, և շնորհակալությամբ է լցված իմ սիրտը, որ Տերը հենց ամենասկզբից, շնորհեց, որ իմ սրտում վստահություն լինի, հավա՜տք շնորհեց Բրանհամ եղբոր կոչումի հանդեպ: Այն, որ Նա Ինքն է կանչել Բրանհամ եղբորը և ուղիղ հանձնարարություն է տվել՝ ի վերուստ: Տերը իմ սրտում վստահություն դրեց այդ ամենի հանդեպ: Երբեք ոչ մի անգամ, իմ սրտում որևէ կասկած չի առաջացել, ես իմացել եմ, որ այս մարդը, Աստծո պատգամաբերն է: Բոլոր նրանք, ովքեր լսեցին, և միասին կարդացին այսօր կարդացված Խոսքերը ներածական խոսքից, մեկ անգամ ևս ձեզ խորհուրդ կտամ կարդալ այն: Մենք այս թեման, այն որ մեր Տերը քահանայապետ է եղել, մենք ավելի խորը կլուսավորենք այս թեման: Եվ ես մտածում եմ, որ 1933 թվականի հունիսի 11-ին, երբ Բրանհամ եղբայրը ուղիղ հանձնարարություն ստացավ, որ այս պատգամը բերի Աստծո զավակներին, ես մտածում եմ 1958 թվականի հունիսի 11-ի մասին… Դալլաս, Տեքսաս, երբ Բրանհամ եղբայրը, այն բանից հետո, երբ մենք կարճ խասակցություն ունեցանք, ասաց ինձ. Ֆրանկ եղբայր, դու այս պատգամով, ստիպված ես լինելու վերադառնալ Գերմանիա: Թանկագիններ, մենք շնորհակալ ենք Աստծուց, ե՜ս շնորհակալ եմ Աստծուց, որովհետև այն ծառայությունը, որը Տերը տվել էր ինձ, ուղիղ կապ ունի Բրանհամ եղբոր ծառայության հետ: Մի քանի հատվածներ մենք ևս կլսենք Գրվածքից, և համառոտ կխոսենք դրանց մասին: Թող բոլոր եղբայրները, բոլոր ազգերում և լեզուներում, բոլոր ծառայող եղբայրները, քարոզիչները, թող օրհնված լինեն Ամենակարող Աստծո օրհնություններով: Դա մեծ Շնորհք է, Շնորհք է, որ մենք ճանաչել ենք այն ժամանակը, որում հիմա ապրում ենք, և խոստմունքները, որոնք կատարվում են մեր աչքերի առջև՝ այս ժամանակահատվածում:
—Մենք կարդում ենք Եբրայեցիների ուղերձից, 7-րդ գլուխ, 1-ից 3 Խոսքերը:
« 1 Որովհետեւ այս Մելքիսեդեկը Սաղէմի թագաւոր էր. բարձրեալ Աստուծոյ քահանայ. որ դիմաւորեց Աբրահամին, երբոր նա թագաւորների կոտորելուցն ետ էր դառնում. եւ օրհնեց նորան՝…
—Ինչպես որ մենք կշարունակենք կարդալը… Արդեն իսկ Հին Ուխտի մեջ, մեր տերն արդեն թագավոր էր, քահանա, ամենն էր ամենի մեջ՝ Հին Ուխտում, և ինչը Նոր Ուխտին էր վերաբերվում, բացահայտվեց Նոր Ուխտի մեջ:
—Երկրորդ Խոսքը:
2 Որին Աբրահամը ամեն բաներից տասանորդ էլ տուաւ. նա առաջ թարգմանվում է արդարութեան թագաւոր, եւ յետոյ Սաղէմի թագաւոր, որ է խաղաղութեան թագաւոր…
—Այո՜, Նա ամենն է: Նա Սաղեմի թագավորն է, Նա Երուսաղե՜մի թագավորն է: Եվ այս խոսքում՝ Երուսաղեմ, նույնպես Սաղեմ բառն է՝ խաղաղություն: Թանկագիններ, որքա՛ն շնորհակալ ենք մենք, որ միշտ գործ ունենք նույն Տիրոջ հետ, թե Հին, թե Նոր Կտակարաններում Նա նույն Տերն է, օրհնյալ լինի Նրա անունը: Կարդա երրորդ համա՜րը:
— «3 Անհայր, անմայր, առանց ազգահամարի. որ ոչ օրերի սկիզբն ունի, եւ ոչ կեանքի վերջ. այլ Աստուծոյ Որդու նման եղած կենում մնում է քահանայ մշտնջենաւոր »:
—Եվ սա մեծ և հրաշալի մի բան է: Հին Ուխտի մեջ դեռևս «անհայր, անմայր», բայց և այնպես, քահանա, քահանայապետ, թագավոր… Օ՛, թող թառավորվի Նրա մեծ անունը: Իսկ Նոր Ուխտում Նա եկավ մեզ մոտ, և մնաց նույն թագավորը, քահանան և քահանայապետը: Շարունակենք կարդալը:
—Մենք կարդում ենք Եբրայեցիների 9-րդ գլխից, 7-րդ Խոսքը:
«7 Բայց երկրորդի մէջ մտնում էր քահանայապետը տարին մէկ անգամ, եւ ոչ առանց արիւնի, որ մատուցանում էր իրան համար եւ ժողովրդի սխալմունքների համար »:
—Եվ սա նույնպես կարևոր հատված է, որը պատկանում է Աստծո փրկագնման ծրագրին, երբ Նա մտավ Սրբության Սրբոցը: Քահանայապետը այնտեղ մտնում էր տարին մեկ անգամ: Նա որպես քահանայապետ, այնտե՜ղ մտավ Իր սեփական արյունով, Սրբության Սրբոցը, այնտեղ էր տապանը, այնտեղ էր զոհասեղանը, և մեր Տերն ու Փրկիչը, որպես քահանայապետ, այնտեղ մտավ Իր արյունով, և կատարեց հավիտենական փրկությունը: Եվ մենք գիտենք, որ քահանայապետը իր կրծքի վրա կրում էր լանջապանակը՝ ԻսրաԷլի տասներկու ցեղերի տասներկու քարերով: Քահանայապետը դա միշտ կրում էր իր կրծքի վրա: Փառք Տիրոջը՝ թանկագիններս, որ ԻսրաԷլի 12 ցեղերը և բոլոր ազգերը, լեզուներն ու ժողովուրդները, բոլորը ներառված էին Աստծո փրկության ծրագրում: Բայց լանջապանակը հատուկ նշանակություն ուներ, այնտեղ դրված էին երկու քարերը՝ Ուրիմը և Թումիմը, որ նշանակում է Լույս և Ճշմարտություն, Ուրիմ և Թումիմ, Լույս և Արդարություն: Երբ գալիս էր մեկը և քահանային ինչ-որ բան էր ասում, և դա դա ճշմարի՜տ էր լինում, այդ քարերը գերբնական Լույս էին արձակում, որպեսզի հաստատվեր, որ այդ մարդու կողմից ասվածը ճշմարիտ էր, իսկ երբ ասվածը ճշմարիտ չէր լինում, այն չէր լուսավորվում, կարգն այդպես էր: Դա Լույսի և Արդարության վկայությունն էր: Եվ նույնը այսօր մեզ հետ է՝ թանկագին եղբայրներ և քույրեր: Եվ բոլոր նրանք, ովքեր Աստծո Խոսքն են քարոզում, թող իրենց կրծքի վրա այսպիսի լանջապանակ ունենան՝ հոգևոր իմաստով, որպեսզի նրանք կարողանան գիտակցեն, որ 12 առաքյալների ուսմունքը ուղղակիորեն տրված է եղել Աստծո կողմից: Թող բոլորը հասկանան, որ Հին և Նոր կտակարանները մեկ ամբողջականություն են, մեկը մյուսին փոխկապակցված: Եվ ոչ ոքի ոչինչ չի կարելի ավելացնել դրա վրա: Կտակը, « Testament », այն անփոփոխ է: Ես ուզում եմ ասել, որ Հին Ուխտի մեջ բոլոր այս բաները ապագայի ստվերն էին, այն իրականության, որը կատարվե՜ց Նոր Ուխտի մեջ: Մենք կանդրադառնանք նաև Հայտնությանը, 2-րդ գլխին: Այնտեղ գրված է. «Դու փորձեցիր նրանց, որ ասում են թե առաքյալ են, և գտար որ սուտ են», առաքյալ չեն, ինչո՞ւ, որովհետև նրանց ուսմունքը չէր համապատասխանում առաքյալների ուսմունքին, Քրիստոսի աշակերտների: Մեր պատվերը Աստծուց այն է, որ ունենանք այս Խոսքը, այս կենդանի Աստծո Խոսքը, կրենք լանջապանակի նման, ունենանք մեր սրտերի մեջ որպես Լույս և Ճշմարտություն: Եվ այն ամենը, ինչը չի գտնվում այս կտակի մեջ, լինի դա Հին Ուխտը, թե Նո՜ր Ուխտը, եթե ինչ-որ բան գրվա՜ծ չի այս Գրքի մեջ, մոռացե՜ք այդ ամենը: Սա մաքուր, բացարձակ, ամբողջական Ճշմարտություն է Աստծո կողմից տրված, որին ոչ ոք իրավունք չունի ոչինչ չի ավելացնել, և ոչինչ պակասեցնել: Փառք դրա համար մեր Տեր Աստծուն: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք դարձյալ Եբրայեցիների Գրքից, 9-րդ գլխի, 11 և 12 Խոսքերը:
« 11 Բայց Քրիստոս որ եկաւ, հանդերձեալ բարիքների քահանայապետը, աւելի մեծ եւ կատարեալ եւ անձեռագործ խորանովն, այսինքն այն որ այս արարածներիցը չէ, 12 Եւ ոչ թէ նոխազների եւ զուարակների արիւնով, այլ բուն իր արիւնովը մէկ անգամ մտաւ այն սրբատեղին եւ յաւիտենական փրկութիւն գտաւ »:
—Շնորհակալություն կենդանի Աստծուն, «Մեկընդմիշտ», Նա իրականացրեց հավիտենական փրկագնումը, որն իրականացվեց Աստծո Գառան արյան միջոցով: Թանկագին եղբայրներ և քույրեր, նույնիսկ եթե այն ինչ մենք խոսեցինք մեր ժամանակաշրջանի մասին չէր՝ վարդապետական տեսանկյունից, բայց կարևորն այն է, որ խոսեցինք Աստծո մաքուր և անխարդախ Խոսքը: Քանի որ առանց փրկագնման, առանց փրկված լինելու, նա ով հավիտենություն է գնում փրկությունն այստեղ չնդունելով, նա այդ փոխհատուցումը հավերժ կկրի իր վրա: Եվ երանելի է այն մարդը, ով իր երկրային կյանքում ճանաչել է այն, որ «Աստված էր Քրիստոսի մեջ, և աշխարհը հաշտեցրեց Իր հետ», և մեզ, արյան հեղման միջոցով, որը մատուցվել է զոհասեղանի վրա, երկնային խորանի, Սրբության Սրբոցի, Նա իրականցրեց հավիտենական փրկությունը: Եվ դա, Աստծո Շնորհքի պարգևն է, որը մենք ընդունելով մեր սրտերում դարձանք «Ընտիր ազգ, և թագավորական քահանայություն», կենդանի Աստծո որդիներ և դուստրեր: Դա տեղի ունեցավ Նրա Շնորհքի և ողորմության համեմատ: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Փիլիպպեցիների 2-րդ գլխից, 7-ից 11-րդ Խոսքերը:
« 7 Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով.
—Նա Ինքն Իրեն ունայնացրել էր, քանի որ մարդ էր դարձել: Փառք մեր Տիրոջը և Փրկչին՝ թանկագիններ: Մենք Հին Ուխտի մեջ կարդում ենք, որ Նա ոչ հայր ուներ, ոչ էլ մայր: Նա ով գտնվում էր եդեմական պարտեզում, Նա ով Ադամին ստեղծել էր Իր պատկերով, Նա չէ՞ որ ամենն է ամենի մեջ, թագավորը, քահանայապետը և մարգարեն: Ամե՜նը ամենի մեջ: Նոր Ուխտի մեջ նա մեզ նմանվեց… Որպեսզի մանրամասը չխոսե՜նք մեր Տիրոջ և Փրկչի ծննդյան մասին… Նա դարձավ մարդ: Եվ մարդու նման գտնվեց, որպեսզի յուրաքանչյուր իրավիճակում հասկանա, կարեկցի և հոգ տանի մեր համար: Աստված հոգ է տանում ամեն ինչի համար: Փառք և պատիվ Նրան դրա համար: Խնդրեմ:
—8 Իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ։
—Կարելի է ասել, որ սա ամենակարևոր Խոսքն է Սուրբ գրքում. «Նա հնազանդ եղավ»: Մենք գիտենք, որ անհավատությունն ու անհնազանդությունը, դա առաջին մեղքն է, ամենահին, առաջին մեղքը: Եդեմական պարտեզում նա արդեն դրսևորվել էր: Հավատքը և հնազանդությունը, նրանք միասին են: Մեր Տերն ու Փրկիչը հնազանդ եղավ, հնազանդ մինչև խաչի մահվան, որպեսզի մենք, Նրա հետ խաչվածներս, նույնպես սիրով հնազանդ լինենք, և ծառայենք մեր Տիրոջը հոժարությունով, այլ ոչ թե հարկադրված լինելով: Դա մեր ներսում պետք է լինի, մենք պետք է վերստին ծնվենք, այն ժամանակ դա կլինի մեր ներսում: Մնացած բոլորը կտրվեն մեզ, ինչպես որ այս բնական արարչագործության մեջ է: Ծնունդը պետք է տեղի ունենա, որից հետո բոլոր անհրաժեշտ բաները ունենում ենք բնական ձևով: Եվ հետո մարդը աճում է և հասունանում, և Տերը Շնորհում է նրան ամենը: Այդպես է նաև հոգևոր ոլորտում: Մենք աճում և հասունանում ենք Տիրոջ մեջ, և Նա մեզ Շնորհում է բոլոր բաները: Նա ով Աստծուց է ծնվում, նա հաղթում է աշխարհին հենց այդ պահից: Եվ Աստծո Սերը մեր մեջ է բնակվում, և մեր մեջ գործում է, և մենք հավատքով ու հնազանդությունով կարող ենք հետևել մեր Տիրոջը, և միայն Նրան բարձրացնել փառքն ու պատիվը: Փիլլիպեցիների, 2-րդ գլխի 9-րդ Խոսքը:
—9 Նորա համար էլ Աստուած շատ բարձրացրեց նորան, եւ նորան մի անուն շնորհեց, որ ամեն անունից աւելի բարձր է.
—Ի՛նչպիսի հրաշալի Աստծո Խոսք: Այո՜, գրված է. «Ամեն ծունկ պետք է կրկնվի Նրա առջև, և ամեն լեզու դավանի, որ Հիսուսը՝ Քրիստոս Տերն է»: Օ՛, որքան շնորհակալ պետք է լինենք մենք, որ բոլոր այս հրաշալի Խոսքերը, մենք ոչ միայն կարող ենք լսել, ունկնդրել և սերտել, այլ նաև նրանց միջոցով ճանաչել, թե ինչու է մեր Տերը ողջ գործել Հին Ուխտի մեջ, իսկ Նոր Ուխտի մեջ մարդ դարձել: Նա ծնվե՜ց այս աշխարհում, այսինքն որպես Որդի, ծնվե՜ց այս աշխարհում: Եվ այստեղ պետք շեշտադրել, որտեղ որ գրված է թագավոր՝ ճիշտ է գրված, որտեղ միջնորդ՝ ապա նա միջնորդ է, որտեղ գրված է բարեխոս՝ ապա Նա հենց բարեխոս է, իսկ որտեղ գրված է Աստծո Որդի՝ դա հենց այդպես է, Նա ծնվեց որպես Որդի, որպեսզի մենք, Աստծո բոլոր որդիներն ու դուստրերը, որդեգրություն ժառանգենք: Եվ մենք, ովքեր աշխարհի սկզբիցն առաջ նախասահմանված ենք եղել որպես որդիներ, մեղքի անկման պատճառով կորսված ենք եղել: Մենք նախատեսված ենք եղել որպեսզի անմահ լինենք, որպես Աստծո Որդիներ, մեր Աստծո հետ լինենք հավիտենության մեջ: Բայց հետո, Եդեմական պարտեզում տեղի ունեցավ սարսափելի մեղքի անկումը, անհնազանդությունը, կասկածը Աստծո Խոսքի հանդեպ: Եվ կատարվեց հանցանքը, մեղքը, Աստծուց առանձնացումը, եկավ մահը: Եվ առաջին բանը որն Աստված սահմանել էր ավարտվեց՝ երկրորդը կատարվեց: Եվ ահա այն կարևոր կետը, որի մասին ես ուզում եմ խոսել: Աստծո սկսզբնական կամքը այն էր, որ մենք որպես Աստծո որդիներ և դուստրեր, հավիտյան մեր Երկնավոր Հոր հետ լինենք: Աստծո թույլատրելի կամքն այն էր, որ Եդեմական պարտեզում տեղի ունենար մեղքի անկումը, և որ փրկագնումը անհրաժեշտ լիներ, և որ մեր Տերը Եդեմական պարտեզում հասցված վնասը փոխհատուցեր, Իր վրա վերցնելով մեղքը, մահը և անհնազանդությունը: Եվ որ Գողգոթայի խաչի միջոցով, Իր թանկագին և Սուրբ արյան հեղման միջոցով, որում գտնվում էր Աստվածային՝ հավիտենական կյանքը, այսինքն Որդու արյան մեջ, որպեսզի այդ արյան հեղման միջոցով մենք վերադարձված լինեինք հավիտենությունից ի վեր, Աստծո նախասահմանված դիրքի մեջ: Եվ դա կատարեց մեր Տերը, դա կատարեց Գողգոթայի խաչի վրա: Այնպես որ մեկ անգամ ևս: Գոյություն ունի Աստծո բացարձակ կամքը, և կար նաև Աստծո թույլատրելի կամքը, և այդ թույլատրելի կամքից վերցված ենք եղել, փրկագնված ենք եղել, մենք նորից հետ ենք վերադարձվել գողգոթայի միջոցով: Եվ մենք մեր Տիրոջ հետ պետք է լինենք հավիտենության մեջ, որովհետև Նա փրկագնել է մեզ, որքանով որ ճշմարիտ է այն, որ մենք այդ հավիտենական կյանքը ստացել ենք այստեղ՝ երկրի վրա: Այսպիսով, Հովհաննեսի 1-ին ուղերձում, 5-րդ գլխում, 12-րդ Խոսքում գրված է.
« Ով որ Որդուն ունի, նա կեանքն ունի. եւ ով որ Աստուծոյ Որդուն չ’ունի, կեանքը չ’ունի »:
Նա,ով կամենում է Աստծո հետ երկնքում հավիտյան ապրել, նա պետք է այստեղ՝ երկրի վրա ընդունի Հիսուս Քրիստոսին որպես իր Փրկիչը: Քանզի միայն Նրանով և Նրա միջոցով ենք մենք ստանում հավիտենական կյանքը: Խնդրեմ, Բորգ եղբայր:
—Ես կարդում եմ Փիլլիպեցիների 2-րդ գլխի, 10 և 11 Խոսքերը:
10 Որ Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ երկնաւորների եւ երկրաւորների եւ երկրի տակ լինողների, 11 Եւ ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է Հօր Աստուծոյ Փառքի համար։
—Թող փառավորվի և մեծարվի մեջ հզոր Տերը: Մենք արդեն համառոտ արտահայտել ենք այս միտքը, ինձ համար բոլոր այս աստվածաշնչյան հատվածները այնքա՛ն թանկարժեք են, կարելի է ամեն անգամ նորից ու նորից կարդալ դրանք և խորհրդածել դրանց շուրջը, և կրկին հռչակել Գրվածքից այդ հատվածները: Եվ Շնորհքը, որն Աստված պարգևե՜լ է մեզ բոլորիս, լինել Աստծո Որդինե՜ր, ոչ միայն հավատա՜լ Փրկչին և փրկությանը, այլ հավատալ Գրվածքի յուրաքանչյուր Խոսքին, հավատալ յուրաքանչյուր խոստումին, բոլոր Սուրբ Գրվածքներին: Եվ աստվածաշնչյան այն հատվածները, որոնք մեր ժամանակներն են մատնանշում, որ Աստված Եղիայի նման մարգարե է ուղարկելու, ինչպես որ գրված է Մաղաքիա մարգարեի վերջին Խոսքերում, այն որ որդիների սրտերը դարձվելու են հայրերի սրտերին, այսինքն առաքյալների սրտերին, առաքյալների ուսմունքին: Եվ եթե մենք Գրվածքից մնացած հատվածները նույնպես ուղղենք այս մտքին, որ հիմա, նախքան մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի վերադարձը, վերջին պատգամը, վերջին լուրը հնչում է ողջ երկրով մեկ, ամբողջ աշխարհում, բոլոր ազգերում, ժողովուրդներում և լեզուներում, ինչպես վերջին կանչը նախքան մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի վերադարձը: Եվ Գործք առաքելոց 3-րդ գլխի 20-րդ խոսքից գրված է, որ. «Մեր Տիրոջը երկինքը պետք է ընդունի, մինչև ամեն բանի հաստատման ժամանակները, որն Աստված նախապես ասել էր իր սուրբ մարգարեների բերանով»: Մենք մեր ամբողջ սրտով հավատում ենք, որ մեր սիրելի Փրկիչը, երկնքում սպասում է, մինչև որ Եկեղեցին, ինչպես որ գրված է Գրվածքում՝ Հարս Եկեղեցին, ոչ թե ամբողջ եկեղեցին… Եվ Հայտնության բոլոր 7 ուղերձներում գրված է, որ երանելի են նրանք, որ լսում են այն, ինչ Հոգին ասում է եկեղեցիներին: Բայց հետո, և հետո, «Հոգին ու Հարսն ասում են, արի՜»: Եվ այժմ բոլոր եկեղեցիներից Հարս եկեղեցին, դո՜ւրս պետք է կանչվի, նա ով հավատո՜ւմ է Փեսային, և գնում է Նրան ընդառաջ, ինչպես որ գրված է Հայտնության գրքում. «Եվ Գառնուկի կինը ինքն իրեն պատրաստեց»: Ինչպես նաև Մատթեոսի 25-րդ գլխում է գրված, որ «Փեսան եկավ, և պատրաստները Նրա հետ մտան հարսանյաց ընթրիքը»: Ես ավարտում եմ այսօր իմ մտքերը և ցանկանում եմ ամփոփել: Ինչպես որ Տերը խոստումներ էր տվել Քրիստոսի առաջին գալուստի համար, այնպես էլ խոստումներ է տվել, որոնք պետք է կատարվեն նախքան Քրիստոսի երկրորդ գալուստը: Եվ բոլոր նրանք, ովքեր Աստծուց են, նրանք ոչ թե կկարդան Աստվածաշունչը, հետո ուղղակի կծալեն և մի կողմ կդնեն, այլ Աստծո Հոգով կառաջնորդվեն Աստծո Խոսքի ողջ ճշմարտության մեջ: Եվ սա ասում ենք խորը ցավով, ներկա ժամանակում, մենք ունենք հավատացյալների 352 քրիստոնեական ժողովներ, եկեղեցիներ և միաբանություններ, որոնք միացած են «Եկեղեցիների համաշխարհային խորհրդում», և բոլորը սովորեցնում և հավատում են բացարձակ տարբեր բաների, և բոլորն ունեն նույն Աստվածաշունչը: Եվ վերջում, պատասխանատուն հայտարարում է, որ. «Թեև մենք բոլորս սկզբունքորեն տարբեր ենք, տարբեր ձևով ենք սովորեցնում և հավատում, բայց մենք բոլորս մեկ ենք սուրբ երրորդության մեջ՝ բոլորս միաբան ենք»: Թանկագիներս, ուղղակի ուզում եմ աղաղակել, ուզում եմ ցավագին աղաղակել, այլ կերպ հնարավոր չի. «Երրորդություն» բառը Գրվածքի մեջ ընդհա՜նրապես գոյություն չունի, «Եռամեկ» բառը չկա՜ Աստվածաշնչում, չե՜ս կարող գտնել այն, «Եռամիասնություն» բառը նունպես չկա՜ Աստվածաշնչում, «Հավիտենական Որդի» բառը չկա՜ Աստվածաշնչում, «Որդի Աստված» բառը չկա՜ Աստվածաշնչում, բոլոր այդ ձևակերպումները հորինել են այդ կրոնական համայնքները: Աստվածաշնչում չկա այն, ինչ նրանք հորինել են: Եվ սա պետք է ասել ամենայն պարզությամբ և հստակությամբ, «Սա այն օրն է, որ Տերն ստեղծեց», Իր զավակների համար, Աստծո ժամանակը, որում միայն ա՜յս Խոսքը, միայն սա է պետք քարոզել. «Մեկ Աստված, մեկ հավատք, մեկ մկրտություն»: Եվ ինչպես որ ճշմարիտ է այն, որ կա միայն մեկ Ճշմարիտ Աստված, ճշմարիտ է նաև այն, որ կա միայն մեկ փրկություն, մեկ հավիտենական կյանք: Եվ այդ հավիտենական Աստվածը, սկզբում՝ Ծննդոց Գրքում, Իրեն հայտնեց որպես Տեր: Նա մեկ ուրիշ ա՜նձ չէր, այլ անտեսանելի, հավիտենական Աստվածն էր, ով Հոգի էր, և Հոգի Է, ով դուրս եկավ հավիտենությունից և մտավ ժամանակի մեջ, և այստեղ Նա հայտնեց Իրեն տեսանելի կերպով որպես Յահվե, որպես Տեր, և մենք Նրան այդպես ենք տեսնում ողջ Հին Ուխտի մեջ, մի կողմից Աստծո մոտ, և այդուհանդերձ որպես Աստված: Նոր Ուխտի մեջ նա նույնպես ամենն է, թե մեկն է, թե մյուսը, Նա ԷմմանուԷլն է, «Եվ Նա կկոչվի ԷմմանուԷլլ», դա նշանակում է «Աստված մեզ հետ»: Եվ Նրա անունը ՅահՇուա կդնես, մեր թարգմնանությամբ Հիսուս: Նա թե մեկն է, թե մյուսը, ՅահՇուա, Յահվե Փրկիչ, Նա նույնն է՝ Էլոհիմ Յահվեն, նայած թե որ տեսնկյունից, որ դրսևորման մեջ է Նա մեզ ներկայացվում Սուրբ գրվածքներում: Օ՛, ինչպես եմ ես շնորհակալ ին Տիրոջը, իմ Աստծուն և Փրկչին: Եվ նույն կերպով, համառոտ կարելի է ասել ջրի մկրտության մասին: Յուրաքանչյուր մարդ, ով Մատթեոսի 28-րդ գլխի, 19-րդ Խոսքի վրա կա՜նգ է առնում, կա՜նգ է առնում այդ մտքի վրա, նա պետք է մտածի, թե ինչ է այստեղ գրված, «Եվ մկրտե՜ք նրանք անունով», անունով՝ եզակի թվով: Անունով, ո՞րն է այդ անունը, ուրում Հայրը Որդու մեջ, և Սուրբ Հոգով հայտնվել է իր զավակներին, ո՞րն է այդ անունը, Հայրը անուն չէ, Որդին անուն չէ, Սուրբ Հոգին անուն չէ, ո՞րն է այդ անունը, ո՞րն է այդ անունը, Աստված իմ, արթնացե՜ք, և ողջամիտ եղեք, հետ վերադարձեք դեպի Աստծո Խոսքը: Բոլոր նրանք, ովքեր Գործք Առաքելոց 2-րդ գլխում, բոլորը, ովքեր այնտեղ ջրով մկրտվել էին, բոլորը մկրտվել էին Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Բոլոր նրանք… Ես սա ասում եմ խստացնելով իմ ձայնը, նա ով դեռևս չի մկրտվել աստվածաշնչյան ձևով՝ Հիսուս Քրիստոսի անունով, ապա խնդրում եմ հենց այսօր մտքափոխվեք և մկրտվեք աստվածաշնչյան ձևով: Աստված օրհնի ձեզ բոլորիդ: Եվ ժամանակը, որում մենք ապրում ենք՝ թանկագիններ… Այսօր ժամանակ չեղավ խոսելու ժամանակների նշանի մասին: Մենք կարող ենք նորություններով տեսնել, թե որ ժամանակում ենք մենք ապրում: Աստված օրհնի բոլոր եղբայրներին, բոլոր քույրերին, օրհնի բոլոր քարոզիչներին բոլոր ազգերում, ժողովուրդներում և լեզուներում: Եվ Տերը թող բոլորին ողորմություն անի ի վերուստ, որպեսզի մենք լինենք այն դուրս կանչված հարսի մեջ, ովքեր իրենց սրտում անկեղծորեն կարող են ասել, որ «Հոգին և Հարսը ասում են արի»՝ ինչպես որ գրված է, և «Նա ով լսում է թող ասի. Արի»: Եվ մենք հավատում ենք ամբողջ սրտով, որ Տիրոջ վերադարձը դռների մոտ է: Օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնություններով՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ԱլելուՅահ, Ամեն: